Քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ

DSCN4277Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ: Ներկա էին  պետական իրավասու մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների գծով  խորհրդական Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ նմանտիպ խնդիրների դեպքում մեղավոր է ողջ հասարակությունը, պարզապես ոմանց մեղքի բաժինն ավելի մեծ է:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները: Նրանք փաստեցին, որ Կենտրոնական ծածկած շուկայի շենքի տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը շինարարության թույլտվություն է ստացել միայն շենքի ստորգետնյա մասում  պահեստային տարածք և ավտոկայանատեղի կառուցելու համար, իսկ վերգետնյա շինարարության իրավունք ընկերությունը չունի: Քաղաքապետարանի պահանջով ընկերությունը սկսել է ապամոնտաժումը: Մի քանի սյուներ արդեն ապամոնտաժվել են, բայց դեռ առկա են շինարարության հետքեր:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը իր խոսքում փաստեց`   այն, որ ծանր տեխնիկա են մտցրել պատմամշակութային կոթող, արդեն նշանակում է, որ շենքը կսկսի դեֆորմացվել: «Ռեստավրացիոն աշխատանքների հոտ չի գալիս: «Ռեստավրացիա» կոչվածը ուղղակի ոչնչացնում է հուշարձանը: Իշխանությունները չեն պատժում մեղավորներին շատ զարմանալի պատճառաբանությամբ` հանցակազմ չեն տեսնում: Մինչդեռ ինչքան էլ խոսենք ապամոնտաժման աշխատանքների մասին, ամեն օր անցնելով հուշարձանի մոտով, տեսնում ենք, որ շինարարությունը շարունավում է: Ես միայն մեկ առաջարկ ունեմ: Թող  սեփականատերը կատարի այն, ինչի մասին շարունակ կրկնում է: Նա պետք է  վերադարձնի շուկայի շենքի հին տեսքը, որից հետո պետք է  նոր նախագիծ կազմել, որպեսզի դեմոնտաժ արվի, շենքն ամրացվի», – ասաց Մկրտիչ Մինասյանը և շեշտեց, որ ակտիվիստների ու ճարտարապետների մի ողջ խումբ պատրաստ է ուղղակի նստադուլ հայտարարել հուշարձանի մոտ. «Ես հարգում եմ պետությանը, բայց եթե անտարբերությունը այս կերպ  շարունակվի, ապա ես ինքս էլ ոչինչ չեմ անի զսպելու համար մարդկանց բողոքը»:

2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ

001Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով  շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման  աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում: Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև  նոր ուսումնական տարվա սկիզբը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը` Հանրային խորհրդում

SAM_1887

Որոշ ժամանակ առաջ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Այսօր Հանրային խորհրդում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի գխավորությամբ տեղի ունեցավ քննարկում` մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Երևանի կաշվի գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանը, Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, Սննդի անվտանգության տեսչության փորձագետ Հովհաննես Ներսիսյանը, կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և մասնագետներ:

Էկոնոմիկայի փոխնախարարը, կարևորելով հարցը, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Երևանի կաշվի գործարանի ռեսուրսները և համոզվել, որ գործարանը լիովին համապատասխանում է նորագույն չափանիշներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Նրա խոսքով` արդեն մեկ տարի է` քննարկումներ են իրականացվում գործարանի ղեկավարության հետ` բարձրացված հարցին լուծում տալու նպատակով: Խնդիրն այն է, որ այսօր գործարանը իր ողջ հզորությամբ չի գործում, չի կարողանում կաշվի վերամշակմամբ զբաղվել, քանի որ ազատ շուկայական տնտեսական պայմաններում չի դիմանում մրցակցությանը: Հիմնական մրցակցությունը Թուրքիայի միջև է, որի հետ էլ նախընտրում են համագործակցել հայ տնտեսվարողները` հայկական կաշվի հումքն արտահանելով Թուրքիա և այնտեղ վերամշակելով: Սակայն, ինչպես նշվեց, շատ դեպքում հումքի որակը, փաստաթղթերը և այլ հանգամանքներ վիճահարույց են և կասկածելի: Իսկ Երևանի կաշվի գործարանը նման պայմաններում չի ցանկանում համագործակցել տնտեսվարողների հետ: Արդյունքում մնում է առանց հումքի:

Ըստ փոխնախարարի` պետք է տարբերակ գտնել տեղական արտադրողին` տվյալ դեպքում Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու համար: Սակայն դա պետք է արվի այնպես, որպեսզի չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Սակայն, մինչ վերամշակման ոլորտը կարգավորելը, նախ պետք է կարգի բերել մորթի կազմակերպման գործընթացը, ինչն այսօր չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին: Այս տեսանկյունից բարձրացվեց սպանդանոցների կառուցման հարցը, ինչի անհրաժեշտությունը հաստատեց նաև սննդի անվտանգության պետական տեսչության փորձագետը: Նրա խոսքով` անհրաժեշտ է կառուցել ժամանակի պահանջներին համապատասխանող 20-22 սպանդանոց:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, ասաց, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձանժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կդիմեն կառավարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն բարձրացված հարցերի ուղղությամբ` կաշվե հումքի որոշակի քանակություն տեղական շուկայում պահելու և տեղական արտադրանքի զարգացումը խթանելու նպատակով: Նա կարևորեց ոչ միայն հարցի սոցիալ-տնտեսական կողմը, այլ նաև այդ ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձի ու ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը:

ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ ,լուսանկարներ

MHM792782 copyԵրևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:

 

Հայելիների տունը. ֆոտոշարք

jԱրվեստագետ Լեոնարդո Էրլիքը Լոնդոնում տեղակայված իր «Դալսթոն հաուսում» օգտագործում է հայելիներ` ստեղծելու պատրանքային տուն, որում մարդիկ կարող են խաղալ և դիրք ընդունել` վիզուալ էֆեկտների համար:

Ֆոտոշարքը` Reuters-ի.

Պատվոգրեր` արդյունավետ համագործակցության համար

big_1372414816_IMG_6463Այսօր Հայաստանում նշվում է ՀՀ ԶՈԻ ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի կազմավորման 21-ամյակը: Տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մեծ ցուցադրություն էր կազմակերպել:

Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992 թ.` հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց: Հայաստանը միակն է տարածաշրջանում, որն ունի ռազմական օդաչուների պատրաստման արդեն իսկ կայացած, բարձրակարգ դպրոց և ինստիտուտ:

Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր երեք տասնյակից ավելի ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին` հիացմունք առաջացնելով օդանավակայանի բակում հավաքված մեծ հանրության մոտ:

Այնուհետև պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈւ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները: Ցուցադրվեց նաև անօդաչու թռչող սարքերի աշխատանքը:

Տոնական միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ մասնավորապես ասաց.
– Այսօր համահայկական տոն է: Հունիսի 28-ը նաև Մարտակերտի ազատագրման 21-ամյա տարեդարձն է: Մեր ձեռքի տակ եղած ռազմական համակարգերը թույլ են տալիս մեզ վերահսկել հակառակորդի բոլոր գործողությունները մեր սահմանների մոտ, և այսօր մենք կարողանում ենք պահմանել տարածաշրջանում միակ հաղթանակած բանակի բարձր համբավը:

ՊՆ զինված ուժերի ավիացիայի վարչությունն ակտիվ համագործակցում է ՀՀ ԱԻ նախարարության օդադեսանտային խմբի հետ և բազմիցս վերապատրաստման դասընթացներ է անցկացրել խմբի անդամների հետ: Այդ կապակցությամբ և տոնի առիթով, միջոցառման ավարտին, ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը` ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ, պատվոգրեր հանձնեց ՊՆ ԶՈԻ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պառաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանին, նույն ծառայության ավագ հրահանգիչներ` կապիտան Քրիստինա Իլիկչյանին ու կապիտան Ջանիբեկ Հարությունյանին, և մարտական պատրաստվածության բաժնի անվտանգության գծով օդաչու-տեսուչ Ռուբեն Աբրահամյանին:

Շնորհավորելով ՊՆ մեր գործընկերներին` գնդապետ Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց ՊՆ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին` արդյունավետ համագործակցության համար և մաղթեց բոլոր թռիչքներից հետո ունենալ բարեհաջող վայրէջքներ:

 

Հունիսի 30-ին տեղի կունենա «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ճամբարի բացումը

ճամբար2013 թվականի հունիսի 30-ին` ժամը 17:00-ին, Գյումրիում տեղի կունենա Եվրասիական երիտասարդական «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ռազմահայրենասիրական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ճամբարը գտնվում է գեղատեսիլ բնության գրկում` Ռուսական 102-րդ ռազմակայանի մոտ:

Ռազմահայրենասիրական ճամբարի անցկացման գլխավոր նպատակն է՝ հոգեպես և բարոյապես  զարգացնել ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդին` սոցիալական պատասխանատվության, աշխատասիրության և ստեղծագործական ոգով:  Եվրասիական ճամբարը միտված է հետխորհրդային տարածաշրջանի երիտասարդության շրջանում սերմանել քաղաքացիական պատասխանատվութուն և ստեղծել իրենց պետությունները պաշտպանելու և զինծառայություն անցնելու շարժառիթներ: Ռազմահայրենասիրական ճամբարը դեպի ԱՊՀ երկրների երիտասարդների համախմբումը տանող ևս մի կարևոր քայլ կդառնա և կնպաստի, որ ԱՊՀ տարածաշրջանի բազմազգ ժողովուրդը գիտակցի փոխադարձ օգնության արժեքը:

Ռազմահայրենասիրական ճամբարի մասնակիցներն ԱՊՀ  և  հետխորհրդային տարածաշրջանի երկրների բնակչության երիտասարդ  սերնդի ներկայացուցիչներն են , ովքեր ստացել են միջնակարգ, թերի  բարձրագույն և բարձրագույն կրթություն` ԱՊՀ և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում:

Ճամբարի բացման արարողությանը ներկա կգտնվի նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Կ. Վոլինկինը, ինչպես նաև` ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա ռուսաց լեզվի անվճար դասընթացների առաջին փուլում առավել աչքի ընկած ուսանողների  ավարտական  վկայականների հանձնման արարողությունը: Բացի այդ, միջոցառման ընթացքում  ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնների լավագույն դասախոսներին կհանձնվեն շնորհակալագրեր:

Նշենք նաև, որ բացման արարողությանը կհնչի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնի ողջյունի խոսքը՝ ուղղված ռուսաց լեզվի  անվճար դասընթացների կենտրոնի շրջանավարտներին:

Ռազմահայրենասիրական ճամբարի առաջին հյուրերը կլինեն հենց կենտրոնի շրջանավարտները:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում` «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոններին կից, հաջողությամբ գործում են ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ:

Առաջին կենտրոնները բացվել են 2013 թվականի մարտին՝ համապատասխան կրթական նոր ծրագրին: Սույն թվականի ապրիլի 8-ին` կենտրոնների հանդիսավոր բացմանը, ներկա են գտնվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

2013 թվականի կրթական ծրագրին մասնակցել են հինգ հազար մարդ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

3380

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:

Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Հայաստանում, ԼՂՀ-ում և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ հայրենիքում և արտերկրում պատրաստ են շարունակելու իրենց ծառայությունն ի նպաստ հայության խնդիրների լուծման՝ համագործակցելով նաև այդ հարցում շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Նրանք նշել են, որ Հայ Ավետարանչական ընկերակցությունը ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով հատկապես կրթությանը: Ի սկզբանե իր առաքելության մեջ սոցիալական օգնության բաղադրիչն ունեցող արդեն 95-ամյա կազմակերպությունը, նրա ներկայացուցիչների հավաստմամբ, այսօր արդեն բարեսիրական ծրագրերից անցում է կատարում զարգացման ծրագրերին՝ համագործակցելով նման առաքելությամբ այլ կազմակերպությունների հետ ևս:

Նախագահը հաջողություններ է մաղթել Հայ Ավետարանչական ընկերակցությանն իրենց ծրագրերի իրականացման գործում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ

նուբարաշենԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:
Նախաքննության տվյալներով Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլատրության համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու:

Ամփոփվել են «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթի արդյունքները

001 (14)Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ:

«Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել:

Քաղաքապետի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական.

«Ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով:  Բոլորդ փորձել էիք արտահայտել Երևանի նկատմամբ սերը: Համոզված եմ, որ նաև ձեր շնորհիվ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել  ձևավորած համատեղ աշխատանքային խմբի հետ մասնակցելու բրենդավորման աշխատանքներին: Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել  հանրությանը:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատականի համար` մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ գործընթացում և այդպիսով նպաստել նաև մայրաքաղաքի զարգացմանը:

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետ, բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է բրենդավորման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հիմնական սկզբունքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ներկայացվել են Ռեժիսորներ առանց սահմանների նախագծի հետագա անելիքները

ՌԱՍՌեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը հունիսի 28-ին` ժամը 13:00-ին Երևանի “Golden Tulip” հյուրանոցում ներկայացրեց մամլո ասուլիս, որտեղ ներկայացվեցին նախագծի նպատակները, ձեռքբերումները և հետագա գործունեությունը:

Ասուլիսի բանախոսներն էին ՌԱՍ նախագծի ղեկավար և ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) համակարգող Գոռ Բաղդասարյանը և Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԼԱՍ) ծրագրի  համակարգող Արթուր Վարդիկյանը:

Նախորդ՝ 6-րդ ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումին (հուլիսի 9-11, 2012, Երևան) մասնակցեց ինը կինոնախագիծ. ֆորումի ժամանակ անցկացվեց 36 անհատական հանդիպում: Հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը՝

  • “Hands Up” – Քեթի Մաչավարիանի և Սոպո Բազգաձե. Վրաստանը ստացավ €5,000 համարժեք գլխավոր մրցանակը լավագույն նախագծի համար:
  • “Rhino” – Օլեգ Սենցով և Օլգա Ժուրժենկո. Ուկրաինան ստացավ €3,500 համարժեք համատեղ արտադրության  մրցանակը:
  • “The Tribe” Միրոսլավ Սլաբոսֆիտսկի և Իգոր Սավիչենկո. Ուկրաինան ստացավ համատեղ արտադրության երկրորդ՝  €3,500 համարժեք մրցանակը:

Հայաստան-Թուրքիա (ՀԹԿՊ) երկու աշխատաժողովների համար ընտրվեց 19 նախագիծ (ապրիլի 12-13, 2012 Ստանբուլ և հուլիսի 9 -11, Երևան): Երկու աշխատաժողովների ընթացքում տեղի ունեցան մոտ 30 անհատական հանդիպումներ: Աշխատաժողովի հաղթողներ ճանաչվեցին՝

  • “Grandchildren of Giavour… My Armenian Grandfather”  – Դեվրիմ Աքքայա և Ժոզեֆինա Մարգարյան, Թուրքիա
  • “Ziazan” – Դերյա Դուրմազ, Թուրքիա

Նախագծերից յուրաքանչյուրը “Eurasia Partnership Foundation”-ի կողմից պարգևատրվեց 10000 ԱՄՆ դոլարով:

Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) նախագիծը ներկայացվեց 9-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնին (հուլիսի 8-15, 2012), Կիևի “Molodist” միջազգային կինոփառատոնին (հոկտեմբերի 25-26, 2012), Մինսկի 19-րդ “Listapad” միջազգային կինոփառատոնին (նոյոմբերի 2-9, 2012) և Թբիլիսիի 13-րդ միջազգային կինոփառատոնին (դեկտեմբեր 3-9, 2012):

ՌԱՍ մասնակիցներից և նախագծերից շատերը միջազգային և ազգային մակարդակներում մեծ հաջողությունների են հասել: Օրինակ՝ նախկին ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի  “I am going to Change My Name” ֆիլմը՝ ճանաչվեց «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության, 2013 թվականի լավագույն ֆիլմ: Այն նաև ընդգրկվեց  «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթում:

ՌԱՍ աշխատաժողովի մեկ այլ մասնակից Նանա Ջանելիձեի “Another Paradise” (Վրաստան) կինոնախագիծը 2013 թ. “Project Market Sofia Meetings”-ի  ‘Second Films’ ծրագրում ստացավ «Լավագույն Նախագիծ» մրցանակը:

ՀԹԿՊ աջակցությամբ նկարահանված  Լուսին Դինքի (Թուրքիա) “SaroyanLand” ֆիլմը այս տարի ընդգրկվել էր Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնի Ազգային մրցույթում: Այս ֆիլմը առաջին անգամ Հայաստանում  կցուցադրվի 10-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի կինոփառատոնի ժամանակ:

ՌԱՍ նախագիծը միջազգային ճանաչման է հասել շնորհիվ Կաննի միջազգային կինոփառատոնում, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի “CineMart” ֆորումում և 10-րդ “Berlinale Co-Production Market”-ում 2012-2013թթ. հաջողությամբ անցկացված շնորհանդեսների:

ՌԱՍ նախագծի մասին պատմող մի շարք հեռուստահաղորդումներ են պատրաստվել և ցուցադրվել հայկական հեռուստաալիքներով:

ՌԱՍ նախագիծը գնալով ավելի և ավելի ճանաչված է դառնում Արևելյան համագործակցության կինոարտադրողների շրջանում: Այս փաստի մասին է վկայում ծրագրի պաշտոնական կայքէջում գրանցվածների թվի արագ աճը: www.dabhub.com կայքէջը  ունի 522 օգտատեր: Ավելի քան 1352 մարդ ստանում է ՌԱՍ էլեկտրոնային լրագիրը, որը մինչ այժմ 12 հրատարակում է ունեցել: Ռեժիսորներ առանց սահմանների ֆեյսբուքյան  էջը ունի 313 հետևորդ:

Սկսած 2011թ. հոկտեմբերին իր հիմնադրմումից մինչ օրս ՌԱՍ-ը հաջողությամբ իրականացրել է բոլոր ծրագրված գործողությունները: Ավելի քան 110  երիտասարդ կինոգործիչ (ռեժիսոր և պրոդյուսեր) մասնակցել են 2012-2013թթ. Երևանում, Թբիլիսիում և Ստանբուլում ՌԱՍ-ի կազմակերպած դասընթացներին:

ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել  մի շարք միջոցառումներ գալիք 10րդ հոբելյանական ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

  •   Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) 7-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության  ֆորում, հուլիսի 9-14, 2013, Թեքեյան կենտրոն:

Ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ : Նախագծերը կպայքարենզարգացման երեք դրամաշնորհներիի համար՝  մեկ 5000 € և երկու € 3500 ական եվրոյի չափով):

Դասավարների թիմում ընդգրկված են սերբ կինոգետ և պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովան:

Սեմինարի ժյուրիի անդամներն են՝ Հոնկոնգի միջազգային կինոփառատոնի ծրագրերի բաժնի խորհրդատու և  պրոդյուսեր Ռայմոնդ Ֆատանվիրանգունը, ‘Sofia Meeting’-ի տնօրեն Միրա Ստալեվան` ‘Binger Filmlab’-ի  գործադիր տնօրեն՝ Գամիլա Իստրան, Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենԷլմա Տատարաջիչը, գերմանացի պրոդյուսեր Սիմոն Ամբերգերը, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինա Անջապարիձեն, ”Centre National du Cinema et de l’Image Animée”-ի (CNC) նախագահ Էրիկ Գարանդոն և Ստամբուլում Ֆրանսիայի տարածաշրջանային գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբեր Մալորին:

  •    Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողով, 2013թ. հուլիսի 8-10, , Թեքեյան կենտրոն, Երևան

10 կինոնախագիծ՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են աշխատաժողովին մասնակցելու  և մրցելու  10,000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակների համար:

Աշխատաժողովի դասվարների թիմը ներառում է դանյացի կինոգետ և պրոդյուսեր Թյու Սթին Մյուլլերին՝ թուրք գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլուգայ Թայլանին՝ և կինոփառատոնների կազմակերպիչ, կինոգործիչ, դասախոս, քննադատ և կուրատոր Ռադա Սեսիչին:

Աշխատաժողովի  ժյուրիի կազմում են լինելու Չիգդեմ Մաթերը Անադոլու Քյուլթուրից, Ստամբուլի “Meetings on the Bridge”-ի ղեկավար Գյուլին Ուսթյունը, Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի վավերագրական ծրագրերի պատասխանատու Ռադա Չեչիչը և Ինտերնյուսի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Նունե Սարգսյանը:

  •   Կինոլրագրություն առանց սահմաններ (ԿԼԱՍ) դասընթաց, հուլիսի 4-14, 2013թ., Թեքեյան կենտրոն, Երևան

Հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից բաղկացած հանձնաժողովը դասընթացին մասնակցելու համար ընտրել է 11 մասնակից: Կինոքննադատ Պետեր Վան Բյորենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան: Փառատոնի օրաթերթի խմբագիրներ Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) և Գենոֆիա Մարտիրոսյանը (Հայաստան) գործնական դասեր կվարեն փառատոնի օրաթերին առնչվող հարցերի վերաբերյալ:

  •  Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ծրագիր, հուլիսի 7-14, 2013թ., Մոսկվա կինոթատրոն, Երևան:

10-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների10 ֆիլմեր կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում:

Ընտրված ֆիլմերն են՝

  1. “Estalgia” – Դարիա Օնիշենկո, Ուկրաինա/Գերմանիա
  2. “Horison Sky” – Դմիտրի Մարինին և Անդրեյ Կուրեյչիկ, Բելառուս
  3. “House with a Tarpet”– Եվա Նեյման, Ուկրաինա
  4. “Keep Smiling”– Ռուրսուդան Չկոնիա, Վրաստան/Ֆրանսիա
  5. “A Fold in My Blanket” – Զազա Ռուսադե, Վրաստան/ Նիդեռլանդներ/ Գերմանիա
  6. “Watchtower “ – Փելին Էսմեր, Թուրքիա
  7. “Lifelong” – Ասլի Օզգե, Թուրքիա
  8. “Parajanov” – Սերժ Ավետիքյան և Օլենա Ֆետոսիվա, Ուկրաինա/ Ֆրանսիա/ Հայաստան/ Վրաստան
  9. “I’m Going to Change My Name” – Մարիա Սահակյան, Հայսատան/ Ֆրանսիա/ Ռուսաստան
  10. “Voice of Silence” – Վիգեն Չալդրանյան, Հայաստան

11. “Panihida” Անա Ֆելիցիա Սկուտլենիցու և Տիտո Մոլինա,  Felicia Մոլդովա

 ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ Կինո առանց սահմանների ցանց ՝ www.dabhub.com, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության  ֆորում, Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ, Կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:

 Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում  «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից։

2013թ. հուլիս ամսվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումԱրարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25…260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…16 0C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 5…90C, միջին առավելագույնը` 30…340C, բացարձակ առավելագույնը` 38…430C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 7-14մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 4…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 30…330C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 9…120C, բացարձակ նվազագույնը` -2…+30C, միջին առավելագույնը` 21…240C, բացարձակ առավելագույնը` 31…340C (Գյումրի` 38): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 34-75մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16-180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 29…330C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 11…160C, բացարձակ նվազագույնը` 0…50C (Ալավերդի, Շնող` 10), միջին առավելագույնը`21…260C, բացարձակ առավելագույնը` 32…350C (Ալավերդի, Շնող` 40): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 58-83մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 7…120C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 30…350C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 13…180C, բացարձակ նվազագույնը` 5…100C, միջին առավելագույնը` 25…300C, բացարձակ առավելագույնը` 35…400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24…260C, լեռնային շրջաններում` 16…170C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 13…160C, լեռնային շրջաններում` 5…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում 36…380C, լեռնային շրջաններում` 27…300C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում` 16…190C, լեռնային շրջաններում` 10…130C, միջին առավելագույնը` նախալեռնային շրջաններում 31…330C, լեռնային շրջաններում` 23…250C: Բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`6…110C, լեռնային շրջաններում` -1…+30C, բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում 37…410C, լեռնային շրջաններում` 32…370C ): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման` հովտային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում`40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24…260C, նախալեռնային շրջաններում` 17…190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 14…170C, նախալեռնային շրջաններում` 5…100C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում 38…390C, նախալեռնային շրջաններում` 28…320C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում` 17…210C, լեռնային շրջաններում` 11…150C, միջին առավելագույնը` հովտային շրջաններում 30…320C, լեռնային շրջաններում` 22…250C: Բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`9…110C, լեռնային շրջաններում` 1…60C, բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում 39…430C, լեռնային շրջաններում` 31…360C ):Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման` հովտային շրջաններում` 10-31մմ, նախալեռնային շրջաններում` 27-51մմ):

Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25…260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 12…140C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 7…80C, միջին առավելագույնը` 30…330C, բացարձակ առավելագույնը` 40…420C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 9-14մմ):

 

Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը. Էդուարդ Շարմազանով

Sharmazanov-TragakisՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:

Հույն գործընկերոջ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կողմ է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությանը:

ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլը: Նա ընդգծել է, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումներին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ` նշելով, որ այն լուրջ վնաս է հասցնում ԼՂ բանակցային գործընթացին:

Իր հերթին, Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրաարդյունաբերական երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի: ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին տեղեկացրել է, որ 2013-ի սեպտեմբերին Երեւանում կկայանա հայ-հունական գործարար համաժողով:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

3376

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Անվճար սենյակի փոխարեն` մերկ լուսանկար

o_792729Ֆլորիդա նահանգում 37-ամյա Սամուել Օթերոն իր հարևանին էրոտիկ ֆոտոսեսիայով շանտաժի է ենթարկել: Հարևանը համաձայնել է մերկ լուսանկարվել հանուն  անվճար սենյակի: Սակայն, հանցագործի արած լուսանկարները հայտնվել են  անցանկալի տեղում:

Զոհը Օթերոյի մոտ է տեղափոխվել անցած օգոստոսին: Օթերոն էլ նրան անսովոր առաջարկ է արել.եթե կենվորը համաձայնի մերկ լուսանկարվել, ապա արդյունքում կարող է ապրել նրա տանն անվճար: Ամերիկացին առաջարկը ձեռնտու է համարել ու համաձայնել:

Պարզվեց, որ Օթերոն հեռուն գնացող նպատակներ ուներ.սկզբում նա  խանդոտ հաղորդագրություններ էր ուղարկում, իսկ հետո  բոլոր լուսանկարներն ուղարկում է  տուժածի ընկերուհուն, գործընկերներին ու նույնիսկ հարազատ տատիկին:

Ավելի շուտ, Օթերոն հույս ուներ, որ տղամարդը կդառնա իր սիրեկանը: Իհարկե, դա տուժածի ցանկությունը չէր: Այն ժամանակ շանտաժիստը հայտարարեց, որ սկզբում կսպանի տուժածին, ապա իրեն, եթե նա փոխադարձությամբ չպատասխանի:

Տուժածը ստիպված էր դիմել ոստիկանություն: Օրենքի պահապանները Օթերոյին ձերբակալեցին: Շուտով նրան 5,5 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին: Նրա նկատմամբ հետապնդման մեղադրանք  ներկայացվեց:

Վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

10501_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:
Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի և ներկայացնել գործադիրի հաստատմանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում և դեռևս գտնվում է շրջանառության մեջ:
Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը և հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների և մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թեթև արդյունաբերությանը և տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի:

Ադրբեջանում բանակը շոգի պատճառով անցել է հատուկ ռեժիմի

2 (6)Եղանակային պայմանների պատճառով անձնակազմում դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով զորամասերի ամենօրյա ռեժիմում փոփոխություններ են կատարվել, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Փոխվել են ամառվա շրջանում բացօթյա զորավարժությունների ժամերը. զինվորները և սպաները ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 17:00-ը, կմնան զորանոցում:

Անձնակազմի հետ անցկացվել են նաև արևահարություն դեպքում առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ լրացուցիչ դասընթացներ: Նշվում է,որ հուլիս ամսին Ադրբեջանի որոշ շրջաններում կլինի  +40 աստիճան:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ գազը Եվրոպա կմատակարարի TAP-ի միջոցով

1 (6) Այսօր՝ հունիսի 28-ին, Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի է հայտարարել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Բրիտանական “British Petrolium” ընկերության Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  ստորաբաժանման ղեկավար Գորդոն Բիրելը հայտարարել է, որ “կոնսորցիումը երկու տարի շարունակ դիտարկել է տարանցման տարբեր երթուղիիներ և ճիշտ ընտրություն է կատարել”:  Նրա խոսքով՝ սկզբնապես գազամուղով Եվրոպա կարտահանվի 10 մլրդ խմ/տարի, այնուհետ մատակարարումները կավելացվեն մինչև 20 մլրդ խմ/տարի: Բիրելը նշել է, որ “Շահ Դենիզ”  նախագիծը կյանքի կոչելու համար ներդրվել է 40 մլրդ դոլար:

Nabucco-ի ղեկավարությունն իր հերթին հայտարություն է տարծել, որում իր անհամաձայանությունն է հայտնել  կոնսորցիումի որոշմանը՝ ընդգծելով, որ այն կայացվել է տնտեսական նպատակահարմարության, այլ ոչ երկու շուկաների և սպառողների համեմատության հիման վրա:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որը ներկա է եղել միջոցառմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է  TAP նախագծին:

Եվրոպան 2 տեսարժան վայր փակել է զբոսաշրջիկների առջև

ol3001372402891Օտարեկրյա զբոսաշրջիկները, որոնք երկար են պատրաստվել Եվրոպայով շրջագայության` երազելով վերջապես տեսնել Հռոմի ու Փարիզի ճարտարապետական, մշակութային ու պատմական տեսարժան վայրերը, դժգոհ կմնան ու ծայրահեղ կհիասթափվեն, քանի որ Կոլիզեյն ու Էյֆելյան աշտարակը լրիվ փակ են արտադրական հակասությունների ու գործադուլի պատճառով:

Այդ օբյեկտները սպասարկող անձնակազմը հրաժարվում է աշխատել, մինչև գործատուները չբարելավեն աշխատանքային պայմանները և չբարձրացնեն աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցներն օտարերկրացիներին խնդրում են  ներել իրենց պատճառված անհարմարության համար, սակայն կարծում են, որ այդ օբյեկտների փակումը  իրենց պահանջների մասին հայտարարելու  ու լսելի դառնալու միակ միջոցն է: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում ասել, թե երբ կհարթվի այդ կոնֆլիկտը, որպեսզի  զբոսաշրջիկները  կարողանան այցելել Էյֆելյան աշտարակ ու Կոլիզեյ: