Հանդիսավորությամբ բացվել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները

005Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն: Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները:

003Հարկ է նշել, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը 1939-1941թթ. հանդիսացել է համալսարանի պրոռեկտորը, իսկ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը երկար տարիներ դասավանդել է համալսարանում:
Ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հավաստմամբ` դիմանկարների զետեղումը նախասենյակում յուրովի հարգանքի տուրք է այն մեծ ավանդին, որ հայազգի երկու ակադեմիկոսներն ունեցել են համալսարանի պատմության մեջ:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանում, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մշակութային միջոցառում Ստրասբուրգում

OLYMPUS DIGITAL CAMERAՀուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Համերգի ունկնդիրների շարքերում էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին հետեւեց ընդունելություն:

«Գեզի» այգու տարածքում նոր վրան են կանգնեցնելու, այս անգամ Ռամազան ամսվա առիթով

vran«Գեզի» այգու հարևանությամբ նոր վրան են կանգնեցնելու: Սակայն ի տարբերություն վերջերս այդ տարածքներում գտնվող ցուցարարների վրաններից, այս անգամ վրան են կանգնեցնելու մահմեդական պահքի՝ Ռամազանի կապակցությամբ: Այս տարի Ռամազանը սկսվում է հուլիսին և տևելու է մեկ ամիս: Ըստ ավանդության՝ Ռամազան ամսվա ընթացքում ամեն պահող երեկո պաս պահող  մահմեդական ընտանիքներում մատուցվում է տոնական ընթրիք՝ իֆթար: Բացի այդ երկրի ամբողջ տարածքում կանգնեցվում են հատուկ վրաններ, որտեղ ընթրիք է մատուցվում կարիքավոր քաղաքացիներին:
Ահա «Ռադիկալը» հաղորդում է, որ տոնական վրաններից մեկն էլ տեղակայվելու է «Գեզի» այգու մոտակայքում՝ մեկ ամսվա ընթացքում ամեն երեկո սպասելով հավատացյալ  մահմեդականներին:

 

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

426. Minister Nalbandian recieved the ambassador of Brasil 04.07.2013 (1)Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների
համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի
ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի
խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական
խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում
փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղերի արդյունքները

Եվրոպա լիգաarm136333175562Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե Հայաստանի ակումբներն ինչպես են ավարտել ֆուտբոլի Եվրոպա լիգայի  գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջին հանդիպումները:

Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել մյուս թիմերի մասնակցությամբ խաղերում:

«Հայբերնյանս» (Մալթա) – «Վոյվոդինա» (Սերբիա)՝ 1:4

«Ժենես» (Լյուքսեմբուրգ) – «Տուրում» (Ֆինլանդիա)՝ 2:0

«Կրուոյա» (Լիտվա) – «Դինամո» Մ. (Բելառուս)՝ 0:3

«Ինտեր»  (Ադրբեջան) – «Մարիեխամն» (Ֆինլանդիա)՝ 1:1

«Ֆլորա» (Էստոնիա) – «Ուկես» (Ալբանիա)՝ 1:1

«Սուդավա» (Լիտվա) – «Տուրնովո» (Մակեդոնիա)՝ 2:2

«Տիրասպոլ» (Մոլդովա) – «Սկոնտո» (Լատվիա)` 0:1

«Լաչի» (Ալբանիա) – «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 0:1

«Տրոմսե» (Նորվեգիա) – «Ցելե» (Սլովենիա)՝ 1:2

«Տորպեդո» Ք. (Վրաստան) – «Ժիլինա» (Սլովակիա)՝ 0:3

«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) – «Ինտեր Տուկու» (Ֆինլանդիա)՝ 1:1

«Տեուտա» (Ալբանիա) – «Դաչիա» (Մոլդովա)՝ 3:1

«Էյիրբաս» (Ուելս) – «Վենսպլիս» (Լատվիա)՝ 1:1

«Լևսկի» (Բուլղարիա) – «Իրտիշ» (Ղազախստան)՝ 0:0

«Պրեստատին» (Ուելս) – «Մետալուրգ» (Լատվիա)՝ 1:2

«Ժալգիրիս» (Լիտվա) – «Պատրիկիս» (Իռլանդիա)՝ 2:2

«Սարայևով» (Բոսնիա – Հերցոգովինա) – «Լիբերտաս» (Սան Մարինո)՝ 1:0

«Ֆեխերվար» (Հունգարիա) – «Պոդգորիցա» (Չեռնոգորիա)՝ 2:1

«Դոնժալե» (Սլովենիա) – «Աստրա» (Ռումինիա)՝ 0:1

«Դրոգեդա» (Իռլանդիա) – «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:0

«Կրուսեյդերս» (Հյուս. Իռլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:2

«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) – «Վալետա» (Մալթա)՝ 0:3

«Ռեյկյավիկ» (Իսլանդիա) – «Բլենտորան» (Հյուս. Իռլանդիա)՝ 0:0

«Բերյդավլիկ» (Իսլանդիա) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 4:0

«Վեսթմանեյր» (Իսլանդիա) – «Տոլսհավեն» (Ֆարերյան կղզիներ)՝ 1:1

«Չխուրա Սաչխերե» (Վրաստան) – «Բադուց» (Լիխտենշտեյն)՝ 0:0

«Լոկոմոտիվ» (Ղազախստան) – «Բոտև Պլովդիվ» (Բուլղարիա)՝ 0:1

«Միսլամի» (Մոլդովա) – Դյուժելանժ (Լյուքսեմբուրգ)՝ 1:0

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) – «Սհինսկի» (Բոսնիա – Հերցոգովինա)՝ 1:3

«Չելիք Նիշիչ» (Չեռնոգորիա) – «Հոնվեդ» (Հունգարիա)՝ 1:4

«Միկան» հնարավորություններ է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար

Եվրոպա լիգաarm136333175562Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Միկան» Չեռնոգորիայում պարտվեց «Ռուդարին»՝ 0։1։

Այդուհանդերձ, հուլիսի 9-ին Երևանում կայանլիք պատասխան խաղից առաջ մեր երկրի ներկայացուցիչները հնարավորություններ են պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Տեխնիկական արդյունքներ

«Ռուդար» (Չեռնոգորիա) – «Միկա» (Հայաստան)՝ 1։0

Դեյան Դամյանովիչ, 16