Պատմամշակութային շենքի շուրջ հերթական աղմուկն ու հարակից շենքի բնակիչների պահանջը (տեսանյութ)

220px-Բունիաթյան1924 թվականին Մոսկվայում բնակվող անվանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը (Նիկոլայ Բունիաթով) Ալեքսանդր Թամանյանի հրավերով գալիս է Հայաստան և ստանձնում Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի և  Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Անուրանալի է նրա դերը մայրաքաղաքի քաղաքաշինական վերելքի գործում: Բունիաթյանի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ բնակելի տներով (1925) քաղաքաշինական լուծումը: Նրա նախագծով են կառուցվել «Երևան», «Սևան» հյուրանոցները (վերջինս քանդվեց 2004-ի դեկտեմբերին):

655454_900Բունիաթյանի նշանավոր կառույցներից է նաև Գյուղբանկի շենքը, որը կառուցվել է 1927 թ. Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ: Հենց այս շենքն էլ այսօր հանրային տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել, ըստ որոնց` շենքի ներկայիս սեփականատերը պատրաստվում է քանդել այն:

Սեփականատերը «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ–ն է, որի տնօրենների խորհրդի նախագահը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է: Ընկերությունն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

IMG_0756«Անկախի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արտաշես Կազախեթյանը հայտնեց, որ դեռևս 2010 թ. դեկտեմբերի 21-ին հայտարարել է Երևանի Վ. Սարգսյանի, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են 2011 թ. մարտի 14-ին: Մրցույթին ներկայացվել է 16 աշխատանք: Ժյուրիի կազմում են եղել ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ: Քննարկման արդյունքում ժյուրին համատեղ որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ: Երկրորդ մրցույթի ժամանակ ընտրվել է Ռուբեն և Միքայել Հասրաթյանների ներկայացրած նախագիծը:

Կազախեթյանը նաև տեղեկացրեց, որ 2012 թ. հուլիսին նախագիծը ներկայացվել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին և Երևանի քաղաքապետի քաղաքաշինական խորհրդի հանձնաժողովի նիստին: Կազմակերպվել են նաև հանրային լսումներ: Ընկերության ղեկավարը հավաստեց, որ այն, ինչ արվում է իրենց կողմից, ամբողջությամբ օրենքի սահմաններում է, և իրենք պատրաստ են ապացուցել դա փաստաթղթերով:

Ինչ վերաբերում է Գյուղբանկի շենքի քանդման մասին խոսակցություններին, ապա Կազախեթյանն ասաց. «Գյուղբանկի շենքը չի քանդվելու: Դա ոչ միայն բազմիցս հայտարարվել է մեր կողմից, այլև արտացոլված ու ամրագրված է մեր բոլոր նախագծերում և պահպանման պարտավորագրերում»:

Հարց է ծագում` եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ապա ինչո՞ւ են նման խոսակցություններ պտտվում: Կազախեթյանի խոսքով` շենքի շուրջ հիմնական բողոքները գալիս են Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի բնակիչներից:

IMG_0740Այս հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1927 թ. Գյուղբանկի շենքի հետ միասին` որպես աշխատակիցների հանրակացարան: Շենքում 11 բնակարան է: Ի դեպ, դա տարածքում միակ բնակելի շենքն է, և տարիների ընթացքում դրա շուրջ այնքան բազմահարկ շենքեր են կառուցվել, որ այն կարծես խոնարհվել ու կուչ է եկել:

Շենքի ձախ հատվածում վեր է խոյացել 19-հարկանի «Էլիտ պլազա» բիզնես համալիրը, որն ամենևին համահունչ չէ Հանրապետության հրապարակի ճարտարապետական ոճին:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի»-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ 9-հարկանի շենքը պետք է կառուցվի բնակելի շենքի աջ հատվածում, որն էլ ավելի խոցելի կդարձնի այն լուսավորության, բակային տարածքի և ընդհանրապես  հարմարավետության տեսանկյունից:

Բնակիչներն ակտիվորեն պայքարում են շենքի կառուցման դեմ, ինչպես ժամանակին պայքարել են «Էլիտ պլազայի» դեմ: Սակայն Կազախեթյանը պնդում է, որ բնակիչների պայքարն այլ ենթատեքստ ունի. նրանք ուզում են, որ ընկերությունը գնի իրենց բնակարանները և  հնարավորինս բարձր գին վճարի դրանց դիմաց: «Իրենց տեսանկյունից մեզ վրա ճնշում են գործադրում: Դա արդար չէ»,- ասաց Կազախեթյանը` նշելով, որ իրենք բնակիչներին դեռևս 2 տարի առաջ տեղեկացրել են, որ տարածքում կառուցելու են բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որպեսզի բնակիչները որոշեն իրենց հետագա անելիքը: Այդ ժամանակ նրանց նաև առաջարկվել է բնակարանները վաճառել իրենց, սակայն, ըստ Կազախեթյանի, բնակիչների կողմից հնչել են անտրամաբանական գներ. «Մենք պատրաստ էինք անգամ դա քննարկել, սակայն եղան նաև մի քանի բնակիչներ, որոնք ընդհանրապես չցանկացան վաճառքի մասին խոսել, իսկ նման դեպքում անիմաստ էր շարունակել բանակցությունները»:

Այսպիսով, նախագիծը մշակվել է առանց Դեղատան 4 հասցեի շենքի, և այս պահին Կազախեթյանը բնակիչների հետ առուվաճառքի վերաբերյալ քննարկումներն այլևս ժամանակավրեպ է համարում:

Բնակիչները դիմել են Հանրային խորհուրդ: Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովին ուղղված դիմումի մեջ նշված է, որ շինարարությունն ապօրինի է, հաստատված նախագիծ չկա, իսկ իրենք հայտնվել են շինհրապարակում` աղմուկի, փոշու, ծանրաքարշ մեքենաների մեջ, հաշվի չի առնվում իրենց կարծիքը, ոտնահարվում են իրենց իրավունքները:

IMG_0763Կազախեթյանն առարկում է. «Մեր ընկերությունն աշխատում է Հայաստանի լավագույն շինարարական ընկերության հետ, քանդման աշխատանքները մեծ զգուշությամբ են իրականացվում, ջրում ենք ողջ միջավայրը` օրական 15-20 տոննա ջուր օգտագործելով, որպեսզի փոշու արտանետումները նվազեցնենք: Բայց եթե շինարարություն է, հնարավոր չէ աղմուկից ու փոշուց ամբողջությամբ զերծ մնալ: Մենք այդ շենքի բնակիչներին ասել ենք` կամա թե ակամա հարևաններ ենք, եկեք լավ հարևաններ լինենք, հակառակ դեպքում ոչ ոք չի շահելու»:

Ինչ վերաբերում է պատմամշակութային արժեք ունեցող շենքերին, ապա նա վստահեցնում է, որ իրենք ուսումնասիրել են և վեր հանել այնպիսի փաստեր, որոնց մասին անգամ Հայաստանի ճարտարապետներն ու մշակութաբանները տեղյակ չէին:  «Վավերագրական ֆիլմ էլ ենք նկարահանել: Դա մեր հիմնավորված հետաքրքրության արդյունքն է, որն ունի նաև կոմերցիոն նշանակություն, որովհետև որքան արժեքավոր է շենքը, այնքան դա մեր շահերից է բխում»:

IMG_0731Կազախեթյանը մի հետաքրքիր փաստ ներկայացրեց Կովկասյան առևտրային բանկի շենքի մասին, որը կառուցվել է 1910 թ.: Այժմ այդ շենքը նույնպես ներառված է նրանց նախագծում: «Մինչ օրս գիտեին, որ այդ շենքի ճարտարապետը Մեհրաբյանն է, սակայն մենք պարզեցինք, որ դրա հեղինակը թիֆլիսաբնակ հայ ճարտարապետ Օհանջանովն է: Մենք Թիֆլիսից ձեռք ենք բերել նաև այդ շենքի օրիգինալ նախագիծը` Օհանջանովի ստորագրությամբ: Ընդհանուր առմամբ, լուրջ գումարներ ենք ծախսել ուսումնասիրելու այն, ինչի տերն ենք և բնականաբար այդ ամենը պահպանելու ենք ինչպես հարկն է»:

IMG_0727Ի դեպ, ինչպես ընկերության կայքում, այնպես էլ շինհրապարակի տարածքում «Պահպանելով հինը` կերտենք նորը» կարգախոսով տեղեկատվական վահանակ է տեղադրված, որտեղ համակողմանիորեն ներկայացված են Գյուղբանկի շենքի պատմությունը, հարակից տարածքներում տեղակայված հաստատությունները, շենքի վիճակը, վերակառուցման անհրաժեշտությունն ու հետագա ճակատագիրը և այլ տեղեկատվություն:

Նշվում է, որ ժամանակն անդառնալի հետք է թողել այս կառույցների վրա` խարխլելով ամրությունը և սկզբնական դիզայներական տեսքը, և շենքի ենթակառուցվածքները չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին, բազմամյա օգտագործման և մթնոլորտային ազդեցությունների հետևանքով ստացել են տարբեր բնույթի և աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, և վնասվածության մակարդակը, ըստ գործող նորմերի սանդղակի, դասվում է 3-րդ աստիճանի: Այս պահին տարածքում իրականացվում են ամրացման և մաքրման աշխատանքներ, իսկ շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, երբ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի կողմից կլինի վերջնական եզրակացությունը:

Ընկերությանը պատկանող ողջ տարածքը 2800 քմ է, որը գնվել է մաս-մաս` 2008-ից սկսած: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել երկու տարուց:

IMG_0734ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամների այցը Դեղատան 4 հասցե

Սեպտեմբերի 18-ին ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամները` ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ, այցելեցին նշված հասցե և հանդիպեցին բնակիչների հետ: Երբ բակում բնակիչների հետ քննարկվում էր ստեղծված իրավիճակը, հանկարծ նրանց մոտեցավ Արտաշես Կազախեթյանը և եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկում ծավալվեց: Բնակիչները կրկին բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը` նշելով, որ աղմուկ է, փոշի, բակը գրավված է, երեխաները խաղահրապարակ չունեն, ջուրն էլ ժամանակ առ ժամանակ կտրվում է, իսկ բարձրահարկ շենքի կառուցման դեպքում կզրկվեն արևի լույսից:

Ինչ վերաբերում է բնակարանները վաճառելուն, ապա բնակիչներից ոմանք կտրականապես դեմ արտահայտվեցին այդ մտքին` ասելով, որ չեն պատրաստվում լքել այն վայրը, որտեղ ծնվել ու մեծացել են. «Մեզ համար այս տարածքն ավելի թանկ արժե, քան առաջարկվող ցանկացած գումար»,- ասաց բնակիչներից մեկը:

IMG_0764Այնուհետև Կազախեթյանը Հանրային խորհրդի ներկայացուցիչներին հրավիրեց շինհրապարակ, որտեղ քանդման և մաքրման աշխատանքներ էին իրականանում: Որոշ շենքերի ճակատային սալիկներ համարակալված էին, ինչը նշանակում էր, որ դրանք քանդվելու և նորից շարվելու են:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց բանավոր խոսակցությունը շարունակել Հանրային խորհրդում` փաստաթղթերի և համապատասխան պետական կառույցների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա:

Տեսանյութ

Հանրային խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Դեղատան 4 հասցե

7660c8397492962c4019a9cfefc968c3Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:

Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց:

Բնակիչները նաև նշել էին, որ շինարարությունն ապօրինի է, չկա հաստատված նախագիծ, իսկ իրենք հայտնվել են աղմուկի, փոշու և ծանրաքարշ մեքենաների մուտքուելքի մեջ:

IMG_0759Բնակիչներին անհանգստացնում էր նաև այն, թե արդյո՞ք ռիսկի չեն ենթարկվում իրենց շենքի հիմքերը և արդյո՞ք այդ հատվածում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բարձրահարկ շենքի կառուցումը չի խլի իրենց արևի լույսը:

IMG_0734Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, դիմումը նախ քննարկվել է Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում, իսկ սեպտեմբերի 18-ին ենթահանձնաժողովի մի խումբ անդամներ՝ Լևոն Ներսիսյանը (ճարտարապետ), Աշոտ Մանուչարյանը (պատմաբան), Վահան Տեր-Ղազարյանը (հնագետ, գրող, հրապարակախոս), Իրինա Գալստյանը (իրավագետ), ինչպես նաև հրավիրյալ Տարոն Մարգարյանը (սեյսմիկ շինարարության մասնագետ, կոնստրուկտոր) ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ այցելել են Դեղատան 2 հասցե և հանդիպեցին բնակիչների հետ:

IMG_0756Ստեղծված իրավիճակը քննարկելու ժամանակ նշված հասցե է այցելել նաև Գյուղբանկի տարածքի ներկայիս սեփականատեր «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանը: Բնակիչներն ու ՀԽ ներկայացուցիչները սեփականատիրոջ ներկայացուցչի մոտ բարձրացրել են իրենց հուզող խնդիրները: Ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերն օրենքին համապատասխան են ընթանում: Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին տարածքում կատարվում են քանդման և մաքրման աշխատանքներ, որից հետո պետք է սկսվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման գործընթացը՝ նշելով, որ պատմամշակութային հուշարձաններն ամրացվելու են, իսկ արտաքին տեսքն ամբողջությամբ պահպանվելու է:

IMG_0764Այնուհետև ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի պահանջով ՀԽ ներկայացուցիչները Արտաշես Կազախեթյանի ուղեկցությամբ մուտք են գործել շինհրապարակ: Տեղում ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ ՀԽ ներկայացուցիչները մի շարք հարցեր են բարձրացրել՝ մասնավորապես կապված պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի պահպանման, կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի հետ դրանց ներդաշնակեցման և այլ հարցերի վերաբերյալ:

ՀԽ ներկայացուցիչներն այցից հետո որոշել են բնակիչների դիմումում բարձրացված հարցերի և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան գրություններ ուղղել պատկան մարմիններին և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր ու պարզաբանումներ, որից հետո Հանրային խորհուրդ հրավիրել բնակիչներին, ինչպես նաև «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանին, որն իր հերթին կներկայացնի շինարարական աշխատանքների օրինականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու բնակիչների հետ ընդհանուր հայտարարի կգա բարձրացված հարցերի շուրջ:

Ձերբակալվել է սերիական մարդասպանների ընտանիքը

££££Serial-killers-family-Inessa-Tarverdiyeva-shows-how-she-was-shooting-people-2280250Օրենքի պահապանները ենթադրում են, որ մանկապարտեզի նախկին աշխատակցուհին, նրա ատամնաբույժ ամուսինը, դուստրն ու ամուսնու քույրը  թալանել ու սպանել են ավելի քան 3 տասնյակ մարդկանց` չխնայելով երեխաներին ու կանանց:

££££Roman-Podkopayev-2280253Ռուսաստանի ոստիկանությունը տեղեկացրել է սերիական մարդասպանների ընտանիքին ձերբակալելու մասին. 46-ամյա Ինեսսա Տարվերդիևան, 25-ամյա Վիկտորյա Տարվերդիևան, 13-ամյա Անաստասիա Սինելնիկը հանցագործություն են կատարել Ռոստովի մարզի տարածքում: Ինեսայի ամուսինը` 35-ամյա Ռոման Պոդկոպաևը,  սպանվել է ձերբակալության ժամանակ,իսկ նրա քրոջ` Անաստասիայի մասին հայտնի է, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել սպանություններին:

£££Inessas-25-year-old-daughter-Viktoria-2280254 Նրանց զոհերի թվում  ոստիկանության 6 սպաներ են:  Ընտանիքը, որն իր հանցավոր գործունեությունը սկսել էր 6 տարի առաջ, հայտնել է, որ իրենց համար սպանությունն ընդամենը գումար ունենալու միջոց է եղել:

 

ՀՅԴ Սյունքի մարզային կոմիտեն կոչ է անում չմասնակցել սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրություններին

ՀՅԴՀաշվի առնելով, որ

–        սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր ՙընտրություններին՚,

 

–        ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,

–        Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է

 

  1. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:

 

  1. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց:

 

19 սեպտեմբեր 2013թ.                                                             ՀՅԴ Սյունքի մարզային կոմիտե

Գրեթե առանց լրագրողների ներկայության խաղարկվեցին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակները

13588 ատլետիկաԱրտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացվեց Եվրոպայի ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակների հերթական` 12-րդ խաղարկությունը: Մասնակցում էին Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Հայաստանի հեռացատկորդները:

Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին ռուսաստանցի Ալեքսանդր Պետրովը (7 մ 90 սմ)  հայաստանցիներ Վարդան Փահլևանյանը (7 մ 89 սմ) և Գոռ Ներկարարյանը (7 մ 87 սմ):

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի սահմանած ռեկորդը` 8 մ 86 սմ, կանգուն է 26 տարի:

Համեստության, շիտակ բնավորության համար նրան լրագրողները հարգում են: Ցավոք, միջոցառումը լուսաբանելու համար ներկա գտնվող ընդամենը երեք լրագրող էր:

Պարզապես, կազմակերպիչները թերացել էին և միջոցառման անցկացման մասին նախապես տեղյակ չէին պահել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Տղամարդկանց պակասում են իգական հորմոնները

ol3001379406807Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին պակասում են իգական հորմոնները, որոնք խթանում են սեքսուալ ցանկությունը և կարող են տղամարդու օրգանիզմը պաշտպանել գիրացումից:

«Massachusetts General Hospital»-ի մասնագետների կարծիքով, տղամարդու օրգանիզմում էսթրոգեն հորմոնի անբավարարությունն աստիճանաբար հանգեցնում է “տղամարդկանց կլիմաքսի”, որը սովորաբար ուղեկցվում է լիբիդոյի նվազմամբ: Օրենքով, ինչպես մասնագետներն են ասում, էսթրոգենը տարիքի հետ նվազում է: Ու հենց այդ է պատճառը, որ սեքսուալ ցանկության մարում է նկատվում տարիքի հետ:

Առաջներում գիտնականները կարծում էին, որ սեքսուալ ցանկության մարումն անմիջականորեն  կապված է արական` տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազման հետ:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 30 դեպքից` 19-ը, խարդախության 30 դեպքից` 29-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և  գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Քննարկվում են քաղաքացիներից ստացված առաջարկությունները

001Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը համակարգել և ըստ ոլորտների վերլուծում է Երևանի 12 վարչական շրջաններում տեղադրված առաջարկությունների տաղավարներով ստացված առաջին նամակները։ Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է հետաքրքիր առաջարկների հեղինակ քաղաքացիների հետ։ Օրինակ, Թեհմինա Հայրապետյանը և Լիդա Խաչատրյանը, ովքեր Երևանի հ. 62 դպրոցի աշակերտներ են, մի քանի առաջարկություններ են ներկայացրել, որոնց թվում՝ երիտասարդական առցանց պարբերական ստեղծելու մտահղացումն է։ Աշակերտուհիներն առաջարկում են ստեղծել կայք,  որը քննարկումների հարթակ կդառնա երևանաբնակ պատանիների ու երիտասարդության համար, կներկայացնի երիտասարդների առօրյան, հետաքրքրությունները։

Քննարկվել են նաև մի շարք այլ նախաձեռնությունների առաջարկներ, որտեղ պատանիները կարող են ունենալ անմիջական մասնակցություն, հաղորդել իրենց նոր գաղափարները։

Հիշեցնենք, որ առաջարկությունների տաղավարների տեղադրումը քաղաքացիներին Երևանի զարգացման ծրագրերում ներգրավելուն ուղղված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական նախաձեռնությունն է:  Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական վայրում տեղադրվել է մեկական տաղավար։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Երևան-Սևան ճանապարհին մահացու վրաերթ է տեղի ունեցել

վրաերթՍեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքիի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ռուսատանում ցանկանում են վերականգնել “ձմեռային ժամանակը”

i (2)Պետդուման մտադիր է վերականգնել “ձմեռային ժամանակը”:

Ստորին պալատի Առողջության պահպանման գծով կոմիտեի ղեկավար Սերգեյ Կալաշնիկովը կարծում է, որ Մեդվեդևի  նախագահության ժամանակ ընդունված ռեֆորմն արժե փոխել առողջության նկատառումներով:

Բացի այդ, պատգամավորի կարծիքով, առաջիկա Օլիմպիադայի ժամանակ դա կխանգարի հեռարձակումներին:

Սակայն ՌԴ կառավարությունը դեմ է ձմեռային ժամանակին վերադառնալուն, ասելով, որ դա կարելի է իրականացնել միայն հարցը մանրակրիտ ուսումնասիրելու արդյունքում: Ներկայում Ռուսաստանում կողմ ու դեմ ձայների հարաբերակցությունը  գրեթե հավասար է:

Կրակոցից ավտոմեքենայի ապակին փշրվել է

ապակիՍեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին,  ոստիկանության շտաբի  հերթապահ մասից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ և հայտնել, որ Սևան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջևան տանող կողնակում, հայտնաբերել է «Շևրոլետ Ցենտուրյոն»  մակնիշի ավտոմեքենա` առջևի ձախ պատուհանը կոտրված վիճակում:
Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն,  հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, և ապակին փշրվել է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ահաբեկչության սպառնալիքի պատճառով Կահիրեի ստորգետնյա անցումը կաթվածահար է եղել

o_811367Կահիրեի մետրոպոլիտենի կայարաններից մեկում 2 ռումբ է հայտնաբերվել: Պայթյունի սպառնալիքի պատճառով գնացքների երթը դադարեցվել է, մի քանի կայարաններ փակ են, օպերատիվ միջոցառումներ են տարվում:

Վերջին շրջանում իսլամիստներն ավելի ու ավելի հաճախ են մետրոն օգտագործում` բողոքի ակցիաների ժամանակ տեղափոխվելով փողոցներից հրապարակներ: Նրանք արգելափակում են կայարանները, խոչընդոտում գնացքների տեղաշարժը:

Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

ավտովթարՍեպտեմբերի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին    բախվել  է «Դնեպր 12» մակնիշի կողային կցորդիչով մոտոցիկլետ հրող  տղամարդու, որից հետո մոտոցիկլետը բախվել է ճամփեզրին կայանված   «ԿամԱԶ-5320»  մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մայրը որդու դիակը պահել է ննջարանում

Դաժան հանցագործություն է բացահայտվել բրիտանական Բրեդֆորդ քաղաքում: Տեղաբնակներից մեկն իր 4-ամյա որդուն սովի է մատնել ու երեխայի դիակը 2 տարի պահել ննջարանում, որ երեխայի համար նպաստը ստանա: Այդ երկու տարին նա ապրել է որդու նպաստով:

article-2424335-1BE54627000005DC-528_306x476Ամանդա Հաթնն երբեք որդու մասին հոգ չի տարել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա գիշեր-ցերեկ մարիխուանա է ծխել ու օղի խմել,  երբեմն` օրական մեկ լիտր: Տղայի հայրն առանձին էր ապրում, մայրը չի աշխատել ու երեխայի կեղտոտ տակաշորերը փողոց է նետել: Նա ոչ իրեն է հետևել, ոչ էլ որդուն խնամել: Հետևանքը եղել է այն, որ երեխան քաղցից մահացել է: Մայրը, փոխանակ փրկարար ծառայություն զանգի, հեռախոսով պիցա է պատվիրել. փաստը հաստատվել է:

Մի անգամ էլ հարևանների համբերությունը հատել է այդ տանը կատարվող անկարգություններից, ու, բացի այդ, Ամանդայի տնից ահավոր հոտ է տարածվել: Երբ ոստիկանները կոտրել են  բնակարանի դուռը,  տեսածից սարսափել են: Ամենուր քաոս էր տիրում, իսկ կնոջ ննջարանում գտնվող մանկական մահճակալում 4-ամյա երեխայի դիակն էր: Երեխայի հագին այն շորն էր, ինչով նա մահացել էր 2 տարի առաջ: Նա չափազանց փոքր էր: 4 տարեկանում նա 8 ամսական երեխայի էր նման:

article-2424335-1BE0B3FD000005DC-298_634x485Սեպտեմբերի կեսին Ամանդա Հաթնի գործով դատական գործընթաց սկսվեց: Կինը մեղադրվում է հանցավոր անփութության ու չկանխամտածված սպանության մեջ: Թե ինչ պատիժ է նրան սպառնում,  դեռևս չի հայտնվում:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 30 դեպքից` 19-ը, խարդախության 30 դեպքից` 29-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և  գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

1Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել, հաղորդում է “Ինտերֆաքս” գործակալությունը:

Ըստ գործակալության` Ադրբեջանի բնակիչ Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը իր ավտոմեքենայով մոտեցել է Բայկալի փողոցի N29 տանը, իջել է մեքենայից, ինչից հետո նրան են մոտեցել երկու անծանոթներ և մի քանի կրակոց արձակելով հեռացել դեպքի վայրից: Ստացված վերքերից տղամարդը տեղում մահացել է:

Աղբյուրի տվյալով՝ սպանությունը պատվիրված բնույթի էր:

“1նյուզ” կայքը հայտնում է, որ 45-ամյա  Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը  սեպտեմբերի 18-ի երեկոյան պատրաստվում էր ընթրելու գնալ: Սակայն մեքենայից դուրս գալուն պես նրան զինված  երկու անձինք են մոտեցել:  Սալամ Հուսեյնովը  հավանաբար նրանց նկատել է: Ականատեսների պնդմամբ՝ նա փորձել է զենք հանել, սակայն չի հասցրել: Հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմում են, որ մարդասպանները զոհին վախեցնելու միտք չունեին, այլ եկել էին սպանելու նպատակով: Հարազատները խոստովանել են, որ Ֆաբրիսին վաղուց սպառնում էին:

Ծեծի ենթարկողները ներկայացել են ոստիկանություն

ԾեծկռտուքՍեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին,  1982 թ. ծնված  Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում   գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղոն և նրա ընկերներն են՝  1983 թ. ծնված  Վաղինակ Բ.-ն, 1982 թ. ծնված Բենիկ Մ.-ն և 1981 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որոնք ժամը 23.30-ին կամավոր ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

շտապ-օգնությունՍեպտեմբերի 18-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել  է «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

2012-ին ԱՄՆ է ներգաղթել 300 հազար ասիացի

i (1)Անցած տարում ԱՄՆ է ներգաղթել 309 հազար մարդ ասիական երկրներից ու 47 հազար լատինաամերիկացի: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի զեկույցի համաձայն,  2012-ին օտարերկրացի բնակիչների թիվը աճել է 447 հազարով:

Մասնագետները կարծում են, որ այդ աճը բարերար կազդի երկրի տնտեսության վրա, քանի որ աշխատուժը կօգտագործվի ցածր որակավորման աշխատանքներում ու կնպաստի երկրի տնտեսության աճին:

Մասնագետները արտագաղթի հոսքաճը բացատրում են ԱՄՆ-ի` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հետ: Ինչպես նրանք են նշում, մինչ ճգնաժամի սկսվելը, 2007-ին տարեկան ավելի քան մեկ մլն մարդ էր ներգաղթում: Բարդ ճգնաժամային փուլում նրանք սկսեցին հեռանալ ԱՄՆ-ից: Մարդահամարի բյուրոյից նշում են, որ 2008-ին ԱՄՆ-ից 32 հազար մարդ է հեռացել:

Ռուս կինը Ճապոնիայում փորձել է խեղդել երեխային

o_656207Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացուն, որը փորձել է խեղդել 4-ամյա որդուն:

33-ամյա կինն իր ճապոնացի ամուսնու ու որդու հետ զբոսաշրջային մոտորանավակով Յամանակա լճում  էր: Նախնական տվյալներով`կինը երեխային նավակից դուրս է գցել: Ամուսինն իսկույն որդուն օգնելու համար դուրս է թռել: Տղային հաջողվել է փրկել, նրա առողջությանը հիմա ոչինչ չի սպառնում:

Ճապոնական ոստիկանության տվյալներով, կինը խոստովանել է, որ իրոք ցանկացել է խեղդել որդուն: Ճապոնիայում ՌԴ դեսպանությանը պաշտոնապես տեղեկացվել է կատարվածի մասին: