Բիլլ Քլինթոնի ու Էլիզաբեթ Հերլիի սիրավեպը.դերասանուհին ամեն ինչ հերքում է

Bill-Clinton-and-Liz-Hurley-3113983Բուլվարային ԶԼՄ-ներում անսպասելի հայտնվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի կյանքի մանրամասներ: Պարզվել է, որ նա մի ամբողջ տարի իր մոտ հյուրընկալել է բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլիին: Ընդ որում, պետության ղոկավարի կինը գիտեր, որ ամուսինը սիրավեպ ունի կիոդերասանուհու հետ:

Որ դերասանուհին մեկ տարի շարունակ  հանդիպել է Բիլլ Քինթոնի հետ` նրա կնոջ աչքի առջև` պարզվել է, երբ  լրագրողների ձեռքում հայտնվել է  մի տեսանյութ: Հերլիի նախկին ընկեր Թոմ Սայզմորը պատմում է, թե ինչպես է Էլիզաբեթին ծանոթացրել նախկին նախագահի հետ.դա եղել է “Փրկել շարքային Ռայանին” ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ, 1998-ին, Սպիտակ տանը:

Bill-Clinton-2285963Դրանից հետո, Քլինթոնը դերասանին հարցրել է` դեռևս շարունակո՞ւմ է հանդիպել Հերլիի հետ: Նա էլ պատասխանել է` այո: Այնժամ Քլինթոնը Սայզմորից դերասանուհու հեռախոսահամարն է խնդրել: Դերասանն էլ պատասխանել է, որ սկզբում պետք է Էլիզաբեթին հարցնի` դեմ չէ՞ նա,  սակայն Քլինթոնը կտրուկ  սաստել է նրան, ասելով.”Լսիր, տխմար, ես ԱՄՆ գերագույն հրամանատարն եմ, ես եմ այստեղ գլխավորը: Տուր ինձ այդ համարը”:

Bill-Clinton-and-Liz-Hurley-at-a-Charity-Ball-3113948Սայզմորը ենթարկվել է: Րոպեներ անց, Քլինթոնն արդեն շփվում էր Հերլիի հետ` առաջարկելով նրա հետևից ինքնաթիռ ուղարկել:  Երբ դերասանուհին շփոթվեց նման հյուրընկալությունից, Քլինթոնը նրա վրա ճնշում գործադրեց, ասելով, որ ինքը շատ խոսելու ժամանակ չունի, ինքն աշխարհը փրկում է միջուկային պատերազմից: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել նույն երեկոյան.Բիլլն ու Հիլարին տարբեր սենյակներում են ապրել,  այնպես որ, պետության ղեկավարին ոչինչ չէր խանգարում իր մոտ , ննջարան հյուր հրավիրել:

Սայզմորի հավաստմամբ, այդ հարաբերությունները տևել են մեկ տարի: Թե ինչու են դրանք ավարտվել` չի հայտնվում: Հերլին հարզազրույցներում հաճախակի է ակնարկել դրա մասին` ասելով, որ իրեն գրավում են իշխանության ներկայացուցիչները: Քլինթոնի մամլո քարտուղարը չի հաստատել սիրավեպի փաստը: Սակայն հայտարարել է, որ Բիլլն ու Էլիզաբեթը լավ ընկերներ են:

Ինքը` Հերլին էլ է հերքել այդ պատմությունը: Իր թվիթերում նա գրել է.”Ինչ անհեթեթ ու հիմար պատմություններ են իմ  ու Բիլլ Քլինթոնի մասին: Լրիվ սուտ է: Փատաբաններս կպարզեն ինչն ինչոց է”:

Անկախ

Ադրբեջանը Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացնող մարզիկները չգիտեն ադրբեջանական դրոշի գույների հերթականությունը

1 (3)Սոցիալական կայքերում լուսանկար է տարածվել, որտեղ Սոչիի օլիմպիական խաղերում Ադրբեջանը ներկայացնող մարզիկներից մեկն իր ձեռքում բռնել է ցուցանակ, որի վրա փակցված ադրբեջանական դրոշը սխալ հերթականությամբ է, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Սոչիում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Քենուլ Նուրուլաևը, մեկնաբանելով այս միջադեպը, ասել է. “Դա շատ տհաճ միջադեպ է: Քանի որ մենք զբաղված էինք Ադրբեջանի դրոշր բարձրացնելու արարողությամբ, ես չեմ հասցրել ուշադրություն դարձնել դրան: Չնայած մեր օլիմպիական մարզիկները արտասահմանցիներ են, նրանք շատ լավ գիտեն դրոշի գույների հերթականությունը: Հավանաբար կամավորները եռագույնը սխալ են ամրացրել դրոշակաձողին, իսկ մեր մարզիկներն ուշադրություն չեն դարձրել դրան”:

Նշենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Ադրբեջանը կներկայացնի 4 մարզիկ՝ գեղասահորդներ Յուլիա Զլոբինան և Ալեքսեյ Սիտնիկովը (Ռուսաստան), լեռնադահուկորդներ Գայա Բասանի Անտիվարին (Իտալիա) և Պատրիկ Բրահները (Ավստրիա):

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել հայտարարությունը. “Դե, իհարկե, արտասահմանցիները “փայլուն” գիտեն ադրբեջանական դրոշի գույների հաջորդականությունը: Օրինակ՝ գեղասահորդները կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել են, որ ընդամենը մի քանի անգամ են եղել Ադրբեջանում: Որտեղի՞ց նրանք իմանան գույների հերթականությունը: Սակայն ո՞ւր էին կազմակերպիչները, որոնք պետք է վերահսկեին նման իրավիճակները և տեղում շտկեին”:

Ներկայացվել են հայցեր ապօրինաբար զավթած բնակարանների ազատման պահանջով

քաղշին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի` սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել:

ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախարարությունն  ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում, այդ 2 ընտանիքներից` Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը ապօրինաբար զավթած բնակարանից զատ` վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2 սենյականոց բնակարան է ստացել Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:

Նշյալ ընտանիքները բազմիցս, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զգուշացվել են ապօրինաբար զավթած բնակարաններն ազատելու համար: Ավելին` նշյալ 2 ընտանիքներից Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում, մինչ այն պահը, երբ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան է ստացել: Սակայն, Հ. Նազարեթյանի ընտանիքը խախտել է պայմանավորվածությունը  եւ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող վերը նշված բնակարանում Հասմիկ Նազարեթյանը շարունակում է ապօրինաբար բնակվել: Հետեւաբար, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դատարան է դիմել ապօրինաբար զավթած պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ազատելու պահանջով:

 

Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

սերգեյ ավետիսյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

***

Սերգեյ Ավետիսյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան

Կրթություն
1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ կառավարում
2004-2007 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու
2011-2012 թթ. – Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA)

Աշխատանքային գործունեություն
2003 -2009 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող
2009-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Վերապատրաստվել է Հնդկաստանի Պունե քաղաքի բանկային կառավարման ազգային ինստիտուտում «Բանկային կառավարումը զարգացող երկրներում» թեմայով, Սինգապուր-Հայաստան համագործակցության ծրագրով՝ քաղաքացիական ծառայության ինստիտուտում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով:

Անկախ

Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է

02.02.12-7697Ձմեռ ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 6–ին` ժամը  09.30–ի  դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի   տարածաշրջաններում և  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

 

 

Ի՞նչ ձևով է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը

հրապարակայնությունՏեղական ինքնակառավարման իրականացման նպատակն է հանդիսանում տեղական նշանակության հարցերի լուծումը` մունիցիպալ կազմավորման բնակիչների կենսագործունեության անմիջական ապահովումը: Սույն նպատակը ՏԻՄ-երից պահանջում է մշտապես կապի մեջ լինել բնակիչների հետ, նրանց տեղեկատվություն հաղորդել մունիցիպալ իշխանության գործունեության մասին:

Հրապարակայնությունը հասարակության և պետության կառավարման ժողովրդավարական համակարգի կարևոր տարրն է: Հրապարակայնության շնորհիվ ապահովվում է կառավարչական գործունեության ժողովրդականությունը, դրա վերահսկողությունը հասարակության կողմից, ինչպես նաև քաղաքացիների` իրենց շահերը, իրավունքներն ու ազատությունները շոշափող որոշումների մշակման գործընթացի վրա ներգործելու հնարավորությունը:
ՏԻՄ-երի աշխատանքում հրապարակայնության սկզբունքի իրագործումն ընդգծում է նրանց գործունեության բաց բնույթը, այդ գործունեության մասին բնակչության կանոնավոր իրազեկումը:
Հրապարակայնության ապահովման եղանակներն իրավական տեսակետից ամրագրված են մունիցիպալ իրավունքի նորմերում, տեղական ինքնակառավարման պրակտիկայում:ՏԻՄ-երը պետք է ապահովեն իրենց աշխատանքի մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը քաղաքացիներին: Այդ կարևորագույն պահանջի իրականացումը ենթադրում է`
1.տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների նիստերի, տեղական ինքնակառավարման ընտրովի և այլ մարմինների կողմից լուծվող հարցերի մասին բնակչության իրազեկումը,
2.ՏԻՄ-երի կողմից իրենց ընդունած որոշումների բովանդակության մասին բնակչության իրազեկումը:
Ստանալով օբյեկտիվ տեղեկատվություն տեղական գործերի վիճակի մասին, իրենց մասնակից համարելով այդ գործերի լուծմանը` քաղաքացիներն առաջարկություններով, դիմումներով և բողոքներով կարող են դիմել ՏԻՄ-երին:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 331 հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
գ համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության),
գ ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար,
գ համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում և (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Ուլյանովսկի կրթության նախարարի դիմումում սխալներ են գտել

pic_8e6860865871c544634e695a5fa2d88aԿառավարության փոխնախագահի ու Ուլյանովսկի  մարզի կրթության նախարար Եկատերինա Ուբայի` Գիտության փառատոնի բացման առթիվ գրված ողջույնի խոսքում բազմաթիվ սխալներ են գտել:

Փառատոնի կայքում հրապարակված կարճ դիմումում հայտնաբերվել են կետադրական, ոճաբանական սխալներ ու հոլովների սխալ կիրառություն: Հետո այն   համացանցում դարձել է անհասանելի, սակայն պահպանվել է Google-ի “պահեստում”:

Նախարար Ուբան 1990-ին ավարտել է Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտը, ապա մի քանի տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել դպրոցում, իսկ 2005-ին բանասիրական գիտությունների թեկնածու  դարձել: 2013-ին, արդեն նախարար Ուբան հայտարարել էր, որ անձամբ կստուգի “Տոտալ թելադրության” մասնակիցների աշխատանքը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռուս պաշտոնյաների պաշտոնական տեքստերում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվում: 2013-ին ՌԼԴԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորներն առաջարկել են  աշխատանքային միգրանտներին ստիպել աշխատանքի ժամանակ խոսել ռուսերեն: Իրենց  նախագծում  նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել: Հետո թույլ տված  սխալներն անվանել են տեխնիկական վրիպակներ:

Անկախ

ԱՄՆ-ի միջուկային պոչուկամբարում հրդեհ է բռնկվել

52cb2465-1982-270c-1982-270333867be7.photo.0Նյու-Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքից ոչ հեռու գտնվող ռադիոակտիվ պոչուկամբարի աշխատակիցները տարհանվել են գիշերն օբյեկտում բռնկված հրդեհի պատճառով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության   հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է  “փոխադրման ստորգետնյա միջոցներից մեկում, որտեղ աղ կար”: Նշվում է, որ կրակին անմիջապես մոտ միջուկային թափոն չի եղել: Հիմա հրշեջների բրիգադ է աշխատում տեղում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի պատճառով բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ անձնակազմը` տարհանվել:

Մի քանի աշխատակցի մոտակա հիվանդանոց են տեղափոխել` ծխից  հնարավոր թունավորման   պատճառով: Նրանց թիվը չի ճշտվում:

Անկախ

Ճապոնացի “Բեթհովենը” խոստովանել է կեղծիքը

pic_9055fe02d9c5c811d94a8ccc363c5448Դասական երաժշտության  հեղինակ, ճապոնացի կոմպոզիտոր Մամորու Սամուրագոչին, որը խլացել է 35 տարեկանում, հասարակության առջև ներողություն է խնդրել ու խոստովանել , որ իր ամենահայտնի ստեղծագործությունները ինքը չի հորինել:

Վերջին 20 տարում նա օգտվել է երաժշտական “նեգրի” ծառայություններից: Նա խոստովանություն արել է հենց այդ երաժշտի ճնշման ներքո, որը սպառնացել է բացահայտել կեղծիքը:

Իսկական հեղինակը` Տակաշի Նիիգակին հանդես է եկել հեռուստատեսությամբ ու հայտարարել, որ Սամուրագոչիի համար պարգևավճարի դիմաց աշխատում է արդեն 18 տարի:

Սամուրագոչին համարվում է “Հիրոսիմա” սիմֆոնիայի հեղինակը, որը Ճապոնիայում անվանել են “հույսի սիմֆոնիա” : Այն 180 000 CD տպաքանակով  է վաճառվել` ժամանակակից երաժշտության համար իսկական ռեկորդ:

“Սիմֆոնիագեյթի”  ուղեկցությամբ է  Սոչիի օլիմպիադայում հանդես գալու գեղասահորդ Դայսուկե Տակահաշին :Այդ ստեղծագործությունը նույնպես վերագրվում է Սամուրագոչիին:  Գեղասահորդը համացանցում գրել է, որ ոչինչ չգիտի այդ մեքենայությունների մասին ու մտադիր չէ  օլիմպիական խաղերում փոխել իր ծրագիրը:

Անկախ

Կարելի՞ է նիհարել 10 րոպեում

ol3001391592766 (1)Սիդնեյի համալսարանի մասնագետներն առաջարկում են  նիհարելու բոլորովին նոր միջոց, որը թույլ կտա ընդամենը 10 րոպեում ավելի շատ կալորիա այրել, քան հոգնատանջ ֆիզիկական մարզումների արդյունքում:

Այս հետազոտության հեղինակների կարծիքով, օրգանիզմին արդյունավետ կերպով կալորիաներ այրելու համար հարկավոր է դողալու չափ մրսել: Բանն այն է, որ -15 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանը ստիպում է օրգանիզմին ավելի ինտենսիվ իրիսին  հորմոն ու FGF21   մշակել,քան ֆիզիկական վարժության դեպքում: Լրիվ հնարավոր է, որ ցրտի ազդեցությունն օգնում է սպիտակ ճարպի վտանգավոր պաշարները մարդու համար օգտակար դարչնագույն ճարպի վերածելու:

Ուրեմն, բնակարանները շատ տաքացնելուց հրաժարումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ոչ միայն դրամապանակի, այլև գոտկատեղի շրջագծի վրա: Այս  ուսումնասիրության արդյունքների մանրամասն նկարագրությունը շարադրված է «Cell Metabolism»-ում:

Անկախ

Եգիպտոսի պաշտպանության նախարարը որոշել է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում

o_886210Եգիպտոսի պաշտպանության նախարարն ու երկրի առաջին փոխվարչապետ Աբդել Ֆատահ աս-Սիսին տեղեկացրել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին: Նա ասել է, որ դա անում է ժողովրդի խնդրանքով: ԵԱՀ-ի զինված ուժերի գերագույն խորհուրդը Սիսիի մտադրությունը հավանության է արժանացրել:

Ավելի վաղ քաղաքական գործիչը հերքում էր  իշխանության ձգտելու վերաբերյալ շշուկները: Եգիպտոսը 60 տարի կառավարել են զինվորականները, այնպես որ Մուրսիի վարչակարգի տապալումից ու իսլամիստներին իշխանությունից հեռացնելուց հետո բոլորի համար ամենահավանական տարբերակը մնում էր, որ երկիրը կղեկավարի պաշտպանության նախարարը:

Անկախ

Ամերիկուհին ուրվական-երեխա է լույս աշխարհ բերել

o_890964Կալիֆոռնիայի նահանգի Իրվայն քաղաքի բնակչուհին ուրվական-երեխա է լույս աշխարհ բերել: Այդպես սովորաբար անվանում են այն երեխաներին, որոնք ծնվում են գործնականում, գրեթե առանց արյան, ինչից մաշկը մահացու-գունատ է լինում: Բժիշկները չեն կարողանում բացատրել այդ երևույթի պատճառը: Բարեբախտաբար, երեխային հնարավոր է  եղել փրկել:

Փոքրիկ Հոուփ Խուարեսի ծնողներն ու մանկաբարձները չեն կարողանում ուշքի գալ.երեխան ծնվել է բացարձակ ճերմակ: Երեխայի հայրն ասել է, որ ինքը մտածել է` ինչ որ բան երեխայի հետ այն չէ: Բժիշկները փորձել են արյուն վերցնել, սակայն հազիվ մի կաթիլ են կարողացել հավաքել, այն էլ մի կերպ քամել են տոտիկից: Բժիշկներն ասում են, որ երեխայի մարմինն արյունազրկվել էր նրա ծննդից ժամեր առաջ: Նրանք անհետաձգելի կեսարյան հատում են արել ու արյուն փոխպատվաստել փոքրիկին: Մայրը պատմել է, որ ծննդաբերությունից 3 շաբաթ առաջ զգացել է, որ նախկինում ակտիվ երեխան դադարել է արգանդում խաղալ:

Եթե չլիներ մոր զգոնությունը, երեխան մեռած կծնվեր: Թե ինչ հետևանք կարող է ունենալ արյան փոխպատվաստումը երեխայի զարգացման վրա` չեն հայտնում:

o_615640Սա առաջին դեպքը չէ, որ երեխան թափանցիկ սպիտակ մաշկով է լույս աշխարհ գալիս; 2012-ին բժիշկներին հաջողվեց Մեծ Բրիտանիայում փրկել փոքրիկ “Սպիտակաձյունիկին”:

Անկախ

Բրիտանիայում հզոր ալիքները սրբել են երկաթուղային ճանապարհը

o_891206Տեղատարափ անձրևներն ու ուժգին քամիները Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում լվացել-տարել են երկաթուղային կայարանը: Ավերվել են ափային ամրակառույցները, ջուրը ողողել է կառամատույցը: Այդ հատվածում գնացքների տեղաշարժը ստիպված դադարեցրել են:

Ինչպես հայտնել է ընկերության կառավարությունը, վերանորոգման համար մեկուկես ամիս կպահանջվի:  Մոտակա բնակիչների մեծամասնությանը տարհանել են, իսկ ամենահամարձակները ափեզրին մոտ են դիրքավորվել` տարերքի ավերածությունները նկարահանելու նամար:

Անկախ