Տասը քաղաքացի կամավոր զենքեր են հանձնել

զենք-զինամթերքՓետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, 1982 թ. ծնված Ստեփան Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին, 1971 թ. ծնված Անուշ Հ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարներով 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի ողորկափող հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 և 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և «ՏՏ» տիպի ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ` փամփշտակալով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 19.00-ին, 1966 թ. ծնված Աշոտ Ի.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի հրացան, հակահետևակային ական և հակատանկային ական` պայթուցիչով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.30-ին, 1957 թ. ծնված Գևորգ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.30-ին, 1956 թ. ծնված Ռզա Օ.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, 1 հատ «տրոտիլ»` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 167 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, 1952 թ. ծնված Ալեքսանդր Գ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 47, 9 մմ տրամաչափի 4 և «ՏՕԶ» տիպի հրացանի 34 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 12.55-ին, 1965 թ. ծնված Տարոն Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.15-ին, 1972 թ. ծնված Դավիթ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 11.45-ին, 1985 թ. ծնված Վաղինակ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 28 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 11, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 15, «Շիլկա» տիպի գնդացրի 15 փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Փետրվարի 6-ին, ժամը 14.15-ին, 1969 թ. ծնված Լենա Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում  կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 35, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 7, 5,45 մմ տրամաչափի` 30, «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացրի դատարկ ժապավեն:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Թեհրանում սպասելիքներ Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից

ըմբ137362773430Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 96 հազար դոլար է: Ստուգատեսին մասնակցում են 14 երկրների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներ: Որպես պարգև1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողները ստանալու են 5, 3, 2 հազար դոլար:

Մասնակցում են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ համարները: Նրանք, նախապատրաստվում են մարտի 15-16-ը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցաշարին:

Ցավոք, մեր երկրի 3 պատվիրակներ՝ Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Վարուժան Քաջոյանը (74 կգ), 1-ական հաղթանակ տանելուց հետո, պարտվեցին և դուրս մնացին պայքարից:

Մնում է, որ  այսօր սպասելիքներն արդարացնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ),  Վահե Թահմազյանը (86 կգ), Համլետ Աբրահամյանը (125 կգ):

Անկախ

 

 

Ոսկետափ-Վեդի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

ավտոպատահարՓետրվարի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը, «ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:

Անկախ

«ԳԱԶ-3110»-ը բախվել էլեկտրասյանը

ԱվտովթարՓետրվարի 6-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սպիտակի Ավետիսյան և Թորոսյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է քննություն:

Անկախ

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հերթական բացահայտումը

գրպանահատությունՓետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թիվ 58 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային և այլ քարտեր ու կանացի ակնոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժող կնոջ անձը:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
   Անկախ

Ադրբեջանում “Ազգային խոհարարական մշակույթի մասին” օրինագիծ է մշակվում

3 (5)Ադրբեջանում մշակվում է օրինագիծ՝ ազգային խոհարարական մշակույթի մասին: Այս մասին ասել է Միլի մեջլիսի (խորհրդարան) մշակույթի գծով հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս նշել է, որ նոր օրենքը կարգավորելու է Ադրբեջանի խոհարարական մշակույթի պահպանման, ուսումնասիրման, քարոզչության և զարգացման հարցերը:

Ըստ գործակալության՝ օրենքը միևնույն ժամանակ ապահովելու է գրագողության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմք:

Անկախ

Պարսիկ գյուտարարների նոր գյուտը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

Սիամաք ԱլիզադեհՊարսիկ գյուտարարների կողմից ստեղծված «Ալքազոթ փլաս» և «Ֆեսվազոտ» պարարտանյութերը, որոնք օգտագործվելու են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, փոխարինելու են քիմիական պարարտանյութերին` մեծապես նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով պարսիկների նոր գյուտը` ասաց Հայաստանում այդ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:

Նա նշեց, որ քիմիական պարարտացման ժամանակ բույսին տրված պարարտանյութն ամբողջովին չի կլանվում նրա կողմից, իսկ չօգտագործված մասը մնում է հողում: Իրենց կողմից մշակված տեխնոլոգիայի շնորհիվ մանրէներն օգնում են ստանալ անհրաժեշտ ֆոսֆորն ու ազոտը հենց բնական միջավայրից:

«Մենք ապահովում ենք օրգանիկ արտադրությունը և չենք աղտոտում շրջակա միջավայրը: Մեր պարարտանյութերի կարևորագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ անվնաս է կենդանական և բուսական աշխարհի համար: Մենք խոստանում ենք պարարտանյութերի շնորհիվ ստանալ մշակաբույսերի ավելի մեծ արդյունք՝ քիմիական պարարտանյութերից մոտ 40-50% ավելի էժան գներով»,- ասաց Սիամաք Ալիզադեհը:

«Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի գործերի կառավարիչ Վարդան Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ՍՊԸ-ն արդեն 15 տարի Իրանում զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ, և ուսումնասիրելով համաշխարհային շուկան,  հարմար է գտել Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը:

«Մենք Աբովյանում արդեն սկսել ենք պարարտանյութերի արտադրությամբ զբաղվել: Բանակցություններ ենք վարում ինչպես Հայաստանի հարևան երկրների, այնպես էլ մի քանի եվրոպական երկրների հետ արտադրանքը հայկական անունով այդ երկրների շուկաներ արտահանելու համար: Հույս ունենք, որ մեր արտադրանքը մեծ ծավալների կհասնի»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

 Անկախ

«Իշխանափոխության գաղափարը պետք է հասունանա». Արմեն Ռուստամյան

загруженное (1)ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իշխանությունները նույնպես պատրաստվում են գազի հարցով հանձնաժողով ստեղծել, ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ առումով խնդիր չունենք, որովհետև ավելի լավ է` ինչ որ քայլ կատարվի, քան էսպես ամեն ինչ փակուղի մտնի»:

Դիտարկմանը, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն անընդհանտ խորհրդարանում հանդես են գալիս միասնական  հարցերով, սակայն որևէ արդյունքի չեն հասնում և հարցին, թե հնարավո՞ր է, որ չորս խմբակցւթյունների միասնական օրակարգ մտնի իշխանափոխության հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք ենթադրում ենք, որ մեր նախաձեռնությունները նման արձագանք կարող են ստանալ, բայց դրանք ուղղված են ոչ միայն մեծամասնությանը, այլև մեր ժողովրդին, հասարակությանը, որպեսզի տեսնեն` ինչն ինչոց է»:

Դա, ըստ նրա, կարող է իր արդյունքը տալ. հասարակությունը, տեսնելով, որ ցանկացած հարց` անգամ ամենաանմեղ հարցը, մերժվում է իշխանությունների կողմից, առաջ կբերի հարցերի լուծման միակ` իշխանություններին փոխելու տարբերակը:

«Սա պետք է հասունանա, պետք է պարզ երևա, որ այդ խնդիրը դառնում է գերակա: Չեմ կարծում, որ այս ամենը, կուտակվելով, իր արդյունքը չի տալու»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այսօր հասարակության մեջ դեռևս կան իշխանություններին հավատացողներ, որոնք ունեն սին պատրանքներ, և նման քննարկումները կբերեն նրան, որ նրանց հավատացողների շրջանակն այնքան կփոքրանա, որ կսահմանափակվի միայն իշխանավորներուվ ու իրենց մոտիկ-հարազատ-բարեկամներով: «Մեզ մոտ կա իշխանափոխության գաղափար, բուն  նպատակը բոլորը ունեն, սակայն դեռևս համաձայնությունների դաշտ կա` ինչ ձևով, ինչ բովանդակությամբ և ամենակարևորը` ինչպես անել, որ իշխանությունները փոխելուց հետո նույն իրավիճակը չկրկնվի, և նոր եկողները արագորեն չմոռանան, թե ինչի համար էին եկել իշխանության»:

 

Անկախ

Իսոն կալանավորվել է ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենքի մեղադրանքով

Զենք-զինամթերքՔրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված  Իսրայել Սարգսյանը (Իսոն) երեկ կալանավորվել է:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բայց հետաքրքրական է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված։
Մինչդեռ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իսրայել Սարգսյանը փետրվարի 3-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել՝ հունվարի 27-ին Արթուր  Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով։

Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից 17 տարի հետախուզման մեջ գտնվող անձի են հայտնաբերել

ձերբակալությունՓետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ին, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ

եխՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկունից:
ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության և  համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:  Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին և երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական և հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Խարկովում կմասնակցեն Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին

ըմբշամարտ1Փետրվարի 18-19-ին Խարկովում կկայանա միջազգային հուշամրցաշար` նվիրված ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի հնգակի չեմպիոն ԽՍՀՄ գավաթակիր Հովհաննես Սահակյանի հիշատակին:

Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հավաքականի 3-րդ համար 6 ըմբիշ՝ Միհրան Ջաբուրյանը, Օհան Գիքինյանը, Գառնիկ Մնացականյանը (բոլորն էլ` 57 կգ) , Նարեկ Սիրունյանը (65 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ ) և 86 կգ քաշային Շամիր Աթյանը:

Անկախ

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց դիմել դատարաններ, եթե աշխատավարձերից պահումներ են արվել

arm139005037526ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Անկախ»-ի հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր վճարները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ և դրան զուգահեռ իրականացվող համատարած պահումները քաղաքացիների աշխատավարձերից ի՞նչ հետանքներ կարող են ունենալ, և արդյոք քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանել իրենց իրավունքները դատարանում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը` մարտի 28-ը, պարտադիրը հանված է, բայց ցավոք սրտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկումների ժամանակ մի եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումներ են կատարում: Դրանք անպարտաճանաչներն են»,-ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով քաղաքացիներին դիմել դատարաններ, եթե առանց իրենց համաձայնության աշխատավարձերից փոխանցումներ են կատարվում կենսաթոշակային հիմնադրամներին:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս երևույթը լռելյայն չի անցնի, և շուտով դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով. «Մենք էլ շատ սկզբունքորեն կպաշտպանենք բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք կդիմեն դատարան»,-ավելացրեց նա:

Ողջունելով երեկ տեղի ունեցած «Դեմ եմ» շարժման բողոքի երթը` պատգամավորը մեկ անգամ ևս ընգծեց այն հանգամանքը, որ աննախադեպ է, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը կարողանում են հանդես գալ միասնական օրակարգով:

 

Անկախ

Կանանց լրիվ զրկել են իրավունքից

ol3001391679103Պետության  իշխանություններն ընդունելով սկանդալային նոր օրենքը, փաստորեն, հավանություն են տվել  կանանց, քույրերի ու երեխաների նկատմամբ կենցաղային բռնությունների բոլոր դրսևորումներին, թույլ տալով , որ  բռնարար տղամարդիկ մնան անպատիժ:

Խոսքն այն օրենքի մասին է, որն ընդունել է Աֆղանստանի կառավարությունը և որն արգելում է դատարանում վկայություն տալ մոտիկ հարազատների դեմ: Դա նշանակում է, որ այն կինը, որը միշտ տղամարդու կողմից ծեծվում է կամ էլ ականատես է լինում, թե ինչպես է  ամուսինը երեխաներին տանջում, չպիտի նրա դեմ մեղադրանք ներկայացնի կամ էլ   վկայություն տա: «Women for Afghan Women» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ նոր օրենքը պարզապես օրինականացնում է կենցաղային բռնությունն իր բոլոր դրսևորումներով:

 Անկախ

Վարազդատ Հարոյանը «Ռոստովի» կազմում առաջիկայում չի խաղա

ՎՀ Հարոյան35017Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի»  պաշտպան Վարազդատ Հարոյանը  «Ռոստովի» կազմում առաջիկայում չի խաղա: Հարոյանը թիմի կազմում մասնակցել էր ԱՄԷ-ում անցկացված թիմի առաջին ուսումնամարզական հավաքին, բայց 2-րդ հավաքին չէր հրավիրվել:

Ռուսական ակումբի ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ Հարոյանի տեղափոխման  հարցում չեն կարողացել պայմանավորվել և այն հետաձգվել է:

Բանն այն է,  որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը արգելել է «Ռոստովին» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Շիկունովը լավատես է և հույս է հայտնել, որ մինչև փետրվարի վերջը հնարավոր է հարցը լուծվի:

Անկախ

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման հարցը տեղափոխվել է Թուրքիա

bal Ինչպես «Անկախը» հաղորդել էր, վերջերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հուշարձանի կառուցման նախագիծը հաստատվել էր, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել տեղաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների շրջանում: Վերջիններս բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքային խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով չհաստատել նախագիծը:

Ահա թուրքական «Սաբահը» գրում է, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայում: Մասնավորապես Ազգայնական շարժում կուսակցության Քոնիայից պատգամավոր ընտրված Ֆարուք Բալը, դիմելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պահանջել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Պատգամավոր Բալը իր դժգոհությունն է հայտնել Շվեդիայում ընդունված նախագծի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային խորհրդում հուշարձանի կանգնեցման օգտին քվեարկածների թվում կան նաև թուրքական ծագում ունեցող խորհրդի անդամներ: Բալը կոչ է արել, որպեսզի Թուրքիայի արտաքին դիվանագիտական առաքելությունները զբաղվեն այս հարցով և անուշադրության չմատնեն Շվեդիայի թուրք քաղաքացիներին անհանգստություն պատճառած խնդիրը:

Անկախ

 

 

Օրական` 17 րոպե

ol3001391690795Միջինվիճակագրական կինը, որը ստիպված է համատեղել մասնագիտական գործունեությունն ընտանեկան հոգսերի ու երեխաների դաստիարակության հետ, կարող է ինքն իրեն հատկացնել օրական ընդամենը 17 րոպե:

Հաշվի առնելով այն փաստը, որ արևմուտքի աշխատող կանանցից շատերը ստիպված են տանն էլ  կատարել աշխատանքի մեծ մասը, ապա ստացվում է, որ նա շաբաթական ազատ ընդամենը իրեն հատկացնելու մեկուկես ժամ է ունենում: Նման ժամանակը կանայք հիմնականում ծախսում են  ընթերցանության,  սոցցանցերում հաղորդագրությունները ստուգելու, օնլայն շոփինգի կամ էլ մի գավաթ խաղաղ, միայնության մեջ  թեյ վայելելու վրա:

«TVBed»-ի սոցհարցմանը մասնակցած կանանց 55%-ն ամենամեծ պարգևը համարում է նախընտրած հաղորդման կամ էլ սերիալի դիտումը:

Ընդ որում, կանայք ավելի շատ են վաստակում, քան ամուսինները, սակայն, վերջիններս չեն շտապում օգնել  իրենց  կանանց` թեթևացնելու տնային հոգսը:

 Անկախ

«Այն, որ հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը» Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանՅուրաքանչյուր տարի պատվաստումների շնորհիվ աշխարհում ավելի քան 3 մլն կյանք է փրկվում: Տաս տարուց ավել է պատվաստումների շնորհիվ մեր երկրում դիֆտերիա չի գրանցվել, այնինչ 1994-95-ին այն 34 մարդու կյանք խլեց: 1995-ից հետո մեր երկրում չի գրանցվել նաև անբուժելի համարվող պոլիոմելիտ հիվանդությունը: Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի պատվաստումների մակարդակը մեզ մոտ այնքան բարձր է, որ անցած տարի Վրաստանում գրանցված դեպքերը վտանգ չներկայացրին Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Անդրադառնալով պատվաստանյութերի խնդրին` Գայանե Սահակյանը նկատեց, որ տարածված ապատեղեկատվությունը, ըստ որի` հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը:

«Այսօր երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը միայն հայտնի եվրոպական երկրների արտադրողներից են գնվում: Մենք ամեն տարի նոր պատվաստանյութեր ենք գնում, իսկ դրանք ունենում են 2-3 տարվա ժամկետ: Մինչ օրս պատվաստումներից երեխաներ չեն մահացել, եղել են դեպքեր, որ երեխաների մոտ հետպատվաստումային շրջանում առաջացել է թոքաբորբ, որը զարգացել է կայծակնային արագությամբ: Պատվաստումը չի թուլացնում երեխայի իմունային համակարգը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ բժիշկներին այսօր մի հարց է մտահոգում. հաճախ աղանդավորները հրաժարվում են պատվաստումներից` դրանով վտանգելով երեխաների կյանքը:

«Նման դեպք հենց երեկ է գրանցվել: Ընտանիքում վեց երեխա էին, որոնցից մեկը հիվանդ էր խոզուկով,  ծնողները հրաժարվեցին մյուս երեխաների պատվաստումից»,-ցավով ասաց մասնագետը:

 Անկախ

«Ժուլիկ նախարար, բութ մեծամասնություն». Լևոն Զուրաբյանի պատասխանը

Լևոն-Զուրաբյան11Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ արդարադատության նախարարին ուղղված իր հարցի պատասխանին, որտեղ վերջինս պատգամավորին մեղադրել էր տարրական գիտելիքներ և տրամաբանություն չունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Զուրաբյանի հարցը վերաբերում էր Որոտանի կասկադի վաճառքին:

«Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման և օգտագործման իրավունքները Հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունն է»,-առաջին հակափաստարկը բերեց Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նախարարի այն խոսքին, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել` հղում կատարելով կորպորատիվ իրավունքին, Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ ինքն էլ  գիտի, թե ինչ բան է կորպորատիվ իրավունքը և ի տարբերություն «այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որն այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված», ինքը դա սերտել է Միացյալ նահանգներում:  Զուրաբյանը հղում կատարեց Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական օրենքին` ներկայացնելոով իր հիմնավորումները, որ առանց կառավարության որոշման նման գործարք հնարավոր չէր անել, և որ Թովմասյանն ուղղակի ստում է:

Սակայն, եթե անգամ ընդունվել է գաղտնի որոշում, միևնույնն է, Զուրաբյանը կարծում է, որ  խախտվել է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքը, ըստ որի ցանկացած պետական գույք ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստանալուց հետո: Կամ էլ Հրայր Թովմասյանը հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար հանճարեղ մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային ոժղովն ու համապատասխան օրենքը:

«Այս հանգամանքը ցույց է տալիս, որ որ նա վարվել է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որն օրենքի սողանցքն օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի կողմից համատեղ նախաձեռնություններով հանդես գալու, սակայն որևէ արդյունքի չհասնելու փորձերին, ՀԱԿ պատգամավորը դա բացատրեց հետևյալ հանգամանքով` խորհրդարանական բութ մեծամասնության և կառավարության, որն անում է այն, ինչ ուզում է:

 

Անկախ

Ադրբեջանը դեմ է Արցախի ֆուտբոլի հավաքականի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուն

աֆհ35936Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն իր կարողությունները դրսևորելու հնարավորություն է ստացել և մասնակցելու է Շվեդիայում 2014-ի հունիսի 1-8-ը առաջին անգամ անցկացվելիք չճանաչված պետությունների աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մեր թիմի մրցակիցներն են` Աբխազիայի, Քուրդիստանի, Զանզիբարի (Տանզանիա), Միացյալ Դարֆուրի (Սուդան), Թամիլ Իլամի (Շրի Լանկա), Պադանիայի (Իտալիա), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ), Ակվիտանիայի (Ֆրանսիա), Քվեբեկի (Կանադա), Էլան Վանինի (Մեն կղզի) հավաքականները:

Եվ ահա, ադրբեջանցիները փորձում են խանգարել Արցախի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք չմասնակցեն:

Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել Չճանաչված  պետությունների ֆուտբոլի միությանը:

Բողոքում նշված է, որ ԼՂՀ տարածքը բռնագրավել է Հայաստանը:

Բողոք է ներկայացվել նաև Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:

Անկախ