Ուկրաինայի ընդդիմությունը համաձայնվել է համագործակցել նախագահի հետ

ուկրաինաԵվրոպացի պաշտոնատար անձիք հայտարարել են, որ քաղաքական ճգնաժամը մեղմելու նպատակով Ուկրաինայի ցուցարարները համաձայնվել են համագործակցել երկրի նախագահի հետ:

Գերմանիայի արտգործնախարարությունը ուրբաթ կեսօրին Tweeter կայքում հայտարարություն էր տարածել, որ ցույցերը ղեկավարող Մայդանի խորհուրդը որոշել է, որ ընդդիմության առաջնորդները կարող են ստորագրել համաձայնագիրը:

Կիևում ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընդդիմության առաջնորդները արդեն ուղևորվում են նախագահի գրասենյակ:

Պարզ չէ արդյո՞ք ցուցարարները համաձայնագրի վերաբերյալ որևէ նախապայման կառաջարկեն, թե ոչ:

Ուրբաթ օրը՝ ավելի վաղ, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին և խոստացել էր ընդդիմությանը ներգրավել կառավարության մեջ:

 Անկախ

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու մասին

յանուկովիչԻրավիճակը կարգավորելու նպատակով Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու  մասին և նախաձեռնել է 2004թ. սահամանադրության անցնելու գործընթացը:

 

“Ես  հայտարարում են այն քայլերը, որոնք հարկավոր է կատարել , որպեսզի վերականգնվի հանգստությունը և խուսափենք առճակատման հետագա զոհեր տալուց: Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ և վերադարձ 2004թ. Սահմանադրությանը, այսինքն դեպի պառլամենտական հանրապետություն: “, — Ուկրաինայի նախագահի խոսքերը ցիտում է “Интерфакс“-ը:

Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու: Գործընթացը 10 օր կտևի :

Ինչ վերաբերում է սահմանադրություն փոխելուն, ապա այդ գործընթացը կավարտվի 2014թ. սեպտեմբերին: Եվ միայն Ուկրաինայի սահմանադրությունը փոխելուց հետո, դեկտեմբերին տեղի կունենան երկրի նոր ղեկավարի ընտրությունները:

Մայդանը այդ նորությունը ընդունեց ոգևորված ճիչերով:Սակայն Կիևի կենտրոնում շարունակվում են մեծանալ բարիկադները և ավտոմեքենաների դողերի բլուրները:

Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնությունը  ենթադրում է ” Անվտանգության ուժերի դուրս բերում” և  “բռնությունների դադարեցում”, բացատրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյդերսը:

Երեք օրերի անկարգությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, հայտնի է 80 զոհերի մասին: . “Կիևի փողոցներում ընդհարումները և մարդկանց  մահը  հետեւանքն է հմուտ քարոզչության: — երբ մի կողմից ասում են 13 զոհի մասին , մյուս կողմից`67, դա վայրենություն է, ի վերջո այդ մեզ մոտ է զոհվել 80մարդ”:-հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն:

Անկախ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովումԲարև ձեզ հարգելի գործընկերներ, ՀՀ կառավարության անունից ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Մեր օրակարգային թեման այսօր խիստ արդիական է ամբողջ աշխարհում և մենք նման գիտաժողովների շնորհիվ կարողանում ենք քննարկել, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհի արդյունավետ կենսաթոշակային համակարգը, ինչպիսի նոր ձեռքբերումներ, թերություններ կան գործող համակարգերում, որոնք անհրաժեշտ են հաշվի առնել և շտկել այն մոդելը, որը մենք Հայաստանի Հանրապետությունում ինքներս ստեղծել ենք: Առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որը մեր սեփականն է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որի վրա աշխատել են հանրապետության երկու նախագահներ, երեք կառավարություններ, չորս կոալիցիոն կուսակցություններ: Սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Ինչի՞ համար է անհրաժեշտ այս խնդիրը լուծել, որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են մեզ կատարել այս արմատական փոփոխությունը և արդյո՞ք գոյություն ունեն այլընտրանքներ: Ես կփորձեմ անդրադառնալ այս հարցերին:
Առաջին. գործող համակարգը, որը կոչվում է սերունդների համերաշխության համակարգ, ունի հետևյալ տրամաբանությունը: Այսօրվա եկամտահարկ վճարողների բանակը, որը շուրջ կես միլիոն է, պետք է այնքան եկամտահարկ վճարի, որպեսզի կարողանանք վճարել այսօրվա թոշակառուների համար արժանավայել թոշակ: Հնարավ՞որ է արդյոք դա, թե՞ ոչ: Հին համակարգը՝ սերունդների համերաշխության համակարգը, որը գործում է ամբողջ աշխարհում, ելնում էր այն տրամաբանությունից, որ թոշակառուների կյանքի ժամկետը լինելու է այնպիսին, որ աշխատող երիտասարդ սերունդն իվիճակի է լինելու պահել թոշակառուներին: Բայց աշխարհում տեղի ունեցան երկու արմատական փոփոխություններ: Առաջինը՝ դեմոգրաֆիական փոփոխությունն է, ծնելիության նվազումը, որը լրջագույն խնդիր է և զարգացող երկրների մի մասը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունը, համարվում են ծերացող հասարակություն: Ուրեմն երիտասարդ սերունդը, որը ստեղծում է նոր արժեք և վճարում է այն հարկերը, որոնցով պետք է թոշակները վճարենք, այդ սերնդի թիվը կրճատվում է, իսկ թոշակառուների թվաքանակն ավելանում է: Սա հին համակարգի համար ֆունդամենտալ խնդիր է ստեղծում:
Երկրորդ՝ կյանքի տևողությունն ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ այդ թվում Հայաստանում, երկարում է: Այսօր ՀՀ-ում կյանքի տևողությունը կազմում է 74 տարի: Սա նշանակում է, որ այս երկու ֆունդամետալ գործոնները, որ գոյություն ունեն, իրենց ազդեցությունն են թողնում գործող համակարգի վրա և այն դարձնում ոչ հեռանկարային և խնդրահարույց: Դրա համար աշխարհը 21-րդ դարի լրջագույն մարտահրավերներից մեկն է համարում կենսաթոշակային ռեֆորմը, ինչու լրջագույն խնդիր, մարտահրավեր, որովհետև անցումը լինելու է ցավոտ, մի կողմից պետությունները պարտավոր են վճարել այսօրվա թոշակառուներին և այնքան, որպեսզի նրանք բարեկեցիկ ծերություն ունենան, մյուս կողմից պետք է արդեն անցնեն նոր համակարգի, որը լրացուցիչ ծախս է բյուջեի համար: Զարգացած երկրները հայտնվել են փակուղային իրավիճակում և միջազգային փորձագետները մեզ հուշում են, ասում են Հայաստանն ունի պատմական շանս, նման հնարավորություն, պատուհան ունեք դուք, այդ հնարավորությունից օգտվեք, թե չէ վաղը մյուս օրը հայտնվելու եք նույն իրավիճակում:
Եվ այսպես, մոտավորապես, կոպիտ եմ ասում այս թվերը, ունենք 500 հազար եկամտահարկ վճարող: Այսօր մեր 550 հազար թոշակառուներին մենք վճարում ենք այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև դնում է աղքատության խնդիր: Այսինքն, ՀՀ քաղաքացին, որն անցնում է թոշակի, միանգամից առնչվում է աղքատության խնդրի հետ, որովհետև այն միջին 36 հազար դրամը, որ վճարում ենք՝ բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար: Մեր թոշակառուներից 350 հազարը գտնվում են աղքատության շեմից ավելի ցածր: Դա լրջագույն խնդիր է, իսկ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, ապա կհասկանանք, թե խնդիրը որքան լուրջ է, որ մեր առջև կանգնած է:
Այժմ մեր քննադատները, ընդդիմախոսներն ասում են՝ այո, կա այլընտրանք, ո՞րն է այդ այլընտրանքը, որ ավելի լավ հարկային վարչարարություն արեք, օլիգարխներից ավելի շատ հարկ վերցրեք, մեծահարուստներին ստիպեք, որ ավելի շատ հարկ վճարեն և այդ միջոցներն ուղղեք և ավելացրեք թոշակները: Արդարացի պնդում է և մենք այդ ճանապարհով գնում ենք, բայց այդ ճանապարհով գնալով լուծում ենք այսօրվա թոշակառուների խնդիրը: Գնալով այդ ճանապարհով՝ մենք 2013 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշում կատարել ենք արմատական փոփոխություն. 1,4 տոկոսով ավելացրել ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, ինչը մեր վերջին 10 տարիների մեջ հեղափոխական ցուցանիշ է, որովհետև հիշում եք, մեր թիրախային ցուցանիշը տարեկան 0,3-0,4 տոկոս է: Այս 1,4 տոկոս բարձրացումը մեզ հնարավորություն է տվել 2014 թվականի հունվարի մեկից թոշակառուների թոշակն ավելացնել 15 տոկոսով: Մենք այս ռազմավարությունը շարունակելու ենք, որքան բարելավվի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, հարկային վարչարարությունը, այնքանով իվիճակի ենք լինելու ավելացնել այսօրվա թոշակառուների թոշակը:
Բայց հարց է առաջանում. իսկ երկրորդ խնդիրը՝ այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք և եթե կյանքի տևողությունը երկարում է, եթե գոյություն ունեն դեմոգրաֆիական ալիքներ, որոնք բերում են նրան, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվը լինելու է շատ ավելի ցածր: Հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունը կայանում է նրանում, որ մարդու աշխատած տարիների և վաստակած եկամուտների և թոշակի միջև, որ նա ստանալու է, կապ չկա: Ինչպիսի՞ թոշակ նա կստանա, դա պայմանավորված է լինելու, թե իր թոշակի տարիքին պետությունը ֆինանսական ինչ փուլում է գտնվելու: Եթե լավ վիճակում լինի, մի փոքր ավելի լավ թոշակ կստանա, եթե մի փոքր ավելի վատ վիճակում՝ ավելի ցածր թոշակ կստանա: Նրա ամբողջ աշխատանքային կենսագրությունը բացարձակապես կապ չունի այդ թոշակի և ապահով ծերության հետ: Այս խնդիրը լուծելու համար մեր ընդդիմախոսների փաստարկները չեն անցնում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որովհետև այդ տեսակետից, հին համակարգը լուծում չի տալիս: Կա մեկ այլ տարբերակ ևս, որ կենսաթոշակային տարիքը երկարացնենք: Հիշում եք՝ այդ ճանապարհով գնաց Ֆրանսիան և տեսանք, թե ինչ լրջագույն սոցիալական խնդիրներ բարձրացան իշխանությունների առջև, որովհետև մարդիկ ասում են մենք աշխատանքի ենք անցել, ծրագրավորել ենք, որ պետք է 63 տարեկանում անցնենք թոշակի, հիմա մենք դարձել ենք 63 տարեկան, դուք ի՞նչ բարոյական, իրավական հիմք ունեք այս պահին փոխել մեր կյանքի ծրագրավորված ամբողջ ցիկլը: Դա լրջագույն սոցիալական և քաղաքական հարցադրում է: Դա հին համակարգի թերությունն է, որովհետև բոլոր զարգացած պետությունները դրա առջև կանգնելու են:
Պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակներն ավելացնելու համար, որովհետև հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, ինչը խաթարում է արդյունավետ աշխատանքի մոտիվացիան, հարվածում է տնտեսությանը: Դրա համար այս փաստարկը նույնպես չի աշխատում և այն իրականում վատթարացնում է երկրներում սոցիալական վիճակը, չնայած որ շատ երկրներ գտնում են նաև երկրորդ տարբերակը և մենք տեսանք, թե Բելգիայում ինչ ընդզվումներ եղան, երբ Բելգիայի կառավարությունն ասաց՝ սիրելի քաղաքացիներ, այն սոցիալական բեռը, որ պետությունն իր վրա վերցրել է, այլևս չենք կարողանում կատարել, եկեք որոշակի պարտավորություններից, որ պետությունն ստանձնել է, հրաժարվենք, որովհետև պետական բյուջեն այլևս չի դիմանում դրան: Տեսանք, որ փոքրիկ Բելգիայում 3,5 մլն մարդ դուրս եկավ փողոց՝ ընդվզելով այդպիսի օրենսդրական փոփոխությունների դեմ, որովհետև նրանք ասում են՝ մենք մեր կյանքը պլանավորել ենք՝ հաշվի առնելով այն օրենսդրական դաշտը, որն այս պահին գործում է մեր երկրում, ասում են՝ մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը, գտեք այլ լուծումներ:
Ժամանակակից տնտեսագիտությունն այս հարցը քննարկել է բազմակողմանի և մենք շնորհակալ ենք միջազգային կազմակերպություններին, Միացյալ Նահագների կառավարությանը, USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական ներդրումային բանկին, որոնք մեր կողքին են և համաշխարհային լավագույն փորձը հաղորդեցին մեզ: Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ աշխարհի լավագույն մասնագետների վերլուծություններին, մեր երիտասարդ մասնագետներին գործուղել աշխարհի տարբեր պետություններ՝ ուսումնասիրելու լավագույն փորձը: Այդ գիտելիքների հիման վրա մենք ստեղծեցինք մեր համակարգը:
Ո՞րն է մեր համակարգի տրամաբանությունը. ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ապահով ծերության համար: Այն պահից, երբ դուք ունեք աշխատանք և եկամուտ, պարտավոր եք պետության հետ մտածել ձեր ապահով ծերության մասին: Սա է քաղաքական բովանդակությունը: Այս քաղաքական բովանդակությանը կարող են դեմ լինել սոցիալիստական գաղափարախոսություն քարոզող որոշ ուժեր: Բայց նույնիսկ նրանք, եթե նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, արդեն իսկ փոխում են իրենց գաղափարախոսական սկզբունքները կենսաթոշակային համակարգի մասով, տեսնելով, որ այն փաստարկները, որոնք առկա են այսօր, անհաղթահարելի փաստարկներ են, և սերունդների համերաշխության սկզբունքն այդ անհաղթահարելի հանգամանքները սոցիալիստական սկզբունքների ներքո իվիճակի չէ լուծելու: Դրա համար պետք է գտնել այլընտրանք և դա հենց այս քաղաքական ու գաղափարախոսական սկզբունքի մեջ է: Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է պատասխանատվություն կրի իր ապահով ծերության համար և կուտակի հենց այն պահից, երբ եկամուտ է ստանում: Աշխարհում չկա որևէ երկիր, որը ներդնի պարտադիր կուտակային համակարգը և չստանա դժգոհություն, չլինի դիմադրություն, չի եղել այդպիսի երկիր: Եվ Հայաստանը բացառություն չէ: Եվ դա արադարացի դժգոհություն է: Այդպիսի ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության համար: Ինչո՞ւ, որովհետև երբ իշխանություններն օգտագործում են պարտադրանքի գործիքը, հասարակությունը դրան անպայման պետք է վերաբերվի անվստահությամբ, որպեսզի իշխանությունները լինեն զգոն և այդ գործիքը մշակեն այնպես, որ թերությունները լինեն մինիմալ և այդ պարտադրանքի ինստիտուտն անպայման հասնի իր նպատակին: Դրա համար մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները և առավել ջանքեր գործադրենք՝ բացատրելու այս համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը, անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նրանք բարձրացնում են:
Եվ այսպես, հարց համար մեկ. վստահության խնդիր: Մենք կասկածներ ունենք, ասում են մեր ընդդիմախոսները, որ այդ գումարները չեն փոշիանա և տարիների ընթացքում դրանք չենք կորցնի, դրա համար ավելի լավ է այսօր սպառենք այդ հինգ տոկոսը, որովհետև այսօր բազմաթիվ հոգսեր ունենք, Հայաստանում սոցիալտնտեսական իրավիճակը բարվոք չէ, գոյություն ունի աղքատության խնդիր, եկամուտները բավարար չեն և ավելի լավ է մենք այդ հինգ տոկոսն այսօր սպառենք, քան այն կուտակենք ապահով ծերության համար, մանավանդ, որ վստահ էլ չենք, որ 35-40 տարի հետո այդ գումարները մեզ համար հասանելի են լինելու: Եվ սա օբյեկտիվ հարցադրում է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ հիմքեր, մեր բնակչության 32,5 տոկոսն աղքատ է և միջին խավը նոր է ձևավորվում, եկամուտները բավարար չեն:
Դրա համար ի՚՞նչ ենք մենք ծրագրել՝ մեղմելու այս օբյեկտիվ դժգհության հիմքը: 2010 թվականին, երբ մենք այս օրենքն ընդունել ենք, այդ առումով սա բացառիկ օրենք է, որովհետև մեր պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ 2010-ին ընդունենք և երեք տարվա ժամկետ տանք և քաղաքացիներին, և բիզնեսին, և պետությանը նախապատրաստվել 2014 թվականի հունվարի 1-ին: Մեզ մինչև հիմա միշտ մեղադրում են, որ օրենքներն ընդունում ենք և 2-3 ամսից դնում ենք կիրառության մեջ: Սա այն բացառիկ օրենքն էր, որ մենք ընդունել ենք երեք տարի առաջ և հնարավորություն ենք տվել բոլորին նախապատրաստվել, այդ թվում նաև մեզ: Պետությունը կուտակել է ֆինանսական միջոցներ, առաջին՝ որպեսզի հունվարի 1-ից բարձրացնի թոշակները, երկրորդ՝ որպեսզի բարձրացնի աշխատավարձերը, երրորդ՝ որպեսզի մենք բյուջեում ունենանք 20 միլիարդ դրամ՝ խթանելու երիտասարդներին, որ նրանց հինգ տոկոսը, եթե կուտակել են, կրկնապատկենք նրանց խնայողությունները՝ դարձնելով 10 տոկոս: Մենք երեք տարի դրան պատրաստվել ենք: Չորրորդ՝ մենք ծրագրավորել ենք հինգ տարվա համար նվազագույն աշխատավարձի բարձրացում, դրանով ազդակ ենք հաղորդել բիզնեսին, որ նրանք պարտավոր են լինելու Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը, եկամուտները փուլ առ փուլ ավելացնել: Վեցերորդ. առաջին անգամ ճգնաժամից հետո 2013 թվականին մեզ հաջողվեց հաղթահարել ֆունդամենտալ մի խնդիր, որպեսզի մեր քաղաքացիների իրական եկամուտներն աճեն, այսինքն, աշխատավարձերի աճը լինի ավելի բարձր, քան գնաճը: 2013 թվականին մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը, աշխատավարձերի իրական աճը կազմեց 6,5 տոկոս, գնաճը՝ 5,8: 2014 թվականին գնաճը լինելու է ավելի ցածր, քան իրական եկամուտների աճը, դա մեր քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծում, որ այդ հինգ տոկոսն իրենց համար ցավոտ չլինի, 2014 թ. նրանց իրական եկամուտներն աճեն, դրանով մեղմելով այս անցումային փուլը: Թվերն այսօր դրա մասին վկայում են և սա մյուս կարևորագույն խնդիրն է: Վստահության հաջորդ չափանիշը հետևյալն է՝ որ այդ փողերը չեն փոշիանա: Մեզ հիշեցնում են Խնայբանկի պատմությունը, Խորհրդային միությունը՝ աշխարհի հզոր կայսրությունն ուներ մի մոնոպոլիստ բանկ, որը հավաքում էր խնայողությունները և ով կմտածեր, որ այդ բանկը կփլուզվի, բայց փլուզվեց այն: Հայաստանի Հանրապետությունն այդ փլուզման արդյունքներն առավել ցավոտ զգաց, որովհետև 15 հանրապետությունների մեջ մեկ շնչին ընկնող խնայողությունների մակարդակը մեր երկրում ամենաբարձրն էր: Մենք ամենաշատն էինք խնայում և, բնականաբար, դա մեր հասարակությանն ավելի մեծ ցավ պատճառեց:
Այժմ ինչպիսի՞ն պետք է լինի համակարգը, որ նույնիսկ այդպիսի կոլապսի դեպքում մեր քաղաքացիները 35-40 տարվա կուտակած իրենց միջոցները չփոշիացնեն, չկորցնեն: Նույնպես անդրադառնում ենք համաշխարհային փորձին: Դրա համար կան ձևեր և մարդկությունն այդ ձևերը հորինել է: Առաջին` ձեր խնայած միջոցները պետք է լինեն դիվերսիֆիկացված, միայն Խնայբանկում չպետք է լինեն, մի պետությունում չպետք է լինեն: Ձեր խնայողությունները չպետք է պայմանավորված լինեն մի պետության ճակատագրով, պետք է դիվերսիֆիկացված լինեն տարբեր պետությունների կողմից թողարկված տարբեր պարտատոմսերի մեջ:
Երկրորդ` դրանք պետք է լինեն հուսալի պարտատոմսեր`բարձր վարկանիշ ունեցող: Երկիրը, պարտատոմսերը պետք է բացառիկ, բարձր վարկանիշ ունենան: Եթե վերջին 80 տարիների աշխարհի փորձը դիտարկենք, երբ կուտակային համակարգերը սկսել են աշխատել, չի եղել այդպիսի հիմնադրամ, աշխատող այս հուսալիության սկզբունքներով, որը սննկացել է: Սա մեր ընդդիմախոսների երկրորդ հարցադրման պատասխանն է: Նրանք մեջ են բերում այսպիսի համակարգի հետ բացարձակապես առնչություն չունեցող օրինակներ, երբ փոքր, նորաստեղծ առևտրային բանկերին կամ կուտակային հիմնադրամներին հնարավորություն է ընձեռնվել խնայողություններ հավաքել քաղաքացիներից, սակայն սնանկացել են և խնդիրներ են եղել այդ խնայողությունները վերադարձնելու հետ կապված:
Մեր երկրի մոդելն այդպիսին չէ և պետք չէ այդ մեղադրանքները մեր մոդելի հասցեին հնչեցնել, որովհետև կառավարիչների նկատմամբ խիստ և հստակ չափանիշներ են սահմանված, նաև խիստ և հստակ չափանիշներ են սահմանված ակտիվների կառավարման ուղղությամբ: Միակ տարբերակը, որ մեր քաղաքացիները կկորցնեն իրենց խնայողությունները՝ համաշխարհային կոլապսն է, բայց համաշխարհային կոլապսի դեպքում, հավաստիացնում եմ ձեզ, խնայողությունների հարցն առաջնային չէ, որովհետև առաջնային են դառնում ֆիզիկական գոյատևման խնդիրները: Հուսալիության հարցում էլ մենք հաշվի ենք առել աշխարհի լավագույն փորձը՝ այս ռեֆորմն առաջ տանելու համար:
Երրորդ մեղադրանքը, որ հնչում է մեր հասցեին, նույպես առնչվում է վստահության հետ: Լավ, ենթադրենք, որ այդ գումարները, որ կուտակված են ֆոնդերում կպահպանվեն, բայց չէ որ կա ռիսկ, որ ձեր երկրում գնաճը կլինի այնպիսին, որ այդ ֆոնդերի եկամտաբերությունը կլինի ցածր: Դա նշանակում է, որ տարիների ընթացքում մեր խնայողություններն իրականում նվազում են և ոչ թե ավելանում:
Այս հարցի պատասխանը նույնպես տրված է: Առաջին՝ հստակ չափանիշներ են սահմանված կառավարիչների համար, մեր օրենսդրությամբ չափանիշներ, որոնք ֆիքսում են նրանց պարտավորությունները: Երկրորդ` համաշխարհային փորձից գիտենք, որ նույնիսկ, չնայած այդ հանգամանքին, որ կառավարիչներն ապահովելու են երկարաժամկետ առումով ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է, կարող են լինել տատանումներ համաշխարհային շուկաներում, որ կարճաժամկետ հատվածում այդ խնդիրը դառնա արդիական: Մենք համաշխարհային փորձից գիտենք, Չիլիում էլ է այդ դեպքը պատահել, երբ որ այս պահին դուք դուրս եք գալիս թոշակի` համաշխարհային ճգնաժամ է, տոկոսադրույքները շատ ցածր են, իսկ ձեր երկրում գնաճ է: Եվ մարդիկ ասում են` եղբայր, իսկ այժմ փոշիանում են իմ խնայողությունները, խնդրում ենք այս հարցի պատասխանը տվեք:
Հենց Չիլիի փորձից ելնելով էլ մեր համակարգը ստեղծել է երաշխիքային հիմնադրամ: Այն 1,2 տոկոսը, որ մենք պարտադրում ենք, պետք է գնա կառավարիչների վճարին: Մեր օրենսդիրն ասել է, որ 0,2 տոկոսը պետք է կուտակվի ապահովագրական հիմնադրամում, որը կօգտագործվի այն դեպքերում, երբ կարճաժամկետ տատանումների ժամանակ գնաճը կլինի ավելի բարձր, քան ռեալ եկամտաբերությունը: Այդ ժամանակ կաշխատեն այս ապահովագրական հիմնադրամում կուտակված միջոցները, և քաղաքացիները երաշխավորված ձևով կստանան չարժեզրկված խնայողություններ:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ տատանումը կարճաժամկետ է լինում և միևնույն է կառավարինչերը երկարաժամկետ առումով, 30-40 տարվա կտրվածքով, երաշխավորված կերպով ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է: Դա նշանակում է, որ ապահովագրական ֆոնդի ռիսկը շատ մեծ չէ, կարճաժամկետ է, բայց ի՞նչ տեղի կունենա, եթե ապահովագրական ֆոնդի փողերը բավարար չլինեն: Այստեղ էլ օրենսդիրը հստակ պատասխան է տալիս , որ այդ ժամանակ պետությունն է երաշխավորում, որ եթե այդ գումարները բավարար չլինեն կարճաժամկետ առումով, պետությունն այդ հիմնադրամին կարող է տրամադրել լրացուցիչ միջոցներ, ամեն դեպքում թոշակառուն լինելու է պաշտպանված:
Եվ մեր հաշվարկները ցույց են տալիս , որ պետական բյուջեի համար այդ բեռը լինելու է տանելի և պետական բյուջեն ի վիճակի է լինելու այդ բեռն իր վրա վերցնել: Հասկանալի է, որ սա աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է և հասկանալի է, որ մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ են ռեֆորմներ: Ասում են` մենք ձեզ չենք վստահում, երկրի վիճակը լավ չէ, կա արտագաղթ, աղքատություն: Այո, այդ ամենը ճիշտ է, բայց շտկելու ճանապարհը ո՞րն է: Մի ճանապարհ ունենք շտկելու իրավիճակը, դա ռեֆորմներն են: Այլ ճանապարհ չունենք: Ռեֆորմները ցավոտ են, ինչո՞ւ, որովհետև ստիպում ենք մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները:Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում:
Այժմ ասում ենք` սիրելիներս, հունվարի 1-ից 275 հազար երիտասարդ պետք է փոխի իր վարքագծային կանոնը, 5 տոկոս պետք է կուտակեք: Սա վարքագծային կանոնի փոփոխություն է, որը բերելու է այնպիսի փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում, այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որը նախկինում չի եղել և դա լինելու է դրական, բոլոր միջազգային փորձագետները դա են ասում: Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ: Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաև պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետև 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետևելու է` պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե ոչ: 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին և ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի: Երրորդ` մենք ձևավորում ենք ինստիտուտներ, որոնք չեն եղել Հայաստանում, որոնք խոչընդոտում են մեր երկրի զարգացումը: Մենք մեր երկրում չունենք երկար փողերի շուկա: Իսկ եթե երիտասարդը գալիս է հենց այսօր ցանկանում 35 տարվա դրամային վարկ, որպեսզի ձեռք բերի բնակարան, հենց այսօր իր վիճակը բարելավի, ես այդ գումարը որտեղի՞ց տամ այդ երիտասարդին, եթե Հայասատում չկան երկար փողեր:
Այժմ ասում ենք հարգելի երիտասարդներ, այս բարեփոխումը հնարավորություն է տալու ձեզ ձեր բարեկեցությունը բարելավել ոչ թե 30-40 տարի հետո, այլ հենց այսօր, որովհետև մենք կունենանք երկար փողեր և կկարողանանք հիփոթեքային հիմնադրամներին տալ երկար փողեր, որպեսզի նրանք կարողանան ձեզ տրամադրել երկար փողեր, որպեսզի հենց այսօր կարողանաք ձեռք բերել բնակարան: Հասկանալի է չէ, որ այսպիսի ինստիտուցիոնալ ռեֆորմը խթանելու է տնտեսական աճը, Հայաստանի Հանրապետությունում ներդնելու է նոր մտածողություն: Իհարկե, հեշտ չէ նոր մտածողություն ներդնել կառավարությունում, հասարակությունում, շատ դժվար է, բայց մենք պետք է գնանք առաջ:
Ցանկանում եմ անդրադառնալ քաղաքական կամքի բանաձևին: Մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք. ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած բնագավառում հենց խնդիր է լինում մեր ընդդիմախոսներն ասում են պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսևորեք, լուծեք այս խնդիրը: Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքական կամք առանց համոզմունքի չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձևավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է: Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով: Իշխանությունն այս պարագայում օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է: Շնորհակալություն:

Լիբանանի նոր կառավարությունը հայազգի նախարար ունի

arthur nazarian Անցած տարվա մարտ ամսին Լիբանանում վարչապետ Նեջիփ Միքաթի հրաժարականով սկսված կառավարական ճգնաժամն անցած շաբաթ ավարտին հասավ: Մոտ մեկ տարի առանց կառավարության ապրող Լիբանանում ձևավորվել է նոր կառավարություն, որն իր մեջ ընդգրկում է երկրում գոյություն ունեցող երկու քաղաքական բևեռներին, այդ թվում նաև «Հզբալլահ» շարժմանը: Լիբանանում հաստատվեղ 24 նախարարից բաղկացած նոր կաբինետ: 8-ական նախարար ընտրվեց Մարտի 8-ի միությունից և արևմտյան կողմնորոշում ունեցող Մարտ 14-ի միությունից: «Ակօս»-ի հաղորդմամբ`  Լիբանանի նոր կառավարությունը նաև հայազգի նախարար ունի: Էներգետիկայի նախարար է նշանակվել Դաշնակցություն կուսակցությունից Արթուր Նազարյանը:

Անկախ

Վայոց ձորի մարզպետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Էդգար ՂազարյանՎայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա գրում է. «Երկար ժամանակ է, որ մեծ ուշադրությամբ հետևում եմ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին և պարտադիր կուտական կենսաթոշակային բաղադրիչի ներդրման համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին: Հետաքրքրվածությունս ունի մի քանի պատճառ, որոնց մեջ իմ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքն ամենակարևորը  չէ: Ես հանդիսանում եմ 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, հետևաբար` այդ համակարգի շահառու: Քանի որ ես հանրային ծառայող եմ, ուստի պաշտոնավարման շրջանում իմ գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն անձնական գաղտնիք չի կարող համարվել, հետևաբար այն կարող է մատչելի լինել հանրությանը:

Բոլորվին վերջերս ես ստացա իմ 2014 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, որը նախորդ ամիսներից պակաս էր մոտ 12,000 դրամով: Ինձ համար պարզ է, որ դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձված գումարն է: Փորձելով հասկանալ այդ համակարգի դեմ դժգոհություն հայտնողների պատճառներն ու շարժառիթները, գնահատելու համար առկա ռիսկերը` ես ինձ համար կատարել եմ հետևյալ վարժությունը: Ես հիմա 38 տարեկան եմ, իսկ կենսաթոշակային տարիքի պետք է անցնեմ 63 տարեկան հասակում (2039 թվականին), այսինքն` 25 տարի անց: Եթե իմ եկամուտները այդ 25 տարիների ընթացքում մնան նույն մակարդակին, ապա ստացվում է, որ ես այդ համակարգում պետք է պարտադիր կարգով կատարեմ հետևյալ չափի վճարումներ. 25 տարի x 12 ամիս x 12,000 դրամ=3.600.000 դրամ: Պետությունը հանձնառություն է ստանձնել կրկնապատկել իմ վճարումները, այսինքն` վերջնական վճարումները իմ հաշվին կկազմեն 7,200,000 դրամ (առանց կառավարող հիմնադրամների հատկացումների):

Եթե Աստված ինձ պարգևի մինչև 75 տարեկան ապրելու երջանկություն, ապա կստացվի, որ ես կենսաթոշակային տարիքում կապրեմ 12 տարի կամ 144 ամիս: Եթե 7,200,000 դրամը բաժանենք այդ 144 ամիսների վրա, ապա իմ հասանելիք կենսաթոշակը, միայն կուտակային բաղադրիչից ամսական կկազմի 50.000 դրամ: Միաժամանակ ես կստանամ նաև պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքային կենսաթոշակ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակին կավելացվի 2014 թվականն աշխատած շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը (հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը): Հիմք ընդունելով 2014 թվականին գործող ցուցանիշները (հիմնական կենսաթոշակի չափը` 14.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տաս տարվա համար 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու պահին իմ ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից (շուրջ 45 տարի) հաշվարկված` կենսաթոշակառուի անձնական գործակիցը (1.4), իմ աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի շուրջ 28.000 դրամ (14.000 դրամ+(10 տարի x 700 դրամ+10 տարի x 450 դրամ) x 1,4): Արդյունքում կենսաթոշակի անցնելուց հետո իմ ամսական եկամուտները կկազմեն շուրջ 78.000 դրամ: Իսկ առանց կուտակային բաղադրիչի ներդրման` իմ կենսաթոշակի չափը կկազմեր շուրջ 45.000 դրամ:

Մեկ անգամ ևս նշեմ, որ ներկայացված ցուցանիշները հաշվարկային են, որտեղ հաշվի չի առնվել ոչ գնաճը, ոչ իմ կենսաթոշակային ակտիվների կառավարումից ստացած եկամուտները, ոչ աշխատավարձի աճը (2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական կառավարման ոլորտում սպասվող աշխատավարձերի բարձրացումները շատ հուսադրող են այդ առումով): Իմ այն հասակակիցները, որոնք առավել երիտասարդ են ինձնից կամ ստանում են առավել բարձր վարձատրություն, կարճաժամկետ իմաստով առավել «խոցելի են», քանի որ այս պահին բացարձակ թվերով նրանք ավելի մեծ չափի գումարներ են վճարում, սակայն հարաբերական իմաստով, նրանք ավելի քիչ են վճարում, քանզի ի վերջ զուտ եկամուտը նրանց համար բացարձակ թվով գերազանցելու է իմ եկամտին, իսկ հեռանկարային տեսանկյունից նրանք շահում են, քանզի հետագայում ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ, քան ես: Մյուս կողմից նրանց եկամուտների միջև ընդգծված խզում աշխատանքային և կենսաթոշակային տարիքում գրեթե չի նկատվի, ինչը դրական անդրադարձ կունենա  նրանց ցկյանս բարեկեցության վրա: Սակայն, պարզվում է, որ նրանց առավելապես անհանգստացնում է այս կարճաժամկետ «կորուստը», որի պատճառով փորձում են հրաժարվել իրենց ծերության մասին հոգածությունից: Եթե կան ռիսկեր ապագայի անորոշությամբ պայմանավորված, ապա դրանք մենք պետք է չեզոքացնենք մեր իսկ աշխատանքով: Ես ոչ միայն հավատում եմ մեր երկրի և մեր բոլորի լուսավոր ապագային, այլև պարտավոր եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ նպաստել դրան: Եթե փաստարկվում է մեր ծնողների խնայբանկերում ներդրված ավանդների կորուստի անհաջող և տվյալ դեպքի համար անհամադրելի օրինակը, ապա պետք է նկատել, որ այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն ունի նույն ռիսկերը` անազնվության և անարդարության բազմաթիվ դրսևորումներով: Օրինակ. իմ հայրը, ցավոք սրտի, վախճանվել է երիտասարդ հասակում` 59 տարեկանում, այսինքն` բազմաթիվ տարիներ իր աշխատանքի շրջանում նա վճարումներ է կատարել կենսաթոշակային համակարգին, սակայն երբեք դրանից չի օգտվել: Իր կատարած վճարումները որևէ կերպ չեն փոխանցվել իմ մայրիկին կամ հայրիկիս ժառանգներին (քույրերիս կամ ինձ): Մայրս բազմամյա աշխատանքի արդյունքում գտնվում է կենսաթոշակային տարիքում և ստանում է ընդամենը 42,000 դրամ թոշակ: Արդյո՞ք դա համարժեք է այն վճարումներին, որ նա կատարել է տարիների ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Սակայն նա ստիպված է բավարարվել այդ թոշակով, քանզի նրա կենսաթոշակը կախվածության մեջ է դրված ոչ թե իր կատարած վճարումներից, այլև ներկա պահին ժողովրդագրական ցուցանիշներից, մարդկանց զբաղվածության և վարձատրության աստիճանից: Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեզ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները և տնօրինել դրանց ճակատագիրը:

Կարելի է մտածել, որ այս ամենը պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել յուրաքանչյուրի բանականությանը: Կյանքը ցույց է տալիս, որ կամավոր կերպով այդ համակարգին միացողների թիվը շատ փոքր է: Պատճառը ոչ թե առողջ բանականության պակասն է, այլ երիտասարդ տարիքում ֆինանսական ծախսեր կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ես էլ երիտասարդ մարդ եմ և ինձ համար նույնպես շատ դժվար է միջոցներ խնայել իմ երեխաներից, իմ ընկերներից կամ մարդկային նախասիրություններից, և կուտակել այն ծերության շրջանում ծախսելու համար: Ինձ համար գոնե դա պետք է լինի պարտադիր: Ես համոզված եմ, որ դա բխում է իմ իսկ շահից: Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են արտահայտվում այդ համակարգին և զանազան ակցիաներ կազմակերպում, կարծում եմ պետք է լավ պահեն իրենց բոլոր պաստառները, լավ ճանաչեն մեկը մյուսին, որ 25 տարի անց նորից հավաքվեն հրապարակներում իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ես անձամբ այդպես չեմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել հանգիստ կյանքով. հիմա և ծերության շրջանում` քաջ գիտակցելով, որ դրա համար (ինչպես ամեն ինչի) պետք է վճարել:
Ինձ զարմացնում է նաև այն իրողությունը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են արտահայտվում 1974 թվականից վաղ ծնված քաղաքացիները, որոնց դա բացարձակապես չի վերաբերում: Ընդդիմախոսների շարքում կարել է հանդիպել անգամ արդեն կենսաթոշակ ստացողների: Սա նշանակում է, որ որոշ անազնիվ ուժեր փորձում են քաղաքականացնել մի երևույթ, որը գոնե այսօրվա քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունի: Այս մասին որոշում ընդունող մարդկանցից և ոչ մեկը, իմ կարծիքով, 25 տարի հետո իշխանության մեջ դժվար թե լինի:  Բայց պետք է գտնվեր մեկը, մի իշխանություն, որը կայացներ տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարական որոշում` հաշվի չառնելով նախորդ և առաջիկա համապետական և տեղական ընտրությունների ժամկետները: Այս որոշումը կայացնելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է այսօրվա իշխանությունը: Ես վստահ եմ, որ բողոքի դուրս եկած այսօրվա շատ երիտասարդներ կենսաթոշակի տարիքում շնորհակալությամբ են հիշելու այս համակարգը ներդնողներին:
Ամփոփելով ես ուզում եմ դիմել 1974 թվականին և դրանից հետո ծնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հարգելի հասակակիցներ և երիտասարդ բարեկամներ,  այն պահին, երբ մեր ժողովրդի լավագույն զավակները սահմանին կանգնած իրենց կյանքն են զոհաբերում հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապահովով ծերության մասին գոնե մենք պետք է մտահոգ լինենք: Դրա առավել արդյունավետ, արդար և տրամաբանական լուծումը, քան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, աշխարհի առաջավոր երկրներում դեռ չեն գտել»:

Խաղողագործության զարգացման ռազմավարության քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

21,02,2014, (640x480)Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման  ռազմավարությունը:

Խաղողագործությունը  և գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Եվ չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում և զարգացման նոր ռազավարություն է պահանջում:

Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարևոր քայլերից է և նպատակ ունի սահմանել խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները նոր ռազմավարության համար օրախնդիր համարեցին երկու կարևոր հանգամանք՝  իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավում և ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացում:

Մասնակիցների կարծիքով ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարևոր հարցերի՝

–         Խաղողի այգիների անհապաղ գույքագրում:

–         Օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի և ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի  պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի և Գինեգործների միության կողմից:

–         Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացում և ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում:

–         Խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացնել բոլոր աբորիգեն սորտերը:

–         Ռազմավարության իրականացման ֆինանսական  աղբյուրների ճշգրտում:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

 Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:

Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:

Նախարարի մեկ այլ տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:

Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով: Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ: Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի  Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետնախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը: «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Թուրքական խորհրդարանը վավերացրել է «ժողովրդավարացման փաթեթը»

meclis Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  թուրքական խորհրդարանը վավերացրել է դեռևս սեպտեմբերի 30-ին վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթը»: Բարեփոխումների այս փաթեթով նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ օտար լեզուներով դասավանդումը մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:

Անկախ

 

Երևանում կայացավ կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը

IMG_3211Այսօր «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման»  և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր «Նոր կենսաթոշակային համակարգ՝  հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագիրը։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ,  ՀՀ Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Երրորդ համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակաների հասարակական ու տնտեսական զարգացումներից, և դրանց ցավոտ դրսևորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ կատարվող ջանքներին։ Նա կարևորեց հանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասների հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Կենտորնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովման երաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները։

Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՝«Ամունդի» և «Ց կվադրատ»  ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները։

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412,99 դրամ

դոլարՓետրվարի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.99 դրամ:

NASDAQ OMX Armenia

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթի տեքստը պատրաստված Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար

Ջոն ՀեֆերնՊարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցելու երրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին:

Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար:

13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար,  հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ  և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք:

Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր.

  • Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
  • Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
  • Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
  • Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին  ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:

Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է:  Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին:

Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.

1)      կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2)      ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3)      կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4)      կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով  կենսաթոշակային վճարները:

Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների  իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն:  Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ.

  • Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
  • Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին:  Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը:
  • Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
  • Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման  կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:

Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը:

Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:

Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը  շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:

Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:

Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:

Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով  և արձագանքելով վերջիններս մտահոգություններին:

Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության,  միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին  հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը  երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի:

Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք:

 

Ձմեռային համահայկական խաղերի ոսկիները կգան Գյումրի. գյումրեցի մարզիչ

գյումրեցի մարզիկներ (640x480)Փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում տեղի կունենան  առաջին ձմեռային համահայկական խաղերը: Գյումրին այնտեղ կներկայանա 15 մարզիկներից բաղկացած պատվիրակությամբ: Խաղերում ընդգրկված են չորս մարզաձևեր, իսկ գյումրեցիները մասնակցելու են միայն դահուկավազքին: Թիմի բոլոր մարզիկները Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի սաներ են, որոնց մինչև Ծաղկաձոր մեկնելն ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով մարզիկներին՝ քաղաքապետը նշեց.
«Շիրակին այնպիսի մարզ է, որ ձյունառատ է, դահուկավազքն առաջնակարգ է եղել: Կուզենայի այնպիսի արդյունքներ ունենաք, որ պարծենանք՝ այս մարզաձևում էլ է մեր մարզն առաջինը»:
Քաղաքապետի հարցին, թե քանի՞ մեդալ է խաղարկվելու, մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի հավաքականի դահուկավազքի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նշեց.«12 մեդալ, որից 6-ը մերն է, մեր աղջիկները բացարձակ լիդեր են, տղաների մասով՝ հնարավոր է արծաթ կամ բրոնզ լինի: Պարոն քաղաքապետ, մեր երեխաները պատրաստ են համահայկական խաղերին, հատկապտես շատ ոգևորված են, որ Կատյան օլիմպիական խաղերին է մասնակցել: Ես մի փոքր ուսումնասիրություններ եմ կատարել ու հույս ունեմ, որ Գյումրի քաղաքը թիմային հաշվարկով պետք է առաջին տեղում լինի»:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր հերթին խոստացավ հնարավոր ամեն ինչով օգնել. «Դահուկն ի՞նչ է, որ չառնենք: Դուք լավ մարզվեք, հաջողություններ ձեռք բերեք, ես էլ ձեզ կաջակցեմ: Ձեզ բարի երթ, հաղթանակով հետ գաք և պարզերես անեք գյումրեցիներիս ու Շիրակի մարզը»:
Գյումրեցիները Ծաղկաձորում ելույթ կունենան մարտի 1-ին և 2-ին: Մարզիչը նշում է, թե դահուկորդները հիմա երկու անգամ են մարզվում՝ Փոքրաշեն գյուղի մոտ: Առավոտյան 10:30 մարզումներն  անում են դասական ոճում, մյուս օրը երեկոյան՝ ազատ ոճում:

archive2.ankakh.com-ի հարցին, թե ինչ խնդիրներ ունի մարզադպրոցը, ինչպիսի խոչընդոտներ կան մարզիկների համար, տնօրեն Սլավիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի բանի պակաս չունենք, Գյումրու քաղաքապետն ու սպորտբաժինն ամեն ինչ արել են: Բաժնի պետ Մեխակ Ղազարյանը ևս մարզիկ է եղել և շատ լավ գիտի մարզիկի «ղադրը»: Իրենք ամեն ինչ արել են, որպեսզի երեխաները լավ մասնակցեն»:

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն». Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանԱրտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:

«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:

Անկախ

Գյումրեցի մարզուհու օլիմպիական տպավորությունները

դահուկորդ կատյաՍոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեկը   գյումրեցի 21-ամյա Կատյա Գալստյանն էր, ով հանդես եկավ դահուկավազքի դասական  ոճում՝ սահելով 10 կմ: Կատյան որևէ կարգի մեդալ չնվաճեց, բայց իր ակտիվում գրանցեց այնպիսի միավոր, որը գերազանցում է նախկին օլիմպիական խաղերի հայաստանյան արդյունքները  կանանց դահուկավազքում:
Ներկայացնելով օլիմպիական իր տպավորությունները`  Կատյան նաև զուգահեռներ անցկացրեց մեր և Սոչիի դահուկավազքային պայմաններից:
– Կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ, բայց… նախ մրցակիցներս էին շատ ուժեղ: Այն դահուկները, որով մենք ենք մարզվում, իհարկե, ոչնչով չեն զիջում աշխարհի չեմպիոնականին, բայց ինչ մնում է ճանապարհների պատրաստվածությանը՝ մերը զիջում է. այնտեղ հատուկ տեխնիկայով են սահուղիները կառուցում, իսկ մենք սահնակներով ենք սահում:
Մարզուհին, գոհ է  Սոչիի իր ելույթից և շատ տպավորված է:
Մարզումային պայմանների մասին հարցրեցինք նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի տնօրենի կարծիքը, ով նշեց, թե ձմռանը Շիրակի մարզում ձնառատ վայրեր կան, որտեղ  կարելի է մարզվել, խնդիրը բոլորովին այլ է ամռանը:
– Ամռանը մարզվում ենք անվավոր դահուկներով՝ Մայիսիյան գյուղի ճանապարհին,  քանի որ մենք չունենք այդ հատուկ ասֆալտապատ ճանապարհը, փողոցներում ենք սահում, և հաջողվում է լավ մարզվել: Մեկնում ենք նաև ուսումնամարզական հավաքների: Ֆեդերացիան էլ մեզ բավական օգնում է, քանի որ հավաքականի մեջ հիմնական կորիզը կազմում են մեր դպրոցի սաները:

Մահապատժի դատապարտված մարդկանց նախընտրած վերջին կերակուրները (լուսանկարներ)

4Ամերիկացի լուսանկարիչ Հենրի Հարգրևսը մի հետաքրքիր ֆոտոշարք է պատրաստել՝ ներկայացնելով մահապատժի դատապարտված մարդկանց նախընտրած վերջին 5կերակուրները: «Ռադիկալը» պատմում է, թե ինչպիսին է եղել այս մարդկանց կյանքի վերջին ճաշը:

7   Այսպես 41-ամյա Թերեզա Լևիսը սպանության համար դատապարտվել է մահապատժի: Մահից առաջ Լևիսը տապակած հավ և խնձորով թխվածք է խնդրել: 33-ամյա Թիմոթի Մաքվեիգը մահապատիժ է ստացել 168 հանցագործության և հանցակցության համար: Նա 8վերջին անգամ անանուխով և շոկոլադով պաղպաղակ է կերել: Մյուս հանցագործների նախընտրած ուտելիքներից են բիֆշտեքսը, ելակը, տապակած հացը, կարտոֆիլը, ձվածեղը, պանիրով թոստը, միսը, թեյը, ապուրը և այլն: Հետաքրքրական է, որ մահվան դատապարտվածներից մեկը բոլորովին հրաժարվել է իր վերջին ճաշից, իսկ 28-ամյա Վիկտոր Ֆոջերը մահից առաջ ընդամենը մեկ ձիթապտուղ է կերել:

Կանադայի տափօղակով հոկեյի կանանց հավաքականը` ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն

սոչի36820Սոչիում անցկացվող տափօղակով հոկեյի  կանաց մրցաշարում չեմպիոն դարձավ Կանադայի հավաքականը:

Վճռական  խաղում կանադուհիներն առավելության հասան 3:2 հաշվով: Ընդ որում, ամերիկուհիներն  3-րդ խաղափուլում առջևում էին 2-0 հաշվով, սակայն կանադուհիները հավասարեցրին հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակցի դարպասը նետեցին նաև հաղթական տափօղակը:

Կանադայի հոկեյիստուհիները 4-րդ անգամ անընդմեջ դարձան օլիմպիական խաղերի չեմպիոններ:

Բրոնզե մեդալակիր դարձավ Շվեյցարիայի հավաքականը, որը 4:3 հաշվով առավելության հասավ շվեդ հոկեյիստուհիների  թիմի նկատմամբ:

Հավելենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել` մեկական արկղ գարեջրի վրա: Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերիու երկու երկրների ներկայացուցիչները ակնկալում են, որ հոկեյի կանանց և տղամարդկանց մրցաշարերում կհաղթեն  իրենց պետությունների հավաքականները:

ԱՄՆ-ի և Կանադայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքականների  հանդիպումը կկայանա կիսաեզրափակիչում` փետրվարի 21-ին։

Տեխնիկական արդյունքներ

Տափօղակով հոկեյ, կանայք

Կանադա – ԱՄՆ՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 0:1, 2:1, 1:0)

Անկախ

Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է արել չեղյալ հայտարարել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպումը

obama-dalai-lamaՉինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային չեղյալ հայտարարել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի հետ ուրբաթ օրը Սպիտակ տանը տեղի ունենալիք հանդիպումը:

Չինաստանի արտգործնախարարի մամլո քարտուղարը հայտնել է, որ հանդիպելով Դալայ Լամայի հետ՝ ամերիկյան կողմը կոպիտ կերպով կմիջամտի Չիանստանի ներքին գործերին, ինչը կթուլացնի Չինաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները:

Սպիտակ տունը Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման մասին հայտարարել է հինգշաբթի օրը:

Օբաման Դալայ Լամային նախկինում հանդիպել է երկու անգամ՝ 2010թ.  փետրվարին և 2011թ.  հուլիսին: Այդ հանդիպումների կապակցությամբ Չինաստանը ևս  նմանատիպ մեկնաբանություններ էր կատարել:

Պեկինը Դալայ Լամային համարում է անջատողական, որը հրահրում է Տիբեթում տեղի ունեցող անհանգստությունները:

Օբամայի վարչակազմից հայտնել են, որ Միացյալ Նահանգները Տիբեթը ճանաչում է որպես Չինաստանի ժողովրդական հանրապետության մաս և չի աջակցում դրա անկախացմանը:

Անկախ

 

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն. պատվո պատվանդանին` Սամաղարի դպրոցի երկու ներկայացուցիչ

վա4403721355834254Երևանում անցկացվող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 69 կգ քաշային ծանրորդների պայքարում  չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը: Երկամարտի նրա արդյունքն է` 315 կգ:  Սամաղարի մարզադպրոցի սանը, որը պարապում է Ֆելիքս Ալիևի ղեկավարությամբ, պոկում վարժությունում բարձրացրեց 140 կգ , իսկ  հրում վարժությունում՝  175 կգ:

31 կգ-ով ետ մնաց վանաձորցի Զորիկ Պողոսյանը՝ 284 (125+159) կգ: 3-րդ տեղը գրավեց,  Սամաղարի դպրոցի  ներկայացուցիչ Ռուստամ Կարապետյանը՝ 283 (127+156) կգ:

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչները Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլային մրցամարտում ավելի բարձր են դասում հաղթանակի հասնելու տանտերերի հնարավորությունները

Ռուս-հայկականԴեռ բավական ժամանակ կա մինչև Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Այն կայանալու է  մարտի 5-ին Կրասնոդարում: Եվ ահա, գրավախաղերի կազմակերպիչներն արդեն գործակիցներ են սահմանել:

Բուքմեյքերները հաղթողի ակնհայտ հավակնորդ են համարում Ռուսաստանի ներկայացուցիչներին: Այդ երկրի թիմի հաղթանակը գնահատվում է 1,40 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 4.30 գործակիցը:  Հայաստանի  հավաքականի  հաղթանակն ունի 7,80 գործակիցը:

Անկախ

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

DSC_2765Փետրվարի 20-23-ը Երևանում անցկացվում է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողովը։ Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է 85 զեկույց, որոնց հեղինակները մինչև 35 տարեկան մասնագետներ են՝ ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ։ «Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ` մասնակիցների թիվը կտրուկ աճել է։ Եթե 2013թ. ունեինք մոտ 65 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 85-ի։ Ընդ որում, գիտական այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների շրջանում։ Մենք գիտաժողովի շրջանակներում համագործակցում ենք բանկերի, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դրամական խրախուսական մրցանակներ են սահմանել ուսանողների համար համար։ Ի սկզբանե գիտաժողովի կազմկոմիտեն ու գիտական կոմիտեն որդեգրել են հենց ուսանողներին խրախուսելու սկզբունքը, որպեսզի նրանք սկսեն գիտությամբ զբաղվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ գիտաժողովին տեսակապի միջոցով մասնակցում են երիտասարդ գիտնականներ նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։

Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։