«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը մարտի 2-ի լույս 3-ին՝ Առաջին ալիքի եթերում

Մեկնաբաններ (640x360)Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է եւ իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ կարմիր գորգի արարողությունը:

«Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։

Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»:

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Ադրբեջանում լույս է տեսել «Սումգայիթ 1988. Ոճիր և պատիժ» գիրքը

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլմար ԱբդուլաևԱդրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլմար Աբդուլաևը Ադրբեջանի ԳԱԱ-ում «Սումգայիթ 1988. Ոճիր և պատիժ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է բացահայտել սումգայիթյան դեպքերի պատվիրատուներին և կազմակերպիչներին և « ԱԳ նախարարությունը  շարունակելու է ամեն կերպ աջակցել այդ աշխատանքներին»:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Աբդուլաևը ընդգծել է, որ այս գրքի հրատարակումը հանդիսանում է իրենց տարած աշխատանքների անբաժան մասը, որոնց նպատակն է «համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության մասին իրականությունը»

 

Շրջաբերական նամակ ՀՀ մրազպետներին և Երևանի քաղաքապետին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար”:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԳալուստ Սահակյանն  այսօր Աժ ճեպազրույցների ժամին, պատասխանելով Ջհանգիրյանին, ով ասել էր, թե իշխանությունը  կամք ու համարձակություն չունի բացահայտելու մարտիմեկյան իրադարձությունները, ասաց. «Թող լինի, որ չունենք համարձակություն, եթե դա իրենց կմխիթարի: Ջանները դող է ընկել, ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել, ոչ թե զրպարտել, սակայն իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, օրինակ, ՀԱԿ-ը (Արամ Մանուկյանն է այդպես հայտարարել) պատրաստ է անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղարկել հարցաքննության, միայն թե դեպքերը բացահայտվեն և հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է նույն կերպ վարվել Սարգսյան- Քոչարյան զույգի հետ, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց.«Պետք է հասկանալ, որ կա նախագահական ինստիտուտ ու Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը, որ բերի կամ տանի, Լևոն Տեր-Պետրոսյանը կորոշի՝ նման իրավիճակում ինչպես իրեն պահի:

Թութակն օգնել է գտնել տիրուհուն սպանողին

pic_3f7213346f7b501521fa97d4b435c0c3Հնդկական Ուտար Պրադեշ  նահանգի Ագրա քաղաքում թութակի օգնությամբ բռնել են տեղաբնակ կնոջը սպանողին: Թութակը հանցագործի հայտնվելուն պես անհանգստությամբ հասկացնել է տվել  կնոջ հարազատներին,որ նրանց կողքին հայտնվածն է մեղավոր: Հարազատներն էլ տղամարդու մասին տեղեկությունը հայտնել են իրավապահ մարմիններին:

Նելամ Շարման տեղի թերթի խմբագրի կինն էր , նրա սպանությունը կատարվել է փետրվարի 20-ին, սպանվածի տանը:  Հարձակման զոհ էր դարձել նաև նրանց տան շունը: Թութակին հանցագործը ձեռք չէր տվել: Թութակը, փաստորեն սպանության վկա էր դարձել:

Կնոջ սպանությունից հետո, նրա մասին հոգ էին տանում բարեկամները, որոնց մեջ էր նաև սպանվածի զարմիկը` Աշուտոշ Շարմա Գոսվամին: Ամեն անգամ, երբ նա անցնում էր վանդակի մոտով, թռչունը ճչում էր ու անհանգիստ պահում իրեն: Այդ ժամանակ կնոջ հարազատները սկսեցին թռչունի մոտ տարբեր անուններ տալ, երբ հերթը հասնում էր Աշուտոշին` թևավորը կրկին նյարդայնանում էր:

Թութակի վարքագծի մասին հայտնել էին տեղի ոստիկանություն, որն էլ ձերբակալեց կասկածյալին: Նա խոստովանեց հանցանքը: Պատմեց, որ ընկերոջ հետ է ներխուժել տուն ու Նելամից գումար ու թանկարժեք իրեր  պահանջել: Վախենալով, որ կինը կմատնի իրեն ու ընկերոջը, նա որոշեց սպանել Նելամին դանակի մի քանի հարվածով:

Երբ տեղի կունենա դատը` հայտնի չէ:

Անկախ

Կապանում և Նոյեմբերյանում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Սեյրան Հ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 1080 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 12.40-ին, 1992 թ. ծնված Գուրգեն Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 114 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Ավտովթարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՓետրվարի 27-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 21.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 01.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի 3 ուղևորները և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Ադոնցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԶԻԼ-4502» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 շենքի մոտ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 06.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտաի թիվ 40 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 17-ամյա աղջիկ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ին, Սիսիանի Սիսական-Ադոնց խաչմերուկում «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանգառում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի,:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին ստացել է վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց Երանոս գյուղում

ձերբակալությունՈստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 14.35-ին, Երանոս գյուղից բերման է ենթարկվել ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1992 թ. ծնված Բենիկ Պ.-ն, ով 2013 թ. սեպտեմբերի 16-ից ՌԴ Զաբայկալյան մարզի Ագինսկի շրջանի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /գողություն/ նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Անկախ

Մարտի մեկին կոալիցիայում լինելն, ըստ Զոհրաբյանի, չի կոմպլեքսավորում ԲՀԿ-ին, որ այդ թեմայով հարցեր բարձրացնի

Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախագծից և  դեպքերին ԲՀԿ առաջնորդի անմիջական մասնակցության շուրջ մեղադրանքներից, ասաց. «Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք: Պատրաստ ենք այդ հանձնաժողովում քննարկել ցանկացած հարց: Քվեարկության ժամանակ կերևա, որ քաղաքկան ուժն է բաց, շահագրռգված, քննարկան պատրաստ»:

Պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ևս կոծկում է մարտի մեկի իրադարձությունները և դեմ է դրանց բացահայտմանը՝ Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չէ: Եկեք ստեղծենք հանձնաժողով՝ տարբեր քաղաքական ուժերից կազմված, որոնք տարբեր մոտեցումներ ունեն տարբեր թեմաների վերաբերյալ, քննարկենք Ալիկ Արզումանյանի մտահոգությունները, ինչո՞ւ չի կատարվում փամփուշտի նույնականացում զենքի հետ, քննարկենք, մեզ համար տաբու հարցեր չկան: Մենք պատրաստ  ենք ցանկացած հարց բարձրացնելու, քննարկելու: Իսկ այն, որ մարտի մեկին ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում էր, չի կոմպլեքսավորում:

Աբրահամը փորձում էր բացել առանձնատան դարպասը, ոստիկանին տեսնելով դիմեց փախուստի

բերման է ենթարկվելՓետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:
Պարզվել է, որ փախուստի դիմած անձը 1974 թ. ծնված Աբրահամ Ա.-ն է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աբրահամ Ա.-ն փետրվարի 27-ին, ժամը 20.15-ին, Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև հանձնվել Կոտայքի քննչական բաժանմունք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Անկախ

Առողջապահության նախարարության հավաստմամբ՝ պոլիկլինիկաներում նոր կարգի ներմուծումը հետաձգվում է

առողջապահության նախարարություն“Ձեռքներդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին: Պատճառը Երևանի պոլիկլինիկաներում մարտի 1-ից նախատեսված նոր պիլոտային ծրագրի ներմուծումն էր, համաձայն որի՝ պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը պիտի դառնար վճարովի`համավճարի սկզբունքով: Ըստ նոր կարգի՝ վճարովի էին դառնալու նաև հղիներին մատուցվող ծառայությունները:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ առանց այն էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման ծրագիր մտցնելն ուղղակի ապաշնորհություն է: Առանց այն էլ մեր երկրում ծնելիությունը խիստ նվազել է:

“Ես առաջին հղիության ժամանակ ոչ մի գումար էլ չեմ վճարել, թեև երբեմն զգացել եմ, որ հետազոտող բժիշկն ակնկալիքներ ունի, իսկ այժմ ստիպված եմ լինելու վճարել, ինչը շատ ծանր խնդիր է”,- ասաց երիտասարդ մայրերից մեկը:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պոլիկլինիկաներից հիմնականում օգտվում են անվճարունակ մարդիկ և նրանց համար շատ դժվար կլինի անգամ նախարարության կողմից սահմանված “սիմվոլիկ” գումարը վճարել:

“Ասում են` ինքնաբուժությամբ մի զբաղվեք, դիմեք բժշկի ու վճարովի են դարձնում: Առանց այն էլ պոլիկլինիկաների հանդեպ վստահությունը մեծ չէ, այս նախագծով լիովին վանում են հիվանդին` բժշկի դիմելուց”,- ասացին ակցիային մասնակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նա հավաստիացրեց, որ երեկ նախարարը հետ է կանչել այդ օրինագիծը:

“Հղիների մասով լիովին հանվել է, իսկ գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար համավճարների ներդրումը հետաձգվում է մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը, մինչև համապատասխան քննարկումներ կանցկացվեն”,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Անկախ

 

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Բելգիա

օհանյանը բելգիայում (640x425)Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է  Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև:

Ցնցող բացահայտում գլոբալ տաքացման մասին

ol3001393588934«Greenpeace»  համաշխարհային կազմակերևպության հիմանդիրներց մեկը ցնցող հայտարարություն է արել, ըստ որի հայտարարության, մարդկությունն ու նրա գործունեության հետևանքնեևը ոչ մի կապ չունեն գլոբալ տաքացման հետ, գրում է isra.com-ը:

Կանադացի էկոլոգ Պատրիկ Մուրն այդ միտքն է հնչեցրել վերջերս ԱՄՆ սենատորների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ժամանակակից գիտությունը  ոչ մի  համոզիչ ապացույց չունի այն բանի մասին, որ  վերջին 100 տարում  մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի երկօքսիդն է  երկրակեղևի տաքացման պատճառը:

Եթե նման ապացույց գոյություն ունենար, ապա դրա մասին կիմանար ամբողջ աշխարհը, սակայն հիմա խոսքը բացառապես տեսությունների ու ենթադրությունների մասին է:

Էկոլոգը նաև նշեց, որ 450 մլն տարի առաջ, երբ մոլորակը Սառցի դարաջրշանում էր գտնվում, մթնոլորտում CO2-ի պարունակությունը 10 անգամ գերազանցում էր ներկայիս ցուցանիշը:

 

Անկախ

Էնն Հեթեուեյի մոմե արձանը տեղադրվել է Մադամ Թյուսոյի թանգարանում

Էնն Հեթեուեյի մոմե արձանը տեղադրվել է Մադամ Թյուսոյի թանգարանումՄադամ Թյուսոյի թանգարանը հրապարակել է Էնն Հեթեուեյի մոմե արձանը: Միջոցառումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Հոլիվուդի TCL չինական թատրոնում: Մոմե կրկնօրինակը պատրաստել են 20 նկարիչներ երեք ամսվա ընթացքում: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 300,000 դոլար:

Սև, էլեգանտ զգեստով մոմե արձանի երկար մազերը հետ են հավաքված, այն նաև փայլուն զարդեր է կրում, իսկ ձեռքին համապատասխան պայուսակ ունի:

Սպասվում է, որ Հեթեուեյը կմասնակցի Ակադեմիայի ամենամյա 86-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա մարտի 2-ին Hollywood & Highland կենտրոնի Dolby թատրոնում:

 Անկախ

Ճապոնիան համաշխարհային տեղումները չափող հրթիռ է արձակել մթնոլորտ

nasa-satellite-launchՈւրբաթ առավոտյան Ճապոնիան մթնոլորտ է ուղարկել մի հրթիռ, որի վրա NASA-ի տեղեկություններով տեղադրված է տեղումները չափելու համար նախատեսված ամենաճշգրիտ սարքը:

Համաշխարհային տեղումները չափող արբանյակը 2014թ-ի ընթացքում NASA-ի նախատեսած  երկրի վերաբերյալ հինգ գիտական մեկնարկներից առաջինն է: 4 տոննա կշռով տիեզերանավը հնարավորություն ունի գրանցել նույնիսկ ժամում տեղումների մեկ միլիմետրի հարյուրերորդական քանակը:

900 միլիոն դոլար արժողությամբ արբանյակի մեկնարկը NASA-ի և ճապոնական JAXA տիեզերական գործակալության համագործակցության արդյունք է: Այն կես ժամվա ընթացքում հասել է մթնոլորտ և արդեն տվյալներ է ուղարկում Երկիր:

Արբանյակի ուղարկած տվյալները ոչ միայն կնպաստեն փոթորիկների կանխատեսմանը, այլև մեծապես կօգնեն համաշխարհային փոփոխությունների երկարաժամկետ մոդելների վրա աշխատող գիտնականներին:

Հրթիռը նվազագույնը հինգ տարի աշխատելու համար նախատեսված վառելիք ունի, սակայն սպասվում է, որ այն ավելի երկար կգործի:

Անկախ

ԵՄ-ը և ՕՔՍՖԱՄ-ը խթանում են պարենային անվտանգությունը Հայաստանում

ԵՄ,ՕՔՍՖԱՄ,պարենային անվտանգությունը, Հայաստան2014 թ. փետրվարի 28-ին Եվրոպական միությունը և ՕՔՍՖԱՄ-ը մեկնարկեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագիրը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ընդգծեց, որ սովից տառապող մարդկանց թվի կրկնակի նվազեցումը մինչև 2015թ. ԵՄ առաջնահերթություն է, որն էլ նոր ծրագրի սկիզբ դրեց: «Այս ծրագիրն ունի հավակնոտ նպատակ, այն է` ապահովել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պարենային անվտանգության ազգային արդյունավետ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը մանր ֆերմերների ակտիվ մասնակցությամբ»: Դեսպանը նաև հաստատեց, որ այս նպատակին հասնելու համար ԵՄ-ը կաշխատի ՕՔՍՖԱՄ-ի հետ համատեղ` սերտ համագործակցություն պահպանելով տարածաշրջանի գյուղատնտեսական կառույցների հետ:

«ՕՔՍՖԱՄ-ը, որպես գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատար, կարևորում է երկրի պարենային անվտանգության և սննդի ապահովության համակարգի բարելավումը», իր բացման խոսքում նշեց ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա ընդգծեց. «Մեր առաջնային նպատակն է ապահովել մանր ֆերմերների, հատկապես` կին ֆերմերների մասնակցությունը պարենային անվտանգությանն առնչվող ռազմավարությունների մշակմանը և հետագա իրականացմանը` նպաստելով գործընթացի թափանցիկությանը և հանրային վստահությանն ու մասնակցությանը»: Տիկին Հակոբյանը հավելեց, որ արդյունավետ և գործուն պարենային անվտանգության համակարգի համատեքստում շատ են կարևորում նաև սննդի տեղական արտադրության և սպառման ցուցանիշների բարելավումը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ոոբերտ Մակարյանը ողջունեց  ծրագրի մեկնակը: Նա վերահաստատեց  Գյուղատնտեսության նախարարության համագործակցության պատրաստակամությունը ծրագրի  հաջող իրականացման նպատակով:  

Ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության բաղադրիչներին: Ծրագրի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է նաև 2011 թ. ՕՔՍՖԱՄ նախաձեռնությամբ հիմնադրված և 14 տեղական ու միջազգային կազմակերպություններից բաղկացած Գյուղատնտեսական դաշինքը:

Հայաստանում պարենային անվտանգության ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային և տեղական կազմակերպությունների, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ: Նրանք կարևորեցին ՕՔՍՖԱՄ-ի այս նախաձեռնությունը և պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու ծրագրին:

Անկախ

Վիլնյուսում ցուցադրվել է Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» ֆիլմը

68.Film presentation in Vilnius 27.02.2014 (640x403)Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ և որևէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն:

Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի և պետության առջև պարբերաբար ծառանում է պատերազմի և խաղաղության միջև ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»: Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության և պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ և կարևորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը և հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի և հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են արցախյան հակամարտության հարցը

Ադրբեջան, Թուրքիա   Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Թուրքիայի արտաքին և լիազոր դեսպան Ալփեր Ջոշհունի հետ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ նախարարությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զարգացմանը ուղղված միջոցառումները, երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:

 Անկախ

2014թ. շարունակվելու են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները

մանկապարտեզների վերանորոգումԻնչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:

2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են  վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները:

Աշխատանքների շրջանակում  կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:

 

 

 

“Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է”,- Վահե Անթանեսյան

Գառնիի տաճարը“Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածելակերպով պղծում է Գառնու տաճարը։ Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է։ Ամեն ինչ անում են փչացնելու ու պղծելու համար մեր մշակույթը”։ -Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշուման մասին՝ ասաց պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը։ Արորդաց ուխտի հետնորդների խոսքով` որևէ կերպ արդարացված չէ մշակույթի նախարարության որոշումը։ Ազգի պատմության ամենամեծ անձնագիրը Գառնու տաճարն է, չի կարելի այն պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը։”Եթե խաշանոցներ են ուզում սարքել, թող սարքեն տարածքից մի քիչ հեռու։ Վստահ եմ և հուսով, որ նման բան չեն անի։ Մենք առաջարկում ենք մշակույթի նախարարությանը, բոլոր ազգասեր ուժերին և պատրաստ ենք նաև ֆինանսավորել, որ Գառնիի տարածքի մուտքի աջ հատվածում գտնվող կիսավեր տարածքում հնագիտական թանգարան կառուցվի։ Այդպես ավելի շատ զբոսաշրջիկներ կլինեն”,- ասաց քուրմ Վարուժ Աղաջանյանը։ «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանի խոսքով` սրճարանի կառուցումը անհնար կդարձնի մշակութային շերտերի նոր ուսումնասիրումը: Ըստ բանախոսների` Մշակույթի նախարարությունը պատճառաբանում է, թե տարածքի պահպանման համար գումարները չեն բավարարում, այնտեղ նստարաններ ու ծածկ է դրվելու, որտեղ սուրճ, հյութ ու ջուր են վաճառելու։ “Չեմ կարծում, թե սուրճ ու ջուր վաճառելով հնարավոր կլինի իրենց նպատակն իրագործել”,- ասաց Արման Մխիթարյանը` ավելացնելով, որ պայքարի համար կան քաղաքակիրթ միջոցներ, քարով ու փայտով չեն պատրաստվում պայքարել, բայց եթե քաղաքակիրթ տարբերակը չգործի, քար ու փայտի տարբերակը միշտ էլ կա։ Քրմերի խոսքով` Գառնիից հեռախոսազանգ են ստացել, որ այս պահին շինարարություն է ընթանում։ Շրջանցել են օրենքի այն կետը, որ շինարարություն սկսելու համար պարտադիր է նաև համայնքի ղեկավարի ստորագրությունը, ինչը, սակայն, համայնքի ղեկավարը չի անում: Անկախ