ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների ՀԿ-ներին: Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Այս հատկացումները ևս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ: Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի: Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար:
Daily Archives: March 19, 2014
Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն
Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը:
Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի այսօր անցկացվող 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ։
Մրցակիցները կատարել են 18 քայլ: Արոնյանը դիրքային առավելություն ունի:
Հայ գրոսմայստերը 5 հնարավորից վաստակել է 3, Անդրեյկինը՝ 1,5 միավոր:
Աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադը:
6-րդ տուրում անցկացվում են նաև հետևյալ մրցամարտերը.
Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Աղյուսակ
| 1. | Անանդ | 3,5 |
| 2. | Արոնյան | 3 |
| 3. | Կրամնիկ | 3 |
| 4. | Սվիդլեր | 3 |
| 5. | Տոպալով | 2 |
| 6. | Կարյակին | 2 |
| 7. | Մամեդյարով | 2 |
| 8. | Անդրեյկին | 1,5 |
Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում “Բորուսիայի” հաղթելու հնարավորություններ
Մարտի 19-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի ”Բորուսիան” Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կհյուրընլալի Սանկտ Պետերբուրգի “Զենիթին”:
Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:
Բուքմեյքերները “Բորուսիայի” հաղթանակի գործակիցը գնահատում են 1,6 գործակցով, ոչ-ոքին ստացել է 5,5 գործակիցը, իսկ “Զենիթի” հաղթանակի համար սահմանվել էէ 9 գործակիցը:
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում “Բորուսիան” առավելության էր հասել 4:2 հաշվով:
Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի
Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:2 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:
Ներկայացվել է այսօր կայանալիք խաղի մասնակից գերմանական թիմի նախնական կազմը` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Կել, Շահին, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Մխիթարյան, Լևանդովսկի:
«Բորուսիա» – «Զենիթ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
Հուսանք, որ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի:
Թուրքիայում աշխատանքից հեռացված աշխատակիցը սպանել է 6 մարդու
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտում (TUIK) հրաձգություն է եղել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, մեկը տուժել է: Իսկ կատարվածի մեղավորն ինքնասպան է եղել:
Հրաձգությունը, որի հետևանքով մարդիկ են սպանվել, կատարել է վիճակագրական կենտրոնի նախկին աշխատակիցներից մեկը, հաղորդում է Reuters-ը: Աղբյուրը նշում է, որ հարձակումը ահաբեկչություն չի դիտվել: Կրակողի անձը պարզված է: Նա նույն ինստիտուտի նախկին հոգեբանն էր:
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ
Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է: Իսպանական ակումբը երկրորդ խաղում էլ առավելության հասավ Հելզենկիրհենի «Շալկե 04»-ի նկատմամբ:
Հյուրընկալվելիս արքայական ակումբը հաղթել էր 6:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ անցկացրած պատասխան խաղում գրանցվեց 3:1 հաշիվը:
Տեխնիկական արդյունքներ
«Ռեալ» (Իսպանիա) – «Շալկե 04» (Գերմանիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 6:1)
Կրիշտիանու Ռոնալդու, 21, 74, Ալվարո Մորատա, 75 – Թիմ Հոգլանդ, 31
Չիլիի ափերի մոտ երկրաշարժերը չեն հանդարտվում
Չիլիի ափերի մոտ նոր` 6 մագնիտուդով երկաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնն ըստ ՌԱԱ-ի Երկրաբանական ծառայության Սիբիրյան մասնաճյուղի տվյալների, Իկիկե քաղաքից գտնվում է 66 կմ դեպի հյուսիս-արևելք, Խաղաղ օվկիանոսի ակվատորիայում:
Ցնցման ինտենսիվությամբ այն գնահատվում է որպես ավերիչ: Երկրի հյուսիսային հատվածում հզոր երկրաշարժից հետո Չիլիի իշխանությունները հայտնել են 100 հազար մարդու տարհանման մասին:
6,5 մագնիտուդով երկրաշարժը, որից հետո տարհանում է հայտարարվել, տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում, մոտավորապես 60 կմ Իկիկեի առափնյայից հեռավորության վրա, դրանից հետո 6,2 մագնիտուդով ցնցում է արձանագրվել:
2010-ին Չիլիում 8,8 մագնիտուդով երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիից զոհվեց 500 մարդ, 1000-ավոր տներ ավերվեցին:
«Չելսին» պայքարից դուրս թողեց «Գալաթասարային»
Ֆուտբոլի Եռվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում Լոնդոնի «Չելսին» պայքարից դուրս թողեց Ստամբուլի «Գալաթասարային» և կշարունակի մրցելույթը քառորդ եզրափակչում:
Ստամբուլում կայացած առաջին խաղը մրցակիցներն ավարտել էին ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լոնդոնում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Չելսին» Թուրքիայի չեմպիոնին հաղթեց 2:0 հաշվով:
Տեխնիկական արդյունքներ
«Չելսի» (Անգլիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)
Սամուել Էտո’ Օ, 4, Գերի Կեհիլ, 42
Յուրա Մովսիսյանը լավագույնն է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրից հետո Sport-Express-ը, ըստ միջին գնահատականի, կազմել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին տեղում է: Նագունի 6,17 միավոր: Նա շրջանցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Դամե Ն’ Դոյեին (6,16) և իր թիմակից Դենիս Գլուշակովին (6,10):
26-ամյա Մովսիսյանը նաև առաջինն է հարձակվողի ու լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստի անվանակարգերում։
Ի դեպ, սպարտակցի Արազ Օզբիլիզը և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը 5,95 միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում լավագունն աջ կիսապաշտպանների շարքում:
Պատժամիջոցներ ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ` Ավստրալիայի կողմից
Ավստրալիայի իշխանությունները խոստացել են մի շարք ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հաշիվները սառեցնել ու արգելել մուտքը` Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու պայմանագրի պատճառով: Պատժամիջոցները վերաբերում են 12 մարդու` 8 ռուսի ու 4 ուկրաինացու:
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպը հայտարարել է, որ սահմանափակումներն այն անձանց դեմ են,”ովքեր նպաստել են Ուկրաինայի սուվերենության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ռուսական սպառնալիքի ստեղծմանը”: Կանբերայում կատարվածը անեքսիա են համարում, ու հայտարարում են նաև, որ թերակղզում անցկացված հանրաքվեն ոչ լեգիտիմ են համարում:
Թաիլանդական ռադարը մալազիական ինքնաթիռը հայտնաբերել է անհետանալուց 6 րոպե անց
Թաիլանդական ռադարը չճանաչված օդանավ է հայտնաբերել , այն ժամանակ, երբ արդեն մալազիական ընկերության օդանավը վերջին ազդանշանն է հաղորդել գտնվելու վայրի վերաբերյալ, հայտնում է սինգապուրյան “Չենել նյուս էյշա” հեռուստաալիքը: Չճանաչված օդանավը ռադարի էկրանին հայտնվել է տեղական ժամանակով 12-ն անց 28-ին, այսինքն, անհետանալուց 6 րոպե անց:
Նշվել է նաև, որ ազդանշանը ընդհատվող է եղել: Ապա շրջվել է դեպի հյուսիս, ու վերջնականապես անհետացել ռադարի էկրանից` Անդամանյան ծովի հորիզոնից:
ВВС-ի թաիլանդյան ներկայացուցչի խոսքով, Թաիլանդը չի կարող հաստատել, որ դա մալազիական ինքնաթիռն է եղել:
Թաիլանդը մինչ այժմ այդ տեղեկության մասին չի հայտնել, քանի որ այդ չճանաչված օբյեկտն իր երկրի համար վտանգ չի ներկայացրել: Այդ տվյալները միայն մալազիական կառավարության հարցումից հետո են ներկայացվել` MH370 չվերթի անհետացումից 9 օր անց:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ ինքնաթիռը Անդամանյան արշիպելագի կողմ է ուղղություն վերցրել ու միտումնավոր խուսափել թռիչքի կետերից:
Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ
Մարտի 19-ի գիշերը Իսրայելը օդային հարվածներ է տեղացել Սիրիայի մի քանի ռազամական օբյեկտների ուղղությամբ:
Ռմբակոծման են ենթարկվել սիրիական ռազմական շտաբը, մարզաճամբարը ու հրանոթային մարտկոցները: Տվյալ օբյեկտները տեղակայված են սիրիական զորքերի զբաղեցրած Հոլանյան բարձունքի մի մասում:
Տեղեկություն կա, որ օդային հարվածը իսրայելցի զինվորներով ավտոմեքենայի պայթեցման պատասխանն է, որը կատարվել է երեքշաբթի նույն տեղանքում: Դրա հետևանքով տուժել է 3 զինծառայող:
Դրանից հետո Իսրայելը Դամասկոսին մեղադրեց ահաբեկչության մեջ, չնայած Հոլանյան բարձունքի մի հատվածը հսկվում է սունիթական ապստամբների կողմից, որոնք Ասադի վարչակարգի դեմ են հանդես գալիս:
Իսրայելի իշխանությունների խոսքով, Հոլանյան բարձունքում շիիթական “Հզբոլահի” նկատելի ներկայությունը կա, որը Ասադի կառավարության դաշնակիցն է:
Ղրղզստանի նախագահը կառավարությունը ցրելու վերաբերյալ հրաման է ստորագրել
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կառավարության պաշտոնաթողության վերաբերյալ հրաման է ստորագրել, հայտնում է Today.kz-ը հղում անելով նախագահի մամլո ծառայությանը:
Փաստաթղթի համաձայն, Ղրղզստանի կառավարությունը, որը ձևավորվել է 2012-ի սեպտեմբերի 2-ին` մի քանի ֆրակցիաների միջև համաձայնության ու համապատասխանությամբ, համարվում է պաշտոնաթող:
Ընդ որում, կառավարության բոլոր անդամները կշարունակեն աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից սկսած:
Ուկրաինան Ռուսաստանին բողոքի նոտա է ուղարկել
Ուկրաինայի ՆԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին` Ղրիմի անկախությունը ճանաչելու ու թերակղզին ՌԴ կազմում ներառելու վերաբերյալ պայմանագրի ստորագրության կապակցությամբ:
Կիևը տեղեկացել է, որ Ղրիմն օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, իսկ ուկրաինական իշխանությունները “կատեգորիկ կերպով մերժում” են ՌԴ տարածքում թերակղզու սուվերենությունն ու պաշտպանում ուկրաինական ու միջազգային օրենսդրության համաձայն միջոցներ ձեռնարկելու իր իրավունքը`:
Ուկրաինան հայտարարել է իր նոտայում, որ երկրների միջև 1997-ին ստորագրված բարեկամության, համագործակցության ու գորընկերության վերաբերյալ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականությունն ու հաստատել երկրների միջև գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը , Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալին ստորագրել են Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու պայմանագիրը:
Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:
Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել անվանի քանդակագործ Արա Շիրազի մահվան կապակցությամբ:
«Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը:
Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն:
Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից:
Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասվում է ցավակցագրի մեջ:
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
Չինաստանում մեկ ոտքի վրա 7ժամ 26 րոպե կանգնած երիտասարդը BMW մակնիշի մեքենա է ստացել
Չինաստանում կազմակերպված մրցույթի մասնակիցները պայքարել են նոր BMW X1-ը շահելու համար, որի բանալիները տրվել են մեկ ոտքի վրա ամենաերկար ժամանակահատվածը կանգնած մասնակցին:
Երեք փուլերից բաղկացած մրցույթը սկսվել է մարտի 1-ին Ցզյանսի նահանգում, որին մասնակցել է 140 մարդ:
Մրցույթի մասնակիցներին խնդրել են մեկ ձեռքով հենվել BMW-ի վրա և որքան կարող են երկար կանգնել մեկ ոտքի վրա:
Մարտի 16-ին տեղի ունեցած վերջին փուլին մասնակցել է 20 մարդ:
Մրցույթի սկսվելուց մի քանի ժամ անց մասնակիցներից պահանջվել է կանգնել ոտքի թաթի ծայրերի վրա, այնպես որ կրունկը չդիպչի գետնին:
Նոր BMW-ն ստացել է մեկ ոտքի վրա 7 ժամ և 26 րոպե կանգնած մի երիտասարդ:
ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է այցելել Ադրբեջան
“ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Ադրբեջան, այցելության օրը դեռևս հայտնի չէ”,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է “Հագին” կայքը:
“Անցած շաբաթ ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի հետ Վաշինգտոնում դեսպանների կոնֆերանսի ժամանակ, և նա տեղեկացրեց Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Սակայն այցելության կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ”,-ասել է դեսպանը:
Ըստ կայքի` վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի պաշտոնատար անձանց, հաղորդում են մինչև գարնան վերջ Հարավային Կովկաս այցելելու Ջոն Քերիի մտադրության մասին:
