Հնդկաստանում հրդեհը շուրջ 500 տնակ է ավերել

IndiaSlumFireՈւրբաթ օրը Նյու Դելիում բռնկված հրդեհը ավերել է շուրջ 500 ծղոտե տներ՝ առանց այն էլ աղքատ բնակչությանը թողնելով անապաստան:

Հրդեհի հետևանքով յոթ մարդ այրվածքների բուժման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրդեհը քաղաքի ետնախորշի գրեթե կեսը վերածել է այրվող ծղոտների կույտի:

Այժմ հետաքննություն է ընթանում հրդեհի պատճառը պարզելու համար:

Հնդկաստանում ետնախորշերը կառուցվում են հիմնականում անօրինական կերպով՝ առանց անվտանգության որևէ կանոն հաշվի առնելու:

Թիվ 188 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

003Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից   Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Լևոն Թոքմաջյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց: Շուրջ 610 աշակերտների համար նախատեսված կրթօջախը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում համալրվել է համակարգչային նոր դասասենյակով, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: Քաղաքապետին ներկայացնելով  երեխաների ուսուցման համար ստեղծված պայմանները՝ դպրոցի տնօրենը նշել է, որ դասասենյակը տեխնիկապես վերազինված է: Կարևորելով նման դասարանների առկայությունը կրթօջախներում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ընդգծել է, որ դպրոցների հիմնանորոգմանը զուգահեռ, առարկաներն առավել խորը ուսումնասիրելու նպատակով քաղաքապետարանն այսօր հետևողական աշխատանք է տանում նաև դպրոցներում մասնագիտացված դասարանների  ձևավորման ու վերազինման ուղղությամբ:  Ներկաները նաև հավելել են, որ համալսարանի և դպրոցի միջև կնքված հուշագիր-համաձայնագրի շրջանակում նորաբաց համակարգչային դասասենյակում կնախապատրաստվեն ապագա ինժեներներ դառնալու ցանկություն հայտնող պատանիները, ովքեր իրենց ուսումը հետագայում հնարավորություն կունենան շարունակելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

 

Անկախ

 

 

 

Գյումրիում երկաթուղայինները մնացել են առանց հիվանդանոցի

գործադուլ 3Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ էին կազմակերպել, որի ժամանակ ներկայացրեցին համակարգի բոլոր թերություններն ու խնդիրները: Մանսավորապես, նրանք դժգոհեցին, որ ամեն ամիս իրենց աշխատավարձներից գումար են պահում՝ բժշկական զննության ու բուժման համար, սակայն, հիվանդանոցներում իրենք միշտ վճարումներ են անում որեւէ ծառայությունից օգտվելու համար:
«Ամիսը 600 դրամ մեր աշխատավարձերից  պահում են որպես  բուժման փող, բայց ո՞ր հիվանդանոցն է, ո՞ր պոլիկլինիկան՝ հեչ մարդ չգիտե: Արդեն 10 տարի ամիսը 600 դրամ կմուծեմ, բայց ամեն անգամ բուժզննման գնալիս՝ փող կմուծեմ, որովհետեւ պետպատվեր չկա», – ասում են դեպոյի աշխատակիցները:
«Մենք երկաթգծի մեծ հիվանդանոց ունեինք, քանդին, դարձրեցին զիբիլնոց: Թող մի հատ կես վագոնի չափ տեղ սարքեն, մենք էլ իմանանք մեր փողերն ուր կերթան», – շարունակում են մյուսները:
Գյումրու երկաթգծի հիվանդանոցը, որ տեղակայված էր ճարտարապետական կառույցում եւ գտնվում էր լոկոմոտիվային դեպոյից «Գյումրի» կայարան ճանապարհին, ժամանակին սպասարկել է երկաթուղայիններին ու նրանց ընտանիքների անդամներին, հետո ընդարձակվել են գործունեության շրջանակները եւ ծառայություններ են մատուցել ամբողջ քաղաքի ազգաբնակչությանը:  Երբ  2-2.5 տարի առաջ կառուցվեց «Գյումրի»  բժշկական կենտրոնը, երկու այլ հիվանդանոցների հետ  երկաթգծի հիվանդանոցը եւս միացվեց կենտրոնին ու դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: Շենքը մինչ օրս դատարկ է, այստեղ որեւէ հաստատություն չի տեղակայվել, իսկ երկաթուղայինների համար անգամ բուժկետ չկա «Գյումրի»  կայարանում:
Քանի որ մեքենավարի ու նրա օգնականի աշխատանքը համարվում է խիստ ռիսկային, նրանք վճարվում են նաեւ դրա համար՝ աշխատավարձի 30%-ի չափով, նույնչափ նաեւ՝ գիշերային աշխատանքի համար:
«Շայդուլինը՝ ՀԵԿ նախկին գլխավոր տնօրենը, մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքով մինիմալը 30% է  գիշերը աշխատելու ու «վրեդնոստի» դեպքում, բայց հաշվի առնելով ձեր մասնագիտությունները՝ ես դրանք 50% եմ թողնում: Ռեբեցը եկավ՝ էլի իջեցրեց 30%», – խնդիրը ներկայացրեց մեքենավարի օգնական Դավիթ Փուշթոյանը:
Առհասարակ, դեպոյի աշխատակիցները վիրավորված են Վիկտոր Ռեբեցի վերաբերմունքից դեպի իրենց, մինչդեռ նշում են, թե Շայդուլինի նման ղեկավար իրենք չեն տեսել՝ ամիսը ամենաքիչը մեկ անգամ գալիս էր հանդիպման, հատուկ պայմաններ ստեղծում բեռնափոխադրումների աճի համար, ընդառաջում աշխատակիցներին: Իսկ Վիկտոր Ռեբեցը ոչ միայն արհամարհում է աշխատակիցներին, անպատասխան թողնում նրանց հարցերն ու հրավերները, նաեւ՝ խտրականություն դնում հայ եւ ռուս աշխատակիցների միջեւ: Ասում են՝ այստեղ ունենալով լավ մասնագետներ՝ Ռուսաստանից են աշխատողներ բերում, նրանց հսկայական գումարներ վճարում, կեցության հարց լուծում եւ այլն:
Նրանք հույս ունեն , որ գործադուլից հետո ղեկավարությունը կարձագանքի իրենց խնդրին, հակառակ դեպքում, հինգ օր հետո ավելի լուրջ քայլերի կդիմեն:

«Մենք հիշում ենք». կրթամշակութային ծրագիր դպրոցներում

 Պատրիկ ՄալաքյանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երևան է ժամանել մասնավոր այցով, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաև «Մենք հիշում ենք» կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Պատրիկ Մալաքյանը Երևանի հ. 128 դպրոցում ներկա են եղել ծրագրում ընդգրկված միջոցառումներից մեկին։

«Ողջունելի է, որ հանդիպումներն սկսել եք հատկապես դպրոցներից. որպես հայկական՝ աշխարհում ամենակայացած համայնքներից մեկի ներկայացուցիչ, այն էլ՝ նման հարուստ կենսագրությամբ, վստահ եմ՝ Դուք շատ օգտակար ասելիք ունեք մեր դպրոցականներին։ Ֆրանսահայ համայնքը տվել է կարկառուն ներկայացուցիչներ արվեստի, գիտության բնագավառներում, ովքեր հեղինակություն են բերել հայ ազգին ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Հպարտ ենք Անրի Վերնոյով, ով համաշխարհային նշանակության արվեստագետ է, կինոռեժիսոր և ում ստեղծագործությունների մեջ, անգամ եթե ոչ ուղիղ կերպով, ապա գոնե հպանցիկ հայի հոգին առկա է»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ հոկտեմբերին՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան օրը, ծրագրված է Երևանում բացել նրա անունը կրող փողոցը։ Հանդիսավոր արարողությաը մասնակցելու  են Անրի Վերնոյի զավակները, հարազատները։

«Ինձ համար շատ կարևոր էր գալ Հայաստան և հենց այս օրերին լինել Հայաստանում։ Ինձ Հայաստան է բերել իմ սիրտը։ Այսուհետ Երևանում հաճախ եմ լինելու. իմ հաջորդ այցին պատրաստվում եմ հայերեն խոսել և ստեղծագործական ծրագրեր էլ ունեմ այստեղ»,- ասել է Պատրիկ Մալաքյանը։

Երևանի կինոսրահներից մեկում Պատրիկ Մալաքյանը աշակերտների և ուսուցիչների հետ միասին նաև  «Մայրիկ» ֆիլմն է դիտել հայերեն թարգմանությամբ, ապա զրուցել ներկաների հետ ֆիլմի և առհասարակ Անրի Վերնոյ կինոռեժիսորի ստեղծագործական կյանքի մասին։  Հանդիպմանը մասնակցել են Երևանի տարբեր դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտներ։

 

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

177.Genocide commemoration events in Seoul 25.04.2014Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

Անկախ

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» Նյոնում և Կաննում

Հարություն-ԽաչատրյանՀարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel»  կինոփառատոնում ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:

«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:

Նշենք, որ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը,  իսկ «Սպիտակ քաղաք»  ֆիլմը 1989թ-ին արժանացել է  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակին:

Հանդիսանալով հեղինակային վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն աշխարհում` «Vision du Reel»-ը նաև իր ծրագիրն է ներկայացնում Կաննի միջազգային կինոփառատոնում. վերջինս յուրաքանչյուր տարի հատուկ ծրագրով ներկայացնում է աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերի փառատոների առաջարկած ծրագիրը: «Vision du Reel»-ի առաջարկով Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել  է նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Հիշեցնենք, որ Կաննի ՄԿՓ-ը այս տարի տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը:

 

Բեյոնսեն հայտնվել է Time ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» համարի շապիկին

Time- BeyonceԲեյոնսեն հայտնվել է Time ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» համարի շապիկին:

Փոփ երգչուհին, հայտնվելով համարի շապիկին, առաջ է անցել ցանկի մյուս բոլոր անուններից՝ ներառյալ նախագահ Օբաման, Հիլարի Քլինթոնը, Վլադիմիր Պուտինը, պապ Ֆրանցիսկոսը և Մայլի Սայրուսը:

Ամսագրի մեջ տեղադրվել են նաև դերասան Ռոբերտ Ռեդֆորդի, մարզիկ Ջեյսոն Քոլինզի և General Motors-ի գործադիր տնօրեն Մերի Բարայի լուսանկարները:

Time-ի այս տարվա ամենաազդեցիկ արվեստագետների ցուցակում ընդգրկված են Քերի Վաշինգթոնի, Էմի Ադամսի, «Սառը սիրտը» մուլտֆիլմի երաժշտության հեղինակներ Ռոբերտ Լոպեսի և Քրիստեն Անդերսոն Լոպեսի անունները:

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով:  Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են  Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի  գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:
Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է և  Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում  բուհական “կամպուս” ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատարը կարևորել  է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական  տեխնիկական բուհերը  հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի  խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն: Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի`  Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

176.Genocide commemoration events in Lebanon 25.04.2014Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող  «Նահատակաց հուշարձանի» մոտ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց հարյուրավոր ներկաներին ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հայրապետական պատգամը:

Ապրիլի 24-ի  երեկոյան  Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ:

Նախորդ օրը՝ ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ:

Տասնյակ հազարավոր հայորդիներ «Նահատակաց հրապարակում» մասնակցեցին  ոգեկոչման ձեռնարկին` լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների ներկայությամբ:  Ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման:

Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ  հատուկ վերաբերմունք ունի այն հայերի  նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնաց դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը:

Հայ Կաթողիկե պատրիարքարանում տեղի ունեցավ նաև հայ կաթողիկե երիտասարդական միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակինՖրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի  Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների  ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:

Այցի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները նաև պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Քննարկվել են նաև հեռանկարային նշանակության մի շարք առաջարկություններ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանի հետ: Այցի շրջանակում, ի նշան Երևան-Պլեսի Ռոբինսոն բարեկամության, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի այգում խաչքար կտեղադրվի՝ որպես նվեր Երևանի քաղաքապետարանի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մերկելը կոչ է արել Պուտինին հավատարիմ մնալ Ուկրաինայի վերաբերյալ կնքված համաձայնագրին

անգելա մերկելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու նպատակով անցած շաբաթ կնքված համաձայնագրի իրականացմանը:

Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերտը նշել է, որ Ռուսաստանը պետք է հանրային կերպով կոչ անի արևելյան Ուկրաինայի ռուսամետ ուժերին վայր դնել զենքերը: Նրա խոսքով`  անցած շաբաթ Ժնևում կնքված համաձայնագրից հետո Մոսկվայի գործողությունները հիասթափեցնող են եղել:

Զայբերտը նշել է, որ ուրբաթ օրը Մերկելը խոսել է Պուտինի հետ՝ հայտնելով, որ Ռուսաստանը պետք է բացահայտ աջակցի համաձայնագրի իրականացմանը:

Զայբերտը ավելացրել է, որ եթե մոտ ապագայում ոչինչ չփոխվի, ապա պետք է պատրաստ լինել նոր պատժամիջոցների, սակայն անհրաժեշտ է նաև երկխոսության եզրեր գտնել:

ԱԱԾ-ն եկել է գործադուլավորների մոտ

գործադուլ գյումրիումՆերկա  պահին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ հանդիպման են եկել ազգային անվտնագության եւ տրանսպորտի  ու կապի նախարարության աշխատակիցները: Այս  մասին հայտնում է Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրանք զրույցի են հրավիրել դեպոյի այն աշխատակիցներին, ովքեր առավոտյան մասնակցել են գործադուլին, ինչի պատճառով  շուրջ 2 ժամ դադարեցվել էր երկաթուղու աշխատանքը:
Մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաներն արդեն Գյումրիում են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով միակ մարդն է, որ կարող է մեքենավարների հարցերին հստակ լուծումներ տալ, առայժ լուռ է:
Հավելենք, որ վաղ առավոտից՝ ժամը 08:00-ից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գուծադուլ էին հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձները եւ հանդիպում  Վիկտոր Ռեբեցի հետ:
Անկախը հետեւում է իրադարձությունների զարգացումներին եւ պարբերաբար կտեղեկացնի դեպքերի ընթացքի մասին:

Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կմրցի Իրանի մինչև 22 տարեկանների հավաքականի հետ

ֆուտբոլ2Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընկերական երկու  հանդիպում կանցկացնի Իրանի մինչև 22 տարեկանների հավաքականի հետ:

Խաղերը կկայանան օգոստոսի 4-ին և 6-ին Երևանում:

Ժողովրդավարությունն ամրապնդելու համար Կանադան Ուկրաինային 9,2 մլն դոլար է հատկացնելու

o_937064

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինային օգնել` էներգետիկ խնդիրներն ու էկոնոմիկան բարեփոխելու համար: Նորացված էկոնոմիկան պետք է թափանցիկ լինի ու հիմնված շուկայական համակարգի կանոնների վրա, հայտարարել է Բերդը: Դա կօգնի Ուկրաինային ինտեգրվելու Եվրամիությանը, Բերդի խոսքը մեջբերում  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բերդը խոստացել է, որ Կանադան Ուկրաինային 9,2 մլն դոլար կհատկացնի կանադա-լեհական համատեղ նախագծերի համար, որոնք ուղղված կլինեն ուկրաինական ժողովրդավարությունն ամրապնդելուն: Ինչ նախագծերի մասին է խոսքը` նախարարը չի ճշտել:

5 գլխավոր պատճառ, թե ինչու Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին

915620A8-A2D9-4B9F-9B4A-C83EC9CD8DBF_mw1024_n_sԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից:

Ըստ նրա, այս որոշումը վերլուծված և փաստարկված որոշում է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից:

Որոշման դրդապատճառներից նա առանձնացրեց հինգ հիմնականները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՍԴ բարեփոխումների նիստում, ըստ որի այլևս չի հավակնում ՀՀ-ում զբաղեցնել նախագահի և վարչապետի պաշտոնները և քաղաքական գերակայություն է հռչակում իշխող հանրապետական կուսակցության հետագա որոշիչ դերակատարման ապահովումը գալիք ընտրություններում: Այս վերջին դիրքորոշման հետ էլ կապված է ՕԵԿ-ի անհամաձայնությունը:

Կոալիցիայից դուրս գալու որոշման երկրորդ հիմնական պատճառը Սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստն է:  Ըստ Արթուր Բաղդասարյանի, այս պահին երկրի առջև ծառացած են ավելի լուրջ խնդիրներ, և դրա անհրաժեշտությունը հրատապ չէր:

Երրորդ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն է՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

Չորրորդը՝ կառավարության հրաժարականը, իսկ վերջինը՝ նոր կառավարության ձևավորումը:

“Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց կյանքում լինում են ընկերներ, որ ամեն մեկը գնում է իր ճանապարհով, ես հիմա գնում եմ իմ ճանապարհով և ունեմ ապագայի վերաբերյալ իմ օրակարգը և իմ տեսլականը, որը չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսլականի հետ”,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց, որ քննադատելու է Սերժ Սարգսյանի այն բոլոր քայլերը, որոնք իր կարծիքով կլինեն սխալ և անարդյունավետ: Այնուամենայնիվ, հարցին, թե կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արթուր Բաղդասարյանն ասաց՝ ոչ, քանի որ նրա հետ երկար ճանապարհ է անցել, և դա իր կողմից ոչ բարոյական քայլ կլինի:

Նա ասաց, որ ՕԵԿ-ը շարունակելու է իր ակտիվ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում՝ մասնավորապես ընդդիմադիր դաշտում: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը քաղաքականության մեջ ընդունում է դասական տարբերակը՝ ընդդիմություն կամ իշխանություն:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այսուհետ կլինի ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահը՝ նշելով, որ դա իրեն չի կաշկանդի աշխատելու ընդդիմադիր դաշտում:

ՕԵԿ-ը գնահատում է քաղաքական գործընկերների հետ համատեղ կատարած աշխատանքները, սակայն միաժամանակ փաստում, որ իրենց այդպես էլ չի հաջողվել կոալիցիայում ունենալ վճռորոշ դերակատարություն:

“Մեր ազդեցությունը որոշումների կայացումների վրա շատ սահմանափակ էր, իսկ այն հարցին, որ մեզ վեց տարի էր պետք դա հասկանալու համար, այո,. շատ լավ հարց էր: Վեց տարիների ընթացքում մենք փորձել ենք ազդեցություն ունենալ, կյանքի կոչել մեր ծրագրերը, ինչի համար, որ այս կոալիցիայում ենք, բայց այսօր, գնահատելով իրավիճակը, հասկանում ենք, որ չենք կարողացել”,-ասաց նա:

Խոսելով վարչապետի պաշտոնի հավակնությունների մասին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց.

“Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ Պարոն Բաղդասարյան, ունենալով վեց պատգամավոր, դուք հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Ես պատասխանում եմ, բայց չէ՞ որ մենք վեցը չենք եղել, այլ 76 ենք եղել, եղել ենք քաղաքական կոալիցիա: Թե՞ կարելի է հաշվել վեց, երբ անհրաժեշտ է, իսկ երբ բյուջեն է քվեարկվում, երբ բազմաթիվ վիճահարույց օրինագծեր կյանքի էին կոչվում ՕԵԿ-ի քվեներով, 76”,-ակնարկեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով՝ այն հիմնավորված էր, նույնիսկ՝ ուշացած: Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է գործի ավելի ագրեսիվ ու նպատակաուղղված. “Ասել, որ այս կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, միանշանակ ոչ: Հիշենք նախագահի հայտարարությունը յոթ տոկոսանոց տնտեսական աճի մասին, բայց տնտեսական աճն ապահովվեց ընդամենը երեքուկես տոկոս: Ես ավելի նախաձեռնողական կառավարության կողմնակից եմ եղել և գտնում եմ, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր”:

Նոր վարչապետի մասին նա աշխատեց չեզոք խոսել՝ նշելով, որ հաջողություն է մաղթում նրա գործունեությանը. “Իսկապես երկիրը ներքին ու  արտաքին լրջագույն խնդիրների առջև է կանգնած, և անհրաժեշտ են հավակնոտ, նորարարական, արդյունքին միտված լուծումներ: Թե ինչպիսին կլինի  նոր կառավարության գործունեությունը, ցույց կտա ժամանակը: Կարող եմ ասել, որ մենք նոր կառավարությանը չենք խանգարելու: Կսպասենք ժողովրդի կողմից տրված հարյուր օրին և կտանք մեր քաղաքական գնահատականը”:

Նա նաև հայտարարեց, որ քաղաքական դաշտում որևէ մեկի դերը չեն  զբաղեցնելու, փոխարենը առաջարկում են երկրի ապագայի իրենց օրակարգը: Սակայն պատրաստ են համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի՝ այդ թվում և քառյակի հետ:

Արթուր Բաղդասարյանը բացառեց կոալիցիա վերադառնալու հավանականությունը, սակայն չբացառեց առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը՝ միաժամանակ նշելով, որ դեռ շատ ժամանակ կա, և այդ ընթացքում շատ ջրեր կհոսեն:

Անկախ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նրանք նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:
Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:
Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:

Անկախ

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:

11258_am_1Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:
Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:
«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին:

 Անկախ

Ռուսաստանը զենքի վաճառքի քանակով երկրորդն է աշխարհում. Պուտին

զենքՌուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը զենքի մատակարարման քանակով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի տվյալների համաձայն ` առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները. Նրանց մասը համաշխարհային շուկայում կազմում է 29%, Ռուսաստատինը` 27%: Այնուհետև սանղակում համապատասխան տեղեր են զբաղեցրել Գերմանիան` 7%, Չինաստանը`6% և Ֆրանսիան` 5%:

«Մենք ապացուցեցինք, որ Ռուսաստանը համաշխարհային շուկայի  առաջատարներից է և զենքի մատակարարման հարցում վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը», – ընդգծել է նախագահը:

Ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման ընդհանուր ծավալը գերազանցում է 49 միլիարդ դոլարը: Պուտինի խոսքով` վերջերս կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիարդ դոլար:

Անկախ

Ո՞րն է Լիոնել Մեսսիի վատ խաղի պատճառը

լsoc_g_messi_laporta_200Կատալոնական «Բարսելոնա» ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան ուշագրավ բացահայտում է կատարել: Նա  տեսակետ է հայտնել, որ արգանտինացի ֆուտբոլիստի վատ խաղի պատճառն անորոշ կարգավիճակն է:

Ինչքան էլ տարօրինակ է, ակումբի ներկայիս ղեկավարությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ տաղանդավոր այդ ֆուտբոլիստի հետ: Աշխատանքային նոր պայմանագիր այդպես էլ չի կնքվել:

Լապորտան վստահորեն հայտարաքրել է, որ եթե ինքը լիներ որոշումներ կայացնողը, ապա Մեսսին իր ողջ կյանքը կանցկացներ «Բարսելոնայում» և ոչ թե նրան կթողներ անորոշ դրությունում: