Դ!ԵՄ ԵՄ. Կոչ ՀՀ կառավարությանը

դեմ.ամԲազմիցս  ներկայացնելով  հասարակության  լայն  շերտերի  պահանջներն  արդեն  ՀՀ  նախկին  կառավարությանը՝  հարկ  ենք  համարում  այս  անգամ  ևս  ներկայացնել  մեր  պահանջները  ձևավորվող  կառավարությանը՝  միաժամանակ  հորդորելով  վերջինիս  գտնվել  խելամիտ,  չկրկնել  նախորդ  Կառավարության  գործելաոճն  ու  թույլ  տված  սխալները,  չգործել  ի  հակառակ  ժողովրդի  կամքի  և  ՀՀ  Սահմանադրության  ու  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման։

Հուսով  ենք,  որ  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման  շուտափույթ  կատարումը  ՀՀ  կառավարության  կողմից  կընկալվի  ոչ  թե  «քաղաքական  կամքի  դրսևորման»,  այլ  բացառապես  բարձր  իրավագիտակցության  տեսանկյունից,  քանզի  այն  այլևս  գտնվում  է  բացառապես  իրավական  հարթության  մեջ,  որի  չկատարումը  կարող  է  հանգեցնել  համապատասխան  պաշտոնատար  անձանց  պատասխանատվության։

Ուստի,  կոչ  ենք  անում  ՀՀ  կառավարությանը,  ի  կատարումն  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  02․04․2014թ.  թիվ  ՍԴՈ-1142  որոշման  6-րդ  կետի  պահանջի,  անհապաղ  ձեռնարկել  հետևյալ  քայլերն  ամբողջությամբ,  այլ  ոչ  թե  մասնակիորեն․

  1. Օր  առաջ  բոլոր  գործատուներին  (անկախ  նրանից՝  գործատուն  փոխհատուցել  է  իր  աշխատողների  պարտադիր  կուտակային  կենսաթոշակային  վճարը,  թե  ոչ)  պատշաճ  կերպով  ծանուցել  կառավարության՝  հստակ  ու  առանց  ենթատեքստերի  պաշտոնական  դիրքորոշման  մասին  առ  այն,  որ  պարտադիր  կուտակային  կենսաթոշակային  վճարներ  կարելի  է  գանձել  միայն  այն  աշխատակիցներից,  ովքեր  գրավոր  կամք  կարտահայտեն  մասնակցելու  ներկայիս  համակարգին:
  2. Համապատասխան  իրավական  ակտով  կասեցնել  «Կուտակային  կենսաթոշակների  մասին»  ՀՀ  օրենքի  76-րդ  հոդվածի  դրույթների  գործողությունը։
  3. Համապատասխան  իրավական  ակտով  փոփոխություններ  կատարել  եկամտային  հարկի  մասով  ՀՀ  պետական  եկամուտների  կոմիտե  ներկայացվող  էլեկտրոնային  հաշվետվություններում՝  դադարեցնելով  հաշվետվության  ծրագրային  մոդուլի՝  ինքնաշխատ  եղանակով  կուտակային  վճարների  դաշտի  կիրարկումը։
  4. Ծրագրային  մոդուլով  կուտակային  ֆոնդ  ու  ֆոնդի  կառավարիչ  ընտրել  միայն  այն  անձանց  համար,  ովքեր  գրավոր  կամք  են  հայտնել  մասնակցել  ներկայիս  համակարգին,  իսկ  նրանց  համար  ովքեր  գրավոր  կերպով  այդ  կամքը  չեն  հայտնել  դադարեցնել  ծրագրային  մոդուլով  կուտակային  ֆոնդ  ու  ֆոնդի  կառավարչի  ընտրությունն  ու  չեղարկել  նրանց  համար  մինչ  օրս  ֆոնդերի  ու  ֆոնդերի  կառավարիչների  ավտոմատ  եղանակով  ընտրության՝  ՀՀ  կենտրոնական  դեպոզիտարիայի  ապօրինի  գործողությունները։
  5. Համապատասխան  իրավական  ակտով  ապահովել  անցած  ամիսների  համար  վերահաշվարկ  կատարելու  և  գումարները  վերադարձնելու  գործընթացը։

Սրանք  այն  պահանջներն  են,  որոնք  ամբողջությամբ,  և  ոչ  թե  մասամբ,  պետք  է  անհապաղ  և  օր  առաջ  լուծում  ստանան:  Հակառակ  դեպքում  նշված  պահանջների  բավարարման  ուշացումը  հանգեցնելու  է  հանրային  ընդվզման  նոր  և  ավելի  ուժեղ  ալիքի՝  խորացնելով  կառավարության  հանդեպ  անվստահության  առանց  այն  էլ  ծայրաստիճան  բարձր  մակարդակը:

Տեխնիկական  բնույթի  աշխատանքների  կամ  ցանկացած  այլ  պատճառներով  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  վերոնշյալ  որոշման  կատարումը  ձգձգելու  դեպքում  մեր  պայքարը  վերցնելու  է  ավելի  լայն  շրջանակ  և  շարունակվելու  է  այնքան  ժամանակ,  քանի  դեռ  մեր  կողմից  բարձրացված  ու  Սահմանադրական  դատարանի  որոշմամբ  ամրագրված  բոլոր  հարցերը  չեն  ստացել  իրենց  լուծումները:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Գյումրու երկաթգծում գործադուլ է

գործադուլԱյսօր գործադուլ  են  իրականացրել  Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները, ովքեր պահանջում են  բարձրացնել իրենց աշխատավարձները, ինչպես նաև ուզում են հանդիպում ունենալ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ:

Նրանք արդեն մի քանի անգամ բարձրացրել են այս հարցը, սակայն այդպես էլ գոհացնող պատասխան չեն ստացել: Տեսնելով, որ գլխավոր տնօրենը չի ցանկանում հանդիպել իրենց հետ՝ գրավոր դիմել են նրան: Ստացել են նաև դիմում-բողոքի պատասխանը՝ այս պահին չենք կարող աշխատավարձ բարձրացնել, նման գումարներ չունենք:
Այսօր առավոտյան 08:00-10:00  մեքենավարներն ու նրանց օգնականները հավաքվել էին լոկոմոտիվային դեպոյի տարածքում, դադարեցրել աշխատանքները և պահանջում էին Վիկտոր Ռեբեցի հետ հանդիպում:

«Եթե գումար չկա նորմալ վարձատրելու համար, ինչպե՞ս են հովանավորություններ անում, ինքը՝ Ռեբեցը, ինչպե՞ս է աշխատավարձ ստանում, ամիսը երկու անգամ տուն գնում-գալիս և այլն»,- դժգոհում էին աշխատակիցները:
Գործադուլի մասնակիցները նշում են, որ  իրենց աշխատավարձերը պակասել են նաև Ռեբեցի նոր աշխատաոճի պատճառով: Մեքենավարի օգնական Ավագ Տիգրանյանը նշում է. «Բեռնափոխադրումը թանկացրեցին, քաշը՝ ավելացրեցին, բնականաբար գնացքը փոքրանում է: Եթե այն ժամանակ պիտի տանեինք 20 վագոն, հիմա՝ 30 վագոն: Հետևաբար, բրիգադի ժամերը կրճատվեցին, գործը՝ պակասեց, բնականաբար, փողն էլ քչացավ»:
Ասում են՝ աշխատավարձերից պահվում է 31 տոկոս, որից 26-ը եկամատահարկի, 5-ը՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար. «Գրված է 5 տոկոս, բայց ամեն մարդուց 12-15 տոկոս է պահվում»:

«Աշխատավարձն աչքի չափով են հաշվում, մոտավորապես կհաշվեն ժամավճարները, կնայեն նախորդ ամիս ինչքան ես ստացել, այդքան էլ կվճարեն», – ասում են դեպոյի աշխատակիցները:

Սամվել Հարությունյանը 30 տարվա մեքենավար է, բայց նման իրավիճակի երբեք չի հանդիպել: «Այս դեպքերն արդեն 15 օր է շարունակվում են, հեռուստատեսությամբ ելույթներ ենք ունեցել, բայց մինչ օրս որևէ արձագանք չկա, ոչ մի բան չի փոխվել, որևէ մեկը չի եկել մեզ հետ բանակցելու: Մենք այս քայլին ստիպված գնացինք»,- ասում է նա:
Մեքենավարների գործադուլին «Հարավկովկասյան երկաթուղուց» ոչ մեկը չարձագանքեց: Միայն գործադուլի ակցիայի վայր ժամանեց Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը, ով նշեց,  թե ինքը լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների մասով որևէ բան ասել չի կարող: Գործադուլը խանգարել է կայարանի աշխատանքին, քանի որ մարդադար գնացքը ժամանակին չի  ուղարկել, ուղևորները մինչև ժամը 10-ը սպասել են:  Վահան Գասպարյանը խոստացավ իր իրավասությունների սահմաններում նպաստել Վիկտոր Ռեբեցի և աշխատակիցների հանդիպմանը:

Բալիում ուղևորը փորձել է առևանգել ինքնաթիռ

ինդոնեզիաԻնդոնեզիայի Բալի օդանավակայանում ձերբակալվել է մի ուղևոր, որը  փորձում էր առևանգել ավստրալական Virgin Australia ավիաընկերության օդանավը:  Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչները տեղական հեռուստաընկերությանը պատմել են, որ ուղևորը փորձել է  ներխուժել օդաչուի խուց և իր վրա վերցնել ինքնաթիռի վերահսկողությունը: Սակայն օդաչուն բարձրացրել է օդային տագնապ, ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք Բալիի օդանավակայանում, իսկ ուղևորը ձերբակալվել է:

 

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է BBC-ին, որ զինվորականները նույնպես մտել են Բոինգ -737: Virgin Australia ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգման փորձ կատարած անձը հարբած է եղել:

Բալիի օդանավակայանում կայանած մեկ այլ ինքնաթիռի ուղևորը ասել է, որ իրենց օդաչուն հայտարարել է ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի առևանգման մասին:

«Ես տեսել եմ առնվազն հինգ մեքենա, որոնք գնում էին դեպի ինքնաթիռը, այդ թվում` ռազմական բեռնատարներ, որոնցում նստած էին համազգեստ հագած մարդիկ:  Կարծես թե Բալիի օդանավակայանը փակ է: Մեր օդաչուն արգելել է որևէ մեկին լքել ինքնաթիռը»,- մեջբերում է ուղևորին BBC-ն:

Անկախ

Ըստ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանի`Ալի Խամենեին կարևոր դեր ունի մահմեդականների միավորման գործընթացում

 Ըստ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանի`Ալի Խամենեին կարևոր դեր ունի մահմեդականների միավորման գործընթացումԻրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլռահման իբն Գարման ալ-Շիհրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կարևոր դեր ունի մահմեդականների միավորման գործընթացում:

Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է օգտագործել իսլամական ումմայի (համայնք) ամբողջ ներուժն իմպերիալիզմին և աշխարհի ոչ մահմեդական երկրներին դիմակայելու համար:

Նշենք, որ դեռևս 2013-ին, Ալի Խամենեն կարևորել էր մահմեդակաների միասնությունը: Նա հայտնել էր, որ իսլամի ներկայացուցիչների տարանջատվածությունը նպաստում է իմպերիալիստների և սիոնիստների զավթողական գործունեությանը: Իրանի հոգևոր առաջնորդը բազմիցս նշել է, որ ումմայի կարևորագույն խնդիրը`մահմեդականների միասնությունն է:

Անկախ

Շուտով ցանկացած լուսամուտ կարող է արեգակնային մարտկոց դառնալ

5359f489-981d-ab05-981d-ab0a6279e6b7.photo.0 (1)

Լուսամուտները, որոնք միաժամանակ նաև արեգակնային մարտկոց են, շատ շուտով իրականություն կդառնան քվանտային կետերի հետազոտության արդյունքում: Լոս Անջելեսի ազգայի լաբորատորիայի  ու Միլան-Բիկոկի համալսարանի մասնագետները քվատային կետերի նոր սերունդ են սինթեզել, որոնք  կարելի է տեղադրել թափանցիկ պոլիմերի մեջ` արեգակի էներգիան որսալու համար:

Քվանտային կետերը կիսահաղորդիչ նյութերից պատրաստված նանոբյուրեղներ են, որոնք արդեն կիրառվում են արեգակնային վահանակների համակարգում` ցածր արժեքի ու մեխանիկական բարձր որակի շնորհիվ, ինչպես նաև, կիրառվում են տրանզիստորներում, լուսադիոդներում ու լազերում:

Մասնագետները կարծում են, որ դրանք կարելի է կիրառել հետաքրքիր լուծումներում, ինչպես ասենք` ֆոտոէլեկտրական լուսամուտներում, որոնք շենքի ճակատը կարող են վերածել էներգիայի տեղային մեծ կուտակիչի:

ԱՄՆ-ն մտահոգված է Ռուաֆ Միրկադիրովի ձերբակալությամբ

2ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին մտահոգություն է հայտնել ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության առնչությամբ, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

“Մենք ուշադիր հետևում ենք Միրկադիրովի, Թուրքիայից նրա արտաքսման և Ադրբեջանում ձերբակալվելու մասին նորություններին: Մենք մտահոգված ենք Թուրքիայից Բաքու ժամանելուց հետո նրա անսպասելի ձերբակալությամբ”,- հայտարարել է Ջեն Պսակին:

“Մենք մտահոգված ենք նաև այն բանով, որ լրագրողի ձերբակալության պատճառ կարող է հանդիսանալ Ադրբեջանի կառավարության վերաբերյալ նրա քննադատական հրապարակումները, ազգային դիվանագիտության ծրագրում նրա մասնակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը”,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ (“լրտեսություն Հայաստանի օգտին”): Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան:

Անկախ

Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը Հարավային Կորեայում է

Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը Հարավային Կորեայում էԻրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա: Այսօր նա հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակ Քանգ Չանգի հետ: Այս մասին հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Քանգ Չանգը հանդիպման ժամանակ ասել է, որ Սեուլը պատրաստ է ընդլայնել կապերը Թեհրանի հետ:

«Իրանը տարածաշրջանի երկրներից ամենաառաջատարն է: Այն ունի հարուստ հանքային պաշարներ:  Իրաքի, Աֆղանստանի, Սիրայի համեմատությամբ` Իրանը տարածաշրջանում ամենից անվտանգ երկիրն է»,-ընդգծել է Քանգ Չանգը:

Բորուջերդին, իր հերթին կարևորել է, որ երկու երկների միջև զարգացվեն արդյունաբերական կապերը: Նա նաև ցավակցել է գործընկերոջը` Հարավային Կորեայում կատարված վերջին աղետալի դեպքի կապակցությամբ: Հարավկորեական «Սևոլ» լաստանավն ապրիլի 16-ի առավոտյան թերակղզու հարավարևմտյան ափերի շրջանում վթարի էր ենթարկվել: Նավի վրա եղել էր 476 մարդ, այդ թվում` ուղևորներն ու անձնակազմի անդամները: Ուղևորներից շատերը բարձր դասարաններում սովորող դպրոցականներ էին: Փրկվել է 174 մարդ, 233-ի ճակատագիրն անհայտ է, նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա:

Անկախ

Իրանալատվիական հարաբերությունների նոր զարգացումներ

Javadan Zarif 3Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Լատվիայի իր գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Իրանը մտադիր է ընդլայնել կապերը Լատվիայի հետ:

Զարիֆը հավելել է, որ այժմ կան բոլոր նախադրյալները քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերն ընդլայնելու համար:

Էդգար Ռինկևիչը Թեհրան է ժամանել պաշտոնական այցով: Նա գլխավորում է լատվիացի գործարարների և տնտեսագետների պատվիրակությունը: Այցի ընթացքում Ռինկևիչը հանդիպել է Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև երկրի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնում է  իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ռինկևիչը լատվիացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն Իրան է այցելում Լատվիայի անկախացումից հետո:

 Անկախ

Յուրգեն Կլոպը կտեղափոխվի՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

յուկ39786Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը չի բացառվում:

Այդ մասին ահա թե ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմի գլխավոր մարզիչը. ««Մանչեսթեր Յունայթեդը» անվանի ակումբ է: Բայց Դորտմունդում, ինչպես նախկինում, ինձ երջանիկ եմ զգում: Դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել, և անիմաստ է մերժել այն չստացած: Այդ է պատճառը, սխալ է քննարկել այս թեման»:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ազատել է զբաղեցրած պաշտոնը և նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինում է Ռայան Գիգզը:

Մայիսի 1-ից Ուկրաինայի բնակիչների համար գազը կթանկանա 50%-ով

1379-390x290

Մայիսի 1-ից Ուկրաինայի բնակչության համար գազի գները կավելանան 50%-ով: Ինչպես հայտնել է «Ուկրաինայի  նավթոգազի» տնտեսական պլանավորման ու ֆինանսական հաշվարկի վարչության տնօրեն Յուրի Կոլբուշկինը, առաջիկա 3 տարում գազի գները կբարձրանան 4 անգամ:

Անկախ

Նոր շրջադարձ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի համար

խմ43089Իսպանական  լատվամիջոցներում հրապարակումներ կան, ըստ որոնց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա թիմից: Ընդ որում, մարզիչն ինքն էր հայտնլ, որ իրեն Իսպանիայում այնքան էլ լավ չի զգում և ցանկանում է վերադառնալ Արգենտինա:

«Բարսելոնայի»  մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր և ակումբի ղեկավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու արգենտինացի մարզչին: Մասնավորապես, նա հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ:

Չինաստանում կարգելեն հազվագյուտ կենդանիներին ուտելը

pic_131bc41c4712958cae7147008ba62c09 (1)

Չինաստանի իշխանությունները ոոշել են օրենսդրորեն արգելել որպես սնունդ կամ էլ բժշկական դեղամիջոցների նպատակով հազվագյուտ կենդանատեսակների ու նրանց մարմնի մասերի օգտագործումը:

Երկրի ղեկավարությունը որոշել է մինչև 10 տարի ազատազրկում նախատեսել հազվագյուտ և անհետացման եզրին հայտնված կենդանիների պահպանման մասին  օրենքը խախտողների նկատմամբ: Այստեղ նման օրգանիզմներին է պատկանում  420 կենդանատեսակ, այդ թվում` պանդաները, հիմալայական արջը ևն:

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՔաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառում Պեկինում

175.Genocide commemoration events in China 25.04.2014Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն:

Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը, որոնց շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ:

Միջոցառմանը մասնակեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ինչպես նաև Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ:

Ելույթների ավարտին ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ:

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում:

Երիտասարդ իտալացուն սպանել է 600 կգ-անոց խաչափայտը

o_937207

Իտալիայի հյուսիսում երիտասարդին սպանել է ՀովհաննեսՊողոս  II-ի հիշատակին կանգնեցված խաչափայտը: 21-ամյա Մարկո Գուսմինին մահացել է. նրա վրա է ընկել 600 կգ-անոց խաչը. մեկ տուժածի էլ հիվանդանոց են տեղափոխել: Դեպքը պատահել է  Չևո քաղաքից ոչ հեռու, ՀովհաննեսՊողոս  II-ի ու նրա նախորդի սրբադասման արարողությունից առաջ: Քաղաքի ադմինիստրացիան  այդ ողբերգության հետ կապված բոլոր միջոցառումները հետաձգել է: Որոշ տվյալների համաձայն, սպանված տղան ընկերների հետ լուսանկարվում էր խաչի ֆոնին: Տարօրինակ զուգադիպությամբ, երիտասարդը բնակվում էր ՀովհաննեսՊողոս  II-ի պատվին անվանակոչված փողոցում:

30 մետրանոց փայտե խաչը, որի վրա տեղադրված էր Հիսուսի 6 մ ֆիգուրը, ստեղծվել է ՀովհաննեսՊողոս  II-ի-ի` Լոմբարդիո կատարած այցի պատվին, 1998-ին; Այդ խաչը սկզբում տեղադրվել էր Բրեշիա քաղաքում, իսկ հետո` 2005-ին այն տեղափոխվեց Չևո:

Անկախ

Էրդողանի հայտարարությունը թակարդ է. քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հաղորդագրությունը բոլորի համար անսպասելի էր, և այդ մոտեցմամբ Թուրքիան փորձում է որդեգրել Ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել թուրք պաշտոնյայի հաղորդագրության բոլոր դրույթները. «Այն ունի հստակ ուղեգծեր, որոնք Թուրքիան փորձելու է գործի մեջ դնել մոտակա մեկ տարվա ընթացքում»:

Ըստ քաղաքագետի` Թուրքիան այս նոր քաղաքականությամբ փորձում է Ցեղասպանությունը կապել առաջին աշխարհամարտի հետ:  «Դա թակարդ է, երբևէ չպետք է թույլ տանք, որ Ցեղասպանությունը կապակցվի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, քանի որ այն սկսվել  է առաջին համաշխարհայինից առաջ և շարունակվել դրանից հետո: Այդ քաղաքականությունը նպատակաուղղված է եղել  և սկսվել է հայերին բնաջնջելու, իրենց պատմական հայրենիքից զրկելու համար»,- նշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բացի այդ, Թուրքիան փորձում է առաջին քայլը անել և Ցեղասպանության հետ կապված քննարկումները, որոնք մինչև ողբերգության հարյուրամյակը բավականին շատ են լինելու,  ուղղել իրենց ձեռնտու ուղղությամբ:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հաղորդագրությունը թարգմանված է եղել ութ լեզուներով, այդ թվում` արևելահայերեն և արևմտահայերեն: «Դա ցույց է տալիս, որ հաղորդագրության հասցեատերերը հայերը չեն, այլ միջազգային հանրությունը: Եթե հասցեատերը լինեին հայերը, առնվազն հայերեն տեքստը գրական կլիներ, ոչ թե Google translate-ով կամ նման ինչ-որ արհեստական միջոցով թարգմանված. վերջին հաշվով խոսքը  վարչապետի հաղորդագրության մասին է, այն էլ՝ «աննախադեպ»»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում  է, որ Թուրքիայի իշխանություններն առաջիկա տարվա ընթացքում նման հայտարարություններով հանդես կգան՝ միջազգային հանրությանը ցույց տալով խնդրի քննարկման պատրաստակամությունը,  փորձելով փաստացի լղոզել հարցի էությունը. «Բոլորիս համար հասկանալի է, որ Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ իր արխիվները մաքրելու և հնարավորինս մաքուր ներկայանալու աշխարհին: Իսկ ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նրա առաջարկին՝ պետք է ասել, որ հայկական կողմը կարող է համաձայնել դրան, բայց որոշակի պայմաններով. եթե կլինի ճանաչում, և, եթե հանձնաժողովը ուսումնասիրի բացառապես ցեղասպանության կատարման պատճառները, մեխանիզմները, բայց ոչ երբեք կասկածի տակ դնի ցեղասպանության եղելությունը»:

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

ալմելոՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։   Հայոց ցեղասպանության 1.5 մլն  զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։ Համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով  ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել և ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից և իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաև ևս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գևորգյանը Երևանի քաղաքապետի անունից նաև ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:

Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի և եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:  Միջոցառմանը մասնակցել և նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության և արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել և հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վիկտոր Ցոյի որդին պատիվ է պահանջում

1373-390x290 (1)

«Կինո» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին` Ալեքսանդրը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեին` պատգամավոր Եվգենի Ֆյոդորովին չարախոսության համար քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

«Ալեքսանդր Ցոյը դիմում է ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտե` Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովին հանցագործություն կատարելու համար քննչական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, որ նախատեսված է ՌԴ ՔԿ-ի 128,1 հոդվածի 2-րդ մասով»,-հայտնել է  դիմումատուի փաստաբան Անատոլի Կուչերեվը:

Նրա խոսքով, դիմումատուն պահանջում է հրապարակային ներողություն խնդրել ու պնդում նրան զրկել Դումայում ելույթ ունենալու իրավունքից: Հակառակ դեպքում, պատգամավորին 1 մլն ռուբլի տուգանք ու 240 ժամ հարկադիր աշխատանք է սպառնում:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, որում պատգամավորն իբր պատմում է Ցոյի` ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, ու որ  իբր,երգչի վերջին երգերը գրվել են Հոլիվուդում, պրոֆեսիոնալների կողմից:

Ֆյոդորովն իր հերթին հայտարարել է, որ ոչ մի նման բան չի ասել ու դրա համար ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսնում: Բացի այդ, նա պատրաստվում է  քննչական օրգաններին տեսանյութը տարածած ԶԼՄ-ների  մասին հարցում ուղարկել:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառում Փարիզում

174.Genocide commemoration events in France 25.04.2014Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:

Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:

Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը  օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:

Գլխավոր դատախազի խորհրդականն ազատվել է աշխատանքից եւ պաշտոն ստացել կառավարությունում

կառավարությունՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նունե Խաչատրյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Ի դեպ, թեև ՀՀ գլխավոր դատախազության կայք-էջում Նունե Խաչատրյանի անունը նշվում է որպես գլխավոր դատախազի խորհրդական, սակայն կառավարության կայք-էջի համաձայն՝ նա ազատվել է աշխատանքից եւ ապրիլի 25-ից նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Նշենք, որ Նունե Խաչատրյանը ժամանակին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում պաշտոնավարել է մի քանի ամիս։
Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո նա ազատվել էր արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել գլխավոր դատախազի խորհրդական։
Հեղինակ: