Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել

o_744236Թուրքիայում, Ուրգյուլ քաղաքի մոտ զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել.մեկ մարդ զոհվել է, 18-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  Նևշեհիրի  ու Կեսարիայի հիվանդանոցներ: Ոստիկանությունը հետաքննում է  կատարվածի մանրամասները: Պարզ է միայն, որ 300 մ բարձրության վրա օդապարիկը բախվել է մեկ ուրիշի, ինչի հետևանքով դրանցից մեկը կորցրել է հավասարակշռությունն ու կտրուկ իջել:

Կապադովկիայում օդապարիկներով զբոսանքները շատ են գրավում զբոսաշրջիկներին, որոնցից շատերը հենց այս զվարճանքի համար են Թուրքիա  ուղևորվում:

Սախալինում քաղցած արջերը ուտելիք են մուրում

i (5)Խոլմսկի շրջանում վերջին 3 շաբաթում  մի քանի տագնապ է հնչել. արջերը ուտելիքի որոնումներով  դուրս են եկել անտառից:

Խոլմսկում Միչուրինի ու Պուշկինի փողոցներում արջ են տեսել` ձագուկների հետ, որոնց հաջողվել է քշել:

Արջերը մոտեցել են բնակավայրերին: Նրանց չեն վախեցրել անգամ օդ արձակված կրակոցները:

Սախալինի իշխանությունները տեղաբնակներին կոչ են անում անտառահատված զբոսանքի չգնալ ու զգույշ լինել: Ավելի վաղ, մայիսի սկզբին տեղեկություն տարածվեց, որ Կարասկովսկի մարզում երկու տարեկան մի արջ է սպանվել, որը Հարավային Սախալինսկ-Օխոտսկ ավտոմայրուղու վրա ` Վեստոչկա գյուղակից ոչ հեռու,  ուտելիք էր մուրում:

 

 

Թուրք հայտնի օդաչուն ցուցադրական ելույթի ժամանակ զոհվել է (տեսանյութ)

2Երեկ`մայիսի 19-ին, հայտնի թուրք օդաչու Մուրատ Օզթյուրքը դժբախտ պատահարի արդյունքում մահացել է, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:

1Դեպքը տեղի է ունեցել Օդային խաղերի միջազգային փառատոնի շրջանակներում, որը անցկացվել է Ադանայում: Թուրք հայտնի օդաչու, օդային լուսանկարիչ Մուրատ Օզթյուրքի ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով ընկել է ցած և պայթել:

Ըստ ականատեսների՝ օդանավը կործանվել է ցածր թռիչքի ժամանակ բախվելով նարնջենուն:
60-ամյա օդաչուն մահացել է:

http://webtv.hurriyet.com.tr/2/49527/0/1/gosteri-ucagi-boyle-dustu.aspx

Կանացի պայուսակը` ամենավտանգավոր աքսեսուար

ol3001368785018Կանացի պայուսակի պարունակությունը` բազմաթիվ մանրուքն ու դիմահարդարման պարագաները գերազանց պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար, որոնցից շատերը մարդկային օրգանիզմի համար խիստ վտանգավոր են համարվում:

«Initial Washroom Hygiene»-ի մասնագետները պարզել են, որ այս իմաստով հատկապես վտանգավոր են բնական կաշվից պայուսակները, որոնց ծակոտկեն մակերեսը շատ նպաստավոր է վնասակար մանրէների բազմացման համար, չնայած արհեստական նյութից պատրաստվածները ևս  անվնաս չեն:

Առողջությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար կանանց խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ մաքրել դրանք,  իսկ այն պայուսակները, որոնք հնարավոր չէ լվանալ`մշակել մանրէասպան հատկությամբ անձեռոցիկներով: Նույնը վերաբերում է դրամապանակին, կախոցներին ու այն բոլոր մանրուքներին, որ կանայք սովոր են պահել պայուսակի մեջ:

 

Հնարավոր է` Ամերիկան հրաժարվի Green Card-ից

19215432.171712.3590ԱՄՆ Կոնգրեսը ներգաղթի ռեֆորմի մասին նոր նախագիծն է քննարկում: Եթե այն ընդունվի, Green Card-ը  հնարավոր է վերանա: Նոր նախագծով առաջնությունը կտրվի ուսյալ մասնագետներին, իսկ այդ քարտը հնարավորություն է տվել Ամերիկա հասնել գրեթե բոլորին,այդ թվում` միջնակարգ կրթություն ունեցողներին:

Green Card-ը փաստաթուղթ է, որն  Ամերիկայում մշտական բնակության հնարավորություն է ընձեռում:  Այն կարող են ստանալ  շահելով: Ի սկզբանե այն մտածված էր ակտիվ ներգաղթյալների գրավելու ու ԱՄՆ բազմազգությունը պահպանելու նպատակով: Որոշ կոնգրեսականներ դեմ են այն վերացնելուն: Հիմա աշխարհում տնտեսական դժվարին կացություն է:  Դրա համար էլ ԱՄՆ-ը պետք է բոլոր լավ կյանքի ձգտողներին  հնարավորություն տա, կարծում են Green Card-ի կողմնակիցները:

Ներգաղթի հարցերով փաստաբան Ռաջիվ Խանան “Ամերիկայի ձայն”-ին պատմել է.”ԱՄՆ-ի համար այդ ծրագիրը միաժամանակ օրհնություն ու անեծք է:Որպես ազգ մենք համաշխարհային ընկերակցության քաղաքացիներ ենք: Մենք պետք է հարմարվենք ու հավատ և ըմբռնում դրսևորենք, ոչ թե ղեկավարվենք անձնական շահերով”:

Green Card-ի շրջանակներում տարեկան 50 հազար մարդ Ամերիկայում մշտական բնակություն հաստատելու հնարավորություն է ստանում:  Երբ մարդը դիմում է ներկայացնում, դեսպանատունը ստուգում է ` նա մասնակցել է Green Card-ի վիճակախաղին: Եթե այո, ապա ապա վիզա ստանալու շանսերը նվազում են:

 

Մեխիկոյի մետրոյում պայթյուն է եղել, 4 մարդ վիրավորվել է

i (1)Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյում չպարզված սարքավորում է պայթել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է:

Տեղում`   քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի  Bellas Artes  կայարանում,   աշխատում են ոստիկանությունն ու փրկարարները:

 

Իսրայելը France 2-ից պահանջել է ուղղումներ մտցնել 2000-ի ռեպորտաժում

i (3)Իսրայելական իշխանությունները ֆրանսիական  France 2 հեռուստաընկերությունից պահանջել են ուղղումներ մտցնել 13-ամյա վաղեմության ռեպորտաժում:

2000-ի սեպտեմբերին France 2-ը ցուցադրեց 12-ամյա տղայի` Մուհամեդ ալ-Դուրի զոհվելու մասին մի սյուժե: Տղան ու նրա հայրը` Ջամալը,  Գազայի հատվածում հայտնվել էին հրաձգության մեջ: Տղան զոհվեց, իսկ նրա հայրը վիրավորվեց: Դա համընկավ այն փաստի հետ, որ այդ ժամանակ Իսրայելը հատուկ օպերացիա էր իրականացնում պաղեստինցիների դեմ: Դրանից հետո Մուհամեդին արաբները սկսեցին ընդունել որպես  նահատակ, իսկ France 2-ի ռեպորտաժը` ԶԼՄ-ների հակաիսրայելական քարոզի մի մաս:

Սկզբում Իսրայելը ներողություն խնդրեց պատահարի համար ալ-Դուրի ընտանիքից, սակայն հետո  պաղեստինյան զինյալներին մեղադրեց  տղայի  մահվան մեջ: Անցած սեպտեմբերին Իսրահելի կառավարության ղեկավար Նաթանյահուն հրամայեց տղայի մահվան պատճառները հետաքննել: 36-էջանոց զեկույցում  ասվում է, որ “իսրայելցի զինծառայողների` Մուհամեդ ալ-Դուրի վիրավորմանը մասնակցելու վերաբերյալ որևիցե ապացույց չկա”:

Թուրքիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել

iԴեպքը կատարվել է Ադանայում: Վթարի հետևանքով զոհվել է օդաչուն` 60-ամյա Մուրատ Օզթյուրքը:

Թուրքական Aksam-ը գրել է, որ  բարձրագույն թռիչքի համար նախատեսված երկթև ինքնաթիռն  ընկել է նարնջի այգում:  Վթարի վայր հասած բժիշկներն ու փրկարարները տեսել են, թե ինչպես է սարքի ներսում այրվում հայտնի օդաչուի մարմինը:

 

Ամերիկյան երեք նահանգներին քսան տորնադո է հարվածել

o_776648Մայիսի  19-ին  մոտ քսան տորնադո է հարվածել Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներին, հաղորդում են ԱՄՆ ազգային օթերևութաբանական ծառայությունից:

Օկլահոմա նահանգի Շաունի քաղաքում տարերքի զոհ է դարձել մեկ մարդ: Ավերվել են ավելի քան 100 բնակելի տներ, հոսանքազրկվել է  մոտ 10 հազար մարդ: Նկատվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Տորնադոյի վտանգի հետ կապված, Կանզասի խոշորագույն Ուիչիտա օդանավակայանից տարհանվել են ուղևորները, հետաձգվել չվերթները: Մարդկանց խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց և սպասել տարերքի վերջանալուն հատուկ թաքստոցներում:

 

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

big_1368993619_10Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մայիսի 19-ի հորդառատ անձրևի հետևանքները

Մայիսի 19-ի հորդառատ անձրևի հետևանքներըՋրածածկված ավտոմեքենան դուրս է բերվել

Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդն արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել “Մերսեդես” մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):

***

Օգնություն քաղաքացուն 

Մայիսի 19-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ.  քաղաքացին չի կարողանում դուրս գալ խանութից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութի պատուհանի ճաղավանդակը և քաղաքացիների օգնությամբ 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին դուրս են բերել խանութից: Վերջինս տեղափոխվել է “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այլընտրանքային երկաթգիծ. ցանկալի՞, թե՞ անհրաժեշտ

       երկաթուղի Ի՞նչ խնդիրներ կլուծի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը

 Իրան-Հայաստան երկաթուղու  կառուցման և շահագործման մասին խոսվում է արդեն երկար տարիներ:  Նշենք, որ այսօր Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է Վրաստանով, որով իրականացվում է  բեռների հիմնական հոսքը Այրում-Սադախլու ճանապարհներով: Այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով` ՌԴ և Ուկրաինա: Թեպետ դեպի Իրան գործում է ավտոմոբիլային ճանապարհ, սակայն հայ գործարարները դեպի Պարսից ծոց դուրս գալու այլընտրանքային ճանապարհ չունեն: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում էապես կավելանան հայրենական ապրանքների թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր էր դեռևս հետխորհրդային ժամանակաշրջանում: Այս խոշորագույն տրանսպորտային հատվածը միշտ համարվել  է  ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի համար, որի իրագործման համար թերևս երկար տարիներ բանակցություններ և ֆինանսական ռեսուրսներ էին հայթայթվում: Ակնհայտորեն ծրագիրը բավական հավակնոտ է և ֆինանսական տեսանկյունից բավական ծախսատար,  բայց եթե  այս ճանապարհային  ժամանակակից հաղորդակցությունը կառուցվի, ապա այն տնտեսապես շահավետ կլինի և հենց սովորական քաղաքացու համար, մասնավորապես` գործարարների: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախևառաջ  կխթանի բեռնափոխադրողներին և առևտրաշրջանառությունը: Փաստորեն, այս առանցքային օղակի կառուցման պարագայում հնարավոր կլինի Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ փոխադրումներ իրականացնել ամենակարճ երթուղով: Այս նախագիծն արդեն իրականություն է, ձեռք են բերվել համապատասխան միջոցներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև արդեն ստորագրվել են Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագրեր, որոնց գործունեության ժամկետը մինչև 30 տարի է  շինարարության ավարտից հետո: Պայմանագրի շրջանակներում կողմերը նպատակադրված են ֆինանսավորել և զարկ տալ Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի արագընթաց ճանապարհի նախագծման ու կառուցման աշխատանքներին: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի ուսումնասիրությունը, հետագայում կոնսորցիումի եղանակով պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել շինարարությունն ու շահագործումը:

Համաշխարհային բանկը և Զարգացման ասիական բանկն արդեն պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցելու մայրուղու շինարարությանը մասնակցող ներդրողներին: Նախագիծը ֆինանսավորելու համար պետությունը պետք է  վերանայի իր գործելաոճը, որպեսզի նոր մասնավոր ներդրողների և կազմակերպություններ ներգրավի ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել ծրագրի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին:

Ծրագրի արժեքը 3 մլրդ դոլար է, իսկ նախագծերի ուսումնասիրության իրագործելիության ժամկետը` 18 ամիս: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցման մեջ մասնագիտացված Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության հետ: Տեխնիկական առաջադրանքները ստորագրվել են  նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նախագծի ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են դեկտեմբեր ամսին:

Գծային երկաթուղին մոտ 316 կմ է լինելու  և սկսվելու է Գավառից՝ Սևանի արևմտյան մասից` ձգվելով մինչև Մեղրի: Ակնկալվում է, որ երկար սպասված այս ռազմավարական ծրագիրը սկզբունքային փոփոխություն է  մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում: Ունենալով Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործվելու է Հայաստանի ռազմավարական դիրքի ողջ ներուժը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման՝ խթանելով տարածաշրջանում տնտեսական աճն ու առևտուրը:

Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, և դրանց լիարժեք շահագործման ու արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ: Ծրագրի իրագործման աշխատանքներում նախատեսվում է  ներգրավել Միջանցքի գործունեությամբ շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` ՌԴ-ին, Իրանին, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին տարածաշրջանում առևտրային և հաղորդակցական հարաբերությունները բարելավելու նպատակով: «Մենք կողջունենք և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն  այս ծրագրերի իրագործմանը»,- նշել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Բարկովսկին արդեն հայտնել է, որ  իրենք ձգտելու են ժամանակին ավարտել ծրագիրը՝ միաժամանակ ապահովելով որակական պահանջների իրականացումը: Որպեսզի այդ գործընթացներն իրականացվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որոշում է կայացվել այդ հսկայածավալ աշխատանքը բաժանել առանձին հատվածների, որոնցում միաժամանակ կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջին տրանշը, որը միմյանց է կապելու Երևանն ու Արարատը, Երևանն ու Աշտարակը, արդեն կառուցման փուլում է: Երկրորդ տրանշը՝ միմյանց կկապի Աշտարակն ու Թալինը: Այս հատվածում արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներն օրերս են մեկնարկել: Երկրորդ ճանապարհային հատվածի կառուցման արժեքը 170 մլն դոլար է, որի կառուցման արդյունքում մոտ 40 րոպեով կկրճատվի Երևանից Գյումրի տանող ժամանակահատվածը: Ի դեպ այս մայրուղին կոնենա  42 կմ երկարություն և կապահովի երկկողմանի արագընթաց երթևեկություն: Այս հատվածի շինաշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին այդ տարածքում օտարման ենթակա բազմաթիվ հողատարածքների պատճառով:  Ուստի պետությունը փոխհատուցման գումար է հատկացրել, և բնակչության շրջանում իրականացվել են բացատրական աշխատանքներ:

 Լ.Ն