Մեր հայրենակիցը ևս 4 տարի կգլխավորի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան

թszj0757_resizeՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում կազմակերպության նախագահ է վերընտրվել մեր հայրենակից Թոմաշ Այանը (Հունգարիա): Նա առաջիկա չորս տարին կգլխավորի ֆեդերացիան:

Հավելենք, որ Այանն արդեն 12 տարի այդ պաշտոնում է:

Կովերը գազո՞վ են կաթ տալիս. Աշոտ Միրզոյան

գազԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում գազի սակագնի և տրանսպորտի հնարավոր գնաճին անդրադարձավ «Սպառողների աջակցման կենտրոն» հկ նախագահ Աշոտ Միրզոյանը: Ըստ նրա` գազի թանկացումը հաստատող փաստաթղթի կնքումը գաղտնի էր պահվում թե ժողովրդից, թե գործարար աշխարհից. «Ես ևս տեղյակ չէի, որ պատրաստվում են թանկացնել գազը: Նոր եմ տեղեկանում,-  ասաց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահը և հավելեց: – Ցանկացած տնտեսագետ կարող է հաստատել, որ այդպիսի կտրուկ բարձրացում հնարավոր չէ,  որևէ մեկը չի կարող հիմնավորել, թե ինչու է գազի գինը թանկանում հենց 67 տոկոսով: Զարմանալի է նաև, թե ինչու է  հիմիկվանից ամեն ինչ թանկացնում: Ինչու է աճում, օրինակ, կաթնամթերքի գինը. կովերը գազո՞վ են կաթ տալիս»:

Իր վրդովմունքը հայտնելուց հետո Աշոտ Միրզոյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ քաղաքացին ինքը պետք է պայքարի գազի թանկացումների դեմ, պաշտպանի իր իրավունքները` չվճարելով գազի վարձը: Սա «Սպառողների աջակցման կենտրոն» հկ նախագահի տեսած լուծումն է և խորհուրդը ժողովրդին:

Քուրդ քորուջուներին անհանգստացնում են Քրդական հարցի լուծման գործընթացի հետևանքները

korucu  Անգլիական «The Guardian» թերթը հանդիպել է Հաքյարիում գտնվող քուրդ քորուջուների (գյուղական պահակներ) հետ և խոսել Քրդական հարցի լուծման գործընթացում նրան գրաված դիրքորոշման և մտավախությունների մասին: Նրանք իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, թե PKK-ի և թուրքական կառավարության միջև որևէ համաձայնությունից հետո իրենք կհայտնվեն մեջտեղում և կդառնան վրեժխնդրության թիրախ:

Մասնավորապես քորուջու Մուստաֆա Ջանը նշել է. «Մենք մեծ հույսեր ենք կապում լուծման գործընթացի հետ, սակայն մեզ վշտացնում է այն, ինչ լինելու է մեզ հետ: Այս վախը կապված է 30 տարի առաջ թուրքական պետության կողմից քրդաբնակ շրջաններում ներդրված քորուջուներից մեկը լինելու հանգամանքի հետ: Գյուղական պահակների ապագան Քրդական հարցի կարևորագույն տարրերից մեկն է: Այժմ 50 հազարից ավել քորուջու կա, սրանց կեսի չափ էլ կամավորներ կան»:

Ջանը նշել է, որ 1990-ականներին գյուղացիները քորուջու են դարձել այլ աշխատանք չգտնելու պատճառով: «Թուրքական բանակը սպառնում է նրանց, ովքեր դուրս չեն գալիս PKK–ի դեմ: Սակայն անցած ամիս Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը պահանջեց, որպեսզի վերացվի քորուջուների համակարգը»,-իր մտավախությունն է հայտնել քորուջու Մուստաֆա Ջանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը կայցելի ահաբեկչության վայր

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մայիսի 30-ին կայցելի Հաթայի վիլայեթի Ռեյհանլը շրջան, որտեղ վերջերս ահաբեկչական պայթյուններ էին տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է  «Anadolu» գործայալությունը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի փոխնախագահ և մամլո քարտուղար Հուդեյն Չելիքը:

Վերջինիս խոսքերով՝ Էրդողանը այցելելու է Ռեյհանլըի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և անձամբ  հայտնելու է իր ցավակցությունները: Բացի այդ, վարչապետը կլինի այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչությունները, կհանդիպի դեռևս բուժվող վիրավորների հետ:

Քաղաքացին զինամթերք է թողել աղբարկղում և զանգել ոստիկանություն

նռնակՄայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Կորուստ «Բորուսիայի» կազմում

մարիոindexԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գետցեն չի մասնակցի մայիսի 25-ին  կայանալիք Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Նրա թիմը մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ:
Ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք ունի: Նա այն ստացել էր Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում:

Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է

7823_b (1)Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:

Այսպես.

Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Էդուարդ Վարժապետյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, վերջինիս` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Կիմա Փիլոյանի և Ա.Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:

Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Արթուր Աբրահամյանի և Անյա Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:

Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արութր Աբրահամյանի և Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.884.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար: Անյա Խաչատրյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Է.Վարժապետյանի, Ա.Աբրահամյանի, Կ.Փիլոյանի և Ռ.Մնացականյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ընդհանուր առմամբ` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:

 

 

Կրկին պարտվեցին անփառունակ հաշվով

1ffa1Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրեց 2-րդ հանդիպումը` Հունգարիայում շարունակվող ընկերական մրցաշարի շրջանակում: Մեր թիմի մրցակիցը Շվեյցարիայի հավաքականն էր, որը հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Տերտերյանը:

Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Սլովենիայի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր տղաները նույնպես անփառունակ` 1:4 հաշվով զիջել էին Հունգարիայի հավաքականին:

Հայաստանից 4 մասնակից

chess3Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 4-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք շախմատիստուհիների Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությանը:

Աշխարհի ամենաազդեցիկ զույգերը

ol3001369294005«Forbes»-ի վերջին համարում հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ ամուսնական զույգերի  ցուցակը, որտեղ բացարձակ առաջատար են Օբամաները:

Հրատարակությունը նշել է, որ Միշել Օբաման  հիմա ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան  նրա ամուսինը: Նրա նկատմամբ բարեհաճ է  ԱՄՆ քաղաքացիների 67%-ը:

Առաջին տասնյակում են հայտնվել`Մելինդա և Բիլլ Գեյթսերը,Ջեյ Զին ու Բեյոնսեն, Սի Ցզինպինն ու Պեն Լիյուանը, Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը,  Պորտիա դե Ռոսսին ու Էլեն Դեջեներեսը, Մարիսա Մայերն ու Զաքարի Բոգը, Հիլարի ու Բիլլ Քլինթոնները,Ժերար Պիկեն ու Շակիրան, Պատրիցիո Բերթելլին ու Միուչա Պրադան:

Մեկամյա երեխայի գլուխը մնացել էր պատշգամբի ճաղավանդակների արանքում

փրկարարՄայիսի 23-ին, ժամը 11.13-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին:

Պետությունն իր ամբողջ գործիքակազմով գյուղացու կողքին է

10414_am_3Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ արդեն իսկ վարչապետի հանձնարարականով հանդիպել էին գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը:
Նախ, կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների այն մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք ընդհանրապես արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայաններ, որոնք չեն գործել կարկուտի օրը, քանի որ համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:
Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ` բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:
Մրգաշատում կառավարության ղեկավարը հյուրընկալվել է նաև Մխիթարյանների ընտանիքին, որը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից մեկն է: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:
Օգտվելով առիթից՝ համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից:
Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին:
Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:
Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

Հեռուստահաղորդավարին ուղիղ եթերում կերակրել են կրծքով

article-2328571-19EA6004000005DC-628_634x396-1Հոլանդացի հայտնի հեռուստահաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հասարակությանն իր անսովոր արարքով` հաղորդմանը հրավիրված  կերակրող մոր կրծքից կաթ համտեսելով:

Շաբաթօրյա շոուից մի քանի օր առաջ, հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանումների են հրավիրել բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ կանանց, որոնք աջակցում են կրծքի կաթով  ուրիշ մայրերին օգնելու ծրագրին:

Բուռն քննարկման ժամանակ  հաղորդավարն իր զրուցակցին հարցրեց, թե ինչ համ ունի  կաթը, որով կերակրում են նորածիններին: Նա խոստովանեց, որ երբեք գիտակցական կյանքում դրա համը չի տեսել ու հաճույքով դա կաներ:

Կնոջն ասես դա ամենևին էլ չզարմացրեց ու նա հանգիստ կատարեց հաղորդավարի խնդրանքը:

“Եթե դուք չեք կծում, ապա կարող եք անել դա հենց հիմա, խնդիր չկա”,-ասել է հաղորդման հերոսուհին` Վենդին:

400-225Հաղորդավարը կտրականապես հրաժարվել է կաթի շշից համտեսել  և ուղիղ եթերում  սկզբում  հյուրի  աջ, ապա ձախ կրծքից է փորձել կաթի համը:

“Ուղղակի հրաշալի է համտեսումը,ես նույնիսկ  կաթի համով կարող եմ ասել, թե ինչ եք դուք կերել երեկ”:

Հաղորդավարի արարքը կտրուկ քննադատության է արժանացել  ոչ միայն գործընկերների, այլև հեռուստաալիքի ադմինիստրացիայի կողմից ու վրդովմունք առաջ բերել շոուի դիտորդների մեջ:

Հոլանդիայի բնակիչները պարզվում է, պատրաստ չեն  համարձակ էքսպրոմտի ու ղեկավարությանը կոչ են արել հեռացնել “համադամասերին”:

Վանաձորում տնակ է այրվել

հրդեհՄայիսի 22-ին, ժամը 17.58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել` 18.45-ին:

Վանաձորի Մեղրուտ թաղամասի տնակ-մառանում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 24 քմ մակերեսով:

Դեղորայքի չարաշահումից թունավորվածի վիճակը ծանր է

շտապօգնություն1Մայիսի 22-ին, ժամը 18.38-ին դեղորայքային չարաշահումից թունավորման նշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 1984 թ. ծնված Հ. Հալաջաջյանը։

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը ծանր է:

 

Օձը խայթել է Կոշ գյուղի բնակչին

շտապ-օգնությունԱրագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 22-ին, ժամը 20.50-ին օձի խայթոցով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել Կոշ գյուղի բնակչուհի, 1957 թ. ծնված Ալվարդ Գևորգյանը։

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը բավարար է:

Ադրբեջանում ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը կարող է փակվել

Ադրբեջանում ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը կարող է փակվելԱդրբեջնական “Ազադլըխ” ընդդիմադիրր թերթին փակման վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր թերթի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը, հաղորդում է “Contact.az” կայքը:

Դա պայմանավորված է նրանով, որ թերթի տպագրությամբ և տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերությունը հրաժարվել է վճարել վաճառքից ստացված գումարները, իսկ թերթն էլ պետք է զգալի տուգանքներ վճարի:

Այսպես՝ “Ղասիդը” թերթին պարտք է շուրջ 40 հազար մանաթ: Միևնույն ժամանակ ընկերությունը պետք է ամեն ամիս խմբագրությանը վճարի 7 հազար մանաթ:

Բացի այդ՝  Բաքվի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարի՝ թերթի նկատմամբ ներկայացված հայցը, որի հիման վրա 30 հազար տուգանք  էր սահմանվել:

Ապրիլի վերջին  թերթի նկատամամբ 100 հազար մանաթ չափով տուգանք վճարելու դատական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ Գաջիևի՝ այս բոլոր քայլերը ուղղված են թերթին լռեցնելուն: Նա հասարակությանը ևս մեկ անգամ կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն թերթի:

Չեխական ֆիրման կեղծիքի համար գնորդին 140 հազար դոլար տուգանք կվճարի

i (1)Չեխական “Կովարժ Պլյուս” ֆիրման մսային կիսապատրաստվածքներում  տավարի մսի փոխարեն ձիու միս վաճառելու պատճառով ռեկորդային տուգանքի է ենթարկվել:

Սանիտարական ինսպեկցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը 2,67 մլն կրոն (140 հազար դոլար) պետք է վճարի:

Ինսպեկցիայից տեղեկացնում են, որ հետաքննության ընթացքում չի հաջողվել ապացուցել, որ ձիու միսը կիսապատրաստվածքներում հայտնվել է  կանխամտածված կերպով: Փաթեթավորման վրա գրված է “տավարի միս” ու նշված է, որ այն մակաբույծների հայտնաբերման նպատակով հատուկ ստուգում է անցել,  մակաբույծներ,որոնք սակայն հանդիպում են միայն ձիու մսի մեջ:

ԱՄՆ-ում դպրոցական 4 ավտոբուսներ են բախվել միմյանց

iԻնդիանա նահանգում ՃՏՊ պրոցական 4 ավտոբուսներ են բախվել միմյանց, որոնցում 11-18 տարեկան 100 երեխաներ էին :

Ընդհանուր  առմամբ, տուժել է 55 մարդ, այդ թվում` 50 երեխա ու 3 վարորդ: Լուրջ վիրավորվել է վարորդներից մեկը: Նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել:

Վթարը տեղի է ունեցել Նորթ-Ուեբսթր քաղաքից ոչ հեռու, պատճառը դեռևս պարզ չէ:

Աֆղանստանի նախագահը 2014-ին որոշել է պաշտոնից հեռանալ

i (4)Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը 2014-ի ապրիլին կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

“Ես ուժաթափ եմ ու շատ եմ հոգնել”,հայտարարել է 56-ամյա նախագահը, որը ներկայում այցով Հնդկաստանի մայրաքաղաքում է գտնվում:

Համիդ Քարզայը 2001-2002-ին գլխավորել է աֆղանական կառավարությունը: 2004-ին նաախագահական ընտրություններում հաղթանակել է, 2009-ին վերընտրվել է երկրորդ 5-ամյա ժամկետ: