ԵԽԽՎ անդամներից մեկը բարձրացրեց Հայաստանում գազի գնի բարձրացման հարցը

3Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ժամանակ կոմիտեի եվրոպացի անդամներից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա Հայաստանում տեղի ունեցավ գազի թանկացումը, ի՞նչ հետևանքներ կունենա այն Հայաստանի համար և թե ինչպե՞ս է Հայաստանը դիտարկում տնտեսական այս գործընթացը քաղաքական համատեքստում:

«Դա Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բանակցությունների խնդիր է, և ես կարծում եմ, որ լուծումներ կգտնվեն, ինչպես ցանկացած հարց, որը քննարկվում է երկու ռազմավարական գործընկերների միջև»,-պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը

1ffa1Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հունիսի 7-ին ժամը 20:00-ին  «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:

Ամենավատ վիճակում առանց ծնողի երեխան է

1288077508_sos-mankkan-gyuxԲռնություն, սով, սեռական ոտնձգություն, կրթական պայմանների բացակայություն`  ըստ ՄԻ պաշտպանի սրանք են այն երևույթները, որոնք խախտում են երեխայի իրավունքը և սրանցից է, որ երեխային պետք է պաշտպանել:

«Հաճախ կարծում են, թե երեխայի իրավունքների խախտում է այն, երբ ծնողը ջղայնանում է կամ դպրոցում ինչ-որ մեկը նեղացնում է նրան: Պետք է հասկանալ, որ ամենավատ վիճակում առանց ծնողի երեխան է: Այսպիսի երեխաների մասին է, որ պետք է մտածենք յուրաքանչյուրս նախաքան անգամ մեր երեխաների մասին մտածելը», – ասաց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը ներկայացրեց Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը

2436_hqՄայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում
Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի
խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին և
հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության
գերակայությունները և գործունեության ծրագիրը։

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության
գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև
ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին,
որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:

«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝
Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության
արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և
այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով
եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի
գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև
ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական
ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու
անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության
հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու
անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները,
հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում,
ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների
խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ
գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված
Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ
պայքարին:

Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին
նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների
շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական
ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար
առանցքային բաղադրիչ է հանդիսանում:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության
կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին
վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր
աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը
ներկայումս առաջնորդում է Հայաստանը։

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և
համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:

Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի
գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի
հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության
բարձրացմանը:

Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ
միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:

Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների
կոնգրեսի հետ», -ասաց նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի
մասնակիցներին տեղեկացրեց մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի
արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության
բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների
իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ – Եվրոպական
միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների
նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։

Ելույթում նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ
կառույցներն միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու
իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։

«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին
համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված
նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների
տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։
Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց
այդ տեսանկյունից։ ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և
պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝
նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու
քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասաց
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին մասնակցող խորհրդարանականների կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի։

Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ նիստին անդրադարձավ սիրիական խնդրին

imagesԱյսօր Երեւանում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ներկաներից մեկը հայտարարեց, որ այսօր Եվրոպաական միության ներսում գոյություն չունի մտքերի միասնականություն: Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը վերացրել է զենքի էմբարգոն, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ  ավելի շատ զենք  է ուղարկելու նախագահ Ասադին, իսկ Թուրքիայի կողմից զենքն արդեն իսկ ուղարկվում է Սիրիայի ապստամբներին. «Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչպես կարելի է խաղաղ կարգավորման հասնել Սիրիայի պարագայում»,-հարցրեց նա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նալբանդյանը նախ հիշեցրեց, որ նախարարների կոմիտեն քանիցս քննարկել է Սիրիայում ծավալվող ողբերգական իրավիճակը, և 2012-ի մայիսի 9-ին նախարարների տեղակալներն ընդունել են հռչակագիր՝ դատապարտելով մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումը Սիրիայում:

Սակայն նա բարձրացված հարցին պատասխանեց` որպես ՀՀ Արտաքին գործերի նախարար և մարդ, որն ավելի քան քսան տարի աշխատել է մերձավոր Արևելքում: Նալբանդյանն ասաց, որ ողջունելի է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Լավրովի փոխհամաձայնությունը Սիրիայի հարցով Ժնևում ևս մեկ խորհրդաժողով կազմակերպելու վերաբերյալ` միաժամանակ շեշտելով, որ խորհրդաժողովը պետք է լավ կազմակերպվի, և  հաշվի առնվեն ժնևյան առաջին խորհրդաժողովի ձախողման պատճառները: Նալբանդյանը, որպես ձախողման օրինակ, նշեց, որ խորհրդաժողովին չէին հրավիրվել Իրանն ու Սաուդյան Արաբիան, մինչդեռ վերջիններս մեծ ազդեցություն ունեն այս հարցում. «Շատ կարևոր է, որպեսզի խորհրդաժողովին հրավիրվեն նաև Սիրիայի հասարակության բոլոր ներկայացուցիչները` այդ թվում և ընդդիմադիր խմբակցություններն ու խմբավորումները և իշխանությունները` առանց նախապայմանների, և խորհրդաժողովի հիմնական նպատակը դառնա լուծումներ գտնելը, որովհետև իրավիճակն օրեցօր բարդանում է»,-ասաց նա:

Նալբանդյանը Սիրիայի հարցի կարգավորումը կարևորեց նաև  այս պահին այնտեղ բնակվող 40-50 հազար հայերի անվտանգության տեսանկյունից` նշելով, որ Հալեպում գործող հայկական հյուպատոսարանն այսօր միակ գործող հյուպատոսարանն է, իսկ մյուսները փակվել են. «Չնայած բոլոր դժվարություններին` մենք պահպանում ենք դիվանագետների ներկայությունը Հալեպում, քանի որ միայն Հալեպում 40 000 հայ է բնակվում»,-ասաց նա:

Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ 5 տարի առաջ Սիրիայի նախագահը մեծ օժանդակություն էր վայելում իր երկրում և այսօր էլ շարունակում է բավականաչափ օժանդակություն վայելել. «Չի կարելի արհամարհել գործող նախագահին օժանդակող կողմերի, ինչպես նաև ընդդիմադիր կողմերի կարծիքը,-ընդգծեց նա` ընդունելով, որ իրավիճակն իսկապես շատ բարդ է, և դժվար կլինի ասել, որ Ժնևի երկրորդ խորհրդաժողովը կլուծի այդ խնդիրները,-այնուամենայնիվ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի` օժանդակելու ժնևյան երկրորդ խորհրդաժողովին, աջակցի, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեն, և տեղի ունենա հաշտեցում Սիրիայի հասարակության տարբեր խմբավորումների միջև»,-ամփոփեց նա:

 

 

ՄԻ պաշտպանը անգամ իր երեխաներին կվստահեր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղին

Կարեն-Անդրեասյան«Երեխաների խնդիրների մասին սովորաբար հիշում են մեկ օր, իսկ ՍՕՍ Մանկական գյուղերում աշխատողները ամեն օր,  ամեն ժամ դրան են տրամադրում: Ես, ունենալով երեք երեխա, գիտեմ, թե ինչ բարդ աշխատանք է դա: Ես նույնիսկ իմ երեխաներին կվստահեի այս մարդկանց, քանի որ տեսնում եմ, որ պայմանները շատ ավելի լավն են, քան բազմաթիվ հայկական ընտանիքներում», – ասաց Մարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանը «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

3159

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ արժանավորներին

սպորտի նախարարություն indexՍպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում էր շնորհվել Վաչիկ Եղիազարյանին (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Արմեն Կարապետյանին (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Կարապետյանին (ծանրամարտ), Գոռ Ներկարարյանին (աթլետիկա):

Մայիսի 31-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը բոլորին հանձնեց միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ և կրծքանշաններ:

 

Մարդու իրավունքների պաշտպանը այցելեց Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղ

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանը «Մեկ օր մարդու իրավունքների պաշտպանի հետ» ծրագրի շրջանակներում այսօր այցելեց Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղ: Նախ ՄԻ պաշտպանը հանդիպեց «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի հետ: Նրանց միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը, ըստ Աշոտ Քոչարյանի, արդեն եղած հարաբերությունների ֆորմալացումն էր ընդամենը:

«Մենք արդեն վաղուց ենք համագործակցում և ՄԻ պաշտպանի ջանքերով մեզ մոտ տեղավորվել է արդեն 6 երեխա: Ասել է, թե փոխըմբռնման այս հուշագիրը  ուղղակի ֆորմալացնում է մեր մեջ արդեն եղած կապը: Հուսանք, որ այն ավելի կնպաստի մեր համագործակցությանը», – ասաց Աշոտ Քոչարյանը

2013 թվականին կշարունակվեն մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման և թողունակության ավելացման աշխատանքները.

001Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և “Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը ներկայացրել են նախորդ տարիներին մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի նորոգման և արդիականացման աշխատանքները և այդ ուղղությամբ 2013թ. նախատեսված ծրագիրը:  Ըստ այդմ, մայրաքաղաքում առկա է 250 կմ հեղեղատար ցանց, որը սպասարկվում է “Երևան Ջուր” ընկերության կողմից: 2011-2012 թվականների  ընթացքում վերակառուցվել են Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացու, Սևանի և Թևոսյան փողոցների անձրևատար համակարգերը: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ նախկինում հենց այս փողոցներում  էին տեղումների ժամանակ առաջանում ջրի կուտակումներ, իսկ այժմ խնդիրը լուծում է ստացել: Վերջին օրերի աննախադեպ  առատ տեղումների հետևանքով դարձյալ մայրաքաղաքի որոշ փողոցներում  արձանագրվել են անձրևաջրերի կարճաժամկետ կուտակումներ, ինչը, ըստ “Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանի, պայմանավորված է եղել նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված ջրահեռացման համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով: Քաղաքապետարանի և վարչական շրջանների արագ արձագանքման արդյունքում ստեղծված վիճակն արագ կարգավորվել է: Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով ներկայացնելու է առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ: Քաղաքապետի հանձնարարականի հիման վրա հատուկ ուշադրություն կդարձվի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգվող 30 փողոցների ջրահեռացման համակարգերին` ավելացնելով անձրևորսիչների և դիտահորերի քանակը:  Ըստ անհրաժեշտության, անձրևաջրերի հնարավոր կուտակումներից խուսափելու համար մինչև տարեվերջ ջրահեռացման համակարգերի վերազինման տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն նաև հիմնովին ասֆալտապատման ցանկում չներառված փողոցներում: Անդրադառնալով անձրևաջրերի՝ որոշ դեպքերում մասնավոր շինություններ ներթափանցելու խնդրին,”Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը նշել է, որ դրանք հիմնականում կառուցապատման կանոնների խախտման հետևանք են, երբ այս կամ այն շինությունը գետնի մակերեսի զրոյական նիշից ցածր է կառուցվում:  Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերի նորոգման կոնկրետ աշխատանքներին, ապա գործընթացը լայն թափ կստանա առաջիկա օրերին: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքի փողոցները լիարժեք ու անխոչընդոտ անցանելի լինեն անգամ առատ տեղումների պայմաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայացել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը

10434_am_2Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:
Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են մինչև 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները:
Ստորագրվել են ԱՊՀ երկրների միջև ԱՊՀ ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտներում ԱՊՀ երկրների գործողությունների համակարգման, ինչպես նաև բնապահպանության ու պաշտոնական վիճակագրության բնագավառներում համագործակցության համաձայնագրեր և այլ փաստաթղթեր:
Ռուսաստանի Դաշնության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 20-ին` Ռուսաստանում:

Ուսանողները ծանոթացան կենսաբանության և բժշկության նվաճումներին

2 (1)Ս/թ մայիսի 13-30-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթական արշավի շրջանակներում իրականացվեցին մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Արշավի նպատակն էր երիտասարդներին հանրամատչելի ձևով ներկայացնել կենսաբանության և բժշկության նվաճումները: Սեմինարների ընթացքում քննարկվեցին բժշկությանն ու կենսաբանությանն առնչվող հետաքրքրաշարժ թեմաներ, այդ թվում՝ զեկուցումներ առողջ ապրելակերպի, բնապահպանության, գյուղատնտեսության և տարաբնույթ հիվանդությունների վերաբերյալ: Սեմինարներ իրականացվեցին Երևանի պետական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որոնց մասնակցեցին ավելի քան հարյուր ուսանողներ:

 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Հայկական բժշկական ինստիտուտ

Արմեն Աշոտյան. “Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին”

arm“Dasaran.am” կրթական ծրագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի և “Նոր սերնդի դպրոց” հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապրիլի 2-ից մայիսի 10-ն իրականացրել է “Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի  երիտասարդական հիմնադրամում: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը հանդիսության մասնակիցներին: Նախարարն իր հերթին, շնորհավորելով բոլոր հաղթող դպրոցներին, նշել է. “Ակնհայտ է, որ “Dasaran.am” կայքը սովորական կայք չէ, այն կրթական էլեկտրոնային գործիք է, որը կարելի է ներկայացնել անգամ ամենաառաջադեմ միջազգային մանկավարժական հանրույթին: Այն կրթական, գիտական և տեղեկատվական արդյունք է, արգասիք, որը, ինչու չէ, կարելի է վաճառել արտաքին աշխարհում և հասանելի դարձնել նաև եվրոպական երկրներին: Մենք ունենք նման հեռանկար, և նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում`  ապագայում ևս իր աջակցությունը ցուցաբերելու սույն էլեկտրոնային միջավայրի զարգացմանը և արտահանմանը: Այսինքն, մենք ոչ միայն միջազգային մանկավարժական մտքի սպառող ենք, այլ նաև մատակարարող և արտահանող: Ուրախալի է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստացել ենք նման ժամանանակից գործիք: Մաղթում եմ, որ “Dasaran.am” տիրույթում մոտ ապագայում ներառվեն Հայաստանի բոլոր դպրոցները, որն էլ իր հերթին թույլ կտա ավարտին հասցնել ընդհանուր էլեկտրոնային միջավայրի կառուցման և կայացման աշխատանքները, գերժամանակակից և շատ օգտակար գործիքները հասանելի դարձնել յուրաքանչյուր աշակերտի և ծնողի համար”,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինչպես “Dasaran.am”-ի աշխատակազմին, այնպես էլ ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների տօրեններին և ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, ովքեր, ըստ Արմեն Աշոտյանի, շունչ են հաղորդում ծրագրին: Նախարարը նաև ներկաներին հավաստիացրել է, որ պետության աջակցությունն այս խնդրում կկրի շարունակական բնույթ. նախատեսվում են նոր անակնկալներ և ծրագրեր: “Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ  այդ դպրոցը կերտելու ենք միասին”,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
“Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթի առաքելությունն է` բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում “Dasaran.am” կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:
Մրցույթին մասնակցել են “Dasaran.am” կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
Մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողության ժամանակ առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Հաղթող է ճանաչվել է Գյումրու թիվ 44 դպրոցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ

3158Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, նշելով, որ որպես Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում հիմնադրվեց նախ Շվեյցարիայի դեսպանության գրասենյակը, ապա դեսպանությունը:

Հանրապետության Նախագահը և Շվեյցարիայի դեսպանը երկուստեք գոհունակությամբ են արձանագրել հատկապես վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության նկատելի ակտիվացումը, որն արտահայտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի, միջազգային տարբեր հարթակներում ակտիվ շփումների միջոցով, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերով, Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում որոշակի ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի շուրջ Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող կառուցողական մոտեցմամբ ու հստակ դիրքորոշմամբ:

Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով, ջերմ հարաբերությունների մթնոլորտում և լավագույն տպավորություններով է հեռանում՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը:

Հաագայի դատարանը արդարացրել է Սերեբրենիցայի կոտորածների հավանական կազմակերպիչներին

srebrenitsa Հաագայի միջազգային դատարանը արդարացրել է Սերբիայի արտգործնախարարությանն առընթեր Պետական անվտանգության ծառայության պետ Յովից Ստանիշիչին և հատուկ նշանակության գործողությունների բաժանմունքի հրամանատար Ֆրանկո Սիմատովիչին, որոնք մեղադրվում էին ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ վերջիններս կապ են ունեցել Հարավսլավիայում էթնիկ բոսնիացիների և խորվաթների զանգվածային սպանությունների, տանջանքների և աքսորի կազմակերպման հետ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  երկու մեղադրյալի համար պահանջվել էր ցմահ բանտարկություն, սակայն դատարանը բավարար ապացույցներ չէր գտել Ստանիշիչին և Սիմատովիչին մեղավոր ճանաչելու համար:

Սերեբրենիցայի դեպքերը տեղի են ունեցել Հարավսլավական պատերազմի ընթացքում՝ 1995 թվականին, որի հետևանքով Բոսնիայի սերբերը մեղադրվում են տեղի բոսնիացիների զանգվածային  ջարդեր կազմակերպելու մեջ: Շատերը այդ դեպքերը որակում են որպես ցեղասպանություն:

Հայաստանի ձյուդոյիստներն ուղևորվել են Բառնաուլ

images-ձյուդո1Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները ուղևորվել են Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գոռ Հակոբյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Աշոտ Մնացականյանը (60 կգ), Նարեկ Շատվերյանը (66 կգ), Դավիթ Նալբանդյանը (73 կգ) և Գրիգոր Սահակյանը (81 կգ):

Երիտասարդների մրցումներում կարողությունները կփորձեն Գրիգոր Մխիթարյանը (55 կգ), Գարիկ Հարությունյանը (60 կգ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ):

«Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը գիտակցված ընտրության արդյունք է». Հովիկ Աբրահամյան

photoԱյսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին, հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում, իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ. «Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին»:

Հայաստանի կողմից առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը, ըստ խորհրդարանի ղեկավարի, նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Հայաստանի համար:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները:

«Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց: Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը»,-շարունակեց նա:

Դիմելով ներկաներին` նա ասաց, որ դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում այդ խնդիրները դեռեւս օրակարգային են: «Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը»,-ասաց նա:

Հիշեցնելով Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը` «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն», նա ավելացրեց, որ անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, ըստ նրա, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Հովիկ Աբրահամյանն առանձնակի ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը. «Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը»,-ասաց նա:

Ամփոփելով խոսքը` ԱԺ նախագահը վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը և հայտնեց, որ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք. «Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը»,-ասաց նա` ներկաներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հայրը լացի պատճառով նորածնին սառցախցիկ է մտցրել

130527_Tyler_Deutsch_lgԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 25-ամյա Թայլեր Դոյտչին, որը փորձել էր իր 6 շաբաթական երեխային հանգստացնել սառցախցիկ մտցնելով:

Փոքրիկ աղջիկը սառցախցիկում է անցկացրել մեկ ժամ: Հայրը նրան դուրս  բերեց այն ժամանակ, երբ տուն վերադարձավ երեխայի 22 տարեկան մայրը:

Կինը,  նկատելով դա, իսկույն ոստիկանություն  կանչեց: 25-ամյա տղամարդուն ձերբակալեցին, իսկ փոքրիկին տեղափոխեցին հոսպիտալ:

Երեխայի մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 280: Մասնագետները կարողացան կայունացնել նրա վիճակը, սակայն դեռևս պարզ չէ, թե սառեցումից ինչ հետևանքներ կլինեն:

Չնայած հոր մեղանչանքին, իշխանությունները նրա նկատմամբ երեխային ֆիզիկական վնաս ու ընտանեկան բռնություն գործադրելու  մեղադրանք առաջ քաշեցին: Հիմա նա հսկողության տակ է, նրա ազատման համար 12 մլն դոլար գրավ է պահանջվում:

Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ երեխայի մարմնի վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել ու մի քանի կոտրված ոսկրեր:

Հարևաններն ասում են, որ տղամարդու պահվածքն իրենց երբեմն կասկածելի էր թվում: Դեպքը դեռևս հետաքննվում է:

 

Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են բոտոքսի վրա աննպատակ ծախսերի մեջ

50d2d541-b434-664c-b434-664318f7b6cf.photo.0Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են աննպատակ ծախսերի մեջ: Քննիչները քաղաքական գործչին այդ գործով կկանչեն հարցաքննության:

Փաստաթղթերի համաձայն, նախագահը 11400 դոլար է ծախսել Նյու Յորքում  բոտոքսի երկու ներարկման համար: Բացի այդ, նա 9 հազար դոլար է ծախսել ամերիկյան դերասանուհու մերկ  նկարը   ձեռք  բերելու նպատակով: 4,5 հազար դոլար է ծախսել  բիզնես-լեդի Քրիստինա Վուսավավի հետ “Ռեդիսոն” հյուրանոցում բնակության  ու նրա համար սպորտային կոշիկ գնելու համար:

Ավելի վաղ խորհրդարանական  մեծամասնությունը նախագահ Սահակաշվիլուն մեղադրեց  իր զվարճանքի, ընտանիքի ու ընկերների վրա խոշոր աննպատակ ծախսեր կատարելու մեջ` պետական պաշտպանության ծառայության փակ բյուջեի միջոցներով: Պատգամավոր Իրմա Իմերիշվիլու խոսքով, Սահակաշվիլու իսպանացի խոհարարի վրա ծախսվել է ավելի քան մեկուկես մլն լարի (300 հազար դոլար): 150 հազար դոլար էլ նա ծախսել է Դուբայում  ամանորյա զվարճանքի վրա, 70 հազար դոլար` նիհարելու ու  քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ  թանկարժեք առողջարանում հանգստանալու և հարյուր հազարավոր դոլարներ էլ սպասարկման ու օտարերկրյա հյուրերի վրա:

 

“Ֆրանսիական համբույրը” գրանցել են բառարանում

pic_2aa9afe791b710931de4659bac8a17dbՖրանսերենի Le Petit Robert բառարանի նոր հրատարակությունում կազմակերպիչները ներառել են մի բառ, որը նշանակում է ֆրանսիական համբույր:

Բառարանում ներկայացված է «galocher»  բայը, որը նշանակում է համբույր` լեզուների  մասնակցությամբ ու «galoche» գոյականը, որ նման համբույր է նշանակում: Ժարգոնային բառերից  ներառված է «bombasse» բառը, որ նշանակում է   գրավիչ արտաքինով գռեհիկ աղջիկ, ինչպես նաև «plan cul» դարձվածքը, որը նշանակում է առանց պարտավորությունների սեքս:

Le Petit Robert-ը լույս է տեսնում 1967-ից ու Ֆրանսիայի ամենահեղինակավոր 2 բառարաններից մեկն է համարվում: Նրա մրցակից  Le Petit Larousse-ն էլ  լույս կտեսնի հունիսի սկզբին: