Հայ շախմատիստները «Ոսկե ավազներում»

chess315-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջարանում անցկացվող «Մեծ Եվրոպա» շախմատի միջազգային մրցաշարում 2 հնարավորից վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Ավետիք Գրիգորյանն ունի 1,5, Տիգրան Պետրոսյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը վաստակել են 1-ական միավոր:

Մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել պիտի սովորենք. Արարատ Սարգսյան

բիենալեԱյսօր ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրող Արման Գրիգորյանը և Հայաստանը բիենալեին ներկայացնող նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրեցին Հայաստանի մասնակցությանը  վերաբերող ասպեկտներ:

Միացնել ազգայինը, հոգևորը և մոդեռնը: Սա է եղել Արարատ Սարգսյանի գաղափարը, որ նա կյանքի է կոչել «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծում, որն էլ պատվով է ներկայացրել մեր երկիրը Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեին:

Արման Գրիգորյանը իր խոսքում շեշտեց, որ հայաստանյան տաղավարի ընտրության վայրը` Սուրբ Ղազար կղզու տպագրական թանգարանը, պատահական չէր. «Սուրբ Ղազար կղզուց է սկսվել հայկական մոդեռնիզմը: Դա ենք ցանկացել շեշտել տաղավարի տեղակայման վայրի ընտրությամբ», – ասաց Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը և փաստեց, որ այս տարի մեր երկրի մասնակցությունը ֆինանսավորվել է միայն Մշակույթի նախարարության կողմից, և իրենք կարողացել են տեղավորվել շատ փոքրիկ բյուջեի մեջ:

Արարատ Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, որ բյուջեն կարող է շատ լինել, բայց սխալ ծախսվել,  ինչպես եղավ անցյալ անգամ, երբ  բյուջեն 10 անգամ մեծ էր, իսկ արդյունքը` շատ ցածր. «Մենք կարողացանք փոքր գումարով երկու շաբաթ շատ լավ ներկայանալ, ինչպես նաև շատ լավ կատալոգ ունենալ: Հայաստանի տաղավարը հայտնվեց առաջապահ խմբում»: Ըստ նկարչի` նմանատիպ միջոցառումներին մասնակցելու գլխավոր կարևորությունը տեսնելն է քո արվեստը ընդհանուրի մեջ` սովորելու նորը: «Օրինակ, եթե նայեիք ԱՄՆ-ի տաղավարին,  ներսում բովանդակություն չկար, բայց շատ լավ էր ներկայացված:  Մատուցումը աչք էր շոյում և  կարող էր շփոթեցնել: Կթվա, թե դա վատ է, բայց` ոչ: Մենք հենց  դա պետք է սովորենք, որովհետև մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել  չգիտենք, մինչդեռ դա ևս կարևոր է», – ասաց Արարատ Սարգսյանը:

Լուսանկար, որը զարմացրել է թուրք հասարակությանը

3 (4)Թուրքիայում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները։ Ինչպես տեղեկացնում է թուրքական “Հուրրիյեթը”, երեկ վաղ առավոտյան սկսված ոստիկանական գործողությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։

Ցույցերի ընթացքում արված հազարավոր լուսանկարների թվում կա մեկը, որը զարմացրել է թուրք հասարակությանը: Լուսանկարում ճերմակած մազերով տարեց կին է պատկերված՝ 1 (6)հակագազով, իսկ ձեռքին պարսատիկ, որով ոստիկանների ուղղությամբ քարեր է նետում։

 

Դատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում

img_7102545027_TABLO_1Դատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքումԴատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում: Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել. Դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ, Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն, ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ: Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի: Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում: Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել. Դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ, Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն, ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ: Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի:

Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել

002 (1)Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ  կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շար­ժա­կազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոց­նե­րով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանս­պորտնիկ» ՓԲԸ –  ն  ենթարկվել են վարչական պատասխա­նատվու­թյան:

Ստուգայցների արդյունքում  նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրու­թյուններ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Ապամոնտաժվել է օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ավելի քան 300 գովազդային վահանակ

001 (4)Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու  ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին  ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդները սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր նաև վերջնաժամկետ՝ մայիսի 29-ը:

ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համատեղ կատարված շրջայցերից և թերությունների գույքագրումից հետո՝ մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը աշխատանքների ընթացքի հետ կապված նշել է, որ ապամոնտաժումները առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում:

Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաև անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին է ներկայացվելու արդեն Երևան քաղաքի իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները: Գովազդի տեղադրման օրինաչափություններին ցանկացողները կկարողղանան ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քննչական բաժանմունքի պետը ձերբակալվել է. փաստաբանի միջոցով կաշառք է պահանջել

4.10.12.1_4

ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:

Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1371029044_21ՀՀ տարածքում`

Հունիսի 13-17-ը Շիրակում, Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   34.90C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  21.90C

 

 

Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ

Հունիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի _VIK1679mbմի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով:

Մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:

Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով և այլն:

Ստորագրվեց  նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

001Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան: 

Ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի եւ կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր մեծ ավանդն է ունեցել ոչ միայն մեր նորանկախ պետության կայացման, այլև ազգային ավանդույթների պահպանման գործում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Հունիսի 20-ին Հանրապետության Նախագահը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

3231

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:

Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:

ՌԴ բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն:

Տաքսին առանց մանրը վերադարձնելու` դիմել է փախուստի:

taxiՀունիսի 11-ին, ժամը 17.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 12.00-ին Մալաթիա վարչական շրջանում գտնվող եկեղեցու մոտից նստել է «Օպել Վեկտրա»  մակնիշի տաքսի ավտոմեքենա և ուղևորվել Արշակունյաց պողոտա, որտեղ իջնելով՝ վարորդին  վճարել է 5.000 դրամ, սակայն վերջինս վերցնելով գումարը, առանց մանրը` 3.500 դրամը վերադարձնելու` դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 18.00-ին,  վարորդը  ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Մահացու վրաերթ Երևան-Սևան ճանապարհին

շրջվելաղբակույտի վրաՀունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին   «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան  քաղաքի բնակչուհի, 1960 թ. ծնված  Անգին  Ջումայանին, որը  տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

Վայքում և Կոտայքում օձեր են հայտնաբերվել

օձեր են հայտնաբերվելՀունիսի 12-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում` «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 12-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան մոտակայքում հայտանբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Էլմար Մամեդյարովը դեմ է Իսրայելին

1 (5)Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն հունիսի 11-ին  Բաքվում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում ընթացող Պաղեստինի օգնությանն ուղղված դոնորական կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Հանդիպման ժամանակ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստինին և հանդես է գալիս մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ երկու պետությունների ստեղծման սկզբունքի հիման վրա, հաղորդում է “Անսպրեսս”-ը:

Ըստ ադրբեջանական “Հաքքին” կայքի` Մամեդյարովի նման հայտարարությունը զարմանք է հարուցում՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության ֆոնին:

“Նման հայտարարությունը հերթական խառնաշփոթն է ստեղծում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, որը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ընտրության հարցում: ԱԳ նախարարի հայտարարությունն իր ոգով փաստացի հակաիսրայելական բնույթ է կրում, քանի որ դեմ է հանդես գալիս Իսրայել պետության ռազմավարական նպատակներին և խնդիրներին”,-ասված է կայքի հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

3228ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

ԱՄՆ դեսպանը վրդովված է մարմնավաճառների հետ կապի մեղադրանքի պատճառով

51b7c082-565c-c3cf-565c-c3c099ab40c1.photo.0Բելգիայում ամերիկացի դեսպանի արատավոր կապերի մասին երեքշաբթի հայտնել էին բելգիական ԶԼՄ-ները` հղում տալով New York Post-ին: Լրագրողների տեղեկություններով, Հովարդ Գութմանը մարմնավաճառների ծառայություններից է օգտվել, այդ թվում` անչափահասների:

“Ես վրդովված եմ ու վշտացած  մամուլում հայտնված անհիմն մեղադրանքների պատճառով ու ցնցված եմ, որ այն 4 տարին, որ ես պատիվ եմ ունեցել ծառայելու Բելգիայում, նման կերպ են զրպարտվել”,- հայտարարել է Գութմանը:

Տեղեկությունների համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բազմիցս  ստիպված է եղել գերատեսչության աշխատակիցների մասնակցությամբ  սեքսուալ սկանդալներ ծածկել: Նրանցից մեկն էլ Գութմանն է: Ինքը` դեսպանը, հայտարարել է, որ վրդովված է անհիմն մեղադրանքերի պատճառով:

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:

Ցանկում ընդգրկված են Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ համայնքները: