Հունիսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Արշալույս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Daily Archives: June 22, 2013
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նանսենի փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում
Հունիսի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Նանսենի փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Վ.-ին, որը 2009 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով:
ՀԴԲ-ի նոր տնօրեն է նշանակվել Ջեյմս Կոմին
Նախագահ Օբաման Կենտրոնական հետախուզության վարչության պետ է նշանակել: Հանրապետական Ջեյմս Կոմին այդ պաշտոնում փոխարինելու է 68-ամյա Ռոբերտ Մյուլլերին, որը ՀԴԲ-ն գլխավորել է 2011-ի սեպտեմբերից: Նշանակման մասին հունիսի 21-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները:
52-ամյա Կոմին մինչ այս ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալն էր` Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայում և Lockheed Martin ընկերության փոխտնօրենը, ինչպես նաև Bridgewater Associates ներդրումային ընկերության գլխավոր խորհրդատուն: Ներկայումս նա միջազգային HSBC բանկի տնօրենների կազմում է, ինչպես նաև կոլումբիական համալսարանի գլխավոր հետազոտողն է:
Սամարայի հրաձգարանում պայթյունի հետևանքով 200 մարդ է տուժել
Բրազիլիայի կառավարությունը կկատարի ցուցարարների պահանջները
Ողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցերը պետության ղեկավարին ստիպել են զիջումների գնալ: Շաբաթվա սկզբից մեկնարկած ցույցերին երեկ մասնակցել է ավելի քան մեկ մլն մարդ:
Նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ կկատարի նրանց պահանջը: Ժողովրդին դիմելով, Ռուսեֆը խոստացել է բարելավել տրանսպորտը, առողջապահությունն ու կրթությունը:
Բացի այդ, նա պաշտպանել է 2014-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Բրազիլիայում, բացատրելով, որ մրցաշարը կկազմակերպվի պետական միջոցների հաշվին: Քաղաքական գործիչը բողոքավորներին առաջարկել է խաղաղ բանակցություններ վարել, նշելով, որ ինքը բռնությունը տանել չի կարողանում:
Պարողը ցնցել է տաղանդների շոուի հանդիսատեսին` պոկվող գլխով
Տոկիոյից 38-ամյա պարող Կենիշ Էբինան “Ամերիկան տաղանդներ է որոնում” շոուի ժամանակ հանդիսատեսին ցնցել է “Մատրիցա” ֆիլմից “ռոբոտի պարով”:
Տեսանյութը տեղադրված է YouTube-ի պաշտոնական կայքում պաշտոնական կայքում ու հավաքել է 200 հազար դիտում ընդամենը մեկ օրում: Շատերը նշել են, որ համարը լավագույնն էր ծրագրի ողջ պատմության մեջ:
Դերասանուհի ու մոդել Հայդի Կլումը նշել է, որ երբեք նման բան չի տեսել ու համարը “հիասքանչ է” որակել: Նրա հետ համամիտ էր Spice Girls-ի նախկին անդամ Մել Բին, գտնելով, որ Էբինի շարժումները համոզիչ էին:
Առջևում է շախմատի Հայաստանի նախկին չեմպիոնը
Ջերմուկում կազմակերպված շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում խաղացված 6 տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը:| 1. | Հովհաննիսյան | 5.5 | |
| 2. | Բաղդասարյան | 4.5 | |
| 3. | Անդրիասյան | 4.5 | |
| 4. | Ֆիեր | 4.5 | |
| 5. | Վարդանյան | 4.5 | |
| 6. | Քալաշյան | 4 | |
| 7. | Բաբուջյան | 4 | |
| 8. | Չիբուխչյան | 4 | |
| 9. | Տեր-Սահակյան | 4 | |
| 10. | Հարությունյան | 4 | |
| 11. | Աղասարյան | 4 | |
| 12. | Պոստնի | 4 | |
| 13. | Մելքումյան | 4 | |
| 14. | Գորովեց | 4 | |
| 15. | Խոմերիկի | 4 |
Ընդամենը՝ 55 մասնակից
Բրազիլացին դեմքին շան մռութ է կարել
Շատ մարդիկ, գուցեև թաքուն երազում են լինել ոչ այն, ինչ իրականում են: Ոմանք լրիվ` պառկելով վիրադանակի տակ, որոշակի պատկերացնում են ցանկալի կերպարանքը (տիկնիկներ կամ էլ վայրի կենդանիներ): Երիտասարդ բրազիլացու ցանկությունները շատ ավելի համեստ էին.նա ցանկանում էր շուն դառնալ:
Համացանցը եռում է իրեն շան մռութ պատվաստած երիտասարդի ցնցող քայլի քննարկումներով: Ինտերնետում տեղադրված լուսանկարներում համարձակ երիտասարդը փուլ առ փուլ ներկայացնում է այդ դժվարին գործընթացը: Շան կտրված գլուխը վերցնելով` նա դիմել է վիրաբույժի, որպեսզի վերջինս նրան պատվաստի կենդանու մռութը,փրչոտ ունքերն ու գլխի մյուս մասերը:
Դա բավականին տհաճ տեսարան է, դրա համար էլ լրատվական տիրույթները խորհուրդ չեն տալիս ուսումնասիրել այն տպավորվող դիտորդներին:
Ոչ մի այլ տեղեկություն երիտասարդի ու մյուս հանգամանքների մասին չկա: Ֆոտո-հաշվետվությունը մի քանի հարյուր մեկնաբանություն է հավաքել, ավելի քան 450 օգտատեր է հրապարկել այն իր էջում: Շատերը համոզված են` լուսանկարները սարքովի են:
“Որպես բժիշկ եմ ասում. Դա անհնար է: Համենայն դեպս` անհնար է դրանով երկար մնալ: Սատկած կենդանու մարմնամասերը շատ շուտով կսկսեն քայքայվել”,-գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:
Հենրիխ Մխիթարյանը կմիանա «Շախտյորի» իր խաղընկերներին
Դոնեցկի «Շախտյոր» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվելու անգլիական «Լիվերպուլ»: Նա նաև նշել է, որ կիսապաշտպանը «Շախտյորի» իր խաղընկերներին կմիանա հունիսի 23-ին: Նրանք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում:
Հիշեցնենք, որ իրարանցում էր առաջացել և տարբեր կողմեր ցանկանում էին հնարավորինս մեծ շահույթ ստանալ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու գործարքից: Ի վերջո, այն չկայացավ:
Թե ինչու, պարզաբանել է Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը: Նա հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փաստացի տեր Ռուբեն Հայրապետյանին:
«Զարմացած եմ, քանի որ նրա տրանսֆերի իրավունքների 50 տոկոսը՝ պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մյուս 50 տոկոսը` ինձ»,- ասել է Մկրտչյանը: Վերջինս նաև վստահեցրել է, որ այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերում, որոնք անրաժեշտության դեպքում կհրապարակվեն:
Հավելենք, որ 2010-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորը» Դոնեցկի «Մետալուրգից» գնել էր Մխիթարյանին, որպես փոխհատուցում նրա ակումբին վճարելով 7,8 միլիոն դոլար:
Շախմատի միջազգային մրցաշար` Ռաֆայել Վահանյանի պատվին
Ռոզացեա.կարմիր քիթ
Չնայած գեղեցիկ հնչողությանը` այս հիվանդությունը կապ չունի գեղեցկության հետ: Այս հիվանդության ժամանակ հիվանդի քիթն ու այտերը հագեցած կարմիր գույն են ստանում: Սակայն չպետք է մաշկի առողջ վարդագույնը շփոթել այս հիվանդությանը հատուկ կարմրության հետ, որն առաջանում է արյունատար անոթների աշխատանքի խանգարման հետևանքով:
Հիվանդությունը համեմատաբար ուշ է բժիշկների հետաքրքրությանն արժանացել: 1812-ին, երբ Նապոլեոնի բանակը շարժվեց դեպի Ռուսաստան, անգլիացի բժիշկ Թոմաս Բեյթմանը հրապարակեց սենսացիոն հոդված, որում խոսվում էր մաշկի հանելուկային հիվանդության մասին. մարդու քիթն ու այտերը կարմրում, ապա ծածկվում են պզուկներով: Ինչի հետևանքով է այն առաջանում ու ինչով կարելի է բուժել` անհայտ է:
Մինչ Բեյթմանը, ռոզացեան ոչ ոք լուրջ չէր ընդունում: Այն ընդամենը տհաճ կոսմետիկ թերություն էին կարծում, որն առաջանում էր չափից ավելի հարբեցողության հետևանքով: Ֆրանսիացիներն այն անվանում էին «գինու պզուկներ»,իսկ անգլիացիները գերադասում էին «կելտերի անեծք» սահմանումը: Այն ժամանակներում ռոզացեայի դեմ կիրառում էին սառը թրջոցներ ու արյուն էին բաց թողնում: Դժբախտ հիվանդները ժամեր էին անցկացնում սառցե թրջոցներով կամ դեմքներին փակցրած տզրուկներով, թույլ էին տալիս կտրվածքներ անել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Փոփոխություն չէր լինում: Միայն XIX դարում բժիշկները համոզվեցին, որ ալկոհոլն այստեղ «մեղք չունի»: Իսկ XX դարում վերջապես պարզեցին հիվանդության մեխանիզմն ու կարողացան ինչ-որ կերպ բարելավել հիվանդի վիճակը:
Ցավոք, մինչ օրս գիտնականները չգիտեն ռոզացեայի առաջացման պատճառները: Միակ բանը, որ նրանց հաջողվեց ապացուցել, այն է, որ այդ հիվանդության նկատմամբ հակումը կարող է փոխանցվել ժառանգաբար:
Ռոզացեան հիմնականում պատահում է 30-ն անց մարդկանց մոտ, հատկապես` մաշկի ու աչքերի բաց գույն ունեցողների հետ: Վիճակագրության համաձայն` կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:
Հիվանդությունն աննկատ է սկսվում: Սկզբում թվում է, թե մաշկի անոթները բուռն կերպով են արձագանքում նույնիսկ աննշան թվացող ազդակներին: Բավական է, ասենք, մեկ գավաթ տաք թեյ խմել կամ էլ կծու բան ուտել, բաղնիք գնալ կամ էլ նյարդայնանալ և, քիթն ու այտերն իսկույն կարմրում են: Ու որքան հիվանդությունը խորանում է, այնքան այդ կարմության տևողությունը երկարում է: Այս փուլում լուրջ հիվանդություն նկատել կարող է միմիայն մաշկաբանը:
Ժամանակի ընթացքում ռոզացեան խորանում է: Մաշկի նորմալ, բնական գույնն այլևս չի վերականգնվում, ախտահարված հատվածները ծածկվում են վարդագույն կորյակներով ու կապտավուն անոթներով: Դեմքը կարգի բերել օգնում են սպիտակեցնող դիմակները կամ էլ պզուկների դեմ միջոցները: Ամեն օր մաշկի թերությունը տոնային քսուքով քողարկելու անհրաժեշտություն է առաջանում: Այս շրջանում է, որ հիվանդները լրջորեն անհանգստանում են առողջության համար ու դիմում մասնագետի:
Եթե հիվանդությունը չբուժվի, անուշադրության մատնվի, ապա մաշկը կդառնա անհարթ, ընդգծված ծակոտիները լայնանում են, բազմաթիվ պզուկները սկսում են բորբոքվել, անգամ թարախակալել: Բարեբախտաբար, այսօր նման բարդություններ հազվադեպ են պատահում, բժիշկներին հաջողվում է հիվանդությունը կանխել վաղ շրջանում:
Ռոզացեա ախտորոշելը դժվար չէ: Եթե բացի կարմիր քթից ու այտերից մարդուն այլ բան չի անհանգստացնում, ապա դա հենց ռոզացեա հիվանդությունն է: Գլխավորն այս հիվանդությունը սովորական կորյակների հետ չշփոթելն է,որոնք սովորաբար հայտնվում են դեռահասության շրջանում: Ավելի լուրջ հիվանդություններից ռոզացեային նման է համակարգային կարմիր գայլախտն ու կարցինոիդային համախտանիշը:Նման հիվանդներին անմիջապես պետք է դիմել ռևմատոլոգի կամ ուռուցքաբանի:
Մաշկը կարմրում է, երբ լայնանում են մակերեսային արյունատար անոթները: Ռոզացեայի դեպքում նույնն է լինում, սակայն մի տարբերությամբ. այդ անոթները ժամանակին չեն նեղանում:
Քանի որ քթի ու այտերի համար պատասխանատու է նույն նյարդը (եռորյակ), գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հենց այդ նյարդի սխալ աշխատանքն է հիվանդության պատճառ դառնում: Վերահսկողությունից դուրս մնացած անոթները սկսում են տարօրինակ վարքագիծ դրսևորել:
Իսկ ինչո՞ւ է նյարդը նման կերպ պահում իրեն: Ահա այս հարցն է, որ մինչ օրս անպատասխան է մնացել: Դրա փոխարեն հայտնի են, այսպես կոչված, այն նպաստող գործոնները, որոնք ժամանակի ընթացքում հանգեցնում են ռոզացեայի, իսկ եթե ռոզացեա արդեն կա, ապա` արագացնում զարգացումը:
Դրանցից են`
– սուրճի , թեյի ու կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքների հաճակի կիրառումը,
– շատ տաք, կծու, ապխտած ու համեմված ուտելիքների օգտագործումը (վրացական կամ չինական խոհանոց),
– ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արև կամ սոլյարի),
– ալկոհոլի չարաշահումը,
– հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը,
– շատ տաք կամ էլ ցուրտ վայրերում երկարաժամկետ գտնվելը:
Բացի այդ, բժիշկները հայտնաբերել են, որ ռոզացեային սովորաբար նախորդում են նյարդային խանգարումները (դեպրեսիա, նյարդային վիճակ), իմունիտետի խանգարումը, անոթային (մազանոթների շեղումներ), ստամոքս-աղիքային (ցածր թթվայնությամբ գաստրիտներ) կամ էլ ներզատիչ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի կամ էլ մակերիկամների) գեղձերի հիվանդություններ, խանգարումներ:
Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Ռոզացեայի թիրախը դեմքն է: Ոչ մի օրգան ու մարմնի այլ մաս այդ հիվանդությունից չի տուժում, սակայն դրանից հիվանդի վիճակը չի թեթևանում: Հիմնականում այս հիվանդությունը դառնում է դեպրեսիայի ու լուրջ բարդույթների պատճառ: Ուստի չարժե հիվանդությունը հասցնել ծայրահեղ վիճակի: Առաջին ախտանշանների դեպքում իսկույն դիմեք բժշկի:
Մինչ բուժում սկսելը պետք է ստուգվել ներզատաբանի, գաստրոէնտերոլոգի ու նյարդաբանի մոտ: Ուղեկցող հիվանդությունները կարող են արգելակել կամ բարդացնել բուժման ընթացքը: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է բուժումը սկսել:
Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը. ռոզացեայի դեպքում արգելվում է այն ամենը, ինչը կարող է նպաստել անոթների լայնացմանը, այսինքն` տաք, ապխտած ու կծու սնունդը: Որոշ ժամանակով հարկավոր է հրաժարվել նույնիսկ կոֆեին պարունակող ըմպելիքներից:
Երկրորդ` պահանջվում է հատուկ խնամք: Ոչ մի կոսմետիկա, որի բաղադրության մեջ ալկոհոլ, յուղ, ացետոն ու հորմոնալ հավելիչներ կան: Տվյալ դեպքում շատ օգտակար են սպիտակուցային ու բանջարեղենա-մրգային դիմակները: Լվացվելու ջուրը նույնպես պետք է գոլ լինի, մաքրող փրփուրները` «զգայուն մաշկի համար» մակնշմամբ:
Արևի դեպքում դուրս գալուց առաջ պետք է անպայման արևապաշտպան, իսկ սառը եղանակին` ցրտից պաշտպանող քսուք կիրառել:
Հարկավոր է վիտամինային թերապիա անցնել. արտաքին տեսքը բարելավելուն կօգնեն К, РР, В2, В6 վիտամինները, ասկորուտինը: Մաշկի ավելորդ յուղայնության ու վարդագույն կորյակների դեմ կարելի է կիրառել վիտամին А պարունակող նյութեր,օրինակ` իզոռետինոյին:
Հարկավոր է ախտահարված մաշկի հատուկ մշակում: Սկզբում` ռոզացեայի նախնական փուլում, օգտակար է մաշկը 1-2%-անոց բորաթթվով, 1-2% ռեզորցինի լուծույթով ու դեղաբույսերի եփուկով շփելը (եղեսպակ, երիցուկ): Մաշկի լիակատար վերականգնման համար օգտակար են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.
– կրիոմերսում, արվում է հեղուկ ազոտի միջոցով` օրումեջ, բուժման կուրսը` 15-20 օր,
– դերմաբրազիա. սա մաշկի մշակումն է հատուկ հղկանյութերով, որ կատարվում է տեղային անզգայացմամբ դեպքում,
-էլեկտրակոագուլացիա, լայնացած անոթների այրում հոսանքի միջոցով (պահանջվում է 20 սեանս):
Եվ վերջապես, հակամանրէ դեղամիջոցների կիրառում: Ինչպես փորձն է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ միջոցներն արդյունք տալիս են: Ռոզացեայի դեպքում առաջարկվում են տետրացիկլինային հակաբիոտիկներ ու մետրոնիդոզոլ:
Ողջաբերդ գյուղի լճակում քաղաքացի է ջրահեղձվել
Թունավորում օձի խայթոցից
Փլվածք Սելիմի լեռնանցքում
Հունիսի 21-ին, ժամը 22.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում` Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 10մ, լայն. 4մ, բարձր. 15-20մ), ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի:
Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ ՃՇՇ աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:
Ժամը 00.40-ին ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Երևան-Գյումրի ավտոճանապարհինավտոմեքենանբախվել գազատար խողովակին
Հունիսի 21-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճտպ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է , որ «ՎԱԶ 2121» մակնիշի 324ՕՕ62 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռոբերտ Իսկանդարյան ծնվ.1963թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Իսկանդսարյանը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փլուզում Սարուխան գյուղում
Հունիսի 21-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խւոմբը:
Պարզվել է, որ փլուզվել են Մ. Գափոյանին պատկանող 1970 թ. կառուցված 1,5 հարկանի տան (Թումանյան փողոցի թիվ 7 տուն) պատշգամբի երկաթբետոնե կառուցատարրերը՝ 12 քմ :
Մինչ հրշեջ-փրկարարարների կանչի վայր հասնելը Գրետա Առաքելյանը (ծնվ. 1942թ.), Անահիտ Խաչիկյանը (ծնվ.1970թ.), Սիլվա Հակոբյանը (ծնվ.1955թ.), Ասյա Մոտոյանը (ծնվ. 1961թ.), Ալիտա Բնյանը (ծնվ.1985թ.), Ծաղիկ Մնեյանը (ծնվ.1967թ.), Զինա Մնեյանը (ծնվ.1950թ.), Աիդա Բադոյանը (ծնվ.1952թ.), Լուսինե Պետոյանը (ծնվ.1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են պատշգամբի կախված երկաթբետոնե կառուցատարրերը՝ 1քմ:
Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական
Հունիսի 21-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական ջոկատը: Հայտնաբերվել են 80 և 120 մմ-անոց ականանետի ականներ: Ժամը 19.03-ին դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորների և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից արկերը վնասազերծվել են:


