Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը

001 (10)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս  մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավման գործընթացը:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաև օգտվելու <<Գթության խոհանոցներից>>:

Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել: Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:

Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Էլինա Դանիելյանը չի արդարացնում սպասելիքները

էimagesԴիլիջանում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ:

Հաշտություն կնքեցին նաև Բելա Խոթենաշվիլին ու Հարիկա Դրոնավալին, Աննա Մուզիչուկն ու Բաթչիմեգ Թուվշինթուգսը, Համփի Կոներուն ու Նանա Ձագնիձեն: Վիկտորյա Չմիլիտեն հաղթեց Աննա Ուշենինային, Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Օլգա Գիրյային:

Մրցաշարի ավարտին մնացել է  2 տուր: Էլինա Դանիելյանը 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: 6,5 միավորով առաջատարը Համփի Կոներուն է: 6 միավոր ունի Աննա Մուզիչուկը:

Հերթական` 10-րդ տուրում Դանիելյանը կմրցի Խոթենաշվիլու հետ:

 

Անկարայում թեժ գիշեր էր, 10 հոգի ձերբակալվել է

ankara   Անկարայում «Գեզի» այգու ցույցերին աջակցելու համար մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, բարիկադներ են սարքել և խարույկ վառել: Ոստիկանությունը սկսել է միջամտել նրանց գործողություններին: Նախ ցուցարարներին զգուշացրել է, որ ցրվեն, ապա գործի է դրել ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը:

«Ռադիկալը» հայտնում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին շրջակա փողոցներով, ինչի ընթացքում 10 հոգի է ձերբակալվել: Քաղաքի փողոցներում մինչև առավոտ ոստիկանական մեքենաներ են շրջել:

«Արարատը» հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին

futbol2Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Ստուգողական խաղում  այն ուժերը չափեց  Երևանի «Արարատի» հետ: Վերջինս հաղթեց 2:1 հաշվով:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Կապանի «Գանձասարին»:

Եգիպտոսում բախումներ են Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև

egiptos    Եգիպտոսի էլ-Մանսուրա քաղաքում զանգվածային բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, 162 հոգի վիրավորվել է:

Հայտնի է, որ քաղաքի մզկիթներից մեկում նամազից հետո Մուրսիի կողմնակիցները ցույց են կազմակերպել «Այո՛ Մուրսիին, ոչ՛բռնությանը» կարգախոսով: Այդ պահին նրանց վրա են հարձակվել նախագահի հակառակորդները: Ոստիկանությունը ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ է կիրառել: Այնուհանդերձ բախումները քաղաքում դեռ շարունակվում են:

Հայաստանից` երեք սամբիստ

22286 սամբոՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի  մրցաշարը:

Այս ստուգատեսում Հայաստանի պատիվն են պաշտպանում Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ):

Մնացել է երկու տուր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովը (Բուլղարիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Բրազիլացիները կխաղան եզրափակչում

բրpic_b9e2ba768da7442e0407eafae80e28aaԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ներկայացուցիչների նկատմամբ:

Խաղի հաշիվը կարող էին բացել ուրուգվայցիները, սակայն  12-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։ Իսկ 41-րդ րոպեին բրազիլացիների հարձակվող Ֆրեդն առիթը բաց չթողեց և գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդինսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Խաղավերջում բրազիլացիներից հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն` 2:1։

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1

Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48

ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը

1 (5)Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մոտ երկու ժամ տևած հանդիպմանը հայկական և ադրբեջանական պատվիրակությունները մասնակցել են ողջ կազմով: Քննարկումների օրակարգում է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման հարցը:

“Դա հանդիպում էր ընկերների միջև, հայերի, ադրբեջանցիների, խորհրդարանականների միջև՝ Ասամբլեայի նախագահի մասնակցությամբ: Մենք որոշում ենք ընդունել այսուհետ ևս, որպես ընկերներ, հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության օջախում, և քննարկել, թե ինչպես կարող ենք համագործակցել: Ես նկատել եմ, որ երկու կողմերն էլ անկեղծ ցանկություն և քաղաքական կամք ունեն համատեղ աշխատելու և համագործակցելու: Մենք որոշել ենք շարունակել նման հադիպումները: Հանդիպումները տեղի կունենան նաև հաջորդ նստաշրջանների ժամանակ”,-հայտարարել է Մինյոնը:

APA-ն հավելում է, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության կասեցումից (գործունեությունը կասեցված է 2009թ-ից) հետո Ժան-Կլոդ Մինյոնը բազմիցս հանդես է եկել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու օգտին:

ԵԽԽՎ-ի ամառային նստաշարջանը տեղի է ունենալու հունիսի 24-28-ը:

Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մովսես Ա.-ին, որը 2011 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդ 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով) մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մովսես Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Բնակարանի խուսարկությամբ հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ և փամփուշտներ

ատրճանակՀունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հետախուզողին հայտնաբերեցին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

կալանքՀունիսի 27-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Արմեն Մ.-ն ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

12-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնհորիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1969 թ. ծնված Նունե Մ.-ն, որը նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վիճաբանություն և դանակահարություն Վանաձորում

դանակահարելՀունիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված ուսումնարանում, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Ակսել Մ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին ներկայացել է բաժին:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ՁՊՎ ընդունված Ակսել Մ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ, զույգ նախաբազուկներին, դաստակներին և աջ բազուկին հայտնաբերվել են քերծվածքներ և այտուցներ: Ակսել Մ.-ն հայտարարել է, որ դրանք ստացել է Վասիլ Գ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ՝ նրա կողմից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ակսել Մ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում մեքենան գլորվել է ձորը

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` ձորում, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից՝ գերեզմանա­տան մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Մանվել Հարությունյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդը  ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչից են վախենում կանայք

ol3001372238086Մասնագետները վստահեցնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը շարունակում է ծխել միայն այն պատճառով, որ ծխախոտի տուփի վրա հայտնված զանազան սարսափեցնող գրություններում չի նշվում կանանց  իրական վախերի ու երկյուղների մասին:

Սթիռլինգի համալսարանի մասնագետները համոզված են, որ ծխող կանանց այնքան էլ չի  վախեցնում քաղցկեղային կամ էլ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հեռանկարը, սակայն, նրանք սկսում են մտածել ծխելը թողնելու մասին այն ժամանակ, երբ իմանում են, որ այդ սովորույթը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ծերացման ու  կնճիռների առաջացման:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց ավելի վախեցնում են ծխելու հետևանքով  սեռական անկարողության վերաբերյալ վերբալ ու գրաֆիկական նախազգուշացումները:

Ըստ երևույթին, ժամանակակից հասարակության մեջ ծխողների թիվն արմատապես կրճատելու նպատակով ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրել հենց այդպիսի նախազգուշացումներ:

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

պն2013թ. հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

«Գործընկերության հեռանկարները»  խորագրով համաժողովը, որը նախագահում է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ  Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Ռուսաստանում կաթի գինը բարձրացել է

belgorod gaot2Հում կաթի գինը Ռուսաստանում հունիսին կազմել է 14,98 ռուբլի մեկ լիտրի համար` պատմական ռեկորդ սահմանելով  տարվա այս եղանակի համար: Վերջին անգամ նման գներ եղել են 1999-ի ամռանը: Պատճառն արտադրության կրճատումն է: Գյուղնախարարության տվյալներով, երկրում   նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունն ընկել է 5%-ով: Ընդ որում, այդ ցուցանիշները գնալով նվազում են:

Հունիսի 21-ին  Ռուսաստանում PepsiCo-ի ղեկավար Պոպովիչը հարցազրույցում հայտնել է, որ կաթի գները երկրում բարձրացել են 20%-ով, ինչը սպառնում է երկրում կաթնամթերքի սպառման կրճատմամբ:

Մեծ Բրիտանիան կկրճատի պետծախսերը

iՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար  Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ խիստ բյուջետային տնտեսության շրջանակներում   հետագայում կկրճատի ծախսերը: Նրա խոսքով, 2015-2016-ին նախատեսված է պետծախսերը կրճատել 11,5 մլրդ ֆունտ ստեռլինգով: Այդպիսով նա պլանավորում է երկիրն ազատել բյուջետային դեֆիցիտից:

Բրիտանական պետական սեկտորի միլիոնավոր աշխատակիցներ կզրկվեն աշխատավարձերի ավտոմատ ավելացումից:Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ կավելանան երկաթուղիների, բնակարանների ու ճանապարհների շինարարության պետծախսերը:

“Մեծ Բրիտանիան պետք է պայքարի այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ճգնաժամը եվրագոտում ու նավթի բարձր գները”,-նշել է Օսբորնը:

Մինչդեռ, ֆինանսների ստվերային նախարար Էդ Բոլսը  Համայնքների պալատին հայտնել է, որ դա վկայում է  խիստ տնտեսության կառավարական ծրագրի տապալման մասին:

Եգիպտոսի նախագահն առաջարկել է փոխել երկրի Սահմանադրությունը

pic_c6eeb02d3851a9f58a15db1885ff0389Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին չորեքշաբթի ընդդիմությանն առաջարկեց մասնակցել երկրի սահմանադրության փոփոխությունների նախապատրաստությանը: Հեռուստաուղերձում, որը տևեց ավելի քան 2 և կես ժամ, Մուրսին հայտարարեց, որ հինգշաբթի սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին, որ սահմանադրական խորհրդի նախագահ ընտրեն:

Նա պատմել է, որ  “ազգային հաշտեցման” նպատակով  պլանավորել է կոմիտե ստեղծել, որում հասարակական ազդեցիկ դեմքեր կլինեն, ինչպես նաև` մահմեդական ու քրիստոնյա հոգևորականներ: Նա խոստովանել է, որ իր նախագահության ժամանակ սխալներ է գործել, սակայն, ընդհանուր առմամբ, անկայունության մեջ մեղադրել է  Հոսնի Մուբարաքի օրոք աշխատած կոռումպացված պաշտոնյաներին:  Նա թշնամիների  դասը կարգեց նաև իրեն ընդդիմադիր ԶԼՄ-ներին, որոնցից մեկին նույնիսկ մեղադրեց հարկերից խուսափելու մեջ:

Նախագահի ելույթից 2 ժամ առաջ  Մանսուր քաղաքում իսլամիստների ու Մուրսիի կողմնակիցների միջև բախում եղավ. նրա հակառակորդ խմբից 2 մարդ զոհվեց, 200-ը վիրավորվեց, իսկ գիշերը անկարգություններ են գրանցվել նաև Ալեքսանդրիայում: Զինվորակաների ներկայացուցիչները, որոնք Եգիպտոսում առանձին ու հարգվող քաղաքական ուժ են համարվում, արդեն հայտարարել են, որ կրկին իշխանությունն իրենց ձեռքը կվերցնեն, եթե քաղաքական գործիչները համաձայնության չգան:

Եգիպտոսի Սահմանադրությունն ընդունվել էր 2012-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Նոր օրենքի մշակմանը հիմնականում մասնակցել են “Մահմեդական եղբայրներ” կուսակցության ներկայացուցիչները: Դիտորդների կարծիքով, տեքստը լիբերալ արժեքների, իսլամական դոգմաների ու պետական սոցիալիզմի սկզբունքների հակասական կապակցություն է: