Պետդուման առաջին ընթերցմամբ տնտեսական համաներում է հայտարարել

o_787203ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է տնտեսական համաներման մասին  որոշման նախագիծը: Դրա օգտին քվեարկել են “Միացյալ Ռուսաստան” և “Արդար Ռուսաստան” խմբակցությունների պատգամավորները: ԼԴՊԿ և ՌԴԿԿ քվեարկությանը չեն մասնակցել:

Փաստաթուղթը վերջնական ընթերցմամբ կընդունվի  հուլիսի 2-ին, մինչև օրվա վերջ`ուղղումների քննարկումից հետո:  Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսական համաներում կարող է շնորհվել դատված 10 հազար ձեռնարկատերերի:

 

Քաղցկեղից մահացել է Պիրս Բրոսնանի դուստրը

Բրոսնանը դստեր հետՀայտնի հոլիվուդյան դերասանի 41-ամյա դուստրը մահացել է  ձվարանների քաղցկեղից, հունիսի 28-ին: Հայտնի է, որ Ջեյմս Բոնդի դերակատարը 1980-ին  ամուսնացել էր Կասանդրա Հարիսի հետ, դրանից հետո պաշտոնապես որդեգրել նրա դստերը` Շառլոտային ու որդուն` Քրիստոֆերին:

“Իմ թանկագին դուստրը   քաջաբար պայքարեց քաղցկեղի դեմ 3 տարի: Սա մեզանից յուրաքանչյուրիս համար մեծ կորուստ էր: Մենք աղոթում ենք նրա համար ամեն օր: Ես չեմ կարողանում հավատալ, որ նա մեզանից հեռացել է”:

60-ամյա դերասանը նաև նշել է, որ դուստրը իր կյանքի վերջին ժամերին շրջապատված էր հարազատներով. կնոջ կողին են եղել  ամուսինը` Ալեքսը, երեխաները` Իզաբելան ու Լուկասը և իր եղբայրները` Քրիստոֆերն ու Շոնը:

Շառլոտայի մայրը` Կասանդրա Հարիսը,  1991-ին նույնպես մահացել է քաղցկեղից:

Կպայքարեն օլիմպիական միավորների համար

thekvandoՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 2-ին Մեքսիկայի Լալոմա քաղաք է գործուղելու թաեքվոնդոյիստ Արման Երեմյանին (80 կգ) և մարզիչ Վարդան Վարդանյանին:

Նրանք 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ծովի մակերևույթից 2 հազար 200 մետր բարձրության վրա գտնվող Լալոմայում, ուր արդեն ժամանել են շուրջ 50 երկրների պատվիրակներ:

Համատեղ մարզումներից հետո, մերոնք կմեկնեն Պուեբլո քաղաք, մասնակցելու հուլիսի 15-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այնտեղ նրանք կմիանան Գևորգ Դանիելյանի գլխավորած Հայաստանի հավաքականին:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջնության մասնակիցները խաղարկվող մեդալներից բացի, կպայքարեն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն

25441 chessԷլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ Դիլիջանում անցկացված կանանց «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլում: Նա 11 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և զբաղեցրեց նախավերջին` 11-րդ տեղը` առաջ անցնելով միայն Բելա Խոթենաշվիլուց (4 միավոր):

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ  Համփի Կոներուն, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղը գրավեց Աննա Մուզիչուկը (7 միավոր), որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Նանա Ձագնիձեից:

 

Շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

001 (16)Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան:

Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:

GOSPEL–ը  (Կառավարումը Սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ):  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Չինացի ՏՏ մասնագետը պատահաբար կայարանի հսկայական գովազդային էկրանի վրա պոռնոֆիլմ է ցուցադրել

chinese IT specialist. filmՏՏ  մասնագետին բռնեցրել են աշախատավայրում պոռնոֆիլմ դիտելիս, երբ նա պատահաբար ֆիլմը ցուցադրել է կայարանում տեղադրված հսկայական գովազդային էկրանի վրա, որի անսարքությունը նա քիչ առաջ էր վերացրել:

Չինաստանի Ցզիլին կայարանում հարյուրավոր մարդիկ ուշադիր դիտում էին գովազդային էկրանի վրա մոտ 10 րոպե ցուցադրվող ֆիլմը:

Ըստ երևույթին,  մասնագետն  իր նոթբուքը միացրել է գովազդային էկրանին անսարքությունը վերացնելու համար, սակայն, աշխատանքն ավարտելով, մոռացել է համակարգիչը անջատել էկրանից:

Անսարքությունը վերացնելուց հետո նա միացրել էր պոռնոֆիմը` չիմանալով, որ այն դիտում են նաև հարյուրավոր այլ մարդիկ:

The Sun-ը հայտնում է, որ ոստիկանությունը հարցաքննել է մասնագետին և դեռևս նրա նկատմամբ որևէ պատիժ չի սահմանել:

YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է մարդկանց մեծ բազմությունը շփոթված նայում էկրանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

3428Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի հանդիպումները

ffa5Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը: «Հիբեռնիանս» (Մալթա)-«Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, «Տա Կալի» մարզադաշտում:

«Ինտեր» (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղ.) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրոդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում:

Մոսկվայում ադրբեջանցիներն ու թուրքերը ծեծել են իրար

1Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանցիների և թուրքերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին “ՌԻԱ Նովոստի”-ին հայտնել է ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի կենտրոնական վարչությունը:

Դեպքը տեղի է ունեցել սրճարաններից մեկում: Կոնֆլիկտի մասնակիցները օգտագործել է տրավմատիկ զենք: Նրանցից չորսը հոսպիտալացվել են, մյուսները լքել են դեպքի վայրը:

Ըստ նախնական տվյալների` կոնֆլիկտին մասնակցել է 10 մարդ: Նրանք եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

10513_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:
Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,– ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:
Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

Վրաերթ Բաշինջաղյան փողոցում

Վրաերթ (1)Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Գիշերային պատահար. «ՎԱԶ-2107»-ը Արշակունյաց պողոտայում բախվել է հետիոտնային անցման հենասյան արգելապատնեշին

ապակի2Հուլիսի 2-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենասյան բետոնյա արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ջրհեղեղ Չինաստանում.զոհվել է 39 մարդ

o_672071Ջրհեղեղների ու սողանքների հետևանքով Չինաստանում զոհվել է 39 մարդ, 13-ը համարվում են անհետ կորած:

Ավելի վաղ ժողովրդական հանրապետությունում նախազգուշացում էր տարածվել որ հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևմուտքում, Սիչուան նահանգում, ու Հուանհե  և Հուայհե գետերի երկայնքով տեղակայված շրջաններում հորդառատ տեղումներ են լինելու: Հիմա փոթորիկը մոտենում է Գուանդուն ու Հայնան նահանգներին: Վերջին տարում Չնաստանում սա արդեն 6-րդ փոթորիկն էր:

Քիմ Քարդաշյանը Կանյե Ուեսթին նվիրել է Սթիվ Ջոբսի ստորագրությամբ Apple-ի մկնիկ

HT_kanye_west_mouse_jef_130701_33x16_608Այս առավոտ ռեպեր Կանյե Ուեսթը tweeter-ում տեղադրել է հայրերի օրվա կապակցությամբ որպես նվեր ուշացումով ստացած Apple-ի հիմնադիրների` Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրությամբ երկու համակարգչային, գովազդային մկնիկները:

Նկարի տակ մեկնաբանություններում նա գրել էր, որ դրանք իր ընկերուհու նվիրած նվերներից մեկն են:

Kim Kardashian and Knye WestԱնցած ամիս Ուեսթը և Քիմ Քրդաշյանը Նորֆ Ուեսթ անունով աղջիկ էին ունեցել: Հայտնի չէ, թե Քարդաշյանը որքան է վճարել այդ նվերի համար` չնայած միաժամանակ երկու հիմնադիրների ստորագրությամբ իրեր շատ քիչ են հանդիպում: eBay-ում Սթիվ Ջոբսի ստորագրությամբ իրերի գները տատանվում են 200-6,000 դոլարի սահմաններում:

Ըստ երևույթին Ուեսթին հետաքրքրում են  ոչ թե այդ գովազդային, առանց կոճակների սարքերը, այլ նա Apple-ի համահիմնադիր Ջոբսի մեծ երկրպագու է:

Չինասատնում բացվել է աշխարհի ամենամեծ կառույցը, որը ունի իր սեփական արհեստական արևը

the biggiest building of the world in China 4Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ կառույցը, որտեղ կարող է տեղավորվել Սիդնեյի օպերայի շենքի մեծությամբ 20 շենք կամ Պենտագոնի մեծության երեք շենք:

Սիչուան նահանգի Չենդու քաղաքում կառուցված 19 միլիոն քառ. ոտնաչափ մակերեսով New Century Global Center-ում տեղակայված են առևտրի կենտրոններ, միջերկրյա ավան, ջրաշխարհ, սահադաշտ և բազմաթիվ հյուրանոցներ:

Ինչևէ,  այս ապակեպատ համալիրի այցելուները կարող են չանհանգստանալ եղանակի մասին, քանի որ հսկայական կառույցը ունի իր սեփական արհեստական արևը:

the biggiest building of the world in China1Ըստ տեղեկությունների` կառույցն  ունի 500 մետր երկարություն, 400 մետր լայնություն և հարյուր մետր բարձրություն:

Չինաստանի պետական պաշտոնյանների տեղեկություններով` New Century Global Center-ը աշխարհի ամենամեծ շենքն է, որի կառուցման համար պահանջվել է երեք տարի:

Չինացի զբոսավարներից մեկը AFP-ին հայտնել է, որ կառույցի ներսում գտնվող արհեստական արևը 400,000 քառ. մետր տարածություն զբաղեցնող բուտիկների և խանութների այցելուներին օրը 24 ժամ կապահովի լույսով և ջերմությամբ:

Ներկայիս Ռուսաստանն ավելի անբարոյական է, քան 1920-ականների բոլշևիկյանը. Արա Պապյան

Ara Papyan«Մոդուս Վիվենդի»  կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մոսկվա-Բաքու աղմկահարույց  ռազմական համագործակցությանը, գրել է. «Ռուսական զենքի վերջին խմբաքանակիվաճառքն Ադրբեջանին վերջնականապես բացեց շատ հայերի աչքերը՝ պարզվեց, որ ներկայիս Ռուսաստանն ավելիանբարոյական է, քան 1920-ականների բոլշևիկյանը: Եթե բոլշևիկները զենքը թուրքերին էին տալիս հանուն ինչ-որգաղափարի, թեկուզև սին, ապա ներկայումս ռուսները դա անում են նաղդ փողի համար»:

Փրկարարները երևանցիների բակերում հայտնված օձերին անվտանգ տարածք են տեղափոխել

փրկարարՀուլիսի 1-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 17/7 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող հերթապահ խումբը: Հայտնաբերվել է մոտ 1,30 մ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հուլիսի 1-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 44/6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Սպիտակ-Երևան ճանապարհին 3 հա խոտածածկ տարածք է այրվել

հրդեհՀուլիսի 1-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 15.18-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Հուլիսի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.00-ին:  Այրվել են 3000 քմ խոտածածկ տարածք և 30 ծառ, որից 4-ը՝ բերքատու:

Փրկարարները վատառողջ քաղաքացուն շտապօգնության մեքենա են հասցրել

Փրկարարները   օգնել  ենՀուլիսի 1-ին, ժամը 12.17-ին տեղեկատվություն  է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24/1 հասցեում կիսակառույց շինության 2-րդ հարկից վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել գլխի վնասվածք ստացած՝ 1983 թ. ծնված Ա. Հարությունյանին: