Ռումինիայում Պիկասոյի ու Մոնեի կտավների հետքերը հայտնաբերվել են վառարանում

2655Ռումինացի քննիչները կտավի, մեխի ու ներկի  հետքեր են հայտնաբերել   անցած տարվա հոկտեմբերին  Ռոտերդամի Քյունսթհալի թանգարանից  կտավների գողության մեջ կասկածվող տղայի մոր տանը: Գողացված կտավների մեջ են  Պաբլո Պիկասոյի “Առլեքինի գլուխը”, Կլոդ Մոնեի “Վաթեռլոյի կամուրջը” և Անրի Մատիսի “Կարդացող աղջիկը”:

Անցած շաբաթ ռումինուհի Օլգա Դոգարուն խոստովանել է, որ որդու  ձերբակալությունից հետո գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փորձել է արվեստի գործերն այրել վառարանում:

Գողոնի ընդհանուր արժեքը գնահատվում է 100-200 մլն եվրո (130-260 մլն դոլար):

Ռումինիայի 6 քաղաքացի ձերբակալվել է  թանգարանային այս գողության կասկածանքով, որը Հոլանդիայում վերջին 20 տարում ամենախոշորն էր:

Վատիկան. Հռոմի պապի բլոգն ընթերցողների հոգիներն արագացված կարգով քավարան են անցնում

65947354d67ddc1be85289076ddde449_biggerԹվիթերում Ֆրանցիսկոս պապի պաշտոնական միկրոբլոգի   բաժանորդները կարող են հուսալ, որ նրանց հոգիները քավարանում շատ չեն մնա: Համենայն դեպս, Վատիկանը հայտարարել է, որ ապաշխարհող մեղավորները կարող են հուսալ, որ մեղքերի թողություն կստանան: Ի դեպ, հայտարարության մեջ նշվում է, որ թողություն կվաստակեն  նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են ու ապաշխարհում:

Աֆրիկայում ծովահենները թուրքական նավ են առևանգել

navԱֆրիկայի հյուսիսում գտնվող Գաբոնի հայտարարության համաձայն՝ ծովահենները առևանգել են թուրքական ընկերությանը պատկանող նավթի տանկեր: Հայտնի է, որ Մալթայի դրոշի ներքո գտնվող նավը Քոթոն անունը կրող նավթի տանկերի վրա է հարձակվել: Տեղեկություն կա այն մասին, որ կիրակի օրվանից կորած համարվող նավի մեջ 24 հնդիկից բաղկացած անձնակազմ է եղել: «Ռադիկալը» գրում է, որ թուրքական ընկերությունը, ում և պատկանում է առևանգված նավը, հանդիպել է նավաստիների ընտանիքների և այս գործով զբաղվող պատասխանատուների հետ:

 

Ֆրանսիայում ձերբակալվել է նորվեգացի չարագործ Անդերս Բրեյվիկի գործի շարունակողը

breivikՖրանսիայում ձեռբակալվել է նորվեգացի, որը ահաբեկչություն է նախապատրաստել նպատակ ունենալով աջակցություն հայտնելու իր հայրենակից Անդերս Բրեյվիկին: Վերջինս 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 77 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության իրականացման համար:
Ձերբակալված նորվեգացի 40-ամյա Կորեզը երաժիշտ է և Ֆրանսիայում է բնակվում իր ընկերուհու և երեք երեխաների հետ: Մինչ այս դեպքը կասկածյալը բանտում է անցկացրել 21 տարի տարբեր հանցագործությունների համար, այդ թվում նաև սպանության համար, իսկ բանտից դուրս է եկել 2009 թվականին: Նորվեգական թերթերը գրում են, որ Կորեզը ձերբակալվել է այն ժամանակ, երբ փորձել է 4 ինքնաձիգ և մեծ քանակությամբ պայթուցիկ ձեռք բերել: «Անադոլու» գործակալությունը գրում է, որ այժմ ֆրանսիական ոստիկանությունը խուզարկում է այն ագարակը, որտեղ բնակվում է ենթադրյալ ահաբեկիչը:
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հանդիանում է այն 530 անձանցից մեկը, որոնք արձագանքել են Բրեյվիկի մանիֆեսթին, որը նաև տեղադրել էր համացանցում 2011 թվականին Օսլոյում և Ուտոյ կղզում իրականացրած ահաբեկչությունից անմիջապես հետո: Նորվեգացին ծայրահեղական հայացքներ ունի և Սկանդինավյան թերակղզում հայտնի է որպես տեղի սատանիստների առաջնորդներից մեկը:

Մեքսիկայում 300 կատվաձկների ափ նետվելու պատճառը առեղծված է մնում

Up to 300 stingrays have been found washed up on a beach in Mexico4Մեքսիկայի իշխանությունները փորձում են պարզել Վերակրուս նահանգի ծովափերից մեկում հայտնաբերված առնվազն 300 աստղաձև կատվաձկների ափ նետվելու պատճառը:

Up to 300 stingrays have been found washed up on a beach in MexicoԲնակիչները կատվաձկներին նկատել էին երեքշաբթի օրը Ուրսուլո Գալվան քաղաքի ծովափին և դրանց նկարները հրապարակել հանրային լրտվամիջոցներով:

Ըստ քաղաքապետի՝ հնարավոր է, որ ձկնորսները հասկացել են, որ ձկները իրենց շահույթ չեն բերելու և պարզապես դրանք թափել են ծովափին:

Մյուսների կարծիքով ՝ ճառագայթաձկները արևամուտին ափ են նետել ծովի ալիքները, իսկ ականատեսները պնդում են, որ ձկների վրա կտրվածքի հետքեր կան և ձկնորսները պարզապես կտրել են ձկների այն հատվածները, որոնք հանարավոր է եղել վաճառել, իսկ իրենց ոչ պիտանի մասը թափել են ծովափին:

Չնայած կատվաձկները ստկած են, սակայն նրանց խայթը դեռևս վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար, ինչը վտանգավոր չէ, սակայն շատ ցավոտ է:

 

ՀԱՀ-ում նշում են Նելսոն Մանդելայի 95-ամյակը

o_748811Ապարտեիդի վարչակարգի դեմ մարտնչող լեգենդար հերոսը, առաջին սևամորթ նախագահը ու Նոբելյան  խաղաղության մրցանակի դափնեկիրն այսօր 95 տարեկան է դառնում: ՀԱՀ-ում այս օրը, որը 2009-ին ՄԱԿ-ը հայտարարեց Նելսոն Մանդելայի միջազգային օր, հանդիսավոր կերպով են նշում: Առավոտյան տեղական ժամանակով ուղիղ 08:00-ին ՀԱՀ-ի բոլոր դպրոցների աշակերտները միասին կերգեն “Ծնունդդ շնորհավոր, Մանդելա”: Նրա հայրենի գյուղում նոր կամուրջ կհանձնվի շահագործման ու տարրական դպրոց կբացվի:

Ողջ երկրով մեկ “ բարի գործերի 67 րոպե” ակցիա կանցկացվի, ինչը համապատասխանում է հերոսի ակտիվ քաղաքական գործունեության 67 տարիներին:

“ես կարծում եմ, որ ռասսայականությունը բարբարոսություն է, անկախ այն բանից, դա սպիտակ, թե սևամորթ մարդու կողմից է”: Եթե դուք կամենում եք հաշտվել թշնամու հետ, դուք պետք է աշխատեք նրա հետ ու այն ժամանակ նա կդառնա ձեր գործընկերը”,-ասում էր Մանդելան:

Ինքը` հոբելյարն արդեն 2 ամիս է ծանր վիճակում գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում:

Ի՞նչ է իրեղեն ապացույցը

ապացույցԴատավարական իրավունքում կարևոր տեղ ու նշանակություն ունեն իրեղեն ապացույցները: Որպես այդպիսիք հանդես են գալիս այն առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ: Այն իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար: Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, համաձայն ՀՀ օրենսդրության, բաշխվում են կողմերի միջև:

Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում: Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:

Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին: Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հունաստանում բյուջետայինների կրճատման մասին օրենքը հավանության է արժանացել

iՀունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պետական հատվածի աշխատողների կրճատման մասին օրենքը:

Քվեարկությունն անցել է օրինագծի  կողմնակիցների ոչ մեծ առավելությամբ.153-ը քվեարկել են “կողմ”, “140”-ը` դեմ:

Երկրում կրճատման մասին օրենքը տարակուսանքի ալիք է բարձրացրել: Քվեարկության նախօրեին, Աթենքում, խորհրդարանի շենքի առջև հավաքվել է օրենքին դեմ 1000 ցուցարար:

Հունաստանն այդ քայլին գնաց, որ Եվրագոտուց ու ԱՄՀ-ից 6,8 մլրդ եվրո վարկ ստանա:

Կանաչ լոբով ու կարտոֆիլով աղցան

SONY DSCԲաղադրությունը

500 գ կանաչ լոբի

2 կարտոֆիլ

1-2 ձու

սամիթ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, ու խաշել, ապա կեղևը հեռացնել ու կտրատել մանր խորանարդներով: Լոբին կտրատել ու  խաշել (կարելի է նաև պահածոյացվածը օգտագործել), ապա հովանալուց հետո ավելացնել կարտոֆիլի վրա:

Ձուն պինդ  խաշել ու մանր կտրատելուց հետո ավելացնել մնացած բաղադրիչներին:  Այնուհետև համեմել մայոնեզով և վրան մանրացրած կանաչի ցանել: