Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ բուսածածկ տարածքումՕգոստոսի 30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հացի փռի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Զոդ-Սևան ե/գ ուղիների 15-րդ կմ-ում` 4հա հնձած արտ և ջերմահարվել է 1,5 կմ երկայնքով փայտակոճ, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` 4,5 հա, Արմավիրի մարզի Արագածի զանգվածի թիվ 42 տան և 12-րդ շենքի մոտակայքում՝ 300 հակ, Տավուշի մարզի Գեղհովիտ գյուղում` 2 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից դեպի անտառ տանող ճանապարհին՝ 500 քմ հնձված արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

hԱռողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:

Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:

 

Նյու Յորքի օդանավակայանի աշխատակիցներն իրեր են թռցրել ուղեբեռներից

b_738238Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում անվտանգության ծառայությունը ձերբակալել է 7 աշխատակցի, որոնք բռնվել են ուղեբեռներից իրեր թռցնելու պահին: Բոլորն էլ զբաղված էին El Al Israel ավիաընկերության  ուղևորների բեռների տեսակավորումով:

Ուղևորները բազմիցս են բողոքել կորած իրերի պատճառով: Բեռնահամալիրում տեսախցիկներ են տեղադրվել ու դրանց օգնությամբ պարզել են գողություն կատարողների ինքնությունը: Նրանց բնակարանների հետախուզման ժամանակ հայտնաբերվել է գողոնը,թանկարժեք ժամացույց, ոսկերչական զարդեր, ֆոտոտեխնիկա, Apple սարքավորում: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ  մեղադրանք է առաջ քաշվել:

Ամուրի մակարդակը 4 ժամում բարձրացել է 3 սմ

21152146.664995.1646Խաբարովսկի մարզում Ամուրի մակարդակը տեղական ժամանակով 12:00-ին կազմել է 773 սմ, այսինքն` 4 ժամում բարձրացել է 3 սմ: Ջրասույզ է 50 բնակավայր: Անցած շաբաթ այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ հիդրոլոգները հայտնել էին , որ օգոստոսի 27-31-ը ջրի մակարդակը կհասնի 680-720 սմ-ի: Ուրբաթ օրան արդեն Ամուրի մակարդակը հասել էր 770 սմ-ի,  մեկ մետրով գերազանցելով պատմական առավելագույն 642 սմ նիշը:

Սպասվում է, որ սեպտեմբերի 1-4-ը Ամուրը կբարձրանա մինչև 800 սմ: Օդերևութաբանները կանխատեսում են  կղզիների, խոտհարկների, արոտավայրերի ամառանոցների Ուսսուրական ավանի ու այլ բնակավայրերի հեղեղում:

Վենեսուելայի նախագահը իր ելույթում կրոնական հայտնի ասույթը մեջբերելիս պատահաբար ձուկ բառի փոխարեն առնանդամ է արտասանել

Nicholas MaduroԱյս շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ելույթի ժամանակ, ցանկանալով Աստվածաշնչից մեջբերում կատարել, սխալ է արտասանել հայտնի կրոնական ասույթը՝ Քրիստոսը բազմացրեց հացը և առնանդամները ասելով:
Մադուրոն այդ սխալը թույլ է տվել մայրաքաղաք Կարակասում կրթության վերաբերյալ իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով բազմությանը կերակրելու նպատակով հացը և ձուկը բազմացենլու Քրիստոսի խորհրդանշային պատմությանը՝ նա ցանկացել է հայտնել, որ իր կառավարությունը կրթությունը կտարածի երկրի տարածքով՝ դպրոցից դպրոց և աշակերտից աշակերտ:
«Որպեսզի բազմացնենք ինքներս մեզ, ինչպես Քրիստոսը բազմացրեց առնանդամները, կներեք, ձուկը և հացը» ասել էր նա:
Իսպաներենում առնանդամ (penes) և ձուկ (peces) բառերի համարժեքները մեկ տառի տարբերություն ունեն և դրանք շփոթելը բավականին հեշտ է:
Մադուրոն Վենեսուելայի նախագահ է դարձել մարտի 5-ին Ուգո Չավեսի մահից հետո:
Իր կառավարման հինգ ամիսների ընթացքում տարբեր նա քննարկումների նյութ է դարձել:
Նրան մեղադրում են երկրում զուգարանի թղթի անբավարար քանակության, Չավեսի դամբարանում քնելու, նույնասեռականների դեմ հայտարարությունների և Էդվարդ Սնոուդենին ապաստան առաջարկելու համար:

Կրամնիկն առաջ է անցնում

կր28765Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության  եզրափակչում, ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինի և Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի  առաջին պարտիայում  հաղթեց սպիտակ խաղաքարերով հանդես եկած Կրամնիկը:

Եզրափակիչը չորս պարտիաներից է։

Օգոստոսի 31-ին մրցակիցները երկրորդ պարտիան կանցկացնեն:

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը 3-րդն է

մխMelikset-KhachiyanԳրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի  Մետրոպոլիտեն 28-րդ մրցաշարում 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միայն կես միավոր է զիջել իրանցի Էլշան Մորադիաբադիին:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը 9 հնարավորից վաստակել է 3,5 միավոր:

 

Նոր խայտառակություն հայկական ֆուտբոլոմ

1ffa1Բուլղարիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության որակավորման փուլի 2-րդ խաղում Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» 1:13 հաշվով զիջեց մակեդոնական «Ժելեզարեցին»:

Հավելենք, որ առաջին խաղում էլ հայ ֆուտբոլիստները 0:6 հաշվով պարտվել էին բուլղարական «Վառնային»:

«Բավարիան» հաղթեց դրամատիկ պայքարում

բավff5234e4_3149_3fa0_8ccd_0689d9ba2c60

Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Եվրոպայի սուպերգավաթը վիճարկեցին Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»: Դա այդ թիմերի մարզիչներ Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինիոյի հակամարտությունն էր: Եվ «Բավարիան»  Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը: Խաղի հիմնական լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Ընդ որում, մյունխենցիները հետապնդողի դերում էին և միայն լրացուցիչ խաղաժամանակի վերջին վայրկյանին դրամատիկ պայքարում վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` 2:2: Իսկ հետխաղյա 11 մ-ոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին մյունխենցիները՝ 7:6: «Չելսիի» խաղացողներից վրիպեց Լուկակուն:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» – «Չելսի»՝ 2:2 (11 մետրանոցներ՝ 5:4)

Ֆրանկ Ռիբերի, 47, Մարիո Մանջուկիչ, 120+1 – Ֆերնանդո Տորես, 8, Էդեն Ազար, 93

Հեռացվեց Ռամիրեսը («Չելսի»), 85

Տղամարդիկ ամոթ են համարում դիտել այս ֆիլմը

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկ ամիս է՝ վերջացել է, սակայն շատերը դեռ շարունակում են խոսել այդ մասին: Ներկայացնում ենք «Անկախի»  բացառիկ հարցազրույցը «Երկու հոգու միջև» ֆիլմի ռեժիսոր Լորանս Պերիգոյի հետ:

– Լորանս, ինչի՞ մասին է ֆիլմը:

– Այն մենեջմենթի դասախոս Քրիսի մասին է, որն իրականում իրեն ո՛չ տղամարդ է զգում, ո՛չ էլ կին, այլ ավելի շուտ զույգ սեռերի միջև: Քրիսը, 60-ը բոլորելով, կատարում է իր կյանքի ամենամեծ և պատասխանատու քայլը` սեռափոխման վիրահատություն Թաիլանդում, որի շնորհիվ դառնում է Քրիստա:

– Ինչո՞ւ ֆիլմի համար ընտրեցիր հենց այդ թեման:

– Ուսանելով մարդաբանություն, սոցիոլոգիա` ինձ հետաքրքրում էին գենդերային, սեռային հարցերը: Սովորելու տարիներին հասկացա, որ գենդերային խնդիրները, մարդիկ տարբեր երկրներում տարբեր կերպ են ընկալվում և ներկայացվում: Ուստի ֆիլմի միջոցով փորձեցի ճանաչել աշխարհն ու կոտրել կարծրատիպերը:

– Ինչպե՞ս գտար ֆիլմի հերոսին:

– Երբ դեռ ուսանող էի, հանդիպեցի հայրիկիս ընկերոջը՝ Քրիսին, որը շշուկով ինձ ասաց. «Մի քանի օրից մեկնելու եմ Բանգկոկ` սեռս փոխելու»: Ես անմիջապես դիմեցի համալսարան, որտեղ սովորում էի, գումար և տեսախցիկ ստանալու համար, և Քրիսի հետ մեկնեցի Թաիլանդ: Բացի այդ,  դա իմ մագիստրոսական թեզն էր:

– Հետաքրքիր է: Իսկ ինչպիսի՞ն էր Քրիսի/Քրիստայի արձագանքը ֆիլմում նկարահանվելուն:

– Նա ինքն էր ցանկանում ներկայացնել սեփական պատմությունը, որպեսզի աշխարհն իմանա այդ խնդրի մասին:

– Սեռափոխություն… Մի տեսակ խորթ է մեր երկրի համար: Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը ֆիլմը դիտելուց հետո:

– Երևանում, օրինակ` մարդիկ հետաքրքրությամբ էին դիտում, սակայն շատ հաճախ, հատկապես` տղամարդիկ,  ամոթ էին համարում և հրաժարվում էին այն դիտել:

– Անգամ եթե ֆիլմի գլխավոր դերակատարը խիզախ է, այնուամենայնիվ նրա աչքերում նկատելի էր խորը քողարկված թախիծ: Նա երբևէ զղջացե՞լ է արած քայլի համար:

– Քրիստան երբեք այդպիսի բան չի ասել: Ընդհակառակը, նա միշտ ցույց է տվել, որ երջանիկ է, հատկապես` վիրահատությունից հետո:

– Ֆիլմից կարելի է դատել, որ Քրիստայի ընկերներն ու մտերիմները նրան ընդունել են:

– Իրականում մարդիկ հաճախ թաքցնում են իրենց կասկածներն ու կարծիքները: Այնպես որ, չենք կարող իմանալ՝ ինչպես են նրանք վերաբերվում այդ խնդրին և Քրիստայի արած քայլին:

– Որքանո՞վ է գեղագիտական և բարոյական նկարահանել իրական վիրահատությունը:

– Վիրահատություն նկարահանելն այդքան զզվելի չէ, որքան թվում է: Իրականում տեսախցիկը չի արտացոլում պատկերի ամբողջ ազդեցությունը՝ կարծես պաշտպանելով մեր հոգեկանը:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց ֆիլմի նկարահանման համար:

– Քրիստի կյանքին հետևել եմ մեկ տարի, որի ընթացքում իր բժշկին նա համոզում էր վիրահատությունից հետո հորմոններ ընդունել:

– Կպատմե՞ս քո կարիերայի մասին: Ինչպե՞ս դարձար կինոռեժիսոր:

– 19 տարեկանում մեկնեցի Փարիզից` Նյոշատելի (Շվեյցարիա) համալսարանում մարդաբանություն, Rec Pruductions կինոընկերությունում նկարահանում և մոնտաժ սովորելու, այնուհետև՝ Canal Onex-ում աշխատելու համար: 2006-ին երկու ամսով ուղևորվեցի Հնդկաստան որպես Պոլ Ռոնյոնիի «Աստվածների պարը» ֆիլմի ռեժիսորի ասիստենտ, իսկ 2008-2009 թթ. նկարահանեցի Քրիստա Մութի սեռափոխման ընթացքը «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմում: Իսկ 2010-ին աշխատանքի անցա RTS-ում, որտեղ էլ դարձա ուղիղ եթերով հեռարձակվող շոուների և լուրերի թողարկման ռեժիսոր:

– Կարո՞ղ ես երեք բառով նկարագրել քո անձը:

– Հմմ՜, փորձեմ… Նախ և առաջ հետաքրքրասիրությունը, որի շնորհիվ ծանոթանում եմ տարբեր մարդկանց հետ, կատարելության անվերջ ձգտումը, որը երբեմն ինձ ուժասպառ է անում և, վերջապես, զգացմունքայնությունը, որի շնորհիվ կարողանում եմ ֆիլմեր նկարահանել:

– Նոր ծրագրեր կա՞ն:

– Այո: Ցանկանում եմ անկախ ծրագիր ունենալ հեռուստատեսությունում: Ապագան ցույց կտա:

– Իսկ ե՞րբ կարող են մարդիկ դիտել «Երկու հոգու միջև» ֆիլմը:

– Պետք է սպասել մոտ մեկ-երկու տարի: Այդ ընթացքում ֆիլմը պետք է վաճառեմ DVD-ի տեսքով, այնուհետև տեղադրեմ համացանցում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

Եգիպտոսում Էրդողանին քննադատող մուլտֆիլմ են պատրաստել (տեսանյութ)

animationԵգիպտական հեղափոխության կողմնակիցները քննադատության են ենթարկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին, որը խստորեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: Այս խումբը իր դժգոհությունն արտահայտելու համար «Trend» վերնագրով անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որտեղ քննադաության է ենթարկվում Թայիփ Էրդողանը: Տեսանյութում ներկայացվում է Էրդողանի ելույթը Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, որը ուղեկցվում է «Գեզի» այգու վերաբերյալ կադրերով:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի. Ալի Հասանով

hasanovԱդրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում լուծվելու է: Հիշեցնելով, որ օգոստոսի 31-ը Կուբաթլու շրջանի «օկուպացման» օրն է, փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանը «կազատագրի Հայաստանի օկուպացրած հողերը»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը: «Մենք ցավում ենք, որ միասին հավաքվում ենք միայն օկուպացիայի օրերին: Մենք միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ մենք մոտ ապագայում անպայման կհավաքվենք հաղթանակի օրը: Մենք կարծում ենք, որ կգա օր, երբ այս հողերը կազատագրվեն: Այս հարցը շուտով կլուծվի, չնայած Հայաստանը իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ երկարաձգում է խնդրի հանգուցալուծումը: Մենք գտնում ենք, որ այս հարցից բացի Ադրբեջանում այլ խնդիր չկա: Մեր միակ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որը շուտով կկարգավորվի»,-հայտարարել է Հասանովը:

«Սիմփսոնները» մուլտֆիլմի անբուժելի հիվանդ հեղինակը խոստացել է նախքան իր մահանալը իր ունեցվածքը տրամադրել բարեգործության նպատակով

Sam Simon1Երբ հայտնի «Սիմփսոնները» մուլտֆիլմի ռեժիսորը հուլիսն հայտնել է, որ ինքը հաստ աղիքի քաղցքեղ ունի, նա բազմաթիվ առաջարկներ է ստացել իր ունեցվածքով հետաքրքրված մարդկանցից:

Սեմ Սայմոնը նշում է, որ որոշ մարդիկ պարզապես մեկ միլիոն դոլար են խնդրել, մյուսները խնդրել են օգնել իրենց ուսման վարձը վճարել կամ հանդես են եկել բիզնես առաջարկներով:

Սայմոնը Մեթ Գրոունինգի հետ մուլտֆիլմը ստեղծել էր 1991թ-ին: Չնայած նա «Սիմփսոնները» մուլտֆիլմի ստեղծագործական խմբից դուրս է եկել1993թ-ին, սակայն շարունակում է որպես հեղինակային վճար յուրաքանչյուր մասից տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանալ:

Սայմոնի մոտ ուղիղ աղիքի քաղցքեղ հայտնաբերվել էր նոյեմբերին և նրան ապրելու երեքից վեց ամիս ժամանակ էին տվել:

58-ամյա բարեգործը այժմ իր կյանքի վերջին ամիսները անց է կացնում գումարներ տրամադրելով անտուն մարդկանց կերակրող ֆոնդերին և կենդանիների կացարաններում կենդանիներին սպանվելուց փրկելու նպատակով:

Նա հայտնում է, որ ինքը իր կյանքի ընթացքում ևս բարեգործություններ է իրականացրել և շարունակում է անել նաև հիմա:

Չնայած Սայմոնը մուլտֆիլմի երեք հեղինակներից ամենաքիչ հայտնին էր, սակայն որոշ տվյալներով նա ամենաշատն էր ընդգրկված այդ աշխատանքում:

Նա իր բարեգործությունների շրջանակներում ստեղծել է նաև Սեմ Սայմոնի հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների կացարաններից շներ փրկելով և դրանց հաշմանդամ վետերաններին օգնելու նպատակով վարժեցնելով:

Նա նաև գումարներ է հատկացնում Լոս Անջելեսի սննդի բանկին, որը յուրաքանչյուր օր Սայմոնի ձևով՝ բանջարեղենային սննդակարգով, կերակրում է 200 ընտանիքի:

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին

IMG_9978 copy copyՍ.թ. օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին: Պարոն Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջևի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաև հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը:

 

 

 

 

 

 

Սիրիական պատերազմը 7500 երեխայի կյանք է խլել

siria«Al-Arabia» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սիրիական կոնֆլիկտի սկզբից ցայսօր, այսինքն 2011թվականի մարտ ամսից, մոտ 7500 երեխա է զոհվել: Հրապարակված տվյալների համաձայն՝ պատերազմի զոհը դարձած երեխաներից 4225-ը տասը տարեկանից փոքր է եղել, 55-ը՝ մեկ տարին չլրացած երեխաներ: Ամենից շատ երեխա է զոհվել Հալեպ քաղաքում և դրա շրջակայքում, որտեղ սպանվել է 1587 երեխա:

Ավելի քան երկու տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ:

Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններին. Zaman

turkԻնչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ արտահերթ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմական ներծուժումը Սիրիա կարող է այլ նպատակ հետապնդել՝ այն է թուլացնել նախագահ Բաշար Ասադի ուժերը, այլ ոչ թե իշխանազրկել նրան:
Քննարկման ժամանակ, որին մասնակցել են երկրի ներքին և արտաքին գերատեսչությունների ղեկավարները, համաձայնություն է կայացվել այն մասին, որ Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմաօդային գործողություններին, այլ ընդամենը կաջակցի մյուս երկրներին իրականացնելու օդային հարձակումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը կարգադրել է ուժեղացնել անվտագության միջոցառումները Սիրիայի հետ սահմանային շրջաններում և այնտեղ ուղարկել լրացուցիչ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրսներ:

ԱՄՆ-ում կառուցվում է աշխարհի ամենավախեցնող ատրակցիոնը, տեսանյութ

o_817901Եթե դուք իսկապես ցանկանում եք սուր զգացողություն ունենալ, մի քանի ամսից մեկնեք Նյու Ջերսի, որտեղ կբացվի նոր ատրակցիոն: Դրան դիտելն էլ է սարսափելի , ուր մնաց նստելը:Ձեզ սպասում է205կմ-ժ  արագությամբ ազատ անկում  40 հարկանի շենքից ,հաղորդում է Daily News.

Զվարճալիքների Six Flags Great Adventureհայտնի պարկում, հաջորդ տարի գարնանը կբացվի  Zumanjaro  ատրակցիոնը,որի հետ համեմատելիս ամենասարսափելի ամերիկյան  բլուրները  ձեզ անվնաս թեթև կատակ կթվա: Կառույցի բարձրությունը  126 մետր է, համարյա երկու անգամ ավելի բարձր “Ազատության” արձանից և մեկ քառորդով  բարձր Բիգ-Բենից: Այդ բարձրություն զվարճությունների անվախ սիրահարներին կբարձրացնի վերելակը:

Քաջերին սպասվում է 205կմ-ժ  արագությամբ ազատ անկում: Պարկի ղեկավարությունը նախատեսում է իր նոր Zumanjaro ատրակցիոնով մտնել Գինեսի գիրք, քանի որ Zumanjaro-ի  բարձրության մրցակիցներ չկան:

Սպասվում է, որ 2015թ. ատրակցիոնի վերին մասերից առանձին ամերիկյան բլուրներ կկառուցեն:Որպեսզի հսկայի համար տեղ ազատեն, պարկի ղեկավարությունը սեպտեմբերի 8-ին կփակի ամեառաջին բլուրը, որից սկսվել է

Six Flags Great Adventure-ի շինարարությունը, այն պատրաստված է փայտից և անխափան 35 տարի աշխատել է

 

Ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում վարել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները:
Շեշտելով, որ ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ՝ նախարարն ընդգծել է, որ հիմնական խնդիրն ավագ դասարաններում կրթության որակի ապահավումն է: “Մենք ավագ դպրոցների՝ այսինքն 12-ամյա համակարգով դպրոց հաճախած երեխաների առաջին շրջանավարտները կունենանք 2018 թվականին, հետևաբար առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին: Սակայն այսօր արդեն, վստահաբար, կան մրցունակ ավագ դպրոցներ, որոնք կարողանում են համալրել բավական շատ թվով ավագ դասարաններ, կան նաև դպրոցներ, որոնք ունեն աշակերտի խնդիր, հետևաբար չեն ապահովում անհրաժեշտ կրթության որակ: Ավագ դպրոցն այսօր պետք է պայքարի աշակերտի համար՝ մրցակցելով մի կողմից այլ ավագ դպրոցների, մյուս կողմից քոլեջների ու ուսումնարանների հետ: Նման պայմաններում ավագ դպրոցները պետք է կարողանան ապահովել կրթական միջավայր, որը աշակերտների ներգրավման համար առաջին նախապայմանն է:”,- նշել է նախարարը:
Անդրադառնալով տնօրենների կողմից հաճախ բարձրացվող այն հարցին, թե քոլեջներն ու ուսումնարաններն այսօր հիմնական դպրոցի շրջանավարտի համար ավելի հրապուրիչ են, քան ավագ դպրոցները, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՄԿՈՒ համակարգի մրցունակությունը համեմատաբար բարձր է, քանի որ պետությունն այստեղ 50 տոկոսով ավելացրել է պետական պատվերը, բացի այդ վերացվել են ընդունելության քննությունները: Բացի այդ, քոլեջից համեմատաբար հեշտ ճանապարհով բուհ տեղափոխվելու հնարավորությունն առկա է: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխություն է նախատեսվում, որը բարձրագույն կրթություն ստանալու հավասար դաշտ կապահովի դպրոցների ու քոլեջների շրջանավարտների համար: Միաժամանակ Ա. Աշոտյանն ավագ դպրոցների զարգացման համար հեռանկարային է համարել համագործակցությունը բուհերի հետ: Բավական հաջողված է ճարտարապետաշինարարական համալսարանի փորձը, որը լուրջ ներդրում է կատարել Երևանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում:
ՀՀ ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավումը, նշելով, որ այդ խնդիրը լուծում կստանա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, որի հաստատումից հետո, ըստ առաջնահերթության, ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
Միաժամանակ ավագ դպրոցների վերանորոգման նպատակով գումարներ են հատկացվել նաև պետական բյուջեից՝ մասնավորապես այժմ կառուցվում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, վերակառուցվել է նաև Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը: Իբրև ձեռքբերում նախարարը նշել է նաև, որ բավական աշխատանքներ են կատարվել ավագ դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:
Պատասխանելով քիչ թվով աշակերտներ ունեցող ավագ դպրոցների վերամիավորման մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հատկապես մի շարք մարզերում նման խնդիր կա, ուստի չի բացառվում, որ ավագ դպրոցները կարող են վերակազմավորվել:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ավագ դպրոցների տնօրենների այլ հարցերին, որոնք վերաբերել են առարկայական ծրագրերին, դասագրքերին, ուսուցիչների որակավորման տարակարգերին և այլն:

Պորտուգալիան եվրոպական երկրներից ևս 2 ինքնաթիռ է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

Portugal-WildfiresՊորտուգալիան խնդրել է եվրոպական երկրներին ևս երկու ջրցան ինքնաթիռներ տրամադրել երկրի տարածքում տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Պորտուգալիայի ազգային քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Հորհե Դիասը հայտնում է, որ Ֆրանսիան և Իսպանիան ուրբաթ օրը յուրաքանչյուրը երեք ջրցան ինքնաթիռներ են տրամադրել, սակայն դրանք բավական չեն:

Պորտուգալիայի հյուսիսում շոգ եղանակի և քամու պատճառով տարածվող անտառային հրդեհների դեմ 1 300 հրշեջներ են պայքարում:

Հրդեհների ամենամեծ երկու օջախները գտնվում էին մայրաքաղաք Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող Վիզեուի մոտակա խիտ անտառներում:

Այդ հատվածում հրդեհը մարելու համար ուղարկվել էին 900 հրշեջներ և 288 մեքենաներ: