Մադոննան ԱՄՆ-ից պահանջում է չհարձակվել Սիրիայի վրա

55555Մադոննան դիմել ԱՄՆ իշխանություններին Սիրիայում ռազմական օպերացիա չձեռնարկելու կոչով:

Աստղն իր կոչով  լուսանկարը տեղադրել է  սոցցանցում: Մադոննան իր ձեռքով գրել է. ” ԱՄՆ, հանուն մարդկության բարեկեցության մի խառնվիր  Սիրիայի գործերին ”:

11 ժամում լուսանկարը գնահատել է  27 հազար մարդ: Շուրջ 1000 օգտատեր էլ մեկնաբանություններ է թողել:

Մադոննան բազմիցս է հանդես եկել քաղաքական արտահայտություններով: Ավելի վաղ նա հանդես է եկել Իրաքից զորքերը դուրս բերելու կոչով:

Գերմանիայում թուրքերին հատուկ պահպանակներ են բաժանվել

germany  Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևը պահպանակներ է բաժանել գերմանաբնակ թուրքերին, մյուս օտարերկրացիներին և խտրականության դեմ հանդես եկող գերմանացիներին: Ինչպես հաղորդում է «Habertürk»-ը, պահպանակների համար հատուկ տուփեր են պատրաստվել, որոնց վրա գրվել է՝ «Օտարերկրացիների և ընտրյալ գերմանացիների համար»: Նեոֆաշիստները այս ակցիայով նպատակ ունեն կանխելու օտարերկրացիների ծնելիության մակարդակի աճը:

Կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Անդի Քնապը հայտնել է, թե որն է իրենց նշանաբանը՝ «Օտարնե՛ր, ինքներդ ձեզ մի՛ շատացրեք»: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել և՛ գերմանացիների, և՛ գերմանաբնակ փախստականների մոտ: Գերմանիայում ֆաշիստական վարչակարգի իշխանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հղի կանանց բռնի վիժեցնում էին, որի հետևանքով նրանց մեծ մասը մահանում էր:

Իսլանդիայի վարչապետը Օբամայի հետ հանդիպմանը տարբեր կոշիկներով է եկել

varchapet   Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դեյվիդ Գունլաուգսոնը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի  հետ  հանդիպմանը  Ստոքհոլմում եկել է երկու տարբեր կոշիկ հագած: Վարչապետը կոստյումով է եղել, աջ ոտքին սովորական կոշիկ է հագել, իսկ ձախ ոտքին՝ սպորտային:

koshik  Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»,  այս միջադեպը չի վրիպել լրագրողների ուշադրությունից: Տեսնելով, որ տեղի ունեցածը սոցիալական մեդիայում լայն քննարկման առարկա է դարձել, Իսլանդիայի վարչապետի ծառայության ներկայացուցիչները ստիպված են եղել պարզաբանում տալ: «Վարչապետ Գունլաուգսոնի ձախ ոտքի վրա վիրուսի հետևանքով վերք է առաջացել, այս պատճառով էլ նա ստիպված էր սպորտային կոշիկ կրել: Նման հանդիպման կանոնները հայտնի են` պետք չէ մարզակոշիկ հագնել: Սակայն իրավիճակը ներկայացնելուց հետո մյուս առաջնորդները ըմբռնումով մոտեցան հարցին»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Ռուս հայտնի մոդելին սպանել է ամուսինը

rus-modeli Ռուս հայտնի մոդել Յուլյա Լոշագինայի դիակը գտնվել է Ուրալյան լեռների անդատներում՝ ամբողջովին մերկ, կոտրված պարանոցով և այրված դեմքով: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Մահացածի ինքնությունը պարզելուց հետո ձերբակալվել է նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիդրի Լոշագինը: Համապատասխան ստուգումներից հետո կասկածյալի մոտ ՄԻԱՎ-ի վարակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ Յուլյան ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: Դմիդրին, իմանալով այդ մասին, սկսել է կարծել, թե կինը իրեն էլ է վարակել: Վախից խելագարության հասած Դմիտրին սպանել է երիտասարդ կնոջն ու նետել անտառում: Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքում տեղի ունեցած դատական լսման ժամանակ Դմիտրին ասել է, որ սիրում էր կնոջը և հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Եգիպտոսում արգելվել է «Մուսուլման եղբայրների» գործունեությունը

Muslim_Brotherhood Այսօր Եգիպտոսի կառավարությունը որոշում է ընդունել երկրում արգելելու «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Al-Akbar» թերթը: Այնուհանդերձ եգիպտական կառավարությունը այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամեդ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները, հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:

Մարտունիում կանցկացվի շախմատի «Սևանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը

chp_chess_gameՍեպտեմբերի 7-17-ը Մարտունիում կանցկացվի  շախմատի «Սևանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը (Հայաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մարկուս Ռագերը (Ավստրիա), Դարիուշ Շվիերցը (Լեհաստան):

Բելգիայում հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ձերբակալելՍեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օդանավակայանում հայտնաբերվել և  բերման է ենթարկվել Սիրիայի Արաբական Հանրապետության և Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1964 թ. ծնված  Գեորգես Դ.-ն, որը մայիսի 30-ից Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության հեղինակ կամ համահեղինակ, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով:

Բռնության զոհին ցանկանում են ամուսնացնել բռնարարի որդու հետ

ol300137845094040-ամյա տղամարդու կողմից սեքսուալ բռնության  զոհ դարձած 6-ամյա աղջկան ցանկանում են  ստիպողաբար կնության  տալ այդ մարդու որդուն:

Հնդկական Քեշավպուրա գյուղից հասած տեղեկությունների համաձայն, աղջկա ծնողները դեպքից հետո դիմել են ոչ թե օրենքի պահապաններին, այլ գյուղի ավագներին, որոնք էլ խորհրդակցելով  որոշեցին, որ աղջկա  ու նրա ընտանիքի պատիվը փրկված կլինի միայն  այն դեպում, եթե երեխային ամուսնացնեն բռանաբարությունը կատարողի 8-ամյա որդու հետ: Բարբեախտաբար, փոքրիկներն ու նրանց ծնողները հրաժարվեցին ենթարկվել ավագանու որոշմանը, դրանից հետո տղամարդուն ձերբակալեցին: Ոստիկանները նաև մտածում են գյուղի ավագանուն պատասխանատվության ենթարկելու մասին:

Վերջերս Հնդկաստանում հաճախացել են կանանց ու երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների դեպքերը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  5  դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը,  գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Բիլայն»-ի երեք աշխատակիցները և օտարերկրացիները ծեծել են միմյանց

ծեծկռտուքՍեպտեմբերի 3-ին,  ժամը 00.35-ին,  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային մասի փափուկ  հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի  Վաֆա Ա.-ն,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի Հյուսիսային պողոտայում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող «Բիլայն» ընկերության երեք  աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս և պատճառել վնասվածք:
 Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին  հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է «Բիլայն» ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ  Ս., Գուրգեն Մ. և Մնացական Ս.,  որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին,  ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի և նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  Ալբերտ Ա.-ից և Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություններ:
 Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ստեփանավանում որդին սպանել է հորը

դանակահարելՍեպտեմբերի 4-ին, ժամը 22.20-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 1965 թ. ծնված Սամվել  Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1982  թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վանիկ Ջուլհակյանը  ձերբակալված է:
Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Գետահովիտում մեքենաներ են բախվել, մեկ մարդ մահացել է

ավտովթարՍեպտեմբերի 6-ին, ժամը 00.35-ի սահմաններում, «ԳԱԶ-66»  մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1981 թ. ծնված  Ջահան   Ղուկասյանը,   տեղում մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վրաերթ կատարած վարորդը հեծանվորդին տեղափոխել է հիվանդանոց

ՎրաերթՍեպտեմբերի 5-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Մերսեդես E-230»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արարատ քաղաքից Արարատ գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա հեծանվորդի և  նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վստահությունը չարաշահելով գումար է կորզել

ոստիկանություն3Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները  պարզել են, որ հուլիսին, 1981  թ. ծնված Արեն Ղ.-ն, վստահությունը չարաշահելով, 1959 թ. ծնված Աշոտ  Մ.-ից  խաբեությամբ վերցրել է 100.000 դրամ, որի դիմաց պարտավորվել է տալ 500 լ դիզվառելիք, սակայն մինչ օրս չի վերադարձրել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.50-ին,  ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արեն Ղ.-ն Էջմիածին քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հարձակվել ու ծեծել են 6-7 հոգով

ծեծՍեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի  հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:
Ժամը 23.20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում:
Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Տղամարդիկ բարձրահասակ են դարձել

522883c4-a22a-a064-a22a-a06b9e047e34.photo.0Հարյուր տարի առաջ եվրոպացի տղամարդու  հասակը 167 սմ է եղել, XX  դարավերջին` 177,5: Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի գիտնականները վերլուծել են  Եվրոպացի 21 տարեկան տղամարդկանց մադաչափական տվյալները և արձանագրել տղամարդկանց հասակի աճ: Նման միտման հիմնական պատճառը, բժիշկների կարծիքով, բնակչության կենսամակարդակի բարելավումն է ու երեխաների շրջանում վաղ մահացության նվազումը:

Բենիլյուքսի երկրները տառապում են անսովոր բարձր ջերմաստիճանից

i (2)Անսովոր շոգ է Հոլանդիայում ու Բելգիայում:

Ամստերդամի ուԲրյուսելի փողոցներում կարելի է այս ժամանակի համար անսովոր պատկեր տեսնել. շոգից փրկվելու որոնումներով, բնակիչները գրավել են շատրվանները, լողավազանները և  ջրամբարները: Օրվա ընթացքում ջերմաստիճանը հասնում է +30 0 ու դեռ ավելի:

Օդերևութաբանների տվյալներով, այդքան անսովոր շոգ տարածաշրջանում չի եղել 1962-ից:

 

Ինդոնեզիան Ադրբեջանին առաջարկել է համատեղ ինքնաձիգներ արտադրել

1Ինդոնեզական PT Pindad ընկերությունը Ադրբեջանին առաջարկել է համատեղ արտադրել ինքնաձիգներ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ինդոնեզական կողմը SS-2 ավտոմատ հրացանի համատեղ արտադրության մասին առաջարկ է ներկայացրել Բաքու իր ներկայացուցիչների այցի ընթացքում:

PT Pindad-ն   Ինդոնեզիայի պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերություններից է և արտադրում է տարատեսակ ռազմա-տրանսպորտային միջոցներ, ռազմական մեքենաներ, զինամթերք: Նրա կողմից արտադրվող SS-1 և SS-2 ավտոմատ հրացանները օգտագործվում են Ինդոնեզիայի և մի շարք այլ երկրների բանակների կողմից:

Չինաստանի Հուբեյ նահանգի գետից տոննաներով թունավորված ձկներ են հանվել

poisoned-fish3Չինաստանի գետերից մեկը կրկին երկրում աղտոտվածության բարձր մակարդակի օրինակ է դարձել:

Սինհուա լրատվամիջոցը չորեքշաբթի հայտնել է, որ իշխանությունները Հուբեյ նահանգի գետերից մեկի 40 կմ ձգվող հատվածից 110 տոննա սատկած ձուկ են հանել:

Այս շաբաթ տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է գետի մեկերեսը և ափերը ծածկվել արծաթագույն ձկներով:

Նահանգային շրջակա միջավայրի պահպանության գրասենյակից հայտնում են, որ ձկների սատկելու պատճառ է դարձել մոտակայքում գտնվող քիմիական գործարանից գետի մեջ մեծ քանակությամբ ամոնիակի արտանետումը: Երեքշաբթի գետից վերցված ջրի նմուշի հետազոտումից հետո պարզվել է, որ այնտեղ ամոնիակի քանակը մեկ լիտրում հասնում է 196 միլիգրամի, այնինչ Առողջապահության համաշխարհային գրասենյակի տեղեկություններով՝ ջրի ներքին շերտերում ամոնիակի պարունակությունը սովորաբար 0,2 միլիգրամ է լինում մեկ լիտր ջրում, իսկ մակերևույթի ջրերը կարող են մեկ լիտրում պարունակել մինչև 12 միլիգրամ ամոնիակ:

Սինհուա լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հուբեյի շրջակա միջավայրի համար պատասխանատու մարմինները կարգադրել են փակել գործարանը:

LG-ին վախեցրել է իր մոտ աշխատելու համար դիմած մարդկանց՝ «լուսամուտից» հսկայական երկնաքարի անկում ցուցադրելով (տեսանյութ)

Applicants for a job interview with LG Electronics1Չիլիում LG էլեկտրոնիքսում աշխատելու նպատակով հարցազրույցին մասնակցած մարդիկ իրենց կյանքի ամենասարսափազդու պահն են ապրել, քանի որ ընկերությունը դաժան կատակ է խաղացել նրանց գլխին և դա ընդգրկել իր գովազդի մեջ:

LG-ին ցանկանալով գովազդել, թե ինչպես են իրական թվացող պատկերները հայտնվում իր արտադրած 82 դույմ տրամաչափով ‘Ultra HD’ հեռուստացույցի վրա, կեղծված գրասենյակում լուսամուտի փոխարեն տեղադրել է հեռուստացույցի էկրան:

Այնուհետև չորս դիմորդներ՝ երկու կին և երկու տղամարդ են նկարահանվել այդ գրասենյակում հարցազրույց անցնելիս:

Հարցազրույցի սկզբում ամեն ինչ կարծես լավ է ընթանում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ «լուսամուտից» երևացող կապույտ երկինքը սևանում է և ամպերից երկնաքար է ընկում՝ հանկարծակի պայթեցնելով քաղաքը:

Ձայնային էֆֆեկտների համադրությամբ կենդանի պատկերները այնքան իրական են թվում, որ բոլոր չորս դիմորդները խուճապի մեջ սկսում են գոռալ՝ կարծելով, թե իրենց քաղաքը ավերվում է:

Այդ տեսարանից հետո լույսերը մի քանի րոպե անջատում են, ինչը ավելի ողբերգական պահեր է ստեղծում զոհերի համար:

Վերջում լույսերը միացնում են և LG-ի թիմը մտնում է ներս՝ կատարվածից անտեղյակ խեղճ մարդկանց շնորհավորելու համար:

Երկուշաբթի օրից ի վեր YouTube-ում հայտնվելուց հետո՝ հոլովակը դիտվել է 700,000 անգամ: