Սեպտեմբերի 11-ի 12-րդ տարելիցը

o_676078Այսօր ԱՄՆ-ում սգո միջոցառումներ են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցի կապակցությամբ: 08:46-ին Նյու Յորքում միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Հենց այդ պահին 12 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկին բախվեց ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից առաջինը:

Սգո արարողությունը տեղի կունենա այն վայրում, ուր կանգնած են եղել երկվորյակ աշտարակները, իսկ այժմ այնտեղ հուշահամալիր է: Ավանդության համաձայն, զոհերի հարազատները կընթերցեն 2977 անուն պարունակող ցուցակը: Ընթերցումը 5 անգամ կընդմիջվի լռության րոպեներով, որոնք կհիշեցնեն այն օրվա ողբերգականության մասին:  Միջոցառմանը հանդես կգան քաղաքական գործիչներ ու նաև քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ի դեպ, նա  Նյու Յորքի քաղաքապետ է նշանակվել  ողբերգական դեպքից  երկու ամիս անց:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը կայցելի Երևան

1Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը կայցելի Երևան։

 

Ինչպես հայտնում է ադրբեջանական “1նյուզ”կայքը, այս մասին սեպտեմբերի 10-ին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։

 

“Այցի նպատակը Եվրամիության “Արևելյան գործընկերության” անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին մասնակցությունն է: Ադրբեջանը հետաքրքրված է Եվրամիության հետ կապերի զարգացմամբ, ուստի Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչները կմասնակցեն Երևանում կայանալիք հանդիպմանը”,-ընդգծել է Աբդուլաևը:

 

Նիստը կկայանա սեպտեմբերի 12-13-ին:

 

 

 

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

482. Minister Nalbandian received OSCE Minsk group co-chair 10.09.2013Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբիԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված  մեկ ամբողջություն կազմող  սկզբունքների և տարրերի հիման վրա։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։

 

Իտալիայի ֆուտբոլի հավաքականն ավելի ամրապնդեց դիրքը

բրազimagesԱվարտվեց աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միասին միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Իտալացիներն առավելության հասան 2:1 հաշվով և 8 խաղից հետո վաստակած 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 13 միավոր ունեն Բուլղարիայի ներկայացուցիչները: Դանիայի հավաքականը հավաքել է 12 միավոր: Չեխիայի և Հայաստանի ընտրանիները ձեռք են բերել  9-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը` 3 միավոր: Վերջինս  միայն մեկ անգամ է հաջողության հասել և Երևանում հաղթել է Հայաստանի թիմին:

Վարդան Մինասյանը կրկին գոհ է իր ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղից

2010 National football ChampionshipՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ղեկավարած թիմի աշխարհի առաջնության խմբային  մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր` 4 խաղում կրած պարտությունից, հերթական ձախողումից հետո (Հայաստան-Դանիա` 0:1), հանդիպելով լրագրողներին, ասել է, որ գոհ է և շնորհակալություն է հայտնել իր թիմի ֆուտբոլիստներին:
Դա այն դեպքում, երբ մրցակցի  դարպասին ոչ մի վտանգավոր պահ չի ստեղծվել:

Կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է շարունակել «հաջող» աշխատանքը:

Հավելենք, որ նույնպես B խմբում ըմնդգրկված Բուլղարիայի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Այս պահին հանդիպման 77-րդ րոպեն է ընթանում մյուս խաղում, և իտալացիները նույն` 2:1 հաշվով հաղթում են չեխերին: Ընդ որում, առաջինը խաղի հաշիվը բացել էին Չեխիայի ներկայացուցիչները: 19-րդ րոպեին չեխերից աչքի էր ընկել Կոզակը: Իսկ տանտերերից Կիելինին և Բալոտելին  մրցակցի դարպասը գրավել են 51-րդ և 54-րդ րոպեներին: Ընդ որում, Բալոտելին հստակ է իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը: