«Եվրատեսիլ 2014»Ավստրիան կներկայացնի մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստը , լուսանկարներ, տեսանյութ

4(589)Ավստրան արդեն որոշում է ընդունել “Եվրատեսիլ 2014»միջազգային երգի մրցույթին ներկայացնել տրանսվեստիտ կատարող Կոնչիտա Վուրստին: Նկատենք, որ “Եվրատեսիլ 2013»2(785)-ի ներկայացուցիչը Ավստրիայում չէր ընդունվել հանրային հեռուստատեսության կողմից:Կոնչիտա Վուրստի համար դեռ երգ չի ընտրվել: Սակայն կատարղի ելույթը կարելի է դիտել   «Եվրատեսիլ  2012» ավստրական ընտրության երգը, որտեղ Կոնչիտան երկրորդ տեղն էր գրավել: Նրա իրական անունը Թոմ Նյուվերզ է, նա ծնվել է  1988 թ.:Շոու բիզնեսում  Թոմ Նյուվերզի կարիերան սկսել է  Starmania ռեալիթի շոուում, հետո նա մասնակցել է «Jetzt anders»Բոյս-բենդում:Կոնչիտայի կերպարով  Թոմ Նյուվերզ  հանդես է եկել «Die grobe Chance»տաղանդների շոուի ժամանակ, որից հետո այդ կերպարվ հանդես է գալիս մինչ օրս:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Իլհամ Ալիևի հաղթանակը

Ադրբեջան,Իլհամ Ալիև,Սահմանադրական դատարանՀոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստում հաստատվել են հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց համաձայն իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54%-ը (3.126.113 մարդ): Ալիևը ղեկավարելու է առաջիկա 5 տարվա ընթացքում:

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Ջամիլ Հասանլին, ով ըստ պաշտոնական տվյալների` հավաքել է քվեների 5.53%-ը: Վերջինս խնդրել է իրեն խոսքի իրավունք տալ, սակայն մերժել են, որից հետո Հասանլին լքել է նիստի դահլիճը:

Ալիևը նախագահի պաշտոնում ընտրվել է 3-րդ անգամ: 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը հավաքել էր 76% ձայն, 2008թ.-ի ընտրություններում`88.73% ձայն:

Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ-ի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից սկսած:

 

Լաբորջինին հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք մեքենան

Լաբորջինին այսօր հրապարակել է 5,4 3 միլիոն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք մեքենան:

ԼաբորջինիԱռանց տանիքի զարմանահրաշ Lamborghini Veneno Roadster գերմեքենան արտադրվելու է սահմանափակ քանակով:

Lamborghini Veneno Roadster2Իտալական ընկերության արտադրած մեքենան ստեղծված է ճանապարհներին մրցուղային ավտոմեքենայի նման վարելու համար՝ այն դարձնելով երբևէ ստեղծված ամենաէքստրեմալ մեքենաներից մեկը:

Veneno Roadster մոդելը 100կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 2,9 վայկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը հասնում է 354 կմ/ժ-ի:

Մեքենայի տանիքով տարբերակից կարտադրվի ընդամենը երեք հատ և կարժենա 5 միլիոն դոլար:

Lamborghini Veneno Roadster4Լամբորջինին պնդում է, որ մեքենայի իրանի յուրաքանչյուր դետալ ստեղծված է ճնշման ուժը մեծացնելու և ձգողականությունը նվազագույնի հասցնելու նպատակով, որպեսզի օպտիմալացնի ճանապարհի վրա մեքենայի կառավարումը:

Այս մեքենան տաս անգամ թանկ է նույն ընկերության արտադրած Aventador մոդելից, նույն գնով կարելի է ձեռք բերել նաև 335 Ford Fiesta մակնիշի ավտոմեքենա:

Մեքենան ունի 6,2 լ տարողությամբ շարժիչ և գերարագ փոխանցման տուփ, որը մեքենայի անիվներին հսկայական ծավալով ուժ է հաղորդում:

Մեքենան, որը ընդհանուր ինը մոդելով վաճառքի կհանվի 2014թ-ին, արտադրվել է Լաբորջինիի 50-ամյակի շրջանակներում:

 

Հնդկաստանում թունավոր խմիչքից 32 մարդ է մահացել, ևս 50-ը թունավորվել են

india-toxic liquor-kills peopleՈստիկանությունից շաբաթ օրը հայտնել են, որ հյուսիսային Հնդկաստանում անօրինական արտադրված, թունավոր խմիչքից  32 մարդ է մահացել, որոնց մեծ մասը աղքատ բանվորներ են եղել, տասնյակ մարդիկ թունավորվել են:

Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ զոհերը թունավոր խմիչքը հինգշաբթի օրը գնել էին Ուտտար Փարդեշ նահանգի գյուղերից մեկից:

Նրանք լիկյորը խմելուց անմիջապես հետո վատ էին զգացել և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Սպան նշում է, որ ուրբաթ օրվա դրությամբ 32 մարդ է մահացել:

50 մարդ ներկայումս բուժվում են հիվանդանոցում, նրանցից մի քանիսը թունավոր թորման հետևանքով կուրացել են:

Ոստիկանությունը ձերբակալել է խմիչքը վաճառած խանութի տիրոջը, որի որդին ևս մահացել է թունավոր ըմպելիքը խմելուց հետո: Իշխանությունները այժմ հետաքննում են խմիչքի վաճառքի գործում պաշտոնյաների հնարավոր անտեսումները՝ այդ կապակցությամբ ութ կառավարության պաշտոնյա և չորս ոստիկանության սպա են հեռացվել աշխատանքից:

Հնդկաստանում անօրինական արտադրված խմիչքներից մահացության դեպքեր հաճախ են գրանցվում, քանի որ աղքատները ի վիճակի չեն լինում լիցենզավորված խմիչքներ գնել: Անհայտ ծագման խմիչքները հագեցած են լինում թունաքիմիկատներով՝ դրանց թնդություն հաղորդելու համար:

 

Դիեգո Մարադոնային Իտալիայում 39 միլիոն եվրո չվճարված հարկերի ծանուցագիր են ներկայացրել

Դիեգո Մարադոնա,ԻտալիաԴիեգո Մարադոնային Իտալիայում 39 միլիոն եվրո չվճարված հարկերի ծանուցագիր են ներկայացրել, սակայն իշխանությունները որևէ գումար առգրավելու իրավունք չեն ունենա

Դիեգո Մարադոնային ներկայացրել են1980-ականներին Նապոլիի կազմում խաղալու տարիներին չվճարված 39 միլիոն եվրո հարկերի ծանուցագիր:

Իտալիայի հարկերի հավաքագրման գործակալությունից զգուշացրել են ֆուտբոլիստին, որ հարկը գանձելու նպատակով նրանք կսառեցնեն շատերի համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը համարվող ֆուտբոլիստի կարողությունը:

Ամեն դեպքում հայտնում են, որ սա պարզապես ձևական գործընթաց է, քանի որ այդ փաստաթղթերը ընդամենը ուժի մեջ կլինեն 180 օր և երբ Մարադոնան Իտալիայում լինի, դրանք վերաձևակերպելու կարիք կլինի:

Հարկերի հավաքագրման Equitalia գործակալությունից հայտնում են, որ սրանով ֆուտբոլիստի վրա ճնշում չի գործադրվում:

52-ամյա ֆունտբոլիստին, որը Միլանում էր գտնվում իր կյանքի մասին պատմող DVD սերիաները գովազդելու նպատակով, չվճարված 39 միլիոն եվրո հարկերի հավաստագիրը հանձնել էին հյուրանոցի համարում:

Ըստ երևույթին նա ծանուցագիր է ստորագրել, որով օրինական կերպով իշխանություններին չի թույլատրում առգրավել Իտալիայում գտնվող իր կարողությունը:

Նախկինում Մարադոնայի Իտալիա այցելությունների ժամանակ հարկային գործակալները ֆուտբոլիստից առգրավել են 3,700 ֆունտ արժողությամբ ադամանդյա ականջօղեր և 9,000 ֆունտ արժողությամբ երկու Rolex ժամացույցներ:

Մարադոնան Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Վասլ ակումբից 2012թ-ին հեռանալուց հետո այժմ այդ երկրի սպորտի դեսպանն է:

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

հհ նախագահի հրամանագիրըՀայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով`
Գեորգի Գագիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան (հետմահու)

Արիության մեդալով՝
Արմեն Գևորգի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան

Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Հովհաննես Հարությունի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով՝
Նարեկ Արարատի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային

Էդգար Վարդանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային):

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկա

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ

 

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ
«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել:

Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի բուհական համակարգում: Ներկա փուլում Հայաստանի ամենակարևոր խնդիրների շարքում է ժամանակին համընթաց քայլելու և տեխնիկական նորագույն ձեռքբերումներին տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Այսօր պետք է հնարավորինս արագ մեր ժողովրդին հասանելի ու մատչելի դարձնենք աշխարհի տարբեր վայրերում ստեղծվող տեխնիկական նորամուծությունները:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ կրթության ասպարեզում և գիտական նվաճումներ: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները մշտապես պահանջված են լինելու` իրենց արժանի կիրառումը գտնելով կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

մակՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն` 9-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի երկու հանդիպում: Հայաստանի չեմպիոն «Շիրակը» սեփական հարկի կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ` 5:2 հաշվով:

«Միկան» հյուրընկել էր «Արարատին» և պարտվեց 0:1 հաշվով: Վերջինս 8 խաղից հետո վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակն» ու «Փյունիկն» ունեն 12-ական միավոր: «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Գանձասարն» ու «Միկան» հավաքել են 11-ական միավոր: «Բանանցն» ունի 8, «Ուլիսը» և «Ալաշկերտը»՝ 3-ական միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 5:2

Դավիթ Հակոբյան, 50, Անդրանիկ Բարիկյան, 52, 58, Սերժ Դեբլե, 60, Դավիթ Ղանդիլյան, 81 – Միհրան Մանասյան, 7, Տիգրան Գրիգորյան, 77

«Միկա» – «Արարատ»՝ 0:1

Ալեքսանդր Ռակիչ, 85

Թուրքերը «Գեզի» այգու իրադարձությունների համար հայերին են մեղադրում

Թուրքիա, «Գեզի»,Ահմեդ ԱքգյունդյուզԹուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ Հոլանդիայում տեղակայված Ռոտերդամի ahmedիսլամական համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ահմեդ Աքգյունդյուզի՝ Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների մասին մեկնաբանությունները առաջացրել են հոլանդական խորհրդարանի դժգոհությունը: Աքգյունդյուզը «Գեզիի» համար ցույցերը համեմատել է Աբդուլ Համիդ սուլթանի ժամանակաշրջանում 1909 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած ապստամբության հետ: «Գեզի այգու իրադարձությունները մի երկրորդ մարտի 31 դարձան: Այն ժամանակ նպատակը սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց անելն ու Օսմանյան կայսրությունը մասնատելն էր: Իսկ վերջին դեպքերը ղեկավարվում էին անհավատների, PKK-յականների, հարբեցողների, վաշխառուների և ԺՀԿ-յականների գաղափարների կողմից»,-ասել է Աքգյունդյուզը:
Ահմեդ Աքգյուդյուզը անդրադարձել է նաև այն հարցին, թե ովքեր էին ցույցերի ժամանակ հավաքվել ստամբուլյան «Գեզի» այգում: «Եթե նայեք կառավարության հետ բանակցելու համար կազմավորված հանձնաժողովին, ապա կհասկանաք, թե ովքեր էին դրանք: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ դրանք եվրոպական կենսակերպ վարող ընտանիքների երեխաներն էին, հայերի նման թուրք և մուսուլման չհանդիսաղող ընտանիքների երեխաները: Նրանց միացան եվրոպացիները, Ամերիկան և Իսրայելը»,-նշել է պրոֆեսորը:

 

Լիբանանում առևանգված երկու թուրք օդաչուները ազատ կարձակվեն

թուրք օդաչուԱյս տարվա օգոստոս ամսին Լիբանանում առևանգված երկու թուրք
օդաչուները շուտով ազատ կարձակվեն: Այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը՝ չմանրամասնելով գերիների ազատման մանրամասները:
Թուրքական ավիաուղիների աշխատակից օդաչուները գերի էին ընկել Բեյրութում հյուրանոց գնալու ճանապարհին: Նրանց առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր «Զուվար ալ Ռիդա» խմբավորումը: Ավելի վաղ «Ահ Նահար» թերթը հաղորդել էր, որ գերիներին անհայտ ուղղությամբ են տարել այն բանից հետո, երբ լիբանանյան ոստիկանությունը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը:

 

 

Նախկին Թուրքիայից ոչինչ չի մնացել. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԻնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան տնտեսապես կախում չունի աշխարհի ոչ մի երկրից և նախկին Թուրքիայից ոչինչ չի մնացել: Նախարարի խոսքերով՝ ներկայումս երկիրը մեծ հաջողությունների է հասել տնտեսության բնագավառում և ինքնուրույն է արտադրում ռազմական տեխնիկա: Դավութօղլուն նաև նշել է, որ նախկինում Թուրքիան չէր մասնակցում միջազգային կարևորության խնդիրների լուծմանը, սակայն այժմ իրենք մեծ ազդեցություն ունեն աշխարհում:
Հետաքրքրական է, որ Դավութօղլուն, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններին, նշել է, որ մինչև հիմա Թուրքիան պաշտպանական դիրք էր գրավում Հյուսիսային Կիպրոսի և Հայոց ցեղասպանության հարցերում, «սակայն այժմ Անկարան ունի պրոֆեսիոնալ դիվանագետներ և քաղաքական գործիչներ».-ասել է Դավութօղլուն:

Կահիրեում կրկին զանգվածային բախումներ են, կան տուժածներ

ԵգիպտոսԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի հազարավոր կողմնակիցները կրկին բողոքի ցույցերի են դուրս եկել Կահիրեում՝ դժգոհության արտահայտություններ անելով բանակի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսի հասցեին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Կահիրեի հարավային մասում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ զանգվածային բախումների հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել, 4 մարդ վիրավորվել է:
Մուրսիի կողմնակից իսլամիստները բազմամարդ ցույցեր են անցկացրել նաև Եգիպտոսի մյուս քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Բուհայրայի շրջանում: Ի տարբերություն հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի, որոնց ընթացքում սպանվեցին «Մուսուլման եղբայրների» տասնյակ կողմնակիցներ, երեկվա ցույցը անցել է համեմատաբար հանգիստ, առանց միջադեպերի:

 

 

Թուրքիայում արգելվել են երթևեկության կանոնների խախտման տեսարաններով ֆիլմերը

ֆիլմ2012 թվականին Թուրքիայում ընդունվեց օրենք համաձայն որի հայրենական արտադրության ֆիլմերում արգելվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեսարանների օգտագործումը: Այնուհանդերձ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վերջին 11 ամիսների ընթացում, Թուրքիայում մոտ 2000 ֆիլմ է նկարահանվել, որոնց թվում կան նաև վերոնշյալ օրենքը շրջանցած ֆիլմեր:

Թուրքական «Զամանի» հաղորդմամբ՝ կառավարության որոշման համաձայն՝ կառավարության որոշմանը չհետևած ֆիլմերից կհանվեն երթևեկության կանոնների խախտման տեսարանները: Նշենք, որ 2012 թվականին ընդունված օրենքի շնորհիվ նման տեսարաններով ֆիլմերի թիվը 80-ից հասել է 10 տոկոսի:

Ֆրանսիայի դատարանը որոշում է ընդունել, որ քաղաքապետները չեն կարող կասեցնել նույնասեռականների ամուսնությունները

նույնասեռականների ամուսնություններՖրանսիայի գերագույն դատարանը ուրբաթ որոշում է ընդունել, որի համաձայն՝ ֆրանսիացի քաղաքապետները իրենց անձնական, բարոյական կամ կրոնական համոզմունքների հիման վրա իրավունք չունեն չօրինականացնել նույնասեռականների ամուսնությունները:

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ նույնասեռականների ամուսնության վերաբերյալ օրենքը ոչ մի կերպ չի խախտում քաղաքապետների «խղճի ազատությունը» և ըստ այդմ ենթակա է կիրառման:

Սեպտեմբերի 18-ին յոթ քաղաքապետներից բաղկացած մի խումբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոք էր ներկայացրել սահմանադրական դատարան:

Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքը պառլամենտը ընդունվել էր այս տարվա սկզբին, և այն նախագահ Ֆրանսուա Օլանդի հաստատմամբ մտել էր ուժի մեջ:

Աշխարհի մի շարք երկրներ օրինականացրել են նույնասեռականների ամուսնությունը, որոնց մեծ մասը գտնվում է Եվրոպայում, և նրանց թիվը աճում է:

 

Արթուր Բաղդասարյանը գլխավորեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան

աբbig_66eb307cc17d47997be07445f0a8ceb5Այսօր անցկացված վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել է նոր նախագահ: Այսուհետ այդ պարտականությունները կկատարի Հայաստանի ազգային անվտանգոևթյան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախկին նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 3 տարի ֆեդերացիան  գլխավորելուց հետո, այլևս չի առաջադրվել այդ պաշտոնում ընտրվելու համար: Նա հրաժարական է տվել:

 

Հայաստանցի ու դաղստանցի 5 դրամանենգի են ձերբակալել Մոսկվայում

pic_459c2784176225d645ba84e9e2fd82daՄոսկվայում ձերբակալել են Դաղստանի ու Հայաստանի 5 բնակչի, որոնց կասկածում են դրամանենգության մեջ: Բոլորը դատարանի որոշմամբ հսկողության տակ են գտնվում: Ոստիկանությունը ենթադրում է , որ կասկածյալները մի քանի  հանցակիցներ ունեն, որոնց անձը դեռևս հաստատել չի հաջողվել:

Կազմակերպիչը` ըստ քննիչների, հայաստանցին է համարվում: Նրանք կարծում են, որ կեղծ փողերի արտադրություն դեռևս 2010-ին է կազմակերպվել .թղթադրամները պատրաստվել են Մոսկվայում ու մերձմոսկովյան Չեխովում, ապա տարածվել մյուս քաղաքներում:

Բելառուսին սպառնում են որակազրկմամբ

1603252_20131018233345Բելառուսը “Եվրատեսիլում” մասնակցության իրավունքից կարող է զրկվել մի քանի տարով, եթե իր երկրում  միջոցառումը չցուցադրի սկզբից մինչև վերջ: Բանն այն է, որ որոշ բելառուսներ չեն կամենում իրենց հեռուստաէկրաններին տեսնել Ավստրիայի ներկայացուցչին ու պետությունից վճռական գործողություններ են պահանջում: Նրանց ցնցել է այն լուրը, որ մրցույթին մասնակցելու է տրանսվեստիտ –երգիչ Կոնչիտա Վուրսթը:

Դժգոհ քաղաքացիները Նախարարություն  հանրային դիմում են ներկայացրել, որը ստորագրողները դեմ են, որ բելառուսական հեռուստաէկրաններին կանացի հանդերձանքով մորուքով տղամարդու ցուցադրելը բելառուսական հասարակության համար անընդունելի կենսակերպի քարոզ է:  Պարզ չէ, թե քանի բելառուս է եմ , որ հեռուստաէկրաններին հայտնվի տրանսվեստիտը, քանի որ դիմումի  տակ 1000-ից քիչ ավելի ստորագրություններ են:

Եթե Բելառուսը ցույց  չտա տրանսվեստիտի ելույթը, ապա “Եվրատեսիլի” ղեկավարությունը համապատասխան պատժամիջոց կսահմանի` նախազգուշացումից մինչև մրցույթին մասնակցության իրավունքից զրկում, այն էլ` մի քանի տարով:

Կոնչիտա Վուրսթը կամ  Թոմ Նյուվերզը ծնվել է 1988-ին: Առաջին անգամ  որպես Կոնչիտա Վուրսթ ելույթ է ունեցել տաղանդների Die grobe Chance շոուում:

 

Հյուրընկալվելով բնակարանում՝ ոսկյա մատանի էր գողացել

ձերբակալելՀոկտեմբերի 18-ին, ժամը12.00-ին, ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Նաիրի Գ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանության չի դիմել: Ոստիկանները նրանից ընդունել են հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

Երևան-Գորիս ճանապարհին «ՎԱԶ-21104»-ը հարվածել է ձիերի

ձիերՀոկտեմբերի 17-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ին հարվածել է 2 ձիերի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գորիս» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: