ԵԽԽՎ-ն ճանաչել է Իլհամ Ալիևի լեգիտիմությունը

4Վիեննայում նոյեմբերի 22-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը   նիստի ժամանակ, հավանություն է տրվել Ադրեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցին, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը: ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Վալտերը նշել է, որ խորհրդարանականները և միջազգային դիտորդները ընտրությունները գնահատել են որպես ադրբեջանցի ժողովրդի կամքի արտահայտում:

“Ինձ մտահոգել է, որ միջազգային դիտորդները միասնական դիրքորոշում չեն դրսևորել: Սակայն այն, որ ԵԱՀԿ միջազգային մյուս դիտորդներից տարբեր դիրքորոշում ունի, նորություն չէ: Իհարկե, Ադրբեջանում կան որոշակի խնդիրներ: Ընտրությունների օրը մեր դիտորդները մի շարք խնդիրներ և թերություններ են արձանագրել: Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները պետք է շարունակվեն, և  մենք ևս պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ Իլհամ Ալիևը ստացել է ձայների ավելի քան 85%-ը: Նա լեգիտիմ նախագահ է, և այդ փաստը կասկած րի հարուցում”, -ասել է Վալտերը:

 

Համացանցում տարածված հոլովակում կենդանաբանը ընտանի կատուների նման խաղում է գիշատիչ առյուծների հետ (տեսանյութ)

առյուծՆրանք հայտնի են որպես դաժան գիշատիչներ, որոնք սուր ատամներով հոշոտում են իրենց զոհին, սակայն համացանցում հայտնված նոր հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են առյուծները տնային կատուների նման խաղասեր վարք ցուցաբերում:

կևին ռիչարդսոն,առյուծՀոլովակը նկարահանել է կենդանաբան, 39-ամյա Քևին Ռիչարդսոնը Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում՝ իր մեջքին ամրացված GoPro տեսախցիկի միջոցով:

Ռիչարդոսնին հաջողվել է տեսախցիկ ամրացրել նույնիսկ առյուծների մեջքին՝ նրանց զբոսանքները տեսագրելու նպատակով:

MailOnline-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ժամանակ Ռիչարդսոնը հայտնել է, որ ինքը առյուծների հետ աշխատում է արդեն 16 տարի:

Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Ռիչարդսոնը իջնում մեքենայից և կանչում առյուծին, որից հետո կենդանին վազելով գալիս ու ցատկում է նրա գիրկը: Կենդանաբանը տեղեկացնում է, որ հոլովակում ցուցադրվող առյուծը 10 տարեկան է:

Նա երկու կարևոր հայտարարություն է արել առյուծների վերաբերյալ: Առաջինը՝ կենդանի բնության մեջ նրանց թվի կտրուկ նվազման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ նրանց թիվը 70 տարվա ընթացքում 300,000-ից հասել է 15-25,000-ի, և երկրորդը՝ փակի տակ գտնվող առյուծների ձագերին «ընտանի կենդանիներ» դարձնելու  չարամիտ գործընթացի վերաբերյալ:

Երկրորդ խնդրի դեմ պայքարելու համար նա ստեղծել է Քևին Ռիչարդսոնի անվան կենդանի բնության արգելոցը:

 

Ինչպես է Կառլսենը հաղթել չեմպիոնական մրցամարտում Անանդին

վամկindexՄագնուս Կառլսենին շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու հարցում շատէ օգնել  Գարրի Կասպարովը: Աշխարհի 13-րդ չեմպիոնը նպատակային աշխատանք էր ժավալեել այդ ուղղությամբ: Նրան աջակցող հուսալի խումբ էր գործում:

Ահա թե ինչ է ասել Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո. «Հեշտ չէր: Շնորհակալ եմ թիմիս աջակցության համար: Անանդն էլ հասկանում էր, որ դժվար է լինելու: Վճռորոշ եղան 3-րդ և 4-րդ պարտիաները: Այդ հանդիպումներից հետո արդեն հանգիստ էի և հաճույքի համար էի խաղում: Կենտրոնացա և ստիպեցի Անանդին սխալվել»:

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնը 22 տարեկան է

մկ220px-MCarlsenՆորվեգացի Մագնուս Կառլսենը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված չեմպիոնի կոչման համար մրցամարտում, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է, Կառլսենը 10-րդ պարտիայում  ոչ- ոքի խաղաց  Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը հավաքեց 6,5 միավոր և ժամկետից շուտ անհասանելի դարձավ: Վերջին երկու պարտիաներն ոչինչ չեն վճռի: Անանդն ունի 3,5 միավոր:

 

Մրցամարտի պարգրատրման հիմնադրամը 1 միլիոն եվրո է։ Կառլսենը կստանա 600 հազար եվրո:

22-ամյա Կառլսենը  դասական  շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն է։ Աշխարհի 9-րդ չեմպիոնն է Տիգրան Պետրոսյանը, 13-րդը`Գարրի Կասպարովը:

Բելառուսիայում լույս է տեսել «Սիրում եմ քեզ, հայրենիք» գիրքը

Բելառուսիա, «Սիրում եմ քեզ, հայրենիք»«Ընթերցասեր հասարակությունն էլ պետք է իմանա, որ գրականության ոլորտում անընդհատ ծրագրեր են իրականցվում եւ  գրական պատերը շարժուն են: «Զվեզդա» հրատարակչության հետ մենք շարունակելու ենք աշխատել»,-այսօր գրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսիայում լույս տեսած “Люблю тебя, отчезна” («Սիրում եմ քեզ, հայրենիք») գիրքի մասին նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Բելառուսական «Զվեզդա» հրատարակչության կողմից հրատարակած «Սիրում եմ քեզ, հայրենիք» վերնագրով ռուսերեն անթոլոգիայում միաժամանակ ընդգրկված են հայ և բելոռուս հեղինակների ստեղծագործությունները, ինչն ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դարձնում հայ և ռուս գրականությունների հետ ծանոթությունը: «Սիրում եմ քեզ, հայրենիք» անթոլոգիայում տեղ են գտել Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Թամրազյանի, Ռազմիկ Դավոյանի, Ղուկաս Սիրունյանի չափածո և Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Մուղնեցյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Նորայր Ադալյանի արձակ գործերից:

Անթոլոգիայում տպագրվել են նաև բելառուս հեղինակներ Օլեգ Ժդանի, Միկոլա Մալյավկայի, Կազիմիր Կամեյշայի, Միկոլա Չեռնյավցկու և այլոց ստեղծագործությունները:

Վերջերս Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական և բելառուսական տաղավարներում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, որին գրողների, արվեստագետների, ընթերցողների հետ մասնակցում էին «Զվեզդա» հրատարակչության ներկայացուցիչները:

Շնորհանդեսներում մեկ անգամ ևս կարևորվեց գրական կապերի ամրապնդումը, գրականությունների համագործակցությունն ու տարբեր մշակույթների փոխհարստացման անհրաժեշտությունը:

Պրն. Միլիտոնյանի համոզմամբ  սա շատ լավ նախագիծ է: Գրքում տեղ են գտել 15 հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 6-ը արձակագիր են, իսկ 9-ը՝ բանաստեղծ: Ընտրվել են նախագահի եւ պետական մրցանակներ ստացած հեղինակները:


Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Նախագահն այցելել է ազգային արժույթի թողարկման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես

 Սերժ Սարգսյան, ազգային արժույթ, 20-ամյակ,ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացել են 1994թ-ից մինչ այսօր ԿԲ-ի թողարկած բոլոր հուշադրամները: Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաև 2013թ. թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը՝ հայկական տառերի ոսկե և արծաթե հուշադրամների հավաքածուի ներկայացմամբ: Այն համալրում է բանկի թողարկած «Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին», «Սահակ Ա Պարթևին», «Վռամշապուհ արքային» նվիրված հուշադրամների շարքը:

Ցուցադրությունը դիտելուց հետո, Հանրապետության Նախագահը մասնակցել է դրամի 20-ամյակի և բանկային աշխատողի օրվա առթիվ ԿԲ-ի հրավիրած ընդունելությանը:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպանը

4760

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիև):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Դանիայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հայ-դանիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաև 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը:

Մերետե Յուլը ողջունել և կարևորել է Դանիայում Հայաստանի դեսպանատան բացումը, շեշտելով, որ իր երկրի համար դա ևս կարևոր էր և հստակ ազդանշան, որ Հայաստանը ցանկանում է է՛լ ավելի զարգացնել փոխգործակցությունը Դանիայի հետ: Նա վստահեցրել է Հանրապետության Նախագահին, որ նկատի առնելով առկա մեծ ներուժը, պաշտոնավարման ժամանակաշրջանում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Մշակույթի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

 Սերժ Սարգսյան, խորհրդակցություն,Մշակույթի նախ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցների վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն մշակույթի նախարարության գործունեությանը, այլ նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, Նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»:

Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, Նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է Նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է Նախագահը:

Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Թուրքիայում անվտանգության աշխատակիցները վարչապետի գրասենյակում ձերբակալել են պայթուցիկ սարք կրող մարդու

Անադոլու լրատվական գործակալության տեղեկություններով՝ անվտահգության աշխատակիցները Անկարայում բռնել են Ռեջեփ ԹայիփԹայիփ Էրդողանի գրասենյակ մուտք գործել ցանկացող, ենթադրաբար պայթուցիկներ կրող մի մարդու:

Կասկածյալը ձերբակալվել է, երբ պայթուցիկներ հայտնաբերող խմբի անդամները նրա մոտ հնարավոր պայթուցիկ սարք էին գտել:

Լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպքի կապակցությամբ շենքում ինտենսիվ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել:

 

Չինաստանում նավթատարի պայթյունից 22 մարդ է զոհվել

Չինաստան,պայթյունՍինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ ուրբաթ օրը արևելյան Չինաստանում նավթատարի պայթյունից մահացել է 22 մարդ: Ցինդաո նավահանգստային քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո իշխանությունները այժմ ճշտում են վիրավորների թիվը: Լրատվամիջոցը, մեջբերելով քաղաքային իշխանության պաշտոնիային, հայտնում է, որ նավթատարից արտահոսք է տեղի ունեցել և աշխատակիցներ են ժամանել այն վերանորոգելու համար, իսկ պայթյունը տեղի է ունեցել ուշ առավոտյան: 176կմ երկարությամբ խողովակաշարը պատկանում է չինական նավթային հսկա Sinopec ընկերությանը և նավթային նավահանգիստը կապում է քիմիական գործարանների հետ: Իշխանությունները այժմ ստուգում են ծովափնյա շրջանները հնարավոր նավթի արտահոսք հայտնաբերելու նպատակով:

Դատավորների ընդհանուր ժողովը կառավարման խորհրդում նշանակեց Համլետ Ասատրյանին

դատավորՀայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2013 թվականի նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում հրավիրեց նիստ, որը նախագահում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի և Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն Արդարադատության խորհրդում ավարտվել է:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:

Հիվանդի որդին ծեծել է շտապօգնության բժշկին

 որդին ծեծել է շտապօգնության բժշկինՆոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
Շտապօգնության ենթակայանի բժիշկը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, կանչով մեկնել է վերը նշված տուն, որտեղ հիվանդ, 1951 թ. ծնված Վարդան Ծ.-ին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին` 1985 թ. ծնված Ժիրայր Ծ.-ն, տեսնելով, որ հայրը գիտակցության չի գալիս, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հրացան` օպտիկական սարքով

Հրացան` օպտիկական սարքովՆոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Լվովյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց` ցանկապատ ավտոտնակում, զինամթերք է թողնում:
Նույն օրը, ժամը 12.20-ին, Լվովյան փողոցի թիվ 15 շենքի հետնամասում գտնվող ցանկապատ ավտոտնակի մոտ` մոշի թփերի մեջ, հայտնաբերվել է պլաստմասե տուփով չեխական արտադրության «CZ 513 FARMER» տիպի հրացան` օպտիկական սարքով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Ացետիլացված ափիոնը՝ քյաբաբի մեջ կալանավորին չհասավ

հաշիշԳտնվելով Վանաձոր ՔԿՀ-ում և արդեն իսկ դատապարտված լինելով մի քանի տարվա ազատազրկման, Վալերիկ Հովսեփյանը հենց ազատազրկման վայրից ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևանում բնակվող մի երիտասարդ կնոջ հետ, ներկայացել ԼՂՀ-ում ոսկերչությամբ զբաղվող Կարեն անունով գործարար, շահել նրա համակրանքն ու վստահությունը և պարբերաբար գումարներ ու թանկարժեք իրեր պահանջել նրանից,հաղորդում է Փաստինֆոն:

Վ.Հովսեփյանը  խոստացել է ամուսնանալ նրա հետ  եւ իր ծանոթ Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանի միջոցով դյուրահավատ կնոջից տարբեր օրերի հափշտակել է 75 000 դրամ, 1 520 000 դրամի ոսկյա զարդեր և 259 000 դրամ արժողությամբ նոութբուք համակարգիչ:   Բայց սա դեռ ամբողջը չէ. Վ.Հովսեփյանը ոգևորվելով իր նախաձեռնությունների հաջող ընթացքից` որոշել է, ազատազրկման վայրում լինելով, դրսից նաև թրմանյութ ձեռք բերել: Այդ նպատակով նա  2011 թվականի մարտին զանգահարել է իր նույն երևանցի ծանոթ Գուրգեն Պողոսյանին և հանձնարարել է ինչ-որ անձանցից վերցնել 5.864 գրամ ացետիլացված ափիոն տեսակի, տան պայմաններում պատրաստված թմրամիջոց  և ուղարկել Վանաձոր:   Վանաձորում թանկարժեք կապոցը` «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփի մեջ ստացել է արդեն Վալերիկ Հովսեփյանի կնոջ եղբայրը` Վահրամ Հովհաննիսյանը, եւ այն փոխանցել Աշոտ Էվոյանին: Ա.Էվոյանն էլ թմրամիջոցը թաքցրել է քյաբաբի մեջ ու փորձել ազատազրկման վայրում գտնվող իր բարեկամի հանձնուքի մեջ թաքցնելով` այն փոխանցել Վալերիկ Հովսեփյանին: Բայց թմրամիջոցը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը

Սերժ Սարգսյան, Իրան, Համիդ Չիթչիան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: «Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ և ցանկանում ենք խորացնել: Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»,-ասել է Նախագահը: Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը:

Նախարար Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության հետ իր երկիրն ունի շատ լավ և ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են:

«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

«Էրիքսոն»,ՀայաստանՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին: Կառավարության ղեկավարը կարևորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ այն նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:

«Էրիքսոն»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը մեր երկրում և այժմ դիտարկում է նոր նախագիծ:
Վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը և ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարևորվում է Հայաստանի կողմից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը և շահագրգռվածություն հայտնել դիտարկել այն:

 

ԱԳ նախարարը մասնակցեց Գերմանիայի դեսպանության շենքի վերաբացմանը

էդվարդ նալբանդյան, գերմանիայի դեսպանությունՆոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան վերանորոգումից հետո բացման արարողությանը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ընկերությունների և գերմանական հիմնադրամների ղեկավարներ:

Շնորհավորելով դեսպանին և դեսպանության աշխատակիցներին շենքի վերաբացման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.

“Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց նորանկախ Հայաստանում:

Հիշում եմ, որ սկզբում այն տեղակայված էր Հրազդան հյուրանոցի համեստ հարկաբաժնում, այնուհետև այս գեղեցիկ առանձնաշենքում, որն այժմ լիովին հիմնանորոգված է: Գերմանիայի դեսպանատան կենսագրությունը բնորոշում է նաև մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների` այս երկու տասնամյակների ընթացքում անցած կարևոր ճանապարհը:

Գերմանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, շատ կարևոր գործընկեր ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կողմից Հայաստանին տնտեսական բարեփոխումների և զարգացման գործում ցուցաբերած կարևոր և շարունակական աջակցությունը:

Այսօր մեր երկու երկրների միջև հաստատված է սերտ քաղաքական երկխոսություն` ամրապնդված բարձր մակարդակի պարբերական փոխայցելություններով, առկա է արդյունավետ փոխգործակցություն` միջխորհրդարանական և տեղական իշխանությունների մակարդակով, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:

Ընդամենը օրեր առաջ Բեռլինում կայացած հանդիպումները Գերմանիայի իմ գործընկերոջ` արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի և բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների հետ այդ երկխոսության արտահայտությունն են և այն առավել ամրապնդելու, խորացնելու և ընդլայնելու մեր երկուստեք ցանկության վկայությունը:

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանության այս գեղեցիկ շենքի վերանորոգման և վերաբացման կապակցությամբ:

Վստահ եմ, որ արդիականացված շինությունում, աշխատանքային այս նոր պայմաններում, Հայաստանում Գերմանիայի դեսպանության անձնակազմը` Ձեր ղեկավարությամբ, պարոն դեսպան,  առավել եռանդով կշարունակի իր կարևոր ջանքերը` ի նպաստ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման:

Նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ և վերահաստատում Հայաստանի իշխանությունների ամենայն աջակցությունը Ձեր այդ կարևոր առաքելությանը:”

 

Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահԱնդրեյ Կլեմենտեւի հետ

Էդուարդ Շարմազանով,Լատվիա,Անդրեյ ԿլեմենտեւՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,Հայաստան-Լատվիա   բարեկամական  խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր   հեռախոսազրույց է ունեցել  Լատվիայի Խորհրդարանի  փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական  խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտեւի հետ:

 ՀՀ ԱԺ փոխնախագահը իր եւ Հայաստան-Լատվիայի բարեկամական  խմբի անունից   խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում  տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ  իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին  եւ  բարեկամ Լատվիայի ժողովրդին: