Հրապարակվել է 50,000 մշտական բնակչի համար նախատեսված լողացող քաղաքի անհավանական նախագիծը

floating CITY-freedom shipՖլորիդայում գտնվող ընկերությունը մտադիր է կառուցել Ազատության նավ անվանումով լողացող քաղաք, որը անընդհատ բաց ծովում կգտնվի:

Նախագծված նավը ունի 1,3 կմ երկարություն, 25 հարկանի շենքի բարձրություն և նախատեսված է 50,000 մշտական բնակիչների համար:

Այնտեղ տեղակայված կլինեն դպրոցներ, հիվանդանոցներ, խանութներ, այգիներ, ակվարիում, խաղասրահ, պատկերասրահ, ինչպես նաև տանիքին կունենա օդանավակայան և հետնամասում՝ նավանորոգարան:

Նախագծի հեղինակն է Freedom Ship International ընկերությունը: Նավի կառուցումը կարժենա 10 միլիարդ դոլար, այն կկշռի 2,7 միլիոն տոնա, ինչը նշանակում է, որ նավը չափազանց մեծ չափերի պատճառով երբևէ նավահանգիստ մտնելու հնարավորություն չի ունենա:

Սա նշանակում է, որ ծովային համայնքը ամբողջ ժամանակ կանցկացնի բաց ծովում և տարվա մեջ երկու անգամ երկրագնդի շուրջ պտույտ կկատարի:

Նավի ուղեգիծը կսկսվի Միացյալ Նահանգների արևելյան ափից, Ատլանտիան օվկիանոսով կհասնի Եվրոպա, կանցնի Իտալիայով՝ նախքան հետ շրջվելը և Աֆրիկայի շուրջ պտտվելը, որից հետո այն կանցնի Ավստրալիայով՝ ուղևորվելով դեպի Ասիա՝ նախքան Ամերիկայի արևմտյան ափի մոտ տարին եզրափակելը և շարժվելը դեպի հարավային Ամերիկա:

Բացի մշտական բնակիչների համար նախատեսված սենյակները՝ Ազատության նավը կունենա 30,000 ամենօրյա այցելուների, ինչպես նաև 20,000 աշխատակիցների և գիշերը նավի վրա անցկացնող 10,000 հյուրերի համար նախատեսված ազատ սենյակներ:

Նավի տանիքին տեղակայված օդանավակայանը կսպասարկի 40 ուղևորի համար նախատեսված մասնավոր և առևտրական փոքր ինքնաթիռների:

Ամբողջական նավը կունենա 228մ լայնություն, 106մ բարձրություն և 1,3 կմ երկարություն:

Նավը էներգիա կստանա տարբեր աղբույներից՝ ներառյալ ալիքների և արևային, ինչպես նաև դրա վրա տեղակայված գեներատորներ արտադրած էներգիան:

Նավի այցելուները կարող են նավից հեռանալ ինքնաթիռով կամ նավով և այցելել քաղաքներ ու երկրներ, որտեղից նավը անհրաժեշտության դեպքում նաև պաշարներ կվերցնի:

 

Լևոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային

լա10295691323008183Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկավող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության  3-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Վերջիններս նախորդ տուրւմ 3:1 հաշվով առավելության են հասել Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Եվ ահա, Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 42-րդ քայլին ստիպել է անձնատուր լինել մրցակցի թիմի առաջատարին` ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Շարունակվում են Մովսիսյան-Կամսկի, Վլադիմիր Հակոբյան-Օնիշչուկ, Սարգսյան-Վարուժան Հակոբյան պարտիաները:

Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռուսաստանի թիմին

IMG_8418«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկիզբը մերոնց համար խոստումնալից էր: Տանտերերն առաջինը գրավեցին մրցակցի դարպասը: Հետո, նրանք առջևում էին 2:1 հաշվով, բայց ավելին անել չհաջողվեց:

Ռուսաստանի հավաքականը 20:8 հաշվով հաղթեց առաջին կեսում: Ի վերջո, հյուրերն առավելության հասան 45:13 հաշվով:

Վաղը կկայանան Ռուսաստան-Ուկրաինա, Վրաստան-Հայաստան հանդիպումները:

Վրաստանի ներկայացուցիչները հաղթեցին ուկրաինացիներին

IMG_8536«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» երևանյան միջազգային մրցաշարում առաջինը խաղահրապարակ դուրս եկան Ուկրաինայի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Վրացի հանդբոլիստներն ավելի արագաշարժ էին, և դա էլ նրանց օգնեց առաջին խաղակեսն իրենց օգտին գրանցել` 19:11 հաշվով:

Հանգստից հետո ուկրաինացիները մեծ ջանքեր ներդրեցին`փորձելով վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն Վրաստանի ներկայացուցիչները ֆիզիկական լավ պատրաստականություն դրսևորեցին և պահպանեցին առավելությունը: Ի վերջո, նրանք հաղթեցին 33:28 հաշվով:

Երևանում շուքով բացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը

IMG_8212Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարի բացման արարողությունը:
Ամեն բան շուքով արվեց: Հանդիսավորությամբ մարզասրահ բերվեցին մասնակից երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի  դրոշները, թիմերի խաղացողները շարքեր կազմեցին:
Ողջույնի խոսք ասացին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, «Դինամո» մարզընկերության փոխնախագահ Գառնիկ Հայրապետյանը, Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Անակնկալ մատուցեց Հայասատանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Նա իր ելույթը սկսեց հայերեն, նշելով, որ այս մրցաշարի կազմակերպումը նպաստում է տարբեր ժողովուրդների կապերի սերտացմանը, իսկ մեր մարզասերների համար լավ նվեր է, հետո էլ մասնակիցներին ողջունեց  նաև ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն և միջազգային մրցաշարը հայտարարեց բացված:

Իրանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրան, երկրաշարժԻրանի Բուշերի շրջանի Բորազջան քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների վրա: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:21-ին: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մի քանի տուն է վնասվել: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

«Հեռուստամարաթոն-2013»-ի մեկնարկի արարողություն Թեհրանում

«Հեռուստամարաթոն-2013», Թեհրան           Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:

           Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  դերը և գործունեությունը:

Այնուհետև ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:

Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:

Հայտարարվեց Ա.Կիվիրյանի գործով նախաքննության ավարտի մասին

կիվիրյանՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարել է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ գործով նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ա.Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, իրենց տրամադրվել են մեկ հատոր կազմող գործի նյութերը:   Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանին օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 333-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և հանցագործության մասին սուտ մատնություն անելը:   Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության, ստացվում է, որ Ա. Կիվիրյանը  հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ:   Ըստ Ա. Կիվիրյանի՝ Հայաստանում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ և այս մեղադրանքի առաջադրումը նա գնահատել է որպես քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ  գործելաոճով փորձ է արվում հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին: Ըստ նրա՝ այդ կեցվածքը շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, նա  պատահական չէր համարել Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերը՝ քաղաքացուն այլ բան չի մնում, քան դիմել ինքնապաշտպանության: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Արթուրի և Սարգիսի մոտից թմրանյութ են հայտնաբերել

ձերբակալությունՆոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի  և Աշտարակի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  ոստիկանության  Մաշտոցի բաժին բերման են ենթարկել  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված  Արթուր Շ.-ին և ուղևոր, 1966  թ. ծնված Սարգիս Շ.-ին, որտեղ վերջինիս գրպանից հայտնաբերվել է   դեղահաբ` «Բ-8» դրոշմվածքով, իսկ ավտոմեքենայի սրահից` ծխախոտի փայլաթերթով փաթեթավորված 4 նույնատիպ հաբեր:
Համաձայն փորձագետի եզրակացության` հայտնաբերվածը «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն է կատարվել Սարգիս Շ.-ի` Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում  գտնվող տանը, որտեղ տան տակ գտնվող ավտոտնակի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է թղթե արկղ, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորմամբ գետնանուշի պարկ: 36 հատ գետնանուշի կեղևների միջից հայտնաբերվել են «Բ-8» գործարանային դաջվածքով 36 դեղահաբ, նույն արկղի մեջ գտնվող մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է   5.05 գ յուրահատուկ հոտով կոշտ զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Շ.-ն  ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Կինը լոբու տոպրակի մեջ օձի գլուխ է գտել,տեսանյութ

օձՕրեգոն նահանգի մի բնակչուհի`Միստի Մոզերը, պատրաստվում էր ընթրիք պատարաստել իր և երեխաների համար, երբ սառեցրած կանաչ լոբու տոպրակում տարօրինակ մի բան է հայտնաբերել: Սկզբից նրան թվացել է, թե մի քանի լոբի գնդաձև իրար են կպել , սակայն մեկ վայրկյան հետո կինը հասկացել է, որ իր առջև սառեցրած օձի գլուխ է , հաղորդում է  Metro.-ն: Նա տեսել է բերանը, ռունգերը և փոքրիկ աչքերը: “Դա այն չէր, ինչ ես գնել էի”,-պատմել է ամերիկուհին: Արդյունքում նա իր գնածը վերադարձրել է այն խանութը, որտեղից լոբին էր գնել: Սուպերմարկետի ղեկավարությունը խոստացել է պարզել  տվյալ դեպքի մանրամասները:

Այսօր Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձն է

հքծԱյսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստ:
Բացման խոսքում Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանը շնորհավորեց Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: Նա իր ելույթում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը, և այսօր մեր որդեգրած որակների գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդատներով լի ճանապարհը պետք է անցնենք մեր շարքերում համալրվող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերով:
Վահրամ Շահինյանն ասաց. «Մենք պետք է որպես սկզբունք` ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ և սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»:
Ելույթով հանդես եկավ նաև Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով անդրադարձավ ծառայության կատարած աշխատանքների մասին:
Ա. Նադիրյանը խոսելով Հատուկ քննչական ծառայության գործունեության արդյունավետության մասին, հատկապես նշեց. «Ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ ուղենշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում: Դրա հետ մեկտեղ, ծառայությունն իր առջև նպատակ է դրել բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը, ապահովել ծառայության ծառայողի գործու¬նեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչա¬կան աշխատանքներում ապահովել նախադեպային իրավունքի անմիջական կիրա¬ռումը, ինչպես նաև` տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը»:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ, իր հերթին, անդրադարձավ ծառայության ձեռքբերումներին և ապագա անելիքներին:
– Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրագործումը հնարավոր կլինի ապահովել միայն բարեխիղճ ու հետևողական աշխատանքի, մասնագիտական գիտելիքների մշտական վերանայման և կատարելագործման, Մարդու իրավունքների Եվրոպական և ՀՀ վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներին իրազեկվածության, գործնականում դրանց տեղին կիրառումն ապահովելու պայմաններում,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչները: Վերջիններս, ի սրտե բարձր գնահատելով ծառայության ղեկավարների խստապահանջությունը, սակայն դրա հետ մեկտեղ` քննիչների նկատմամբ խիստ մտահոգ և աշխատանքի գնահատման անաչառ վերաբերմունքը, շնորհակալական խոսք հղեցին երկրի ղեկավարությանը իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին` իրենց ուսերին վերցնել ծառայության առջև դրված բարդ ու դժվարին խնդիրների լավագույնս կատարելու պատվավոր պարտականությունը:
Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին և ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանին:
Հատուկ քննչական ծառայության պետ Վ.Գ. Շահինյանը հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսեց Հատուկ քննչական ծառայության քննիչներին մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով:

«Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ»-ի շրջանակներում 7 ֆիլմ կցուցադրվի

Nkar Առաջին ալիքի եթերում մեկ շաբաթ շարունակ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու եվրոպական արտադրության հետաքրքիր ֆիլմեր. այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին, որն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակել եվրոպական մշակույթը, տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը ճանաչելի եւ սիրելի դարձնել, հիշեցնել, որ եվրոպական արտադրության ֆիլմերը իրենց արժանի տեղն ունեն հոլիվուդյան ֆիլմերի կողքին:

Ծրագրի շրջանակում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) 26 անդամներ՝ եվրոպական հանրային հեռարձակողներ, մեկ շաբաթ շարունակ կներկայացնեն եվրոպական արտադրության լիամետրաժ ֆիլմեր, որոնք դեռեւս մեծ տարածում չեն գտել իրենց երկրի սահմաններից դուրս: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, ռադիո եւ հեռուստատեսային ալիքները կներկայացնեն նաեւ ստեղծագործական կազմի՝ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ հարցազրույցներ, տարբեր տեսանյութեր ֆիլմերի ստեղծման պատմության մասին:

Ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-8-ը, Առաջին ալիքը կներկայացնի 7 ֆիլմ՝ «Անպարտելիները», «Մյուս կինը», «Կրաուզեի բուժումը»,  «Շնիցել դրախտ», «Օկամի ածելին», «Պարետային ժամ 1», «Պարետային ժամ 2»:

Եվրոպական հեռարձակողների միության մեծ ընտանիքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն միացել են ութ տարի առաջ:

 

 

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ

1 (2)Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ նրանց առաջարկները, դիտողություններն ու օժանդակությունը շատ կարեւոր են ոլորտի հիմնախնդիրների լուծման համար եւ միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Նայջել Մերմագենը տեղեկացրեց, որ ԵԽ-ն պարբերաբար՝ 5 տարին մեկ անգամ, պատվիրակություններ է գործուղում ԵԽ բոլոր 47 երկրներ՝ ծանոթանալու եւ հետեւելու տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման եւ կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարման ընթացքին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ նախորդ այցից հետո հատկապես զգալի տեղաշարժ կա Երեւանի կառավարման համակարգի զարգացման առումով, բայց նույնը չի կարող ասել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման աշխատանքների մասին:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ առաջին քայլերը ոլորտում նրանց աջակցությամբ կատարված են, եւ գործող իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք սկսած բարեփոխումները ավարտին հասցնելու համար: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանը ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես ֆինանսական հատկացումները համայնքներին հասցեական դարձնելուն, ՏԻՄ պատվիրակված լիազորությունները արդյունավետ կիրառելուն ուղղված օրենսդրական քայլեր է իրականացնում՝ քննարկումներին ու հանրային լսումներին ներգրավելով ՏԻՄ ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակության կառույցներին: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի օրենսդիր մարմինը ՏԻՄ ոլորտի բարեփոխումների նպատակով հետայսու եւս պատրաստ է բաց եւ հրապարակային քննարկումներ կազմակերպելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ միաժամանակ ակնկալելով ԵԽ գործուն աջակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՏԻՄ ոլորտի բարեփոխումներին առնչվող այլ հարցեր:

 

Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում

կինոփառատոնՆոյեմբերի 25-ին Վիլնյուսում մեկնարկեց Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից`  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվեց Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը»  կինոնկարը, բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը: Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաեւ վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ`  «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաեւ մի շարք այլ կինոնկարներ: Հայկական  կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:

Սամվելը Արմանի համակարգիչը օգտագործել է և չի վճարել

«Այփադ 4G»Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1996 թ. ծնված Արման Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները և տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվելը  1986 թ. ծնված Սամվել Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: