Առաջին հաղթանակն Անթալիայում

շchess-000Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում մեր երկրի տղամարդկանց ընտրանին առաջին հաղթանակը տարավ: Մերոնք 3:1 հաշվով առավելության հասան Եգիպտոսի թիմի նկատմամբ: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմում չէր առաջատարը` Լևոն Արոնյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը նրան հանգստանալու հնարավորություն էր տվել:

Առաջին խաղատախտակի առջև տեղ զբաղեցրած Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  93-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Մուհամեդ Եզադի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 57-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Սամի Շոկերին: Գաբրիել Սարգսյանը սևերով 58-րդ քայլին  ոչ-ոքի ավարտեց պարտիան Բասեմ Ամինի հետ: Տիգրան Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով 32-գ քայլին հաղթեց  Հասան Լյաբիբին:

Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ:

 

Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը Քաթարի Պետության էմիրի հետ

Ղարիբջանյան,  Քաթարի Պետություն, էմիրի         Նոյեմբերի 25-ին Քաթարում ՀՀ դեսպան  Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերը հանձնեց Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:

         Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթեց նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:

Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

 

Ներկայացնում ենք Ժոռ Դիլբարյանի երգի նոր տեսահոլովակը

դերասանուհի,ՎրաստանՕրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Ժոռ Դիլբարյանի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես և նախորդ՝ «Շտապիր սիրել» երգի տեսահոլովակը, այս տեսահոլովակի նկարահանումները ևս վստահվել էր հայկական տեսահոլովակների լավագույն ռեժիսորներից մեկին՝ Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը ստեղծելու համար վերջինս էլ իր հերթին համագործակցեց հայտնի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Սերժ Գաբյանին և նրա նկարահանող խմբին հաջողվեց ստեղծել հետաքրքրաշարժ, արդիական, գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ, դրամատիկ տեսահոլովակ, որի վերջաբանը, թերևս՝ ամենահետաքրքիրն է: Չակերտները մի փոքր բացելով կցանկանայի նշել նաև, որ տեսահոլովակի դերասանուհին հրավիրվել է Սերժ ԳաբյանՎրաստանի Հանրապետությունից: Մի խոսքով ևս մեկ սպասված գործ, որը սիրով հանրության դատին կհանձնվի շատ շուտով: Մեզ մնում է միայն մաղթել հաճելի դիտում և ունկնդրում:

ՀՀ Նախագահի հրամանագրերով դատական համակարգում կատարվել են տեղափոխություններ

հրամանագիրՀՀ  Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ի և 27-ի հրամանագրերով դատական համակարգում տեղի են ունեցել փոխատեղումներ:
ՀՀ  Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ին հրամանագրով.
Մարինե Մելքոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Մխիթար Պապոյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցվելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Մեսրոպ Մակյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցվելով նրա` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով` Քրիստինե Մկոյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր դադարեցվելով նրա` վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

Իրանը Սաուդյան Արաբիային պատկանող երկու ձկնորսական նավ է վերցրել

ձկնորսական նավԻրանական լրատվական գործակալությունից հայտնել են, որ վերջերս ծովային սահմանների շուրջ Իրանի և Արաբական ծոցի երկրների միջև ծավալված վեճի պատճառով՝ իրանական ջրերը մտնելու համար Սաուդյան Արաբիայի երկու ձկնորսական նավ է վերցվել:

Սաուդյան Արաբիան և Իրանը տարածաշրջանում հիմնական մրցակից երկրներ են և նրանց միջև ցանկացած կոնֆլիկտ սրվելու հավանականություն ունի:

Ֆարս լրատվական գործակալությունից հայտնել են, որ Բուշեր նահանգում վերցված երկու նավերի վրա տարբեր ազգությունների ինը ձկնորս է եղել: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հունվարին Սաուդյան Արաբիան ձերբակալել էր Սաուդյան ջրերը հատած երկու առևտրական նավ, որոնց վրա 21 իրանցի է եղել:

 

Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ

Հրանտ ԲագրատյանՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ իր դեմ ներկայացված հայցի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին, հաղորդում է Փաստինֆոն:    Հայցվոր, գիտնական  Մանյա (Մանե) Հակոբյանը  1990-ականներից 2011 թվականների ընթացքում  ստեղծել է մտավոր գործունեության արժեք՝   «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը: Հեղինակը որոշել է այն առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Ծրագիրը ներկայացվել է  նաև Հայ ազգային կոնգրեսին, սակայն զգալով, որ իր ծրագիրը յուրացվում է` Մանյա Հակոբյանը ձեռնարկել է իր իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր: Սակայն դրանք չեն ունեցել անհրաժեշտ արդյունքները: Մանյա Հակոբյանը 30.04.2010 թվականին գրանցել է իր ստեղծագործությունը   «Հայհեղինակ»  հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ում, ինչի համար ստացել է նաև հավաստագիր:    Պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը, ըստ հայցվորի,  յուրացրել են իր  ծրագրի գիտության բաժինը՝ անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածայնորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության և նրան վարձատրելու:    Պատասխանողների կողմից 2011 թվականի օգոստոսի 7-ին Facebook սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում, որը հանրամատչելի էջ է և ընթերցվում է առնվազն 4.400 քաղաքացու կողմից, վերջիններս հրապարակել են «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»  վերտառությամբ գրագողություն` Մանյա Հակոբյանի աղավաղած ծրագիրը` «հեղինակներ` Հրանտ Բագրատյան և Հարություն Կարապետյան»  ստորագրությամբ ծրագրի ներքևում: Պատասխանողների ծրագրի տեքստը, ըստ հայցվորի,  համարյա ամբողջությամբ կրկնում է իր  ծրագրի տեքստը: Կան որոշ  «փոփոխություններ», «ավելացումներ», կամ ուղղակիորեն նախադասությունները փոխված են տեղերով:   Պատասխանող Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցի դեմ առարկել է, հակընդդեմ հայց ներկայացրել: Ըստ դրա` Հայ Ազգային Կոնգրեսը  2010 թվականի փետրվար ամսին հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ»  ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը և ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվել է քննարկման` Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ: Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը` Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ: Նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները և դիտողությունները: Այդ փաստաթուղթը եղել է ընդամենը ծրագրի մի մասը, որում ներկայացվել են սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Ծրագրի 81-84 կետերում ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները կրթության և գիտության ոլորտներում:    «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նախագիծը  բխել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հանրային քննարկման ներկայացված վերը նշված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման   «100 քայլ»  ծրագրից: Ընդ որում, հայցվորն ընդամենը թարգմանել է Ծրագիրը: Մանյա Հակոբյանի ծրագրի տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնում է Հրանտ Բագրատյանի Ծրագրի տեքստը: Առկա են որոշ փոփոխություններ, ավելացումներ կամ նախադասություններն են փոխվել տեղերով: Ընդ որում, գրագողությունը կատարելիս Մանյա Հակոբյանը գրեթե նույնությամբ պահպանել է Հրանտ Բագրատյանի մտքի հերթականությունը, տրամաբանական կառուցվածքն ու գաղափարական միասնությունը:    Վահե Հովսեփյանը հիշեցրել  է, որ  Հրանտ Բագրատյանը ականավոր պետական և քաղաքական գործիչ է, տնտեսագիտության դոկտոր, 1995 թվականին Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա,  իսկ  1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ՝ հազարամյակի մարդ: 16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:   Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Ս.Հովսեփյանի,  սեպտեմբերի 2-ի վճռով   հաստատված է  համարել, որ հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից է ստեղծվել  «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը աշնանըՀանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 28-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 28-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  19.00C (1943 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -11.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.60C

Հոնգ Կոնգը Հարավային Աֆրիկային է վերադարձրել ռնգեղջյուրների եղջյուրները

Հարավային Աֆրիկա,ռնգեղջյուրների եղջյուրներՀարավային Աֆրիկայի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգում առգրավված որսագողությամբ ձեռք բերված ռնգեղջյուների 33 եղջյուրները և փղոսկրից պատրաստված հարյուրավոր ուտելու համար նախատեսված ձողիկները և թևնոցները վերադարձվել են Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկայի բնապահպանության նախարարությունից չորեքշաբթի օրը հայտնել են, որ իշխանությունները կուսումնասիրեն առգրավված իրերը որսագողերին և դրանց անօրինական փոխադրումը իրականացրած առաքիչներին բացահայտելու և ձերբակալելու համար:
ռնգեղջյուրների եղջյուրներՆախարարությունից տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգի մաքսատան աշխատակիցները իրերը առգրավել էին 2011թ-ի նոյեմբերին Քեյփ Թաունի նավահանգստից ուղարկված կոնտեյներից:
Դատական քննության արդյունքում պարզվել է, որ եղջյուրները վերցնելու նպատակով սպանվել են ինչպես չափազանց երիտասարդ, այնպես էլ տարիքով մեծ ռնգեղջյուրներ:

Վայք-Զառիթափ ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

ԱվտովթարՆոյեմբերի 26-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայրում տուժածեր չեն հայտնաբերվել:

Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվել է «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսը

Տարոն ՄարգարյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվել են  ցուցանմուշներ թանգարանի հավաքածուներից: Ի դեպ, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում այսօր պահպանվում են պատմության և մշակույթի շուրջ 1.300.000 հուշարձաններ, որոնք հավաքվել են ավելի քան 90 տարվա ընթացքում:

Ցուցահանդեսի բացման առիթով Երևանի  քաղաքապետին և ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում թանգարանի գլխավոր տնօրեն Սերգեյ  Արխանգելովը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին թանգարան այցելելու և ցուցահանդեսի բացմանն անձամբ մասնակցելու համար: Թանգարաի տնօրենը նաև նշել է, որ հայկական ցուցանմուշները թանգարանի կարևորագույն ձեռքբերումներից են, և  Երևանի օրերի անցկացումը ևս մեկ հրաշալի առիթ էր դրանք ռուս արվեստասեր հասարակությանը ներկայացնելու համար:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սերգեյ Արխանգելովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին ու շնորհակալություն հայտնել նրան հայկական մշակույթի նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է նաև հայ ժամանակակից նկարիչ Կայծ Վանիկյանի գործերը, ում աշխատանքներն, ի դեպ, այսօր ներկայացված են ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հայտնի թանգարաններում:

22 հայկական երիտասարդական կազմակերպություն ընդգրկող Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ևս ցուցահանդեսին ներկայացել է երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների  ցուցադրությամբ: Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև այդ աշխատանքներին ու շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երևանում ևս ցուցադրությամբ հանդես գալու և ազգանպաստ ծրագրերի իրականացման  հարցում:

«Հայկական մոտիվներ» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 8-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պատասխանատվություն կրելով հանրախանութում տեղի ունեցած աղետի համար

latvia-prime ministerԵրեքշաբթի օրը Լատվիայի վարչապետը, քաղաքական պատասխանատվություն կրելով մայրաքաղաքում հանրախանութի տանիքի փլուզման համար, որի հետևանքով 54 մարդ էր զոհվել, հրաժարական է տվել:

Վալդիս Դոբրովսկիի այս որոշումը ազդում է նաև աջակենտրոն կառավարության վրա, որը ավտոմատ կերպով արձակվում է: Նա Լատվիայի պատմության ընթացքում այս պաշտոնը ամենաերկար զբաղեցրած վարչապետն է:

Դոբրովսկին նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպելուց հետո հայտնել էր, որ հաշվի առնելով ողբերգությունը և դրա հետևանքները՝ ինքը կարծում է, որ երկիրը  խորհրդարանի մեծամասնության աջակցությունն ունեցող կառավարության կարիք ունի, որը կարող է լուծել երկրում առաջացած իրավիճակը:

Անցած շաբաթ Maxima հանրախանութում տեղի ունեցած փլուզումը Լատվիայում 1991թ-ին Սովետական միությունից անկախանալուց հետո տեղի ունեցած ամենածանր աղետն էր:

Ոստիկանությունը դեպքի կապակցությմաբ քրեական գործ է հարուցել: Փլուզման հնարավոր պատճառ կարող են լինել սխալ դիզայնը, անորակ շինանյութերը և կոռուպցիան:

Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Բերզինշն  ընդունել է նրա հրաժարականը և այժմ հնարավոր թեկնածու է փնտրում, որը կկարողանա նոր կոալիցիա ձևավորել:

Դոբրովսկին Լատվիայի վարչապետ էր դարձել 2009թ-ին, որից հետո երկու անգամ վերանշանակվել էր այդ պաշտոնում: Նա մեծապես գնահատվում է Բալթյան երկիրը սնանկացումից փրկելու համար:

Ադրբեջանի նախագահը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում: Գագաթնաժողովը անցկացվելու է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի գլխավորությամբ:

Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովին կմասնակցեն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և առևտրի հարցերով եվրահանձնակատար Կառլ դե Գյուխտը:

Գագաթաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետը և Բելառուսի արտաքին գործերի նախարարը:

Թիմերը կշարունակեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղերը

ՀՄarm138553705875Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում կկայանան  խմբային փուլի հինգերորդ տուրի վերջին հանդիպումները։

A խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

B խումբ

«Յուվենթուս» (Իտալիա) – «Կոպենհագեն» (Դանիա)

«Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

C խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)

D խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Բավարիա» (Գերմանիա)

«Մանչեսթեր սիթի» (Անգլիա) – «Վիկտորիա» (Չեխիա)

Մոսկվայում 14 իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել

moscow-extrimists-detainՌուսաստանի ոստիկանությունից հայտնել են, որ իրենք ձերբակալել են արգելված արմատական իսլամական կազմակերպության 14 անդամների:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում իրականացված գործողության արդյունքում սպաները առգրավել են զենքեր, ռազմամթերք և ծայրահեղական գրականություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները 1970-ականներին Եգիպտոսում հիմնադրված Թակֆիր Վալ-Հիջրա խմբավորման անդամներ են: Ռուսաստանի գերագույն դատարանը այդ խմբավորումը արգելել է 2010թ-ին:

Ռուսաստանը տեղեկացրել էր, որ իրենք վերահսկողության տակ կպահեն իսլամական ծայրահեղականների հնարավոր վտանգը Օլիմպիական խաղերի ժամանակ, որը տեղի կունենա Սոչիում հաջորդ տարվա սկզբին:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 19 դեպքից` 10-ը, խուլիգանության 1 և խարդախության 11 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Կասկած չկա, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհաղթի Եգիպտոսի թիմին

շArm-Fran-8Թուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպված շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում այսօր կկայանան երկրորդ տուրի հանդիպումները։

Հայաստանի հավաքականի մրցակիցը  Եգիպտոսի ընտրանին է:

Գրավախաղերի կազմակերպիչները չեն կասկածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի:

Բուքմեյքերները մեր երկրի թիմի հաղթանակի համար սահմանել են 1,05 գործակիցը: Եգիպտոսի հավաքականի հաղթանակը գնահատվում է 21 գործակցով: Ոչ-ոքին ունի 8,4 գործակիցը:

 

 

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

001 (3)Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ նախագծի վերաբերյալ սահմանված ժամկետում որևէ առաջարկություն և դիտողություն չի ներկայացվել: Տեղի չեն ունեցել նաև հանրային բաց լսումները՝ մասնակցության դիմումների բացակայության պատճառով:

Նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տրվել  Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՆոյեմբերի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404 դրամ:

Ադրբեջանական զորամասում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Զորամասը տեղակայված էր սահմանամերձ Աղջաբերդի շրջանում:

Հրդեհը բռնկվել է զորամասի պահեստում, ինչի հետևանքով այրվել է մեծ քանակությամբ ռազմական հանդերձավորում: Զոհեր չկան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը: