«Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է, կողային հայելիներ եղել են, արագությունն էլ գերազանցել է 70-ը». Հակոբյանների փաստաբան

Վարդան ՊետրոսյանՀոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մարատ Գինոսյանը վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունից դժգոհ չէ:

Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և այժմ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:Նախաքննության շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկակակն փորձաքննության եզրակացության համաձայն, ըստ փաստաբանի, արագության գերազանցումը նշվել է 71 և ավելի: Բայց փաստաբանն այլ կարծիքի է. «Հաշվի առնելով մեքենաների վնասվածքի բնույթը, իմ կարծիքով, խոսքը 70 կմ/ժ արագության մասին չի կարող լինել, այլ շատ ավելի` 100-ից էլ ավել կարող է լինել, որովհետև «ԲՄՎ» մակնիշի մեքենայի բախումից հետո «Նիվա» մակնիշի ավտոմենքենան 180 աստիճանով պտտվել է: Եթե արագությունը 60-70 կմ/ժ լիներ, հնարավոր չէր մեքենան նման աստիճանի տակ պտտվեր: Ես նման բան չեմ պատկերացնում»:

Տուժող կողմի ներկայացուցիչը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ արագությունը Վարդան Պետրոսյանը գերազանցել է ալկոհոլ օգտագործելու հետևանքով: «Ոչ միայն շշուկներ կան, այլ նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, և փորձագետը իր հետևություններ բաժնում արձանագրել է այդ փաստը, որ երբ առաջին օրը Վարդան Պետրոսյանին տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ իրեն զննող նեյրովիրավույժը հիվանդության պատմության մեջ նկարագրառել է, որ Պետրոսյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավելացրել է, որ վրայից ոգելից խմիչքի հոտ է գալիս»,- փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչը:

Պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե «Նիվա» մակնիշի մեքենայի հետդիտարկման հայելիները տեղում չեն եղել, փաստաբան Գինոսյանը հակառակն է արձագանքում:

«Եղել են, անպայման եղել են, ես դա լսել եմ տուժող վարորդից: Իմ լսելով կողային հայելիներից մեկը կոտրված սալոնում թափված է, մյուսն էլ, եթե չեմ սխալվում, ծռված վիճակում դռան վրա է մնացել, դռներն էլ ահավոր դեֆորմացիայի են ենթարկվել», -հայտարարեց Գինոսյանը:

Ավելին, նա փոխանցեց «Նիվա»-ի վարորդի խոսքերը, որ կողային հայելիների միջոցով է հետևից ինքը տեսել է Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայի լույսերը: Փաստաբանի պնդմամբ, «Նիվան» գտնվել է կանգնած վիճակում և հետընթաց շարժում չի արել: «Ես այդպես եմ ասում ըստ վարորդի հայտարարության, իսկ փորձաքննությունը չի ասել` նա շարժման մեջ է գտնվել, հետընթաց է արել, թե կանգնած է եղել: Փորձագետը պատասխանել է քննիչի հարցերին, թե որ դեպքում ինչ արագություն կլիներ և այլն: Նա ընդամենը պատասխանել է քննիչի հարցադրումներին», -հավելեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հայաստանի շախմատիստների թիմը` առանց մեդալների

շ դան-մկ DanMkr-9Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում չկարողացավ հաղթել Ադրբեջանի թիմին և վաստակած 13 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Նույնպիսի ցուցանիշով Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը: Իսկ չեմպիոն դարձավ Ադրբեջանի ընտրանին` 14 միավոր:

9-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիները 2:2 հաշվով ավարտեցին մրցամարտը Հունգարիայի թիմի հետ:

Հունգարիա – Հայաստան՝ 2:2

Հոանգ Թանգ – Դանիելյան՝1 :0
Գարա – Մկրտչյան՝ 0:1
Պապպ – Գալոյան՝ 0:1
Ռուդոլֆ – Կուրսովա՝ 1:0

Երկրաշարժ Իրան-Նախիջևան սահմանային գոտում

Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 19.00-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Նախիջևան քաղաքից 23 կմ արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.190 և արևելյան երկայնության 45.140:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան-Ադրբեջան ` 2:2

շArm-Aze-9Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կազմակերպված շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Ադրբեջան ` 2:2

Արոնյան – Մամեդյարով` 0,5:0,5

Մովսիսյան – Ռաջաբով` 0,5:0,5

Հակոբյան – Մամեդով` 0,5:0,5

Սարգսյան – Հուսեյինով` 0,5:0,5

Հայաստան-Ադրբեջան` շախմատի տղամարդկանց թիմերի մրցամարտը Եվրոպայի առաջնության եզրափակիչ տուրում

շ կArm-Ukr-W8Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, կկայանան 9-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի ընտրանին է, որը վաստակած 13 միավորով Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին բաժանում է 1-2-րդ տեղերը: Մերոնք 12 միավորով  3-րդ հորիզոնականում են:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Հայաստանի թիմի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 2,20 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 2,12 գործակիցը:
Ադրբեջանի թիմի հաղթանակը գնահատվում է  5,10 գործակցով:

Վերջին տուրից առաջ հավաքականների դասավորությունն այսպիսին է.1-2. Ֆրանսիա, Ադրբեջան` 13-ական, 3. Հայաստան` 12, 4-5.Ռուսաստան, Վրաստան` 11-ական միավոր:

Կկայանան հետևյալ մրցամարտերը.
Հայաստան – Ադրբեջան, Ռուսաստան – Ֆրանսիա, Չեխիա – Վրաստան:

Կանանց մրցաշարում կանցկացվի Հունգարիա- Հայաստան հանդիպումը:

Մասնակիցների դասավորությունը մրցաշարային աղյուսակում այսպիսին է`1. Ուկրաինա` 15, 2-3.  Ռուսատան, Լեհաստան` 12-ական, 4. Հայաստան` 11 միավոր:

 

Կարմիր բլուրի դամբարանում պեղված բարձրահասակ կնոջ ԴՆԹ-ն եզակի տվյալներ կհաղորդի Վանի թագավորության մասին

Կարմիր բլուրՀին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երեւանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:

Ժամանակին միջնաբերդում հսկայական պեղումներ է կատարել ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկիի՝ Էրմիտաժի նախկին տնօրենի արշավախումբը: Երկար պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը:

«Հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածությունը, բայց չգիտեինք բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները և, վերջապես, ովքեր են ապրել այստեղ, արդյո՞ք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե՞ տեղաբնիկներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ներկայում Կարմիր բլուրում հնագիտական պեղումներ կատարող խմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Բոլոր այս հարցերին կարող էր պատասխանել դամբարանադաշտը: Պիատրովսկին այն այդպես էլ չգտավ։ Եվ գուցե դեռ երկար չգտնվեին այդքան կարեւոր դամբարանները, եթե չլիներ Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կարող էր անցնել միայն Կարմիր բլուրի այդ հատվածով։

Մինչեւ ճանապարհի կառուցումը որոշվեց այդ հատվածում պեղումներ կատարել՝ արժեքավոր գտածոները չկորցնելու համար։ Աշխատանքներն սկսվեցին այս տարվա օգոստոսին։ Երեք ամիս տեւած պեղումների արդյուքնում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ այդքան փնտրում էր Պիատրովսկու արշավախումբը։

Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել, յուրաքանչյուրի տրամագիծը՝ մոտավորապես 3-4 մ: Ենթադրվում է, որ միայն ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա: Դրանց պեղումները, Հակոբ Սիմոնյանի խոսքով, վիթխարի ինֆորմացիա կբացահայտեն՝ առնվազն 5000 արտեֆակտ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի մեծ պատկերացում կազմել Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին:

«Պատահական չէ, որ Վանի թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում Արարատյան դաշտին որպես շտեմարան, որտեղ պատրաստել են ամենաընտիր գինիները, հացահատիկի հսկայական պաշարներ են այստեղ կուտակվել: Միայն Կարմիր բլուրում պահվել է մոտավորապես կես մլն լիտր գինի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Դամբարաններում կարևոր գտածոներից գիտնականն առանձնացնում է կուռքերը։ Դրանք տուֆի սալեր են՝ աչքերի փոսիկներով: Նման կուռքեր հայտնաբերվում են առաջին անգամ:

Մյուս հետաքրքիր արտեֆակտը զարդարված բրոնզե գոտին է, որով թաղված է եղել դամբարաններից մեկում գտնված երիտասարդը։  Վերականգվելուց հետո կերեւա ուսագոտու ամբողջական պատկերը։ Գոտու հետ հայտնաբերվել է նաեւ երկաթյա նիզակ:

Մեկ այլ դամբարանում թաղված է եղել խիստ բարձրահասակ, երկար մատներով կին՝ կիսաերկարաճիտ կոշիկներով, որոնք զարդարված են եղել բրոնզե ճարմանդով։ Այս գտածոները կարեւրագույն տեղեկություններ կարող են հաղորդել Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին:

Մյուս կարևոր հատկանիշը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, այն է, որ յուրաքանչյուր դամբարանում երկու կմախք է հայտնաբերվել, ընդ որում, մեկը՝ ամբողջական, մյուսը՝ դիամասնատված։ Ենթադրվում է, որ երկրորդը զոհաբերվել է ինքնակամ կամ բռնի։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Էրեբունի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին պարանոցը կտրած հնդիկ ուսանողը մահացել է

181173Երեւանի Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ, նոյեմբերի 16-ին, պարանոցը կտրած հնդիկ ուսանողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, հաղորդում էShamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունիի բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Նշված փողոցի թիվ 12 տուն է ժամանել ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի:

Վերջինս, ով պարանոցի կտրված մասով էր տեղափոխվում, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ, արյունոտված դանակներ, որոնցից եկուսը` կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են եղել արյունով:

Մահացածը Դենիշ Դաբուն էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի հատկանիշներով: Օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:

Լուսանկերները՝ Shamshyan.com-ի

Սևան-Դիլիջան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է “Մերսեդեսի” վրա

բեռնատարը կողաշրջվել է «Մերսեդես»ի վրա Նոյեմբերի 16.-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «DAF» մակնիշի GWG 281 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի DDS 119 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի վրա, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Օ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Օ.-ին, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:

Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններՆոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Մարզական վաշտում արժանավորների համար տեղերը սահմանափակ են

Lyova VARDANYANՓորձը ցույց է տվել, որ բանակ զորակոչված մարզիկների մեծ մասը զինծառայության ավարտից հետո թողնում է սպորտը: Թերևս պատճառներից մեկն  այն է, որ ոչ բոլոր երիտասարդներն են հնարավորություն ստանում զինվորական մարզական վաշտում ծառայելու և զուգահեռ նաև շարունակելու կանոնավոր մարզումները: Այն դեպքում, երբ կարգ է սահմանված, սևով սպիտակի վրա գրված, որ տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղերը գրավողները պետք է զինածառությունն անցնեն մարզական վաշտում: Թե ինչու են այս հարցում խնդիրներ ծագում, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանին:

– Այո, Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի մարզական վաշտում ծառայութունն անցնում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղեր գրավողները: Արտոնյալ վիճակում են ֆուտբոլիստները, նրանց զինծառայության հարցը բացառության կարգով լուծում է Հայաստանի կառավարությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է համապատասխան միջնորդագրեր ներկայացնում, իսկ մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հարցերով զբաղվում է սպորտի գերատեսչությունը: Լինում են դեպքեր, երբ աչքի ընկած ոչ բոլոր մարզիկներն են զինվորական ծառայությունը մարզական վաշտում անցկացնելու իրավունք ստանում: Եվ դա դժգոհությունների տեղիք է տալիս: Հայաստանի սպորտի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանձնաժողով է ստեղծված,  որը քննարկում է զինվորական վաշտում ծառայության թեկնածու մարզիկների ցուցակները: Ընդ որում, հանձնաժողովում երկու նախարարությունների փոխնախարարներ են, վարչությունների պետեր և այլն: Ըստ արդյունքների, որոշվում են արժանավորները: Նրանց անունները գրվում են հերթականությամբ: Եթե տվյալ զորակոչի համար առանձնացված է 15 տեղ, ապա  զինծառայությունը մարզական վաշտում  անցկացնելու հնարավորություն են ստանում 1-15-րդ տեղերում գտնվողները: 16-17-րդ հորիզոնականները զբաղեցնողները և մյուսները չեն ընդգրկվում մարզական վաշտում: Այդուհանդերձ, վերջիններս զինվորական ծառայության ընթացքում  ժամանակ առ ժամանակ գործուղվում են մասնակցելու ուսումնամարզական հավաքների և մրցումների: Մարզական վաշտում ընդամենը 56 տեղ կա:

 – Ի՞նչ իմաստ ունի այս կամ այն մարզաձևի ներկայացուցչին գործուղելը, երբ նա կանոնավոր չի մարզվում և միջազգային ստուգատեսների մասնակցելու դեպքում էլ այլևս ի վիճակի չէ բարձր արդյունքներ ցույց տալ:

– Այդուհանդերձ, այս ճանապարհով մարզիկները հնարավորություն են ստանում որոշ չափով պահպանելու մարզավիճակը: Այլ ելք չկա: Հնարավոր չէ, որ բանակում ծառայող բոլոր մարզիկները մարզական վաշտում ընդգրկվեն, լիովին ազատ լինեն և բոլոր մարզական մեկնարկներին մասնակցեն: Մասնավորապես, այս տարվա գարնանային զորակոչին 13 մարզիկ է ընդգրկվել մարզական վաշտում, իսկ աշնանային զորակոչի ժամանակ հատկացվել է համալրման 14 տեղ:

 – Ինչո՞ւ մարզական վաշտի զորակոչի որոշակի թիվ չկա:

– Բանն այն է, որ ինչքան մարդ զորացրվում է, այնքան էլ զորակոչվում է:

 – Աշխարհի բոլոր երկրներում բանակային սպորտը բարձր մակարդակում է: Գաղտնիք չէ, որ ունենք լավ, մարտունակ բանակ: Այդ դեպքում ինչո՞ւ մեր երկրում բանակային սպորտն այն չէ: Ֆինանսակա՞ն խնդիրներն են խանգարում, թե՞ ուրիշ բան կա:

– Նախագիծ կա, որ Հայաստանի ՊՆ-ն զինվորական մարզական վաշտի ծառայողների թիվը 20-25-ով ավելացնի: Եթե դա արվի, որոշ բաներ կփոխվեն, և ավելի շատ մարզիկներ լավ մարզավիճակում կմնան և կհամալրեն Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականները:

 – Հատկապես շատ են տուժում խաղային մարզաձևերի ներկայացուցիչները: Ամբողջական կազմերով հավաքականներ են զորակոչվում բանակային ծառայության: Եվ ընդհանուր հիմունքներով ծառայած մարզիկներն այլևս չեն վերադառնում սպորտ:

11-13-1-2– Կա նաև սոցիալական գործոնը: Բանն այն է, որ զորացրվեուց հետո երիտասարդները ցանկանում են ապրուստի խնդիր լուծել, իսկ խաղային մարզաձևերով զբաղվողների համար դա շատ ավելի բարդ է անելը: Երիտասարդները ցանկանում են այնպիսի մասնագիտություններ ձեռք բերել, որ կարողանան ֆինանսական միջոցներ հայթայթեն: Իսկ բանկում  ամեն ինչ արվում է այն հնարավորությունների սահմաններում, որոնք ունի ՊՆ-ն:

 – Ի դեպ, երբեմն կասկածներ են ծագում. արժանավոր այս կամ այն մարզիկը  մարզական վաշտում չի ընդգրկվում, փոխարենն այդ վաշտում ծառայում է մեկ ուրիշը, որը որպես մարզիկ ավելի փոքր ներդրում է ունեցել հայկական սպորտում: Մասնավորապես, շախմատիստներն այս առումով ավելի արտոնյալ են համարվում: Կարելի՞ է դա վերագրել նրան, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը նաև Հայաստանի նախագահն է: Հնարավո՞ր չէ ամեն ինչ ավելի թափանցիկ անել:

– Հաշվի են առնվում մարզիկների արդյունքները: Ընդ որում, հետագայում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները գրաֆիկ են ներկայացնում, թե մարզիկները երբ և որտեղ են ուսումնամարզական հավաքների, մրցումների մասնակցելու, և բոլորին էլ ընդառաջում են, թողնում են, որ միանան հավաքականների իրենց թիմակիցներին:

 – Նշանակություն ունի՞, թե այդ մարզիկներն ինչ մարզաձևերի ներկայացուցիչներ են` օլիմպիական կամ ոչ օլիմպիական:

– Նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին: Բայց եթե մարզիկը ոչ օլիմպիական մարզաձևից աշխարհի չեմպիոն է, ապա նա էլ չի անտեսվում: Ընդհանրապես բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները չեն կարող ընդգրկվել մարզական վաշտում: Առաջնային կարգով ընդգրկվում են օլիմպիական մարզաձևերի, նաև սամբոյի, ուշուի ներկայացուցիչները: Դրանք այն մարզաձևերն են, որոնք տարածում ունեն Հայաստանում, և մեր մարզիկները միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներից մեդալներ են բերում:

– Մարզական վաշտում ծառայողներն ունե՞ն համապատասխան պայմաններ` ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մակարդակը բարելավելու համար:

– Կա հիանալի մարզաբազա, այն զբաղեցնում է Երևանի նախկին պատանի հնգամարտիկների դպրոցի տարածքը:

 – Իսկ հակասական իրավիճակներն ինչի՞ հետևանք են: Երբեմն այս կամ այն մարզաձևի ներկայացուցիչները դժգոհում են, երբ միջազգային մրցումներում ցանկալի արդյունք չի լինում, պատճառաբանելով,  որ զինծառայությունում գտնվող այս կամ այն մարզիկին արգելել են միանալ իր թիմին, ժամանակին մարզվել և մրցումների ողևորվել:

– Եթե դժգոհություններ կան, ապա դրանք անհիմն են: Գուցե դեպքեր եղած լինեն, երբ այս կամ այն մարզիկը զորավարժանքների է մասնակցել, և նրան չեն ազատել: Բայց բանակ է, և այդ ամենին պետք է ըմբռնումով մոտենալ: Եթե այս կամ այն մարզաձևի ֆեդերացիան հիմնավորումով նամակ է ներկայացնում, ապա մարզական վաշտի ղեկավարությունը ծառայությունում գտնվող մարզիկների համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծում, և նրանք գործուղվում են թիմեր: Խնդիրներ կարող են ունենալ այն մարզիկները, որոնց անունները դուրս են մնացել  մարզական վաշտում ընդգրկվածների ցուցակներից: Պատճառները կարող են լինեն զորավարժանքները, ուսումնական պարապմունքները և այլն:

 – Իսկ ինչո՞վ է զբաղվում ԲԿՄԱ–ն:

– Զինծառայությունում գտնվող մարզիկները պարբերաբար հանդես են գալիս  բանակայինների միջազգային ստուգատեսներում: Մասնավորապես, մեր երկրի ըմբիշները 2013-ին Երևանում մասնակցել են ԱՊՀ երկրների բանակային մարզիկների սպարտակիադայի ծրագրով ազատ ոճի ըմբշամարտի թիմային մրցումներին և դարձել են չեմպիոն: Մերոնք կրկնեցին իրենց հաջողությունը, քանի որ մեկ տարի առաջ չեմպիոն էին դարձել Ալմաթիում կազմակերպված ստուգատեսում: Այս տարի Իրանում կայացած բանակայինների աշխարհի առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի մեր ըմբիշները տիրացել են երկուկան արծաթե և երկուական բրոնզե պարգևների:

 – Զինվորական մարզական վաշտում աշխատող մարզիչներ կա՞ն:

– Առայժմ հավաքական թիմերի մեր մարզիչներն են օգնում: Բայց հարց է բարձրացվել, որ մարզական վաշտում աշխատող մարզիչների հաստիքներ էլ ավելացվեն: ԲԿՄԱ-ն ունի իր մարզահամալիրը, մարզադաշտը, լողավազանը, ըմբշամարտի մարզասրահները: Այնպես որ` լիարժեք պարապմունքների համար բոլոր պայմանները կան: Ընդ որում կազմակերպվում է տարբեր մարզաձևերի սպարտակիադա:

 – Ուսումնասիրվե՞լ է, թե արտասահմանյան երկրներում մարզական վաշտի առումով ինչ փորձ է կիրառվում:

– Վրաստանում 120 տեղ է մարզական վաշտի ծառայողների համար: 2007-ին ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին եղել եմ Բաքվում, բայց տեղյակ չեմ, թե այս առումով Ադրբեջանում ինչ է կատարվում: Իսկ Ռուսաստանի հետ համեմատվել չենք կարող: Այդ երկրի ամեն երկրամասում մարզական վաշտ կա: Տարբեր տարածաշրջաններն ունեն կենտրոնացված բանակային ակումբներ: Հզոր կառույց է, հազարավոր մարզիկներ, նաև տարբեր մարզաձևերի ուժեղ ակումբներ կան: Վերջիններս հանդես են գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում:

 – «Դինամո» մարզընկերությունը Հայաստանի ոստիկանության մարզական կազմակեպությունն է: Ուժային երկու կառույցների մարզական կառույցների միջև կապ կա՞:

– Ոչ մի կապ չկա: Նախկինում «Դինամոն» ունեցել է մարզական վաշտ, 3-4 տարի է, ինչ այն չկա, եթե վերականգնվի, ապա լավ կլինի: «Դինամոյի» մարզական վաշտում ընդգրկվում էին մենապայքարային մարզաձևերի Հայաստանի առաջնություններում 2-3-րդ տեղեր գրավողները, խաղային մարզաձևերի թիմեր կային, և դա օգնում էր, նպաստում սպորտի զարգացմանը: