Եղանակը Հայաստանում`սպասվում են թույլ տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 21-22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 21-22-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.00C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան   -12.10C (1948թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.50CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Հարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»

սամվել հովհաննիսյան2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Ռոբերտ Տոնոյանը, ում հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ:

Ռոբերտ Տոնոյանն այսօր պնդեց, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում»` գումարը պետք է բաժանվեր իր, կատարողի և Սամվել Հովհաննիսյանի միջև: Կատարողն էլ դատապարտյալ, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանն էր, ում  Սամվել Հովհաննիսյանը նույնպես ճանաչում էր. ժամանակին օրենքի շրջանակում նրան  օգնել էր,այս մասին հաղորդում է “Փաստինֆոն”:

Ըստ վկայի, ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը. վերջինս, իրենից լսելով պատվերի մասին, հայտարարել էր` «ինձ քիլլերի տե՞ղ ես դրել»: Ապա Ա.Խուրշուդյանը,  իմանալով գումարի չափի մասին, կասկած էր հայտնել՝  հաստատ մի 100  հազար են վճարում, և «մեզ երեսուն հազարի մասին  է ասում»: Ա.Խուրշուդյանը  «պատվիրել»  է   առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է մոսկովյան պատվիրատուն:  Ռ.Տոնոյանի միջոցով Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով շփվել  է «քիլլերի» հետ, սակայն «Սլավիկ» անվամբ: Հակառակ Ս.Հովհաննիսյանի արգելքի`  Ռ.Տոնոյանը Խուրշուդյանին հայտնել էր, թե ով է «Սլավիկը», ով չճանաչվելու մնպատակով ռուսերեն է խոսել:

Ա.Խուրշուդյանի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու համար վկան գնացել է Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ՝ նա  Ս.Հովհաննիսյանի ընկերն է, և պատմել «պատվերի» մասին, Ռ.Հովհաննիսյանը  չէր հավատացել, ծիծաղել: Սակայն հետո իր ասածի ճշմարտացիության մեջ համոզելու և նաև սեփական ապահովության համար ձայնագրել էր իր և Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, ձայնագրությունները տարել է Ռաֆայել Հովհաննիսյանին, իսկ վերջինս հայտարարել էր, որ Ռ.Տոնոյանի քաղաքացիական պարտքն է  այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին:

Եվ, իրոք, ձայնագրությունները պետք եկան, երբ Սամվել Հովհաննիսյանը սկսեց ահաբեկող կարճ հաղորդագրություններ ուղարկել իր կնոջը: «Ձայնագրությունները ցույց տվեցի, սսկվեց»,- դատարանում ասաց վկան:

Ցուցմունքին հակադարձեց  Սամվել Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ  վկան  «լուրջ համագործակցող է եղել,  նրան չէի դիմի, եթե նույնիսկ պատվեր ունենայի»:

Գործը քննող Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, ում նախագահությամբ տեղի է ունենում դատավարությունը,  վկայից հետաքրքրվեց, թե Սամվել Հովհաննիսյանը Ձեր վաղեմի ընկերն  էր, «ինչո՞ւ  չկանխեցիք, հետ չպահեցիք այդ մտադրությունից, որ Ձեր ընկերը հանցագործ չդառնար, ըստ Ձեր  ցուցմունքի»,  վկան  հայտարարեց` այդ դեպքում «ես Ձեր դիմաց կանգնած չէի լինի», ապա դատավարության կողմերի նույնաբովանդակ հարցին ի պատասխան  հավելեց՝  «կանխողները թող կանխեին»:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 4, խուլիգանության 1 և յուրացման կամ վատնման 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2,  կողոպուտի 1 և գողության  3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 3 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայկական գորգի մարող հիշողությունը

68935_560230393995855_284442688_nԳորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:

Արաբական խալիֆաթի ողջ տարածքում հայկական գորգը մեծ հեղինակություն վայելող մշակութային արժեք է եղել և համարվել հարստության, անհատի ունեցած բարձր դիրքի չափանիշ: Ժամանակակիցների վկայությամբ` այդ ամենը բացատրվում էր հայոց գորգերի գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ ու գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով և գործման բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են նաև, որ հայկական գորգերին մեծ հռչակ էին հաղորդում մանավանդ հանրահայտ որդան կարմիր ներկանյութից ստացված կարմրավուն երանգները: Հայոց գորգերին բնորոշող մի առանձնահատկությունն էլ հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունն է: Դրանք խորհրդանշաններ են և իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսապաշտամունքային պատկերացումների մի շարք՝ կապված կյանքի ու բնության հավերժության և առհասարակ աշխարհընկալման համակարգի հետ։

загруженноеՑավոք, հայոց գորգագործական մշակույթի դերն ու նշանակությունը մինչ օրս լիարժեք ուսումնասիրված և արժևորված չեն: Հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավական երկար ուղի, հիմնականում վերոհիշյալ պատճառներով է, որ արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։

Նաև դա է պատճառը, որ հարևան ադրբեջանցիները, դեռևս խորհրդային ժամանակներից սկսած, հետևողականորեն իրականացնում են հայկական գորգարվեստը յուրացնելու գործընթաց, և դժբախտաբար նրանց ջանքերն անարդյունք չեն մնում: Անգամ «Եվրանյուզ» միջազգային հայտնի հեռուստաալիքով Ադրբեջանը ներկայացնող սոցիալական գովազդը կառուցված է գորգարվեստի վրա, և պատմությունից անտեղյակ սովորական եվրոպացին միանգամից կկարծի, որ գորգը ադրբեջանական երևույթ է:

Աշխունջ Պողոսյան

Աշխունջ Պողոսյան

Գորգագետ Աշխունջ Պողոսյանը հարևան Ադրբեջանի կողմից հայկական գորգարվեստի նկատմամբ իրականացվող գործընթացը շատ պարզ է բնութագրում` ազգային ժառանգության սեփականացում: «Արել են, անում են և անելու են»,- ասում է նա` նշելով, որ այդ խոսքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Ադրբեջանում 50-ականներից այդ գործունեությունը սկսած ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկինը` Լաթիֆ Չերիմովինը:

Աշխունջ Պողոսյանը պատմում է, որ երբ 1981 թ. որպես Հայաստանի ազգագրության թանգարանի գորգի բաժնի վարիչ մեկնել է Բաքու` ծանոթանալու Բաքվի գորգի թանգարանին, և Լաթիֆ Չերիմովը սկսել է ներկայացնել «ադրբեջանական» գորգերը, հայ գորգագետն ապշել է, որ ադրբեջանցիները հայկական գորգերը ներկայացնում են որպես իրենցը: Քիչ անց զարմանքը կրկնապատկվել է թանգարանի տնօրեն Լաթիֆ Չերիմովի շքեղ առանձնասենյակում` մտքում համեմատելով այն իրենց թանգարանի աշխատակիցների փոքրիկ խցեր հիշեցնող սենյակների հետ. «Զրույցի ընթացքում փորձեցի բացատրել, որ դրանք հայկական գորգեր են, հետո, երբ անցա կոշտ փաստարկների, Չերիմովը, չկարողանալով հակափաստարկներ բերել, ասաց` կարողանում եք` դուք էլ արեք»:

Գորգագետը հանգուցյալ Չերիմովի այս վերջին մտքին լիովին համամիտ է. «Այո, թող մենք էլ անենք, ոչ թե քնաթաթախ միայն խոսենք»:

Արդեն 40 տարի գորգագիտության բնագավառն ուսումնասիրող մասնագետը հոգնել է ասելով, որ Հայաստանին գորգի թանգարան-հետազոտական կենտրոն է անհրաժեշտ: Այո, Հայաստանը, լինելով գորգարվեստի բնօրրան, այսօր չունի գորգի թանգարան, մինչդեռ Ադրբեջանում գորգի 12 թանգարան կա:

timthumbԻնչևէ, ուրախալի է, որ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ  մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ շրջանակներում ողջ տարվա ընթացքում մշակույթի նախարարության կողմից իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: Իսկ գորգի հանրահռչակման տարին նշանավորվեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովով, որն ընթանում է Հայաստանում նոյեմբերի 20-22-ը:

IMG_1714Գիտաժողովին հրավիրված են բազմաթիվ հյուրեր նաև արտերկրից: Նրանց մեջ է գերմանացի նշանավոր արվեստաբան Ֆ.Գանցհոռնը, որն իր «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատության մեջ շատ խորությամբ ներկայացրել է հայկական գորգի տիպաբանությունը և վերլուծել բազմաթիվ գաղտնագրեր:

«Անկախը» հնարավորություն ունեցավ զրուցելու մեծանուն արվեստաբանի հետ: Նա խոստովանեց, որ սկսել է գորգերի ուսումնասիրությունը` կարծելով, թե դրանք մահմեդական ծագում ունեն, իսկ երբ խորամուխ է եղել այդ ուսումնասիրությունների մեջ, համոզվել է, որ արևելյան գորգերն ունեն հայկական ծագում:

IMG_1737

Ֆ. Գանցհոռն

Գանցհոռնի «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատությունը նախ լույս է տեսել 1990 թ. 835 հազար տպաքանակով և թարգմանվել չորս լեզուներով, հետագայում վերահրատարակվել «Արևելյան գորգեր»անվանումով, սակայն բովանդակությունը մնացել է նույնը: Հեղինակը քրիստոնեական բառը դիտավորյալ է վերնագրից հանել, որպեսզի այն բոլորին գրավի որպես արևելյան գորգի պատմություն, սակայն անակնկալի բերի` ցույց տալով, որ արևելյան կոչվածը հենց հայկականն է:

Օրեր անց տեղի կունենա գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, ինչի համար Գանցհոռնը շատ երջանիկ է, քանի որ համարում է, որ գրքի հայերեն հրատարակությունը իր ողջ գործունեության պսակն է:

Զրուցեցինք նաև Միացյալ նահանգներից գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի հետ: Ընկերության գորգերն արտադրվում են Հայաստանում` արտահանվելով ԱՄՆ, Եվրոպա: Նրա խոսքով` Եվրոպայում իրենք լրջորեն գովազդում են հայկական գորգերը` դրա վրա ծախսելով տարեկան 350-500 հազար ԱՄՆ դոլար: «Մեգերյան կարպետ» գորգերի հիմնական հաճախորդները օտարերկրացիներն են: Միայն Միացյալ Նահանգներում կա Մեգերյան գորգերի 50-ից ավելի խանութ-սրահ, և բոլոր գորգերն անխտիր ստորագրված են հայերեն` Մեգերյան:

Րաֆֆի Մեգերյան

Րաֆֆի Մեգերյան

Ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է  թողել նաև գորգերի արտադրության վրա: Եթե 7-8 տարի առաջ ընկերությունն արտադրում էր մոտ 1500 մետր գորգ, կարողանում էր պահել 1700-1800 աշխատող, ապա այսօր արտադրանքի ծավալներն ու աշխատակիցների թիվը կրճատվել են: Սակայն Մեգերյանը համոզված է, որ դա ժամանակավոր երևույթ է:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայկական գորգերը սեփականացնելու համառ ջանքերին, ապա գործարարը կարծում է, որ պետք է ոչ թե վիճել ու գոռալ, այլ փաստերով խոսել. «Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը 20-30 մլն դոլար ծախսեց` ղարաբաղյան հին հայկական գորգեր գնելով, որ ասի, թե իբր դրանք ադրբեջանական են: Մի օր, երբ Նյու Յորքում հարցազրույց էի տալիս այդ հարցի վերաբերյալ, ասացի` բերեք մի գորգ, փռեք գետնին և նայեք: Փռեցին: Ի՞նչ եք տեսնում` խաչեր, հայկական գրեր: Դե մի հատ էլ ադրբեջանական գորգ բերեք: Չկա, որտեղի՞ց բերեն»:

Րաֆֆի Մեգերյանը կարծում է, որ աշխարհում հայկական գորգարվեստն ամրապնդելու և տարածելու համար շատ կարևոր է նաև, որ գորգի արտադրության բնագավառում աշխատող հայերը գործեն համախմբված: Նա, օրինակ, շուտով ձեռնամուխ է լինելու հայկական գորգերի միություն ստեղծելուն, որը պետք է զբաղվի նաև հայկական գորգագործության բնագավառում գիտահետազոտական աշխատանքով:

Svetlana-Pogosyan-150x150Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նույնպես կարծում է, որ վաղուց ժամանակն է տեր կանգնել մեր մշակութային ժառանգությանը:  Հիշում է, որ 1983 թ. երիտասարդ գիտաշխատողների խմբով գնացել էին Բաքու` մասնակցելու արևելյան գորգի սիմպոզիումին և ականատես եղան, թե ինչպես են Ադրբեջանի կառավարությունը, մտավորականությունը, ժողովուրդը միահամուռ հայկական գորգարվեստը ներկայացնում իբրև ադրբեջանական մշակույթի մի մաս: Նաև հիշում է, որ մի անգլիացի գիտնական իրենց խմբին զարմացած հարցրեց, որ մի՞թե չեն տեսնում, թե ինչպես է ղարաբաղյան գորգը ներկայացվում որպես ադրբեջանական: Անգլիացի մասնագետը հայ գիտաշխատողներին հորդորեց չսպասել և գործուն քայլեր ձեռնարկել հայկական գորգարվեստը պաշտպանելու և ներկայացնելու ուղղությամբ:

Ցավոք, հայկական կողմը սպասեց և սպասում է արդեն 30 տարի:

«Այսօր Ադրբեջանը տեղեկատվական դաշտի տերն է և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է հայկական գորգարվեստը յուրացնելու համար»,- փաստում է Սվետլանա Պողոսյանը:

Հայկական գորգերի հիշողությունը վերականգնելը մնում է Հայաստանի ուսերին:

Ավտոպատահար`Վրաստանի Կոդա գյուղում

ավտոպատահարՆոյեմբերի 20-ին, ժամը 18.40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը  17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ Մերսեդես մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

Հնդկաստանում կապիկներին հակաբեղմնավորիչ հաբեր կտան նրանց բազմացումը զսպելու համար

Հնդկաստան,կապիկներՀնդկաստանի ղեկավարների խորհուրդը կապիկների ավազակությունների դեմ պայքարելու համար որոշել է նրանց հակաբեղմնավորիչ հաբեր տալ:

Այժմ Նյու Դելին ողողված է հազարավոր ռեզուս մակականերով, որոնց թիվը անընդհատ աճում է:

Կապիկները հաճախ հարձակվում են մարդկանց վրա ուտելիք գողանալու նապատակով, ծամում են համացանցի լարերը և ազատ շրջում կառավարության շենքերի մեջ:

2007թ-ին Դելիի փոխքաղաքապետ Բաջվան, փորձելով կապիկին հեռացնել, ցած էր ընկել առաջին հարկի պատշգամբից և մահացել:

Նախկինում քաղաքում աշխատում էին հատուկ կապիկ որսացողներ, որոնք սևադեմ լանգուր կապիկների միջոցով վախեցնում էին ավելի փոքր չափեր ունեցող կապիկներին:

Սակայն վերոնշյալ միջոցը այս տարվա սկզբին արգելվել էր, և պաշտոնյաները ստիպված նոր լուծում են գտնել:

Պաշտոնյաները հայտնում են, որ Հնդկաստանի Կենտրոնական կենդանաբանական այգու պատասխանատուները կապ են հաստատել Կալիֆորնիայի Պրիմատների ազգային կենտրոնի հետ, որտեղից նրանց խորհուրդ են տվել կապիկների դեմ օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր, ինչպես նաև էգերի ստերիլիզացիա կատարել:

Հակաբեղմնավորիչ հաբերը կդրվեն կերի մեջ, իսկ այն կապիկներին, որոնց հնարավոր կլինի բռնել, կստերիլիզացնեն:

Հնդկաստանի Կենդանական աշխարհի ինստիտուտի պրոֆեսոր Տյագին հայտնել է, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, երբ իրենք համոզված լինեն, որ այն որևէ վնասակար ազդեցություն չի ունենա կենդանիների կամ նրանց վարքի վրա:

 

Էլ-Քուվեյթի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Էլ-Քուվեյթ, ՄատենադարանԵրևան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են նաև Մատենադարան։

Հյուրերը ծանոթացել են հայկական գրագրության հնագույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարանում պահպանվող արաբական ձեռագրերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի գործողությունների ղեկավարին

628. Minister Nalbandian received ICRC Head of Operations for Eastern Europe an Central Asia 20.11.2013Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Լորան Կորբազին:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ընդգծեց Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կարևոր մարդասիրական դերակատարությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության գնահատականի համար՝ Լորան Կորբազը ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն ստեղծման օրվանից հանդիսանում է անկախ և չեզոք կազմակերպություն, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց օժանդակությունն է:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական գործունեության կապակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննակեցին Հայաստանի և ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում Է Անթալիայում

շArm-Hun-6Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա, որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը: Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում. Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան: Մարզիչն է` Արշակ Պետրոսյանը:

Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 24-ին և ավարտվելու է դեկտեմբերի 6-ին: Մերոնք մրցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստան, Եգիպտոսի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է:

Սամվել Բալասանյանը Գյումրին փակ քաղաք դառնալու մասին

Սամվել ԲալասանյանԳյումրին փակ քաղաք դարձնելու, դեկտեմբերին սպասվելիք Վլադիմիր Պուտինի այցի մասին այսօր լրագրողների հետ կիսվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս օրերին քաղաքն ինտենսիվորեն պատրաստվում է ՌԴ նախագահի այցին. Սկսվել են մի շարք փողոցների նորոգման, դրամատիկական թատրոնի շենքի կոսմետիկ թարմացման աշխատանքները:

“Անցկացվելու է տնտեսական ֆորում, որտեղ ՌԴ-ից գալիս են տարբեր նահանգապետեր և ներկայացուցիչներ, նախարարներ: Հիմնականում սրանով է պայմանավորված: Այսինքն լինելու է բիզնես ֆորում, ինչին որպես քաղաքապետ շատ ուրախ եմ: Գիտեք, որպես քույր քաղաքներ համագործակցում ենք Ռուսաստանի քույր քաղաքների հետ: Հնարավոր է նաև Վլադիմիր Պուտինի այցը, վերջնական ինֆորմացիա չեմ կարող  տալ, ես նույնպես չգիտեմ”, – ասում է Սամվել Բալասանյանը:

Հավելենք, որ հատկապես նորոգվում են “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհները:

Իսկ ինչ միջոցներ են ծախսվում այս նախապատրաստական աշխատանքների համար, չէ որ դրանք քիչ գումարներ չեն. “Եթե մեր ընտանիքում հյուր է գալիս` պետք է պատշաճ դիմավորենք, մեր քաղաքն ավելի պատշաճ կերպով ներկայացնենք: Բայց ամբողջը քաղաքի միջոցներով չէ. օրինակ, դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարությանն է` իրենք են անում, իրենց միջոցներով, քաղաքի այն հատվածները, որոնք մերն են` մենք ենք անում, կան ասֆտապատան որոշ աշխատանքներ որոնք անում է տրանսպորտի նախարարությունը”, – մեկնաբանում է քաղաքապետը:

Իսկ հարցին, թե որքանով են հավաստի այն լուրերը, որ ՌԴ նախագահի այցը նաև միտում ունի Գյումրին փակ քաղաք դարձնել, Սամվել Բալասանյանը մի փոքր վրդովվեց. “Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար: Օդի մեջ ինչ-որ խոսակցություններ: Ես հիմա զարմանում եմ, թե ով կարող էր նման ինֆորմացիա տարածել”:

Լիոնել Մեսին` «Ոսկե խաղակոշիկի» տիրակալ

32650«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 2012-2013 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

Պարգեւատրման արարողությունը կատարվել է Բարսելոնայում: Մրցանակը շնորհել Եվրոպական մարզական պարբերականների միությունը (ESM)։

26-ամյա Մեսին նախկինում «Ոսկե խաղակոշիկի» էր արժանացել 2009-2010-ի և 2011-2012-ի մրցաշրջաներում։

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անկարգ ուղևորին կարգի հրավիրեցին

ձերբակալությունՆոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Վալերիկ Դ.-ն նշված չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ` ցանկացել է ծխել ինքնաթիռի զուգարանում, բացի այդ` անպարկեշտ վարքագիծ է դրսևորել ուղևորուհիներից մեկի և բորտուղեկցորդուհիների նկատմամբ:
Ժամը 18.30-ին Վալերիկ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Կատարվում է քննություն:

 

Մհերը իր ընտանիքի անդամների այրել է հարևան Գևորգի խոտի հակերը

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՆոյեմբերի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոտի դեզ է այրվում:
Մեկնած օպերատիվ խմբին 1963 թ. ծնված Գևորգ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացին` 1989 թ. ծնված  Մհեր Ե.-ն և  նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Մհեր Ե.-ն  ժամը 22.20-ին  բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 

Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանի գործով քննիչը չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

Վարդան ՊետրոսյանՎարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում. նրա գործողություններում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:   «Պարզվել է, որ վարույթ իրկանացնող մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի պահանջները, ձեռնարկել և ձեռնարկում է  բոլոր անհրաժեշտ միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- հայտնեցին Ոստիկանությունից:   Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ Ոստիկանապետին էր դիմել Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:    «Ինչ վերաբերում է դիմումում նշված այն հանգամանքին, որ քննիչն իր ծառայողական պարտականությունները չի կատարել, խախտել է էթիկայի կանոնները,-ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,- ապա քննիչը նախաքննության ընթացքում բացառապես գործել է քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»:   Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Դավութօղլուին դեկտեմբերին սպասում են Երևանում

Ահմեդ Դավութօղլու   Ինչպես հաղորդում է թուրքական «Զամանը»՝ ՀՀ Արտաքին գործերի  նախարարությունը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովին: Թուրքական լրատվամիջոցը այս հրավերը որակում է որպես արձագանք պաշտոնական Անկարայի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Թուրքիան աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է ՍՏՀ անդամ բոլոր երկրներին, սակայն հայկական կողմը հայտնել է, որ ուրախ կլինի Երևանում տեսնել Դավութօղլուին:

Հայտնի է, որ հրավերը ստանալուց հետո թուրքական կողմը նշել է, որ Դավութօղլուն Երևան մեկնելու նպատակ ունի, սակայն վերջնական որոշում կընդունի՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հանդիպումների արդյունքից: «Զամանի» դիտարկմամբ՝ երեկ Վիենայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում բանակցությունները շարունակելու որոշման հրապարակումից հետո սպասվում է, որ Դավութօղլուն այնուհանդերձ կմեկնի Երևան:

 

Գյումրեցի բժշկին ազատ արձակելը հետաձգվեց

Վահագն ՄադոյանԱրդեն մի քանի օր է կալանավորվել և “Արթիկ” քրեակատարաողական հիմնարկ է տեղափոխվել բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանը: Հիշեցնենք, որ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշնե­րով, (իշխանության) ոստիկանության աշխատակիցների հրահանգներին չենթարկվելու համար:

Ըստ, քաղաքում եղած տեղեկությունների, Վահագն Մադոյանը, ով վաստակաշատ գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է, ցանկացել է իր տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել սեփական ավտոտնակու­մ: Սակայն մի մեքենայից երկու հոգի են իջել, քաղաքացիական հագուստով, կանգնեցրել­ բժշկին ու ասել, որ խախտում է թույլ տվել: Վ.Մադոյանը նրանց հակադրվել է, թե ոչ մի խախտում չկա: Հետո պարզվել է, որ նրանք ոստիկանութ­յան աշխատողներ­ են եղել: Բանավիճել են, հետո, ասում են, թե թեթև քաշքշոց է եղել, որից հետո քաղաքացիական հագուստներով ոստիկանները բժշկի ձեռքերը ոլորել են, նրան սեղմել մեքենային ու տեղյակ պահել ոստիկանությանը: Վահագն Մադոյանին տարել են ոստիկանություն, նրանից ստորագրություն վերցրել քաղաքից չբացակայելու համար, հարուցվել է քրեական գործ: Համաձայն վերը նշված հոդվածի, դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին,երեկոյան 22-ի սահմաններում:

Հենց սա է, որ առաջացրել է դժգոհության ալիք, քանի որ նույն գործի համար հնարավոր էր կիրառել նաև ստորագրությամբ չհեռանալն ու տուգանք սահմանել:

Վահագն Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանը նշում է, թե իր պաշտպանյալի հարազատներն այլևս չեն ուզում, որ մամուլով մեկնաբանություններ տրվեն այս մասով: archive2.ankakh.com-ին փաստաբանը փոխանցեց, որ այսօր` նոյեմբերի 20-ին նշանակված էր լսում` գրավի դիմաց ազատ արձակելու համար, սակայն դատական նիստն հետաձգվել է նոյեմբերի 25-ին:

Հավելենք, որ Երևանում գործող Բժշկական արհմիությո­ւնների կենտրոնը վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով` ի պաշտպանություն գյումրեցի գինեկոլոգ Վահագն Մադոյանի:

Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը

Ալ Քաիդա,Բեյրութ,Իրանի դեսպանատուն, պայթյուններըԱյսօր Ալ Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որի ժամանակ մահացել էր 23 մարդ՝ ներառյալ Իրանի մեկ բարձրաստիճան դիվանագետ:

Աբդուլա Ազամ ջոկատը հայտնել է, որ Հզբոլահի վերահսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունները իրենք են իրականացրել:

Այս հայտարարությունը տեղադրվել էր ռազմական կայքերից մեկում և մահմեդական առաջավոր ռազմական առաջնորդ Սիրաջուդին Զուրեյքաթի Twitter-ի էջում:

Խմբավորումը հայտնել էր, որ իրենք կշարունակեն նման հարձակումներ իրականացնել մինչև Իրանի կողմից հովանավորվող Հզբոլահ խմբավորումը իր ուժերը դուրս չբերի Սիրիայից, որտեղ նրանք օգնում են նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ պայքարելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի իշխանությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցիչը հարձակման համար մեղադրել է Իսրայելին, մինչ Հզբոլահը և Սիրիայի պաշտոնյաները անուղղակի մեղադրել են Սաուդիան Արաբիային:

 

Կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՆոյեմբերի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Սեյրան ՕհանյանԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև կամփոփվեն պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու կստորագրվեն 2014թ. երկկողմ համագործակցության պլանները:

 

Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին

bantԱյսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:

Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի  հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար  կայցելեն նրան: