Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Ֆուտբոլի ՀՀ առաջնություն. երկու խաղ և երկու անսպասելի արդյունք

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ երկու խաղ:

Առաջատարը` Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»:

Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս նույնպես անսպասելի 0:1 հաշվով պարտվեց  Երևանի «Ուլիսին»:

Կապանի  «Գանձասարը» վաղը Երևանում կմրցի Մարտունու «Ալաշկերտի» հետ, իսկ Երևանի «Բանանցը» կհյուրնկալի Երևանի «Միկային»:

Տեխնկական արդյունքներ

«Ուլիս»-«Փյունիկ» 1:0 (0:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլը՝ Հակոբ Ղազարյան, 63

«Արարատ»-«Շիրակ» 0:3 (0:2)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 2, Սերժ Դեբլե, 33, Կարեն Մուրադյան, 90+2

ԱՂՅՈւՍԱԿ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Շիրակ 12 18
3. Փյունիկ 12 17
4. Գանձասար 11 16
5. Միկա 11 15
6. Բանանց 11 13
7. Ուլիս 12 12
8. Ալաշկերտ 11 6

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», պարտվեց

հմ32116Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»: Ընդ որում, «Բորուսիան» բացեց հաշիվը, սակայն չկարողացավ ոչ միայն հաջողությունը զարգացնել, այլև պահպանել առավելությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր և խաղադաշտում էր մինչև հանդիպման ավարտը: Նա 82-րդ րոպեին, կանոնները խախտելու համար, դեղին քարտ ստացավ:

«Բորուսիան» ունի 28 միավոր և Լևերկուզենի «Բայերի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Մյունխենի «Բավարիան» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1

Ռիկարդո Ռոդրիգես, 56, Իվիցա Օլիչ, 69 – Մարկո Ռոյս, 44

One by One, Pope Greets Hundreds in Wheelchairs

pope greets disabled peoplePope Francis has greeted hundreds of people in wheelchairs one-by-one — part of a special gathering in which rows of seats were removed from a Vatican auditorium to make room for the disabled visitors.

The pontiff, who has made championing the downtrodden a key plank of his papacy, lamented that society tends to “hide physical fragility” and reject the disabled. He encouraged those with physical disabilities to banish any feelings of shame, and become “protagonists” in society as well as the Catholic church.

Some 600 people in wheelchairs waited to have their time with Francis during the event Saturday. He moved down the rows to greet each person, doling out hugs and kisses as well as chatting.

 

Պապը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր հաշմանդամների

pope greets disabled peopleՊապ Ֆրանցիսկը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր մարդկանց: Շաբաթ օրը կազմակերպված այս հատուկ հավաքի համար Վատիկիանի դահլիճներից մեկի բոլոր նստարանները դուրս են հանվել՝ սենյակը հաշմանդամ այցելուների համար պատրաստելու նպատակով:

Պապը ափոսոսանք է հայտնել, որ հասարակությունը հակված է թաքցնել ֆիզիկական թուլությունները և անտեսում է հաշմանդամներին: Նա քաջալերել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցողներին, որպեսզի իրենցից վանեն ամոթի զգացումը և դառնան հասարակության և կաթոլիկ եկեղեցու գլխավոր հերոսները:

Շաբաթ օրը կազմակերպված միջոցառման ժամանակ անվասայլակների վրա 600 հաշմանդամներ սպասում էին Ֆրանցիսկի ձեռքը սեղմելուն: Նա, շարքերով քայլելով, յուրաքանչյուր մարդու ողջունում, գրկում, համբուրում էր, ինչպես նաև զրուցում նրանց հետ:

Թուրք հասարակությունը շարունակում է ողջունել Էրդողանի կրոնամետ փոփոխությունները

turkՕրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե երկրում աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները պետք է առանձնացվեն, այս հարցը հայտնվեց թուրքական հասարակական-քաղաքական օրակարգում՝ դառնալով լայն քննարկման առարկա: «Աղջիկ և տղա ուսանողները նույն բնակավայրում չեն կարող գտնվել: Սա հակասում է մեր պահպանողական-ժողովրդավարական էությանը: Կարգադրությունը տրվել է, կանցկացվի ուսումնասիրություն»,-հայտարարել էր Էրդողանը:

Հանրակացարանների առանձնացման խնդիրը հայտնվել է նաև մի շարք հետազոտողների և հարցումներ անցկացնող ընկերությունների ուշադրության կենտրոնում: Հասկանալու համար հասարակության վերաբերմունքը այս հարցին, անցկավել է համապատասխան հարցում, որին մասնակցել է 21 հազար 600 քաղաքացի: Պարզվել է, որ բնակչությունն ամենևին էլ դեմ չէ, որ ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների համար առանձին լինեն: Հարցվածների 71 տոկոսը դրական է գնահատել սպասվող փոփոխությունը, 20 տոկոսը դեմ է արտահայտվել, իսկ 9-ը՝ ձեռնպահ:

Թուրքիայում հայերի գերեզմանները կրկին ավերվել են գանձ որոնողների կողմից

gerezmanԹուրքիայի Բաթմանի նահանգի Բարաժ լճի մերձակայքում գտնվող հայերին պատկանող գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախը: Մի ժամանակ այս գերեզմանաքարերն ամբողջովին ջրի տակ էին անցել, սակայն վերջերս լճի մակարդակի անկման հետևանքով դրանք նորից տեսանելի են դարձել: Գանձ որոնողները, օգտվելով այս հանգամանքից, արժեքավոր իրեր գտնելու հույսով սկսել են փորել գերեզմանները՝ հիմնովին ավերելով դրանք: Մի շրջանում, որտեղ մեծ տարածում ունեն այն լեգենդները, թե հայերը թաղվել են իրենց թանկարժեք իրերի հետ միասին, ավերակների են վերածվել նաև պատմական եկեղեցիները:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թաշլըդերե գյուղի մոտակայքում տեղակայված գերեզմանները փորվել են անհայտ անձանց կողմից: Այս սրբապղծությունն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: «Մինչև ջրի տակ անցնելն էլ հայերին պատկանող գերեզմանները ավերվում էին գանձ որոնողների կողմից: Անցած օրը նկատեցինք, որ տարածքը փորված է: Այստեղ շատ տարածված են գերեզմաններում թաղված թանկարժեք իրերի և գանձերի մասին խոսակցությունները: Անկախ նրանից, թե գերեզմանը ում է պատկանում, այն քանդելը ճիշտ չէ»,-նշել է գյուղացիներից մեկը:

Ուշագրավ է, որ քանդված գերեզմանների մոտակայքում խաչքարի կտորներ են գտնվել:

Փարիզում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել

Police-guarded-the-arena-after-the-blast-franceՊաշտոնյաների տեղեկություններով՝ «Ֆրանսիական հեղափոխություն» մյուզիքլի տեխնիկական ռեժիսյորը փորձի ընթացքում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի ժամանակ մահացել է սրտի կաթվածից:

Փարիզի դատախազության խոսնակը հայտնել է, որ Փարիզի Palais des Sports դահլիճում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս չորս մարդ ծանր վիճակում է գտնվում:

Ոստիկանության սպան ավելի վաղ տեղեկացրել էր, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել սրտի կաթվածից՝ ավելացնելով, որ պայթյունը առաջացել էր այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը կայծ էր ստացել, որը բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի հետ կոնտակտի մեջ էր մտել:

Շոուն կազմակերպող ընկերությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:

 

Պաղեստինը Իսրայելին է մեղադրում Յասեր Արաֆաթի մահվան մեջ

Յասեր ԱրաֆաթՄիջին Արևելքում խաղաղություն հաստատելու բանակցությունները վտանգի տակ են. Պաղեստինի գլխավոր քննիչը հայտնել է, որ Յասեր Արաֆաթի մահվան մեջ միակ կասկածյալը Իսրայելն է:

Նրա հայտարարությունից մեկ օր առաջ շվեյցարացի գիտնականները հայտնել էին, որ Պաղեստինի առաջնորդը հավանաբար մահացել է ռադիոակտիվ պոլոնումից թունավորվելու հետևանքով:

Քննիչ Թաուֆիկ Թիրաուին այդ մասին բարձրաձայնել է Արաֆաթի մահվան պատճառները ուսումնասիրող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ այստեղ կարևորն այն չէ արդյոք նա թունավորվել է պոլոնիումի՞ց, թե ոչ, այլ այն, որ առկա բոլոր մանրամասներն ապացուցում են, որ նրան սպանել են, և դա Իսրայելն է եղել:

Այդ մեղադրանքներին ի պատասխան Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իգալ Պալմորը հայտնել է, որ Իսրայելը որևէ կապը չունի Արաֆաթի մահվան հետ:

Արաֆաթի այրին՝ Յասեր Արաֆաթ,Սուհան, կոչ է արել Պաղեստինի ղեկավարությանը արդարություն հաստատել իր ամուսնու մահվան կապակցությամբ:

Նա իր խոսքում Իսրայելին չի հիշատակել, սակայն նշել է, որ պոլոնիում ունեն միայն միջուկային զենք ունեցող երկրները:

Արաֆաթի շիրիմը բացվել էր այս տարվա սկզբին, և շվեյցարացի, ֆրանսիացի ու ռուս գիտնականներին թույլատրվել էր հողի և ոսկորների նմուշներ վերցնել հետաքննության համար:

Շվեյցարացի գիտնականների խումբը իրենց հետազոտության արդյուքները հրապարակել էին հինգշաբթի օրը, որտեղ նշված էր պոլոնիում- 210-ի անբնական բարձր մակարդակի մասին և այն մասին, որ Արաֆաթը բնական մահով չի մահացել:

Պաղեստինի խումբը, խոսելով Ռուսաստանի իրականացրած` ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրության արդյուքների մասին, նշել է, որ նրանք ևս պնդում են, որ Արաֆաթը մահացել է ինչ-որ նյութից թունավորվելու հետևանքով, սակայն հստակ չեն հայտնում, թե դա ինչ նյութ է եղել:

 

Վարդան Պետրոսյանին կալանավորեցին

arm138399695878Կոտայքի մարզի դատարանը բավարարեց ոստիկանության ներկայացրած միջնորդությունը` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:

Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:

1in.am

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

photoՆոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը “Embassy Series” հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:

Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաեւ այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:

Միջոցառման հյուրերը բարձր գնահատեցին ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։

Ադրբեջանական բանակի զինվորը հրազենով վիրավորել է ծառայակցին

1Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Գետաբեկի մոտ գտնվող զորամասերից մեկում։

Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովը վիրավորել է ծառայակից ընկերոջը՝ Մուհամեդալի Աբասովին։ Վերջինս հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Պաշտպանության նախարարությունը միջադեպը դեռևս չի մեկնաբանել։

 

 

 

Սելին Դիոնը չի ցանկանում, որ իր հյուղարկավորության ժամանակ հնչի My Heart Will Go On երգը

Celine Dion2Սելին Դիոնը հայտնել է, որ ինքը չէր ցանկանա, որ իր հյուղարկավորության ժամանակ հնչեր My Heart Will Go On հիթը:

Այդ մասին 45-ամյա երգչուհին հայտնել է շաբաթ օրը The Jonathan Ross Show-ի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ երգը իր ժառանգությունն է:

Երգչուհին նշել է, որ երգը մինչև մահ իր հետ կլինի:

«Սակայն երբ մահանամ, խնդրում եմ այդ երգը չհնչեցնեք»,-ասել է նա:

Ռոմանտիկ բեստսելլերը Սելինի մեծագույն հիթերից է և ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն օրինակով:

Դիոնը սկզբնական շրջանում չէր ցանկանում կատարել 1997 թ-ին Ջեյմա Հորների և Ուիլ Ջեննինգսի ստեղծած բալադը, որը նաև Օսկար և չորս Գրեմմի մրցանակ է ստացել:

Սակայն երգչուհին հայտնել է, որ շնորհակալ է Աստծուն, որ իրեն համոզել են կատարել այն:

 

Տնտեսվարողների աջակցությամբ շարունակվում է մշտադալարների ծառատունկը

001Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու է 20 եղևնի, մշտադալար 30 թուփ։

Աշնանային ծառատունկին զուգահեռ՝ տնտեսվարողների կողմից մշտադալարների տունկը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։

 

Առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը

100126

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնորապես նշված է.

«Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության, այս կամ այն հարցի վերաբերյալ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը լիազորված են հնչեցնելու համապատասխան իրավասություններով օժտված կառույցները կամ էլ մասնավոր պարագաներում Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական ստացած անձինք: Տարբեր կայքերում, հաղորդումներում, սոց. ցանցերում առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը»:

Անօթևանը քնել է նախագահական լյուքսում

pic_7b40c649f4173bb8a16261d737a4b9e5ԱՄՆ-ում անօթևանը ձերբակալվել է Պիտսբուրգում գտնվող շքեղ հյուրանոց անօրինական ներխուժելու համար: Ինչպես գրում է Pittsburgh Post-Gazettն, 48-ամյա Ջեֆի Ուոթսոնը բացատրել է, որ կքներ ամեն պատահած տեղ, ուր գլուխը դնելու հնարավորություն լիներ: Ինչպես է նա աննկատելի մտել հյուրանոց` մնում է անհասկանալի:

Քնած Ուոթսոնին նոյեմբերի 5-ին հայտնաբերել են հյուրերը, որոնք պատրաստվում էին տեղավորվել նախագահական լյուքսում: Թափառաշրջիկին հանձնել են ոստիկանությանը: Նա պատմել է, որ Լոս Անջելեսից է եկել ու այդ քաղաքում ապրում է արդեն մեկ ամիս: Նրա դեմ մասնավոր սեփականության սահմանները խախտելու ու ծառայություններն առևանգելու մեղադրանք է առաջադրվել:

Նախագահական լյուքում մեկ գիշերն արժե 2,5 հազար դոլար:

 

Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան

4534_bՆախագահ Սերժ Սարգսյան,Բյուրականի աստղադիտարան,ն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ: Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները:

4531_bԸստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է:

Բրիտանուհին Ջոնի Դեպի տեսքով տորթ է թխել

pic_d2f3626c351bb0eac93adc6294eb115bՄեծ Բրիտանիայի Բրաուհիլզ քաղաքի բնակչուհի Լարա Քլարքը Ջոնի Դեպի տեսքով տորթ ` թխել” Կարիբյան ծովի ավազակները” ֆիլմում խաղացած կերպարով:

Տորթը 1,65 մ բարձրություն ունի, որն ընդամենը 13 սմ-ով է ցածր Ջոնի Դեպի իրական բոյից: Քլարքի խոսքով, ինքը միտումնավոր է տորթն ավելի ցածր պատրաստել, քանի որ վախենում էր, որ այն դռնից դուրս չի գա: Տորթի պատրաստման վրա 90 ժամ է ծախսվել:

Կինն իր ստեղծագործությունը ընկերներից մեկի խորհրդով տարել է Բիրմինգհեմի տորթերի միջազգային ցուցահանդես, դրա համար վարձակալելով միկրոավտոբուս:

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան կիրակի:

 

Երևանի քաղաքապետարանը` 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորողներին

phpThumb1Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ»  բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։

Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։

Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերվածծ բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն։

Երևանի քաղաքապետարան

Արմեն Պողոսյանը` մանրէների և տրանսպորտի գնի բարձրացման մասին

Արմեն ՊողոսյանՆոյեմբերի 10-ը որակի համաշխարհային օրն է: Այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել  Հայաստանի Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հավաստիացնում է, որ  այսօր մեզանում շատ ոլորտի մարդիկ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է որակը:

«Որակը  տվյալ արտադրանքի փաստացի չափանիշների համապատասխանեցումն է հայտարարված չափանիշներին», – սահմանեց Արմեն Պողոսյանը և նշեց սննդի  ոլորտի մի քանի առաջնահերթ խնդիրներ:  Ըստ նրա` այդ խնդիրների շարքում այսօր առաջնային տեղ է զբաղեցնում մակնշումը:«Լուրջ խնդիր է նաև մանրէազերծումը: Մանրէներն  ունեն այնպիսի վարքագիծ, որ տնային պայմաններում դրանց դեմն առնել գրեթե անհնար է, ուստի արտադրամասում պետք է լինի իդեալական ստերիլություն, ինչի համար  առանձնակի մեծ գումար ու խելք պետք չէ, պետք է ընդամենը լինել պարտաճանաչ»- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա անդրադարձավ նաև տրանսպորտի խնդիրներին ու նշեց, որ, մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին, գիտի, որ գնի թանկացումը ոչ մի լավ բանով չի ավարտվելու. «Ոչ մի լավ բան չեմ կանխատեսում, բայց հնարավոր է նաև, որ երկրորդ անգամ սոցիալական բունտ լինի, քանի որ անգամ ներկայիս վիճակում 100 դրամ սակագնով կարելի է որակապես շատ ավելի լավ տրանսպորտ ունենալ»: