Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է 11 ական

18112013251-5763-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները և ՀՀ ՊՆ ԶՈՒ N զ/մ սակրավորների խումբը
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
N զ/մ սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս կբերվեն նոյեմբերի 19-ի առավոտյան:

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Պրահայում

Արամ Խաչատրյանի 110-ամյակ,ՊրահաՆոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակության  ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:

Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաեւ Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի եւ Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:

Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնեց մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:

Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը եւ Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվեց ընդունելությամբ:

Դենիշը Աստղիկի հետ ծանոթացել էր Հնդկաստանում, եկել էր, որ ամուսնանա. մանրամասներ Երեւանում հնդիկի ինքնասպանությունից

աստղիկ աղաջանյանԱզգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան առաջին հարկի սենյակը վարձակալել էր մոտ մեկ ամիս առաջ: Վարձակալած տանը նա մենակ էր ապրում, իսկ տանտերը, որը բնակվում էր երկրորդ հարկում, մոտ 15 օր Հայաստանում չէր: Բնակիչներն իրենց հնդիկ հարեւանին լավ չէին ճանաչում։ Թաղում ամենից շատ Դենիշի հետ շփվում էին մթերային խանութի աշխատողները։ NEWS.am-ի թղթակցին նրանք ասել են, որ ցնցված են կատարվածից։

«Շատ համեստ և խելոք տղա էր։ Լավաշ էր վերցնում, սիրում էր Գառնու լավաշը, և կաթ։ Ցնցված ենք, ափսոսում ենք շատ, ասում էինք՝ ինչ կլինի, գոնե աղջիկը հնդիկ լինի, իրենց մեջ լինի, հայ չլինի, է՞ս ինչ բան էր»,- ասաց խանութի վաճառողուհիներից Լուսինե Մանուկյանը։

Խանութի մյուս աշխատակցուհին՝ Համասփյուռ Ավետիքյանը, պատմեց, որ Դենիշը հայերեն չէր հասկանում. «Հայերեն մի երկու բառ գիտեր` բարև, ցտեսություն: Շատ լավ տղա էր, հայերեն չէր խոսում, անգլերեն էր խոսում, իր ուզած ապրանքը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս»։

Առաջինը ողբերգության մասին իմացել է Դենիշի վարձակալած տան դիմացի 14 տան բնակչուհին։ Նոյեմբերի 16-ին, երեկոյան 19-ի մոտ նրանց տուն է վազել արյունլվա աղջիկն ու խնդրել է օգնել իրեն եւ շտապօգնություն կանչել։  «Ես եմ զանգել շտապօգնություն, չեմ ուզում այդ ամեն ինչը նորից վերհիշեմ, պատմեմ, ահավոր էր»,- ասաց հարևանուհին:

Հարեւանները պատմեցին, որ աղջկան մինչեւ այդ չէին տեսել, Դենիշը միշտ մենակ է եղել, արտառոց որեւէ վարքագիծ նրա մոտ չեն նկատել։

24-ամյա Աստղիկը դանակից ստացած վնասվածքներ ուներ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում։ Շտապօգնությունը Դենիշին գտել է փողոցում արյունլվա գետնին ընկած։

Ոստիկանության տվյալով՝ 1985թ. ծնված Դենիշ Բաբուն իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկին, սակայն մերժում ստանալով՝ խոհանոցային դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել աղջկան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Դենիշը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հարեւանների շրջանում կատարվածի տարբեր վարկածներ են պտտվում։ «Մեկը ասում ա՝ աղջիկն ա արել, մյուսը ասում ա՝ ինքն իրան ա արել, տենց ենք լսել»,- NEWS.am-ին ասել էԼուսինե Մանուկյանը։

Ազգությամբ հնդիկ Սուֆի Արորան, որն աշխատում է Հայաստանում եւ ճանաչում էր Դենիշին, NEWS.am-ին պատմել է, որ Աստղիկ Աղաջանյանին Դենիշը հանդիպել էր Հնդկաստանում, սիրահարվել էր և եկել էր Հայաստան, որ ամուսնանա աղջկա հետ . «Դենիշը TeleTrade-ում աշխատանք էր գտել, որպեսզի ամուսնանա այդ աղջկա հետ և ապրի Հայաստանում»:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Իլհամ Ալիևը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Իլհամ Ալիև, Կիև, շքանշանՆոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ուկրաինայի նախագահը Իլհամ Ալիևին պարգևատրել է “Ազատության” շքանշանով: Իր հերթին Ադրբեջանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրել է “Հեյդար Ալիևի” շքանշանով, որը Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևն է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ուկրաինա սկսվել է նոյեմբերի 17-ին:

Ռեպերը, համերգի ժամանակ 10 մ բարձրություն ունեցող լուսային կամրջակից ցատկելով, ջարդել է կին երկրպագուի թևը (տեսանյութ)

George Watsky  jumpsԲեմից ցատկելու փորձը անհաջող ավարտ է ունեցել, երբ ռեպերը 10 մ բարձրություն ունցող լուսային էֆեկտների կամրջակից ցատկել է հանդիսատեսի վրա, որից հետո երգիչը և երկու երկրպագու հիվանդանոց են տեղափոխվել: Ամերիկացի ռեպեր, 27-ամյա Ջորջ Ուաթսկին համերգի ընթացքում իր վերջին երգի կատարման ժամանակ բարձրացել է լուսային սարքավորման վրա և շենքի երեք հարկի բարձրություն ունեցող սարքից ցատկել է հանդիսատեսի վրա: Ինչևէ՝ երկրպագուները ցրվել են և Ուաթսկին ընկել է մի տղամարդու և կնոջ վրա բետոնե հատակին: Պատահարի արդյունքում կինը թևի կոտրվածք է ստացել, տղամարդը՝ մեջքի մի շարք վնասվածքներ, իսկ Ուաթսկիի մարմնին կապտուկներ են առաջացել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել Լոնդոնի Alexandra Palace-ում տեղի ունեցող Vans Warped պանկ ռոք տուրը: Ուաթսկին Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել իր ամոթալի գործողությունների համար և հիվանդանոցում այցելել է կին երկրպագուին անձանմբ ներողություն խնդրելու համար: Անցած ամիս երգիչը Facebook-ում տեղադրել էր լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է նա նինձա կրիայի կոստյումով առաջին հարկի պատշգամբից ցատկում մարդկանց խմբի վրա: Ուաթսկին այս շաբաթ յուրաքանչյուր երեկո համերգ ունի՝ ներառյալ մեկ շոու Փարիզում և երեք շոու Գերմանիայում:

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

ՆԱՏՕ, ՀայաստանումՆոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:

Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

        Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

        Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

Մերկելը հայտնել է, որ վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ վերահաստատման կարիք ունի

անգելա մերկելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության լրտեսությունների վերաբերյալ պնդումները փորձության են ենթարկել Գերմանիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, ինչպես նաև տրանս Ատլանտյան ազատ առևտրի համաձայնագիրը:

Երկուշաբթի օրը Պառլամենտում իր ելույթի ժամանակ Մերկելը Ազգային անվտանգության գործակալության իրականացրած լրտեսությունը «գերեզման» է անվանել և նշել, որ այդ գործը դեռևս պետք է հետաքննվի՝ երկու երկրների միջև վստահություն վերահաստատելու համար:

Միևնույն ժամանկ Մերկելը հայտնել է, որ Վաշինգտոնը մնում է իրենց ազատության և անվտանգության հիմնական երաշխավորը:

Անցած ամիս լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ այն մասին, որ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Մերկելի հեռախոսազրույցները, ինչը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում Ամերիկայի ամենամոտ դաշնակից Գերմանիայում մեծ քննադատության ալիք բարձրացրեց:

 

Կոլորադոյում հանքի պայթյունի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել 20 մարդ

Colorado mine blastԿոլորադոյի հանքերից մեկում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել 20 մարդ:

Պայթյունը տեղի էր ունեցել Օուրեյ վարչաշրջանի հանքում, որը շահագործում է Star Mines ընկերությունը:

Star Mines-ի ներկայացուցիչը Plain Dealer-ին հայտնել է, որ աշխատակիցները վնասվածքներ ստացել են փոշենման ծխի հետևանքով առաջացած պայթյունից հետո թունավոր քիմիական նյութեր և գազեր շնչելու արդյունքում:

Թերթը նշում է, որ հանքափորները հավանաբար ազոտի երկօքսիդ և ածխածնի երկօքսիդ են շնչել:

Հանքը գտնվում է Կոլորադոյի հարավարևմտյան հատվածում՝ Նյու Մեքսիկոյի Ալբուկերկ քաղաքից գրեթե 490 կմ հեռավորության վրա:

 

Բնակարանների պատերին առաջացել են ճաքեր

ճեղքերՆոյեմբերի 18-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20 ա վթարային շենքի 3-րդ մուտքի մի շարք բնակարանների պատերին առաջացել են ճաքեր: Դեպքի մասին տեղեկացվել են ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետ փ/ծ գնդապետը, ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության պատասխանատու աշխատակիցը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Թուրքիային. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի ուժ չի կարող դիմակայել Թուրքիային: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ 21-րդ դարը Թուրքիայի դարն է լինելու: «Աստված տա, որ ոչ մի ուժ չկարողանա դիմագրավել Թուրքիային: Որպես կառավարություն՝ մենք դրան ենք ձգտում»,-ասել է վարչապետը:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան արդեն փոխվել է, նոր Թուրքիան հոգ է տանում իր քաղաքացիների համար՝ անկախ նրանց լեզվական, կոնական և էթնիկ պատկանելիությունից: «Թուրքիան սրընթաց կերպով զարգանում է՝ փոխելով նաև տարածաշրջանը: Թուրքիայի ջանքերով մենք տեսնում ենք տարածաշրջանի ուժեղացումը»,-նշել է Էրդողանը:

Դիարբեքիրում հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում

diyarbakirԻնչպես հաղորդում է թուրքական «T24»-ը, Դիարբեքիրում արդեն երկու տարի է, ինչ հայերի համար հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում: 3 ամիս տևողությամբ դասընթացները արդեն 67 շրջանավարտ է տվել, որոնք ոչ բոլորն են հայեր: «Տարբեր պատճառներով մեր մայրենի լեզուն չենք կարողացել սովորել, սակայն միշտ նման ցանկություն ենք ունեցել: Այս հարցով դիմեցինք Սուրի շրջանի թաղապետին, որն էլ սիրով ընդունեց մեր առաջարկը»,-պատմում է տեղացի հայերից Գաֆուր Թուրքայը, որը դասընթացին մասնակցել է իր երկու երեխաների հետ միասին: «Երեխաներս էլ շատ ոգևորված էին, որ մայրենի լեզուն են սովորում: Ես հայ եմ, սակայն չեմ կարողացել ապրել իմ լեզվի, ավանդույթների, սովորույթների և մշակույթի շնչով: Այս ամենի հանդեպ միշտ կարոտ եմ ունեցել: Երեք սերունդ հետո մեր լեզուն սովորելու հնարավորություն ունեմ, և սա մեծ երջանկություն է»,-նշել է Թուրքայը:

Հայոց լեզվի դասընթացներին մասնակցած մեկ այլ հայ էլ՝ Ֆըրաթը, պատմում է իր տպավորությունների մասին: «100 տարի անց դասեր են սկսվել: Երկու տարի առաջ դասընթացի գնացի: Իհարկե, լեզու սովորելը հեշտ բան չէ, խոսքը գնում է բոլորովին տարբեր մի այբուբենի մասին, ինչը դժվարություն է ներկայացնում: Այդ պատճառով էլ սկզբում դժվարանում էի, սակայն այժմ արդեն հայերենով եմ ստորագրում: Ի վերջո իմ պապերի լեզուն եմ սովորում»,-ասել է Ֆըրաթը:

 

Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

 Վահան ՀայրապետյանՀայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը

«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։

Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը  պարտավոր  է  չկատարել  վստահորդի  շահերին  հակասող որեւէ  գործողություն,  չընդունել  դիրքորոշում՝  առանց  նրա  հետ  համաձայնեցնելու, բացառությամբ  այն  դեպքերի,  երբ  փաստաբանը  համոզված  է  պաշտպանյալի (վստահորդի)  ինքնազրպարտության  մեջ,  հակառակ  պաշտպանյալի  դիրքորոշման՝ չընդունել  դեպքի  հետ  նրա  առնչությունը  եւ  մեղավորությունը,  ինչպես  նաեւ  իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Նոյեմբերի 25-ից նոր արագաչափ սարքեր Երևանում

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Կիևյան (1 արագաչափ՝ Բարեկամության հրապարակից դեպի Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Օրբելի (1 արագաչափ` երկու ուղղություններով) և Հր. Քոչար (1 արագաչափ՝ Հր. Քոչար-Վրացական փողոցների խաչմերուկից դեպի Հր.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Սահակը չարամտորեն խուսափում էր երեխա պահելուց

բերման է ենթարկվելՆոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սահակ Գ.-ին, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Մանվելին

ձերբակալելՆոյեմբերի 17-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը մարտի 21-ից  ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության  մեղադրանքով:

Ֆիլիպը գողացել է մետաղյա սղարանը

սղարանՆոյեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գերմանական թաղամասի խաղահրապարակից գողացել են մետաղյա սղարանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1953 թ. ծնված Ֆիլիպ Դ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

«Աչաջուր»-ի սիրահարներն այսուհետ սրճարանը կվայելեն նաև ձմռանը՝ փակ վայրում

IMG_1568Երևանի ամենայուրօրինակ ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Սիրահարների այգում գտնվող «Աչաջուր» սրճարանը նրանց համար է, ովքեր նախընտրում են ջերմ, մշակութային մթնոլորտ և ամենակարևորը՝ թարմ ու բնական սնունդ:Այստեղ կարծես ամեն ինչ ստեղծված է ազատ ժամանակը վայելելու, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ կազմակերպելու, ճաշակելու համեղ սնունդ և պարզապես այգով հիանալու համար:

Սակայն ձմռան ամիսներին սրճարանը փակվում է, և այցելուները ժամանակավորապես կարծես կտրվում են աչաջուրյան միջավայրից: Դա էր պատճառը, որ սրճարանի ղեկավարությունը նախաձեռնեց «Աչաջուր» փակ սրճարանի ստեղծումը:

IMG_1578Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ նոր «Աչաջուր»-ի պաշտոնական բացումը Փարպեցի 22 հասցեում, որտեղ այդ օրը հավաքված էին սրճարանի հին ու նոր բարեկամները՝թարմ սննդի, գինու և կենդանի երաժշտության ներքո շնորհավորելով միմյանց սրճարանի գործունեության մեկնարկի առթիվ:

«Աչաջուր» սրճարանների տնօրենի խոսքով՝ փակ սրճարանի նպատակը աչաջուրյան ջերմ շունչը նաև ձմռան ամիսներին իր հաճախորդներին փոխանցելն է. «Այստեղ եկողները պետք է իրենց զգան, ինչպես տանը: Մենք փորձում ենք ապահովել տնային, տաք մթնոլորտ մեր հաճախորդների համար՝ միևնույն ժամանակ խուսափելով տնավարի մոտեցումներից»:

IMG_1596«Աչաջուր»-ի հաճախորդները լավ գիտեն, որ այնտեղ չկան քարացած մոտեցումներ, ամեն ինչի նկատմամբ կա ստեղծագործական մոտեցում և աշխատանք: Կերակուրների ցանկն  անգամ քարացած չէ և կարող է ամեն օր փոփոխվել՝ կախված հենց իրենց նախասիրություններից ու խորհուրդներից:

IMG_1573Տնօրենը վստահեցնում է, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն նաև նոր«Աչաջուր»-ում: Ավելին, որպես փակ սրճարան՝ այն առավել լայն հնարավորություններ կստեղծի զանազան քննարկումների, սեմինարների, հանդիպումների, մշակութային, հասարակական միջոցառումների անցկացման համար:

988762_646361672053119_996166367_nԿարևոր է նաև նշել, որ«Աչաջուր»-ի գործունեությունը զուտ ֆինանսական շահույթ հետապնդող բիզնես չէ: Դրա ստեղծման նպատակն ի սկզբանե եղել և մնում է Սիրահարների այգու պահպանմանն ուղղված ծախսերը հոգալը: Նոր սրճարանի շահույթը նույնպես կուղղվի այգու պահպանմանը, որի համար բավականին մեծ ռեսուրսներ են պահանջվում՝ չնայած որ ծախսերի մի մասը հոգում է Երևանի քաղաքապետարանը: Նոր«Աչաջուր»-ի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որ այգին անցնի հարյուր տոկոս ինքնաֆինանսավորման, ինչն, իհարկե, հնարավոր կլինի միայն մի քանի տարի անց:

 

 

Անահիտը Ձորաղբյուրում բջջային հեռախոս և 20.000 դրամ է գողացել

գողությունՆոյեմբերի 16-ին ոստիկանության  Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն  գողություններ է կատարել:
Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.20-ին, Անահիտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 29 ամառանոցից գողացել է բջջային հեռախոս և 20.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

Գյումրիում կարկանդակից չորս մարդ է թունավորվել

Թունավորումներ ՀայաստանումՆոյեմբերի 16-ին, ժամը 15.35-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պուշկինի փողոցի տներից մեկից  բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Ասյա Կ.-ն, 1977 թ. ծնված Վարդան Կ.-ն, 1977 թ. ծնված Մերի Մ.-ն և 1979 թ. ծնված Մանուշ Կ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նրանք տանը պատրաստել և կերել են «խաչապուրի» կարկանդակներ:
Հանգամանքները պարզվում են: