Շախմատ. Հայաստան-Բուլղարիա` 2:2

լա32073Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Բուլղարիա` 2:2

Վեսելին Տոպալով-Լևոն Արոնյան՝ 1/2:1/2

Սերգեյ Մովսիսյան-Կրասիմիր Ռուսև՝ 1/2:1/2

Վլադիմիր Պետկով-Գաբրիել Սարգսյան՝ 1/2:1/2

Տիգրան Պետրոսյան-Պետեր Առնաուդով՝ 1/2:1/2

British Airways-ը հարաժարվել է Չիկագոյի օդանավակայանից 300կգ կշռով տղային տեղափոխել Ֆրանսիա

 Քևին Շենե,300կգ կշիռ Բուժման նպատակով ԱՄՆ ժամանած 300կգ կշիռ ունեցող տղային, օդանավակայանում չեն թույլատրում ինքնաթիռ բարձրանալ:

22-ամյա Քևին Շենեին ԱՄՆ-ում 18 ամիս անցկացնելուց հետո չեն թույլատրում վերադառնալ Ֆրանսիա:

Շենեն իր ծնողների հետ այժմ բնակվում է Չիկագոյի օդանավակայանի մոտակայաքում գտնվող հյուրանոցում, քանի որ British Airways-ը նրան չի թույլատրում ինքնաթիռ բարձրանալ՝ չնայած նախկինում նրանք ընտանիքին ԱՄՆ էին տեղափոխել:

Ընտանիքի անդամները մեղադրում են ավիաուղիներին իրենց այլընտրանք չառաջարկելու համար:

Տղայի մայրը հայտնում է, որ տղային ԱՄՆ տեղափոխել են էկոնոմ դասով, իսկ ինչո՞ւ այժմ չեն անում դա՝ ավելացնելով, որ Քևինը իր բուժումը պետք է շարունակի տանը:

Այժմ ընտանիքը պատրաստվում է գնացքով տեղափոխվել Նյու Յորք, որտեղից նավով կհասնեն Մեծ Բրիտանիա:

British Airways-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք անում են ամեն բան յուրքանչյուր ուղևորի տեղավորելու համար, սակայն այս դեպքում դժբախտաբար հնարավոր չի եղել ապահովել տղայի տեղափոխումը և իրենք ամբողջովին փոխհատուցել են ընտանիքին:

 

Նորաձևությունը Թեհրանի փողոցներում (լուսանկարներ)

1Մինչ համաշխարհային օրակարգում քննարկվում է Իրանի միջուկային ծրագիրն ու արևմտյան ներդրումները, այս ծանր հարցերը ամենևին էլ չեն հետաքրքրում Թեհրանի փողոցներով նորաձև հագուստներով շրջող իրանցի երիտասարդներին: Մայրաքաղաք Թեհրանի երիտասարդները, չնայած երկրում հագուստի մի շարք սահմանափակումների, ուշիուշով հետևում են նորաձության աշխարհի նորություններին:

Իրանի մի շարք հայտնի համացանցային բլոգեր՝ «The Tehran Times»-ը, «The Sartorialist»-ը, «Face Hunter»-ը արձանագրում են, որ 1979 թվականի Իսլամական հեղափոխության բերած արգելքները չեն խանգարում իրանցի երիտասարդներին լինել նորաձև և խնամված: Գեղեցիկ հագնվել սիրող իրանցիները կարողանում են օգտվել երկրում զարգացած տեքստիլի արդյունաբերությունից և տեղական ապրանքանիշերի հագուստներից՝ իրենց ընտրության մեջ լինելով և՛ ստեղծագործ, և՛ համարձակ:

Եղանակը Հայաստանում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի  2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում՝
Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 9-ի ցերեկը և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն,  տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:                                                                           
Երևանի  նոյեմբերի  9-ի բազմամյա կլիմայական տվյալներ`•   Օդի առավելագույն ջերմաստիճան 20.90C (1950թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -10.40C (1907թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C

Ինքնասպանություն Ճամբարակ քաղաքում

ինքնասպանությունՆոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրաան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում:
Բնակարան մուտք գործելու համար անհհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և նկուղում՝ կախված վիճակում, հայտնաբերել Խ. Ս. (ծնվ.1969թ.) դին :

Խորվաթիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

ԽորվաթիաԵվրոպական միությանը անդամ 28 երկրներից ամենավերջինը անդամակցած  Խորվաթիայում հանրաքվե կանցկացվի նույնասեռականների ամուսնությունը օրինականացնելու վերաբերյալ, սակայն իրավապաշտպան խմբավորումները այդ քվեարկությունը հակասահմանադրական են համարում:

Ուրբաթ օրը պառլամենտը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ հետևյալ հարցի վերաբերյալ քվեարկելու կապակցությամբ, այն է՝ «Ձեր կարծիքով ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությու՞ն է»:

Եթե քվեարկողների մեծամասնությունը այդ հարցին «այո» պատասխանի, ապա սահմանադրությամբ նույնասեռականների ամուսնությունը կարգելվի:

Իրավապաշտպան խմբերը բողոքել են հանրաքվեի դեմ՝ պնդելով, որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: Իսկ նույնասեռականների դեմ խմբավորումը շուրջ 700,000 ստորագրություն է հավաքել հանրաքվեի օգտին:

Նույնասեռականների իրավունքների վերաբերայլ բանավեճը Խորվաթիան երկու մասի է բաժանել: Երկիրը որոշակի քայլեր է ձեռնարկում նրանց իրավունքները պաշտպանելու կապակցությամբ, սակայն նույնասեռականների ամուսնության հարցը բավականին նուրբ խնդիր է մնում կաթոլիկ երկրում:

 

Թայիփ Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թայիփ ԷրդողանԹուրք իրավապաշտպաններն ու Անատոլիայի կանանց շարժումը դատական հայց են ներկայացրել երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, թե աղջիկների և տղաների հանրակացարանները առանձնացվելու են: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Էրդողանին մեղադրում են քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները առանձնացվելու են, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը իր հերթին նշել էր, որ Թուրքիայի բնակչությունը լավ չի տրամադրված այն հանգամանքի նկատմամբ, որ երկրում աղջիկներն ու տղաները բնակվում են միասնական ուսանողական հանրակացարաններում:

Ջենիֆեր Լոպեսի տեսքով Բարբի տիկնիկ է ստեղծվել

Ջենիֆեր Լոպես,ԲարբիՋենիֆեր Լոպեսի տեսքով նոր Բարբի տիկնիկը քննադատվել է երգչուհուն հայտնի դարձրած գանգուր մազերի բացակայության պատճառով:

Կոլեկցիոն, յուրաքանչյուրը 29,95 դոլար արժողությամբ երկու տիկնիկներից մեկը կրում է Կարմիր գորգի վրա Լոպեսի կրած Զուհեյր Մուրադի ստեղծած զգեստը, մյուսը՝ նրա տուրերից մեկի հագուստը:

Լոպեսի երկրպագուները Twitter-ում իրենց դժգոհությունն են արտահայտել տիկնիկների տեսքի վերաբերյալ:

Նրանցից մեկը հայտնել է, որ իր կարծիքով Լոպեսի գեղեցկությունը այն է, որ նա Բարբի տիկնիկ չէ:

Չնայած հնչած քննադատությանը Լոպեսը հիացած է տիկնիկի հրապարակմամբ:

Տիկնիկի հրապարակման գովազդային հոլովակում Լոպեսը հայտնել է, որ ինքը ցանկացել է ապրել Բարբիի կյանքով և կարծում է, որ Բարբին անսահմանափակ հնարավորություններ ունի:

 

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

դավիթ-տոնոյանՍ.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածներից ութը կալանավորվել են

Million Mask March in Yerevan on Freedom SquareԻնչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա մահակներով հարձակվել իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել էր կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:
Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ  18-ը ներգրավվել  որպես վկա:
Ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Թուրքիայի պատճառով Ադրբեջանը տարեկան կորցնում է 600 մլն դոլար

3 (1)Հայտնի է դարձել գազի սակագինը, որն Ադրբեջանը վաճառում է Թուրքիային: Այս տեղեկությունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում, և օրերս այն հասանելի է դարձել հանրությանը:

Ինչպես գրում է “Վիրտուալ.օրգը”՝ հղում կատարելով թուրքական “Հյուրրիյեթ” պարբերականին, Թուրքիան էներգակիրների վրա ծախսում է 60 միլիարդ դոլար: Մինչև այս տարվա վերջ այդ գումարը կարող է ավելանալ ևս երկու միլիարդով:

Ներկայումս Թուրքիային գազն ու նավթը հիմնականում մատակարարում են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը: Հատկանշական է, որ ադրբեջանական գազը Թուրքիայում շատ ավելի էժան է, քան մյուս երկրներում: Այսպես՝ իրանական գազը Թուրքիայում մեկ խորանարդ մետրի դիմաց արժի 490 դոլար, ռուսականը՝ 420, ադրբեջանականը՝ ընդամենը 320:

Ընդգծենք, որ Թուրքիան ամեն ամիս Ադրբեջանից գնում է վեց միլիարդ խորանարդ մետր գազ: Հաշվի առնելով գնային տարբերությունը՝ Ադրբեջանը ամեն տարի միջինում չի ստանում 600 միլիոն դոլար:

Պարբերականը նաև գրում է, որ “TANAP” խողովակաշարի շահագործման արդյունքում  դրանով անցնող գազի 10 միլիարդ խորանարդ մետր գազից 8-ը կմնա Թուրքիայում: Իսկ դա նշանակում է, որ “գազային պակասորդը” միայն աճելու է, հաղորդում է “Հագին” կայքը:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև

demoyanԵրեկ կանադական Վինիպեգ քաղաքում տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև:
Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս փաստաթղթի համաձայն կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Շվեդները Էրդողանին երկերեսանի են անվանել

erdogan  Երեկ Ֆինլանդիա կատարած այցից հետո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մեկնել է Շվեդիա: Ստոկհոլմ ժամանած Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել շվեդական երկու թերթերի կողմից: Շվեդիայում ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու թերթերը՝ «Afton Bladet»-ը և «Dagens Nyheder»-ը, այսօր լույս են տեսել «Էրդողանի երկերեսանի այցը» գլխագրով՝ համադրված Էրդողանի երկու լուսանկարներով, որոնցից մեկում նա ժպտում է, իսկ մյուսում՝ բարկացած բղավում:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ «Dagens Nyheder» թերթի գլխավոր խմբագիրը գրում է, թե Էրդողանը Ստոկհոլմում հանդիպել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամագրության աջակիցների հետ՝ քաջ գիտակցելով, որ դեպի Եվրոպա տանող ճանապարհը հեշտ չէ:

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 13,8 մլն դոլարի առք և վաճառք

դոլար2013թ-ի նոյեմբերի 4-ից նոյեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,213,603 ԱՄՆ դոլար 405.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,054,946 ԱՄՆ դոլար 406.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,542,474 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,245,828 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,513,942 EUR 549.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 810,040,038 ՌԴ ռուբլի 12.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,120,974 ՌԴ ռուբլի 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64.2 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազը կատարել է նոր նշանակում

dataxazutjunՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն պետի պարտականությունների կատարումը:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տարածքային կառավարման նախարարությունում

 

Սերժ Սարգսյան,Տարածքային կառավարման նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:

Խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին նախարարության համակարգի գործունեության վերաբերյալ իր նկատառումները, անդրադառնալով հատկապես աշխատանքի երեք հիմնական ուղղություններին. առաջինը` իրավական (օրենսդրական դաշտի ամբողջականացում, համապատասխան օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակում ու ընդունում), երկրորդ՝ ծրագրային և հայեցակարգային մոտեցումների մշակում և երրորդ՝ վարչարարության և ամենօրյա ընթացիկ աշխատանքների իրականացում:

Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է 2013թ. տարածքային կառավարման նախարարության գործունեության մասին, որից հետո իրենց իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքներն են ներկայացրել փոխնախարար Արտաշես Բախշյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Զեկույցների քննարկումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Տարածքային կառավարման նախարարության գործունեության, առկա ձեռքբերումների, խնդիրների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման նախարարության աշխատանքն իր համար, թերևս, ամենակարևորներից է: Նախագահը նշել է, որ ասվածը վերաբերում է ոչ միայն նախարարության կենտրոնական ապարատին, նախարարությանն ընդհանրապես, այլ նրա աջակցությամբ ամբողջ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին և հիմնավորել է նման մոտեցումը: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս համակարգի ներկայացուցիչներն են ի պաշտոնե մեր քաղաքացիների հետ առաջինն անմիջականորեն շփվողները, որոնց միջոցով են մարդիկ պատկերացում կազմում պետության, պետական հոգատարության կամ հակառակի մասին: Նախագահը կարևորել է վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը, ըստ նրա, պետք է որպես ամենակարևոր պահանջ դրվի բոլոր մակարդակի պաշտոնյաների առջև: «Ես շատ լավ հասկանում եմ, որ և՛ նախարարության, և՛ տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, և՛ ՏԻՄ-երի աշխատողներն իրենց գործառույթների շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, հաճախ շատ զբաղված են, բայց սա որևէ կերպ խոչընդոտ չպետք է լինի մարդկանց նկատմամբ ուշադիր լինելու, մեր քաղաքացիների հետ ավելի ջերմ ու սրտացավորեն աշխատելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի հավաստմամբ, մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ մեծ խնդիրներից, երբեմն՝ ուղղակի տարրական անուշադրությունից, նեղ ու անելանելի պահին մենակ մնալուց: Հանրապետության ղեկավարը հորդորել է գտնել այն ձևը, որով ՏԻՄ համակարգը շատ ավելի ակտիվ կլինի դժվարության մեջ հայտնված քաղաքացու կողքին լինելու հարցում:

Իր խոսքում Նախագահը կարևորել է նաև պետության կողմից համայնքներին ամեն տարի դոտացիաների ձևով տրվող աջակցության օգտագործման նկատմամբ նախարարության ուշադրության մեծացումը՝ պետական միջոցներն ավելի արդյունավետ և նպատակային օգտագործելու համար:

Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի՝ տեղական ինքնակառավարման օրվա նախօրեին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել է ՏԻՄ մի շարք ներկայացուցիչների՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ավագանու անդամ Հրաչյա Ավետիսյանին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանին և ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Տարածքային կառավարման նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Սոնյա Միրզոյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Սահակյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Լրատվական նյութի օգտագործման պայմանները խախտողները կտուգանվեն

լրատվամիջոցներՎաղվանից՝ նոյեմբերի 9-ից, ուժի մեջ կմտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում ԶԼՄ-ներին անմիջականորեն վերաբերող լրացումները:
Նպատակը լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման հատկապես վերջին շրջանում հաճակի դարձած դեպքերի կանխարգելումն է, ինչի մասին հայտարարությամբ հանդես էին եկել նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Օրենքում ամրագրվում է լրատվական նյութի օգտագործման պայմանները սահմանող նոր հոդված, որի  խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այն է՝ 100 հազարից 200 հազար դրամ:
Եվ այսպես՝ օրենքը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումն այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:
Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:
Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
Լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պարտադիր է լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղում կատարելը,  իսկ եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է, ապա պարտադիր է քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը, էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, նաև էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը:
Հեռարձակող կազմակերպության այն հաղորդումները, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը, ևս պարտավոր են պահպանել այս հոդվածով նախատեսված դրույթները:
Բացի այդ՝ եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը  հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում, ապա այսուհետ  այդ տեղեկատվությունը կհամարվի հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է: