Շահագրգիռ քննարկում Հանրային խորհրդում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ

IMG_1847 (3)Նոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:

Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչո՞ւ խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, Հայաստանում կա սոցիալական լարվածություն, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ կա մեծ անորոշություն:

Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրս հանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:

ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որը միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների կողմից կատարված քննարկումների արդյունքները, ըստ որի մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես ունի բարեփոխման կարիք, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

Ըստ պատգամավորի՝ այդ մոդելով ժամանակին շատ երկրներ են ոգևորվել, սակայն աստիճանաբար սկսել են հետ կանգնել՝ հասկանալով, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:

Արծվիկ Մինասյանը պարտադիր կուտակային համակարգի փոխարեն առաջարկել է պայմանական կուտակային մոդելը, որը գործում է շատ երկրներում. հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր՝ մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը որպես կենտրոնացված բյուջեի քաղաքականություն: Պայմանական կուտակային մոդելի դեպքում ապահովվում է նաև արդարության սկզբունքը. եթե մեկը, օրինակ, վճարել է հազար դրամ, մյուսը՝ հարյուր, ապա թոշակի անցնելու ժամանակ ամեն մեկը ստանալու է իր վճարածին համարժեք գումար:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը հինգ տոկոսով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշակի անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնաշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:

Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք գտնում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:

Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:

Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝՝ հանրության 51 տոկոսը դրական է վերաբերում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջվա հարցումների արդյունքներ, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը մեկուկես տոկոսը:

Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:

Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-Ռուսաստան` 2:2

շ հ-ռ32942Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը; Նա սև խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ և նավակային վերջնախաղում դժվարին իրավիճակում էր հայտնվել, սակայն կարողացավ խուսափել պարտությունից: 88-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Լևոն Արոնյանը, հանդես գալով սևերով, միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակի հետ: Գաբրիել Սարգսյանը խաղում էր սպիտակներով և Յան Նեպոմնյաշչիի հետ ոչ-ոքի ավարտեց պարտիան: Ի դեպ, մեր շախմատիստն առավելություն ուներ, բայց չկարողացավ հաղթել:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Եգիպտոսի թիմն է:

Ի վերջո, Գյումրու նորակառույցները ջեռուցում ունե՞ն, թե՞ ոչ

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր հերթական անգամ Գյումրիում էր: Սեպտեմբեր ամսին, երբ պաշտոնապես տրվել էր նոր բնակարանաշինության մեկնարկը, նախարարը խոստացել էր` ամեն շաբաթ գալ ու հետևել շինաշխատանքներին:

Նախորդ այցի ժամանակ Սամվել Թադևոսյանը եղել էր “Մուշ 2-2” և “Անի” թաղամասերի նորակառույցներում, որտեղ, թեև Գյումրու ցուրտ եղանակին, դեռևս լիովին ապահովված չէ բնակարանների ջեռուցումը: Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք ընտանիքների տրամադրվել էր ոչ թե ջեռուցման կաթսա, այլ ջրատաքացուցիչ, մյուս բնակարաններում ծխատարներն էին սխալ կառուցվել: Հետագայում որոշվել է դրանք փոխել, նոր անցքեր փորել, ապահովել ջեռուցումը:
Սեպտեմբերի 11-ին` Ախուրյանի շինհրապարակում, անդրադառնալով այս խնդրին, և քաղաքաշինության նախարարը, և “Գլենդել Հիլզ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը, բառացիորեն փոխանցեցին` ծխատարների փոփոխման աշխատանքներն արդեն սկսված են և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը, բոլոր բնակարաններում ծխատարների փոփոխումն ավարտվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել:
Արդեն ավարտին է մոտենում նոյեմբեր ամիսը, և հիշատակած սեզոնը վաղուց մեկնարկել է, սակայն ոչ բոլոր բնակարաններում են աշխատանքներ ավարտվել:
“Ծխաօդատարների աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, մոտ 1000 բնակարաններում արդեն հաշվիչները տեղադրված են, 600 բնակարան արդեն իսկ ջեռուցումով ապահովված են: Այսինքն, հիմա մնացել է ընդամենը տեխնիկական խնդիր. բնակիչները պետք է գնան հերթագրվեն, դառնան բաժանորդ և բոլորը ջեռուցում կունենան”, – այսօր հայտարարեց Սամվել Թադևոսյանը:
Ի դեպ, archive2.ankakh.com-ը բնակիչների հետ մասնավոր զրույցներում տեղեկացավ, որ շատ բնակիչներ, տեսնելով, որ ոչ մեկը չի հետաքրքրվում իրենց խնդրով, սեփական միջոցներով վարպետներ են հրավիրել և միացրել ջեռուցման համակարգերը:
Հիշեցնենք, որ “Մուշ” և “Անի” թաղամասերում շահագործման էր հանձնվել 1756 բնակարան` 2012 թվականի աշնանը, մինչդեռ նախարարի հայտնած տվյալները միայն 600 ընտանիքի համար է:
Այս խնդրին առավել մանրամասն archive2.ankakh.com-ը կանդրադառնա ավելի ուշ:
Սամվել Թադևոսյանը խոսեց նաև ներկայումս ընթացող բնակարանային շինարարության տեմպերի մասին. “Նոր շինարարությունն իրականացվում է, կարող եք գնալ ու ականատես լինել: Ինչպես և խոսք էի տվել` յուրաքանչյուր շաբաթ գալիս հետևում եմ աշխատանքներին: Հիմքային աշխատանքները շարունակվում են, եղանակը, կարելի է ասել, մեր կողմից է և բետոնային, հիմքային աշխատանքները շարունակվում են “Մուշ”-ում և Ախուրյանում”:
Ըստ նախարարի, 2014 թվականին շահագործման կհանձնվեն լրացուցիչ 1000 բնակարաններ, իսկ նոր բնակարանատերերի բնակարանների բաշխման վիճակահանությունը կլինի գալիք տարվա առաջին եռամսյակում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ռեկորդային ցուցանիշ է սպասվում

հհ221341111381998468Նոյեմբերի 28-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կհրապարակի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ընտրանին 38-րդից կտեղափոխվի 34-րդ հորիզոնական: Այս ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի հավաքականի համար: Այսպիսով, առաջ ենք մի շարք  խոշոր երկրների թիմերից: Թուրքիայի հավաքականը 43-րդը կլինի:

Առաջատարների շարքերում էական տեղաշարժեր չեն սպասվում:

1 (1). Իսպանիա – 1554 ( միավոր)

2 (2). Գերմանիա – 1318

3 (3). Արգենտինա – 1251

4 (4). Կոլումբիա – 1200

5 (14). Պորտուգալիա – 1172

6 (6). Ուրուգվայ – 1132

7 (9). Իտալիա – 1120

8 (7). Շվեյցարիա – 1113

9 (8). Հոլանդիա – 1106

10 (11). Բրազիլիա – 1102

11 (5). Բելգիա – 1098

12 (15). Հունաստան – 1055

13 (10). Անգլիա – 1041

14 (13). ԱՄՆ – 1019

15 (12) Չիլի – 1014

15 (12). Ռուսաստան – 870

34 (38). Հայաստան – 716

43 (40). Թուրքիա – 677

 

Ֆրանսիան պատրաստվում է պատժել մարմնավաճառների հաճախորդներին

մարնավաճառՖրանսիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել մարմնավաճառության դեմ Եվրոպայում ամենախիստ օրենքներից մեկը: Չորեքշաբթի օրը պառլամենտի քննարկմանը կներկայացվի մի օրենք, ըստ որի կպատժվեն մարմնավաճառի հաճախորդները, իսկ մարմնավաճառը կպաշտպանվի:

Ինչևէ այս օրինագիծը ազատական համբավ ունեցող երկրում դիմադրության կհանդիպի: Բողոքարկողների շարքում են Կատրին Դնոյովը և էստրադային երգիչ Շառլ Ազնավուրը:

Ֆրանսիայում մարմնավաճառությունը օրինական է, սակայն հասարակած տները և կավատությունը անօրինական են համարվում:

Առաջարկվող օրենքով մարմնավաճառների հաճախորդները կդուգանվեն 1,500 եվրո (2,000 դոլար), իսկ կրկնվելու դեպքում տուգանքի չափը կդառնա 3,000 եվրո: Հնարավոր է, որ նրանց նաև ստիպեն մասնակցել մարմնավաճառության վնասները թեմայով դասընթացի:

Օրինագիծը առաջարկել են աջերից և ձախերից բաղկացած պատգամավորների մի խումբ, այն պաշտպանում է նաև սոցիալիստ կառավարությունը: Շվեդյան նմանատիպ օրենք ընդունել է 1999թ-ին, որից հետո փողոցային մարմնավաճաների թիվը Շվեդիայի երեք խոշորագույն քաղաքներում 1999թ-ին 730-ի համեմատությամբ 10 տարի անց դարձել էր 300-430: Միևնույն ժամանակ հարևան Նորվեգիայում և Դանիայում մարմնավաճառության աճ էր գրանցվել:

Ֆրանսիայում այս օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն կնվազեցնի սեռական թրաֆիքինգը և արտոնություններ կտա մարմնավաճառներին:

Այս ամսվա սկզբին 60 հայտնի մադիկ՝ ներառյալ Դնյովը և Ազնավուրը, բողոքի նամակ էին հրապարակել, որտեղ ասվում էր, որ իրենք չեն աջակցում կամ խրախուսում մարմնավաճառությունը, սակայն դեմ են մարմնավաճառներին կամ նրանց հաճախարդներին պատժելուն և առանց գաղափարական նախապաշարմունքների իրական բանավեճ անցկացնելու կոչ էին արել:

 

Ռուսաստանը Ми-35М ուղղաթիռների հիմնական մասը մատակարարել է Ադրբեջանին

Ми-35М ուղղաթիռներՌուսաստանը, համաձայն ժամանակացույցի, Ադրբեջան է ուղարկել պատվիրված Ми-35М ուղղաթիռների հիմնական մասը։
Այդ մասին ասել են “Ռոսօբորոնէքսպորտից”, որն անցյալ շաբաթ մասնակցել է “Dubai Airshow-2013” ավիաշոուին, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանն

Մնացած ուղղաթիռները ներկայում արտադրվում և փորձարկում են անցնում։ Մոտ ապագայում առաքվելու է պատվիրված ուղղաթիռների հերթական խմբաքանակը։

“Ադրբեջանը տարածաշրջանում մեր ամենամեծ գնորդն է, միևնույն ժամանակ՝ մեր ամենամեծ պատվիրատուն”,- հայտնել են ընկերությունից։
 

Մայրապետյանին կվաճառվեն Սիրահարների այգու և Պռոշյան, Դեմիրճյան փողոցների հարակից տարածքները

Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում,հաղորդում է Փաստինֆոն:

Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ:

Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:

Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»: Նախագծից պարզ է դառնում նաև, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ,  խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:

Ի դեպ, նշենք որ օտարվեղ նոր տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որն արդեն իսկ հայտնի է մայրաքաղաքում նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Բավական է հիշել դեռևս 2008թ-ին կառավարության կողմից  գերակա շահ ճանաչված Պուշկինի 2 հասցեի հիներևանյան շենքը, կամ Պուշկին 38 հասցեում բնակելի շենքերով շրջապատված բակը, որտեղ այս ընկերությունը 2009թ-ին նոր շենք կառուցելու թույլտվություն ստացավ: Իսկ վերջին այսօրինակ նվերը «Լոկալ Դիվելոփըրզ»-ին կառավարությունն արել էր այս տարվա օգոստոսին` Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, և դրանք ևս կառուցապատման իրավունքով, հանձնելով նույն ընկերությանը:

Եվ ահա, այս ծրագրերը դեռ չիրականացրած, կառավարությունը նույն ընկերությանը հիմա էլ նոր տարածք է տրամադրում:

Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Քննարկվել են մայրաքաղաքում հեծանվային նոր երթուղիների գործարկմանն առնչվող հարցեր

քաղաքապետարանՄայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման հեռանկարն է քննարկվել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ: Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը մայրաքաղաքում, ինչպես նաև հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա պահանջարկի բավարարմանը, առաջիկա տարիներին նոր հեծանվային արահետներ կգործարկի մայրաքաղաքում: Քաղաքականությունը հետևյալն է. ստեղծել հիմնական երթուղիներ, որոնք հետագայում կճյուղավորվեն: Դրանցից մեկն անցյալ տարի շահագործման էր հանձնվել Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև «Օղակաձև» զբոսայգու Մոսկովյան փողոցն ընկած հատվածը: Այս համատեքստում 2014 թվականի գարնանն արդեն կնշագծվի ու համապատասխան ճանապարհային նշաններով կհագեցվի Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հատվածից մինչև Էրեբունի փողոցի <<Էրեբունի>> թանգարանն ընկած հատվածը: Երթուղին կլինի և զբոսաշրջային, և տրանսպորտային: Մինչ այդ աշխատանքային խումբը 10 օրվա ընթացքում տեղում ուսումնասիրություններ կկատարի`ճանապարհը հատվածաբար անցնելով ոտքով և հեծանիվներով: Այնուհետ ճանապարհային ոստիկանության հետ կհաստատվի նախագիծը`գարնանը այն կյանքի կոչելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հուսահատ հույները դիտմամբ իրենց վարակում են ՄԻԱՎ-ով պետությունից թմրամոլներին հատկացվող միջոցներից օգտվելու նպատակով

հունաստան, ՄԻԱՎ, թմրամոլներՀունաստանի հուսահատ քաղաքացիները դիտմամբ իրենց ՄԻԱՎ-ով են վարակում մարդասպան վիրուսով հիվանդ մարդկանց տրվող արտոնություններից օգտվելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զուկույցում նշված է, որ 2007-2009թթ ընթացքում ֆինանսական ճգնաժամի հետևանքով մեծապես տուժած տնտեսությամբ երկրում այս հիվանդությամբ տառապողների թվի զգալի աճ է գրանցվել:

Ըստ Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների՝ վիրուսով նոր վարակվողների թիվը 2010թ-ի 22 դեպքերի համեմատությամբ 2011 թ-ին դարձել է 245:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդությունը ձեռք բերողների կեսը հնարավոր է թմրամոլներ լինեն, որոնք բարեգործություններից օգտվելու նպատակով դիտմամբ ինքնավարակման քայլի են դիմում:

Հունաստանում ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ամսական 700 եվրո են ստանում, ինչպես նաև հիվանդության դեմ պայաքարելու համար դեղամիջոցներ ձեռք բերելու ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն:

Չնայած դեղամիջոցներից օգտվելու առավելությունները անմիջական կապ ունեն հիվանդությունների տարածման հետ՝ այնուամենայնիվ նարկոլոգները կառավարությանը կոչ են արել թմրամոլների բուժման համար նախատեսված միջոցների հաշվին կրճատումներ չանել պետական բյուջեում:

 

Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն

Տաքսի,բարեփոխումներ«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:

Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:

Նախարարն ընդգծեց, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:

«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի, դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:

Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար: Ավելին, նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:

Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորեց բոլոր վարորդների համար միևնույն՝ հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:

Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Թուրքիայում իր իսկական տարիքը չիմացող 10-ամյա քուրդ աղջիկը երեխա է ունեցել

Թուրքիա, քուրդ աղջիկՍտամբուլի Քարթալ թաղամասում երեկ 10-ամյա մի աղջիկ վաղաժամկետ ծննդաբերություն է ունեցել: Տղա երեխային տեղափոխել են նման երեխաների համար նախատեսված ինկուբատոր: Միայն ծննդաբերությունից հետո են բժիշկները նկատել, որ երեխայի մոր անձնագրում ծննդյան թիվը 2003 թվական է գրված և անմիջապես ոստիկանություն կանչել: Մարդինցի քուրդ աղջիկը թուրքերեն չի իմացել և միայն թարգմանիչի միջոցով կարողացել է ասել, որ ինքնակամ է ամուսնացել և ոչ մի բողոք չունի:

Այնուհանդերձ թուրքական «Հաբերթյուրքի» լրագրողին հաջողվել է զրուցել մանկահասակ մոր հետ և լսել նրա կյանքի պատմությունը: «Մարդինում հորս երկրորդ կնոջից եմ ծնվել, 14 երեխա ենք: Ես նույնիսկ անձնագիր չեմ ունեցել, դպրոց չեմ գնացել: Անցած տարի մեծ եղբայրս ամուսնացավ: Ավանդական խոսքկապ արեցին և ինձ ամուսնացրին հարսիս եղբոր հետ: Նա 23 տարեկան էր, հովվությամբ էր զբաղվում: Ինձ հարսանեկան զգեստ հագցրին, հարսանիք արեցին: Սոցիալական խնդիրների պատճառով Բուրսա մեկնեցինք, մեկ ամիս առաջ էլ Ստամբուլ տեղափոխվեցինք: Ամուսինս գործարանում աշխատանք գտավ: Երբ երեխան արդեն 5 ամսական էր, նոր նկատեցի, որ հղի եմ, սակայն բժշկի չեմ դիմել: Իրական տարիքս չգիտեմ, սակայն մայրս ասում է, որ 18 տարեկան եմ»,-պատմել է աղջիկը:

 

Վարչապետը Գյումրին փակ քաղաք դարձնելու ու Պուտինի այցի մասին

տիգրան սարգսյանԱյսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ծրագրերով է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ինչպես նա, որպես վարչապետ, մեկնաբանում այն լուրերը, որ Գյումրին վերածվելու է փակ քաղաքի:

“Փակ քաղաքի՞, – զարմացավ Տիգրան Սարգսյանը: – Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է ու կմնա: Այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երևան է այցելելու Պուտինը, այլ նաև Գյումրի: Երկրորդը. միշտ էլ նկատած կլինեք, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձիք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, մեր հարաբերություններն ընդլայնեն ու խորանան, և մենք համոզված եք, որ նման այցելությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Եվ այս այցելությունը հենց այդպիսին կլինի: Համոզված եմ, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաև` գյումրեցիների շահերից”:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բացի Վլադիմիր Պուտինից, այդ օրը Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից. “Մենք պատրաստվում ենք ֆորումի, նաև ՌԴ-ից այցելելու են տարբեր մարզերի ղեկավարներ, և հիշում եք, անցյալ տարի մենք անցկացրեցինք ռեգիոնալ ֆորում, այս տարի նույնպես այդպիսի ֆորում ենք անցկացնելու, որպեսզի Ռուսաստանի մարզերը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ մեր մարզերի կարողությունների հետ և այդ հիմքի վրա մշակեն համատեղ ծրագրեր, ներդրումային ծրագրեր, առևտրաշրջանառությունն ավելացնելու, նոր ձեռնարկություններ հիմնելու: Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսն իր կարողությունները ներկայացնի իր ռուս գործընկերներին, ցույց տա Հայաստանի ներդրումային գրավչությունը և նոր ներդրումներ գրավի, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից”, – Գյումրիում նշեց վարչապետը:

Վարչապետը շրջել է Գյումրու շենք-շինություններում

Վարչապետ, ԳյումրիԱյսօր աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա քաղաքաշինության նախարարի, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի, և այլ պաշտոնատար անձանց հետ շրջայց կատարեց քաղաքի մի քանի շինություններ: Վարչապետը ծանոթացավ Գյումրու տեխնոպարկի շենքի շինարարությանը, եղավ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքում, չափագիտության ազգային ստանդարտների լաբորատորիայի (քաղաքապետարանի նախկին շենք), ազգային վիճակագրական ծառայության մարզային գրասենյակում, “Սամարիթեր” հիվանդանոցում:

Հիշյալ շենքերի ուսումնասիրության և այցի նպատակների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է. “Որպեսզի պետական ծառայությունները ռեացիոնալ բաշխվեն քաղաքում, հասանելի լինեն մեր քաղաքացիներին, հարմարավետ լինեն: Դրա համար նայում ենք բոլոր տարածքները և այնպես դասավորենք, որ տարբեր պետական գերատեսչություններ հարմարավետ կարողանան տեղակայվեն. պետք է օպտիմալ լուծումներ գտնենք”:
Քանի որ Գյումրու մի քանի շենք-շինություններ համարվում են պետական սեփականություն, այդ թվում վերը նշված տեղանքները, իսկ մի շարք պետական գերատեսչություններ աշխատում են վարձակալական տարածքներում, կառավարությունը ձեռնամուխ է եղել ի մի բերել սեփական տարածքներն ու դրանք համապատասխան բաշխեն իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջև:
Մասնավորաբար, մասնագետների հետ քննարկում էին, թե ո՞րն է ավելի ձեռնտու` վերանորոգել եղած շենքերը, թե հիմքից կառուցել նորը:
“Ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են, այն դեպքում, երբ պետք է մենք շահագործման հանձնենք պետական տարածքներ: Նույնպես խնդիր է դրվում, որպեսզի նրանք դուրս գան վարձակալական տարածքներից, տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք հասկանանք, թե այս պահի դրությամբ այդ տեղաբաշխումների լավագույն տարբերակները որոնք են”, իր խոսքում նշեց վարչապետը:

Ինջիղուլյանը նամակ է գրել ծնողներին. ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ. Panorama

Հակոբ ԻնջիղուլյանՆոյեմբերի 25-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերուն: Այս մասին Panorama.am-ին փոխանցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Զ. Ամատունին նշեց, որ «ԿԽՄԿ երևանյան գրասենյակում արդեն տեղի է ունեցել հայ ռազմագերու հարազատների հետ հանդիպումը և նրանց փոխանցվել ռազմագերու նամակը»:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նամակների փոխանակում»,- ավելացրեց Զ. Ամատունին:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Քեռին ու քեռակինը շահագործել են 4 երեխաներին ու նրանց մորը

մուրացկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթացքող դատավարությանը մեղադրյալի աթոռին ամուսիններ են՝ Արամ Ներսիսյանն ու նրա կինը՝ Անահիտ Օհանյանը:   Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-2013թթ. ընթացքում շահագործման են ենթարկել իրենց հետ նույն հարկի տակ՝ տնակում, բնակվող քրոջ՝ Աղավնի Ներսիսյանի 4 անչափահաս երեխաներին՝ 1999թ. ծնված Ռուզաննային, 2002թ. ծնված Իսպիրին, 2001թ. ծնված Սիրանուշին և 2008թ. ծնված Արսենին: Ըստ մեղադրանքի` քեռին ու իր կինը ծեծելով ու ծեծի սպառնալիքով երեխաներին հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ և նրանց վաստակած գումարներով հոգացել իրենց ընտանիքի կարիքները,հաղորդում է Փաստինֆոն:

Ի դեպ, սեփական երեխաներին մուրացկանության դրդողն առաջինը հենց հարազատ մայրն է եղել: Այս պատմությանն արդեն անդրադառձել է «Փաստինֆոն» նախորդ հրապարակումներում:   Բանն այն է, որ 4 անչափահաս երեխաների մայրը` 41-ամյա Աղավնի Ներսիսյանը, սկզբնական շրջանում հենց ինքն է զբաղվել մուրացկանությամբ, ապա նաև մարդկանց մոտ էլ ավելի խղճահարություն առաջացնելու համար իր հետ տարել է նաև իր անչափահաս երեխաններին:    Ի դեպ, իր այս արարքի համար Աղավնի Ներսիսյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ նշանակել է ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառել է համաներում  և նրան ազատել պատժի կրումից:   Ինչ վերաբերում է երեխաներին մոր օրինակով մուրացկանության դրդած քեռուն և նրա կնոջ, ապա նրանց նկատմամբ դատաքննությունը դեռ չի ավարտվել: Բայց այդ ընթացքում բացահայտվել են մի շարք էական հանգամանքներ:   Պարզվել է, որ  Արամ Ներսիսյանն ու իր կինը՝ Անահիտ Օհանյանը, մինչ երեխաներին մուրացկանության հարկադրելը, տարիներ շարունակ նրանց մորն են ստիպել փող մուրալ ու հավաքած գումարը հանձնել իրենց:   2008թ. նրանք, ծնողներից ժառանգություն մնացած Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը վաճառելու նպատակով գնորդից որպես կանխավճար վերցրած 7000 ԱՍՆ դոլարից 5000-ը ծախսելով և չկարողանալով վերադարձնել, սկսել են շահագործել իրենց խնամքի տակ գտնվող Աղավնի Ներսիսյանին, ապա նաև` նրա երեխաներին: Ու դարձյալ սկզբնական շրջանում ծեծելով, այնուհետև սպառնալով` 2009-2012թթ. ընթացքում հարկադրել են մուրացկանությամբ վաստակած գումարներով մարել իրենց ունեցած պարտքը: Եվ Աղավնի Ներսիսյանը, շուրջ երեք տարի մուրացկանությամբ վաստակած գումարներից օրական 3000 դրամ վճարելով, ամբողջությամբ մարել է այն:  Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լիտվա

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

 

Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներին

IMG_1833Նոյեմբերի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Նեվինգ Ռադսկջայերին, քաղաքական երկխոսության հարցերի պատասխանատու Ջաֆար Ուսմանովին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի ազգային պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ելենա Վարդանյանը:

Ինչպես նշել է Ջաֆար Ուսմանովը, իրենք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի Հանրային խորհրդի գործունեությանը Տաջիկստանում նմանատիպ կառույցի գործունեությունը վերաիմաստավորելու և արդյունավետ դարձնելու նպատակով:

Ուսմանովի խոսքով՝ դեռևս 1996 թվականից իրենց երկրում գործում է Սոցիալական գործընկերության ակումբը, սակայն դրա հիմնական նպատակը իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համագործակցության խթանումն ու զարգացումն է: Բացի այդ, կառույցը գոյատևում է ԵԱՀԿ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրային խորհրդի ստեղծման պատմությունը, նպատակները, կառուցվածքը, գործունեության ոլորտները, ՀԽ անդամ դառնալու կարգը և այլ մանրամասներ:

Նա նշել է, որ ի տարբերություն Տաջիկստանում գործող կառույցի, Հայաստանում ՀԽ գործունեության մեջ չկան քաղաքական կազմակերպություններ, խորհուրդը քաղաքականացված չէ, և գլխավոր նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդելու իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, հաշվի նստելու հասարակական կարծիքի հետ:

Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ Հանրային խորհուրդը 2009 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր, նաև մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հունաստանի հետ կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագրեր: Նա նշել է, որ միջազգային կապերը մեծ դեր ունեն նմանատիպ կառույցի գործունեության համար:

ՀԽ նախագահը հյուրերին նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա ամիսներին պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը, ինչն առավել կամրապնդի ՀԽ դերը և կբարձրացնի կառույցի գործունեության արդյունավետությունը:

Հյուրերը նշել են, որ տպավորված են ՀԽ աշխատանքներից և գործունեության ոլորտների բազմազանությունից: Ջաֆար Ուսմանովը ցավով նկատել է, որ առայժմ Տաջիկստանում չլուծված են մնում իրենց կառույցի կարգավիճակին, նպատակներին, արդյունավետությանը վերաբերող շատ հարցեր:

Մանուկյանը խորհուրդ է տվել կառույցի վերաձևավորման հիմքում դնել քաղաքացիական հասարակության դերի բարձրացումն ու հասարակություն-իշխանություն երկխոսությունը: Նա կարևորել է նաև միջազգային կառույցներին անդամակցելու հարցը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ ու հետաքրքիր զրույցի համար՝ նշելով, որ փորձի փոխանակման նպատակով դեռևս առիթներ կունենան համագործակցելու Հայաստանի Հանրային խորհրդի հետ:

 

Միջազգային համաժողով՝ նվիրված ոստիկանության բարեփոխումներին,լուսանկարներ

ոստիկանություն,Միջազգային համաժողովՆոյեմբերի 26-ին Երևանում իր աշխատանքն սկսեց ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովը, որը կազմակերպել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժինը և ՀՀ ոստիկանությունը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի հետ համագործակցությամբ:
Համաժողովի նպատակն է՝ ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակումը, ինչպես և տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Էստոնիայի օրինակների և քաղած դասերի քննարկումը:
Համաժողովը բացեց և մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Համաժողովի առաջին՝ «Ոստիկանության բարեփոխումները տարբեր երկրներում» խորագրով բաժինը «ԵԱՀԿ-ի դերը մասնակից պետություններում ոստիկանության բարեփոխումներին խթանելու հարցում» զեկույցով բացեց ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին:
Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանը:
Վրաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու առանձնահատկությունները ներկայացրեց Վրաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության բաժնի պետ Պաատա Տոշկուան, իսկ Տարտուի համալսարանի Կրթական հետազոտությունների և ուսումնական ծրագրերի զարգացման վարչության պետ Մարգուս Տոնիսաարն անդրադարձավ Էստոնիայի ոստիկանությունում իրականացված բարեփոխումներին:
Թեմայի յուրատեսակ ամփոփումն էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի գլխավոր խորհրդական Նեվենկա Տոմովիչի «Ժողովրդավարական ոստիկանություն. անցումը ոստիկանական ուժից ոստիկանության ծառայության» զեկույցը, որով ամփոփվեց ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովի առաջին օրը:

 

 

ՙՀայաստան՚ հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 460 հազար եվրո արդյունք

Հայաստան-համահայկական-հիմնադրամՆոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել ՙՀայաստան՚ հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

 

Հեռախոսամարաթոնն անցկացվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` ՙՄիասնություն եւ աջակցություն՚ խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները: Օրանժ Տելեկոմ ընկերության` Ֆրանսիայի չորս քաղաքներում (Փարիզ, Թուլուզ, Մարսել, Լիոն) տեղակայված կայաններից 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50.000 ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին:

Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդկայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:

 

Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` նվիրատվությունները շարունակվում են, եւ ոչ տնտեսական ճգնաժամը, ոչ էլ քաղաքական անկայուն մթնոլորտը որեւէ կերպ չանդրադարձան կամավորների եւ նվիրատուների ցանկության վրա`  սատար կանգնելու հայրենիքին:

 

 

Այս օրերին դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ էլ վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավել տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու- շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին: Հեռուստամարաթոնի օրը`  նոյեմբերի 28-ին, ՙՀամայնքի կենտրոնում՚ կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը:

 

անդամներին: Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 28-ին, ՙՀամայնքի կենտրոնում՚ կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը:

 

 

Թուրքիան զենք է մատակարարում Ասադի հակառակորդներին. Քեմալ Քըլըչդարօղլու

 Քեմալ ՔըլըչդարօղլուԹուրքական «TRT Haber»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը: Վերջինիս խոսքերով՝ այս ամենը արվում է, որպեսզի քողարկվի Թուրքիայի անհաջողությունը սիրիական ճգնաժամում:

Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ որ Թուրքիայի վարած քաղաքականությունը մերձարևելյան տարածաշրջանում սխալ է: «Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ սխալ քաղաքականություն արդյուքնում կորցրեց այնպիսի կարևոր երկրներ ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը, Իսրայելը»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն: