Ադրբեջանում “Եվրատեսիլ-2012”-ի երեք ահաբեկիչ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջան, “Եվրատեսիլ-2012,երեք ահաբեկիչ, ցմահ Նոյեմբերի 25-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Սամիր Սանըևին և երկու այլ անձանց, որոնք մեղադրվում են Բաքվում “Եվրատեսիլ-2012”-ի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մեջ, դատապարտվել են ցմահ ազատազրկման, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Դատարանը հրապարակվել է նաև 29 մեղադրյալի դատավճիռը:
Մի շարք մեղադրայլներ դատապարտվել են 9-15 տարվա ազատազրկման: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության փորձի, մաքսանենգության, պետական դավաճանության, ապօրինի զենք կրելու հոդվածներով:
Հետաքննության համաձայն՝ մեղադրայլները մտադիր են եղել մրցույթի ժամանակ ահաբեկչություն իրականացնել Բաքվի մարդաշատ վայրերում:
Մեղադրյալները ձերբակալվել են 2013թ. ապրիլ-մայիսին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 40 մարդ: Այս գործով դատավարությունը անցկացվում է խմբերով: Նախկինում դատապարտվել է երկու խումբ:

Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Երիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը նա կատարում էր առաջին անգամ։ «Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասաց Անդրեյ Բարանովը։ Ա. Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։

«Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է  Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվեց նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։

 

Ադրբեջանը կարդիականացնի “Սու-24” ռմբակոծիչները

“Սու-24”, ռմբակոծիչներըԱդրբեջանում ռազմական օդուժի զինանոցում գտնվող “Սու-24” ճակատային ռմբակոծիչների արդիականացման ծրագիր կիրականացվի: Այս մասին տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:
Ներկայում այս նախագիծը քննարկում են Ադրբեջանի զինված ուժերում։ Արդիականացումն իրականացվելու է երկրի ավիագործարաններից մեկում։

Ըստ գործակալության` ներկայում Ադրբեջանի ռազմական օդուժն ունի 10 հատ “Սու-24” ռմբակոծիչ։ Դրանք իրենց վերջին թռիչքն իրականացրել են 2008թ. հունիսի 26-ին` Բաքվի զորահանդեսի ժամանակ, ինչից հետո դրանց շահագործումը դադարեցվել է։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Կահիրեի միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ

balabanԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած հոգևոր երաժշտության «Սամա» միջազգային 6-րդ փառատոնին մասնակցել է 12 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը» փառատոնի բացման օրը Ռուսաստանը ներկայացնող երկու հայ մասնակիցները առաջ են բերել ադրբեջանցիների դժգոհությունը: Սրա համար պատճառ է հանդիսացել այն, որ հայազգի Ավետիս Մանուկյանը ցանկացել է ներկայացնել մի համար՝ նվագելով բալաբան երաժշտական գործիքը: Ադրբեջանցիների համոզմամբ՝ բալաբանը ադրբեջանական ազգային երաժշտական գործիք է, այնինչ այն հանդիսանում է Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդներին հատուկ նվագարան:
Հայտնի է, որ ադրբեջանցիները վրդովունք են հայտնել նաև այն պատճառով, որ Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից բաժանված թերթիկներում հայազգի մասնակիցներից մեկի ծննդյան վայրը նշած է եղել Ստեփանակերտը՝ որպես Հայաստանի տարածք: Եգիպտոսում բնակվող ադրբեջանցիները բողոք են հղել միջոցառման կազմակերպիչներին, ինչի հետևանքով հայերի մասնակցությունը փառատոնին արգելվել է:

ԱՄՆ-ը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ թուրքական օրինակով

ԱՄՆ-ադրբեջանԱՄՆ-ը Թուրքիայի հետ համագործակցության հարուստ փորձ ունենալով փորձում է այն օգտագործել նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մայքլ Լալին ադրբեջանա-ամերիկյան բիզնես ֆորումի ժամանակ իր ելույթում: «Թուրքիայում գործում են ավելի քան 1300 բիզնես կազմակերպություններ, որոնք հիմնված են ամերիկյան կապիտալի վրա: Նրանց գործունեությունը նեռառում է ոչ միայն նավթային և էներգետիկայի ոլորտները, այլև ուրիշ բնագավառներ: 2011-2012 թվականների ապրանքաշրջանառությունը մեր եկու երկրների միջև հասնում էր ռեկորդային թվերի: ԱՄՆ-ը Թուրքիայի հետ օրինակով հետաքրքրված է նաև Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ»,-նշել է Մայքլ Լալին:

Ամերիկան դեսպանատան ներկայացուցիչը արդրբեջանցի գործարարներին հրավիրել է Թուրքիա: «Իմ կողմից մենք հրավիրում ենք նաև Ադրբեջանի գործարարներին Թուրքիա 2014 թվականին, որտեղ նրանք կարող են հանդիպումներ անցկացնել Թուրքիայում գործող 15-20 ամերիկյան բիզնես կազմակերոպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել երկողմ համագործակցության հեռանկարները»,-նշել է Լալին:
Նշենք, որ Ադրբեջանի Մաքսային պետական միության տվյալներով 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,9 մլդ դոլարի:

ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՆոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՄիջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց.

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:

Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ: Philatelia-ն, ինչպես գիտեք, ծագում է հունարեն philos – «ընկեր, բարեկամ»  և ateleia «անկեղծ, ազատ» արմատներից: Ես կցանկանայի, որ Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը:»

Թուրքիան և Եգիպտոսը կպահպանեն եղբայրական հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու

թուրքիա,եգիպտոսԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Եգիպտոսի իշխանությունները օրերս Կահիրեում թուրքական դեսպանից պահանջեցին հեռանալ երկրից: Այս իրադարձությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր, որ ճգնաժամ կսկսվի երկու երկրների հարաբերություններում: Սակայն, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, երկու ժողովուրդների միջև կպահպանվեն եղբայրական հարաբերությունները: Նախարարի խոսքերով՝ թուրքական կողմի քննադատությունը, ուղղված Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը, ամենևին էլ չի ենթադրում միջամտություն երկրի ներքին գործերին:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով թուրք-եգիպտական հարաբերություններում ստեղծված լարվածությանը, հայտարարել էր, որ այն ժամանակավոր բնույթ է կրում:

Զինված հարձակում սիրիացի նախարարի ավտոմեքենայի վրա

սիրիաԱյսօր Սիրիայում մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարի ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին: Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել Տարտուս և Համա շրջանները իրար կապող ճանապարհի վրա: Սիրիական աղբյուրները հաղորդում են, որ նախարարի մեքենայի վարորդը տեղում մահացել է ստացված վնասվածքներից, իսկ նախարար Հայդարը այդ պահին մեքենայի մեջ չի եղել:

Սա տհասության արդյունք է, նրանք չգիտեն՝ քանդակն ինչ բան է. Լեւոն Թոքմաջյանը՝ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների դժգոհության մասին

Ֆլորա ՄարտիրոսյանԱռաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, դրանով նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Ֆլորա Մարտիրոսյանի արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանի շուրջ բարձրացած աղմուկի ու հարազատների դժգոհության մասին,հաղորդում է news.am-ը:

Նա նշեց, որ քանդակի ստեղծման ամբողջ ընթացքում ինքը կապի մեջ է եղել երգչուհու ընտանիքի հետ, աշխատանքի բոլոր փուլերում երգչուհու Հայաստանում գտնվող եղբայրը եւ նրա ընտանիքը ներկա են եղել բոլոր տարբերակներին, լուծումներին։  «Սկզբից ցանկանում էի նրան պատկերել երգելուց, բայց դա չընդունեցին, ասացին, որ ցանկանում են, որ լուսանկարին մոտ լինի: Ամերիկայից ընկերուհիները եկան, տեսան, իրարամերժ տեսակետներ էին հայտում, մեկը ասում էր, կարող ենք այնպես անել, որ գանք, ձեռ տանք քարին եւ իր երգը հնչի, բայց դա քանդակագործության հետ կապ չունի, տեխնիկական հարց է։ Լուսանկարը քանդակից տարբեր է, ես ուզում էի հասնել իրականությանը, այնպիսին, ինչպիսին տեսել եմ, ինչպիսին կա Ֆլորան»,- ասաց քանդակագործը։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, հարազատները եկան, տեսան եւ ոչինչ չասացին, «հաշտվել էին, որ պետք է պահպանեմ Ֆլորայի ծիծաղը»։

Լեւոն Թոքմաջյանի փոխանցմամբ՝ սա մահարձան, որը նեղ ընտանիքի քմահաճույքն է, «ամեն մի քանդակում աշխատել եմ դնել սիմվոլիկա, պոեզիա, ոչ թե լուսանկարչություն»։ Սեպտեմբերին խնդրեցին քանդակագործին, որ քանդակը տեղափոխեն, այդպես էլ եղավ, ընտանիքի անդամները մեքենա բերեցին եւ քանդակը տեղափոխեցին, երեք ամիսը քանդակը գտնվում էր քաղաքային Պանթեոնում՝  երգչուհու շիրիմի վրա, ու հանկարծ այս օրերին սկսեցին քննարկումներ։

«Քրոջ ընտանիքը եւ ամուսինը իրարամերժ են, քրոջ ընտանիքը ասում էր, որ մենք քեզ ճանաչում ենք, պետք է ազատ աշխատես, ամուսինը գտնում էր, որ ես լուսանկարչություն անեմ։ Ամուսնու կողմից մեղադրանք կա, որ սա Ֆլորան չէ, հարց է առաջանում՝ միթե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորան, բայց սա ինչ-որ ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, այս աշխատանքը արժանի է գնահատման եւ պետք է իմ աչքերով նայեն Ֆլորային։ Ես մի անգամ ասել եմ, եթե շատ էիք ուզում լուսանկար լիներ, փայլեցված քարի երեսին նկարը դնում են եւ ծեծում են, նույնիսկ եթե Միքելանջելոն արթանար, չէր կարող այս գունագեղ նկարից ստանար Ֆլորային։ Առանց ամաչելու ամուսինը օվկիանոսից այն կողմ ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որ ամբողջ աշխարհում ինձ ճանաչում են, Ամերիկայից ինձ դասեր են տալիս եւ հրահանգներ են տալիս»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։

Հարազատների դժգոհությունները, թե քանդակը նախնական պայմանավորված գումարից ավել գումար է ուզել, սկզբից պայմանավորվել էին, որ քանդակը լիներ մեկ քարից, բայց հետո այն դարձավ երկու քարից, Լեւոն Թոքմաջյանը այսպես պատասխանեց. «Ես իմ պայմանավորված գումարից ավել չեմ ուզել, նույնիսկ ինձ կոպեկներ են մնացել, սկզբից պատվիրատուն քրոջ ընտանիքն էր, ինձ ասացին ամուսնու հետ գործ չունես։ Պայմանավորվել էինք բյուստ, բայց  երբ տեսա, որ մի ամբողջական քար չի տեղավորվում Ֆլորայի ծավալների մեջ, պայմանավորվեցինք երկու քարով։ Ընտանիքի անդամները եկան, վերցրին պատվանդանը, տարան պալիրովկա արեցին, բերեցին, վրան կապույտ բաներ առաջացան, ասացին, թե բա ինչի են կապույտ բծեր առաջացել, բայց մարմար է չէ՞, հնարավոր է նման բան։ Իրենց ասածները անիմն են,ես փող չեմ ավելացրել, իրենք տեղյակ էին, որ պետք է երկու կտորից լինի։ Երբ ես իմացա որ պատվիրատուն փոխվում է, ես գիտեի, որ ամուսինը քմահաճ մարդ է, հրաժարվում էի, ընտանիքը խնդրեց շարունակել, նկարները ուղարկում էի ամեն էտապում, փոքր դիտողություններ արեցին, եթե համաձայն չէին, ինչի՞ երեք ամսի շուտ եկան տարան։ Սա տհասության արդյունք է, նրանք չեն իմանում քանդակն ինչ բան է,սա տգիտության արդյունք եմ համարում, ուզում էին լուսանկարը լիներ, բայց ես չէի կարող մարմարը ներկել աչքերի մոտ կապույտ քսել, ինքը պարիկ էր դնում»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։

Քանդակագործը նշեց, որ գոհ է իր քանդակից, եւ իր համար զարմանալի է, թե ինչի այս աղմուկը առաջացավ քանդակի տեղադրումից երեք ամիս հետո։ Նա կարծիք հայտնեց, որ հակասություն կա Ֆլորա Մարտիրոսյանի եւ նրա քրոջ ընտանիքների միջեւ։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի 50-ամյակի կապակցությամբ նրան 12,2 միլիոն դոլար արժողությամբ սրտաձև կղզի է նվիրել

Petra IslandԱնջելինա Ջոլին Բերդ Փիթի համար սրտի ձև ունեցող կղզի է գնել:

Ջոլին դեկտեմբերի 18-ին Փիթի 50-ամյակի կապակցությամբ որպես նվեր գնել է սրտաձև Պետրա կղզին՝ վճարելով 12,2 միլիոն դոլար:

Անջելինան Նյու Յորքից 80 կմ հեռավորության վրա գտնվող կղզին ձեռք էր բերել այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ դրա վրա կառուցված երկու շինությունները նախագծել է Բրեդ Փիթի սիրելի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Րայթը:

Աղբյուրը The Mirror-ին հայտնել է, որ Անջելինան իմանալով, որ կղզին վաճառվում է, անմիջապես ցանկացել էր տեսնել այն և շատ էր հավանել: Դրա վրա տեղակայված տները կատարյալ են ռոմանտիկ արձակուրդների կամ ընտանեկան հավաքույթների համար:

Angelina Jolie and Brad PittԱղբյուրը նաև տեղեկացրել է, որ Անջելինան գիտի, որ կղզին սրտի ձև ունի, և դա շատ մեծ նշանակություն կունենա Փիթի համար:

Առաջին քոթեջը Պետրայի վրա կառուցվել է 1950թ-ին, իսկ երկրորդը՝ 2008թ-ին՝ Րայթի մահից 48 տարի անց:

Փիթը մի առիթով նշել էր, որ Ֆրանկ Լլոյդ Րայթը փոխել է իր կյանքը:

Անջելինան 2006թ-ին ճանապարհորդություն էր կազմակերպել Փիթի համար դեպի ճարտարապետի տուն:

Միջազգային կազմակերպոթյունները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը

միջազգային կազմակերպություններԿանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:

Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը` հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման” ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից “Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման” Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:

Բացի այդ, մենք աջակցում ենք նաև Խորհրդի կոչը` երաշխավորելու <<Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:

Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերայի հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:

Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:

Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին, 10 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՆոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 շենքի մոտ բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 08.35-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն-LT» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» 2013 թ. քարոզարշավը մեկնարկեց համատեղ մամլո ասուլիսով

PC-3Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին: Ասուլիսի հիմնական բանախոսներն էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ղեկավարները:

Ասուլիսը բացեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով նաև ընթերցեց բանախոսների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման: Վերջինս, մասնավորապես, կոչ էր անում երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց 16-օրյա քարոզարշավի օրացույցը: Այս տարի այն ներառում է տարատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ երթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, 16-օրյակի հարցերի բարձրաձայնում Ազգային Ժողովում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, Հայաստանում սեռական բռնության խնդրին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում, լուսանկարչական ցուցահանդես, ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում և այլն:

«Գենդերային բռնության վերացումը և գենդերային հավասարության հաստատումն առանցքային նշանակություն ունեն աշխարհի յուրաքանչյուր հասարակության զարգացման համար՝ լինի դա զարգացման տնտեսական, քաղաքական, սոցիալական, թե որևէ այլ բաղկացուցչի առումով», – ասուլիսում նշեց պրն. Բուզետտոն:

Ասուլիսի ավարտին ներկաները հրավիրվեցին ՄԱԿ-ի շենքի նախասրահ՝ դիտելու կանանց հնարավորությունների ընդլայնմանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը  ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

Շաքե գյուղում հրդեհը 600 հազար դրամի վնաս է պատճառել

հրդեհՆոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Մուրադ Գ.-ն և  հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է Մուրադ Գ.-ին պատկանող անասնակերի պահեստի 60 քմ մակերեսով ծածկը և փայտյա կոնստրուկցիաները, 600 հակ խոտը և 200 հակ ծղոտը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով Մուրադ Գ.-ին պատճառվել է շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

3 տարի շարունակ հետախուզվողը Հայաստան է տեղափոխվել Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով

ձերբակալությունՈստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն, որը 2010 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:

Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

ձերբակալելԻնչպես նախկինում տեղեկացրել էինք. նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1972 թ. ծնված Եղիշե Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 21.40-ին, կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ Ա. Բաբայանին, «Միցուբիշի Պաջեռո»  մակնիշի ավտոմեքենայով, ինքն է վրաերթի ենթարկել:
Եղիշե Պ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են,  որ կատարվում է քննություն:

3 օրում 28 ավտոպատահար է գրանցվել, 2 մարդ զոհվել է, 28-ը` վնաստածքներ ստացել

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության` 10, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական  դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, յուրացման կամ վատնման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Թուրքիայում 2014 թվականին

Hasan Oktay Հայտնի է, որ 2014 թվականին Թուրքիայում սպասվում է երկու իրադարձություն՝ տեղական և նախագահական ընտրություններ: Այս համատեքստում «Անկախ»-ի լրագրողը զրուցել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, թուրքական Ազգայնական շարժում կուսակցության անդամ, թուրք մտավորական,  պատմական գիտությունների դոկտոր Հասան Օքթայի հետ: Ձեզ ենք ներկայացնում պրն Օքթայի տեսակետները ներկայումս Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի, ուժերի դասավորվածության, Գյուլ-Էրդողան մրցակցության, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և սպասվող փոփոխությունների մասին:

– Մենք գիտենք, որ 2014 թվակնին Թուրքիայում երկու ընտրություններ են սպասվում՝ տեղական և նախագահական: Ինչպիսի՞ն է ներքաղաքական վիճակը Թուրքիայում 2014-ին ընդառաջ:

-Սկսած 1947 թվականից Թուրքիայում, չնայած որոշակի թերություններով, այնուհանդերձ շարունակվում են ժողովրդավարական գործընթացները, որոնց անբաժան մասն են կազմում ընտրությունները: Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, իսկ այժմ առաջին անգամ ժողովրդի կողմից հանրապետության նախագահն է ընտրվելու, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ՝ հավատալով, որ Թուրքիան կարող է ավելի լավ ղեկավարել՝ երկիրը տանելով նախագահական կառավարման համակարգի: Եթե Աբուլահ Գյուլն էլ որոշի իր թեկնածությունը առաջադրել, ապա Գյուլ-Էրդողան պայքարում հնարավորություն կառաջանա մեկ այլ թեկնածուի հաղթանակի համար: Այնուհանդերձ հնարավոր է, որ նախագահին ընտրի խորհրդարանը՝ այսպիսով ժողովրդին զրկելով ընտրության իրավունքից:

– Արդյո՞ք վարչապետ Էրդողանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2014 թվականին նախագահական ընտրություններում:

-Ամենայն հավանականությամբ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը, սակայն այստեղ ավելի կարևոր հարց է Գյուլի դիրքորոշումը: Այժմ Արդարություն և զարգացում կուսակցության ներսում առկա ամենադժվար հարցը Գյուլի թեկնածության խնդիրն է.  եթե նա, այնուամենայնիվ, որոշի երկրորդ անգամ նախագահ դառնալու փորձ կատարել, ապա այդ պարագայում բաց կմնա այն հարցը, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

– Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի շանսերը, արդյո՞ք նա ունի մրցակիցներ:

-Շատերը կարծում են, որ եթե ընտրություններում Էրդողանը առաջադրի իր թեկնածությունը, իսկ Գյուլը՝ ոչ, ապա Էրդողանը հեշտությամբ հաղթանակ կտոնի: Սակայն մինչ նախագահական ընտրությունները Թուրքիայի քաղաքական օրակարգում շատ բան կփոխվի և հիմա դժվար է ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում: Այնուհանդերձ ակնհայտ է, որ Էրդողանը ամենամեծ շանսեր ունեցող առաջնորդն է համարվում:

– Արդյո՞ք «Գեզի» այգու իրադարձությունները ազդել են Էրդողանի հեղինակության վրա, որի հետևանքով նա կարող է ձայներ կորցնել:

-Կարծում եմ, որ «Գեզի» այգու իրադարձություններն  ամբողջովին փչացրեցին ԱԶ կուսակցության և վարչապետ Էրդողանի հոգեբանությունը, քանի որ «Գեզիի» ցուցարարները ընդդեմ Էրդողանի մեծ ինքնավստահություն ձեռք բերեցին: «Գեզիի» դեպքերը պատճառ հանդիսացան, որպեսզի Էրդողանի կառավարությունը կազմող կոալիցիոն ուժերի միջև այսօր հակասություններ առաջանան:

– Ինչ եք կարծում, վերջերս հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» հաստատում կստանա՞: Արդյո՞ք Էրդողանի նպատակը դրա միջոցով ընտրություններից առաջ աջակիցներ հավաքելն է: 

-Էրդողանի հրապարակած «ժողովրդարացման փաթեթը» և դրան հաջորդած Դիարբեքիրում Բարզանիի հետ տեղի ունեցած հանդիպումը քաղաքական առումով ձայների կորուստի պատճառ կարող է հանդիսանալ՝ այդպիսով լուրջ խոչընդոտ դառնալով Էրդողանի` նախագահ ընտրվելու ճանապարհին: Պետք է նշել, որ Բարզանիի հետ հանդիպումը լուրջ հակասություններ է առաջացրել նաև ԱԶ կուսակցության ներսում:

 – Ի՞նչ ազդեցություն  կունենա Էրդողանի նախաձեռնած Քրդական հարցի լուծման գործընթացը նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 -Տեղական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու համար ԱԶ կուսակցական շրջանակները օրակագ բերեցին Բարզանիի հետ հանդիպումը: Ինչպես նշեցի, սա անհանգիտս մթնոլորտ առաջացրեց կուսակցության ներսում, և Էրդողանը դադար տվեց: Իրականում Թուրքիայում տեղի ունեցող որոշ իրադարձություններ անտեսվում են: Մասնավորապես երկրի հարավ-արևելքում Հուդափար անունով մի կուսակցություն է հիմնվել, որը առաջիկա ընտրություններում պայքարի մեջ կմտնի: Իրանական կողմնորոշում ունեցող այս կուսակցությունը հարավ-արևելյան շրջաններում աշխատում է այլընտրանք դառնալ ԱԶ և ԽԺ կուսակցություններին, ինչի շնորհիվ որոշ տեղերում քաղաքապետի պաշտոններ ձեռք կբերի:

– Ըստ նախատեսվող սահմանադրական բարեփոխումների՝ Թուրքիան անցնելու է նախագահական կառավարման համակարգի: Արդյո՞ք դա իրատեսական է:

 -Կարծես թե սահմանադրական բարեփոխումները կհետաձգվեն և կդիտարկվեն արդեն 2014 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս պարագայում անցումը դեպի նախագահական կառավարման համակարգի փակուղի է մտել և դժվար թե իրականանա:

– Քաղաքական ո՞ր կուսակցություններն ու ուժերն (օրինակ նուրջուները) են աջակցում Էրդողանին:

 -Էրդողանի կողմնակիցների թիվն  օրեցօր նվազում է՝ հատկապես  «Գեզի» այգու իրադարձություններից հետո: Ինչ վերաբերում է Գյուլենական շարժման հետևորդներին՝ նուրջուներին, ապա նրանք Էրդողանին պատերազմ են հայտարարել: Գալով Ազգայնական շարժում կուսակցությանը՝ պետք է նշել, որ մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններում առաջադրել մեր թեկնածուին:

 – Եթե Էրդողանը դառնա նախագահ, արդյո՞ք Գյուլը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

 -Այս հարցը դեռևս քննարկվում է, սակայն ամենախելամիտ որոշումը սա կլինի: Այնուհանդերձ իրադարձությունների արագ ընթացքի հետևանքով հնարավոր է, որ Էրդողանը չդիմանա այս լարվածությանը: Եթե ԱԶԿ-ի և գյուլենականների միջև վեճի արդյունքում Ստամբուլի քաղաքապետ դառնա ԺՀԿ-ի երիտասարդ քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլը և պարտության մատնի ԱԶԿ-ին, ապա սա կդառնա Էրդողանի կուսակցության անկման սկիզբը, ինչպես նաև մեծ ազդեցություն կունենա և՛ տեղական, և՛ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

 – Ի՞նչ կփոխվի Թուրքիայում, եթե Էրդողանը դառնա նախագահ: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա:

 -Եթե Էրդողանը դառնա նախագահ, ապա կփորձարկվի նախագահական կառավարման համակարգը, սակայն կարծում եմ, որ Էրդողանի ԱԶ կուսակցությունը կբռնի անկման ուղին՝ կրկնելով Թուրգութ Օզալի ղեկավարած Մայր հայրենիք կուսակցության ճակատագիրը: Այնուհանդերձ կարծում եմ, որ առաջիկա տասը տարում Թուրքիային շատ ակտիվ և ոգևորիչ ժամանակաշրջան է սպասվում:

Գալով հայ-թուրքական հարաբերություններին` պետք է նշել, որ Էրդողանի նախագահ դառնալու պարագայում այս հարցում որոշակի առաջընթացի կարելի է սպասել: Քանզի Էրդողանը ուժեղ նախագահ լինելու համար մի շարք բարեփոխումներ անցկացրեց և նախագահ դառնալով էլ ավելի կակտիվացնի այդ գործընթացը: Սակայն այս հարցում որոշ անբարենպաստ գործոններ կան: Վերջին շրջանում Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում բավական մեծացել են, և եթե Ադրբեջանը որոշի օգտագործել այս հանգամանքը, ապա Թուրքիան հետ կկանգնի Հայաստանի հետ համաձայնության գալուց՝ սպասելով հայկական կողմի քայլերին: Հայաստանը պետք է վերանայի իր ավանդական քաղաքականությունը, ըստ որի միշտ անուշադրության է մատնել տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի ստանձնած դերակատարությունը: Մասնավորապես Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացումը էլ ավելի կմեկուսացնի Հայաստանին: Էրդողանի պրակտիկ մոտեցումը մի շարք հարցերի լուծման գործին լավ առիթ կարող է հանդիսանալ նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Սակայն կարծում եմ, որ այս հարցում Հայաստանին ևս մեծ աշխատանք է բաժին ընկնում:

 

Հարցազրույցը վարեց Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենի պարգևատրությունը կկայանա ժամկետից շուտ

մկ220px-MCarlsenՄարզասերները տեղյակ են, որ շախմատի աշխարհի չեմնպիոն է դարձել  նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված մրցամարտում նա հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին` 6,5:3,5 հաշվով:

Աշխարհի նորընծա չեմպիոնի պարգևատրությունը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, բայց այն կկայնա այսօր: Պատճառն այն է, որ Կառլսենը հաղթել էր արդեն 10-րդ պարտիայից հետո, մինչդեռ նախատեսված էր 12 հանդիպում անցկացնել:

Որպես պարգև Կառլսենը կստանա 600 հազար եվրո: Պարգևատրությունը կկատարի ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Հիշեցնենք, որ մրցամարտի գլխավոր մրցավարն էր երևանցի Աշոտ Վարդապետյանը:

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՆոյեմբերի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.23 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.2 դրամ: