Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան. դատարանը բավարարեց միջնորդությունը

շանթ հարությունյանԵրևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու, հաղորդում է  news.am-ը:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։

Երբ Շանթ Հարությունյանին ոստիկանները դուրս բերեցին դատարանի շենքից, դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Պապ ոնց ես, պապ։ Մենք լավ ենք, դու դուխով էղի, անհանգիստ չլինես»,- բղավեց նրա որդին՝ Շահենը Հարությունյանը, ինչին հայրը պատասխանեց. «Ամեն ինչ լավ ա, ուղղակի սիգարետս պրծել ա»։

 

Հաղթանակ` արտագնա խաղում

ֆուտimagesՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի  առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում (10-րդ խումբ) հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բելառուսի թիմին:

Բորիսովում կայացած հանդիպման 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Երևանի «Փյունիկի» հարձակվող Վարդան Բակալյանը:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (Գրիգոր Հովհաննիսյան, 64), Դավիթ Մարիկյան, Գագիկ Պողոսյան, Կարեն Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Արտյոմ Սիմոնյան (Սարգիս Շահինյան, 57), Դավիթ Հակոբյան, Վարդան Բակալյան (Վիուլեն Այվազյան, 80):

Ուշագրավ է, որ  Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տարավ: Իսկ այս մրցաշարում մերոնք 6 միավոր հավաքեցին: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև երրորդ տեղում գտնվող Ղազախստանի ընտրանին: Բելառուսի թիմը վաստակել է 3 միավոր: Աղյուսակը 15 միավորով գլխավորում են ֆրանսիացիները, իսկ երկրորդ տեղում գտնվող Իսլանդիաի թիմը ետ է մնում 3 միավորով:

 

Հետաքրքիր միջադեպ` Իլհամ Ալիևի`Ուկաինա այցի ժամանակ,տեսանյութ

 Իլհամ Ալիևի,Ուկաինա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`Ուկրաինա կատարած այցի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, պատվո պահակախմբի ղեկավարը երկու երկրների ղեկավարներին ողջունելիս սրով հարվածել է իր գլխարկին, որը ընկել է գլխից: Զինվորականը չի կորցրել իրեն և սրի պատյանով բռնել է գլխարկը: Վերջինս այդ ամենը այնքան հմտորեն է արել, որ Իլհամ Ալիևը անգամ չի էլ նկատել այդ ամենը: Մինչդեռ դա չի վրիպել Յանուկովիչի աչքից: Նայելով, թե զինվորականը ինչ հմուտ կերպով է բռնում գլխարկը, Ուկրաինային նախագահը նախ զարմացել է, ապա ժպտացել:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 17-18-ին պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում:

Մնացել է 4 պարտիա

վամկindexԱյսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում 8-րդ պարտիան  անցկացրին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մասնակիցներ Վիշվանաթան Անանդը և Մագնուս Կառլսենը: 34-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 5:3 հաշվով առջևում է Կառլսենը: Վաղը հանգստյան օր է: Նախատեսված է ևս 4 պարտիա:

Մերկ կինը Չիկագոյում գնացք է բարձրացել և իրեն աստվածուհի անվանելով` ցանկացել է վարել գնացքը

Մերկ կին, Չիկագո,գնացքՉիկագոյում գնացքավարները ցնցվել են, երբ մերկ կինը բարձրացրել է գնացք և հայտարարել, որ ինքը գնացքի աստվածուհին է և ցանկացել է վարել այն:

Անհայտ կինը հայտնվել է Չկագոյի Գրանվիլ կայարանում, որը ամենածանրաբեռնված գծերից մեկն է:

Այնուհետև նա հարվածել է մի քանի գնացքավարների և գնացքը վարելու նապատակով ուղևորվել դեպքի ղեկավարման խցիկը:

Ականատեսների խոսքով՝ 31-ամյա կինը պահանջել է, որ բոլոր ուղևորները ցած իջնեն, որի արդյունքում գնացքի մեկնումը 15-30 րոպե հետաձգվել է:

DNAInfo Chicago-ն հայտնում է, որ ոստիկանությունը ժամանել և գնացքից դուրս է հանել կնոջը:

Մերկ կին, Չիկագո,գնացքԿնոջը այնուհետև հետազոտման նպատակով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կինը հոգեկան հիվանդություն ունի, սակայն չի մանրամսանել, թե հատկապես ինչ հիվանդություն է դա:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ

4729Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար: Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է:

Բեյրութում Իրանի դեսպանատան առջև մահապարտների իրականացրած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 23 և վիրավորվել 146 մարդ,լուսանկարներ

explosions- Iranian Embassy in Beirut3Ըստ տեղեկությունների՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի դեսպանատան առջև երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետևանքով 23 զոհված մարդկանց շարքում Իրանի բարձրաստիճան դիվանագետ կա, պայթյուններից վիրավորվել է 146 մարդ:

Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից հայտնել են, որ պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան Բեյրութի Ջանա բնակելի հատվածում, որը շիա, ռազմական Հզբոլահ խմբավորման վերահսկողության տակ է գտնվում:

Լիբանանի պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ անվտանգության տեսախցիկները տեսագրել են Իրանի դեսպանատան արտաքին պատի ուղղությամբ վազող տղամարդու, որը այնուհետև պայթեցրել էր իրեն:

Տեսագրությունը դիտած պաշտոնյաները տեղեկացնում են, որ երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել դեսպանատնից երկու շենք հեռավորության վրա գտնվող մեքենայում:

Լիբանանի անվտանգության մարմինների պաշտոնյաները հաստատել են, որ երկու պայթյուններն էլ մահապարտների հարձակումներ են եղել:

Հզբոլահի պաշտոնյաներից մեկը Al-Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք գիտեն, թե ով է կազմակերպել պայթյունները, հասկացել են նրանց ուղարկած մեսիջը և գիտեն, ինչպես դրան պատասխանել, ինչպես նաև զգուշացրել է պայթյուններն իրականացնողներին, որ իրենք չեն կարող իրենց կոտրել:

Վերջին շրջանում Լիբանանում շիաների վերհասկողության տակ գտնվող հատվածներում պայթյուններ են իրականացվում, ինչը շատերը համարում են Սիրիայի պատերազմում Հզբոլահի դերակատարության պատճառով ծայրահեղականների կազմակերպած գործողություններ:

Հզբոլահը օժանդակում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ կռվելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի կառավարությունը:

 

 

Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

 Տիգրան Սարգսյան, Համաշխարհային բանկ,Հենրի ՔերալՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

«Ուրախ եմ հանդիպման և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ նշելով. «Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին: Նման հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր թիմին և առաջիկա չորս տարում ևս ակնկալում ենք շարունակել մեր հաջող գործընկերությունը»: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հետ Երկրի գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարություն–Համաշխարհային բանկ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթություններին, պայմանավորվածություն ձեռք բերել առանձին ուղղությունների հստակեցման վերաբերյալ:

Նոր զարգացումներ Սամաթիայում սպանված Մարիցա Քյուչյուքի գործում

maritsa-kucukԱնցած տարի Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված 85-ամյա հայազգի Մարիցա Քյուչյուքի ընտանիքը պահանջել է մենախուց տեղափոխել կնոջ սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանին: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»,  Քյուչյուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսինը նշել է, որ Նազարյանին վախեցրել են, ինչի հետևանքով նա չի կարողանում խոսել: «Կասկածյալը ուզում է խոսել, սակայն նրան վախեցնում են: Քանի դեռ կասկածյալը բանտախցում է, նա չի խոսի: Պետությունը ճշմարտության բացահայտման համար պետք է կասկածյալ Նազարյանին մենախուց տեղափոխի»,-հայտարարել է Քեսինը:

 

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

Տիգրան Սարգսյան,«Տոտո գրուպ» Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Վիեննայում կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը,լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

Սարգսյան,ալիև հանդիպում

,ալիև հանդիպում

,ալիև հանդիպում

 Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:

Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության  1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 4,  յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և  գողության  2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Զվարթնոց» օդանավակայանի աղբարկղերից մեկում 2 փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 18-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում  ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2  փամփուշտ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի  2  փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Աղջիկը մազերով շարժել է 2,5 տոննա կշռող սգակառքը, տեսանյութ

մազերով մեքենա քաշելԼեհական “Սարսափների կրկեսի” դերասանուհի Անաստասիա  IV -ը սահմանել է համաշխարհային ռեկորդ`իր մազերով քարշ տալով 2,5 տոննա կշռով սգակառքը: Հերոս աղջկան հաջողվել է մի րոպեից քիչ ավել ժամանակում տեղափոխել ավտոմեքենան 20 մետր: Այդ նվաճումը արձանագրել են Գինեսի գրքի փորձագետները, հաղորդում է  ITN-ը:

Անաստասիան իր կարողությունները ցուցադրել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Շաֆտսբերի փողոցում` հանդիսատեսների ամբոխի առջև: Լեհուհին Լոնդոն է եկել բիոքիմիա ուսումնասիրելու և տեղի թատրոններից մեկում գումար է վաստակում: “Դա ցավոտ է այնքան, ինչքան թվում է, ոչ մի դեպքում մի փորձեք այն կրկնել տանը”,-խորհուդ է տվել հանդիսատեսներին ռեկորդակիրը:

Բարեբախտաբար Անաստասիան ունի պահեստային պլան, եթե իր մազերի հետ ինչ-որ բան տեղի ունենա: “Դրանք ապահովագրված են մեկ միլիոն ֆունտով, այնպես որ ես չեմ անհանգստնում”,-հայտարարել է աղջիկը:

Կայացել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՆոյեմբերի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

Մալաթիա-Սեբաստիա,բարեկարգ բակերԵրևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը:

Իսակովի  36/2 և 36/3 շենքերի բնակիչների հավաստմամբ՝ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար կառուցվել են մանկական խաղահրապարակներ: Դեռևս գարնանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր նաև այս բակային տարածք: Լսելով բնակիչների առաջարկները՝ քաղաքապետը հանձնարարել էր դրանք ևս ներառել բարեկարգման այս տարվա ծրագրում: Ըստ այդմ, հանգստի գոտու վերածված բակային տարածքն ամբողջությամբ ձևավորվել ու կահավորվել է բնակիչների առաջարկների հիման վրա:

Քաղաքապետը շրջել է բակում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Զրուցելով բնակիչների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում. «Մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման այս տարվա աշխատանքները: Ծրագիրը լինելու է շարունակական, և 2014թ.-ի ծրագրերով ևս մենք արդեն նախատեսել ենք բակերի բարեկարգման աշխատանքներ: Ինչպես խոստացել ենք մեր բնակիչներին, յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգելու և աշխատանքները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև երևանյան բոլոր բակերը դառնան բարեկարգ ու հարմարավետ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Օհանովի 34 և 36 շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչների տնօրինմանն է հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի գոտին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. «Ողջունելի է, որ մայրաքաղաքի որոշ բակային տարածքներ բարեկարգվում են նաև մասնավոր ընկերությունների և անհատների աջակցությամբ: Մասնավորապես այս բակը Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանի հետ համատեղ է բարեկարգվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը միշտ պատրաստ են աջակցելու Երևանի բարեկարգմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ու կոչ կանեի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, առանց վարանելու դիմել մեզ ու իրենց մասնակցությունն ունենալ մեր սիրելի Երևանի բարեկարգման գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում. «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն բնակիչներին, ովքեր կամավոր այս տարածքները հանձնեցին թե քաղաքապետարանին և թե անհատներին՝ բակերը բարեկարգելու համար»,- նշել է քաղաքապետը: 

Անդրանիկի 64, 66 և 68 շենքերի բակում կառուցված մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտն էլ արդեն իսկ ծառայում էր իր նպատակին: Քաղաքապետի այցելության պահին մարզասեր երեխաներն իրենց ուժերն էին չափում բասկետբոլ մարզաձևում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Գյումրու “Մուշ-2” թաղամասի 25 բնակարան արդեն ապահովված է գազով 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը

գյումրի Մուշ թաղամասԳյումրու “Մուշ-2” թաղամասի մոտ 25 բնակարան արդեն ապահովված է գազամատակարարմամբ, իսկ 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը. այս փաստն այսօր արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացում:  Աշխատանքների սահուն ընթացքին խոչընդոտող “փակ դռների” խնդրի կարգավորմանն ակտիվորեն աջակցում է Շիրակի մարզպետարանը:

գյումրի Մուշ թաղամասՀետեւողական այս աշխատանքների ընթացքին հետեւող ՀՀ քաղաքաշինության նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ “Գլենդել հիլզ” և “Արտինժեներինգ” ընկերությունները ժամանակացույցին եւ նախագծին համապատասխան արդեն ավարտում է օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքները եւ փուլային տարբերակով բնակարաններն ապահովվում են գազամատակարարամամբ: ”Առաջիկա օրերին “Մուշ-2” թաղամասն ամբողջությամբ կապահովվի ջեռուցմամբ եւ տաք ջրով”,-ավելացրեց պարոն Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր  քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության առջեւ, տեղադրել յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք ունեն: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,- նշել էր նախարարը:

Ավելացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ “Մուշ-2” թաղամասի եւ Ախուրյանի շինհրապարակներում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ համապատասխանաբար` 8 եւ 4 շենքերի կառուցման աշխատանքները: Այսօրվա դրությամբ “Մուշ-2”-ում ավարտված են կառուցվող 8 շենքերի հողային, ընթանում են 2 շենքի հիմնային հեծանների երկաթբետոնե աշխատանքները: Ախուրյանում մինչեւ տարեվերջ առանց ներքին հարդարման կավարտվի 3 շենքի աշխատանքները, իսկ մեկ շենքինը` եկող տարի: “Եկող տարվա ավարտին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի եւ լրացուցիչ ծրագրի արդյունքում եւս 1000 անօթեւան ընտանիք կապահովվի բնակարանով”,-հավելեց նախարար Թադեւոսյանը: