Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոք խաղաց առաջատարի` Ֆրանսիայի թիմի հետ

շArm-Fran-8Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոք խաղաց առաջատարի` Ֆրանսիայի թիմի հետ: Մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:

 

Ֆրանսիա – Հայաստան` 2:2

Բաքրո – Արոնյան՝  0:1
Վաշիե-Լագրավ – Մովսիսյան ՝ 1:0
Էդուարդ – Հակոբյան՝ 0,5:0,5

Տկաչյով – Սարգսյան՝ 0,5:0,5

 

Մեր երկրի շախմատիստուհիներն ուժերն էին չափում Ուկրաինայի թիմի հետ: Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները 1:3 հաշվով զիջեցին մրցակցուհիներին:

Ուկրաինա-Հայաստան՝ 3:1

Լահնո-Դանիելյան՝ 1:0

Ուշենինա-Մկրտչյան՝ 0,5:0,5

Մուզիչոկ-Գալոյան՝ 1:0

Ժուկովա-Կուրսովա՝ 0,5:0,5

Կիպրոսում սուգ է հայտարարվել նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Կիպրոսի նախագահ,Գլաֆկոս ԿլիրիդիսԿիպրոսի կառավարությունը երեքօրյա սուգ է հայտարարել նախկին նախագահ Գլաֆկոս Կլիրիդիսի մահվան կապակցությամբ:

Կառավարության խոսնակ Քրիստոս Ստիլիանդիսը շաբաթ օրը տեղի ունեցած կաբինետի հանդիպումից հետո հայտնել է, որ երեքշաբթի հյուղարկավորությունը կկազմակերպվի գործող նախագահին վայել պատվով և հետագայում հանրային հանգստյան օր կդառնա:

Այդ օրը բոլոր կառույցների վրա դրոշներ կծծանվեն, իսկ դպրոցները փակ կլինեն և բոլոր հանրային միջոցառումները կհետաձգվեն:

Կլիրիդիսի մարմինը մինչ հյուղարկավորությունը կգտնվի Նիկոսիայի Տրիոջ իմաստության ուղղափառ տաճարում:

Ուրբաթ օրը վախճանված Կլիրիդիսը համաշխարհային դասի պետական գործիչ էր համարվում, որը իր ղեկավարման տարիներին Կիպրոսի համար ուղի հարթեց դեպի Եվրոպական միություն:

Նա իր ղեկավարման հինգ տարիների մեծ մասը նվիրել է էթնիկապես պառակտված երկրի համախմբման գործին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

Վլադիմիր Մովսիսյան,Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Նախագահի նստավայրում այսօր Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ականավոր գործչին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք, բարօրություն և արևշատություն՝ նրա ընտանիքին, ապա իր խոսքում անդրադարձել է Վլադիմիր Մովսիսյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանը: «Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները և այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Մովսիսյանի և նրա բազմաթիվ գործընկերների ակտիվ մասնակցությամբ խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծված հարուստ ժառանգությունը, ընդգծելով, որ առանց այդ ծանրակշիռ տնտեսական, գիտական, հոգևոր ու մշակութային հենքի, հնարավոր չէր լինի կերտել Հայաստանի անկախությունը: Նախագահը նշել է, որ Վլադիմիր Մովսիսյանն իր աննկուն աշխատանքով եղել է այդ անկախությունը կերտողներից մեկը: «Դուք բոլոր պայմաններում ձգտել եք Ձեր ներդրումն ունենալ հզոր և ինքնուրույն Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանը կարող է ստիպել ուրիշներին՝ իր հետ հաշվի նստել, միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն նրա հեռու և մոտիկ, բարյացակամ և անբարյացակամ հարևանները: Հենց այդ լուրջ գիտակցմամբ էր, որ Դուք անկախ Հայաստանի կերտման անցած 22 տարիներին Ձեր փորձառությունը, գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը ներդրել եք և այժմ էլ շարունակում եք ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօր արդեն Սևանի հարցերով հանձնաժողովում Ձեր կատարած հսկայական աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը և մաղթել, որպեսզի պետական ականավոր գործիչը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը, քանզի նա պետք է մեր երկրին ու ժողովրդին:

Վլադիմիր Մովսիսյանն իր շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել պետական բարձր պարգևի՝ Պատվո շքանշանի արժանանալն ու իր ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների, զինակիցների ներկայությամբ այն Հանրապետության Նախագահից ստանալը: «Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը և սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների և զինակիցների օգնությամբ»,-ասել է շքանշանակիր հոբելյարը: Նա նշել է, թե իր համար չափազանց հաճելի է լսել Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ստեղծված և նորանկախ Հայաստանի համար կարևոր հիմք հանդիսացած, հիրավի, ծանրակշիռ արժեքների մասին ՀՀ Նախագահի գնահատականը, որը խոսում է երկու հասարակարգերի միջև ամուր կամուրջ ստեղծելու մասին: Դա, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին մեծ խթան կհանդիսանա:

Վլադիմիր Մովսիսյանը համառոտ անդրադարձել է իր կյանքին և գործունեությանը, թվարկել իր հաջողություններն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ այդ ամենին մշտապես շատ հանգիստ է վերաբերել: «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբևիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ՝ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է պետական գործիչը և վստահեցրել Հանրապետության Նախագահին ու պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա իր գործընկերներին ու ընկերներին, որ տրամադրված է մարտականորեն և հետայսու էլ շարունակելու է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որի առջև այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է հաղթահարել միասնական ջանքերով: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործընկերների ու ավագ սերնդի ընկերների հետ շարունակել իրենց գիտելիքներն ու ծառայություններն ի սպաս դնել մեր պետականության ամրապնդմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

«Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբևիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին և ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով և մաքուր ձեռքերով»,-ասել է Վլադիմիր Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ընտանիքի անդամներին, ովքեր իր ամբողջ գործունեության ընթացքում հնարավորություն են ընձեռնել իրեն ավելի արդյունավետորեն լծվել գործին:

 

Ադրբեջանին համարում են կրոնական հանդուրժողականության օրինակ ծառայող երկիր

բաքուՌուսական «Venividi» կայքը Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ հրապարակել է աշխարհի ամենահանդուրժող երկրների հնգյակը: Այսպես իրենց քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների իրավունքները հարգելու, հանդուրժողականության տեսանկյունից առաջատար են համարվել Կանադան, Ավստրալիան, Արգենտինան, Շվեդիան և Ադրբեջանը: Զարմանալի է, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից մեղմ ասած առաջատար դիրքեր չզբաղեցնող Ադրբեջանը այս ցուցակում հայտնվել է իրբև կրոնական հանդուրժողականությամբ աչքի ընկնող և օրինակելի պետություն:

«Կրոնական հանդորժողականության երկրի օրինակ կարող է հանդիսանալ Ադրբեջանը, որը հանդուրժողականությամբ գերազանցեց ոչ միայն ասիական երկրների, այլև եվրոպական մի շարք երկրների: Մի երկիր, որի բնակչության 95 տոկոսը կազմում են մահմեդականներ կարողացավ ապահովել տարբեր ազգային պատկանելիության մարդկանց կյանքի ապահովումը, որը մեծ գնահատականի արժանացավ Եվրախորհրդի փոխնախարարի կողմից: Այսօր Ադրբեջանի հանդուրժողականության ձևաչափը մուսուլմանական աշխարհի համար օրինակ է հանդիսանում և միաժամանակ քնարկվում է միջազգային տարբեր համաժողովներում և ֆորումներում: Ըստ երկրի ղեկավարության՝ անկախ մարդկանց կրոնական պատկանելիությունից պետք է հարգանք դրսևորվի տարբեր մշակույթների, կրոնների, բարոյական արժեքների նկատմամբ, ինչպես նաև հանդուրժել բոլոր ընդունելի և ոչ ընդունելի ավանդույթները»,-գրում է կայքը:

Թուրքիան և Հյուսիսային Իրաքը միասնական տնտեսական գոտի կստեղծեն

irakԻնչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը՝ Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը նորից սկսել են բանակցություններ վարել ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: Տեղեկության համաձայն՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնությունը պետք է ստորագրվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի և Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանու միջև Դեարբեքիր կատարելիք այցի ժամանակ: Սպասվում է, որ ազատ տնտեսական գոտին պետք է ստեղծվի Էրբիլում:

Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին բանակցությունները կոմերը սկսել էին դեռևս 2008 թվականին, սակայն բանակցություններին խանգարեցին PKK-ի ահաբեկիչների գործողությունները: Հիշեցնեն, որ PKK-ի զինյալները Թուրքիայի տարածքը սկսեցին լքել 2013 թվականի մայիսի 8-ից, երբ ազատազրկման դատապարտված PKK-ի ղեկավար Աբդուլահ Օջալանը կոչ արեց զինյալներին զենքը վայր դնել և լքել Թուրքիայի տարածքը:

Մագնուս Կառլսենի լուրջ հայտը` շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու համար

վամկindexՀնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 6-րդ պարտիայում կրկին հաջղության հասավ Մագնուս Կառլսենը:

Նորվեգացի գրոսմայստերը ստիպեց մրցակցին`Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին 67-րդ քայլին անձնատուր լինել: Ի դեպ վերջինս հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով:

Կառլսենը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: 12 պարտիայից բաղկացած մրցամարտի առաջին չորս պարտիաներում խաղաղ արդյուն էր գրանցվել:

Այսպիսով, Կառլսենը չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Նա առջևում է 4:2 հաշվով:

 

Պատանի բռնցքամարտիկ Դավիթ Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն

բռ անապա138436241274Ռուսաստանի Անապա քաղաքի մարզապալատի ռինգում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում 48 կգ քաշային  Դավիթ Ասատրյանն առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդհաջի Ասևովի նկատմամբ: Ի պատիվ ոսկե  մեդալակրի հաջողության հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

70 կգ քաշային Վարդան Քոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը

ՊՆ, զորակոչային հանձնաժողովՆոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Յուրա ԽաչատուրովԽորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային  զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նախարարը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով 2013 թ. ամառային  զորակոչի արդյունքներին և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց զորակոչի թե դրական դրսևորումները, թե արձանագրված որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչի ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ, անդրադարձավ զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հանրակրթական հաստատություններում ֆիզիկական պատրաստություն առարկայի դերի բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև զորակոչային գործընթացի թափանցիկությանն ու արդարության սկզբունքի պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի հստակ կազմակերպման և անցկացման առումով տվեց  նաև որոշ ցուցումներ, որոնց ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն:

Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, պատասխանատու այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ և զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

 

 

 

 

Իր հարսանեկան խնջույքի ժամանակ Վիկտորիա Բեքհեմի կրած 40,000 դոլար արժողությամբ թագը աճուրդի է հանվել

Դեյվիդ և Վիկտորիա ԲեքհեմներԻր հարսանեկան խնջույքի ժամանակ Վիկտորիա Բեքհեմի կրած թագը աճուրդում կվաճառվի նախնական 40,000 դոլարով՝ չնայած փորձագետները պնդում են, որ երգչուհու երկրպագուները հնարավոր է նաև շատ ավելին վճարեն դրա համար:

Թանկարժեք զարդերի դիզայներ Սլիմ Բարեթի պատրաստած, անդամանդներով պատված, ոսկյա թագը կվաճառվի Լոնդոնի Բոնեմի աճուրդի տանը:

Փարիզի արևելք անվանումով թագը, որը Վիկտորիան կրել էր պսակադրության ամբողջ ընթացքում, գնահատվել է 29,000-40,000 դոլար: Այն պատրաստված է 18 կարատ դեղին ոսկուց, որի վրա տեղադրված են խոշոր ադամանդներ:

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները ամուսնացել են 1999թ-ին Իռլանդիայում, իսկ նրանց մատաինիները բռնել էր զույգի չորս ամսական որդին՝ Բրուկլինը:

Victoria and David BeckhamԻր թագի հետ միասին Վիկտորիան կրում էր 97,000 դոլար արժողությամբ, Վերա Վանգի ստեղծած հարսանեկան զգեստ:

Victoria and Albert թանգարանը թագը ցուցադրել է Անցյալի և ներկայի 100 թագերը շարքում, այն ընդգրկված է եղել նաև Անտվերպենի The Diamond թանգարանի հեղինակավոր Diamond Divas ցուցադրության մեջ:

 

Երևանի և Փարիզի քաղաքապետները քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր

Երևան, Փարիզ, քաղաքապետեր  Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով  Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին  ու Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանին  ցուցաբերած գործուն աջակցության համար և հույս հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև Երևանի և Փարիզի միջև առկա հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունների շրջանակը: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն նախ, որպես Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, ողջունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը համաժողովի աշխատանքներին և իր հերթին կարևորել Փարիզի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը: Նա նաև վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը առկա հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև համաժողովի այլ մասնակիցների հետ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ոչ-ոքի՝ 3։3, և դեղին քարտ՝ Կարեն Ավագյանին

ուսանողների ֆուտբոլ,Կարեն ԱվագյանՈչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։

Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը և ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։ Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Քաղաքական, պետական գործիչների թիմից գոլային հարվածներով աչքի ընկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ ուսանողների թիմից` կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Արամ Մելիքյանը (նա նույնպես դարձավ 2 գոլի հեղինակ) և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը։ Ուսանողների թիմը ևս մեկ գոլ խփեց սեփական դարպասին։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ստացավ դեղին քարտ՝ մրցավարի հետ վիճելու համար։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համեմատական եզրեր տանելով քաղաքականության ու ֆուտբոլի միջև, այնուամենայնիվ, նշեց, որ ընկերական այս խաղով երիտասարդ քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները քարոզում են առողջ ապրելակերպ։ «Երիտասարդը պետք է առողջ կենսակերպ վարի, քանի որ այն դյուրացնում է գիտելիք ստանալու գործընթացը, այդ գիտելիքը կիրառելը։ Այս խաղում հաղթանակի-պարտության խնդիր դրված չէ, սա ընկերական խաղ է, որի նպատակն առողջ ապրելակերպի քարոզն է»,- նշեց Կարեն Ավագյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս խաղը շատ լավ առիթ է շփվել երիտասարդության հետ։ ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը պարբերաբար խաղում է ֆուտբոլ. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է կարողանան ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար, որովհետև դեռ հին հույներն էին ասում՝ միայն առողջ մարմնում կարող է լինել առողջ ոգի»։ Է. Շարմազանովն ընդգծեց նաև, որ ինքը մեր ազգային հավաքականի մոլի երկրպագուներից է. «Մենք այսօր եվրոպական մակարդակի ֆուտբոլային թիմ ունենք, և ես ամեն վայրկյան, ամեն րոպե հպարտանում եմ, որ մենք ունենք եվրոպական աստղերի փայլուն եռյակ՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և իհարկե, Հենրիխ Մխիթարյանի»։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ ոստիկանությունը ֆիզիկական պատրաստականության վրա մշտապես ուշադրություն դարձնում է։ «Ֆուտբոլ հաճախ չեմ խաղում, ավելի շատ սիրում եմ դիտել ֆուտբոլային խաղ, հատկապես միջազգային առաջնությունները, հատկապես ՀՀ ազգային հավաքականի մասնակցությամբ։ Վերջին անգամ ֆուտբոլ խաղացել եմ 3 տարի առաջ»,- ասաց պարոն Օսիկյանը։

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն էլ նշեց, որ եկել են ուժերը չափելու երիտասարդների հետ՝ հասկանալու ավագ սերունդն է լավ խաղում, թե երիտասարդները։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը նկատեց, հետաքրքիր է շփվել պետական գործիչների հետ, լինել մեկ հարթության վրա, հավասար պայմաններում և այդ ամենի մեջ կարողանալ ապացուցել, որ երիտասարդները նրանց արժանի փոխարինողներն են և՜ մարզական, և՜ այլ առումներով։

 

 

 

Փլուզվել է պատշգամբի հենապատը

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 9-րդ հարկի պատշգամբի հենապատը պոկվել և ընկել է. զոհեր ու տուժածներ չկան:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ն. Հ.-ին պատկանող 17-րդ բնակարանի պատշգամբի երկաթբետոնե հենապատը (3 քմ) պոկվել և ընկել է. տուժածներ չկան:
Փրկարարները սահմազատել են վտանգավոր տարածքը:

փլուզում

 

Նոր Ախուրյան գյուղի տներից մեկում դի է հայտնաբերվել

տուն, Նոր ԱխուրյանՆոյեմբերի 16-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր Ախուրյան գյուղի Յ. Ղամբարյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են 1934 թ. ծնված Գ. Վ.-ին պատկանող բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել վերջինիս դին:

Արդեն ամուսանլուծված Սոս Ջանիբեկյանն իր մոտ ընդունեց ամուսնալուծվող Արման Նշանյանին

Սոս Ջանիբեկյան,Արման ՆշանյանՆոյեմբերի 14-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արման Նշանյանի «Կենտ զույգը» կատակերգության պրեմիերան: Կլասիկ-կոմեդիան ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա էր: Գլխավոր դերերում էին Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը: Նրանք մտերիմ ընկերներ էին՝ տարակարծիք ու խիստ տարբեր: Ամուսնալուծությունից հետո որոշում են միասին ապրել՝ փորձելով կոտրել միայնությունն ու կանանց կողմից լքված լինելու զգացումը: Խենթ արարքներն ու զավեշտալի իրավիճակները հետապնդում են տղաներին: Դերասանները ստեղծված իրավիճակից յուրովի են դուրս գալիս, գտնում զանազան լուծումներ, հանդիսատեսին պարգեւում լիաթոք ծիծաղ: Ներկայացման բեմադրիչ Արման Նշանյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ Նիլ Սայմոնի բոլոր գործերն իրեն հարազատ են.

«Ես եւ Սոսը օգտագործեցինք հանրությանը հայտնի լինելու փաստը, ոչ թե մեր շահերի՝ այլ երիտասարդներին թատրոն բերելու համար: Փորձեցինք թատրոնը դարձնել հաճելի, ժամանակակից: Շոուի ժամանակ դերասանն անում է ծիծաղելի արարքներ, որպեսզի հանդիսատեսը զվարճանա, իսկ լուրջ կոմեդիայի ժամանակ հանդիսատեսը դրությունից ելնելով է կարողանում ծիծաղել իր իսկ թերությունների վրա»:

Արման Նշանյանի համոզմամբ ցանկալի է ծիծաղել, լավ ժամանակ անցկացնել, բայց պետք է նաեւ մտածել, հանդիսատեսին մտածելու տեղիք տալ՝ այս կերպ կատակերգությունը դառնում է արվեստ.

«Դրամատուրգի հույզերն ու հոգեւիճակն էի փոխանցում հանդիսատեսին: Այս գործը հարազատ էր իմ հոգուն: Ռեժիսորներ կան, որոնք փորձում են փոխել իրադարձությունների ընթացքը, իսկ ես ոչինչ չեմ փոխել, ամեն ինչ նույնն է: Յուրաքանչյուրս կարող ենք փոխվել դեպի լավը, եթե միայն ցանկանանք եւ ուժ ունենանք»:

Ինչ վերաբերում էր իր կերպարին բեմադրիչը նշեց, որ նա ապրել է, զգացել հերոսին: Կերպարն իրենն էր, իր մասնիկը, բջիջն անգամ: Հերոսի նման Արմանն էլ է բծախնդիր, պատասխանատու, դա իրեն եւ խանգարում եւ շատ օգնում է: Արվեստում չես կարող բծախնդիր չլինել, եթե չլինես, ուրեմն կեղծ ես, իսկ կյանքում շատ անգամ խանգարում է:

Ամուսնալուծությունը մեծ խնդիր է, ներկայացման մեջ մի դարձվածք կա, որը շատ դիպուկ է: Հերոսներից մեկն ասում է՝ 12 տարվա ամուսնական կյանքը դեռ չի նշանակում երջանիկ կյանք, նշանակում է երկարատեւ: Չպետք է վախենալ, պետք է փորձել դառնալ ավելի լավը, մենք եզակի չենք այս խնդիրներով: Ամուսանական կյանքը հեշտ չէ՝ պայքար է կռիվ, ցանկացած հարաբերություն ամենօրյա աշխատանք է: Մենք մենակ չենք այս կյանքում, չպետք է դիմել ամուսնալուծությանը միանգամից, դա ամենավերջին միջոցն է, որը ցանկալի չէ:

Դերասան Սոս Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պրեմիերայի օրն իր կյանքի այն օրերից էր, որը դժողքից մինչեւ դրախտ էր: Ուսերից մեծ բեռ ու պատասխանատվություն է ընկել.

«Ոտքս դրեցի բեմի վրա եւ չզգացի բեմը, որովհետեւ ոտքերս դողում էին, իսկ ընթացքում հանդիսատեսի էներգիայից եւ սիրուց թեթեւացա: Ընկերների անհամատեղելի կյանքի կատակերգական իրավիճակն էինք ներկայացնում: Որպես դերասան զգում էի ահավոր մեծ պատասխանատվություն, իսկ մյուս կողմից ներկայացումը ստեղծողի պատասխանատվություն ունեի: Ես եւ Արմանը քրտնաջան աշխատանք ենք կատարել, տանջվել ու մտածել, թե արդյոք ամեն ինչ լավ հունով կընթանա: Մեր նպատակներից մեկն էր ճանաչված լինելու համբավը օգտագործել եւ մատուցել դասական ասելիքով, մտածելու տեղիք տալ մի բան, որը շոու չէ, այլ տեղայնացված մենտալիտալ հումոր չէ՝ դրությունների ու խոսքի հումոր է: Մենք գիտենք, թե մարդիկ երբ են տխրում, երբ լարվում, երբ լացում, երբ վախենում, իսկ ծիծաղը սուբյեկտիվ երեւույթ է՝ դա է ամբողջ բարդությունը»:

Դերասանը համոզված է՝ այս բարդ կյանքում մենք ազատվում ենք այն մարդկանցից, ովքեր ցույց են տալիս մեր իսկ սխալները, այլ ոչ թե ազատվում ենք այդ սխալներից, որովհետեւ դա ավելի դժվար է: Ներկայացումն ապրել է, կար վախ, հուզմունք, բայց ամեն ինչ ընթացքում մարել է: Կարծում է, որ այս ներկայացումը երկար կյանք կունենա, իրենք սիրել ու կյանքի են կոչել նրան, այդ էներգիան դեռ երկար կշրջանառվի իրենց եւ ներկայացման մեջ: Վստահ է՝ դեռ բազմաթիվ ներկայացումներ կտեսնի հանդիսատեսը, որի բեմադրիչը կլինի Արման Նշանյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Գումար և ոսկյա զարդեր գողացողը կալանավորվեց

ձերբակալությունՕգոստոսի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի մի տնից 300.000 դրամ և ոսկյա զարդեր գողանալու մասին:
Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան ոստիկանները պարզել են, թե ով է կատարել հանցագործությունը. 1985 թ. ծնված Արման Մ.-ն կալանավորված Է:
Կատարվում է նախաքննություն:

Հրդեհ հացի գործարանում

հրդեհՆոյեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրոյի փողոցում գտնվող հացի գործարանում հրդեհ է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.25-ին գործարանի 1-ին հարկի արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 քմ տարածք:
Հրդեհը մարվել է 4 մարտական հաշվարկի ուժերով` ժամը 21.48-ին:

Ավտոպատահար մահվան ելքով

ավտոպատահարՆոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մարատ Ստեփանյանի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն: