Շղթայական ավտովթար` Մաշտոցի պողոտայում, «Փակ շուկայի» դիմաց. կա վիրավոր

ավտոպատահար, Ծածկած շուկա Այսօր` նոյեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, Փակ շուկայի դիմաց բախվել են` Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 30-ամյա Ղուկաս Կիրակոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 26 ՏԼ 667 համարանիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ 38-ամյա Արթուր Տանուտերյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 MO 076 համարանիշի և Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 26-ամյա Հակոբ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 12 ԼՍ 618 համարանիշի ատոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, հաղորդում է  shamshyan.com-ը : Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Կոմայգու պահակը այգու ներսում 1000 դրամով սենյա՞կ է տրամադրում միասեռականներին,տեսանութ

կոմայգիԿիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է  «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որն այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին, ըստ նրա տեղեկությունների պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:

NEWS.am-ը  զրուցել է  Կոմայգու պահակի հետ, որը հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է,որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սեւան Աղաջանյանին եւ NEWS.am-ի  թղթակցին պահակը ուղեկցել է  եւ ցույց տվել  այդ սենյակները:

Սենյակներում հին իրեր էին, աթոռին՝ մի քանի պիջակ, գետնին էլ՝ կտրտած զուգարանի թղթեր:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Արտառոց դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. օդանավի ուղեւորը մահացել է

ինքնաթիռԵրեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, նոյեմբերի 22-ի կեսօրին, արտառոց դեպք է տեղի ունեցել:  Օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող Շարժա Խարկով չվերթի ինքնաթիռը:

NEWS.am-ի օդանավակայանի աղբյուրների վստահեցմամբ՝ վայրէջքի պատճառը ինքնաթիռի տեխնիկական խնդիրները չեն եղել, պարզապես ուղեւորներից մեկի ինքնազգացողությունն է վատացել: Վայրէջք կատարելով՝ փորձել են նրան բուժօգնություն ցուցաբերել, սակայն վայրէջքից հետո էլ չի հաջողվել կյանքը փրկել, 37 ամյա տղամարդը մահացել է:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

«Գիտցավ, որ սիրիացի եմ, դուռը բացավ և իջավ». Երեւանում տաքսի վարող սիրիահայ բիզնեսմենի պատմությունը,տեսանյութ

 Վահե Փալանջյան,սիրիահայՍիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Վահե Փալանջյանը պատերազմի պատճառով թողել է իր տունն ու խանութը և հաստատվել Հայաստանում: Արդեն վեց ամիս է, որ այստեղ է, բայց միակ աշխատանքը, որ կարողացել է գտնել` տաքսու վարորդի աշխատանքն է: «Սկիզբը, որ նոր սկսանք գործը, քիչ մը դժվար էր, քանի որ քաղաքը չէինք գիտեր: Քիչ-քիչ սովրեցանք արդեն, հիմա կքշենք: Կսեի ՝կրնաք ցույց տալ ինձի ճանապարհը: Եվ իրենք ցույց կուտային»,- ասաց Վահե Փալանջյանը,հաղորդում է  news.am-ը :

Արդեն չորս ամիս է՝ ինչ Վահեն Հայաստանում տաքսի է վարում ու քաղաքն արդեն բավականչափ ճանաչում է։ Անգամ հասցրել է մի քանի ռուսերեն բառ սովորել` «ռազվառոտ», «սվետաֆոր», «կալցեվոյ» և այլն:

Չնայած Վահեն ջանք չի խնայում, բայց ասում է՝ ոչ բոլորն են ուզում սիրիահայ վարորդի տաքսին նստել։  «Մաս մը կա, որ մեզի խորթ աչքով կդիտե: Ինձ հետ երկու-երեք անգամ պատահեցավ, երբ որ դուռը բացին և մի բառ որ հետս խոսացին` գիտցավ, որ ես սիրիացի եմ, ուղղակի իմ երեսիս դարձավ, ըսավ՝ ես սիրիյահայերուն հետ չեմ ելար երթ, դուռը բացավ և իջավ»:

Մասնագիտությամբ ավտոմեխանիկը, որը Հալեպի կենտրոնում իր սեփական խանութն ուներ, Հայաստան էր եկել այն հույսով, որ այստեղ էլ կկարողանա իր գործով զբաղվել, բայց մտափոխվել է, երբ տեղեկացել է Հայաստանում գործող հարկերի մասին։ «Հոս բարեկամ մը ունիմ` սուպերմարկետ մը բացած է: Մոտավոր երեսուն մետր տարածքով խանութ է և կենտրոնում էլ չէ, քաղաքից քիչ մը հեռու: Հարցուցի՝ դուն ամսական հարկային ինչքա՞ն կվճարես, քանի որ լսած եմ՝ այստեղ ամիսեամիս հարկայինը կվճարեն: Ըսավ՝ հինգ հարյուր դոլար: Դարձա ասեցի՝ ի՞նչ կշահիս դու: Միայն հինգ հարյուր դոլարով չի վերջանա, այնտեղ հոսանքը կա, ջուրը և այլ ծախսեր: Ես խանութիս համար տարեկան պետությանը կուտայի հարյուր հիսուն դոլար: Եվ դեռ կսեինք, որ սուղ է: Հիմա կտեսնեմ, որ լեռներ ձորերի տարբերություն կա»,- պատմեց Վահեն:

Անցած տարի, երբ Վահեն ընկերների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել, հիացել էր. «Ոնց որ Եվրոպա լինի: Պտույտի եկողը հոս կսիրե: Ադոր համար սիրեցի քաղաքը, ժողովուրդն ալ: Երբ Սիրիայեն ելա` մեծ հույսով ելա, որ հոս պիտի հաստատվիմ, բայց հոս ապրելու, աշխատանքի քաղաք մը չէ: Հոս քիչ մը ապագա չկա մեկ խոսքով: Հոս աշխատանքով չկա մեկը, որ բանի տեր մը կրնա դառնալ»: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Երեւանում որսված գայլը փախել է՝ կրծելով վանդակի ճաղերը

գայլՆոյեմբերի 19-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում որսված գայլը տնային պայմաններում է մեծացել և փախել է վանդակից՝  կրծելով վանդակի ճաղերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից։ Գայլն ընդամենը 4 ամսական է եղել եւ վանդակից փախել է նույն օրը, երբ  նրան որսացել էին «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ–ի աշխատակիցները։

Գայլը մինչեւ հիմա թափառող շների դեմ պայքարի մասնագիտացված կլինիկակայում է։ Նրա վիճակն անփոփոխ է։ «Կենդանին ոչ մի կերպ ոտքի չի ելնում: Միայն ենթադրում ենք, որ տանը պահած կենդանի կլինի: Հիմա նախ ուզում ենք հասկանալ՝ գայլը հիվանդ է, թե ոչ, որ եթե անգամ տեղափոխենք կենդանաբանական այգի՝ չվարակի մյուս կենդանիներին»,- NEWS.am-ին ասաց կենտրոնի վիրաբույժ Արթուր Թոսունյանը։

Գայլն արդեն սկսել է սնվել, բայց մարդկանց ներկայությամբ չի ուտում։ Երբ միս են տալիս, գազազում է։ Միսը թողնում են վանդակում, որ գիշերն ուտի։

Բժշկի խոսքով՝ վայրի կենդանիներին տնային պայմաններում պահելը սխալ է. որքան էլ լավ վերաբերվեն կենդանուն, մասնագիտական հսկողություն և համապատասխան պայմաններ են պետք. «Չեմ հիշում մի դեպք, որ տնային պայմաններում պահած գայլը մեծանալուց հետո վնասներ հասցրած չլինի այդ ընտանիքին կամ շրջապատին»:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Քրիս Բրաունի մայրը նրա վատ պահվածքի համար մեղադրել է երգչի ընկերներին

Քրիս ԲրաունՔրիս Բրաունին հեռացրել են Կալիֆորնիայի վերականգնողական կենտրոնից՝ իր մայրիկի մեքենայի վրա քար նետելու համար: Երգչի մայրը՝ Ջոյս Հոուկինսը չի չարացել իր որդու հանդեպ և Twitter-ի իր էջում այդ խնդրին անդրադառնալիս Քրիսին հրեշտակ է անվանել:

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ նա երգչի վատ պահվածքի մեջ նույնիսկ մեղադրում է նրա վատ ընկերներին:

Հոուկինսի կարծիքով Բրաունի ընկերները նրա հետ շփվում են միայն փողի և թանկարժեք իրեր ձեռք բերելու նպատակով՝ ավելացնելով, որ նրանք են երգչի մոտ մարիխուանայից կախում առաջացրել:

Բրաունը զայրույթի կառավարման բուժում ստանալու նպատակով հոկտեմբերի 29-ին տեղափոխվել էր վերականգնողական կենտրոն՝ Վաշինգտոնում իր հետ նկարվել ցանկացող տղամարդուն բռունցքով հարվածելու համար: Բրաունը նոյեմբերի 25-ին պետք է ներկայանա Վաշինգտոնի տարածաշրջանային դատարան, սակայն դատավորը նրան թույլ է տվել չներկայանալ և շարունակել իր բուժումը վերականգնողական կենտրոնում:

 

Սիրիան ավելի մոտ է Շանհայի համագործակցությանը միանալուն, քան Թուրքիան. Կոմերսանտ

շանհայՌուսական մամուլը լայնորեն անդրադարձել է երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը: Մասնավորապես ռուսական «Կոմերսանտ» թերթի հոդվածագիրներից Անդրեյ Կոլեսնիկովը հեղինակել է «Կատակի մակարդակի բարձր խոսակցություններ» վերնագրով վերլուծական մի հոդված: Կոլեսնիկովը, մեկնաբանելով Էրդողանի հայտնած ցանկությունը անդամագրվելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գրում է. «Երևում է, որ Սիրիան Շանհային ավելի մոտ է, քան Թուրքիան»:
Ռուս լրագրողը, հիշատակելով Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են ազատ առևտրի պայմանագիր ստորագրել եվրասիական երկրների հետ, այսպիսի մի հեգնական մեկնաբանություն է անում. «Մի պահ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Թայիփ Էրդողանի համար կարևոր չէ, թե ուր կընդգրկվի, բավական է, որ որևէ տեղ ընդունվի»:

Միջազգային կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջան, “Լրագրողներ` առանց սահմանների”, “Ֆրիդոմ հաուս”, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե9 միջազգային կազմակերպություն հանդես է եկել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր “Ազադլըխ” թերթի պաշտպանությամբ, որը երկրի իշխանությունները ամեն կերպ փորձում են փակել:

“Այն բանից հետո, ինչ Իլհամ Ալիևը կրկին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, Ադրբեջանում սկսվել է ԶԼՄ-ների հետապնդման նոր ալիք: “Ազադլըխ” թերթը իշխանությունների հարձակման հիմնական թիրախն է, որին փորձում են ֆինանսապես խեխտել”,-նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են “Լրագրողներ` առանց սահմանների”, “Ֆրիդոմ հաուս”, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե և այլ միջազգային կազմակերպություններ:
Հայտարարությունում ասվում է, որ դատարանի միջոցով իշխանությունները սառեցրել են թերթի հաշվեհամարը, այն բանից հետո, ինչ թերթը հրաժարվել է վճարել աստղաբաշխական թվերով տուգանքը: Արդյունքում նոյեմբերի 12-ին ստիպված են եղել դադարեցնել թերթի հրատարակությունը:
“Այս թերթի փակումը կասկածի տակ կդնի Ադրբեջանի ԶԼՄ-ներում բազմակարծության առկայությունը: Երկրի դատական և քաղաքական իշխանություններին կոչ ենք անում դադարացնել այդ հետապնդումը”,- նշված է փաստաթղթում:

Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը պարտվեց

յու մf5290caef27cee_5290caef27d3eՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», 0:1 հաշով զիջեց  ԲԿՄԱ-ին: Վերջինս առաջին շրջանում 0:3 հաշվով զիջել էր մեր ֆուտբոլիստների թիմին:

«Խիմկի արենա» մարզադաշտում կայացած հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա օգտվեց «Սպարտակի» դարպասապահի և պաշտպանի անհամաձայնեցված գործողություններից:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր:  47-րդ րոպեին նա դեղին քարտի արժանացավ: 59-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը:

Արազ Օզբիլիսը 57-րդ րոպեին փոխարինեց Պավել Յակովլևին:

ԲԿՄԱ-ն վաստակած 33 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» ու «Սպարտակին» և այդ թիմերի հետ միասին 2-4-րդ հորիզոնականներում է:

Տեխնիկական արդյունքներ

ԲԿՄԱ – «Սպարտակ»՝ 1:0

Սեյդու Դումբիա, 7

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն` 13-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802 Նոյեմբերի 23-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Գանձասար»-«Բանանց» 2:1 (1:1)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Հայրապետ Ավագյան, 12, Սամվել Մելքոնյան, 82 («Գանձասար»), Էդգար Մալաքյան, 23 («Բանանց»)

 

«Ալաշկերտ»-«Արարատ» 0:3 (0:1)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Գևորգ Նռանյան, 13, 85, Ալեքսանդր Ռակիչ, 48

Մաո Ցզեդունին նմանակող կինը մեծ համբավ ունի երկրպագուների շրջանում, սակայն նրա ամուսինը հրաժարվել է սեռական հարաբերություններ ունենալ նրա հետ

Mao ZedongՉինաստանում Մաո Ցզեդունին նմանակող առաջին կինը մեծ համբավ ունի իր երկրպագուների շրջանում, սակայն հանգուցյալ կոմունիստ առաջնորդին շատ նման լինելու պատճառով  նրա ամուսինը հրաժարվում է նրա հետ հարաբերություններ ունենալ:

51-ամյա Չեն Յանը թողել է վաճառողուհու իր աշխատանքը, և այժմ հանրախանութները նրան հսկայական գումարներ են վճարում Մաոյի նման հագնվելու և մարդկանց հետ նկարվելու համար:

Ամեն դեպքում՝ կինը Global People ամսագրին հայտնել է, որ իր ամուսինը չի կարողանում տանել Մաոյի հետ քնելու զգացումը, և իրենց սեռական կյանքից պարզապես ոչինչ չի մնացել:

Chen-china1Չենը, որը բնակվում է Սիչուան նահանգի Մյանյան քաղաքում, որոշել էր դառնալ նմանակող և մասնակցել է հայտնի մարդկանց նմանակելու մրցույթի:

Չնայած նա մրցույթում չէր հաղթել, սակայն, վերադառնալով տուն, հասկացել էր, որ ինքը բնակիչների շրջանում հայտնի է դարձել և որոշել է նոր կարիերա սկսել, որի համար նա մանրամասն ուսումնասիրել է Մաոյի շարժուձևերը և սովորությունները:

Chen Yan-china2Մաոյին նմանվելու համար կնոջ շպարը ներառում է ծնոտի խալը և յուրահատուկ սանրվածքը, որը ստանալու համար ժամեր են պահանջվում և արժէ 200 ֆունտ:

Նկարիչ և կինոռեժիսոր Չժան Բինցզյանը, որ Մաոյին նմանակողների վերաբերյալ վավերագրական ֆիլմ է նկարել, հայտնում է, որ Չենը և իր ամուսինը ամեն ինչ անում են իրենց ամուսնությունը փրկելու համար:

 

ԱՄՆ-ը Հայաստանում 180 մլն դոլարի ներդրում կկատարի

amn   Թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է երեկ Վաշինգտոնում կայացած Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության նստաշրջանին: Հայտնի է, որ  ամերիկյան «Contour Global» ընկերությունը 180 մլն դոլար կներդնի Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  սպասվում է, որ մասնակի ֆինանսավորումը իրականացվելու է Ամերիկյան պետական կորպորացիայի կողմից: Նշվում է նաև, որ սա կդառնա հայկական տնտեսության մեջ ամենամեծ ներդրումը:

Սա կարևոր իրադարձություն է համարվում, քանի որ խոսքը գնում է ԱՄՆ-ի առաջին ներդրումի մասին այն էլ Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում: Սրա հետ մեկտեղ, կողմերը քննարկել են նաև վիզային ռեժիմի հեշտացման հարցը: Կողմերը եզրահանգման են եկել, որ նման քայլերի ձեռնարկումը կնպաստի երկկրողմ առևտրական հարաբերությունների զարգացմանն ու ներդումների աճին:

Պարսիկը հայ աղջիկներ է «մատակարարել» Հայաստան ժամանող պարսիկ տղամարդկանց

aaa32-ամյա Մոհամմադ Հոսսեինին Հայաստանում զբաղվել է պարսիկներին հայ աղջիկներ մատակարարելով։

Բնակվելով Երեւանում՝ նա Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր  կանանց հետ և 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց նրանց ապահովել հաճախորդներով։ Ընդ որում, հաճախորդների դերում հիմնականում հանդես են եկել   ազգությամբ պարսիկ տղամարդիկ։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ նա հայ մարմնավաճառների եւ տղամարդ պարսիկների միջեւ միջնորդի դեր է կատարել  տարիներ շարունակ՝ 2007թ.-ից սկսած։

Մոհամմադ Հոսսեինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

Մայրաքաղաքում լրացուցիչ ծառատունկ կիրականացվի

006Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է մայրաքաղաքի կանաչ տարածքների համալրման ծրագրի եզրափակիչ օրվա համաքաղաքային ծառատունկին և հետևել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ընթացող ծառատունկին։ Աշնանային ծառատունկին Երևանում 15000 ծառ և նույնքան էլ ծաղկող թուփ է տնկվել, ընդ որում, 12000-ը՝ վարդ։

”Աշնանային ծառատունկին ծրագրված քանակով ծառերն արդեն տնկվել են, սակայն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են, մայրաքաղաքը դեռ կհամալրվի ծառերով։ Ծառերի լրացուցիչ քանակ է բերվել՝ 3000 գնդաձև ակացիա և սոսի։ Աշնանային ծառատունկ է իրականացվել այն տարածքներում, որտեղ ոռոգման ցանց կար կամ անցկացվել է այս տարի։ Երևանի կանաչապատման գործում, անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Արդեն նախագծել ենք 2014 թվականին և՛ ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման ծրագիրը, և՛ նոր կանաչ տարածքների ստեղծման ծրագիրը։ Հաջորդ տարի անտառավերականգնման աշխատանքներն ենք շարունակելու այն տարածքներում, որոնցում ևս այս տարի ոռոգման ցանց է անցկացվել, տեղադրվել են պոմպակայաններ, մշտական ջրամատակարարաման խնդիրը լուծված է”,- նշել է Կամո Արեյանը։

Հաջորդ շաբաթ շարունակվելու է համաքաղաքային ծառատունկի լրացուցիչ փուլը, որին զուգահեռ, Երևանի քաղաքապետի հորդորով, տնտեսվարողները նույնպես շարունակելու են մշտադալարների տունկը՝ իրենց գործունեության տարածքների հարակից մայթերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են Սիրիայի հարցում

siria  Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը միակարծիք են Սիրիայի հարցում և գտնում են, որ նախագահ Բաշար Ասադը թուլացել է և պետք է լքի իր պաշտոնը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Արընչը նշել է, որ Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ-ը ավել մեծ ջանքեր կգործադրի Ժնև-2 կոնֆերանսին նախապատրաստվելու համար և կոչնչացնի Սիրիայում քիմիական զենքի պաշարները: Հայտնի է, որ կողմերը քննարկել են նաև Իրաքին և Կիպրոսին առնչվող հարցեր:

Եգիպտոսը Թուրքիայի դեսպանից պահանջել է հեռանալ երկրից

EGYPT-CAIRO-FM-NEWS CONFERENCEԵգիպտոսի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Եգիպտոսի ներքին գործերում Թուրքիայի անընդհատ միջամտման պատճառով Կահիրեյում Թուրքիայի դեսպանը պերսոնա նոն գրատա է համարվել, և պահանջել են, որ նա հեռանա երկրից:

Շաբաթ օրը նախարարության խոսնակը նշել է, որ կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ հարաբերությունները իջեցնել հավատարմատարի մակարդակի: Եգիպտոսը իր դեսպանին արդեն Թուրքիայից հետ է կանչել Կահիրե:

Եգիպտոսը տեղին չի համարել Թուրքիայի քննադատությունը Եգիպտոսի զինված ուժերի՝ իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիին գահընկեց անելու վերաբերյալ:

Ընդդիմադիրները Դավութօղլուին «զրո» են գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների համար

davutoglu Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները, քննադատելով երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հեղինակած «զրո խնդրիր հարևանների հետ» արտաքին քաղաքական հայեցակարգը, փորձել է վերլուծել և գնահատել նախարարի աշխատանքը՝ սահմանելով 1-ից 10-ը բալանոց գնահատման համակարգ:

Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորներ Մևլյութ Ասլանօղլուն և Այդըն Այայդընը պատրաստել են մի պաստառ, որի վրա արձանագրել են Դավութօղլուի ստացած գնահատականները հարևան երկրների հետ վարած արտաքին քաղաքականության համար: Այսպես,  ամենաբարձր գնահատականը՝ 10-ից 5 միավոր, Դավութօղլուն ստացել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար, 4 միավոր՝ Ադրբեջանի: Մնացած երկրների նկատմամբ Դավութօղլունի վարած արտաքին քաղաքականությունը որակվել է որպես տապալված: Մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունները գնահատվել են անարդյունք՝ 0 միավոր:

Տաջիկստանում վարչապետ է նշանակվել Կոհիր Ռասուլզադան

b_719563 (1)52-ամյա Կոհիր Ռասուլզադան նշանակվել է Տաջիկստանի վարչապետ: Դրանից առաջ նա  Սոգդիի մարզպետն էր: Նրա նշանակման հրամանը ստորագրել է նախագահ Էմոմալի Ռահմոնը, ու նույն հրամանով էլ աշխատանքից  ազատել վարչապետ Ակիլ Ակիմովին, որը այդ պաշտոնավարում էր  արդեն 14 տարի: Տաջիկստանի քաղաքական բարձր շրջանակում նոր նշանակումներ են: Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ պետության ղեկավարը նոր նշանակումների հետ կառավարությունում բարեփոխումներ է կատարում: Դա արվում է  պետկառավարման արդյունավետ համակարգ ու  կայուն տնտեսական զարգացում ձևավորելու նպատակով:

Ադրբեջանում զինվորը վրաերթի է ենթարկվել

2 (3)Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մերձակայքում “Գազել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից Ջաֆարով Էլնուր Ասըշիրին օղլուին, ով ճանապարհն անցնելիս է եղել: Տուժածը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի զինվորական հոսպիտալ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: