Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

Ընտրություններ (1)ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժովներն սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:

Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն,  Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% Է, իսկ Նշավան համայնքում` 681 կամ 43.63%:

 

Յուրա Մովսիսյանը` հեթտրիկի հեղինակ

Յու մ-1 221328641380121466Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ  Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը, Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջատարի`Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:

Ընդ որում, հայ ֆուտբոլիստների թիմը պատիժ է կրում և սեփական հարկի տակ խաղն անցկացրեց առանց հանդիսականների:

Մովսիսյանը դարձավ հեթտրիկի հեղինակ և վնասվածքի պատճառով փոխարինվեց 58-րդ րոպեին: Օզբիլիսը մասնակցեց ամբողջ խաղին:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ: Նույքան անգամ աչքի է ընկել Արտյոմ Ձյուբան («Ռոստով»): Այս ֆուտբոլիստները գլխավորում են ռմբարկուների ցուցակը:

«Սպարտակը» ունի 33 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»: «Զենիթը» վաստակել է 36 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Զենիթ»՝ 4:2

Յուրա Մովսիսյան, 33, 44, 48, Դենիս Գլուշակով, 83 – Ալեքսանդր Կերժակով, 6, Հալկ, 64

19-րդ րոպեին «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը

Երկաթուղային գնացքի վագոններ են շրջվել

27.09.7Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել:

Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել  Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանների՝ ե/գ 2808 կմ-ի, 1-3 ուղեհատվածում:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

«Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ «Գյումրի» ե/գ կայարանից՝ հրշեջ-գնացք:

Պարզվել է, որ Գյումրի-Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել և բռնկվել:

Այնուհետև պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռներ՝ բենզինով , 11 դատարկ բեռնատար վագոններ և 2 վագոն բեռնված փայտակոճերով:

Պատահարի հետևանքով 5 ցիստեռն դուրս են եկել ռելսերից, շրջվել և բռնկվել, իսկ 1-ը՝ այրվում է ե/գ ուղու վրա:

Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:

«Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.33-ին, մարվել՝ 06.04-ին: Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ և ե/գ մոտ 100 մ երկարության վրա` փայտակոճեր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը, Արմավիրի ՄՀ և ՏԱՏ պետ Ավագյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վալկոն, անվտանգության գծով տեղակալ Հակոբյանը, գլխավոր ինժեներ Եդիգարյանը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՊՀ և ՏԱՏ պետը:

Սեքս սկանդալ թուրքական համալսարանում

աղմուկԹուրքական «Հյուրիյեթը» գրում է Հաքյարիի համալսարանում տեղի ունեցած մի սկանդալային դեպքի մասին: Մայիս ամսին համալսարանում սովորող 5 ուսանողուհի ոստիկանությանը բողոք է ներկայացրել դասախոսների դեմ: Վերջիններիս ուսանողուհիներին առաջարկել են գնահատական ստանալու դիմաց իրենց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Նրանք, ովքեր չեն համաձայնվել, ցածր գնահատական են ստացել և մնացել նույն կուրսում, իսկ նման քայլի գնացածները ավելի մեծ խնդրի առաջ են կանգնել: Դասախոսները նկարահանել են աղջիկների հետ սեռական հարաբերության տեսարանները և սպառնացել դրանք ուղարկել նրանց ընտանիքներին:
Հաքյարիի ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Օրերս հատուկ օպերատիվ խմբերը խուզարկություն են անցկացրել 20 հասցեում՝ ձերբակալելով 14 քաղաքացու: Նրանց համակարգիչներում հայտնաբերվել են վերոհիշյալ տեսագրությունները:

 

Երկրաշարժ Թուրքիայի և Իրանի սահմանին

երկրաշարժԵրեկ տեղական ժամանակով 23:41 րոպեին Թուրքիայի և Իրանի սահմանին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Բողազիջի համալսարանի աստղադիտական կենտրոնի հաղորդմամբ՝ ցնցումները քիչ են զգացվել: Այնուհանդերձ տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա:

Էրզրումում հիշել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը

էրզրումԱյսօր Էրզրումում առավոտյան նամազից հետո մոտ 15 հազար մարդ քայլել է դեպի քաղաքի պատմական պարիսպը: Քաղաքացիները հիշել են 136 տարի առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանը, երբ, ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, «թուրքերը հերոսաբար պայքարել են ռուսների ու հայերի դեմ»:

Երթին մասնակցել են տղամարդիկ, կանայք, երեխաներ, ծերեր, որոնք թուրքական դրոշները ձեռքերին քայլել են մոտ 4 կիլոմետր: Նրանք հիշել են Թոփդաղը կոչվող վայրում 1877-1878 թվականներին զոհված թուրք զինվորներին, մի րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը, կարդացել աղոթք Ղուրանից և երգել պետական օրհներգը:

Օլիմպիական կրակը առաջին անգամ կհայտնվի տիեզերքում

օլիմպիական կրակիԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ առաջին անգամ մարդկության պատմության մեջ մեկնարկել է Օլիմպիական կրակի մարաթոնը տիեզերքում: Ռուս տիեզերագնացներ Օլեգ Կատովը և Սերգեյ Ռեզանսկին Օլիմպիադային խորհրդանիշը դուրս են բերել Միգազգային տիեզերական կայանից: Սրան հետևելու է երկար ու դժվարին աշխատանք տիեզերքում:

Վիկ Դարչինյանը պարտվեց տեխնիկական նոկաուտով

վդ32136Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վիկ Դարչինյանը Տեխասում կայացած մրցամարտում կրկին պարտվեց 30-ամյա ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոներին:

Կիսաթեթև քաշային բռնցքամարտիկների 10 ռաունդանոց հանդիպումում ֆիլիպինցին 9-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Նախ, Դարչինյանը ստացած հարվածից հետո հայտնվեց ռինգի հատակին, ապա մրցակիցը սկսեց բուռն գրոհ: Հարվածաշարը կասեցրեց ռինգի մրցավարը`հանդիպումն ավարտված հայտարարելով, և հաղթանակը շնորհվեց Դոներին:

Հավելենք, որ  2007-ին Դոները հաղթել էր Դարչինյանին: Վերջինս 40-րդ հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Իսկ նախկինում 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Վանես Մարտիրոսյանի առաջին պարտությունը ռինգում

վմvanes-martirosyanԱՄՆ-ում մարզվող և մրցելույթներ ունեցող աբովյանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 27-ամյա Վանես Մարտիրոսյանը  միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար մրցամարտում  միավորներով պարտվեց ամերիկացի 26-ամյա բռնցքամարտիկ Դեմետրուս Անդրադեին:

Տեխասում կայացած հանդիպման ավարտից երկու մրցավաներն առավելությունը տվեցին ամերիկացուն (117-110, 114-113), իսկ երրորդ մրցավարը՝ Մարտիրոսյանին (115-112):

Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց: Նա տարել էր 32 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ- ոքի:

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին

25441 chessԼեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավելության հասավ  Մոնտենեգրոյի, իսկ կանանց հավաքականը`Բելգիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Տղամարդիկ

Հայաստան – Մոնտենեգրո 2½:1½
Արոնյան – Ջուկիչ 1:0
Մովսիսյան – Բլագոևիչ 1/2:1/2
Սարգսյան – Դրաչկո 1/2:1/2
Պետրոսյան Տ. Լ. – Կոսիչ 1/2:1/2
Կանայք

Բելգիա – Հայաստան ½:3½
Զոզուլիա – Մկրտչյան 1/2:1/2
Գուսենս – Գալոյան 0:1
Բարբիե – Կուրսովա 0:1
Դիերկենս – Հայրապետյան 0:1

Ինչո՞ւ է մարզօջախի ճակատից անհետացել Վահան Չերազի անունով ցուցատախտակը

Vahan_cherazՎահան Չերազը մեծ ներդրում ունի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, սկաուտական շարժումը Հայաստանում զարգացնելու գործում: Ցավոք, դեռևս արժանին չի հատուցվել անվանի գործչի հիշատակը վառ պահելու համար: Եվ այս առումով պարտք ունենք:

Խորհրդային տարիներին նրա անունը փորձում էին չհիշատակել, թեև Չերազը անկուսակցական է եղել: Իսկ պատճառն այն էր, որ նա  XX դարի սկզբին հայ ազատագրական պայքարի մարտիկներից էր, զինվորագրվել էր Անդրանիկի կամավորական գնդին և զորավարի անձնական թարգմանիչն էր:

1886-ի օգոստոսի 16-ին Պոլսում ծնված Չերազը փայլուն կրթություն էր ստացել. 1896-1904 թթ. սովորել էր Փարիզում, Լոնդոնում և ոչ միայն օտար լեզուների էր տիրապետում (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), այլև ուսումնասիրել էր ֆրանսիական մարմնամարզության ու անգլիական մարզական խաղերի համակարգերը: Նրան 1920-ին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, մասնավորապես, կրթության նախարար Նիկոլ Աղբալյանն էր հրավիրել, և Ստամբուլից գալով` Չերազը լայնածավալ աշխատանք էր իրականացնում, անում հնարավորը, որպեսզի  Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցներում պատանիները և աղջիկները համակողմանի դաստիարակություն ստանան, լինեն ֆիզիկապես ամուր և ուժեղ: Նա առաջինն էր, որն օգնեց հայ պատանիներին, որպեսզի ծանոթանան ֆուտբոլ, բռնցքամարտ, ջրացատկ, թենիս, աթլետիկա, լող մարզաձևերին: Ընդ որում, երեխաները լողով զբաղվում էին շուրջտարին, մարմինը կոփում էին նաև ձմռանը` ակոսելով Արփա գետի ջրերը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վտանգավոր ժամանակներ էին, սակայն մասնագետը չցանկացավ հեռանալ և շարունակեց հայրենանվեր գործունեությունը, մինչդեռ արտասահման տեղափոխվելով` կունենար բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Այդուհանդերձ 1927-ին Չերազը գնդակահարվեց  Թբիլիսիի Մետեխի բանտում. դահիճն անձամբ Լավրենտի Բերիան էր:

Երկար ժամանակ արգելվում էր Վահան Չերազի անունը հիշատակելը: Միայն անկախացումից հետո քայլեր ձեռնարկվեցին տխուր ժամանակների հանիրավի զոհ դարձած հայորդու հիշատակը հավերժացնելու համար: 1991-ին Գյումրիում նախաձեռնող խումբ ստեղծվեց, նախագիծ կազմվեց, ըստ որի` նախատեսվում էր Գյումրիի փողոցներից մեկը, նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով:

Սակայն տարիներ պահանջվեցին, որպեսզի մտահղացումն իրականություն դառնար: Միայն XXI դարի սկզբին Գյումրին Չերազի անունով փողոց ունեցավ:

դպրոցըԵվ քանի որ մի շարք անվանի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել էին Գյումրիի քաղաքապետին, 2002 թ. անվանակոչության ցուցատախտակ փակցվեց նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի պատին: Տոնախմբություն էր կազմակերպվել, հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ղեկավար այրեր, Վահան Չերազի հարազատները:

Թվում էր, թե սայլը տեղից շարժվել է, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, դարձյալ խնդիրներ կան:

Վահան Չերազի հիշատակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով այս տարի Երևանից Գյումրի այցելած խմբի անդամներին, նաև նրա դստերը` երջանկահիշատակ անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Անդրեասյանին, նրա որդուն` լրագրող Վահան Իշխանյանին, անակնկալ էր սպասում: Պարզվում է, որ անհետացել է շենքի պատին փակցված անվանակոչության ցուցատախտակը:

Մարզօջախի տնօրենը պատճառաբանել է, որ հաստատությունը քաղաքային ենթակայության չէ, մինչդեռ անվանակոչելու որոշումը Գյումրիի քաղաքապետարանն է կայացրել, որը իրավասու չէ այդ հարցում: Ստացվում է` ամեն ինչ օրինականացնելու համար պետք է մարզօջախի` այժմ արդեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերադաս կազմակերպությունը` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անվանակոչություն իրականացնելու հարցին հավանություն տա, առաջարկ ներկայացնի և Հայաստանի կառավարությունն էլ այն վավերացնի:

Ի դեպ, նման անախորժ նախադեպեր կան: Նախկինում մի շարք մարզադպրոցներ, որոնք հիմնադրել էին հայկական սպորտի անվանի մարզիկները,  ժողովուրդը տարիներ ի վեր նրանց անունով էր կոչում դրանք, սակայն օրինական անվանակոչություն չէր կատարվում: Խոսքը վերաբերում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, ըմբիշ Նորայր Մուշեղյանի մարզադպրոցներին:  Բայց սա առանձին խոսակցության նյութ է:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը, որը «Սկաուտական շարժման տարածումը Հայաստանում» (1991 թ.) և մի շարք այլ գրքերի հեղինակ է, 1990-ականներից  գլխավորում է նախաձեռնող խումբը, որը զբաղվում է Վահան Չերազի հիշատակը հավերժացնելու հարցերով: Նա չթաքցրեց, որ վեճ է եղել մարզօջախի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ: Պապոյանի վկայությամբ` մարզօջախի ղեկավարությունը պատճառաբանել է, որ համապատասխան որոշում չկա վերին ատյաններից,  բացի այդ, հաստատության անվանումը փոխվել է, այդ իսկ պատճառով` ցուցատախտակը հանվել է:

Դա կատարվել է տարիներ առաջ, երբ ուսումնարանը դարձել է քոլեջ:

չերազ

«Տորք» ֆուտբոլային թիմը Կոստանդնուպոլսում, հիմնադիր` Վահան Չերազ (երկրորդ շարք, մեջտեղում)

– Ստացվում է, որ փաստաթղթերով ոչինչ չկա, միայն խորհրդանշական ձևով կարելի է ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով: Ինքս Վահան Չերազի մեծադիր նկարն եմ տվել, որը փակցվել է: Կարծում եմ, որ որևէ խնդիր չէր լինի, եթե ցուցատախտակը չհանվեր: Համենայն դեպս, մարզօջախի ղեկավարությունը ներկայումս այնքան էլ շահագրգռված չէ, որ ցուցատախտակը լինի: Մտադիր ենք առաջիկայում դիմել Հայաստանի և սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որպեսզի խնդրին ընթացք տրվի` ամեն ինչ վավերացվի մեր երկրի սպորտի նախարարության ղեկավարի, նաև Հայաստանի կառավարության որոշումներով: Այն ժամանակ, երբ գործին հետամուտ էր Գյումրիի քաղաքապետարանը և ցուցատախտակը տեղադրվել էր, տեղյակ չէինք, որ կարող է հետագայում Հայաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու անհրաժեշտություն ծագել: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի: Ցավոք, այս հարցը կարգավորելու գործում անտարբերություն են դրսևորում ոչ միայն սպորտի, այլև սկաուտական շարժման ներկայացուցիչները: Կատարյալ անտարբերության մթնոլորտ է: Ինչ վերաբերում է Վահան Չերազի անունով փողոցին, ապա այն կա: Հուշատախտակ է փակցված նաև  այդ փողոցում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի պատին, որտեղ ժամանակին ապրել է Չերազը: Ի դեպ, 1937-ին գնդակահարվել է նաև նրա կինը` Վարդանուշը»,- ասաց Պապոյանը:

Հավելենք, որ այս մարզօջախը մեր երկրում լավագույններից է: Այն հիմնվել է 1986-ին և սկզբում եղել է մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, ապա` ուսումնարան, հետո էլ` քոլեջ: Հաստատության սաները ուսում են ստանում և հմտանում տարբեր մարզաձևերում: Մարզօջախի սովորողներից շատ են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները. 320 անգամ ի պատիվ մարզօջախի սաների մարզական հաջողությունների`  միջազգային տարբեր ստուգատեսներում հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել եռագույնը: Մարզօջախը  հիանալի պայմաններ ունի,  ի լրումն` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այժմ նոր մարզահամալիր է կառուցվում:

Քանի որ լուրեր են շրջում, թե նպատակ կա մարզօջախը կոչել  Գագիկ Ծառուկյանի անունով, հետաքրքրվեցինք, թե որքանով են դրանք արժանահավատ: Հակոբ Փանոսյանը, որը  կրթօջախի հիմնադրման օրից աշխատել է փոխտնօրեն, իսկ 1999-ից տնօրեն,  հայտնեց, որ հաստատությունը Գագիկ Ծառուկյանի անունով կոչելու մասին խոսակցությունները մտացածին են: Մեր այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել քոլեջի նոր համալիրի շինարարությունը, նա հայտնեց, որ դա միայն կարող է ասել կառուցողը:

Ինչ վերաբերում է կրթօջախը Վահան Չերազի անունով կոչելուն, ապա այդ մասին այսպիսի պարզաբանում տրվեց. «Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին խորհրդանշական ձևով է այն կոչել Վահան Չերազի անունով: Բայց քանի դեռ Հայաստանի կառավարության որոշում չկա, իրավունք չունենք պաշտոնապես այդ անունը նշելու մեր կնիքի վրա, պաշտոնական փաստաթղթերի վրա: 2005-ից առաջ եղած ցուցատախտակի վրա Վահան Չերազի անունը գրված էր, բայց հետո, երբ այն քոլեջ դարձավ, ասացին, որ չի կարելի, սխալ է, քանի դեռ այդ մասին Հայաստանի կառավարության որոշում չկա, և պետք է գրվի այն, ինչ կա կրթօջախի կնիքի վրա: Բայց  Վահան Չերազի նկարը փակցված է կրթօջախում: Նա շատ բան է արել սկաուտական շարժումը, սպորտը Գյումրիում զարգացնելու համար, և քոլեջը Վահան Չերազի անունով ենք կոչում,  և այն մեկ այլ մարդու անունով կոչելու մասին խոսակցություն էլ չի եղել»:

Թվում է, թե խնդիրը պարզ է, իսկ թե ինչքան ժամանակ կպահանջվի այն կարգավորելու համար` ցույց կտա մոտ ապագան: