Անկարան մերժել է “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու առաջարկը

Անկարա,ԽոջալուԱնկարայի իշխանությունները մերժել են Քըզըլջըհամամ քաղաքի քաղաքապետարանի առաջարկը`Թուրքիայի մայրաքաղաքում “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Ըստ աղբյուրի` իշխանությունները չեն ցանկացել կառույցի անվանման մեջ “ցեղասպանություն” բառը օգտագործել`դիվանագիտական բարդություններից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ղեկավարությունն առաջարկել է թանգարանի համար մեկ այլ անվանում ընտրել:
Նշենք, որ Քըզըլջըհամամ քաղաքի տարածքում Ադրբեջանի ղեկավարության աջակցությամբ կառուցվում է “Խոջալու” այգին, որը նախատեսվում է բացել փետրվարի 26-ին:
Քաղաքի քաղաքապետարանի ղեկավար Ջոշհուն Ունալը նշել է, որ հնարավոր է`թանգարանը վերանվանվի “Ողբերգության թանգարան” կամ նմանատիպ ինչ-որ բան:

Ադրբեջանում “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը շարունակվում է

“Եվրատեսիլ-2012”Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ադրբեջանում կայացած “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, փակ նիստի ընթացքում դատախազը պահանջել է ցմահ բանտարկության դատապարտել կասկածյալներ Սամիր Սանըևին և երկու այլ մարդկանց: 13 ամբաստանյալի համար 15 տարվա, իսկ մնացածի համար 9-10 տարվա ազատազրկում է պահանջել:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`անցյալ տարի` “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի նախօրեին, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով բացահայտվել էր հանցագործ խմբավորում, որը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել՝ հասարակական-քաղաքական կայունությանը վնաս հասցնելու նպատակով։

Հայաստանը վախենում է կորցնել Լեռնային Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ

 Մուբարիզ ԱհմեդօղլուԱդրբեջանի Քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակի նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման մեջ կարևոր դեր խաղացած Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղված նամակին: Ըստ Ահմեդօղլուի՝ Զորի Բալայանի նամակը մեծապես անհագստացրեց Ռուսաստանում ապրող հայերին՝ դառնալով Հայաստանում ամենաքննարկվող և շրջանառվող թեմաներից մեկը: «Հայաստանը չունի այդքան ուժ, որպեսզի պահի Լեռնային Ղարաբաղը, այդ պատճառով էլ այնտեղ պետք է իշխի Ռուսաստանը: Ղարաբաղը ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ռուսատանի»,-նշել է Ահմեդօղլուն:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետը նաև նշել է, որ ժամանակին Ղարաբաղում կռվող հրամանատարները սպառնում էին սպանել Բալայանին: «Քիչ չէին այն մարդիկ, որոնք Զորի Բալայանին մեղադրեցին դավաճանության ու կաշառակերության մեջ: Այնուհանդերձ որոշ քաղաքագետների կարծիքով՝ Վլադիմիր Պուտինին նամակ գրելու գաղափարը թելադրված է եղել հենց Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասել է Ահմեդօղլուն:

 

 

Երևանում մեկնարկել է «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» միջազգային գիտաժողովը

Աթաթյուրքից` ԷրդողանԱյսօր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա նստաշրջանների աշխատանքներին  մասնակցում են թուրքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ, բանասերներ, փիլիսոփաներ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից: Գիտաժողվի մասնակիցների զեկույցները անդրադառնում են Թուրքիայի Հանրապետության 90-ամյա պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին և ներկա քաղաքական զարգացումներին վերաբերող հիմնախնդիրներին:
Այսօր գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռ. Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը: Նստաշրջանի առաջին օրը արտասահմանցի մասնակիցներից ուշագրավ ելույթներ ունեցան Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնից բ.գ.թ. Եվգենի Բախրեվսկի «Ժամանակակից Թուրքիայի գաղափարական ուղենիշները և նախագծերը. նոր օսմանականություն, թուրքական եվրասիականություն, մուսուլմանական Հռոմ» թեմայով, Սանկտ Պետերբուրգի համալսարանից փ.գ.դ., պրոֆ. Տիգրան Թումանյանը «Թուրքիա-Իսրայել. ժամանակակից քաղաքական հարաբերությունների դինամիկան» զեկույցով, Թուրքիայի Սաքարիայի համալսարանից Էգեմեն Բեզջին «Հարաբերությունները քաղաքացիական իշխանությունների և զինվորականների միջև Թուրքիայում. վերջին տասնամյակի քննություն» թեմայով, իսկ թուրքական Էրջիյես համալսարանը ներկայացնող Քըվամ Քադիրը ելույթ ունեցավ «1945-1960 թթ. Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները Արևմտյան դաշինքի շրջանակներում» զեկույցով:
Գիտաժողովի երկրորդ նստաշրջանը և փակումը տեղի կունենա վաղը ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում:

 

 

 

Թուրք հանրհայտ երգչուհի Սեզան Աքսուն հիշել է իր հայ սիրեցյալին

Սեզան ԱքսուԹուրք հանրահայտ երգչուհի Սեզան Աքսուն վերջես տեղի ունեցած համերգի ժամանակ բեմում հիշել է իր հայ սիրեցյալին: Ամբողջությամբ լիքը դահլիճում նշանավոր երգչուհին շփվել է իր արվեստի երկրպագու հանդիսատեսի հետ՝ նրանց պատմելով 1996 թվականին ինքնաթռի վթարի հետևանքով զոհված իր մեծ սիրո՝ հայազգի Օննո Թունչի մասին: «Բոլորդ գիտեք, որ 10 տարի ապրել եմ որպես Օննոյի հարսնացու: Այս պատճառով էլ բնական է, որ բոլոր հայերը իմ բարեկամներն են»,-ասել է երգչուհին՝ արժանանալով բուռն ծափահարությունների:

 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ՊՆ,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՆոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր:

Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:

Բանգլադեշում խռովություն կազմակերպելու համար 152 զինվոր մահվան է դատապարտվել

dhaka-bangladesh-military-courtԵրեքշաբթի օրը Բանգլադեշում 2009թ-ի խռովության ժամանակ սպանության, բռնության և հրդեհումների համար մեղադրվող 152 զինվորներ են մահվան դատապարտվել:

2009թ-ի փետրվարին Դակկայում տեղակայված Բանգլադեշի սահմանապահների շտաբներում տեղի ունեցած խռովության արդյունքում 74 մարդ էր սպանվել՝ ներառյալ 57 բանակի սպա:

Բանգլադեշի հրաձիգների գումարտակի մի քանի հազար զինված զինվորներ երկու օր իրենց ձեռքն էին վերցրել շտաբների ղեկավարումը և սպանել տասնյակ մարդկանց՝ ներառյալ Բանգլադեշի բանակի սպաներ:

Դատախազ Մոշարոֆ Հոսեյն Կազալը CNN-ին հայտնել է, որ 161 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Ընդհանուր հաշվով 262 մարդ երեքից մինչև 10 տարի ազատազրկման են դատապարտվել, իսկ 271 մարդ արդարացվել է:

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նախագահ

Գարեգին 2-րդՀարավային Կորեայի Բուսան քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցած նիստի մասնակիցների քվեարկության արդյունքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ընտրվել է համաժողովի նախագահ: Այս իրադարձությանն է անդրաարձել թուրքական «Դեմոկրատհաբերը»՝ նշելով, որ Գարեգին Բ կաթողիկոսը այս պաշտոնում է ընտվել 8 տարի ժամկետով:

Նշենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահությունը 8 անդամից է բաղկացած: Այս նախագահության առաքելությունն է եկեղեցիների միջև հարաբերությունների խթանումը և աշխարհում մարդու իրավունքների, արդարության և խաղաղության պահպանումը:

 

 

Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը գտնում են, որ Բաշար Ասադը պետք է հեռանա

Սաուդյան Արաբիա,ԱՄՆ, Բաշար ԱսադԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք կիսում ենք այն կարծիքը, որ Ասադը Ժնև-1 կոնֆերանսին կայացված որոշման համաձայն Սիրիայում սպասվող անցումնային շրջանում ոչ մի դեր չպետք է խաղա»,-նշել է ալ Ֆեյսալը:

Արաբ արտգործնախարարը նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիան դեմ չէ Սիրիայի հարցով բանակցություններին, սակայն կարծում է, որ այս բանակցությունները «չեն կարող անվերջ տևել»: Այնուհանդերձ Ֆեյսալը չժխտեց այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը տարբեր պատկերացումներ ունեն Սիրիայի խնդրի լուծման վերաբերյալ:

 

Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից. Էգեմեն Բաղըշ

egemenԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայում համարվում է ամենակարևոր ներդրողներից մեկը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև հայ-ադրբեջանա-թուրքական եռակողմ հարաբերությունների վիճակին: «Ինչպես նշում էր Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես մեկ ազգ են և երկու պետություն: Այսօր Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայում ամենակարևոր և նշանակալի ներդրողներից մեկը: Վերջին 10 տարում Ադրբեջանը սրընթաց կերպով զարգացում է ապրում, մինչդեռ Հայաստանի բնակչության թիվը անկում է գրանցել՝ 4 միլիոնից հասնելով 2-ի: Մարդիկ երկրից հեռանում են աղքատության և տնտեսական խնդիրների պատճառով, քանի որ երկրի կառավարությունը չի կամենում լուծել խնդիրները հարևան երկրների հետ: Հայաստանը շատ բան է կորցնում տնտեսական տեսանկյունից: Պաշտոնական Թուրքիան երբեք չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս ճիշտ որոշում չկայացնի»,-հայտարարել է Բաղըշը:

 

Ծեծուջարդ Մաշտոցի պողոտայում. Շանթին ու նրա որդուն բերման են ենթարկել, NEWS.am-ի լրագրողը վնասվածքներ է ստացել (լուսանկարներ,տեսանյութ)

նստացույց ազատության հրապարակումԱզատության հրապարակից այսօր ժամը 17։00-ին սկսված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում է ունեցել: Փայտերով ու Գայ Ֆոքսի դիմակներով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մոտ 100 մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա։ Այստեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը անցնել արգելված վայրով, ոստիկանները նրան փորձել են արգելել փողոցն անցնել։ Շանթի կողմնակիցները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, ոստիկանները պատասխանել են ռետինե մահակներով, սկսվել է ծեծուջարդը։ Երթի մասնակիցները վառվող բենզինի շշեր են պայթեցրել։

Ոստիկանները հերթով բերման են ենթարկում երթի մասնակիցներին, արդեն ոստիկանական բաժանմունք են տարել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ու նրա որդուն։ Հրմշտոցի ժամանակ վնասվել է NEWS.am-ի լրագրողը, նրան հրել են ավտոմեքենայի վրա, ապակին կոտրվել է, լրագրողի գլուխը վնասվել է։ Այս պահին ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։ Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է։ Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը,հաղորդում է NEWS.am-ը։

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

4479Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Թուրքիայի ուսանողական կացարաններում տղաները և աղջիկները կառանձնացվեն

erdoghanԹուրքիայի վարչապետը հայտնել է, որ ուսանողական կացարաններում աղջիկները և տղաները կառանձնացվեն:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն  երեքշաբթի օրը մերժել է այն մեղադրանքները, որ իր կառավարությունը միջամտում է քաղաքացիների ապրելակերպին՝ ավելացնելով, որ իր պահպանողական կուսակցությունը ծնողների հանդեպ պարտավորություն ունի:

Թուրքիայում սա շատ զգայուն թեմա է, քանի որ երկիրը ունի աշխարհիկ օրենքներ, սակայն կառավարվում է Էրդողանի իսլամամետ կուսակցության կողմից: Դեպի աշխարհիկ կյանքը հակված թուրքերը մեղադրում են Էրդողանին իր պահպանողական, կրոնական հայացքները իրենց պարտադրելու համար:

Թուրքիայում հունիսին հիմնականում աշխարհիկ թուրքերը ցույցեր էին կազմակերպել՝ բողոքելով Էրդողանի՝ աճող ավտորիտար վարվելակերպի և իր պահպանողական հայացքները հասարակությանը պարտադրելու դեմ:

Թիվ 37 երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Թիվ 37 երթուղիՀամացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դոլարը բարձրանում է

դոլարՆոյեմբերի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.51 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.51 դրամ:

Ռուս բոդիբիլդերը մրցման ժամանակ ցուցադրել է իր պարային կարողությունները (տեսանյութ)

russia-bodybuilder-Vadim Skornyakov3Մարզասրահների սիրահարներին հիմնականում ագրեսիվ են համարում:

Սակայն խոսքը այս բալետային շարժումներով բոդիբիլդերի մասին չէ:

russia-bodybuilder-Vadim SkornyakovԻր մարմինը ցուցադրելու ժամանակ Վադիմ Սկորնյակովը նաև ցույց է տալիս, որ  ժամանակ է հատկացրել որոշ պարային շարժումներ սովորելու համար:

Նա իր կարողությունները ցույց է տվել Ռուսաստանում կազմակերպված բոդի բիլդինգի մրցույթի ժամանակ:

Սանկտ Պետերբուրգի գավաթի 25-րդ առաջնության ժամանակ Սկորնայկովը բեմ է բարձրացել բոլորի համար պարտադիր դիրքեր ցուցադրելու համար:

Սակայն մրցման մասնակիցները և նրանց ընտանիքների անդամները զարմացել են, երբ նա սկսել է պարել:

Նա իր ելույթի ընթացքում ցուցադրել է նաև հնդկական ավանդական պարի շարժումներ:

Նա պարելու ընթացքում հասցնում է նաև բոդի բիլդինգի դիրքեր ցուցադրել:

Սկորնյակովը իր ելույթը ավարտել է լուսնային քայլքով՝ նախքան հանդիսատեսի ծափահարությունների ներքո հեռանալը:

Ռուսական տեսահոլովակը դիտել են ամբողջ աշխարհում՝ հիանալով Սկորնյակովի տեխնիկայով:

Հաղորդավարը նրա ելույթից հետո, իր աչքերին չհավատալով, շարժում է գլուխը և հայտնում, որ Վադիմը անհավանական դրական լիցքերով մարդ է:

YouTube-ի օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ նրա ելույթը շատ ոգևորող էր, իսկ մեկ այլ օգտատեր հույս է հայտնում, որ նա հաղթած կլինի:

Հայաստանի ծանրորդների ձախորդ օրերը շարունակվում են

03.03.12-2538ծանրամարտԴժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն Հայաստանի ծանրորդները տևական ժամանակ է  չեն արդարացնում մարզասերների սպասելիքները: Եվ ահա, նոր անախորժություն: Նրանց ձախորդ օրերը շարունակովում են: Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել են մեր երկրի 6 ներկայացուցիչներ:

Ցմահ որակազրկվել է Նաիրա  Հարությունյանը: Երկու տարի արգելվել է մրցահարթակ դուրս գալ Աշոտ Բեջազյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին ևԴավիթ Գասպարյանին:

 

Նոյեմբերի 12-ից ճանապարհներին 5 նոր արագաչափ կգործարկվի

արագաչափ2013 թվականի նոյեմբերի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 130-րդ կմ (Մայիսյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 2 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Գողացած գործիքներն ու կահույքը վաճառել էր պատահական մարդկանց

ձերբակալելՆոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին: նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ և կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Չեմպիոնների լիգայի մասնակից ֆուտբոլային թիմերը կվերսկսեն պայքարը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում այսօր հանդիպումներ կկայանան 4 խմբերում:

Մրցամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 23։45-ին։

4-րդ տուրի խաղերից հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թուրինի «Յուվենթուսի» և Մադրիդի «Ռեալի» հանդիպումը:

Ահա թե ինչ խաղեր են կայանալու.

A խումբ

«Ռեալ Սոսյեդատ» (Իսպանիա)- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Բայեր» (Գերմանիա)

B խումբ

«Յուվենթուս» (Իտալիա) – «Ռեալ» Մադրիդ (Իսպանիա)

«Կոպենհագեն» (Դանիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

C խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Անդերլեխտ» (Բելգիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

D խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Վիկտորիա» (Չեխիա) – «Բավարիա» (Գերմանիա)