Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հավասարվեց առաջատարներին

զաtur3-150x150Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Զավեն Անդրիասյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց հոլանդացի գրոսմայստեր Ալոն Ֆրենդֆելդին: Վաստակած  5 միավորով ան հավասարվեց աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին, հոլանդացիներ Բենջամին Բոկին, Էրվին Ամիին, սլովակ  Պետեր Միխալիկին:

Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Թերեզա Օլսարովային: Դանիելյանը վաստակած 4,5 միավորով 12-րդ տեղում է:  Տիգրան Սիմոնյանը պարտվեց հոլանդացի գրոսմայստեր Էրնեստ Սիպկեին և 3,5 միավորով 32-րդ տեղում է է:

Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում. 10-րդ տուր

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 10 տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 3 4 5 6 7 8 9 10 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 0 1 1 ½ 1 0 1 7.5 7 B8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 1 1 0 ½ ½ ½ 0 6.5 32 B10
Հակոբյան Հակոբ 1 1 1 0 0 1 0 0 1 1 6 46 B10
Մելքոնյան Գոռ 1 1 0 1 ½ 0 1 ½ ½ 1 6.5 36 B10
Բարսեղյան Արմեն 1 0 1 1 0 1 1 0 ½ 1 6.5 28 B10
Հակոբյան Արամ 1 1 1 ½ 1 1 1 ½ 1 1 9 1 B12
Սարգսյան Շանթ 1 1 0 1 1 0 1 1 1 0 7 12 B12
Փարվանյան Աշոտ 1 0 1 0 1 0 1 0 ½ 1 5.5 70 B12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1 1 ½ ½ 0 ½ 0 5 113 B12
Դավթյան Արթուր 1 ½ 1 0 0 1 ½ 1 ½ 1 6.5 34 B12
Սանթրյան Դավիթ 0 1 1 0 0 1 ½ ½ 1 0 5 96 B12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 1 1 0 1 1 0 1 7 10 B14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 ½ 1 ½ 0 1 0 1 6 48 B14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ ½ ½ 1 1 0 ½ 1 7 17 B16
Պետրոսյան Մանուել 0 1 1 1 1 ½ ½ 1 0 0 6 37 B16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 ½ 0 1 0 0 0 ½ 4 126 B16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 0 ½ 0 1 0 1 0 4.5 106 B16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ ½ ½ ½ ½ 0 – – 4.5 86 B18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 ½ 1 0 ½ 1 1 ½ 7.5 2 B18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1 1 ½ 0 1 0 1 6 33 G10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1 0 ½ 1 ½ 1 1 6.5 25 G10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 0 1 ½ ½ 1 0 1 6 44 G12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0 1 0 1 0 ½ 1 4 109 G12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1 1 ½ ½ ½ 0 1 6 37 G14
Ղարիբյան Մանե ½ 0 1 ½ 0 1 1 0 0 1 5 60 G14
Իվանյան Անի 1 0 ½ 0 ½ 1 0 1 ½ 0 4.5 81 G14
Հարությունյան Անի 1 1 ½ 1 1 1 ½ ½ 0 0 6.5 17 G16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 ½ 1 ½ ½ 1 0 0 6 28 G18

Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Անկախ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ամանորի նախօրյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկանությունՀարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:


Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:

Անկախ

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին նրա կիսամերկ նկարով Hermes-ի պայուսակ է նվիրել

Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան,Hermes-ի պայուսակ Քիմ Քարդաշյանը հպարտորեն ցուցադրել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ Քանյե Ուեսթի նվիրած պայուսակը: Hermes ապրանքանիշի պայուսակի վրա պատկերված է Ջորջ Քոնդոյի կիսամերկ կանանց նկարը, այն ստեղծվել էր Քանյեի 2010թ-ին հրապարակված «My Beautiful Dark Twisted Fantasy» ալբոմի համար:

Քիմը պայուսակի լուսանկարը տեղադրել էր Instagram կայքում: Նա պայուսակը կրում էր նաև դեկտեմբերի 26-ին Կալիֆորնիայի Վուդլենդ Հիլզում ռեպերի հետ գնումներ կատարելիս:

Չնայած պայուսակի ստույգ գինը հայտնի չէ, սակայն  Քիմի պայուսակի չափերը ունեցող Hermes-ի պայուսակները արժեն 16,000 դոլար, իսկ Քոնդոյի «Մանհեթենի գիշերային ակումբ» նկարը անցած տարի աճուրդում վաճառվել էր 1,3 միլիոն դոլարով:

Քիմը Հայրիկների տոնի կապակցությամբ Քանյեին նվիրել էր Apple-ի համակարգչային մկնիկ՝ ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրություններով:

Սթիվը Քանյեի իդելներից մեկն է, ռեպերը մի առիթով իրեն համեմատել է Apple-ի հիմնադրի հետ:

Անկախ

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2014-ին կընդլայնվի

Երիտասարդ գիտնականներ, աջակցության ծրագիրԴեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Գևորգ Վարդանյանը նշեց, որ 2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի բյուջեն կազմում էր 100 միլիոն դրամ, և ընդհանուր առմամբ մոտ 1500 երիտասարդներ օգտվեցին այդ ծրագրից։ 2013-14թթ. համար ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի բյուջեն կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։ «Ինչպես 2012, այնպես էլ 2013-ին գործել ենք 4 հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։ 2013-ին ընդլայնվել է ծրագրի համագործակից կազմակերպությունների թիվը»,- նշեց Գևորգ Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մրցութային հիմունքներով երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 33 հայտ, գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման համար՝ 11 հայտ։ Համաֆինանսավորման սկզբունքով գիտության պետական կոմիտեի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հատազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը, որտեղ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ներդրումը հասարակական բնագավառում մեկ գիտական խմբի ֆինանսավորումն է՝ 2 տարվա համար 9 միլիոն դրամ։

Համաֆինանսավորման սկզբունքով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի ԳԼՈԲԱԼ-ի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը՝ ֆինանսավորելով 14 հայտ։ 2013-ին անցկացվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 10 լրագրող։ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, որի արդյունքները կամփոփվեն 2014թ. հունվարին, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կտրամադրի լրացուցիչ 5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Գևորգ Վարդանյանը նշեց, որ անցած 6 ամիսների ընթացքում մոտ 700 երիտասարդ գիտնական օգտվել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, նկատելով, որ 2013թ. ընթացքում, ՀՀ նախագահի կողմից կրկնապատկվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆոնդը, նշեց, որ այդ միջոցները կուղղվեն դեպի նոր ուղղություններ։ «2014-ին կմեկնարկեն նոր ծրագրեր, ինչը կմեծացնի պոտենցիալ շահառուների թիվը։ Մասնավորապես, առաջին նոր ուղղությունը երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման հարցում աջակցությունն է։ Մենք կաջակցենք երիտասարդ գիտնականներին նաև իրենց գիտական հետազոտությունները, գրքերը տպագրելու գործում։ Հաջորդ նախաձեռնությունն ուղղված կլինի հայկական և արտասահմանյան գիտական խմբերի համագործակցության խթանմանը»,- տեղեկացրեց Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ 2014-ից կսկսի գործել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պաշտոնական կայքը, որտեղ կներկայացվի ոչ միայն կատարված աշխատանքի հաշվետվությունը, այլև կայքի միջոցով կստեղծվի երիտասարդ գիտնականների բազա։ Բանախոսն ընդգծեց նաև, որ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում երիտասարդ գիտնականների հետ, և հաշվի են առնվում նաև նրանց ակնկալիքները։