Իսրայելի խորհրդարանը արգելել է տոնածառ տեղադրել

Իսրայել, խորհրդարան,տոնածառ Իսրայելի խորհրդարանի խոսնակի գրասենյակից հայտնել են, որ խոսնակը մերժել է խորհրդարանի շենքի առջև տոնածառ տեղադրելու վերաբերյալ պատգամավորների խնդրանքը:

Յուլիյ Էդելշտեյնի ներկայացուցիչ Էրան Սիդիսը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ խոսնակը երեկ մերժել է խնդրանքը, սակայն նշել է, որ խորհրդարանի անդամները կարող են տոնածառ տրամադրել իր գրասենյակում կամ իր կուսակցության հանդիպումների սրահում:

Սիդիսը ավելացրել էր, որ այդ մերժումը Իսրայելի հրեական բնույթի հետ կապ չունի: Նա նշել էր, որ մինչև ուղղափառ եկեղեցու սուրբ ծնունդ տոնելը՝ հունվարի 7-ը, բավականին երկար ժամանակ է տոնածառ տեղադրելու համար:

Իսրայելի արաբ փոքրամասնության Քրիստոնյա ընդդիմության պատգամավորներից մեկը հայտնել է, որ տոնածառը կնպաստի բազմամշակութային միջավայրի և կրոնական ազատության հաստատմանը:

Նախկինում հանրային վայրերում նույնպես արգելել էին տոնածառ տեղադրել: Նազարեթի մոտակայքում գտնվող հրեական քաղաքի քաղաքապետը նախկինում ևս չէր թույլտրել տոնածառ տեղադրել:

 

Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

10932_am_3 (1)ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով: Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Խորհրդի անդամներն իրենց ելույթներում գոհունակությամբ են խոսել համալսարանում հաշվետու տարում իրականացված բարեփոխումների մասին՝ կարևորելով, մասնավորապես, ամբիոնների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների տրամադրման համակարգի ներդրումը, օտար լեզուների դասավանդման ծավալի ավելացումը, ամբիոնների տեխնիկական վերազինումն ու հագեցվածությունը և այլն:
Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին ծննդյան առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

 Անկախ

Անկարայում «Մեծ սուտ, Հայոց ցեղասպանություն» անունով հակահայկական կոնֆերանս է տեղի ունեցել

Անկարա,Հայոց ցեղասպանություն,հակահայկական,կոնֆերանսլԱնկարայի Ժողովրդական թատրոնի շենքում օրերս հակահայկական կոնֆերանս է կազմակերպվել «Մեծ սուտ, Հայոց ցեղասպանություն» անունով: Թուրքական «Ulusal kanal»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսին ելույթ է ունեցել Հայկական հարցով զբաղվող հեռազոտող Մեհմեդ Փերինչեքը: Վերջինս դահլիճում հավաքվածներին ներկայացրել է թուրքական պաշտոնական պատմագրության թեզերը՝ հերքելով ցեղասպանության իրողությունը: «Ռուսական արխիվներում հազարավոր փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունը չի եղել»:
Փերինչեքը առաջ է քաշել այն տեսակետը, որ Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր հայտարարելու հանգամանքը բխում է ԱՄՆ-ից:

 Անկախ

Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել. թուրք նախարար

 Զաֆեր ՉաղլայանՎերջին օրերին Թուրքիայում ծավալված կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված են մի շարք նախարարների որդիներ, որոնց թվում է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ նախարար Չաղլայանը մեկնաբանություն է արել տեղի ունեցածի վերաբերյալ: «Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել, որը բոլորովին այլ նպատակներ և խնդիրներ է հետապնդում: Այն որ ես կամ իմ որդին կամ էլ թե իմ գործընկերները ներգրավված են այս ամենի մեջ, բացարձակ սուտ է: Մոտ օրերս ամեն ինչ կբացահայտվի»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակից իրենց արժանի կերպով դուրս կգան:

 

Անկախ

Ահմեդ Դաղութօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

Ահմեդ Դաղութօղլու, Արամ արքեպիսկոպոս ԱթեշյանԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն արտգործնախարարության շենքում ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Իրար ողջունելուց և ձեռքսեղմումից հետո կողմերը հանդիպումը շարունակել են փակ դռների հետևում: Արտգործնախարար Դավութօղլուն, հավատարիմ մնալով երկրում ընդունված կարգերին, Աթեշյանին նվիրել է օսմանյան ոճի կակաչներով նկարազարդված ափսե, իսկ պատրիարքի փոխանորդն էլ իր հերթին թուրք նախարարին հանձնել է «Հայ նկարիչներ» խորագրով երկհատորյակը։

Անկախ

Ինդոնեզիայում շրջանային ղեկավարը արգելափակել է օդանավակայանը

օդանավԻնդոնեզիայի կառավարությունը նկատողություն է արել շրջանային ղեկավարին, որը թռիչքի տոմս չունենալու պատճառով հրամայել է ժամանակավորապես փակել թռիչքուղին:

Նագդա շրջանի ղեկավար Մարիան Սաեն չի հասցրել ինքնաթիռի տոմս գնել և քաղաքի անվտանգության ծառայության աշխատակիցներին հրամայել է փակել թռիչքուղին, որից հետո Կուպանգ քաղաքից մեկնող ինքնաթիռը չի կարողացել թռչել և հետ է վերադարձել:

Թռիչքուղին փակ է եղել ավելի քան երկու ժամ: Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Սաեն չի կարողացել տոմս գնել Կուպանգ քաղաքից, քանի որ թռիչքի բոլոր տոմսերը սպառված են եղել:

Նա թռիչքուղու փակումը անօրինական և վտանգավոր է համարել:

Ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել դեպքի համար և նկատողություն արել շրջանային ղեկավարին:

Անկախ

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը ոչ լեգիտիմ է հայտարարել կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված նախարարներին

 Դևլեթ ԲահչելիԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայում օրերս բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք: Անկարայում և Ստամբուլում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում նախարարական որդիներ: Ահա այս կապակցությամբ ելույթով հանդես է եկել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին: Վերջինս նշել է, որ իր կուսակցությունը չի ճանաչում այն նախարարների լեգիտիմությունը, որոնց անունները շոշափվում են կոռուպցիոն գործում:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Դևլեթ Բահչելին նաև հայտարարել է, որ կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված նախարարների ընդունած բոլոր որոշումները ԱՇ կուսակցության համար անընդունելի են այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննությունը չի ապացուցել նրանց անմեղությունը:

Անկախ

Ֆեյսբուքի արգելափակման առեղծվածը

facebookԵրբ դեկտեմբերի 22-ին հայկական կայքերում, մասնավորապես finance.am-ում, լուր տարածվեց, թե ՀՀ իշխանությունների հրահանգով ԱԱԾ-ն (ազգային անվտանգության ծառայությունը) ամանորի տոներից հետո պատրաստվում է արգելափակել Facebook սոցիալական կայքը Հայաստանում, անհանգստության և մի տեսակ տագնապի ալիք բարձրացավ հատկապես լրագրողների շարքում: Նրանցից շատերը մի պահ պատկերացրեցին, թե ինչ կլինի, եթե արգելափակվի այդ կայքը. կդանդաղի լուրերի շրջանառությունը, կազդի համացանցի միջոցով վաճառող կազմակերպությունների բյուջեին և այլն, և այլն: Բայց, իհարկե, աշխարհի վերջը չի լինի, քանի որ հայերս տարիներ շարունակ ապացուցել ենք հնարամտության գաղտնիքները:

Ըստ նույն կայքի՝ արգելակման պատճառը մեր երկրում Facebook-ի միջոցով անընդհատ աճող բողոքի ակցիաներն են, իսկ այն չեզոքացնելու դեպքում, իշխանության համոզմամբ, կվերանան նաև օրեցօր աճող հեղափոխական շարժման հնարավորությունները:

Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար՝ զանգահարեցինք ԱԱԾ և հեռախոսափողից լսվեց. «..Տարածված լուրը չի՛ համապատասխանում իրականությանը: Իմ վերջին խոսքն եմ ասում, այն ուղղակի հերյուրյանք է..», – ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը և թեման եզրափակվեց:

Անկախ

Զավեն Անդրիասյանը և Էլինա Դանիելյանը` առաջատարների խմբում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Էլինա Դանիելյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երկու տուրից հետո վաստակել են 2-ական միավոր և մի խումբ շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` արծաթե մեդալակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ժուան Պեսոա քաղաքում ավարտված շախմատի Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

9,5 միավորով չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու հայտեր են ստացվել 14 երկրներից

հխ4602781387804538Համահայկական ձմեռային առաջին խաղերը կանցկացվեն 2014-ի փետրվարի 24-ից մինչև  մարտի 2-ը: Ծրագրում 4 մարզաձև է` դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ և տափօղակով հոկեյ:

Խաղերը կանցկացվեն Ծաղկաձորի մարզաբազայում: Միայն հոկեյի մրցաշարը կկայանա Երևանում` Մարզահամերգային համալիրում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը հայտնեց, որ կոմիտեն արդեն ստացել է մասնակցության հայտեր աշխարհի 14 երկրներից: Հայտերի ընդունվելու են մինչև հունվարի 25-ը:

Ի դեպ, մարզիկների գիշերավարձի և սննդի ծախսերը հոգալու է խաղերի կազմկոմիտեն:

 

Ձերբակալություն Թայիփ Էրդողանին գաղտնալսելու համար

gaxtnalsumԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցների գաղտնալսման մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի հեռահաղորդակցության ղեկավար Ջեմալետդին Չելիքը: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը»:

Հայտնի է, որ Չելիքը մինչև 2012 թվականը աշխատել է Թուրքիայի ազգային անվտանգությունում: Օրերս Թուրքիայում ծավալված կոռուպցիոն գործի շրջանակներում անցկացված հետաքննությունը պարզել էր, որ վարչապետ Էրդողանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են: Բացի այդ, գաղտնալսվել են նաև երկրի մի շարք պաշտոնատար անձանց հեռախոսները՝ ինչի հիման վրա էլ բացահայտվել է ֆինանսական կեղծարարությունը:

 

Հայաստանը մեծ սպառնալիք է Վրաստանի համար. ադրբեջանցի քաղաքագետ

mubariz Ադրբեջանի քաղաքական նորարաությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի համար: Ահմեդօղլուն նշել է, որ հայերը հավակնություններ ունեն «վրացական հողերի» նկատմամբ՝ համարելով, որ հայաբնակ Ջավախքը հայկական հող է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»:

Ադրբեջանցի քաղաքագետի խոսքերով՝ այս տարածքներում պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունը հայկական խորամանկություն է: Ահմեդօղլուն գտնում է, որ պաշտոնական Երևանը Վրաստանին բացահայտ հողային պահանջներ չներկայացնելով հանդերձ, այնուամենայնիվ հասարակական կազմակերպությունների մակարդակով Ջավախքում վարում է անջատողական քաղաքականություն: «ԽՍՀՄ-ի անկման ժամանակ հայերը սկզբում վատացրին դրությունը Ջավախքում, ապա, հաշվի առնելով քրիստոնեական գործոնը, հանգիստ թողեցին Վրաստանին՝ հայացք ուղղելով ադրբեջանական հողերի կողմ: Այն հանգամանքը, որ Վրաստանում գտնվող եկեղեցիները հայերը իրենցն են համարում, ևս ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ պահանջներ ունի համաշխարհային հայությունը Վրաստանի նկատմամբ»,-նշել է Ահմեդօղլուն:

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարԴեկտեմբերի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը կհստակեցվի միայն միջազգային փորձություններից հետո

աarayikԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո այս մրցաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ ստուգատեսին առաջտարներից չեն մասնակցել միայն աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիևը:

Նշվեց, որ հաղթողները փետրվարի 15-16-ը Թուրքիայում մասնակցելու են միջազգային մրցաշարի: Հավաքականի 2-րդ համարները, 65 կգ և 86 կգ քաշային կարգերի հաղթողները փետրվարի 6-7-ին կարողություննեևրը կփորձեն Իրանում կայանալիք միջազգային մրցաշարում:

Միայն  այդ փորձություններից հետո կհստակեցվի հավաքականի կազմը, որը մասնակցելու ԱՄՆ-ում, Ֆինլյանդիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերին, Եվրոպայի առաջնությանը:

Մեկ տարում արդեն ինձ երևանցի թուրք եմ զգում

MuratՎերջին տարիներին հայ-թուրքական հարաբերություններում դրական առաջընթաց չի նկատվում, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական ոլորտում կարելի է որոշ տեղաշարժեր արձանագրել:

Մի շարք համատեղ ծրագրերի իրականացումն ու հասարակական նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ հայ և թուրք ուսանողներն այլևս չեն խուսափում հարևան երկիր գնալուց և այնտեղ սովորելուց: Այդ եզակի ուսանողներից մեկն էլ 28-ամյա Մուրադ Այդեմիրն է: Նա ծնվել է Տրապիզոնում,  քաղծառայողի ընտանիքում: 2005 թ. ընդունվել է Անկարայի Բիլքենթ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Մասնակցել է ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի կատարելագործման կենտրոնի կազմակերպած որոշ դասընթացների: Արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրայում: «Անկախի» լրագրողը հանդիպել և զրուցել է Մուրադի հետ: Նա հայտնել է հայերի և Հայաստանի վերաբերյալ իր տպավորությունները, պատմել հայ ընկերների մասին, ինչպես նաև` մտքեր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հասարակական դիվանագիտության կարևորության շուրջ:

– Ինչո՞ւ և ինչպես որոշեցիք գալ ու սովորել Հայաստանում:

– Բակալավրիատում սովորելու տարիներին տարածաշրջանային անվտանգության և կոնֆլիկտների լուծման դասընթացները, ինչպես նաև անձնական հետաքրքրությունն ինձ մղեցին այս որոշմանը: Կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար շատ կարևոր է, և այստեղ ծագած ցանկացած խնդիր լրջորեն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Այդ պատճառով որոշեցի ուսումս շարունակել տարածաշրջանային որևէ երկրում: Ինչու ընտրեցի Հայաստանը հարցին այսպես կպատասխանեմ. բացի այն հանգամանքից, որ Հայաստանը տարածաշրջանում կարևոր դեր ունի, ինձ առաջնորդեց ավելի զգացմունքային մի գործոն: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանի հնագույն ազգերից է, և ես ցանկացա նրան ավելի մոտիկից ճանաչել: Ցավոք, մեր երկրում Հայաստանով զբաղվող փոքրաթիվ մասնագետներ կան, և այս ոլորտում առաջատար լինելու համար նախընտրեցի անմիջապես տարածաշրջանում գտնվել:

– Ձեր ընտանիքն ու ընկերներն ինչպե՞ս ընդունեցին այս որոշումը:

– Բնականաբար, ընտանիքս շատ զարմացավ, սակայն բացասաբար չարձագանքեց իմ այս որոշմանը: Մայրս փոքր-ինչ անհանգստանում էր, քանի որ մի երկիր էի մեկնելու, որտեղ ոչ մի ծանոթ չունեի և հայերեն մի բառ անգամ չգիտեի: Ընկերներիս արձագանքը տարբեր էր: Մի մասն ասում էր, թե չարժե որ գնամ, որ արկածներ եմ փնտրում, և հնարավոր է` մեծ խնդիրների հետ բախվեմ: Ոմանք նույնիսկ վախենում էին, որ այստեղ գտնվելու ընթացքում հայերն ինձ կձուլեն: Իհարկե, իմ որոշումը խրախուսող ընկերներ էլ ունեմ: Մենք համակարծիք ենք այն հարցի շուրջ, որ իմ այս քայլը հետագայում կարող է օրինակ ծառայել ինձ նման մտածող ընկերներիս համար: Սա գիտակցելն ու զգալն իսկապես շատ հաճելի է:

– Մինչ Հայաստան գալը ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին: Արդյոք ունեի՞ք որոշ մտավախություններ:

– Երկրի մասին աշխարհագրական ընդհանուր տեղեկություններ գիտեի, ծանոթ էի  արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Սակայն երբ այստեղ եկա, հասկացա, որ այս ամենը ոչինչ չի նշանակում, քանի որ մարդկանց մասին գաղափար չունեի: Մարդկանց հետ մտերմանալու համար պետք է մշակույթին ծանոթ լինել, այսինքն` իմանալ հայերի մտածելակերպը, կենսակերպը, ավանդույթներն ու սովորույթները: Այս ամենի մասին ես ոչինչ չգիտեի:

Անկեղծ ասած, սկզբնական շրջանում որոշ մտավախություններ ունեի: Վախենում էի, որ անգիտակցաբար կարող եմ նեղացնել մարդկանց կամ ինքս նեղվել որոշ բաներից: Սակայն կարծում եմ, որ այս շրջանը հաջողությամբ հաղթահարեցի:

 

– Ինչպե՞ս ընդունվեցիք համալսարան, նոր միջավայրին հե՞շտ հարմարվեցիք:

– Սկզբում եկա Երևան, հայտ ներկայացրեցի համալսարան, դիմում գրեցի կրթության նախարարությանը, շրջեցի քաղաքում և վերադարձա Թուրքիա: Ինձ ասացին, որ համալսարանից զանգի սպասեմ: Սակայն գրեթե հույս չունեի, քանի որ հարցազրույցս շատ լավ չէր անցել: Անցավ մոտ 20 օր, և արդեն բանակ գնալուս ժամանակն էր հասել, երբ զանգ ստացա և իմացա, որ ընդունվել եմ:

Սկզբում նոր միջավայրին մի քիչ դժվար էր հարմարվել, հայերեն ընդհանրապես չգիտեի և սկզբնական շրջանում փորձում էի ռուսերենով իմ հարցերը լուծել: Եղել են դեպքեր, երբ չեմ կարողացել ասել, թե որ կանգառում պետք է իջնեմ և շատ հեռու մի տեղում եմ իջել երթուղայինից: Ոչ ոք պարտավոր չէ սիրել դիմացինին, սակայն հայերը շատ ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին իմ նկատմամբ, և այստեղ այնպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ ամբողջ կյանքում շփվելու եմ: Հատկապես երախտապարտ եմ ինձ աջակցող մարդկանց՝ հյուրանոցի աշխատակցուհի Մարիաննային, որ Հայաստան գալուս առաջին օրն ինձ ատամնաբույժի մոտ տարավ, ինձ հայերեն սովորեցնող դասախոսներին, հանրակացարանի` եղբոր նման ինձ հարազատ դարձած աշխատակիցներին, իմ ընկերներին և ինձ իրենց հարազատ զավակի նման սիրող ընկերներիս ընտանիքներին: Հիմա մտածում եմ, թե ինչպես 7 տարի Անկարայում չկարողացա հարմարվել, իսկ այստեղ մեկ տարում ինձ երևանցի եմ զգում, շատ հետաքրքիր մի զգացողություն է:

 

– Որևէ խնդիր ունեցե՞լ եք այն պատճառով, որ թուրք եք:

– Քաղաքացիությանս համար ոչ մի խնդիր չեմ ունեցել: Իհարկե, եղել են հարցեր, որոնց շուրջ ընկերներիս հետ տարաձայնություններ եմ ունեցել, սակայն դա ոչ մի կապ չունի իմ թուրք լինելու հետ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ եմ գնացել, սակայն նույնիսկ հայ ժողովրդի համար այդ կարևոր օրերին իմ նկատմամբ բացասական վերաբերմունք չի եղել: Ես այստեղ ինձ շատ հանգիստ եմ զգում, փողոցում զբոսնելիս նունիսկ անձնագիրս ինձ հետ չեմ վերցնում: Ուզում եմ նշել, որ եթե իմ հայ եղբայրներից որևէ մեկը Թուրքիա գա` ես ամեն կերպ պատրաստ եմ նրանց օգնել:

 

–Նշեցիք, որ շատ հայ ընկերներ ունեք, կպատմե՞ք նրանց մասին: Ինչպե՞ս է անցնում Ձեր ժամանակը համալսարանում և դրանից դուրս:

– Այո, ես շատ հայ ընկերներ ունեմ և՛ հանրակացարանում, որտեղ ապրում եմ, և՛ առօրյա կյանքում: Երբ նոր էինք ծանոթանում, բոլորը զարմանում էին, նույնիսկ կեսկատակ ասում էին, թե ես լրտես եմ: Հավանաբար, նրանց վրա տպավորություն էր գործել այն, որ մեր մշակույթներն այդքան նման են իրար: Այստեղի հայերից շատերի արմատները տանում են դեպի Թուրքիա: Ոմանց պապերը Էրզրումից են, մյուսների տատերը՝ Վանից: Շատ հաճելի է լսել ընկերներիս հուշերն իրենց նախնիների մասին, մտերմանալ նրանց հետ: Սկզբում լեզվական խնդիրներ ունեի, սակայն հիմա ոչ ոք չի հավատում, որ ես թուրք եմ: Ընկերներիցս ոմանք, եթե նույնիսկ թուրքերին չեն սիրում, իմ ներկայությամբ իրենց կարծիքը չեն արտահայտում: Այն հանգամանքը, որ մարդկանց աչքին ես «լավ թուրք» եմ, իսկ մյուս հայրենակիցներս՝ թշնամի, ես կապում եմ նրա հետ, որ մեր երկու երկրների միջև բավարար հարաբերություններ չկան: Սա վերաբերում է նաև Թուրքիայի իմ ընկերներին:

Իսկ այժմ ես մի տեսակ նեղվում եմ, եթե Սասունի և Սլավիկի հետ թեյ չենք խմում, քաղաքական հարցերի շուրջ հաճախակի բանավեճի չենք բռնվում: Օրվա առաջին ժամերն անցկացնում եմ իմ աղավնիների հետ, որոնց բերել եմ Թուրքիայից: Եթե շուտ եմ արթնանում, սովորաբար գնում եմ Կասկադ և նայում Արարատին: Բառարանի օգնությամբ փորձում եմ հետևել ամենօրյա հայկական մամուլին, մոտ ժամանակներս կսկսեմ կարդալ հայոց պատմությունը: Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ կարդալով այն բաները, որ չգիտեմ, և այն գրքերը, որոնք չկան Թուրքիայում, կարողանում եմ ինքնակրթվել և անձնապես զարգանալ: Բացի այդ, փորձում եմ բարելավել հայերենի իմացությունս: Ուրբաթ և շաբաթ օրերը սովորաբար հանրակացարանում չեմ մնում: Երեկոները դրսում եմ անցկացնում կա՛մ մտերիմներիս ընկերակցությամբ, կա՛մ էլ մենակ:

 

– Այսօրվա Հայաստանն ինչքանո՞վ է նման Թուրքիային:

– Այսօրվա Հայաստանն ինչ-որ առումով նման է այն ժամանակների Թուրքիային, երբ ես ավագ դպրոցում էի սովորում: Կարծում եմ, որ գլոբալիզացիայի պայմաններում Հայաստանը պետք է հետևողական լինի իր արժեքների պահպանության հարցում: Թուրքիայի մեծ քաղաքներում այս արժեքները ժամանակի հետ կորել են: Երկու երկրների միջև եղած մշակութային նմանությունները ես համեմատում եմ Արարատի հետ, քանզի նրան որ կողմից էլ նայենք, միևնույն է, նույն տեղին ենք նայում: Մտաբերածս առաջին նմանություններն են հյուրասիրությունը, դիմացինին օգնելու պատրաստակամությունը, խնջույքներն ու տոնախմբությունները, լեզվամտածողությունը, մեր թուրքական սուրճի պես հայկական սուրճի առկայությունը:

– Երբ մեկնում եք Թուրքիա, ի՞նչ եք պատմում հայերի և Հայաստանի մասին:

– Երևանն ինձ համար հրաշալի մի քաղաք է, և իմ մտերիմ շրջապատն այդ մասին գիտի: Հրապարակի ճարտարապետությունը, կանոնակարգված պողոտաները, քիչ խցանված երթևեկությունը, Արարատի՝ նմանը չունեցող տեսքը, տոլմայի` թուրքականից ոչ պակաս համը այս քաղաքի յուրահատկություններից միայն մի քանիսն են: Ես այնքան եմ պատմել ձեր հյուընկալության մասին, որ ընտանիքս բարկանում է, թե ինչու իմ հայ ընկերներին հետս Թուրքիա չեմ տանում:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում մեր երկու ժողովուրդներին խաղաղ ապրելու համար:

– Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում մեր երկու երկրների երկարատև և խաղաղ համակեցության համար: Եթե այսօրվա վիճակին նայենք, ապա գոյություն ունեցող արգելքը երկու պատճառ ունի: Առաջինը անհատական մակարդակում առկա նախապաշարմունքներն են, իսկ երկրորդը քաղաքական կամքի պակասությունն է: Այս երկու հանգամանքներն իրար հետ ուղղակիորեն կապված են և մեկ օրում լուծվող հարցեր չեն, սակայն պատմության մեջ ոչ մի պատերազմ կամ քաղաքական պայքար, ի վերջո, առանց լուծման չի մնացել: Այս հարցում քաղաքական գործիչները շատ գործ ունեն անելու, քանզի այն հնարավոր է լուծել ուժեղ տեսլականի և քաղաքական կամքի դռսևորման միջոցով: Չեմ կարծում, որ այս հարցում երրորդ մի դերակատարը մեզ կարող է հասկանալ այնպես, ինչպես մենք: Եթե պետական այրերն այս համարձակ քայլը կատարեն կամ իրենց ձեռնարկած քայլերի իրականացման համար անհրաժեշտ հմտություն դրսևորեն, ապա դա օրինակ կդառնա մարդկանց համար, կոգևորի նրանց՝ այդպիսով դուռ բացելով երկխոսության համար:

– Դուք Հայաստանում սովորող եզակի թուրք ուսանողներից մեկն եք: Ձեր կարծիքով` ուսանողական նման փոխանակումները կարո՞ղ են նպաստել հասարակական մակարդակում կարծրատիպերի վերացմանը:

– Այս պահին Հայաստանում ուսանող միակ թուրքը ես եմ, սակայն մի քանի տարի առաջ ընկերս էր Երևանում սովորում: Իհարկե, հարևան երկրում սովորելու հնարավորությունը նպաստում է այս գործընթացներին, քանի որ այսօրվա ուսանողները վաղը , եթե ոչ որոշում կայացնողներ, ապա գոնե գիտակից քաղաքացիներ կդառնան: Եթե ընդունենք, որ գիտությունն ու գաղափարն այս դարում ամենաուժեղ զենքերն են, ապա կարծում եմ, որ սրանք էական նշանակություն կունենան հասարակական ընկալման ձևավորման գործում: Եթե թուրք ուսանողը Հայաստանի վերաբերյալ գիտական աշխատանքներ է գրում, ապա ինչքան էլ օգտվի թուրքական աղբյուրներից, միևնույն է, չի կարող չանդրադառնալ արևմտյան և ռուսական աղբյուրներին: Ես թուրք ուսանողի օրինակը բերեցի, սակայն սա վերաբերում է նաև Հայաստանում սովորող թուրքագետ ուսանողներին և անվանի դասախոսներին, որոնք իրենց աշխատանքներում օգտվում են թուրքական գրականությունից: Այս առումով ուսանողական փոխանակումները հնարավորություն են ստեղծում ուղղակիորեն առնչվելու անհրաժեշտ տեղեկատվությանը: Օրինակ, եթե թուրքագետ ուսանողները հնարավորություն ունենան որոշ ժամանակ կրթություն ստանալու Թուրքիայում, ապա դրանից միայն կշահեն: Ես այս օրինակը բերեցի որպես հասարակական գիտությամբ զբաղվող մարդ, սակայն կարծում եմ, որ բնագիտության ասպարեզում ևս  երկու կողմերն իրարից շատ բան ունեն սովորելու: Ուսանողական փոխանակումները դրականորեն կազդեն հատկապես հասարակական դիվանագիտության վրա, որն ամենից շատ է զգում երկու երկրների հարաբերությունների պակասությունը: Կարծում եմ, դա մի լավ սկիզբ կդառնա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:

Հարցազրույցը` Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Անկախ

Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ

256d23cdce6cdffbc8f24021bf802cffԿայացավ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի  համաժողովը: Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվեց և ևս երկու տարի կշարուակի գլխավորել այն:

2014-ի միջոցառումների պլանը կհաստատվի հունվարին:

Չինացի մագնատը զոհվել է Բորդոյում տեղի ունեցած վթարի հետևանքով

chinese-billionaire-dead-franceՖրանիսիայի իշխանությունների տեղեկություններով չինացի մագնատը, իր 12-ամյա որդին և երկու այլ մարդիկ Բորդոյի խաղողի այգիներ այցելելիս զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով:

Շրջանային ոստիկանության ներկայացուցիչը երկուշաբթի հայտնել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները Դորդոն գետում գտել են տղայի մարմինը և ուղղաթիռի մնացորդների մեծ մասը, սակայն դեռևս փնտրում են մյուս ուղևորներին: Նա տեղեկացրել է, որ ուրբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառը դեռևս պարզ չէ:

Ոստիկանության ներկայացուցիչն ավելացրել է, որ ենթադրաբար ուղղաթիռը վարել է Շատո դե լա Ռիվիեր խաղողի այգիների նախկին սեփականատեր Ջեյմս Գրեգուարը:

Հոնգ Կոնգում տեղակայված Brilliant Group ընկերությունը ղեկավարող Լամ Կոկը վերջին շրջանում ֆրանսիական մամուլի ուշադրությունը գրավել էր խաղողի այգիները գնելու պատճառով:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գնեց DESFA համակարգի 66% բաժնեմասը

3 (1)Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հունաստանի պետգույքի կառավարման գործակալության (Hellenic Republic Asset Development Fund, HRADF) հետ ստորագրել է Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Կոնտակտ կայքը:

HRADF-ի կողմից ավելի վաղ հայտարարված հայտամրցույթի արդյունքներով՝ կողմերը ստորագրել են գնման մասին պայմանագիրը և բաժնտերերի մասին համաձայնագիրը:

Ստորագրված փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն Եվրամիության էներգետիկայի և հակամենաշնորհային հարցերով հանձնակատարների կողմից դրանք հաստատելուց հետո:

Փաստաթղթի ստորագրման ժամանակ նշվել է, որ SOCAR-ի կողմից DESFA-ի վերահսկիչ փաթեթի գնումը չափազանց կարևոր է Հունաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման իմաստով:

Նշենք, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսված էր դեկտեմբերի 17-ին Բաքվում: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Հունաստանի վարչապետը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով Բաքու չժամանեց: Հունական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ պայմանգրի ստորագրումը չէր կայացել Ռուսասատնի կողմից Աթենքին ավելի շահավետ առաջարկի ներկայացման պատճառով: Ավելի ուշ SOCAR-ի ղեկավարը հայտարարել էր, որ պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով:

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների անունները

ըմբ137362773430Երևանի Խուլ և համրերի  պալատում ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, հայտնի դարձան չեմպիոնները:

Ստուգատեոսին մասնակցում էր  95 մարզիկ: նրանք ներկայացնում էին Երևանը, Լոռիի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերը:

Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Գարիկ Բարսեղյանը (57 կգ, ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ, Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ, Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ, ՀՄՄ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ, Քուչակ):