Գյումրիում կրկին ամփոփեցին տարին

IMG_1636Այսօր Գյումրիում պաշտոնապես փակվեց “Գյումրի 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը, արարողություն, որը կարծես մի քանի անգամ է կատարվում: Այդ նպատակով կրկին անգամ Գյումրիում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տեղի ունեցավ նաև պարգտևատրման արարողությունը:

“Կամա թե ակամա հայտնվեցինք մի տեսակ պարտավորված վիճակում, և ապագայում էլ մենք չենք կարող դուրս գալ այս մշակութային կարգավիճակից: Այսինքն, եղածի ուժն այնքան զորեղ է, որ բոլորին առաջ կմղի ու պահանջ կդառնա շատ միջոցառումներ դարձնել ավանդական”, – իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ ահա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դարձյալ կրկնեց, որ այսքանով չի ավարտվում մշակութային մայրաքաղաքը. “Այս տարվա ընթացքում ես բազմաթիվ անգամներ եղա Գյումրիում և երբ գալիս էի, գալիս էի ոչ թե պարտավորված, ինչ-որ մի բան կատարելու, այլ այնպես, ինչպես քո աշխատանքի տեղում ամփոփում ես տարին` մտերիմների հետ: Այսօր, փակում բառը չեմ սիրում օգտագործել, ընդամենը դնում ենք միջակետ, այն բոլոր ապագա գործողությունների առջև, որոնց ականատեսը մենք մոտ ապագայում կդառնանք: Գյումրին շարունակելու է կրել մշակութային մայրաքաղաքի տիտղոսը”:
Պաշտոնյաների ելույթներին հաջորդում էր նաև մշակութային մայրաքաղաքի անցկացմանն աջակցած բոլոր անհատներն ու կազմակերպությունների ղեկավարների պարգևատրումները: Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին Հասմիկ Պողոսյանն ու Սամվել Բալասանյանը: Եղան նաև փոխադարձ պարգևատրումներ, իսկ քաղաքապետը մեկ առ մեկ պարգևատրեց նաև հասարակ աշխատակիցների` բանվորների, վարորդների, որոնց շնորհիվ ամբողջ տոնական տարվա ընթացքում ապահովվել էր Գյումրու մաքրությունը:
“Այսօր ևս մեկ տոն է Գյումրիում: Քանի որ ծրագիրն ամփոփելու պատիվն ինփ է վստահվել` առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնենք մեր համաքաղաքացիներին, որ կարողացան այդքան ակտիվ մասնակցել մշակութային մայրաքաղաք ծրագրին: …Ես համոզված եմ, որ Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք ու մնալու է: Երբ դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նույնպես հնարավորություն տվեց Գյումրի քաղաքի անունը բարձրացնելու աշխարհում”, – ասաց Սամվել Բալասանյանը և խոստացավ, այն միջոցառումները, որոնք մեծ արձագանք գտան և ինքնին շատ գեղեցիկ էին, կիրականացվեն նաև հաջորդ` 2014 թվականում:

Անկախ

Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր

Մաքսային միություն, Հայաստան,«Ճանապարհային քարտեզը» Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր: «Կարծում եմ՝ մենք կարող ենք հաստատել Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու «Ճանապարհային քարտեզը»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղրղզստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը» արդեն պատրաստ է: «Մնում է միայն պարզել մի քանի հարցեր Բիշկեքի հետ: Համուզված եմ, որ ղրղզ ընկերների հետ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Մաքսային միության ինտեգրացիոն պրոեկտի ապագան մեծապես կախված է գործընկերների փոխհամաձայնեցված գործողություններից: Նա համոզմունք է հայտնել, որ այս միությունը կնպաստի դրան անդամակցած երկրների զարգացմանը:

Անկախ

Իմ որդին աշխարհի ամենամաքուր մարդկանցից մեկն է. թուրք նախարար

Մուամեր ԳյուլերԹուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, որի որդին՝ Բարըշ Գյուլերը ևս ձերբակալվել է Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալի գործով, խոսել է որդու տնից հայտնաբերված գումարների մասին: «Փոստա» թերթի լրագրողի հետ զրույցում նախարար Գյուլերը նշել է. «Իմ որդին աշխարհի ամենամաքուր մարդկանցից մեկն է: Նրա տնից հայտնաբերված փողը Բահչեշեհիրում գտնվող առանձնատան վաճառքի գումարն է: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարանին»:

Նշենք, որ օրերս Թուրքիայում տեղի ունեցած ֆինանսական անօրինականության գործի քննությունը շարունակվում է: Սկանդալի մեջ ներքաշված նախարարական որդիները առայժմ կալանքի տակ են:

Անկախ

Արդարադատությունը Թուրքիայում անկախ և անկողմնակալ է. Աբդուլլահ Գյուլ

Աբդուլլահ ԳյուլԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: «Մեկ առ մեկ հարցերին պատասխանելու փոխարեն սկզբունքային պատասխան կտամ: Վերջին տասը տարում Թուրքիայում արմատական բարեփոխումներ են իրականացվել և քաղաքական, և իրավական համակարգերում: Եթե նման երկրում օրինազանցություն, սխալ է տեղի ունենում, ապա դրանք չեն կարող քողարկվել: Իմացեք սա: Թուրքիան 15 տարի առաջվա երկիրը չէ: Բոլորը պետք է հանգիստ լինեն: Կոռուպցիոն գործը տեղափոխվել է դատարան: Արդարադատությունը Թուրքիայում անկախ և անկողմնակալ է: Ժողովրդավարությունը իրավական երկրում այսպիսին է: Դատարանը գործը կքննի ամենայն մանրամասնությամբ: Այնուհետև գործի վերաբերյալ որոշում կկայացնի: Գործի էությունը ի հայտ կբերվի: Բոլորը պետք է սպասեն դրան: Դատարանը ամենաճիշտ կերպով գործը կբացահայտի և ճշմարտությունը կասի բոլորիս, ժողովրդի համար»,-հայտարարել է Գյուլը:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Մինասյանը 2013-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ

1ffa1Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով տարվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ են ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի», Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

24-ամյա Մխիթարյանը  հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը` 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը` 47 միավոր:

Վարդան Մինասյանը հավաքել է 237 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` 115 միավոր: Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 77 միավոր:

Հարցմանը մասնակցել են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները, նաև լրագրողներ:

Ամանորյա բաղադրատոմսեր Սեդրակ Մամուլյանից

Ամանոր, բաղադրատոմսեր, Սեդրակ ՄամուլյանԱմանորյա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում «Հայ խոհարարականավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:

 

Շու (էկլեր)

Խմոր

ալյուր՝  200 գ

կարագ՝ 100 գ

ջուր՝ 200 գ

աղ՝ 2 գ

ձու՝ 10 հատ

Կրեմ

ալյուր՝ 150 գ

ձու (դեղնուց)՝ 3 հատ

շաքարավազ՝ 25 0գ

կաթ՝ 1 լ

վանիլ՝ 1 գ

կարագ՝ 100գ

Խմորի պատրաստման եղանակը

Ջուրը եռացնում ենք կարագով, ավելացնում աղ, ալյուր և խառնում մինչև խմորի պատրաստ լինելը, ապա տեղափոխում էմալապատ կաթսայի մեջ: Հարելով` հատ-հատ ավելացնում ենք ձուն, հետո խմորը տապակի վրա ձևավորելուց հետո տեղադրում ենք ջեռոցի մեջ (250˚): Խմորը բարձրանալուց հետո ջերմաստիճանը իջեցնում ենք և խմորեղենը թողնում ջեռոցի մեջ այնքան ժամանակ, մինչև չորանա:

Կրեմի պատրաստման եղանակը

Շաքարավազը և ձվի դեղնուցը հարում ենք մինչև գնդիկների վերանալը, ավելացնում ալյուրը, շարունակում հարել և քիչ-քիչ ավելացնում կաթը, եռացնում մարմանդ կրակի վրա` անընդհատ խառնելով: Ավելացնում ենք կարագը, վանիլը: Թողնում ենք կրեմը սառչի, ապա լցնում ենք խմորի մեջ, վերջում վրան շաքարափոշի ցանում:

Աղցան Լուսակերտ

 

Բաղադրությունը

 

հավի կրքամիս՝ 100գ

հազարի տերևներ՝ 100 գ

գլուխ սոխ՝ 20 գ

լոլիկ՝ 50 գ

զեյթունի ձեթ՝ 20 գ

կիտրոնի հյութ՝ 10 գ

թարմ տաքդեղ՝ 2 գ

հոլանդական պանիր՝ 50 գ

աղ՝ 2 գ

Պատրաստման եղանակը

Հավի կրքամիսը խորոված ենք անում, հազարի տերևները կտրատում ենք, ավելացնում աղ, պղպեղ, պանիր, կիտրոնի հյութ, խառնում և ավելացնում զեյթունի ձեթը:

Բլրի տեսքով տեղադրում ենք ափսեի մեջ, խորոված հավը կտրատում, շարում հազարի վրա, լոլիկը, սոխը, տաքդեղը մանր կտրատում ենք, խառնում իրար և ավելացնում աղցանին:

Լավաշը կտրատում ենք, վրան լցնում աղ, պղպեղ և ձեթ, չորացնում ջեռոցի մեջ ու շարում ափսեի կողքին:Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

Անկախ

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

ձերբակալությունԴեկտեմբերի 23-ին, ժամը  17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից  փախուստի է դիմել  «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված  Ռոբերտ Մ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

“VIOAS” ամսագիրն Իլհամ Ալիևին ճանաչել է “Տարվա մարդ”

ալիև“Հնդկական օվկիանոսի և Արաբական ծովի ձայն” (VIOAS) ամսագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել է “Տարվա մարդ”: Այդ կապակցությամբ ամսագրի ամանորյա հատուկ համարը նվիրված է Ադրբեջանին:

Ամսագրի` Իլհամ Ալիևի նկարով շապիկին գրված է, որ “10 տարվա գործունեությունից հետո ինքը ժողովրդի մեծ աջակցությամբ երկրի նախագահ է ընտրվել: Իլհամ Ալիևը Ադրբեջանում 90%-ով նվազեցրել է աղքատությունը, և մինչև 2020թ.-ը նրա շնորհիվ համախառն ներքին արդյունքը կաճի երկու անգամ”: Այս մասին “ԱՊԱ” գործակալությունը տեղեկացրել է այսօր`դեկտեմբերի 24-ին:
Ըստ գործակալության` Սեյշելյան Կղզիների Հանրապետությունում լույս տեսնող “VIOAS” ամսագիրի առաքելությունը Հնդկական օվկիանոսի և Արաբական ծովի շրջանի ձայնը աշխարհին հասցնելն է:
Հավելենք, որ 1961թ.-ի դեկտեմբերի 24-ին ծնվել է Ադրբեջանի`երրորդ անգամ վերընտրված նախագահ Իլհամ Աիևը:

 Անկախ

 

 

 

 

 

 

 

Սուրբ Ծննդյան կապակցությամբ մարդկանց մեծ ամբոխ է հավաքվել Բեթխեհեմում

Սուրբ Ծննունդ, ԲեթխեհեմՍուրբ Ծննդյան տոնակատարությունների կապակցությամբ աստվածաշնչյան Բեթխեհեմ քաղաքում մարդկանց մեծ ամբոխ է հավաքվել:

Նախքան հինգշաբթի օրվա տոնակատարությունները՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են կուտակվել քաղաքի Մանգեր հրապարակում և վայելում են զով, արևային եղանակը:

Սակայն հավաքվածների թիվը քիչ է համեմատած 1990-ականների վերջերի հետ, երբ Իսրայելը և Պաղեստինը ավելի մեծ ջանքեր էին գործադրում խաղաղության հասնելու համար: 2000թ-ին Պաղեստինի ապստամբությունից հետո այցելուների թիվը նվազել է:

Սուրբ Ծննունդ, ԲեթխեհեմՎերջին տարիների հարաբերական հանգիստ վիճակով պայմանավորված՝ սպասվում է, որ նրանց թիվը այս տարի կաճի:

Պաղեստինի տուրիզմի նախարարը հայտնել է, որ պաղեստինցիները արժանի են խաղաղության:

 

 

 

 

 

Անկախ

 

Ուկրաինայում սպանել են ադրբեջանցի գործարարի

 սպանությունՈւկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարարի տան վրա։ Գործարարն ու նրա կինը սպանվել են։

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի Լուգանսկի շրջանի ղեկավարի տեղակալ Ակիֆ Գումբատովը, գործարար Վիդադ Մամեդովի տան վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի առավոտյան ։ Նրան սպանել են կնոջ՝ Յավեր Մամեդովայի հետ։

Գումբատովի խոսքով՝ սպանված գործարարի տունը գտնվել է նրան պատկանած ռեստորանի հարևանությամբ։ “Առավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաներն ու բարեկամները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են գործարարին ու նրա կնոջը։ հայտնի չէ, թե ով է իրականացրել հանցագործությունը։ Ոստիկանները խոստացել են շուտ բացահայտել հանցագործին”,-ասել է նա։

Անկախ

Ադրբեջանում խոշտանգումներից 5 մարդ է մահացել

 Էլչին ԲեհբուդովԱդրբեջանում 2013թ.-ի ընթացքում Խոշտանգումների դեմ կոմիտե ներկայացվել է 115 բողոք`խոշտանգումների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի դեմ: Բողոքներից 6-ը կանանց նկատմամբ բռնության համար է եղել: Այս մասին տեղեկացրել է վերոնշյալ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովը, հաղորդում է “Հագին” կայքը:

Գրանցվել է մահվան 5 դեպք, ընդ որում` Ադրբեջանի ազգային բանակի զորամասերում: Մահվան մեկ դեպք էլ գրանցվե է ոստիկանությունում: Ձերբակալվածը ոստիկաններից փախչելու համար թռել է ոստիկանական շենքի երկրորդ հարկից և ստացած վնասվածքների հետևանքով մի քանի օրից մահացել է:
Բեհբուդովը նշել է, որ 2012թ.-ին ներկայացվել էր 141 բողոք`9 մահվան ելքով:
Հիմանկանում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ են բախվում զորամասերում, ոստիկանական բաժիններում, տրանսպորի նախարարության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) անվտանգության աշխատակիցների կողմից: Տրանսպորտի տեսուչները բռնություն են կրառում վարորդների նկատմամբ, իսկ SOCAR-ի ներկայացուցիչները`այն տների բնակչների նկատմամբ, որոնք, ինչպես պնդում են, ապօրինաբար կառուցվել են պետական ընկերությանը պատկանող տարածքներում:

Անկախ

Նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստ

պուտին,սարգսյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:

Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով:

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում,բայց սառնամանիքը կշարունակվի

Եղանակը Հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին

 

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:Քամին արևմտյան 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝Դեկտեմբերի 25-29-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան 10.80C (1938 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1932 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.30C

Անկախ

Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին`ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Պապ Ֆրանցիսկոսը և Բենեդիկտոս XVI հանդիպել են և ամանորյա մաղթանքներ փոխանակել

Pope Francis -Pope Emeritus Benedict2Պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրն  այցելել է նախկին պապ Բենեդիկտոսին, իսկ Վատիկանի հրապարակած հոլովակում նա հայտնում է, որ 86-ամյա նախորդ պապը լավ տեսք է ունեցել:

Ֆրանցիսկոսը 30 րոպե անց է կացրել Բենեդիկտոսի հետ Վատիկանի մոտակայքում գտնվող նախկին մենաստանում, որտեղ մեկուսացված բնակվում է նախկին պապը:

Վատիկանի թերթում հրապարակված լուսանկարներում երկու տղամարդիկ պատկերված են նմանատիպ սպիտակ զգեստներով հյուրասենյակում զրուցելիս:

Նրանք նաև միասին աղոթել են կից մատուռում:

Բենեդիկտոսը պաշտոնից հեռանալուց հետո չորրորդ անգամ է նկարահանվում հեռուստատեսային հոլովակում: Այս անգամ  նա ավելի լավ տեսք ունի, քան նախորդ հոլովակներում:

Բենեդիկտոսի հեռանալուց հետո  երկու տղամարդիկ  հանրային կերպով հանդիպել էին  միայն մեկ անգամ` հուլիսին Վատիկանում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ:

 

Չգործող խորովածանոցի հրդեհվելու պատճառը պարզվում է

հրդեհ,գուգարքԴեկտեմբերի 23-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջի գյուղապետարանի հարակից տարածքում չգործող խորովածանոց է այրվում:
Պարզվել է, որ շինությունը պատկանում է 1976 թ. ծնված Գարուշ Պ.-ին:
Հրդեհը բռնկվել է ժամը 03.57-ին և մարվել ժամը 04.40-ին, ինչի հետևանքով այրվել է 30 քմ տանիքը, 20 քմ շինության մեջ` պահակակետը, որտեղ բնակվող պահակի 3-ամյա դուստրը ստացել է ձեռքերի, դեմքի այրվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Աշխատանքի տեղավորելու պատրվակով Արամը խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ

ոստիկանությունԴեկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Մելանյա Գ.-ն և հայտնել, որ իրեն աշխատանքի տեղավորելու համար Չարենցի փողոցում ոմն Արամի տվել է 48.000 դրամ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1973 թ. ծնված Արամ Ա.-ն է, որը Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Ժամը 17.30-ին Արամ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Դոլարը իջնում է

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԴեկտեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 12,380,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.98 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.94 դրամ: