Բրազիլայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկրի երկու հարավարևելյան նահանգներում հեղեղումների և սողանքների հետևանքով 41 մարդ է մահացել, 70,000 մարդ տարհանվել է իրենց բնակարաններից:
Մինաս Ջերայս նահանգի քաղաքացիական անվտանգության բաժնից տեղեկացրել են, որ ավելի քան 10 օր տևող անձրևների պատճառով 18 մարդ է զոհվել, իսկ 9,400 մարդիկ ստիպված լքել են իրենց տները:
Էսպիրիտու Սանտո նահանգի պաշտոնյաների տեղեկություններով՝ իրենց շրջանում 23 մարդ է զոհվել, իսկ 60,000-ը կացարան են փնտրում հանրային կառույցներում կամ իրենց ընկերների տներում:
Զինվորականները օգնում են աղետից տուժած նահանգներում սնունդ, խմելու ջուր և դեղամիջոցներ բաժանել, իսկ բանակի ինժեներները օգնում են վերանորոգել ջրհեղեղից վնասված մայրուղիները, ճանապարհները և կամուրջները:
Daily Archives: December 27, 2013
Խարդախը չարաշահել էր մարդկանց վստահությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարություն Վաղարշապատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրիից արտագաղթը մեծ է` պետությունը փող քիչ է տալիս
Գյումրին ընդունեց 2014թ. բյուջեն: Մեկ շաբաթ առաջ նախագիծը տրամադրվել էր քաղաքի ավագանուն, իսկ այսօր` ավագանու նիստում այն հաստատվեց: Հանդես գալով բյուջեի մասին ուղերձով քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. ”Գյումրի քաղաքի բյուջեն ընդունելիս հիմք է ծառայել 2013-16թթ. քաղաքի քառամյա զարգացման ծրագիրը: Քաղաքի բյուջեն սեփական եկամուտների իր առջև դրված հավաքագրման բարձր տեմպի ապահովման միջոցով` նպատակաուղղված է քաղաքի ազգաբնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև զբոսաշրջության համար գրավիչ պայմանների ստեղծմանը”: Քաղաքապետը թվարկեց այն առանձնահատուկ ուշադրություն պահանջող ոլորտները, որոնց վրա է ուղղվելու ծրագրերի մեծ մասը, իսկ ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը բացում է բյուջեի մասին մի քանի փակագիծ. “2014 թվականի բյուջեն կկազմի 3 մլրդ 173 մլն 233 հազար դրամ: Ֆոնդային մասը, ելնելով մեր փորձից, աշխատել ենք փոքրացնել, դարձրել ենք 100 մլն: Հանարեպտության բյուջեից հատկացվել է 1 մլրդ 706 մլն 283.1 հազար դրամ: Անցած տարվա համեմատ դոտացիան նախատեսեցին պակաս, բավականին շատ քննարկումներից հետո տարբերության գումարը մեզ հատկացրեցին այլ դոտացիաներ հոդվածով”:
Իսկ թե ինչն է եղել պետական դոտացիայի նվազման պատճառ ֆինբաժնի պետը մեկնաբանում է. “Բյուջետային համակարգի մասին օրենքով ամրագրված է դոտացիաների հաշվարկման բանաձև. նախորդ երեք տարիների գույքահարկի, հողի հարկի և տվյալ քաղաքում փաստացի բնակիչների թվաքանակից ելնելով: Մեր դոտացիան պակասեց վիճակագրական վարչության Երևան պաշտոնապես ներկայացրած թվաքանակից, որ Գյումրի քաղաքից 2013թ. արտագաղթել է 23.000 մարդ: Դրա համար էլ 170 մլն դրամով 2014թ. դոտացիան պակաս հատկացրեցին”:
Սակայն կառավարությունը քաղաքին կհատկացնի սուբվենցիաներ` աշխատավարձի մինիմումի տարբերությունը, գազի և էլեկտրաէներգիայի թանկացումների համար: Հին գներով ֆինանսավորելու է քաղաքապետարանը, թանկացած արժեքը և’ փողոցային լուսավորության, և’ ապարատի ծախսերը կկատարվի պետական բյուջեից տրվող նպատակային հոտվածով:
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների` նոր բյուջեն խիստ իրատեսական է և կազմվել է 2013-ի արդյունքներից ելնելով: Նույն կարծիքին է նաև Սամվել Բալասանյանը.
“Ես որպես քաղաքապետ իրատեսական բյուջե եմ համարում: Իհարկե, որոշ փոփոխություններ կլինեն, բայց ոչ այն քանակի ինչպես 2013-ին էր: Քանի որ 2013-ի բյուջեն մենք կազմել էինք հիմք ընդունելով 2012-ը: Հիմա ամեն ինչ ավելի իրատեսական ու հստակ է”:
Ադրբեջանցին դանակի 102 հարված է հասցրել մորը
Ադրբեջանի Բակիխոնովա գյուղի բնակիչ Մուրսալ Դունյամալիևն իր տանը խանդի հողի վրա սպանել է մորը՝ դանակի 102 հարված հասցնելով նրան։
Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, Դունյամալիևն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ սպանվածի մարմնին դանակի 102 հարված է եղել, որոնց մեծ մասը խորը վերքեր են։
Դունյամալիևն իր ցուցմունքներում նշել է, որ մորը սպանել է “անբարո պահվածքի” համար, սակայն հրաժարվել է մանրամասնել սպանության պատճառները։
Նշվում է, որ մարդասպանը երկար ժամանակ զբաղվել է սպորտով և որպես անվտանգության աշխատակից աշխատել է ընկերություններից մեկում։ Սպանությունից հետո նա գնացել է աշխատանքի և հրաժեշտ տավե ընկերներին։ Հարուցվել է քրեական գործ։
Չինաստանում ամբողջությամբ սառույցից կառուցված դղյակը 20 հարկանի շենքի բարձրություն ունի (լուսանկարներ)
Հրապարակվել են 30-րդ Հարբինի սառույցի և ձյան փառատոնի ամբողջապես սառույցից պատրաստված դղյակի լուսանկարները:
26 մետր բարձրությամբ զարմանահրաշ աշտարակը գրեթե 20 հարկանի շենքի բարձրություն ունի: Յուրաքանչյուր տարի այն դիտելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Չինաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Հարբին քաղաք:
Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ հարյուրավոր սառցե կառույցները պատրաստելու համար 10,000 մարդիկ են աշխատանքի ընդունվել:
Փառատոնի որոշ կառույցներ 26 մ բարձրություն և 117 մ լայնություն ունեն: Սառցե կառույցների ընդհանուր մակերեսը 600,000 քմ է կազմում:
Կառույցները իրենց ամբողջական տեսքին հասցնելու համար 180,000քմ սառույց և 150,000 քմ ձյուն կօգտագործվի:
Ամանորին այստեղ այցելող զբոսաշրջիկները կզվարճանան դահուկասահքով, գեղասահքով և թատերական ներկայացումներով:
Այցելուները կհիանան նաև սիբիրյան վագրի այգով կամ ցանկության դեպքում կդիտեն սառած գետի վրա կազմակերպվելիք լողի, ձկնորսության և ջրասուզակների ներկայացումները:
Հարբինի փառատոնը աշխարհի չորրորդ ամենամեծ միջազգային սառցե փառատոնն է Ճապոնիայի Սապորո ձյան փառատոնից, Կանադայի Կուբեկի ձմեռային կառնավալից և Նորվեգիայի դահուկասահքի փառատոնից հետո:
Այն յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 5-ին և սովորաբար ավարտվում փետրվարի վերջ, եթե եղանակը բարենպաստ է լինում սառույցի համար:
Չինացի տղամարդը վիրահատվել է` դեմքին աճած 1,5 կգ ուռուցքի պատճառով
Չինացի տղամարդը վիրահատվել է՝ դեմքին աճած 1,5 կգ ուռուցքը հեռացնելու նպատակով:
Հունան նահանգի բնակիչ 37-ամյա Հուան Չունկաին ուռուցքի պատճառով «չինական փիղ» էին անվանում: Նա տառապում է նեյրոֆիբրոմատոզ հիվանդության հազվագյուտ տեսակից, որի հետևանքով նրա դեմքին հսկայական ուռուցքներ են առաջացել՝ ամբողջովին աղավաղելով այն:
Նրա մոտ այս հիվանդության աշխարհի ամենածանր դեպքն է նկատվում:
Չորեքշաբթի օրը հաջողությամբ վիրահատվելուց հետո՝ նա հետագայում ևս երկու վիրահատություն կանցնի:
Այս հիվանդությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում, սակայն այն որոշ դեպքերում առաջանում է նաև նախքան երեխայի ծնունդը գեների մուտացիաների հետևանքով:
Հուանի ուռուցքը հինգ տարի առաջ 15 կգ կշիռ է ունեցել և ճնշում է գործադրել նրա մարմնի վրա, դանդաղեցերել նրա աճը և շարունակական ցավի պատճառ դարձել:
Նրա մոտ ուռուցքը առաջին անգամ նկատվել է չորս տարեկան հասակում և տարիքի հետ մեծացել:
Հուանը 10 տարեկան հասակում դադարել է դպրոց հաճախել, քանի որ նրա համադասարանցիները ծիծաղում էին նրա վրա: 25 տարեկան հասակում նա կորցրել է իր բոլոր ատամները, իսկ հետագայում խոսելու և ուտելու հետ կապված դժվարություններ են առաջացել:
Մի քանի տարի առաջ նույնիսկ կրկեսից մոտեցել են նրա հայրիկին՝ ցանկանալով գնել նրան հրեշների ներկայացումների համար, սակայն նրա ծնողները մերժել են նրանց:
Հուանը վիրահատվել է նաև 2007 և 2008 թթ, դրանք չափազանց վտանգավոր վիրահատություններ են եղել և մեծ քանակությամբ արյան կորստի վտանգ է եղել:
Կայացել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը՝ նորոգված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգվել և 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Այս մասին Անկախին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից: Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից:
Կատարվել են՝
- Հողային աշխատանքներ
- Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ
- Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ
- Արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ
- Երթևեկության անվտանգության տարերի իրականացման աշխատանքներ:
Վերականգնվել է Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013 թ. վերականգնվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի հատվածով անցնող միջպետական նշանակության Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից: Կատարվել են՝
• Հողային աշխատանքներ
• Կամրջի ուժեղացման բետոնային աշխատանքներ
• Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ
• Երթևեկության անվտանգության տարերի տեղադրման աշխատանքներ:
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից երեք պատգամավոր է հեռացվել
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է կարգապահական միջոցներ կիրառել իր երեք պատգամավորի նկատմամբ՝ այդ թվում մշակույթի նախկին նախարարի, կուսակցության վարած հիմնական քաղաքականության հասցեին նկատողություն անելու համար:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է Իզմիրից պատգամավոր ընտրված և մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էրթողրուլ Գյունային, Իզմիրից մեկ այլ պատգամավոր Էրդան Քալքանին և Անկարայից պատգամավոր Հալուք Օզդալգային: Կարգապահական կոմիտեին կարգադրվել է հեռացնել պատգամավորներին:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունը կայցելի Մոսկվա
Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունը հունվարի 13-14-ին կայցելի Մոսկվա հանդիպում ունենալու ռուսական արտգործնախարարությունում: Այս մասին հայտնել է ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: «Մոսկվա կատարելիք այցի օրը նախապես համաձայնեցվել է ռուսական ԱԳՆ-ի հետ»,-նշել է Ջամուսը:
Հայտնի է, որ Մոսկվա մեկնող պատվիրակությունը կգլխավորի ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները տեղի կունենան հունվարի սկզբին Ստամբուլում, երբ այնտեղ կհավաքվեն ընդդիմադիր ուժերը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Ահմեդ Ջարբան, որը կարող է վերընտրվել: «Մինչ ընտրությունները մենք չենք կարող հստակ ասել, որ այցը տեղի կունենա հենց նշված ժամկետում: Այդ մասին մենք կհայտարարենք ընտրություններից հետո»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Եվս հինգ օր Երևանում սառնամանիք է սպասվում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում`- • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.50C (1923 թ.)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -28.00C (2002 թ.)
- • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.20C
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու և իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:
Երևանում մեկ օրում 6 ՃՏՊ է գրանցվել
Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Օպել Վեկտրա» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան և Շերամի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 93 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով` բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
ՃՏՊ-ներ հանրապետության ավտոճանապարհներին, 4 մարդ հիվանդանոցում է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 164-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դոնկֆենգ» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել, ինչի հետևանքով «Սկանիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ երեք դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Սիրիահայ օճառագործի օրգանիկ օճառներով հիացել է անգամ Հորդանանի իշխանուհին
Շանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:
Վերադառնալով ծննդավայր` Հալեպ, Շանթը սեփական ձեռնարկություններն է հիմնել, ընդ որում` մեկը մեկից խիստ տարբեր. ավտոսարքավորումների խանութ, զեյթունի ձեթի արտադրամաս, գովազդային գործակալություն, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն: Շարքը թվարկելիս նա մի պահ կանգ է առնում ու փորձում հիշել: «Ուրիշ ի՞նչ ունեինք,- ծիծաղում է,-այսքանն եմ հիշում»:
Էությամբ անհանգիստ, պրպտող, միշտ նորը փնտրող Շանթին հանգստյան մեկ կիրակին էլ էր ձանձրալի թվում, ուստի որոշում է դա էլ մի բանով լցնել և մի օր իր քիմիկոս ընկերոջը խնդրում է մի հետաքրքիր բան առաջարկել, որ սովորի և զբաղվի: «Ասաց` օճառ կսարքե՞ս: Ասացի` այո: Սովորեցրեց, ես էլ զեյթունի ձեթի արտադրամաս ունեի, վերցրեցի զեյթունը և սկսեցի փորձարկումները»,- պատմում է նա:
Մոտ երեք ամիս անց Շանթին հաջողվում է առաջին օճառն արտադրել: Հետո կամաց-կամաց կատարելագործվում է, նորանոր տեսակներ հորինում` կաթով, գազարի հյութով, մաղադանոսով, երիցուկով, մեղրով և այլն: «Արտադրում էի ոչ թե վաճառելու համար, այլ հաճույքի, որպես հոբբի, և նվիրում բարեկամներիս, ծանոթներիս»,- ասում է նա:
Հաճույքի համար օճառ պատրաստող Շանթը, սակայն, չէր էլ կարող երևակայել, որ մի օր դա իր ապրուստի հիմնական միջոցն է դառնալու:
Շանթի արտադրած օրգանիկ օճառներում իսպառ բացակայում է քիմիան` գույն, բույր և այլն, ամեն ինչ բնական հումքից է: Սակայն Հայաստանում դա ինչ-որ առումով թերություն է: Շանթը նկատել է, որ հայերն օճառ գնելիս նախ և առաջ հոտ են քաշում, և եթե հոտը դուր է գալիս, վերցնում են: Օճառագործն ասում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև լավ հոտն ամենևին էլ չի ենթադրում, որ օճառը որակյալ է, ընդհակառակը՝ դա վկայում է քիմիական հավելումների մասին:
2012 թ., երբ Սիրիայում իրավիճակը սրվում է, նա էլ շատերի պես ստիպված է լինում լքել ծննդավայրը: Ընտանիքը` կնոջն ու դստերը, տեղափոխում է Հայաստան: Բարեբախտաբար, տարիներ առաջ Երևանում բնակարան էր գնել` մտածելով, որ ապագայում կարող է երեխաներին պետք գալ: Սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ հերթը երեխաներին չի հասնում: «Մեկ ամիս էր` խանութները փակել էի, որովհետև այլևս հնարավոր չէր այդ պայմաններում աշխատել: Անգամ վերջին օրը, երբ աշխատանքի էի գնում, ահավոր տեսարանների ականատես եղա` այրված դիակներ աղբամանների կողքին, փողոցներում,- պատմում է նա,- իսկ դրանից առաջ երկու անգամ սնայպերով մեքենայիս խփել էին` փորձելով սպանել: Մի անգամ էլ մեր տան մոտ մի էնպիսի ուժեղ պայթյուն եղավ, որ դրա ճնշումից մինչև հիմա մեջքիս մկանները ձգվում են: Մի օր էլ քնած էինք, երբ տան ապակին կոտրվեց, և փամփուշտը տուն մտավ: Մի խոսքով, հասկացանք, որ հեռանալու ժամանակն է»:
Մինչ ընտանիքը տեղափոխում է Երևան, Հորդանանում ապրող ընկերը նրան առաջարկում է տեղափոխվել իրենց մոտ և օճառի բիզնեսով զբաղվել: Շանթը միայնակ մեկնում է: «Ընկերոջս կինը կոսմետիկայի, օճառի բիզնեսով էր զբաղված, բայց ոչ բնական: Առաջարկեցին, որ ես էլ իմ օճառները ստեղծեմ և միասին այդ գործը զարգացնենք»:
Հորդանանում բարեգործական ցուցահանդեսի են մասնակցում, որտեղ ներկայացնում են օճառները: Ցուցահանդեսից մոտ մեկ ամիս անց թագավորական պալատից զանգ է գալիս. «Հայտնում էին, որ իշխանուհին շատ է հավանել մեր օճառը, և մեզ հրավիրում են պալատ` ընթրիքի»,- պատմում է Շանթը:
Երեկոն միայն հյուրասիրությամբ չի ավարտվում. օճառագործներին նաև շնորհակալագրեր են տալիս, թագավորական հուշանվեր, կրծքանշան, մի խոսքով` մեծարում են, իսկ Շանթին, իմանալով, որ պատրաստվում է Հայաստան մեկնել, հորդորում են մնալ և զարգացնել օճառի բիզնեսը: Սակայն Շանթը գերադասում է Հայաստան գալ:
Ուսումնասիրելով հայաստանյան օճառի շուկան՝ նա հանդիպում է օճառ արտադրող շատ մարդկանց հետ, բայց պարզում է, որ բոլորն աշխատում են խոհանոցային, տնային պայմաններում. դրսից հումքը բերում են, հալեցնում, գույներ, հոտ, ավելացնում, ձև տալիս և վաճառում: «Ես զրոյից եմ սկսում, անգամ եթերային յուղերն եմ ինքս պատրաստում, գլիցերինը նույնպես բնական է, ինչպես հասկացա, Հայաստանում ոչ ոք գլիցերին չի արտադրում, և ես կարծես թե միակն եմ»:
Բայց քանի որ Սիրիայից դատարկաձեռն էր վերադարձել, բիզնես հիմնելու համար գումար չուներ, դիմում է Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, որպեսզի վարկ վերցնի: Ներկայացնում է բիզնես պլանը: Հաստատում են: Գումարը փոխանցում են 6 ամիս հետո, այդ ընթացքում Շանթի սիրտն անգործությունից պայթում էր, բայց ինչ-որ աշխատանքներ անում է. դասավանդում է «Եվրասիա» միջազգային համալսարանում, անգլերենի անհատական պարապմունքներ անցկացնում, անգամ անձնական մեքենայով տաքսի վարում: «Կյանքը դժվար է, պետք է վազվզել: Եթե նստես, ոչինչ չես ունենա: Մարդիկ կան, որ Սիրիայում շատ լավ են ապրել, բայց կորցնելով այդ ամենը` հիմա եկել են Հայաստան և չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ ավելի քիչ պետք է վաստակեն: Ես ինքս շատ լավ եմ ապրել, մի քանի հազար դոլարը մեկ շաբաթում եմ ծախսել, բայց էսօր այդ գումարն ամիսներով չեմ տեսնում: Ի՞նչ է, հիասթափվե՞մ, ոչինչ չձեռնարկե՞մ: Ընդհակառակը, մարդ չպետք է հուսահատվի, պետք է գործի, ճկուն լինի, կարողանա հարմարվել նոր իրավիճակին»:
Շանթի հայաստանյան առաջին արտադրանքը` «Beauty products»-ը, արդեն պատրաստ է` 8 տեսակի օճառ զեյթունի ձեթով, գլիցերինով` պատրաստված կիտրոնով, ծիրանով և սև հաղարջով: Ի դեպ, Հայաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել իր օճառներում կիրառել նաև խնկածաղիկ, որը շատ օգտակար է մաշկի համար, և այդ տեսակը նույնպես արդեն պատրաստ է:
Օճառների վրա նշված է, որ այն պատրաստված է ձեռքով: Իհարկե, աշխատանքը ձեռքով շատ դժվար է, բայց Շանթը դա համարում իր արտադրանքի յուրահատկություններից մեկը. «Օգտագործում եմ 1688 թ. տեխնոլոգիա, ամեն ինչ` ձեռքով»,- նշում է նա:
Շանթն ուզում է, որ չնայած հսկայական աշխատանքին և բարձր որակին` արտադրանքը սպառողին հասնի հնարավորինս մատչելի գնով, որպեսզի շատերը կարողանան օգտվել: 110 գրամանոց օճառի արժեքը նախատեսում է մոտ 600 դրամ:
Այս ամենը, իհարկե, հիանալի է, սակայն Շանթը դեռևս չի կարողացել դուրս գալ շուկա: Մասնագետ է փնտրում, որ այդ հարցով զբաղվի, որովհետև ինքը չի հասցնի նաև դա անել:
Երբ Հայաստանում բիզնեսը կայանա, Շանթը լրջորեն կզբաղվի նաև դրսի շուկա դուրս գալով: Այս պահին նրա օճառները հասել են Նորվեգիա, Ֆրանսիա, Կորեա, Չինաստան, Ուկրաինա և այլ երկրներ, որտեղից դրական արձագանք է ստացել:
Չնայած Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը գոհացուցիչ չէ, զրոյից սկսելն էլ` բավականին դժվար, Շանթը մտադիր չէ որևէ այլ երկիր տեղափոխվել: Սիրիա վերադառնալ ընդհանրապես չի ուզում, որովհետև կարծում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, գործ էլ լինի, միևնույն է, իրավիճակը, մթնոլորտը առաջվանը չի լինի: «Ես ընտրել եմ իմ ճանապարհը: Ինձ շատ բան պետք չէ. եթե կարողանամ ընտանիքիս համար նորմալ բարեկեցություն ապահովել, էս երկրից գնացողը չեմ»,-ասում է նա:
Շանթը կարծում է, որ սիրիական ճգնաժամը մի հնարավորություն է վերադառնալու հայրենիք և ապրելու հայրենի հողի վրա: «Պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց մենք այդպես էլ չենք սովորում: 1915 թվականի ջարդերից հետո ցրվեցինք աշխարհով մեկ, 1988-ի դեպքերի ժամանակ նորից օտար երկրներ գնացինք: Հետո Իրաքի պատերազմը եղավ, եկան, էլի գնացին: Հիմա էլ սիրիահայերը… Վերջիվերջո պետք է բոլորը հասկանան, որ միևնույն է, մենք օտար հողի վրա տեղ չունենք: Ճիշտ է` այնտեղ ենք ծնվել, մեծացել, ապրել, որի համար շատ շնորհակալ ենք, բայց հայը պետք է հայ հողի վրա ապրի»,- ասում է սիրիահայ Շանթ Խայալյանը, որն արդեն համալրել է «Վերադարձ Հայաստան» կազմակերպության շարքերը և իրեն համարում է լիարժեք հայրենադարձ:
Անի Գասպարյան
Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
2013 թվականը մեզ համար բարդ աշխատանքային տարի էր: Տարին ավարտում ենք տնտեսական աճի ցուցանիշներով, և առաջին հերթին այդ աճն ապահովել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Մենք ունենք լրջագույն հաջողություններ, որոնք արձանագրվել են ձեր շնորհիվ 2013 թվականին: Միևնույն ժամանակ ունենք ոլորտներ, որտեղ տնտեսական աճի ցուցանիշը բավական ցածր է, իսկ շինարարության ոլորտում նույնիսկ անկում ենք արձանագրել:
Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ այստեղ հավաքված մարդիկ կարող են արձանագրել, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր: Մենք ձևավորել ենք համագործակցության նոր պլատֆորմ. պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի ձևավորման շնորհիվ բազմաթիվ ճյուղերում ունենք առաջընթաց: Ես ցանկանում եմ հիշատակել, առաջին հերթին, դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աճի տեմպերը կայուն են և շարունակական: 2013 թվականի նոր ձեռքբերումների շարքը պետք է դասել դեղագործության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին GMP ստանդարտի սերտիֆիկատի տրամադրումը հայկական ձեռնարկությանը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այդ ապրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից, և այդ բնագավառում լուրջ պոտենցիալ ունենք:
Երկրորդ կարևորագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք վենչուրային հիմնադրամ: Համոզված ենք, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ վենչուրային հիմնադրամի ձևավորումը նոր թափ է հաղորդելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Առաջին անգամ գործարկեցինք ազատ տնտեսական գոտին: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել առաջին ծրագիրը, որը գործելու է ազատ տնտեսական գոտում, և մենք ունենալու ենք հայկական պլանշետներ և հեռախոսներ, ինչն ապահովելու է նաև այդ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը:
Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված ձեր ոլորտային հաջողություններին և կարծում եմ, որ այդ ամենը լուրջ հիմքեր է ստեղծում մեզ համար, որ 2014 թվականը տնտեսական առումով ավելի հաջող տարի լինի:
Հարգելի գործընկերներ,
ցանկանում եմ մաղթել ձեզ, որ 2014 թվականը հաջող տարի լինի ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլև ձեր ընտանիքներում, որովհետև ընտանիքի ամրությունն այն հուսալի երաշխիքն է, որը, մի կողմից, ստեղծում է ապագայի նկատմամբ լավատեսություն, մյուս կողմից՝ մեզ լրացուցիչ ուժ ու կարողություններ է տալիս՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և արձանագրելու նոր հաջողություններ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:
Հունվարի 8-ից Երևանում 3 նոր արագաչափեր կգործարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:Ինչպե՞ս ճիշտ դիմավորել ամանորը. Մի քանի խորհուրդ տնային տնտեսուհիներին
Ամանորն ու Սուրբ ծնունդն այն տոներն են, որոնց աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ կարևորություն են տալիս և առանձնակի խանդավառությամբ սպասում: Ամանորն ընտանեկան տոն է, և ելնելով մեր ազգային առանձնահատկություններից` գրեթե բոլորս ձգտում ենք ամանորը տանը դիմավորել, գավաթները՝ շամպայնով պատրաստ: Սա ավանդույթ է, որին հետևում է հայ քրիստոնյա ցանկացած ընտանիք:
Սակայն 2014-ին՝ Ձիուն տարում, աստղագետները խորհուրդ են տալիս փոփոխություն մտցնել ավանդական կենսակերպում և Ամանորը դիմավորել մերձավորների, ընկերների և հարազատների հետ որևէ ուրախ միջավայրում: Ինչ վերաբերում է ամանորյա նախապատրաստություններին, ապա դրանք եղել և մնում են տնային տնտեսուհիների առաջնահերթ հոգսը: Միաժամանակ դժվար է այդ ամենը գերազանց իրականացնել, և միշտ ինչ-որ բան մեզ չի գոհացնում: Պետք է կողմնորոշվել և ամեն ինչ իր տեղը գցել:
Անտառային գեղեցկուհուն տվեք նոր հանդերձանք
Սովորաբար Ամանորի նախապատրաստման կարևորագույն տարրերից է եղևնու զարդարումը, որին երևի քիչ ենք ուշադրություն դարձնում: Փոխարենը՝ նախապես պլանավորում ենք գնումների ցանկը, տոնական սեղանը նոր ոճով զարդարելու կամ տան ինետերիերը փոփոխելու համար նորամուծություներ մշակում: Սովորաբար այդ ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ընտանիքում Ամանորն իսկապես տոն դառնա և ամբողջ տարին նույն կերպ ընթանա: Նշենք, որ տոնածառը սոցիալական տեսանկյունից ամենաքիչ ծախսեր պահանջող ամանորյա խորհդանիշն է, որը, անկախ սոցիալական վիճակից, դրվում է գրեթե բոլորի ընտանիքներում: Ասում են` կարևորը դրա առկայությունն է, եթե նույնիսկ այն զերծ լինի առանձնակի զարդարանքից:
Սակայն որոշ ասեկոսեների համաձայն` շատ կարևոր է, որ տոնական եղևնին ունենա համապատասխան զարդարանք և խորհրդանշի տվյալ տարվա կենդանակերպին բնորոշ տարրեր: Ավելի հեշտ բան չկա, քան ըստ ճաշակի ձեռքի տակ ընկած խաղալիքներով տոնածառը զարդարելը կամ զանազան լույսերով այն պճնելը: Գուցե զարդարանքի այս տեսակը զվարճալի և գոհացուցիչ լինի միայն այն պարագայում, երբ տանը փոքրիկներ կան:
Արևելյան ոճաբանները խորհուրդ են տալիս դեկորատիվ զարդարանքների մեջ առավելագույնս օգտագործել երեք գույն` կանաչ, կապույտ, երկնագույն:
Եթե ցանկանում եք ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ճիշտ զարդարված եղևնի, ապա պետք է առաջին հերթին փորձեք հավասարաչափ պատել այն լուսային դեկորատիվ ծաղկաշղթայով: Ցանկալի է, որ տոնածառի վրա հավասարաչափ մեծության խաղալիքներ կախված լինեն: Անճաշակ է դիտվում, երբ միևնույն հարթության վրա նույնանման խաղալիքներ են: Դիզայներները սովորաբար տոնածառը սկսում են զարդարել ամենաստորին հատվածից` կախելով ամենամեծ խաղալիքները, այնուհետև միջիններն ու փոքրերը: Քանի որ 2014-ը Փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տոնածառը զարդարելիս անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Ցանկալի է տոնածառից կախված տեսնել նաև փայտե խաղալիքներ կամ արձանիկներ: Իդեալական կլինի, եթե անտառային գեղեցկուհու վրա լինեն նաև զանգակներ, շոկոլադներ և քաղցրավենիք գեղեցիկ կապույտ ատլասե ժապավենով: Իսկ Փայտե ձիու խորհրդանիշը լավագույնս պահպանած կլինեք, եթե փայլուն թափանցիկ կապույտ խաղալիքներ կախված լինեն:
Աստղագետները նույնպես խորհուրդներ ունեն` կապված անտառային գեղեցկուհու ամանորյա զարդարանքի հետ: Նրանք առաջարկում են հատկապես ամանորյա գիշերը տոնածառին արհեստական ոսկե անձրևի տեսք հաղորդել, ինչը կարելի է անել նրբաճաշակ փայլերի միջոցով: Սակայն ձին, լինելով ազնվազարմ, տանել չի կարողանում ավելորդ պճնանքը, ուստի խորհուրդ է տրվում չչարաշահել փայլերի ավելորդ օգտագործումը: Բավական գեղեցիկ է, երբ տոնածառի տակ երկու մոմ է դրվում: Ելնելով անվտանգությունից` դիզայներները խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից լուսային տեխնոլոգիաներից և բնականները փոխարինել մոմե լուսադիոդային պարագաներով, որոնք նույնպես գեղեցիկ են և կարող են երկար ու անվտանգ ծառայել: Ցանկալի կլինի, եթե մոմերը ևս կապույտ ժապավենով զարդարված լինեն: Տոնը քաղցրացնելու և եղևնին մի փոքր կերպարանափոխելու համար եղևնու կատարին փորձեք տեղադրել շոկոլադե աստղիկ կամ ձի: Փորձեք պահպանել ամանորյա տոնածառը գեղեցիկ զարդարելու այս ավանդույթը, ինչը ընտանիքի բոլոր անդամներին կհաղորդի դրական լիցքեր, տոնական տրամադրություն` խորհդանշելով գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը
Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի:
Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձևավորել 2014-ի տոնական սեղանը: Սովորաբար, տնային տնտեսուհիները ավելի շատ մտածում են նախատոնական զարդարանքի մասին, քան սեղանը պատրաստելու, քանի որ կարծում են, որ ավանդական ճաշատեսակները, աղանդերն ու ուտեստը ենթակա չեն փոփոխման և առանձնապես ժամանակ ու ջանքեր չեն պահանջում:
Սակայն աստղագետները համոզված են, որ ամանորին նրբաճաշակ, ճիշտ և գեղեցիկ սեղանի զարդարանքը պակաս կարևոր չէ նախատոնական մյուս պատրաստություններից, քանի որ յուրաքանչյուր կենդանակերպ պահանջում է առանձնակի մոտեցում թե՛ սեղանի դիզայնի, թե՛ սպասքի կերակուրների մատուցման տեսանկյունից:
Տոնական սեղանը պետք է ծածկված լինի սպիտակ սփռոցով, իսկ սպասքը ցանկալի է` նուրբ կապտավուն երանգներով: Սպասքի ձևավորման կարևորագույն տարրերից է անձեռոցիկների ճիշտ ընտրությունը, որը պետք է այս տարի ևս բաց երանգներով լինի: Կարելի է ընտրել նորաձև ոսկեգույն շրջանակներ անձեռոցիկների տեղադրման համար, դա այսօր բավական նորաձև է: Ցանկալի է, որ Ամանորի գիշերը սեղանի վրա դրված հացն անպայման տանտիրուհու ձեռքով պատրաստված լինի, բացի այդ, սեղանին դրված լինեն նաև քաղցրավենիք և թխվածքներ: Տաք ուտեստները ցանկալի է պատրաստել հոտավետ խոտերով: Նշենք, որ Ձիու ամենասիրած ուտելիքներից է վարսակը, և եթե իրականում ուզում եք գոհացնել կամ առավել հաջող տարի ակնկալել, ապա վարսակից որևԷ կերակուր պատրաստեք, թեկուզ աղանդերի տեսքով, և դրեք հենց կենտրոնում, որքան էլ դրանից ավելի համեղ ուտելիքներ լինեն սեղանին: Ցանկալի կլինի, որ հատկապես այս կերակուրը զարդարել թարմ կանաչեղենով: Քանի որ ձիերը բուսակեր են, խորհուրդ է տրվում գոնե այս տարի նվազագույնի հասցնել ավանդական մսային կերակուրները և ավելի շատ նախընտրությունը տալ աղցաններին և բանջարեղենային ուտեստներին: Իսկ ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տրվում շամպայնը: Ավանդական խոզի միսը փոխարինեք ճագարով: Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցեք ձկան տապակա: Իսկ որպես աղանդեր` դդումով կամ խնձորով որևէ կերակրատեսակ կամ թխվածք:
Իսկ մինչ սեղանը պատրաստելը խորհուրդ է տրվում կարգի բերել բնակարանը, վերանորոգել բոլոր վնասված պարագաները, հատկապես` սանտեխնիկան: Ըստ հնագույն հավատալիքների` կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համարվում է, որ անսարք ծորակներից հոսող ջուրն իր հետ կարող է տանել գալիք տարվա բոլոր հաջողությունները:
Պետք է հաշվի առնել, որ առհասարակ Ձին բավական շփվող և մարդամոտ կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում տոներից առաջ շատ այցելել մարդաշատ վայրեր, ժամանցային կենտրոններ, ցուցահանդեսներ, տոնական համերգների ևն: Բացի այդ, հիշատակվում է, որ ձին կապված է ընտանիքի հետ և նախընտրում է ընտանեկան հարմարավետությունը, ուստի ցանկալի կլինի Ամանորը դիմավորել բազմամարդ միջավայրում, այսինքն՝ բացի ընտանիքից, նաև հարազատների և ընկերների շրջապատում: Կարևոր է բոլորի հետ հավասարապես բարեկամական շփումը պահպանելը: Տարին չպետք է սկսել կոնֆլիկտներով, որքան հնարավոր է պահպանեք հանգստություն և հավասարակշռություն:
Քանի որ Փայտե ձիու տարի է, դիզայներները շտապում են ինտերիերին նոր շունչ հաղորդել և առաջարկում են մեզ որոշ ուշադրություն դարձնել տնային ծառերին ու ծաղիկներին: Աճեցրեք օրինակ` կիտրոնի ծառ և տան ինտերիերում ավելացրեք փայտե արձանիկներն ու հուշանվերները: Իսկ նոր տարվա սեղանին առանձին տեղ հատկացրեք տարվա հոբելյարի՝ ապակե կամ ֆոսֆորե արձանիկի համար: Շատ կարևոր է, որ ամանորը դիմավորելիս լիցքաթափվեք, դիտեք տոնական հաղորդումներ, ժամանակավորապես չմտածեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին և զերծ մնաք ավելորդ հուզականությունից:
Նվերներ. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել դրանք ընտրելիս
Ամանորը մոտենալուն մեկտեղ մեզանից շատերը սկսում են մտածել, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց հարազատներին և մտերիմներին: Նվեր ընտրելիս չպետք է շտապել, քանի որ մեր առջև խնդիր է դրված գոհացնել ոչ միայն նրանց, այլև տարվա խորհդանիշին: Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել նվեր ընտրելիս: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք տարիքին, հարաբերությունների մակարդակին, մարդու անհատականությանն ու առանձնահատկությանը: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ ձեր նվիրած իրը նա գործածի հենց այդ տարում: Եթե տվյալ անձը չափազանց պահպանողական է և միայն վերջերս եք նրա հետ մտերմացել, ապա զերծ մնացեք էկզոտիկ նվերներից: Խուսափեք նաև այնպիսի նվերներից, որոնք կարող են բացասական դիտվել սնահավատ մարդկանց շրջանում: Օրինակ՝ խոհանոցային դանակները բաժանության նշան են, ժամացույցները՝ բացասական իրադարձությունների և այլն, թաշկինակները՝ լացի և տխրության նշան: Բավական վիճելի է նաև անձնական հիգիենայի պարագաներ նվիրելը: Որպեսզի երկար չմտորեք և անհատական նվերներ չգնեք, ամենաճիշտ և գեղեցիկ տարբերակը հուշանվերներն են, այս տարվա պարագայում՝ ձիու: Իդեալական կլինի Փայտե ձիու արձանիկներ և փափուկ խաղալիքներ նվիրելը: Կարելի է նաև ձիու որևէ պատկերով սպասք կամ ծաղկաման նվիրել: Իդեալական նվեր կարող են լինել նաև գաճաճ ծառերը, տնային պայմաններում աճեցվող բույսերը և ծաղիկները:
Լ.Ն



