Time ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին

պապ ՖրանցիսկTime ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության լրատու Էդվարդ Սնոուդենը:

Մարտին 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ ընտրված 76-ամյա Ֆրանցիսկի տարվա մարդ ճանաչվելու վերաբերյալ չորեքշաբթի առավոտյան հայտնել է Time ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը:

Տարվա մարդ կոչման վերջին հինգ թեկնածուների շարքում ընդգրկված էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Տեխասի Թեյախմության չեմպիոն սենատոր Թեդ Քրուսը, նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Էդիթ Վինձորը:

Անցած տարի այս կոչմանն արժանացել էր նախագահ Բարաք Օբաման, նա 2008 և 2011թթ-ին ևս ճնաչվել է տարվա մարդ:

Նկարագրելով պապ եղած կարճ ժամանակահատվածում Ֆրանցիսկի տրանսֆորմատիվ դերը՝ ամսագրի խմբագիրը հայտնել է, որ համաշխարհային ասպարեզի նոր խաղացողը հազվադեպ է այսքան արագ մեծ ուշադրություն գրավում:

Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոբարդինին այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ սուրբ հայրը հայտնի դառնալու կամ կոչումներ ստանալու նպատակ չունի:

Սակայն եթե տարվա մարդ կոչմանն արժանանալը կօգնի տարածել բոլորի հանդեպ Աստծո սիրո ուղերձը, ապա նա անշուշտ ուրախ կլինի:

 

Վաճառքի է հանվել 24 կարատ ոսկու կտորներ պարունակող շքեղ եղունգների լաք

Boom Boom Pow - Deborah LippmannՀայտնի մատնահարդար Դեբորա Լիփմանը թողարկել է 29 դոլար արժողությամբ 24 կարատ ոսկու կտորներ պարունակող Boom Boom Pow եղունգների լաքը:

Շքեղ լաքը, որի երկրպագուների շարքում ընդգրկված են Լեդի Գագան, Լենա Դանհեմը, Քելի Քլարքսոնը և Սառա Ջեսիկա Պարկերը, արդեն հայտնի աստղերի հավանությանն է արժանացել:

Boom Boom Pow-ն Lippmann –ի միակ եղունգների լաքը չէ, որ թանկարժեք բաղադրիչ է պարունակում: Կարելի է ձեռք բերել նաև ադամանդի փոշեհատիկներով և մանրացված մարգարիտով հագեցված եղունգների լաքեր:

Այս ամենի արդյուքնում բրենդը կանոնավոր օգտագործվում է Valentino, Bulgari և Burberry նորաձևության շոուների ժամանակ:

Ֆիրման նաև ստեղծել է հայտնի մարդկանց անուններով գույներ:

Դրանց շարքում ընդգրկված են Lara’s Theme-ը՝ վառ նարնջագույն կորալի նրբերանգով լաք, որը ստեղծվել է մոդել Լարա Սթոունի օգնությամբ, ինչպես նաև Just Walk Away Renee գլամուրային մուգ կամիր լաքը, որը ի սկզբանե ստեղծվել է Ռենե Զելվեգերի համար:

 

Արամի փողոցի աղմկահարույց գործով «Գապբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման

 Արամի փողոց,բազմաբնակարան շենքԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող  ամբաստանյալ  Գագիկ Պապոյանին այսօր դատապարտեց 9 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն:   Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:    Դատավճռով ամբաստանյալից պետք է  բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը:   Նշենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր  ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:    Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:   Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ՝ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:   Գործով որպես մեղադրյալ ներգրավված էր նաև Սիմոն Աղազարյանը, որի մասով գործի վարույթն առանձնացվել ու կասեցվել էր՝ Ս.Աղազարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:   Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի նա «ռիսկային, նյարդա-հուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:Լուսանկարը՝ Hetq.am-ի:

Անկախ

Առաջիկա օրերին ձյուն կգա

ձյուն, մերկասառույցՈւշադրություն,ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է ձյուն,առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք,ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.70C

Անկախ

Ի հայտ են գալիս նոր խաբվածներ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Համբարձում Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

***
Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց:

 

Ամուսիններին դատաբժշկի ուղեգրեր են տրվել,իրար հարվածելու պատճառով

դատաբժշկի ուղեգրերԴեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն և 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ:
Նարինե Ջ.-ին ևս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Նոր դրվագներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունից

ոստիկանությունՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչև 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երևան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:
Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով և 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

Տիգրան Սարգսյան,Պինկաս ՑուկերմանՀՀ կառավարության լրատվական կենտրոնից Անկախին տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:

Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալահամերգի կազմակերպման հարցը:

***

Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.՝ «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը:
Անկախ

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Փորձագետները առաջարկում են ամանորին ընտանիքի անդամների և ընկերների համար նույն նվերը գնելը

նոր տարվա նվերՓորձագետները առաջարկում են ժամեր շարունակ չմտածել ընկերների համար ամանորյա նվերներ ընտրելիս:

Պարզվել է, որ մարդիկ ավելի ուրախ կլինեին միանման նվերներ ստանալ:

Գիտնականները հայտնում են, որ մեկից ավելի մարդկանց համար նվերներ ընտրելիս մենք չափազանց շատ ենք կենտրոնանում նրանցից յուրաքանչյուրի համար տարբեր իրեր գնելու վրա:

Եվ արդյունքում մենք նրանց համար չենք գնում այն, ինչ նրանք իրոք կցանկանային ստանալ:

Այսինքն՝ չափազանց շատ մտածելով, մենք սխալ նվերներ ենք ընտրում:

Միացյալ Նահանգների հետազոտողները վեց փորձ են կատարել՝ կամավորներին խնդրելով նվերներ ընտրել մեկ և մի քանի մարդկանց համար:

Մեկ մարդու համար նվեր ընտրելիս կամավորները առավելապես ամենագրավիչ նվերն են ընտրել:

Սակայն երկու մարդու համար նվեր ընտրելիս նրանք առավել գրավիչ նվերն ընտրելու փոխարեն՝ առավելապես փորձել են յուրաքանչյուր անձի համար տարբեր իրեր ընտրել:

Ցիցինատիի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ տարբեր նվերներ ընտրելու պարագայում գնորդը առավելապես կենտրոնանում է նրանց առանձնահատուկ լինելը ընդգծելու, ոչ թե առավել անձնականացված իր գնելու վրա:

Ավելին՝ նախկին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նվեր ստացողները հակված են թերագնահատել նվերի արժեքը, նրանք ամբողջապես չեն գնահատում նաև այն ընտրելու համար ներդրված ջանքերը:

Անկախ

Պարսկական ծոցի երկրները համատեղ ռազմական հրամանատարություն կստեղծեն

DESERT STORMԾոցի վեց արաբական երկրները Քուվեյթում կազմակերպված գագաթնաժողովի ժամանակ համաձայնվել են միասնական ռազմական հրամանատարություն ստեղծելու շուրջ՝ այդ կերպ ճանապարհ հարթելով անվտանգության ավելի ամուր համակարգ ստեղծելու համար, քանի որ նրանց տարածաշրջանային հակառակորդ Իրանը ազդեցության շրջանակները մեծացնելու քայլեր է ձեռնարկում:

Քուվեյթ պաշտոնական լրատվական գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ ռազմական համագործակցությունը Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների արդեն համաձայնեցված մի շարք նախաձեռնություններից մեկն է:

Հայտարարության մեջ նշված չէ, թե երբ է ստեղծվելու հրամանատարությունը, ինչ կառուցվածք է ունենալու:

Սաուդյան Արաբիան և Ծոցի մյուս երկրները զգուշանում են տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացունից: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը անցած շաբաթ այցելել է Ծոցի վեց երկրներից չորսը՝ փորձելով հարաբերությունները լավացնել նրանց հետ:

Ծոցի համագործակցության խորհրդի մեջ ընդգրկված են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը և Միացյալ Արաբական Էմիրությունները:

 

Անկախ

 

Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի փոխվարչապետ Զիյադ Բահա Էդդինի հետ

678. Ambassador Melkonyan met Minister of International Cooperation of Egypt 11.12.2013Դեկտեմբերի 10-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց այդ երկրի փոխվարչապետ, միջազգային համագործակցության նախարար Զիյադ Բահա Էդդինի հետ:

Քննարկվեցին ներկա փուլում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Այդ առումով կարևորվեց հայ–եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Դեսպան Մելքոնյանը փոխվարչապետին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթությունները և ներդրումային հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական ավանդական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի հասարակական, տնտեսական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը:

 

Դոլարը շարունակում է իջնել

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԴեկտեմբերի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.69 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:

Միշել Օբաման խանդել է Բարաք Օբամային Դանիայի վարչապետի պատճառով

obamaՀարավային Աֆրիկայի լեգենդար առաջնորդ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը մոտ 90 երկրի պետության և կառավարության ղեկավարներ են մասնակցել: Արարողության ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթի մտերմիկ շփումները:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Աֆրիկայում արված լուսանկարներից երևում է, որ ամուսնու կողքին նստած Միշել Օբաման դժգոհ է եղել Բարաք Օբամայի և դանիացի վարչապետի այս մտերմությունից: Այնուհետև Միշել Օբաման, չթաքցնելով իր խանդը, նստել է ամուսնու և շիկահեր վարչապետի մեջտեղում:

 

Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երևանում չեն հանդիպի

արման սաղաթելյանՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերի իր էջում  գրել է, որ Սերժ Սարգսյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպում պլանավորված չէ և չի լինելու:

«ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- գրում է Սաղաթելյանը:

Անկախ

Օրինագիծ`“Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին”

Զիյաֆեթ ԱսքերովԲաքվում լուրջ աշխատանքներ են տարվում “Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին” օրինագծի մշակման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է Միլլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Օրինագծի նախագծմամբ զբաղվող Ասքերովը ընդգծել է, որ այդ փաստաթուղթը շուտով պատրաստ կլինի: “Նորկայում քրեական օրենսգրքում կա նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հատուկ դրույթ, որն աշխատում է: Սակայն այս օրենքը կունենա առանձնահատուկ նշանակություն”,-ասել է նա:

Նշենք, որ այս օրինագիծը Միլլի մեջլիսի քննարկմանն էր ներկայացվել դեռևս աշնան սկզբին, ինչը ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը:

«Նաիրի» կինոթատրոնում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Ամենակարճ օր» ֆրանսիական կարճամետրաժ կինոյի տոնը

«Ամենակարճ օր»,կարճամետրաժ կինոՀայաստանը 2012 թվականից միացել է Ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին։ Երեւանում արդեն երկրորդ անգամ հայ կինոսիրողները հնարավորություն կունենան շփվելու ֆրանսիական կինոյի բազմազանությանը, գույնին ու նորարարական մտքին։ «Նաիրի» կինոթատրոնում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Ամենակարճ օր» ֆրանսիական կարճամետրաժ կինոյի տոնը։ Ֆրանսիական կինոյի այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողները Հայաստանի եւ Ֆրանսիայի կինոկենտրոններն են։ Ֆրանսիական կարճամետրաժների ցուցադրությունը Հայաստանում իրականացվում է երկկողմ համագործակցության համձայնագրի շրջանակներում։
«Ամենակարճ օր» փառատոնը խորհրդանշում է ձմեռվա գիշերահավասարի, տարվա ամենակարճ օրը՝ դեկտեմբերի 21-ը։ Կարճամետրաժ կինոյի տոնը ներառում է 1-59 րոպե տեւողությամբ բոլոր ժանրերի ֆիլմերը:
Այս փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում ամեն տարի հանրային վայրերում ցուցադրվում են հարյուրավոր ֆիլմեր։ Աշխարհի հինգ տասնյակից ավելի երկրներ արդեն միացել են այս կինոծրագրին։ Ամեն տարի մասնակիցների թիվը մեծանում է։ Բոլոր երկրների համար ֆիլմերը ընտրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության» ֆիլմադարանից, եւ քանի որ Հայաստանում այս հաստատությունը գրասենյակ չունի, ուստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հետ համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով։ Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիայի արտգործնախարարության մշակութային օպերատոր`Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիայի ազգային կինոյի և անիմացիայի կենտրոնը եւ Կարճամետրաժ կինոյի գործակալությունը։
Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, մայրաքաղաքի բուհերում եւ համայնքներում, ՀՀ մարզերում:
Տասն օր հիշյալ վայրերում (դեկտեմբերի11-21-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի անվճար ցուցադրություններ: Իսկ չթարգմանված և համր ֆիլմերը դեկտենբերի 14-ից-21-ը հնարավոր է դիտել առցանց՝ www. alliancefr.am կայքում։

Անկախ

Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնվել է թուրք դիվանագետ Ահմեդ Ուզյումջուին

nobel Երեկ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանձնվել է Նոբելյան խաղաղության մրցանակը: Նոբելյան կոմիտեի որոշմամբ՝ այս տարի մրցանակը տրվել է ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝  Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնվել է Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության գործադիր տնօրեն, թուրք դիվանագետ Ահմեդ Ուզյումջուին: Հայտնի է, որ Նորվեգիայի թագավորն ու թագուհին անձամբ են շնորհավորել Ուզյումջուին այս պատվավոր մրցանակը ստանալու առիթով:

Անկախ

«Գեզի» այգու ցույցերը Թուրքիայի տնտեսությանը 18 մլդ լիրայի վնաս են հասցրել. Թայիփ Էրդողան

Թայիփ Էրդողան Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այս տարի երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերը Թուրքիայի տնտեսությանը 18 մլդ լիրայի վնաս են հասցրել: Էրդողանի խոսքերով՝ տարվա կեսերին Թուրքիայի տարբեր քաղաքներում տարածված բողոքի ակցիաները բացասաբար են ազդել երկրի տնտեսության վրա:

Նշենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում Թաքսիմի «Գեզի» այգու համար սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ելույթների: Թուրքիայի մոտ 79 շրջաններում երեք շաբաթ շարունակ ցույցերին մասնակցել է մոտ 2,5 մլն մարդ: Ոստիկանության կիրառած ուժի հետևանքով 4,9 հազար քաղաքացի ձերբակալվել է: