Եթե ԱԶԿ-ին թույլ տան, ապա կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Յուսուֆ Հալաչօղլու

Յուսուֆ ՀալաչօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով ՍԾՏՀ-ի հերթական նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ նշել էր, որ «1915 թվականի տեղահանությունը անմարդկային էր»: Ահա թուրք ազգայնական, Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, հայտնի թուրք կեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն քննադատությամբ է հանդես եկել Դավութօղլուի և ԱԶԿ կուսակցության ղեկավարության հասցեին: Հալաչօղլուն հայտարարել է, թե «եթե ԱԶԿ-ն հանրային կարծիքը հաշվի չառնի, ապա կընդունի Հայոց ցեղասպանությունը»: Հալաչօղլուն նաև նշել է, թե Դավութօղլուի այս հայտարարությունը միջազգային ասպարեզում Թուրքիային շատ բարդ դրության մեջ է դնելու:

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ իր աշխատություններով հայտնի Մեհմեդ Փերինչաքն էլ, խոսելով նույն հարցի շուրջ, նշել է, թե «Դավութօղլուի ասածները իրականության հետ ոչ մի կապ չունեն»:

Հայկական հարցով զբաղվող թուրք ուսանողների ցուցակագրման խնդիրը հասել է թուրքական խորհրդարան

 Սեզգին ԹանրըքուլուԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքական պատմագիտական ընկերությունը պահանջել է տրամադրել Հայկական հարցող զբաղվող մագիստրոս և ասպիրանտ ուսանողների անունները, գիտական հետազոտության թեմաների վերնագրերն ու կոնտակտային տվյալներ: Ահա «Gerçek gündem» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի Ժողովրդա-հանրապատական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն թուրքական խորհրդարանում այս թեմայով հարց է ուղղել վարչապետ Էրդողանին՝ պահանջելով պարզաբանել մամուլում հայտնված լուրերը:

2014 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքը նավթ կմատակարարի Թուրքիա

նավթամուղՀյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար պետության կառավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզային առաջիկա շաբաթների ընթացքում Քրդական ինքնավար պետությունից նավթ կմատակարարվի Թուքրիա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Ներկայում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, որոնք տևեցին մեկ ու կես տարի: Նավթի արդյունահանումը կսկսվի տեխնիկական ստուգումից հետո: Այն խողովակաշարը, որով հասնելու է նավթը Հյուսիսային Իրաքից Թուրքիա, արդեն համարյա պատրաստ է: Նավթի մատակարարման մասին պայմանագիրը արդեն ստորագրված է և կողմերը պարտադրված են այն իրականացնել: Այս պահին միայն տեխնիկական խնդիրներ կան, ինչը ժամանակի հարց է»,-ասել է մամլո-քարտուղար Սեֆին Դեզային:

Անկախ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թեթև ավտովթարի է ենթարկվել

 Անգելա ՄերկելԳերմանիայի պաշտոնյաների տեղեկություններով՝ կանցլեր Անգելա Մերկելը ավտովթարի է ենթարկվել Բեռլինի մոտակայքում գտնվող մայրուղու վրա, տուժածներ չկան, միայն թեթև նյութական վնաս է հասցվել:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ Բեռլինի բնակչի մեքենայի հայելիները և կանցլերի մեքենան բախվել են կիրակի օրը՝ կեսօրին: Սակայն վթարի պատճառը պարզ չէ:

Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերթը հայտնել է, որ այս թեթև վթարը կանցլերի վարորդի պատճառով չի եղել:

Մերկելը, որի երրորդ երդմնակալությունը տեղի կունենա երեքշաբթի օրը, հանգիստ տեսք ուներ վթարից ժամեր անց Բեռլինում կազմակերպված միջոցառման ժամանակ:

 Անկախ

Սերժ Սարգսյանը ծաղրում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև Եվրոպային. ադրբեջանցի քաղաքագետ

Մուբարիզ ԱհմեդօղլուԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Թուքրիայի արտգործնախարարի Երևան կատարած այցը, նշելով, որ այն լիովին բացահայտեց Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Նրա խոսքերով՝ չմնաց ոչ մի վիճելի հարց, Թուքրիայի արտգործնախարարի այցը շոկի մեջ գցեց հայերին: «Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Աբդուլահ Գյուլի Հայաստան կատարած այցից հետո, մի շարք թուրք պաշտոնյաներ ևս այցելեցին Հայաստան: Դավուօղլուի այցը ցույց տվեց, որ 2009 թվականից հետո Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ դարձել է ավելի ագրեսիվ»,-նշել է Ահմեդօղլուն:

Թուրքական «Հաբերլերը» հայտնում է, որ ադրբեջանցի քաղաքագետը ասել է նաև, թե Սերժ Սարգսյանը ցուցադրաբար հրաժարվեց հանդիպել Դավութօղլուի հետ: «Սա այն Սարգսյանն է, որը 2013 թվականին 7-8 անգամ Եվրոպայում և այլ տեղերում պահանջում էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանները բացելու համար`փոխարենը պայման դնելով Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին: Սարգսյանը ծաղրում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև Եվրոպային»,-ասել է Ահմեդօղլուն:

Իրաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

Իրաք, պայթյուն,զոհեր, վիրավորներԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաղդադում այսօր երկու խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Էլ Նահդա թաղամասում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: Ականապատ երկրորդ մեքենան պայթել է առաջին պայթյունից րոպեներ անց տեղի է ունեցել մեկ այլ թաղամասում՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ:

Նշենք, որ այս տարին Իրաքի համար դարձավ ամենաարյունալին վերջին 5 տարիների ընթացքում, քանզի գրեթե ամեն օր տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների և խաղաղ բնակչության հետևանքով զոհվել է շուրջ 8 հազար իրաքցի:

Անկախ

Ձմեռ պապի հագուստով հազարավոր մարդիկ դուրս են եկել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներ (լուսանկարներ)

Santa-Con2Լոնդոնի ոստիկանությունը Ձմեռ պապի հագուստով հազարավոր զվարճասերների քայլերթի ժամանակ ձերբակալել է երեք մարդու:

Համաշխարհային SantaCon ֆլեշ մոբի համար մարդիկ Ձմեռ պապի հագուստով դուրս են գալիս փողոցներ զվարճանալու: Այս հավաքույթը նախկինում քննադատվել էր՝ զվարճասերների հարբեցողությամբ զբաղվելու պատճառով:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ Սանտայի օգնական 80 էլֆ են տեղափոխել բաժանմունք:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ այս տարվա SantaCon-ի որևէ մասնակից չի ձերբակալվել:

Տոնական այս հավաքույթը կազմակերվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն սկսել են տոնել իննսունականների սկզբներին:

Շաբաթ օրը տոնակատարության հարյուրավոր մասնակիցներ են դուրս եկել նաև Կանադայի Վանկուվեր քաղաքի փողոցներ:

SantaCon-ը, որը նախկինում կոչվում էր Santarchy, առաջին անգամ կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյում 1994թ-ին:

Այժմ այն կազմակերպվում է աշխարհի 44 երկրների ավելի քան 300 քաղաքներում:

Այս հավաքույթին մասնակցող Սանտաները երգում են, նվերներ բաժանում և նույնիսկ անծանոթ մարդկանց թույլ են տալիս նստել իրենց ծնկներին:

Այս ընթացքում Ուելսի Բրիջենդ քաղաքում 1,300 էլֆերի մասնակցությամբ հավաքույթը իր մասնակիցների թվով անցել է կրկին նույն քաղաքի սահմանած նախորդ ռեկորդը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարի 1,200 էլֆերի մասնակցությամբ:

Բրիջենդը երկու տարի առաջ անցել էր Նյու Յորքի սահմանած ռեկորդը և մինչ այսօր պահպանում է այն:

 Անկախ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կգնի HRADF-ի 66%-ը

Ադրբեջան, HRADԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) դեկտեմբերի 17-ին Հունաստանի Պետական գույքի կառավարման ֆոնդի (Hellenic Republic Asset Development Fund, HRADF) հետ պայմանագիր կստորագրի` հունական DESFA գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 66%-ի ձեռք բերման մասին:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, փաստաթուղթը կստորագրվի Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած պատվիրակության`Ադրբեջան կատարվելիք այցի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Պատվիրակության կազմում են նաև Հունաստանի էներգետիկային նախարարը և այլ պաշտոնատար անձիք, այդ թվում նաև HRADF-ի նախագահը:
Նշենք, որ 2013թ.-ի հուլիսի 31-ին HRADF-ն հավանություն էր տվել SOCAR-ի կողմից DESFA-ի` 400 մլն եվրո արժողությամբ 66% բաժնետոմսերը ձեռք բերելուն:

Անկախ

Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները».Վազգեն Մանուկյան,տեսանյութ

վազգենՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։

«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:

«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]… և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։

«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։

Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:

«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Երևանում տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև, որի մանրամասները Անկախ-ը ներկայացրել էր Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցում:


Անկախ

Մայլի Սայրուսի երկրպագուն իր ամբողջ մարմինը պատել է երգչուհու 22 դաջվածքներով,լուսանկարներ

Կարլ ՄքՔոյդ,Մայլի Սայրուս, դաջվածքՄայլի Սայրուսի երկրպագուներից մեկը իր ամբողջ մարմինը պատել է փոփ երգչուհու դաջվածքներով:

40-ամյա Կարլ ՄքՔոյդը 2009թ-ից ի վեր երգչուհու լուսանկարները հավաքելուց և նրա բոլոր հարցազրույցները դիտելուց հետո՝ իր թևերի, իրանի, ձեռքերի և ոտքերի վրա դաջել է աստղի 22 դիմանկարներ, երգերի բառեր և մեջբերումներ:

ՄքՔոյդը Sun-ին հայտնել է, որ աստղի նկատմամբ իր սևեռուն գաղափարները որևէ դեր չեն խաղացել 2011թ-ին իր ամուսնալուծության մեջ, սակայն նշել է, որ իր կնոջ կարծիքով իր հետաքրքրվածությունը մի փոքր տարօրինակ է եղել:

21-ամյա երգչուհին հայտնել է, որ ինքը լսել է Կարլի մասին, սակայն նրա կենտրոնացումից ինքը այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես իրեն քծնում են:

ՄքՔոյդը նշել է, որ ինքը երգչուհու նկատմամբ իր սևեռուն գաղափարների համար ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կարիք ունի:

 

Անկախ

 

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:


Եղվարդի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչև 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Հայ-իրանական քաղաքական խորհրդակցություններ Թեհրանում

շավարշ քոչարյան     Դեկտեմբերի 15-ին Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով Թեհրան այցելեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

       Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:

Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:

Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծեց հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:

Շավարշ Քոչարյանը փոխանցեց նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:

 

Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

օլանդՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Ռուսաստանում կազմակերպվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում:

Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել էր Օլիմպիական խաղերը, իսկ երբ Ֆաբիուսին հարցրել են Օլանդի մասնակցության վերաբերյալ, նա պատասխանել է, որ մինչ այժմ նախատեսված չէ, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն այդ խաղերին:

Ֆաբիուսը հետագա բացատրություններ չի տվել այդ կապակցությամբ:

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանը մեծապես քննադատվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների և այս տարվա սկզբին ընդունված նույնասեռականության պրոպագանդայի օրենքի պատճառով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սերժ Սարգսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

Անկախ

Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

ձերբակալությունԴեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի  /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:

 

Անկախ

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԴեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը և «ԳԱԶ-322132-206»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես C 180»   մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին ժ.15.40-ի սահմաններում Հուշակերտ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2106»  և  «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կոթի գյուղի սկզբնամասում բախվել է գազատար խողովակի, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երեք գողություն բացահայտվել է

ձերբակալությունՕգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռևս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր գողանալու մասին:
Դեկտեմբերի 15-ին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. աշնանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մուտք է գործել մի չբնակեցված բնակարան և գողացել  ջեռուցման կաթսա և մարտկոցներ` պատճառելով մոտ 481.000 դրամի նյութական վնաս:
***
Դեկտեմբերի 15-ին  նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է մեկ այլ չբնակեցված բնակարան և գողացել ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 464.500 դրամի նյութական վնաս:
***
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ռոբերտ Մ.-ն 2012 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է ևս մեկ չբնակեցված բնակարան և գողացել   ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 475.000 դրամի նյութական վնաս:
Ռոբերտ Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն: