Կանաչն ու կապույտը` նորաձևության գագաթնակետ Ինչ են թելադրում համաշխարհային միտումները

hagustԱմեն տարի փոխվում են նորաձևության միտումները, և համաշխարհային դիզայներները փորձում են: Ասում են` հմայիչ է այն կինը, որը գեղեցիկ, խնամված արտաքին ունի: Կանայք ձգտում են նաև իրենց անհատականությունն ընդգծել հագուստի և զանազան աքսեսուարների միջոցով:

Մեր երկրի դիզայներներն ու ոճաբանները սովորաբար նոր միտումներին հետևում եմ համաշխարհային հարթակներից, քանի որ Հայաստանը աշխարհին նորաձևություն թելադրող երկրներից չէ: Ֆրանսիացի և իտալացի դիզայներներն արդեն հասցրել են հետևություններ անել, թե Կապույտ փայտե ձիու տարում, որ գույներն են նորաձև, այդ թվում նաև հագուստի տարրերն ու սանրվածքները:
նորաձևությունՔանի որ ձիու տարի է, նախ և առաջ կանանց խորհուրդ է տրվում ոճային փոփոխություններ մտցնել, ամենևին չկաշկանդվել և մի փոքր կերպարանափոխվել: Նույնաձև երևալը միշտ չէ, որ գեղեցիկ ու հետաքրքիր է: Ինչպես նշում է”ՙԱտեքս”նորաձևոթյան կենտրոնի դերձակ-մոդելյոր Ժենյա Նազարյանը, այս տարի կնոջ պահարանում պետք է գերիշխեն կաշվե աքսեսուարները` գոտի, տարբեր վզնոցներ, մազակալներ, փայտե բիժուտերիա, կովբոյի գլխարկ, և ամազոնուհու կերպարի մի քանի տարրեր: Դրանք կարելի է ժամանակ առ ժամանակ համադրել տարբեր հագուստների հետ:
Հիմնական գույներն են կապույտի և կանաչի բոլոր երանգները: Կապույտը խորհրդանշում է կազմակերպվածություն, ֆանատիզմ, համարձակություն, իդեալիզմ, հոգևոր ուժ, խաղաղություն, երևակայություն, իմաստություն և լռություն: Երեկոյան զգեստները, բացի կապույտի և կանաչի երանգներից, կարող են լինել նաև մանուշակագույն: Բավական նորաձև են նաև պաստելային, ծովային ալիքների երանգներն ու մոխրագույնը: Այս տարի առաջնային են բնական կտորները:

Ամանորի երեկոյան աշխատեք ցնցող տեսք ունենալ և մի վախեցեք մի փոքր արտառոց երևալուց: Բացի հագուստի համապատասխան գունային երանգներից, կարևոր է դրանց մի փոքր երևակայություն հաղորդելը: Էլեգանտ ու ինքնատիպ երևալու համար նվազագույնի հասցրեք արհեստական տարրերի համադրումը:

Նորաձևության փորձագետ Արմեն Գալյանն Ամանորի երեկոյան խորհուրդ է տալիս կանանց հագնել կարմիր զգեստ. ըստ նրա` այդ գույնը միշտ տրենդային է, արդիական և տոնական: Որպես այլընտրանքային տարբերակ` փորձագետն առաջարկում է հագնել փայլուն զգեստներ և առաջնահերթությունը տալ արծաթագույնին, ոսկեգույնին և պողպատագույնին, որոնք համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին: Դրանք կարող են տարբեր ոճերի լինել, ինչպես երեկոյան, այնպես էլ կոկտեյլային: Իսկ թավշա զգեստները, ըստ նրա, էլ ավելի շքեղ են և ազնվական: Այս սեզոնի հավաքածուներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մուգ կանաչ, կապույտ, մանուշակագույն և գինեգույն թավշյա զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում զարդերի շքեղությունը:

Դիմահարդարումը չպետք է շատ արտահայտված լինի և բնական երանգներից շատ չտարբերվի: Նորաձև են մի կողմի վրա սանրված կամ ընդհանուր օղակի մեջ հավաքված վարսերը` առանց այլևայլ աքսեսուրաների: Ինչ վերաբերում է համաշխարհային միտումներին, ապա եթե Ամանորի գիշերը որոշել եք այլ վայրում անցկացնել, ցանկալի է, որ երեկոյան զգեստ ընտրեք սև կամ դեղին, ոսկեգույն երանգներով: Վարսերը պետք է բաց թողնել, էլեգանտ երևալու համար` չպետք է հավաքել, իսկ եթե երկար մազեր չունեք, ապա գոնե այդ օրը կեղծամ կրեք, երկար մազերը ձեզ հաջողություն կբերեն: Կոշիկ ընտրելիս համադրեք այն երեկոյան զգեստի երանգների հետ և աշխատեք, որ այն բարձրակրունկ լինի: Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել բնության գրկում կամ քաղաքից դուրս` այլ միջավայրում, ապա տոնական հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն արդեն դուրս են մղվում: Ընտրեք մարմինն ընգծող որևէ երկար հագուստ` կովբոյի երկարաճիտ կոշիկներով: Օգտագործեք կաշվե իրեր և հավատացեք, որ ձեր կերպարը Ձիու կողմից անտեսված չի մնա: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը դիմավորել, ապա գեղեցիկ կլինի թեթև, թափանցիկ և ռոմանտիկ հագուստը, հատկապես` կարված բնական կտորներիցª մետաքսից, թավշից և բրդից:

Քանի որ Ձին ազնվազարմ է, ձեր հարդարանքի մասին պետք վաղ մտածել և մանրակրկիտ ու ճիշտ ընտրել հագուստը, դիմահարդարումն ու արդուզարդը: Կարելի է ողջ տարվա ընթացքում ըտրել նաև հագուստներ բնական մարմնագույնի երանգներով: Կիպ հագուստը լիովին ընդգծում է կնոջ կազմվածքը և շքեղություն հաղորդում: Ցանկալի է կիսաշրջազգեստ հագնել` առավել արտահայտիչ դարձնելու համար ձեր ոտքերը: Ներքնազգեստ ընտրելուց ևս նախընտրությունը տվեք ատլասին և թավիշին: Եթե ռեստորան այցելելիս չցանկանաք կապույտ կամ կանաչ երանգներով երեկոյան զգեստ հագնել առավել արտահայտիչ չերևալու համար, ապա խորհուրդ է տրվում դասական սև կիսաշրջազգեստ հագնել` թավշե շարֆի հետ, ինչը նույնպես շատ նորաձև է:
Էքստրավագանտ ոճը նախընտրող կանանց խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել բնական կաշվե հագուստով: Ներդաշնակ կլինեն լայն գոտիներով տաբատները կամ կիսաշրջազգեստերը:
Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում պահպանել տարվա տրենդային գույները և հագնել մուգ կապտավուն երանգների դասական կոստյումներ, փողկապ ընտրելիս էլ նախապատվությունը տալ կապույտ, կանաչ երանգներին:

մատնահարդարում, եղունգներՄատնահարդարում

Ինչ վերաբերում է խնամքին և նորաձև երևալու միտումներին, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև եղունգներին: Նորաձև են բնականին մոտ եղունգները:
Այս տարի արդիական են օվալ և նշաձև ձևավորված եղունգները` կարճ և միջին երկարությամբ: Իսկ սուր և քառակուսի ձևավորված եղունգների մասին կարող եք այլևս չմտածել, եթե ցանկանում եք լինել նորաձև: Գերիշխող գույները կլինեն ալ կարմիրը` իր բոլոր երանգներով, իսկ մուգ գինու երանգները կլինեն նորաձևության գագաթնակետը: Ձմեռային սեզոնին և գալիք աշնանը նորաձև կլինեն սմբուկի, սալորի, շագանակագույնի և սևի երանգները:

Ամանորյա հանդերձանքը լավագույնս կլրացնեն կաշվե և թավշե աքսեսուրաները, կանացի փոքրիկ պայուսակները և լայն ու մետաղե ապարանջանները: Դրանք կարելի է կրել բավական վառ գույներով արտահայտված հագուստի պարագայում:

Լ.Ն

 Անկախ

Երկու նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

 գիրք, Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է երկու նոր աշխատություններ։ Մասնավորապես, լույս է տեսել Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն.” Որոշումների ընդունման ու իրականացման մեխանիզմները” աշխատությունը։ Հրատարակվել է նաև Նարինե Մարգարյանի “Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)” աշխատությունը։

Անկախ

Թայիփ Էրդողանը դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Թայիփ ԷրդողանԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոչ է արել միջազգային դիվանագիտական պատվիրակություններին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին: Վարչապետի խոսքերով՝ եթե միջազգային պատվիրակությունները շարունակեն խառնվել երկրի ներքին գործերին, ապա նա ստիպված կլինեն դիվանագիտական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի նրանք հեռանան Թուրքիայից: Էրդողանը նաև նշել է, որ վերջին իրադարձությունների ետևում կանգնած են ներքին և արտաքին ուժերը, որոնք դեմ են Թուրքիայի վերածննդին: Ոչ մեկ չի կարող թուլացնել Թուրքիայի Հանրապետությունը»,-հայտարարել է վարչապետը: Էրդողանի խոսքերով՝ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պարզաբանի վերջին իրադարձությունների պատճառը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն կոռուպցիոն սկանդալից հետո հանդիպել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հետ:

 Անկախ

Ֆեթուլլահ Գյուլենը կոռուպցիոն սկանդալի պատճառով զայրացել և անեծքներ է արտասանել (տեսանյութ)

Ֆեթուլլահ Գյուլեն,կոռուպցիոն սկանդալԱյսօր թուրքական մամուլում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բավական մեծ ազդեցություն ունեցող կրոնական գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ելույթ է ունենում կապված երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ: Գյուլենը, զայրացած երկրում կատարվող զարգացումների պատճառով, հետևյալ անեծքներն է արտասանել. «Գողերին պատժելու փոխարեն նրանք պատժում են նրանց, ովքեր բացահայտում են գողերին: Թող պատժի նրանց Ալլահը: Թող Ալլահը կրակներ թափի նրանց տների վրա»:

Այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվեցին Էրդողանին մոտ կանգնած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ և անվանի գործարարներ, մեծ թվով փորձագետներ և վերլուծաբաններ տեղի ունեցածը որակեցին որպես վարչապետ Էրդողանի և Գյուլենի միջև սկսված ակնհայտ պայքար: Հետաքրքրական է, որ Էրդողանը անպատասխան չթողեց իրեն հասցված հարվածը՝ դիմելով հակաքայլերի: Վարչապետը հետևողականորեն սկսեց մաքրել ոստիկանությունում, դատախազությունում և ֆինանսների նախարարությունում աշխատող Գյուլենի մարդականց:

 Անկախ

Հանրապետության որոշ շրջաններում` Վայքում և Եղեգնաձորում թույլ ձյուն է տեղում

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունըԱնկախին տեղեկացնում է, որ

դեկտեմբերի 21-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Վայքում և Եղեգնաձորում թույլ ձյուն է տեղում:

 

Աշոցքի, , Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Շվեդիայում կրկին այրել են ամանորյա ծղոտե այծը

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծՇվեդիայում վանդալները 27-րդ անգամ այրել են ամանորի ոգին խորհրդանշող ծղոտե հսկայական այծը:

Անհայտ հանցագործները հարձակվել են Ստոկհոլմից 150 կմ հեռավորության վրա գտնվող Եվլե քաղաքում գտնվող 13 մ բարձրություն ունեցող և 3,6 տոնա կշռով ծղոտե այծի վրա:

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծԾղոտե այծը դարերի վաղեմություն ունեցող սկանդինավյան խորհրդանիշ է, որը նախկինում որպես նվերներ բաժանող փոխարինում էր Սանտա Կլաուսին:

Քաղաքի հրապարակում հսկայական ծղոտե այծ կանգնեցնելու սովորույթը սկսվել է 1966թ-ից: Այդ ժամանակից ի վեր վանդալները այծը այրել են 27 անգամ:

Անկախ

Նիգերիայում ընդհանուր պսակադրության արարողությամբ ամուսնացել է 1,000 մահմեդական զույգ

Նիգերիա,պսակադրություն, մահմեդական զույգՀինգշաբթի օրը Նիգերիայի ավելի քան 1,000 մահմեդական զույգեր ամուսնացել են կայուն ընտանիքների ստեղծմանը նպաստող կառավարության կազմակերպած ընդհանուր պսակադրության արարողությամբ:

Քաղաքի կենտրոնական մզկիթում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ամուսնալուծված 1,111 կանայք և նույնքան թվով տղամարդիկ, որոնց մեծ մասը նույնպես նախկինում ամուսնացած է եղել:

Ընդհանուր պսակադրության ծրագիրը կառավարությունը և շարիաթի օրենքներով առաջնորդվող ոստիկանությունը ստեղծել են իրենց նկարագրությամբ՝ ամուսնալուծության համաճարակը մեղմելու նպատակով:

Ոստիկանության ղեկավար Ամինու Դաուրավան հայտնել է, որ ծրագրի միջոցով 18 ամսվա ընթացքում արդեն 4,461ամուսնություն է իրականացվել:

Այս ծրագրի շրջանակներում կառավարությունը վճարում է հարսնացուի ավանդական գինը, հարսնացուներին կահյուք և բիզնես սկսելու համար որոշակի գումար է տրամադրում:

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտությամբ եզրափակեց տարին

ՀՄ221286851373746587Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», տխուր նոտայով եզրափակեց 2014-ի մրցաշրջանը: Այն Գերմանաիայի առաջնության հերթական`17-րդ տուրի խաղում 1:2 հաշվով զիջեց Բեռլինի  «Հերտային»: «Բորուսիան» խաղում էր տանը: Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Ընդ որում, հյուընկալողները բացեցին հանդիպման հաշիվը, սակայն ոչ միայն հաջողությունը չկարողացան զարգացնել, այլև, պաշտպանությունում թույլ տված կոպիտ սպալների պատճառով, պարտվեցին:

«Բորուսիան» վաստակած 32 միավորով  Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ  միասին բաժանում է 3-4-րդ տեղերը: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բայերը» ունի 37 միավոր: Աղյուսակը գլխավորում է «Բավարիան»` 44 միավոր: Առաջատարը ևս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մխիթարյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2014-ի հունվարի 24-ին: Այն առաջնության 18-րդ տուրում կմրցի «Աուգսբուրգի» հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Հերտա»՝ 1:2

Մարկո Ռոյս, 7 – Ադրիան Ռամոս, 23, Սամի Ալագուի, 45

Պապը Հռոմի 2,000 ներգաղթյալների ամանորյա նվերներ է բաժանել

Պապ, ներգաղթյալներ,ամանորյա նվերներՊապ Ֆրանցիսկը ամանորյա նվերներ է բաժանել Վատիկանի մոտ գտնվող ապաստարանում բնակվող 2,000 ներգաղթյալների:

Նվերի փաթեթում ներառված են եղել պապի ստորագրությամբ ամանորյա բացիկներ, նախօրոք վճարված միջազգային զանգերի քարտեր և Հռոմի մետրոյով մեկ օր անվճար երթևեկելու քարտեր:

Նվերները ներգաղթյալներին բաժանած անձանցից մեկը Catholic լրատվական գործակալությանը հայտնել է, որ Բենեդիկտոս XVI-ը ևս օգնում էր կարիքավորներին, սակայն նրա նախաձեռնությունները Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը երբեք չէր հրապարակում:

Պապ Ֆրանցիսկը նաև սիրողական մի հոլովակ է նկարահանել, որտեղ գովաբանել է այն աղքատներին, որոնք աղբակույտերից վերամշակվող նյութերը հավաքում և կրկին վերաշրջանառման մեջ են դնում:

Նա նշել է, որ նրանց աշխատանքը պատվաբեր է և լավ է շրջակա միջավայրի համար:

 Անկախ

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Հայաստան, ՏՏ բնագավառ,Տիգրան ՍարգսյանԵրևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է:«Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:
Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:
***
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

 Անկախ

Մանկավարժականի Կուլտուրայի ֆակուլտետում «ուրախ մրցանակաբաշխություն» էր

DSC05463Դեկտեմբերի 20-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տիրեց տոնական տրամադրությունը և լրագրողական մթնոլոտը: Ելույթ էին ունենում հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողները՝ «Ամանորյա ուրախ մրցանակաբաշխություն» միջոցառմամբ:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, հեռուստալրագրություն 2-րդ կուրսի ուսանող  Արթուր Գասպարյանը նշեց, որ նախապես իրենց կուրսում անցկացվել է քվերակություն ու առաջարկվել են անվանակարգեր, նման կերպ ցանկացել են հետաքրքիր միջոցառում կազմակերպել: Կես կատակ, կես լուրջ մրցանակներ հանձվեց ուսանողներին: Մրցանակաբաշխության արդյունքում պարզ դարձան կուրսի այս տարվա լավագույն լրագրողները, ամենանորաձևը, ամենաժպտերեսը, ընկերասերը, բանաստեղծ-մտածողը, ասպետը և այլն:

Միջոցառումն ավելի տոնական ու երաժշտական դարձրին Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի սաները՝ երաժշտական պրոդյուսեր Նատալի Քարամյանի գլխավորությամբ:

Մանկավարժական, Կուլտուրայի ֆակուլտետ, «ուրախ մրցանակաբաշխություն»  Միջոցառման մասնակիցները ներկաների հետ միասին վերհիշեցին և վերապրեցին մանուկության և երիտասարդ տարիների հաճելի հիշողությունները` համապատասխան կատարումների միջոցով:  Նրանք ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուրի գիտակցության մեջ մնում են մանկական երազանքներն ու խենթությունները. և որ ոչինչ երբեք չի կարող փոխել մանկության հեքիաթը:

Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին և կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանին ուսանողները հանձնեցին շնորհակալագրեր՝ միշտ իրենց կողքին լինելու և աջակցելու համար:

Դիանա Մարկոսյանի համոզմամբ կուրսը միասնական է, նրանք ջանք չէին խնայել օրը հիասքանչ դարձնելու համար, հիանալի ու կազմակերպված հետաքրքիր միջոցառում էր:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ.Նժդեհին

100_2545Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախևառաջ միտված է երիտասարդությանը։ Նա նշեց, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժևորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։ «Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել և ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը և մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով»,- նշեց  Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, և դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաև հորդորեց երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։ Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետևի հայ երիտասարդությունը։

Երգիչ Արսեն Համբարյանը կատարեց սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական համարեց Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արևադարձի օրն է, որից հետո Արևը վերածնվում է։ «Պատահական չէ նաև նրա մահվան ձևը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երևանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երևանում չկնքի իր մահկանացուն և Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա»,- նշեց Արսեն Համբարյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին Գ. Նժդեհի կյանքի և գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտեցին նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։

 

Չինաստանում կինը 19 դպրոցական երեխայի թունավոր յոգուրտ է բաժանել

yogurtՍինխուա լրատվական գործակալության տեղեկություններով՝ այս շաբաթ կենտրոնական Չինաստանում թունավոր յոգուրտ ուտելուց հետո տասնինը դպրոցական երեխա է տեղափոխվել հիվանդանոց:

Հիվանդ երեխաներից երեքի վիճակը ծանր է եղել: Սակայն տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Հունան նահանգում: Յոգուրտի մեջ առնետի թույն և հերբիցիդ լցնելու համար ձերբակալել են 34-ամյա մի կնոջ:

Ադրբեջանի ՊՆ-ում երկու նոր փոխնախարար է նշանակվել

2 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում երկու նոր փոխնախարար է նշանակվել, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:

Նորանշանակ փոխնախարարներն են Գորխմազ Գարաևը և գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը: Գեներալ-մայոր Գորխմազ Գարաևը միևնույն ժամանակ ստանձներլու է պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավարի պարտականությունները, իսկ գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը`Նախիջևանի “Հատուկ համազորային բանակի” ղեկավարի պարտականությունները:

Այսպիսով `Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ունի հինգ փոխնախարար:

Ես մեկ առ մեկ կբացահայտեմ այս գործի հետևում կանգնած բոլոր խաղացողներին. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքական «Հյուրիյեթի» հաղոորդմամբ՝ Թուրքիայի վարչապեետ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան իր գլխավորած ԱԶ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ ելույթ է ունեցել իր կուսակից ընկերների առաջ: Էրդողանը վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցածը անվանել է «կառավարության դեմ ուղղված օպերցիա»՝ նշելով, որ այս հետաքննության հետևում կանգնած բոլոր խաղացողները մեկ առ մեկ բացահայտվելու են: «Ինչպես   սրանից առաջ, այնպես էլ հիմա ստեղծված իրավիճակից հզորանալով ենք դուրս գալու: Տեղի ունեցած օրինազանցությունը կարևոր է, բնականաբար հետաքննվելու էր, սակայն այս գործը մեկ այլ կողմ էլ ունի: Սա կառավարության դեմ ուղղված մի օպերացիա է: Ես կբացահայտեմ բոլոր այն խաղացողներին, որոնք կանգնած են այս գործի հետևում՝ լինեն նրանք երկրի ներսից, թե դրսից»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայում ազատ են արձակվել կոռուպցիոն սկանդալի ևս մի քանի մասնակիցներ

skandalԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայում օրերս բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք: Անկարայում և Ստամբուլում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում նախարարական որդիներ: Երեկ ազատ էր արձակվել այս գործով ձերբակալված խոշոր գործարար Ալի Աղաօղլուն: Ահա թուրքական «Զամանը» հաղորդում է, որ այսօր ազատել են ևս մեկ կալանավորվածի՝ Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրին: Հայտնի է, որ կալանքի տակ շարունակում են մնալ ներքին գործերի նախարարի որդին՝ Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարարի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը և ադրբեջանցի գործարար Ռըզա Զարաբը: