Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունիի մերկ լուսանկարները օգտագործվել են տասնյակ դիվանագետների համակարգիչներ մուտք գործելու համար:
Այս անվտանգության խախտումը բացահայտվել էր 2011թ-ի փետրվարին Փարիզում կազմակերպված G20-ի գագաթնաժողովի ժամանակ և հնարավոր է, որ շարունակվելիս լինի:
Հանդիպման մասնակիցներին, որոնց շարքում ընդգրկված էին տարբեր երկրների ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ուղարկվել էր «Կառլա Բրունիի մերկ լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ» բովանդակությամբ հաղորդագրություն:
Նրանցից շատերը բացել էին հաղորդագրությունը, որը իրականում թաքնված վիրուս է եղել՝ չնայած տեքստը բացողները կարողացել էին դիտել այդ լուսանկարները:
Փարիզի կառավարության աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը ստացած գրեթե բոլոր մարդիկ բացել էին այն՝ ներառյալ Չեխիայի հանրապետության, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Լատվիայի ներկայացուցիչները:
Ենթադրում են, որ հարձակումը իրականացրել է Չինաստանը և նպատակ է ունեցել ինֆորմացիա հավաքել:
Այս կապակցությամբ մինչ այժմ հետաքննություն է իրականացվում և ոչ ոք համոզված չի կարող ասել, թե հատկապես ինչ ինֆորմացիա է վերցվել:
Կարծում են, որ Ամերիկան հարձակման հիմնական թիրախն է եղել:
Daily Archives: December 12, 2013
Չինարիում Նոր տարին չեն նշի, գյուղում սուգ է. Վանիչկան գրել է, որ հեռախոսի պատճառով է ինքնասպան լինում
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով: Այս մասինNEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:
«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմեց համագյուղացիներից մեկը:
Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը. «Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:
Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,-պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։
Նշենք, որ Վանիչկայի հայրը` Արամայիսը, երկու տարի առաջ ականի պատճառով կորցրել էր մի ոտքը: Չինարիում սուգ է հայտարարված. գյուղացիները նույնիսկ Նոր տարի չեն նշելու, միմյանց տուն չեն գնալու։
Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:
Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Ձերբակալված զինծառայողի ինքնությունը հայտնի է
Հայտնի է դարձել Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված զինծառայողի ինքնությունը,հաղորդում է NEWS.am-ը:Մեր տեղեկություններով՝ նա Աբովյան քաղաքի բնակիչ Շմավոն Կյուրեղյանն է: Մեր տեղեկություններով՝ կասկածյալ զինծառայողներից մեկը դիմել է փախուստի։
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:
Վարչապետի հետ հանդիպմանը չեն տրվել առկա մտահոգությունները փարատող պատասխաններ
«Դ!ԵՄ ԵՄ» թիմը, պատասխանելով խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա ելույթին, որտեղ նա անդրադարձել էր նաև երեկ ՏՏ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկմանը նվիրված հանդիպմանը, հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
«Վարչապետը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ, ովքեր նույնպես ակտիվ քննադատում եւ դեմ են այս կուտակային կենսաթոշակային համակարգին:
«Երկուսուկես ժամ բանավեճ էր, որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մի բան ինձ չափազանց ուրախացնում է: Մենք տեսնում ենք, թե օրեցոր ինչպես է ուժեղանում քաղաքացիակայն հասարակությունըմ եւ այս ռեֆորմը ընդամենը 4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»,-ասաց վարչապետը»:
Նախ նշենք, որ հանդիպումը ՏՏ ոլորտի անդամների հետ չի եղել, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Նաև ի պատասխան վարչապետի հայտարարությանը՝ նշենք, որ հարցերին չեն տրվել սպառիչ և առկա մտահոգությունները փարատող պատասխաններ, քանի որ տրված բոլոր պատասխանները հիմնվում էին հետևյալ հիմնական մտքերի վրա.
- Ունենք լուրջ կենսաթոշակային խնդիր, առկա համակարգն այդ խնդիրը չի լուծում
- Ուսումնասիրվել են տարբեր մոդելներ, հրավիրվել լավագույն փորձագետներ
- Ձևավորվելու է նոր մտածողություն, պատասխանատու քաղաքացիական հասարակություն:
Այն, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխումների կարիք ունի, համաձայն ենք ու գիտակցում ենք: Պարզապես անընդունելի է նմանատիպ օրենքով փորձել իբր թե լուծել այդ խնդիրը:
Որոշ մանրամասներ
Վարչապետը, օրինակ, անտեղյակ էր, թե այդ ինչպես ենք պնդում, թե շրջանառվող 5%-ն իրականում 5 չէ, այլ 6.61 և ավել: Երբ հերթական անգամ դա մեր կողմից բացատրվեց, նա, ասես, անտեղյակ էր. ասվածի իրավացիության հավաստումն ակնկալում էր լսել ներկա գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից: Անգամ այս պարագայում ըստ վարչապետի մեզ համար խնդրահարույց էր զուտ 1.61 %-ով ավել լինելու հարցը, այնինչ, բնականաբար, դա մակերեսային մոտեցում է, մտահոգիչ է ոչ այնքան 1.61 տոկոսով ավել լինելու հարցը, այլ բուն երևույթը, այն է՝ հանրությանը տրամադրվում է ոչ ճիշտ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Այս պարագայում սա ոչ թե իրազեկում է, այլ ինպես վարչապետը նշեց՝ «պրոպագանդա»: Եվ ուրեմն ի՞նչ վստահության մասին է խոսքը:
Հանդիպման մասնակիցներից մեկի այն պնդմանը, թե խնդիրները նախ և առաջ պիտի լուծել արդյունավետ կառավարմամբ, այդ թվում պետական բյուջեի արդյունավետ օգտագործմամբ, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության ակնհայտ օտարման ու քաղաքացու գրպանը մտնելու հեշտ ուղով, վարչապետի արձագանքն այն էր, որ ֆանտաստիկայի ժանրից են այն սպասումներն ու պահանջները, որ կառավարությունը և պիտի կարողանա տնտեսական աճ ապահովել, և պայքարել կոռուպցիայի դեմ, և ստվերի դեմ, և աշխատատեղեր ստեղծել: Այս պարագայում ավելորդ չենք համարի ավելացնել՝ ցանկացած կառավարություն, որն այս պահանջները համարում է ֆանտաստիկայի ժանրից, նշանակում է՝ ֆանտաստիկայի ժանր է համարում իր իրական գործունեությունը, ուստի անելիք չունի: Ի դեպ, ոչ արդյունավետ կառավարման մասին խոսվեց փաստով՝ ՀՀ նախագահի կողմից բարձրաձայնված պետբյուջեի միջոցների խայտառակ մսխումները պետգնումների ոլորտում: Իհարկե, ով չգիտի, որ նմանատիպ օրինակները շատ են, ուղղակի այդ մեկը հավելյալ հիմնավորման կարիք չունի:
Ի պատասխան բոլոր կոնկրետ մտահոգություններին, ռիսկերին, վտանգներին, որ պարունակում է օրենքը, հիմնականում տրվում էր այն պատասխանը, որ ընտրություններում հասարակության մեծամասնությունն իրենց է վստահել իշխանությունը, և իրենք օրենքի ուժով կպարտադրեն այն, ինչ իրենք են ճիշտ համարում, ու տարիներ հետո դեռ մոմ կվառենք վարչապետի համար: Արդյոք սա սպառիչ պատասխան է, թե ոչ, դատեք ինքներդ:
Վարչապետին նաև հարց տրվեց, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր 60 տարեկանում կկորցնեն աշխատանքը ու կհայտնվեն ծանր սոցիալական վիճակում՝ չկարողանալով տնօրինել իրենց կուտակած գումարները կենսաթոշակային հաշիվներում… Վարչապետը շատ լուրջ պատասխանեց, որ այդ մարդկանց կուղարկեն վերապատրաստման և կտեղավորեն աշխատանքի:
Իսկ հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, երբ 40 տարիների ընթացքում կառավարությունը փոխվի ու նոր կառավարությունը որոշի, որ սա լավ օրենք չի ու պիտի փոխվի, հույս հայտնեց, որ կառավարություն չի փոխվի ու իրենք միշտ կմնան:
Ահա այսպիսի պատասխաններ
Նույնիսկ հանդիպման վերջում, երբ վարչապետն արդեն շտապում էր տուն, հարց բարձրացվեց, թե հնարավոր է հիմա արդեն ընտրել ֆոնդ, որին տրվեց այն պատասխանը, որ դեկտեմբերի 10-ից սկսած դա հնարավոր է, չնայած, որ նրանց ցույց տրվեց, էջի վրա տպագրված տեսքով, որ նույնիսկ www.epensions.am կայքը հասանելի չէ: Բացի այդ, այն հարցին, թե այդ ինչպես է ՀՀ քաղաքացին, ով տնտեսագետ չէ, 21 օրում կարողանալու տնտեսագիտական հետազոտություն իրականացնելու, ռիսկայնության չափերը ֆոնդերի գնահատելու, որպեսզի իր գումարները ճիշտ ֆոնդում ներդնի, ընդամենը կատակով պատասխանվեց, թե հարց տվողին իրականում 1 օրն էլ բավարար է: Ահա այսպիսի անլուրջ պատասխան՝ հաշվի առնելով, որ իրականում դեռ հուլիսի 1-ից քաղաքացիները պիտի հնարավորություն ունենային ֆոնդ ընտրել:
Կառավարության ներկայացուցիչները նաև նշեցին, թե քաղաքացիների մեղքն է, որ այսքան ժամանակ տեղյակ չեն օրենքից, քանի որ իրենք գումարներ են ծախսել իրազեկման համար, բրոշյուրներ են տպագրվել և այլն: Տեսնես այդ բրոշյուրները քաղաքացիները պիտի ձեռք բերեին հատուկ պատկան մարմիններ այցելելո՞վ: Եթե կառավարությունը պատշաճ կատարեր իրազեկման իր պարտականությունը, այդ բրոշյուրները, որոնց վրա գումարներ են ծախսվել, գոնե աշխատավայրերում կարող էին բաժանվել մարդկանց: Նույնիսկ մարդկանց մոլորության մեջ գցող սոցիալական տեսահոլովակները մի քանի ամիս է, ինչ հեռարձակվում են:
Ընդհանուր առմամբ, վարչապետը իր համար ընտրել էր հարցերին պատասխանելու փորձված տեխնոլոգիա՝ հղում կատարել գնահատականներին՝ մի կողմ դնելով այս երկրում ապրող և երկրի իրական վիճակն ամեն օր իր կաշվի վրա զգացող քաղաքացիների լուրջ ու հիմնավոր մտահոգությունները»:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Իսպանիայի կառավարությունը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել
Իսպանիայում Կատալոնիայի շրջանային կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է 2014թ-ի նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի կառավարությունը մերժել է այն:
Արթուր Մասը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց հարց կտրվի արդյո՞ք նրանք ցանկանում են, որ Կատալոնիան պետություն լինի, իսկ եթե հարցին դրական պատասխան տրվի, ապա այդպես էլ կլինի:
Մասը այնուամենայնիվ չի հստակեցրել պետություն և անկախ պետություն հասկացությունների տարբերությունը: Այս հարցը ճանապարհ է բացում այն ազգայնականների համար, որոնք ցանկանում են, որ Կատալոնիան պետությանը բնորոշ կառույցներ ունենա, սակայն Իսպանիայի մաս հանդիսանա:
Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալարդոն նշել է, որ այդ հանրաքվեն անօրինական է և չի թույլատրվի:
Իսպանիայի սահմանադրությամբ միայն Մադրիդի կենտրոնական կառավարությունը իրավունք ունի հանրաքվե գումարել, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը վերջերս մերժել է հանրաքվե անցկացնելու Մասի խնդրանքը: Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչ քայլերի կդիմի քվեարկությանը խոչընդոտելու համար:
Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են, որ իրենց կազմից դուրս կթողնեն Կատալոնիային, եթե այն փորձի առանձնանալ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ ՍԾՏՀԿ նախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությությունների ղեկավարների հետ։
Բուլղարիայի ԱԳ նախարար Կրիստիան Վիգենինի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ամենայն աջակցություն կցուցաբերի Բուլղարիային իր նախագահության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀԿ օրակագային հարցեր, բուլղարական նախագահության առաջնահերթությունները, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու ուղիները։ Նախարարները անդրադարձան երկկողմ հարաբերություննեի զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությանը։
Նախարար Վիգենինը հրավիրեց Էդվարդ Նալբանդյանին պաշտոնական այց կատարել Սոֆիա։
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորեց Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի և արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Զրույցին անդրադարձ կատարվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվեցին ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Մաքսային միության Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարի և Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Գեորգի Ցիամբայի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի դերակատարությունը հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
Սերբիայի փոխարտգործնախարար Ռոկսանդա Նինչիչի հետ հանդիպմանը վերջինս Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի ուղերձը և Բելգրադ այցելելու հրավերը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-սերբական քաղաքական երկխոսության, տնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման հարցերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կարևորվեց արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը։
Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիայի հանդիպմանը կարևորեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների ղեկավարների միջև մշտական շփումները, պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Արծարծվեցին տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց 2014թ. սկզբին հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնելու վերաբերյալ։
Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Կիրիակոս Գերոնտոպոուլոսի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ 2014թ. հունվարին մեկնարկելիք Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Ալբանիայի փոխարտգործնախարար Ալքի Փուլիի հետ զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կարևորեց երկկողմ համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը։ Ալքի Փուլին ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Ալբանիայի փոխարտգործնախարարը վերահաստատեց իր երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիու Չիվերի հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Անդրադարձ կատարվեց Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման հարցերին: Երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը:
Ֆրանսիական սրճարանը անքաղաքավարի այցելուներին պատժում է` սուրճը թանկ գնով վաճառելով
Հարավային Ֆրանսիայում գտնվող սրճարաններից մեկը իր ոչ այնքան բարեկիրթ պահվածք ունեցող այցելուներին պատժում է սուրճը բարձր գնով վաճառելով:
Նիցայում տեղակայված Petite Syrah սրճարանը սուրճը 7 եվրոյով է վաճառում այն այցելուներին, որոնք պարզապես ասում են, որ սուրճ են ցանկանում, իսկ նրանց համար, ովքեր ասում են «սուրճ խնդրում եմ», այն արժե 4,25 եվրո:
Սակայն այն այցելուները, որոնք սուրճ խնդրելու հետ մեկտեղ ժպտալով բարևում են, դրա համար վճարում են 1,40 եվրո:
Ֆրանսիացիները միշտ հայտնի են եղել հաճոյախոսությունների նկատմամբ իրենց սիրով:
Ուստի երբ քաղաքավարության չափնիշները սկսել են ընկնել Petite Syrah սրճարանը որոշել է դրանք կրկին վերկանգնել իր անքաղաքավարի այցելուների գրպանին ազդելու միջոցով:
Սրճարանի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն հայտնել է, որ այս քաղաքականությունը հաջողվել է, և ինքը մեծ տարբերություն է նկատում այցելուների պահվածքում:
Առաջիկայում ձյան տեղումները կշարունակվեն
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 12-ին ցերեկը և 13-ի գիշերը hանրապետությունում ապասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկացառույց, ցածր տեսանելիություն:Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.30C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -17.20C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.40C
Խոջալուի դեպքերը “ցեղասպանություն” որակող բանաձև է ընդունվել
Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում դեկտեմբերի 9-11-ին` Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 40-րդ նստաշրջանին, որին մասնակցել են 57 անդամ երկրների ներկայացուցիչներ, ընդունվել է բանաձև, համաձայն որի`Խոջալուի դեպքերը այսպես ասած “ցեղասպանություն” է որակվել:
Այս մասին ասել է ԻՀԿ Երիտասարդական ֆորումի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլմադին Մեհթիևը: Նրա խոսքով՝ բանաձևում մտցվել է “Խոջալուի արդարություն” կետը, որի հիմնական նախաձեռնողը ֆորումի համակարգող, Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան է, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ այդ կետի՝ ԻՀԿ արտգործնախարարները անդամ երկրներին կոչ են անում ակտիվորեն մասնակցել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում Խոջալուի “ցեղասպանության” ճանաչման գործընթացին`այն որակելով որպես “մարդկության դեմ կատարված հանցագործություն”:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Իրան
Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այենը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին փոխանցել է Իրան այցելելու հրավերը: Հրավիրող կողմիը Իրանի ՊՆ նախարար Հոսեին Դեհգանն է:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով “Մեհր” գործակալությանը, Իրանի պաշտպանության նախարարը առաջարկել է Հասանովին պաշտպանության ոլորտում ամրապնդել հարաբերությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշում է, որ Իրանի դեսպանը Զ. Հասանովի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը:
Թուրքական պատմագիտական ընկերությունը հավաքագրում է Հայկական հարցով զբաղվող ուսանողներին
Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթության ընկերության միջոցող երկրի համալսարաններին գրություն է ուղարկել՝ պահաջնելով ներկայացնել Հայկական հարցով զբաղվող մագիստրոս և ասպիրանտ ուսանողների անունները, գիտական հետազոտության թեմաների վերնագրերը և կոնտակտային տվյալներ: «Ակօս»-ի լրագրողներից Էմրե Էրթանիին հաջողվել է ծանոթանալ և հրապարակել անձամբ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հյուլագյունի ստորագրությամբ փաստաթղթին, որի մեջ ասվում է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված աշխատությունները օգտագործելու նպատակով պահանջվում են Հայկական հարցով զբաղվող մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների անունները, աշխատության վերնագրերն ու կոնտակտային տվյալները»:
Նշենք, որ անցած ամիս Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, թե 2015 թվականին ընթառաջ իրենք լուրջ աշխատանքներ են տանում և վարչապետի աշխատակազմում առանձին մի հիմնարկ զբաղվում է միայն այս հարցով: Այս համատեքստում Թուրքական պատմագիտական ընկերությունը ևս գաղտնի գործունեություն է ծավալում և Հայկական հարցով զբաղվող ուսանողների հավաքագրումը ձեռնարկված միջոցառումներից մեկն է:
Ավստրալիայի դատարանը բեկանել է նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը
Ավստրալիայի գերագույն դատարանը բեկանել է նույնասեռականների ամուսնությունները թույլատրող ուղենշային օրենքը:
Դաշնային կառավարությունը վիճարկել է անցած շաբաթ օրվանից ուժի մեջ մտած Ավստրալիայի մայրաքաղաքին և դրա շրջակայքին վերաբերող, նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը:
Սա նշանակում է, որ առնվազն 27 ամուսնություններ չեղյալ կհամարվեն:
Դաշնային կառավարության փաստաբանը հայտնել է, որ Ավստրալիայի տարբեր հատվածներում ամուսնության վերաբերյալ տարբեր օրենքներ ունենալը երկրում խառնաշփոթ կստեղծի:
Գերագույն դատարանի տվյալներով Ավստալիայի մայրաքաղաքում և դրա շրջակայքում կիրառվող օրենքը հակասում է 2004թ-ից ուժի մեջ մտած ամուսնության վերաբերյալ դաշնային օրենքին, որը ամուսնությունը սահմանում է որպես տղամարդու և կնոջ միջև կապ:
Նույնասեռականների ամուսնությունը օրինական կերպով ճանաչվել է 18 երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգների 16 նահանգներում և Կոլումբիայի շրջանում:
Հայաստանը նախ պետք է կարգավորի Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները. Բաքվում Թուրքիայի դեսպան
Բաքվում Թուրքիայի դեսպան Ալպեր Ջոշքունը, այսօր Արդբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ գերեզման այցից հետո լրագրողների հետ խոսել է Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի մասին: «Մենք ուրախ ենք, որ Հայաաստանը հույս ունի կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն նման բաները միայն հույսեր տածելով չեն իրականացվում: Սա հնարավոր է միայն ճիշտ քայլեր կատարելով, և տա Աստված, որ ճիշտ քայլեր արվեն: Բոլորը, այդ թվում նաև Արդբեջանը ցանկանում են, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները ընթանան ճիշտ հունով: Սակայն, ինչպես բազմիցս նշել է մեր հարգարժան նախարարը, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար անհրաժեշտ է, որպեսզի լուծվեն հայ-ադրբեջանական խնդիրները: Այս հարցում Թուրքիան և Ադրբեջանը համակարծիք են: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա այս տարածաշրջանի ապագայի տեսանկյունից մեծապես կշահեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ միևնույն ժամանակ Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները»,-նշել է դեսպան Ջոշքունը:
Ո՞վքեր են Ահմեդ Դավութօղլուի հետ ժամանել Երևան
Թուրքական «Հյուրիյեթը» անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Երևան եկած պատվիրակության կազմին: Հետաքրքրական է, որ արտգործնախարարին ուղեկցող լրագրողների թվում են նաև ստամբուլյան «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ինչպես նաև «Յենի Շաֆաք» թերթի թղթակիցներից հայազգի Մարգար Եսայանը:
«Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Դավութօղլուի հետ նույն ինքնաթռում գտնվել է ևս մեկ անակնկալ անուն՝ Սամսոն Օզարարատը: Ծնունդով Քոնիայից Օզարարատը հայտնի է 1990-ական թվականներին հայ-թուքրական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Օզարարատը մինչև վերջերս զբաղեցնում էր Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: «Հյուրիյեթի» մեկնաբանությամբ՝ Սամսոն Օզարարատին իր ինքնաթիռ հրավիրելու Դավութօղլուի քայլը կարելի է որակել որպես մի ժեստ՝ Հայաստան կատարած այս կարճ այցելության ընթացքում իբրև Թուրքիայի կողմից ձեռք մեկնելու ջանք: «Քանզի Անկարան այս այցով ցանկանում է ցույց տալ, որ Երևանի և Բաքվի միջև տարիներ շարունակ ընթացող բանակցություններում կառուցողական լուծման համար պատրաստ է միջնորդի դեր ստանձնել»,-գրում է թուրքական պարբերականը:
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև բակերում, մայթերում ու հետիոտնային անցումներում
Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ: Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի և աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վիրավորանք չկա, ընդհակառակը՝ Բադեյանն ասել է, որ փողոց մաքրող եզդին ավելի խելոք է
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների մոտ, անդրադառնալով իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարեց, որ ինքն իր վրա պատասխանատվություն վերցրեց հանրությանը տեղեկացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մոդելին անցնելու անհրաժեշտության մասին և հարձակումների թիրախ դարձավ. «Ինձ քաղաքական ընդիմախոս ընկալեցի, որն իհարկե, այդպես էլ կա, բայց հետո չափն անցան, անձնավորեցին և այլն և այլն»:
Ինչ վերաբերում է եզդի համայնքի հետ կապված միջադեպին, ապա Բադեյանն ասաց, ինքը մի քանի անգամ բացատրել է, թե ինչն ինչոց է, սակայն իր ուղղակի խոսքը ոչ ոք չի տպել. «Ուրեմն ձեր համար նորություն ա՞, որ կան ժուռնալիստներ, որոնք զբաղվում են բանսարկությամբ,-ասաց նա,- ես ընդամենը համեմատել եմ տվյալ լրագրողին փողոցը մաքրող եզդու հետ»:
«Անկախ»-ի դիտարկմանը, թե հատկապես ինչու՞ եզդի, Բադեյանն ասաց. «Հենց ըտենց, որովհետև դուք չգիտեք, որ փողոցները մաքրողների մեծամասնությունը եզդիներ են, առավոտները վեր կացե, մի հատ նայեք»:
Այնուամենայնիվ, «Անկախ»-ը մեկ անգամ ևս փորձեց ճշտել, թե իսկապե՞ս հանրապետական պատգամավորն իր ասածի մեջ որևէ վիրավորական տարր չի տեսնում. «Ոչ, որևէ վիրավորական տարր չեմ տեսնում,-հայտարարեց Մանվել Բադեյանը,-ընդհակառակը՝ ասում եմ, որ էդ եզդի փողոց մաքրողը էդ լրագրողից խելոք ա»:
Ինչ վերաբերում է լրագրողների կողմից կազմակերպված ստորագրահավաքին, որպեսզի Բադեյանի պահվածքը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում, ապա նա վստահ է, որ էթիկայի հանձնաժողովն իր դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, քանի որ ինքն էթիկայի նորմերը չի խախտել. «Ես էն մարդուն եմ ասել վիժվածք, ով որ բանսարկությամբ ա զբաղվել, ով որ հերյուրանք ա տարածում, իհարկե, նորից կկրկնեմ»:
Ի դեպ, նա անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ կառավարության անդամները գարշահոտ կենդանիներ են. «Ուրեմն Զարուհի Փոստանջյանի ասածի մեջ վիրավորանք չկա, բայց որ ես լրագրողին համարում եմ ավելի պակաս ունակություն ունեցող, քան եզդի փողոց մաքրողը, դրա մեջ վիրավորանք կա…»,-զարմացած հայտարարեց Բադեյանը, ինչից հետո լրագրողներից մեկը նկատեց. «Բայց կառավարությունը չի վիրավորվել»:
«Դե թող լրագրողն էլ չվիրավորվեր»,-արձագանքեց Բադեյանը:
«Անկախ»-ի հարցին, թե ինչպես է այս միջադեպից հետո շարունակելու շփվել լրագրողների հետ, Բադեյանն ասաց. «Խելացի լրագրողների հետ շատ լավ՝ ինչպես տեսնում եք, բայց հիմար լրագրողների հետ չեմ էլ շփվելու»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նորմա՞լ է համարում «Ինչ, որտեղ, երբ» հաղորդման ռուսերեն լեզվով հեռարձակումը, Բադեյանն ասել էր. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում: Փողոցը մաքրող եզդին իսկի էդ հարցը չէր տա»:
Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները պատգամավորին ավանակի պատկերով նկար և զուգարանի թուղթ էին «նվեր» բերել խորհրդարան, որպեսզի նա իր բերանը մաքրի։
Հայկական պլանշետներ ու սմարթֆոններ էլ կլինեն
22Մոտ 7 տարի Technology and Science Dynamics Inc. ընկերության նախագահ Վահան Շաքարյանի ամերիկացի ընկեր, իսկ այժմ արդեն նաև գործընկեր Էրիկ Ռայընը նրան համոզում է փոքրիկ ներդրում կատարել իր վարած էլեկտրոնիկայի բիզնեսում: Սկզբնական մի փոքրիկ ներդրում կատարելուց ու շատ կարճ ժամանակում բավականին լավ արդյունք ստանալուց հետո, Շաքարյանը սկսում է ավելի շատ ներգրավվել այդ աշխատանքում որպես ներդրող: Հետո միտք է ծագում: Քանի որ Հայաստանում կան բավականին լավ ծրագրավորող երիտասարդներ, ընկերություններ, մասնագետներ, նա իր ամերիկացի ընկերոջը համոզում է, որ իրենց աշխատանքի մի մասը կարելի է անել Հայաստանում: Որոշ ժամանակ անց Էրիկ Ռայընը մի փոքր ծրագիր, որը ԱՄՆ-ում դժվարանում են անել, փորձնական ուղարկում է Հայաստան` տեսնելու կարո՞ղ են հայ մասնագետներն իրագործել այն, թե՞ ոչ:
«Նա ասում էր` եթե մի 6 ամսվա ընթացքում կարողանան անել, մի չտեսնված բան կլինի: Մեր տղաներն այստեղ դա արեցին մոտ մեկուկես ամսվա ընթացքում, և նա մնաց հիացած: Ու դրանից հետո սկսեցինք աշխատել խելացի հայ տղաների հետ: Բայց ես նրան հենց սկզբում ասացի, որ պայմանը պետք է լինի այն, որ մեր տղաները չպետք է վարձատրվեն, ինչպես չինացի մասնագետները, որովհետև սրանք բարձր որակի մասնագետներ են, և ընդհանրապես մարդը պետք է խթան ունենա, պետք է լավ աշխատավարձ ստանա: Ու սկսեցինք աշխատել»,- պատմում է Վահան Շաքարյանը:
Դրանից հետո սկսվում է աշխարհում IPad-ի իրարանցումը: ԵվՎահան Շաքարյանը նկատում է, որ դպրոցների, ուսումնական հաստատությունների համար դա բավական թանկ հաճույք է. ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ գնել պլանշետային համակարգիչ իր դպրոցահասակ երեխաների համար, բացի այդ, նմանատիպ պլանշետային համակարգիչները հատուկ դպրոցական ուղղվածության ծրագրեր չունեին: Ու երկու ընկերները գաղափար են հղանում սկսել նոր ծրագիր` արտադրել այդպիսի համակարգիչներ դպրոցների և ուսումնական հաստատությունների համար, որոնք ունենան հատուկ ծրագրեր` կրթական հաստատությունների համար:
Նրանք կապ են հաստատում չորս տարբեր համալսարանների դասախոսական կազմերի և դոկտորանտուրայում սովորողների հետ ու կազմում գիտահետազոտական խումբ` ուսումնասիրելու, թե ինչպիսի ծրագրեր կարելի է պատրաստել, ինչն է կարևոր ամերիկյան դպրոցների համար այսօր: Ավելի քան երկու տարի ուսումնասիրելու ընթացքում նրանք նաև փորձում են գտնել համապատասխան արտադրական միջոցներ` բաղադրիչները որտեղից կարելի է գնել, ով կարող է հավաքել, որտեղ պետք է հավաքվի` Չինաստանո՞ւմ, Հոնկոնգո՞ւմ, թե՞ Թայվանում և այլն, մասնակցում են տարբեր շոուների, գնում հարյուրավոր առաջարկներ և օրինակներ, ուսումնասիրում դրանք և այլն:
Այս ամենի արդյունքում ծնվեց ամերիկյան շուկայում հայտնի ապրանքանիշ` «Minno» պլանշետային համակարգիչը: «Minno»-ն վերջին երեք տարում բավականին մեծ հռչակ ձեռք բերեց ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, և այսօր ընկերներն արդեն նպատակահարմար են գտնում տեղափոխվել եվրոպական մայրցամաք: Եվ քանի որ իրենց արտադրած պլանշետների ծրագրային ու գործիքային համակարգերը, դիզայնը մշակվում էին Հայաստանում, որոշում են արտադրությունը տեղափոխել Հայաստան և ունենալ « Minno»-յի զավակը` «Արմթաբը»:
Այսպիսով, որոշում են Հայաստանում արտադրել հայկական առաջին պլանշետային համակարգիչներն ու սմարթֆոնը:
Վահան Շաքարյանի համար ամենակարևորը մեր ժողովրդի վերաբերմունքն է «Արմթաբի» նկատմամբ, այն ոգևորությունը, որն անսպասելի էր իր համար, և որն ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը:
Այսօր Technology and Science Dynamics Inc. ընկերությունը փորձնական հավաքված տարբերակով ունի 7.8 դյույմանոց` wi-fi -ով, 7.85 դյույմանոց` 3G-ով և հեռախոսով, 9 դյույմանոց, 9.7 դյույմանոց և նաև 10.1 դյույմանոց պլանշետներ: Ընկերությունը փորձնական հավաքել է նաև մեկ սմարթֆոն` հեռախոս: Այս տարբերակը փորձնական էր ոչ միայն «Արմթաբի», այլև «Միննո»-ի համար, քանի որ ընկերությունը երբեք հեռախոսների արտադրությամբ չի զբաղվել. «Ուղղակի Երևանի տղաներն անընդհատ ասում էին` հեռախոս հավաքենք, բերել ենք, հավաքել ենք, հիմա ընկել ենք կրակը, բոլորն ուզում են: Մենք հեռախոսներով ընդհանրապես չենք զբաղվել, սա առաջին ու առայժմ միակ օրինակն է, »,- նշեց Վահան Շաքարյանը:
Հայկական պլանշետների գներն էլ բավականին գրավիչ են` երկու անգամ ավելի էժան նմանատիպ հռչակավոր բրենդներից, սակայն որակով չզիջելով նրանց:
«Այսպիսի գները,- բացատրում է «Արմթաբի» ղեկավարը,- պայմանավորված են ոչ թե բրենդի հայտնիությամբ կամ որակով, այլ ուղղակի IPad-ն ունի ինվեստորների մեծ խումբ: Նրանք պետք է շատ փող աշխատեն, իսկ «Արմթաբը» դրա կարիքը չունի` փորձում է բավարարվել եղածով և քիչ է ավելացնում եկամուտը: Իսկ բաղադրամասերը թե՛ հայկական պլանշետների, թե՛ միջազգային հայտնի բրենդների համար գնվում են միևնույն ընկերություններից:
Արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան 40 հազար պլանշետ արտադրել
Այն հարցին, թե արտադրության որ փուլերն են Հայաստանում լինելու, որոնք`
Հոնկոնգում ու ԱՄՆ-ում, պրն Շաքարյանը պատասխանեց. գործնականում ոչ մի փուլ Հոնկոնգում կամ ԱՄՆ-ում չի լինելու: Այսինքն` հավաքման պրոցեսն ամբողջովին կատարվելու է Հայաստանում: Հոնկոնգում լինելու է մայր պլատաների արտադրությունը, որոշ անտենաների արտադրությունը, Թայվանից իրաններն ենք առնում և այլն: Բացի մայր պլատայից, բացի դրայվերներից ու չիպերից, այլ բան դրսում չի հավաքվում: Այսօր ուղղակի Հայաստանն ի վիճակի չէ այդ ամենն այստեղ անելու: Մենք հույս ունենք, որ մի երկու տարի հետո հնարավոր կլինի դա էլ այստեղ անել: Մենք համագործակցում ենք հայկական համապատասխան տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի սկսենք աշխատանքները մայր պլատաների ձևավորման, դիզայնի և այլնի համար, բայց դեռևս դրանց արտադրությունը Հայաստանում չունենք»:
Նա նշեց նաև, որ Հայաստանում այսօր կարող են տարեկան արտադրել 40 հազար և ավելի պլանշետներ: «Բայց եթե վաղը մենք պատվեր ունենանք 100 հազարի, ուրեմն կարող ենք 2000 մարդու էլ ընդունել աշխատանքի, սովորեցնել հավաքման պրոցեսը և ավելին արտադրել»:
Ընկերությունն առայժմ տարածք չունի, սպասում է կառավարության որոշմանը, քանի որ նախնական պայմանավորվածություն ունի «Մարս» գործարանի հետ, որտեղ համապատասխան արտադրատարածք կա:
Բացվելիք աշխատատեղերի մասին Վահան Շաքարյանը նշեց, թե բավականին մեծ թվով աշխատատեղեր կբացվեն: Նույնիսկ, ինչպես ասաց նա, այնքան աշխատատեղ կարող է ստեղծվել, որ կոնկրետ թվեր ասել ինքը վախենում է:
Ամբողջությամբ Հայաստանում հավաքված ու վրան «Արմթաբի» տարբերանշանով «Ա» տառով պլանշետներն էլ շուտով կհայտնվեն վաճառքում: Չնայած արդեն վաճառքում է «Մինո» պլանշետը, որն «Արմթաբի», այսպես ասած, «ծնողն» է: «Արմթաբում» հույս ունեն, որ մի օր հնարավոր կլինի նաև հայկական օպերացիոն համակարգերն էլ տեղադրել պլանշետների վրա:
Գևորգ Ավչյան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 6-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 14 դեպքից` 8-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, յուրացման կամ վատնման` 2, ավազակային հարձակման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:Երևանում Դավութօղլուն ստիպված է եղել հետնամուտքով հյուրանոց մտել
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են լայնորեն լուսաբանել արտգործնախարար Ահմեդ Դավութղօլուի Երևան կատարած այցը: Այսպես թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է Երևանում տեղի ունեցած հակաթուրքական ցույցին: Կայքը գրում է, որ ցուցարարները, հավաքվելով այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստը, սկսել են վանկարկումներ անել, այն ժամանակ, երբ Դավութօղլուն հյուրանոց մտնելիս է եղել: Ցուցարաները, ձեռքներին բռնած տարբեր գրություններով պաստառներ և թուրքական դրոշներ, Թուրքիայից պահանջել են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և վերացնել Հայաստանի նկատմամբ միակողմանիորեն կիրառվող էմբարգոն:
Դավութօղլուն ստեղծված իրարանցման պատճառով ստիպված է եղել հյուրանոց մտնել մեկ այլ մուտքից:
Նշենք, որ ՍԾՏՀ արտգործնախարարների նիստն արդեն ավարտվել է, և այժմ ընթանում է Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը:
Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ ՍԴ-ն հաշվի կառնի Հանրային խորհրդի տեսակետը
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում Հանրային խորհրդի քայլը, ըստ որի ՀԽ-ն դիմել է ՀՀ նախագահին և կառավարություն՝ առաջարկելով մկինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները:
«Ցավոք, փորձը, որ մենք կատարեցինք, տապալվեց կառավարության և քաղաքական մեծամասնության ջանքերով, ուստի մինչև հունվարի 1-ը պառլամենտում նման քննարկում կազմակերպելն իրատեսական չեմ համարում, բայց մյուս կողմից, քանի որ հարցը ներկայացվել է Սահմանադրական դատարան, հույս ունենք, որ այնտեղ նաև Հանրային խորհրդի կարծիքը քննարկման առարկա կդառնա»,-ասաց պատգամավորը:


