Բրազիլիայում բժիշկները կնոջը կեսարյան հատման են ենթարկել և պարզել, որ նա հղի չէ

հղի կինԲրազիլիայի պաշտոնյաները հայտնել են, որ բժիշկները 37-ամյա կնոջը կեսարյան հատման են ենթարկել, սակայն պարզվել է, որ նա հղի չէ:

Կաբո Ֆիրո ծովափնյա քաղաքի առողջապահության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը 41 ամսական հղի է և ցավեր ունի:

Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ նկատվել են հղիության բոլոր նշանները:

Սակայն բժիշկները երեխայի սրտի բախոցը չեն լսել և մտածել են, որ կնոջ կյանքը վտանգի տակ է և անմիջապես վիրահատել են նրան՝ պարզելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է:

 Անկախ

Երևանը` տոնական հանդերձանքով

Երևան, տոնական Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը:

Մայրաքաղաքը թե՛ երևանցիներին, և թե՛ քաղաքի հյուրերին ներկայացել է տոնական շքեղ հանդերձանքով:

Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցները, ամանորյա խորհրդանիշերով գեղազարդ լուսավորության հետ միասին, ներկայանում են նաև քաղաքային տոնական տարբեր ձևավորումներով։

Գեղարվեստական լուսավորմամբ ավելի քան 300 ծառեր դարձել են ամանորյա տոնական զարդարանքի բաղկացուցիչ մասը, ինչն, ի դեպ, այս տարվա ամանորյա տոնական ձևավորման նորույթներից է:

Մասնավոր հատվածն էլ, իրեն պատկանող օբյեկտների և դրանց հարակից տարածքների տոնական ինքնատիպ ձևավորմամբ, լրացնում ու ամբողջացնում է մայրաքաղաքի տոնական տեսքը:

Անկախ

Բոսնիայում ածխի այրման հետևանքով բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը

Կենտրոնական Բոսնիայի քաղաքներից մեկում իշխանությունները հրամայել են գործարաններին և բնակիչներին այլևս ածուխ չվառել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը տագնապալի մակարդակի է հասել:

Զենիցա արդյունաբերական քաղաքում տների մեծ մասը տաքացվում է ածուխի այրման միջոցով, ինչի պատաճառով օդի աղտոտվածության մակարդակը մեծապես աճում է:

Բոսնիա, օդի աղտոտվածությունՔաղաքացիական Eco Forum ընկերության ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտնել է, որ ծծմբի երկօքսիդի մակարդակը օդի մեկ խորանարդ մետրում հասել է 1,400 միկրոգրամի, իսկ թույլատրելի քանակությունը 350 միկրոգրամ է:

Իշխանությունները այն գործարաններին, որոնք ածխի փոխարեն այլընտրանք չունեն, հրամայել է դադարեցնել իրենց գործունեությունը:

Տուզլա և Սարայևո քաղաքները օդի աղտոտվածության պատճառով մառախուղով են պատվել, սակայն ածուխ այրելու արգելքի հրաման չի արձակվել:

 Անկախ

Սիրիայում գերի է ընկել «Միլիյեթ» թերթի ֆոտոլրագրողը

սիրիաԻնչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Սիրիայում գերի է ընկել թուրքական «Միլիյեթ» թերթի ֆոտոթղթակից Բենիամին Այգյունը: Թուրքիայի ֆոտոթղթակիցների միությունը հայտնել է, որ Ալգյունին ազատելու իրենց ջանքերը երկար ժամանակ է, ինչ արդյունք չեն տալիս: Այդ պատճառով միությունը որոշել է օգնություն խնդրել արտգործ նախարարության աշխատակիցներից:

Անկախ

Տարոն Մարգարյանը ծանոթացել է ամանորյա տոնավաճառի աշխատանքներին

001Երևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հյուսիսային պողոտա, որտեղ Երտնեցին, որ ևանի քաղաքապետարանը “Պասկալ և Դիոդատո“ կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ:

Քաղաքապետը այցելել է ձևավորված շուրջ 30 տաղավարներ, ծանոթացել ներկայացված ամանորյա հուշանվերներին ու զարդարանքներին:

Զրուցելով “Պասկալ և Դիոդատո“ կազմակերպության պատասխանատուների հետ` Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառն իսկապես մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև Ամանորը Երևանում տոնող բազմաթիվ հյուրերի շրջանում:

Քաղաքապետը նաև գոհունակությամբ նկատել է, որ տոնավաճառի կազմակերպումը ևս Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է և որ այն հետզհետե դառնում է տոնական միջոցառումների բաղկացուցիչ մասը:

 

Անկախ

 

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Երեւանում

Հայաստան-Եվրոպական Միություն ,մարդու իրավունքներ, ԵրեւանԴեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 5-րդ հանդիպումը:

Երկխոսությունն անցավ բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ Մհեր Մարգարյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ բաժնի պետ Դիրկ Շուբելը:
Երկխոսության ընթացքում  մտքեր փոխանակվեցին Հայաստանում եւ ԵՄ-ում  մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Քննարկումները կենտրոնացած էին մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության եւ խտրականության դեմ պայքարի շուրջ:

Հայաստանը եւ ԵՄ-ն քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Հայաստանի եւ ԵՄ միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում:

 Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

տոնածառԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը.

“Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը, և թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, և ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաև մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաև կոչ անել մեր սիրելի երևանցիներին՝ ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տոնական միջոցառումներին”, – նշել է Տարոն Մարգարյանը:

Անկախ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

 ռազմական ուղղաթիռԹուրքական «TRT Haber»-ի հաղորդմամբ՝ այսօր Անկարայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Հայտնի է, որ ուղղաթիռը փորձնական թռիչք է իրականացրել: Վայր ընկած ուղղաթռի երկու օդաչուներն էլ զոհվել են: Ուղղաթռի անկման պատճառ է դարձել բարձր լարում ունեցող էլեկտրոհաղորդիչ գծի հետ բախումը:

Անկախ

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները շարունակական կլինեն

britaniaՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան հույս, որ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկման համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները մշտական բնույթ են կրելու: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը և հույս ենք հայտնում, որ դրանք մշտական բնույթ կունենան»,-նշել է Հեյգը:

 

Անկախ

Թուրքիայում կոռուպցիոն մեծ սկանդալ է. Ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ

Թուրքիա, կոռուպցիա, սկանդալ , նախարարների որդիներՍտամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում Ստամբուլում և Անկարայում շուրջ 37 քաղաքացի է կալանավորվել, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: Այսօր թուրքական բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այս կոռուպցիոն սկանդալին, քանի որ ձերբակալվածների թվում կան բավական հայտնի անձինք՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով նախարարների որդիների ձերբակալության մասին, նշել է, որ ներկայումս անցկացվում է հետաքննություն: Վարչապետը չի հաստատել և չի հերքել վերոնշյալ անձանց կալանավորման մասին տեղեկությունը:

Անկախ

Ո՛չ Սոչիի օլիմպիադային նախաձեռնությունը հասել է Թուրքիա

Ո՛չ Սոչի, օլիմպիադա, ԹուրքիաՀամաշխարհային հանրությունը նաև մի շարք նշանավոր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները, շարունակում են բոյկոտել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը՝ բողոքելով Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ: Թուրքիայում ևս մեծ նախաձեռնություն է ծավալվել Սոչիի օլիմպիադայի դեմ: Բանն այն է, որ Թուրքիայում մոտ 5 մլն չերքեզական բնակչություն կա, որի մեծ մասը այստեղ է հայտնվել 18-րդ դարի կեսերից Ռուսաստանից աքսորվելու հետևանքով: Ահա, թե այս թեմայով ինչ է գրում թուրքական «Յենի շաֆաք» թերթի հոդվածագիր Հիլալ Քափլանը: «Մոտ 300 տարի տևած ռուս-կովկասյան պատերազմների ժամանակ՝ 1854-1864 թվականներին ևս շարունակվող աքսորի պայմաններում չերքեզները ստիպված են եղել հեռանալ իրենց բնօրրանից՝ Հյուսիսային Կովկասից: Այս արյունոտ ժամանակաշրջանում մոտ կես միլիոն, որոշ տվյալներով էլ մոտ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Աքսորյալների մի ստվար զանգված էլ մահացել է գաղթի դժվարին ճանապարհին: Ողջ մնացածների մեծ մասը ապաստան է գտել Թուրքիայում, իսկ մյուսներն էլ Հորդանանում, Սիրիայում, Բալկաններում: Մի ամբողջ ժողովուրդ կտրվել է իր արմատներից, զրկվել իր բնօրրանից: Այսպես այս մեծ արհավիրքի 150-րդ տարելիցին՝ 2014 թվականին, Ռուսաստանը չերքեզների կրած տառապանքի խորհրդանիշը համարվող Սոչի քաղաքում անցկացնելու է Ձմեռային օլիմպիական խաղերը, պարբերաբար կոտորածների ենթարկված զոհերի եղբայրական գերեզմանների վրա Օլիմպիական քաղաք է կառուցվելու»:
Նշենք, որ Սոչիի օլիմպիադայի դեմ նախաձեռնությունը ունի իր ինտերնետային կայքը՝ www.sochi2014.com:

Անկախ

Դեկտեմբերի 18-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսություն կսկսվի

 Թուրքիա, Ադրբեջան, ռազմական երկխոսությունԲաքվում վաղ`դեկտեմբերի 18-ին, բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է սկսվելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երկկողմ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։

Թուրքական պատվիրակության կազմում են Զինված ուժերի գլխավոր շտաբի, Ազգային պաշտպանության և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Թուրքական պատվիրակությունը Բաքու է ժամանել դեկտեմբերի 17-ին։ Գործակալությունը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախագծերի և սկզբունքների կառույցի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը։

Վաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի և նրա ընտանիքի ոդիսականը ըստ ոստիկանության

Աշոտ Խուդոյանի ընտանիքՎաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ոստիկանությանը տրամադրված տեսանյութի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա դժգոհելով Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տան սեփականության իրավունքի պատկանելության հարցի լուծումից` ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ և նստացույց է հայտարարել ու կարել բերանը` ցանկանալով իր վրա հրավիրել ՀՀ Նախագահի և գլխավոր դատախազի ուշադրությունը: Խուդոյանը նստացույցին ներգրավել է նաև կնոջն ու անչափահաս 4 երեխաներին, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները ՀՀ Նախագահի նստավայրի մոտից առևանգել են իրեն և իր  ընտանիքի անդամներին՝  նշված վայրում արկղի մեջ թողնելով միայն իրենց փոքր երեխային: Բացի այդ, Ա. Խուդոյանը ցուցադրելով իր ոտքին և գլխին առկա վնասվածքները` հայտարարել է, որ դրանք առաջացել են ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով:
Դեռևս 2013 թ. հունվարի 21-ին Ա. Խուդոյանը դիմում էր հասցեագրել Արմավիրի մարզի դատախազին, այնուհետև` ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր պապ Ասատուր Խուդոյանը Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տունը 1976 թվականին կտակել է երեք թոռներին՝ Ասատուր, Աշոտ և Արմեն Խուդոյաններին, սակայն նույն թվականի  դեկտեմբերին այդ հասցեի վերաբերյալ կազմվել է նվիրատվության կեղծ պայմանագիր, որով Ասատուր Խուդոյանն այդ տան կեսը նվիրատվության պայմանագրով հանձնել է իր հարս Մարուսյա Խուդոյանին և Մարիետա Քալաշյանին:
Փաստի առթիվ 2013 թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:
Նախաքննության ընթացքում՝ 2013 թ. նոյեմբերի 27-ին, Արմավիրի մարզի դատախազությունից գրությամբ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին են ուղարկվել Ա. Խուդոյանի կողմից 2013 թ. նոյեմբերի 12-ին շրթունքները կարելու եղանակով ինքնավնասում կատարելու վերաբերյալ նախապատրաստված  նյութերը: Որոշում է կայացվել նրան դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է: 2013 թ. դեկտեմբեի 3-ին նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Միաժամանակ պարզվել է, որ 2013 թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 15:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Աշոտ Խուդոյանը և հայտարարել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի այգու անցումի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն առևանգել են իրեն և մեկ օր պահել փակի տակ:
Աշոտ Խուդոյանը հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ բացատրություն տալու և պարզաբանելու իր կողմից հայտնած հանգամանքները, սակայն նա հրաժարվել է ներկայանալ՝ պատճառաբանելով, որ չի վստահում ոստիկաններին և որևէ բացատրություն չի տալու:
Պարզվել է նաև, որ 2013 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ի սահմաններում,  Ա. Խուդոյանը գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հերթապահ մասի ավագ տեսուչին բանավոր հայտնել իրեն առևանգելու մասին: Նրան առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, սակայն Խուդոյանն առանց գրավոր դիմում կամ հաղորդում տալու, հեռացել է:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերով չեն հիմնավորվել Խուդոյանին առևանգելու, նրան փակի տակ պահելու և բռնություն գործադրելու հանգամանքերը:
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ ոստիկանություն հրավիրված Աշոտ Խուդոյանը և նրա կին Հեղինե Մակարյանը հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունեն` հավելելով, որ իրենց պահանջը մեկն է` որպեսզի ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի քննությունն իրականացվի արդար: Միաժամանակ հայտնել են, որ չեն ցանկանում մանրամասնել իրենց կողմից որոշ լրատվամիջոցներին հայտնած հանգամանքները:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը ոստիկանությունում տված բացատրություններով հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Նախագահի նստավայրի մոտ նստացույց կատարող Աշոտ Խուդոյանը դեկտեմբերի 2-ին կարող է դիմել անկախատեսելի գործողությունների, ուստի 4 աշխատակիցներով մեկնելով Երևանի Բաղրամյան պողոտա և հանդիպելով Աշոտ Խուդոյանին և նրա կին Հեղինե Մակարյանին, ներկայացել են և առաջարկել հեռանալ նշված վայրից, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՌԴ Նախագահի պաշտոնական այցելությունը: Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ նրանք իրենց անչափահաս 3 երեխաների հետ նստել են ոստիկանների առաջարկած ավտոմեքենան և խնդրել տանել տուն՝ Վաղարշապատի Շահումյան փողոց 27 հասցե, ուր հասնելուց հետո ամուսինները հայտնել են, որ իրենց 7 ամսական երեխային մոռացել են նստացույցի վայրում գտնվող արկղի մեջ: Խնդրել են գնալ և բերել երեխային, իսկ իրենք չեն ցանկացել ոստիկանների հետ Երևան գնալ՝ պատճառաբանելով, որ չեն կարող երեխաներին տանը միայնակ թողնել: Ոստիկանները վերադառնալով Երևան և հասնելով նշված վայր՝ հասկացել են, որ այդ ամենը կանխամտածված քայլ է եղել, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում արդեն հավաքված են եղել լրագրողներ, իսկ երխան գտնվել է նստացուց կատարող Էմմա անունով անձնավորության մոտ, ով սկզբում հրաժարվել է երեխային հանձնել ոստիկաններին՝ պատճառաբանելով, որ ծնողների համաձայնությունը չունի, սակայն Հ. Մակարյանի հետ հեռախոսազրույց ունենալուց  հետո երեխային տվել է ոստիկաններին և իրենք փոքրիկին տարել ու հանձնել են ծնողներին:
Ոստիկանության ծառայողները նաև հավելել են, որ Ա. Խուդոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական ուժ կամ բռնություն չեն գործադրել և նրանց արգելանքի տակ մեկ օր չեն պահել:
Կատարված ուսումնասիրությամբ Աշոտ Խուդոյանի (ով, ի դեպ, նախկինում տարբեր հանցագործություններ կատարելու համար 2 անգամ դատապարտվել է) նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, բռնություն կիրառելու և նրան փակի տակ պահելու հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողների տված բացատրություններով, այնպես էլ Ա. Խուդոյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ:

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

ճանապարհՃանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 23-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու (1 արագաչափ` երկու ուղղություններով), Գևորգ  Չաուշի (1 արագաչափ՝ Աշտարակի խճուղուց դեպի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Հերացի (1 արագաչափ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյուն պողոտա ուղղությամբ) փողոցներում, ինչպես նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Գասպարյան փողոցում՝ (Մ-5 ավտոճանապարհից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին (1 արագաչափ` երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

 ՅՈՒՆԵՍԿՕ     Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացան Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

 Անկախ

Նախարարության գերխնդիրը «Հյուսիս-հարավ»-ի որակյալ շինարարությունն է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար,  «Հյուսիս-հարավ»ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին` բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքը,   ընդգծեցին Հայաստանի համար դրա խոշոր ռազմավարական նշանակությունը, կարևորեցին երկկողմ համագործակցությունը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս շեշտեց, որ նախարարության գերխնդիրը որակյալ ճանապարհ ունենալն է:
«Ծրագրի իրականացման ընթացքում առաջացել էին բավականին խնդիրներ: Ժամանակին կատարված համապատասխան միջամտությունից հետո դրանք արագ շտկվեցին: Այսօր աշխատանքները բնականոն ընթանում են: Թույլ չենք տալու ո՛չ շինարարական, ո՛չ վերահսկող ընկերությանը աղավաղել աշխատանքների ընթացքը, խոչընդոտել բարձր որակի ապահովումը: Բոլոր խնդիրների հիմքում ընկած է շինարարների խստապահանջ աշխատանքի և որակի ապահովումը»,-ասաց նախարարը:
Երրորդ և Չորրորդ տրանշերին անդրադառնալով՝ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ընթացիկ փոփոխություններին, խնդիրներին արագ արձագանքելով՝ հնարավորություն կլինի հետագայում զերծ մնալ բոլոր այն դժվարություններից, որոնք եղել են Առաջին և Երկրորդ տրանշերի շինարարության ժամանակ:
Կլաուս Գերհաուզերին որակի ապահովման վերաբերյալ նախարարի մտահոգությունների առնչությամբ նշեց, որ Ասիական զարգացման բանկը ևս շահագրգռված է ծրագրի բարեհաջող ավարտով:

Անկախ

Փեսան փորձել է հրկիզել Գոհարիկի տան տանիքը

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներԴեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, փեսան` 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք տանը չեն` փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, որը կանխվել է հարևանների կողմից:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Գողություն կատարած վարորդը հայտնաբերվել է

գողությունՀուլիսի 26-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Ռայա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում գողացել է իր տոպրակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորման սարք, օպտիկական ակնոց, 1 զույգ հողաթափ և 20.000 դրամ:
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Անկախ

Սպառնալիքներ և վնասվածքներ

ամուսինը ծեծել էԴեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:
Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

 

ԱԶԲ-ի հետ համատեղ կիրականացվեն ծրագրեր մի շարք ոլորտներում

 Տիգրան Սարգսյան,Քլաուս Գերհաուզեր,ԱԶԲՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է.«Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:

Անկախ