Ջասթին Բիբերը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր երգչի կարիերան

Ջասթին ԲիբերՋասթին Բիբերը հայտնել է, որ թողնում է իր կարիերան:

19-ամյա աստղը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ երաժշտության ասպարեզից, իսկ նրա Journals ալբոմը կհրապարակվի հաջորդ շաբաթ և հնարավոր է, որ ժամանակավորապես վերջինը լինի: Հայտարարությունը անշուշտ աշխարհի բազմաթիվ դեռահաս աղջիկների արտասվելու պատճառ է դարձել:

Նա Լոս Անջելեսի Power 106 ռադիոկայանին տեղեկացրել է, որ իր նոր ալբոմի հրապարակվելուց հետո ինքը հեռանալու է ասպարեզից:

Ինչևէ աստղը դեռևս հաստատ որոշում չի կայացրել և հայտնել է, որ ցանկանում է կայանալ որպես արտիստ, ինչպես նաև ցանկանում է, որ իր երաժշտությունը հասունանա:

Սակայն Ջասթինին մոտ կանգնած աղբյուրը TMZ-ին հայտնել է, որ երգիչը կատակել է և որևէ ծրագիր չունի ժամանակավորապես հեռանալու:

Աստղը այժմ պետք է դատարան ներկայանա լուսանկարչի բողոքից հետո, քանի որ երգչի թիկնապահը նրան շնչահեղձ էր արել և ձեռքից վերցրել ֆոտոխցիկը:

 Անկախ

Մուգաբեն հրամայել է Վիկտորյա ջրվեժը վերանվանել «դղրդացող ծուխ»

Մուգաբեն, Վիկտորյա ջրվեժՆախագահ Ռոբերտ Մուգաբեն ցանկանում է փոխել Վիկտորիա ջրվեժի անունը և վերանվանել «դղրդացող ծուխ»՝ այդ կերպ ազատվելով գաղութային ժամանակաշրջանի անուններից:

Զիմբաբվեի նախագահը կարծում է, որ Վիկտորիա ջվեժի անվանումը չի արտացոլում ազատության ոգին:

Զամբեզի գետի վրա գտնվող ջրվեժը մոտ է Զիմբաբվեի և Զամբիայի սահմանին և հանդիսանում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Տեղացիները այդ տեղանքին անվանում են Մոսի Օա Տունյա, որը թարգմանաբար նշանակում է դղրդացող ծուխ:

Իշխող կուսակցությունը տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է փոխել բոլոր քաղաքների գաղութային անունները:

Վիկտորյա ջրվեժՋրվեժը հայտնաբերել էր շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգսթոնը, որը այն անվանել էր թագուհի Վիկտորիայի պատվին:

Նախագահ Մուգաբեյի կուսակցությունը իշխանության է եկել 1980թ-ին և մինչ այժմ փոխել է որոշ քաղաքների անունները:

 Անկախ

Ադրբեջանը և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մասին ծրագիր

Ադրբեջան,ՖրանսիաԴեկտեմբերի 17-ին Բաքվում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամլո ծառայությանը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երիկրների միջև ռազմակրթական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա դրությունը և հեռանկարները, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մասին:
Քննարկման ավարտին ստորագրվել է “2014թ. Ադրբեջանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարություների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մասին ծրագիր”:
Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարել է առաջին աստիճանի նավապետ Ալեքսես Վիլերը:

 

Անկախ

Ադրբեջանում զինվորը ինքն իրեն վիրավորել է

Ադրբեջան,զինվորԱդրբեջանական բանակի զինծառայողը իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության`առաջնագծի մոտ տեղակայված զորամասերից մեկում: Վիրավոր զինվորը` 1994 թ.-ին ծնված Նազիմ Համլետ օղլու Զահիրովը, հոսպիտալացվել է:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չի մեկնաբանել միջադեպը:

Անկախ

Ադրբեջանցի պաշտոնյան ձերբակալվել է Թուրքիայում

ձերբակալվելԹուրքիայում` Կարսում, ձերբակալվել է Նախիջևանի շրջանի “Սադարակ” մաքսային անցակետի պետ Միրմուհամմեդ Սեիդովին, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։

 

Հայտնի է, որ դեկտեմբերի 17-ին մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պաշտոնյային ձերբակալել են Կարսի օդանավակայանում, երբ նա վերադառնալիս է եղել Ստամբուլից։ Ձերբակալությունից հետո Սեիդովը տեղափոխվել է Իգդիր քաղաք` բուժզննում անցնելու համար: Այնուհետև վերջինս պետք է ցուցմունք տա դատախազությունում։

 

Գործակալությունը հաղորդվում է նաև, որ թուրքական կողմի իրականացրած լայնամասշտաբ օպերացիայի շրջանակներում այդ օրը Թուրքիայի և Նախիջևանի սահմանին ձերբակալվել է մաքսային ծառայության 7 աշխատակից և տրանսպորտային ընկերությունների 10 սեփականատեր։

 Անկախ

Համասեռամոլները մութ մարդիկ են. Գուրգեն Ալեքյան

Համասեռամոլներ, Գուրգեն Ալեքյան“Նրանք այդպիսին են, այդպես են ծնվում են, նրանց մեղադրելը ճիշտ ու արդար չէ: Միանշանակ չեմ կարողանում ընկալել այս տեսակետը, ինչպես կարող ես ծնվել համասեռամոլ, ըստ իս բոլորս էլ ծնվում ենք կամ աղջիկ կամ տղա, չգիտեմ միգուցե շատերն ինձ որակեն որպես հետադիմական հայացքների տեր երիտասարդ, սակայն դեռ մանկուց ինձ իմ ծնողները դաստիարակել են որպես հայ տղամարդու, ով պիտի կազմի լիարժեք ու հայկական ընտանիք: Չեմ ատում, նրանց մահն ու աշխարհի երեսից վերանալը չեմ ուզում՝ թող ապրեն, պարզապես այն ինչ անում են թող չդարձնեն հրապարակային, թոզ հիշեն՝ նրանք դեռ սեռական փոքրամասնություն են”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում համասեռամոլների եւ գենդեր գաղափարի մասին նշեց երիտասարդ լրագրող Գուրգեն Ալեքյանը:

Վերջերս գենդեր բառը մտավ հայերեն լեզվի բառացանկի մեջ: Մինչ այդ կար միայն սեռ բառը: Արական և իգական սեռերի մարդկանց ֆիզիկական մարմինները և տղամարդկանց ու կանանց դերերը քննարկվում էին՝ օգտագործելով այդ նույն եզրույթը: Այժմ, որոշ կարևոր պատճառներով, երկու գաղափարները բաժանվել են մեկը մյուսից:

Երիտասարդ լրագրողի խոսքով իր համար համասեռամոլները մութ ու մի փոքր էլ տարօրինակ մարդիկ են, շեղվել են ինչ որ ստրեսից, ծնողների հետ ունեցած կոնֆլիկտից կամ դասընկերների հետ անընդհատ կրկնվող վեճերից: Պատճառները շատ են, բազմազան ու տարբեր, լուծումներ ևս կան, հենց իրենք զգում են այն ինչը նրանց տարանջատում է նորմալ հասարակությունից: Պետք է դիմել հոգեբանի, ով կցուցաբերի համապատասխան օգնություն: Շատ անգամ հենց ծնողներն են մատնում անուշադրության իրենց երեխաներին, անգամ չկասկածելով շեղման մասին.

“Այսօր այն ամենն ինչ ասում ու գոչում են նրանք եթե մեր հասարակությունն ընդունի հալած յուղի պես, ապա վաղը նրանք կպահանջեն, որպեսզի թույլատրվի ազգակցական կապն ու իրենք ազատ են սիրելու իրենց եղբորը, հորը, հորեղբորն ու օրինակ մայրիկին, դեմ եմ ու նրանք այսօր պարզապես բիծ են հայ երիտասարդության շրջանում”:

Գուրգեն Ալեքյանը կարծում է, որ աղանդներն ու նմանատիպ կազմակերպություններն ունեն իրենց մեղավորությունն ու մեղքի մեծ բաժինը, նաև համացանցը, միշտ էլ արգելված պտուղը քաղցր է եղել, իսկ կառավարությունում կան նրանց սատարողներ, սակայն ճիշտ չընդունվելու պատճառով չեն բարձրաձայնում ու դեռ լռում են:

Գենդերն արական և իգական սեռի անհատների միջև տարբերություն է ստեղծում: Գենդերը մեզ ստիպում է բոլորին դիտարկել որպես տղամարդ կամ կին: Բայց, մյուս կողմից, գենդերը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ մեր սոցիալական դերերը հավերժ չեն և որ դրանք կարող են փոխվել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գերմանիայում սիրիացին մեղադրվել է լրտեսության համար

Գերմանիա,սիրիացի, լրտեսԲեռլինի դատարանը 37-ամյա Գերմանիայի և Սիրիայի երկքաղաքացուն մեղադրել է Գերմանիայի այլախոհների վերաբերյալ Սիրիայի հետախուզական ծառայություններին ինֆորմացիա տրամադրելու համար և ինը ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:

Բեռլինի պետական դատարանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մեղադրյալը Սիրիայի հետախուզական ծառայություններին այլախոհների լուսանկարներ և այլ ինֆորմացիա է տրամադրել: Դատարանից նաև հայտնել են, որ տղամարդը 2011թ-ին տեղի ունեցող ցույցերից մեկի ժամանակ երկու հեռախոս է գողացել այլախոհներից և դրանցից տվյալներ վերցրել:

Նա Սիրիայի հետախուզական ծառայությունների համար աշխատել է 2011թ-ի մարտից մինչև 2012թ-ի փետրվար՝ տեղեկություններ փոխանցելով Բեռլինում Սիրիայի դեսպանատանը կից ռազմական գրասենյակի միջոցով:

Ամեն դեպքում այդ որոշումը կարող է բողոքարկվել:

Անկախ

Հայաստանի մասին հոդված ՆԱՏՕ-ի ամսագրում

Article_Page_1ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:

Հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:

Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:

Անկախ

Տեղի է ունեցել Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման պաշտոնական արարողությունը

Երևան,կարապի լիճ, սահադաշտԵրևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին , որ  չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ: Բացման խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է,  որ, հաշվի առնելով գեղասահք մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճը, քաղաքապետարանը կանի ամեն ինչ՝ սահադաշտից  ամեն անգամ հաճելի հուշերով վերադառնալու համար: Սահելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները, քանի որ տեղում հատկապես սկսնակ մարզիկներին իրենց գիտելիքները կփոխանցեն հմուտ մարզիչները: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:  Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. մեկ ժամը 500 դրամ սեփական չմուշկների,1000 դրամ՝ չմուշկի վարձույթի դեպքում: Սահադաշտը բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-ից  23:00-ն:

Անկախ

Թուրքիայում նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ են սպասվում

Թուրքիա, նախարարական կաբինետ  Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայում փոփոխության կենթարկվեն 10 նախարար: Հայտնի է, որ այս սպասվող փոփոխությունը կապված է երեկ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ: Թերթը գրում է, որ քաղաքական նկատառումներից ելնելով առայժմ չի հրապարակվում այն նախարարների անունները, որոնք հեռացվելու են պաշտոնից:

Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունը արտահերթ նիստ է անցկացրել երեկվա իրադարձությունների հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում և Անկարայում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 անձ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են անօրինական գործարքների և կաշառակերության մեջ:

Անկախ

«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը

Zvartnoc06

Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:

Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև  համալիրի քանդման հարցը:

Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել  է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:

«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:

Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:

Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի  հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:

Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:

Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:

Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:

Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:

Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:

Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ  Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:

«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում  ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:

Անի Գասպարյան

Անկախ

 

 

15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է. քաղաքապետ

Միխայիլ ԲուզինՀայկական սրճարանում ռուս տղամարդու սպանությունից հետո հայկական օբյեկտների վրա հարձակման հետեւանքով 15 հայկական ընտանիքներ հեռացել են: Այս մասին հայտարարել է Արզամասի քաղաքապետ Միխայիլ Բուզինը,հաղորդում է news.am-ը:

«Ամբողջ հայկական բիզնեսն ընդմիշտ փակված է: «Նոյի» փոխարեն մանկական սրճարան է լինելու»,-ընդգծել է նա:

Բուզինն ընդգծել է , որ քաղաքի հայկական բիզնեսն ընդմիշտ փակ է ու պնդել է, որ «Արզամասում տերերը արզամասցիներն են», հաղորդում է Կոմերսանտը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Թուրքիայում նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ են սպասվում

ministersԹուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայում կփոխվեն  10 նախարարներ: Հայտնի է, որ այս սպասվող փոփոխությունը կապված է երեկ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ: Թերթը գրում է, որ քաղաքական նկատառումներից ելնելով, առայժմ չի հրապարակվում այն նախարարների անունները, որոնք հեռացվելու են պաշտոնից:

Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունը արտահերթ նիստ է անցկացրել երեկվա իրադարձությունների հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում և Անկարայում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 անձ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են անօրինական գործարքների և կաշառակերության մեջ:

Առաջին թուրքական սմարթֆոնը վաճառքի կհանվի հունվար ամսին

Թուրքիա, սմարթֆոնԹուրքիայում մշակվել է տեղական արտադրության առաջին սմարթֆոնը՝ Turkcell T40: Հեռախոսը վաճառքի կհանվի շատ շուտով՝ 2014 թվականի հունվարին: Հեռախոսը ստեղծած մասնագետները նշել են, որ այն մշակվել է համաձայն համաշխարհային նորագույն տեխնոլոգիաների և հագեցած է ժամանակակից բոլոր ֆունկցիաներով: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հեռախոսը մշակվել է հաշվի առնելով թուրք օգտատերերի նախասիրությունները: Արտադրողները խոստացել են, որ հեռախոսի արժեքը հասանելի կլինի գրեթե բոլոր քաղաքացիների համար: Առաջին թուրքական սմարթֆոնի արտադրությունը իրականացվելու է Մանիսա քաղաքում տեղակայված գործարանում:

Անկախ

Առանց տեղումների եղանակ առաջիկա հինգ օրերին

մառախուղ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ  Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 1-2 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝·  Օդի առավելագույն ջերմաստիճան     14.90C (1962թ)
·  Օդի նվազագույն ջերմաստիճան        -14.80C (2004թ)
·  Օդի միջին օրական ջերմաստիճան     -0.20C

Անկախ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Անկախ

Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԴեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։

 

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

 

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Անկախ

 

 

Թբիլիսիի քաղաքապետը մեղադրվում է 28միլիոն դոլար վատնելու համար

թբիլիսիՎրաստանի Գլխավոր դատախազությունը  այսօր պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային  խոշոր չափերի պետական գումարներ վատնելու համար:Ինչպես ասվում է Գլխավոր դատախազության հրապարակած հայտարարության մեջ, Ոգուլավայի նկատմամբ գործ է հարուցվել Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարի  (մոտ 28,2 միլիոն դոլար) վատնելու համար, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, այդ միջոցները ուղղվել են “Միասնական ազգային շարժում” կուսակցության 2012թ. հոկտեմբերի 1-ի նախընտրական արշավը ֆինասավորելու համար:

Այժմ Ոգուլավան հարցաքննվում է Գլխավոր դատախազությունում: Նրա կալանավորման մասին տեղեկություններ չկան:

 

Անկախ

Յուրա Մովսիսյանի հնարավորությունները մեծ են Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՌուսական «Советский спорт» թերթը  2013-ի այդ երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար   հարցում է անցկացնում:

Հավակնորդների ցուցակում Հայաստանի հավաքականի խաղացողներից միայն  Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է:

26-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերում 12 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և Արտյոմ Ձյուբայի հետ  միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Յուրա Մովսիսյանի հնարավորությունները մեծ են Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար:

Բորսայում դոլարի գինը` 405,75 դրամ

դոլարԴեկտեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,360,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

NASDAQ OMX Armenia