Թաիլանդում շինհրապարակում տեղի ունեցած փլուզումից 11 մարդ է զոհվել

բանվորներ, տայլանդԵրեքշաբթի օրը Բանգկոկի արվարձաններից մեկում բետոնի կտորը ընկել է շինհրապարակում աշխատող շինարարների վրա՝ զոհվել է 11 մարդ:

Ավելի քան մեկ տասնյակ մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ մեկ աշխատակից դեռևս գտնվում է փլատակների տակ:

Փրկարարները այժմ փլատակներում փնտրում են ողջ մնացածների:

Փլուզումը տեղի է ունեցել Բանգկոկում նոր հիվանդանոցի կառուցման շինհրապարակում:

 Անկախ

Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին

Լարիսա Ալավերդյան«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս օրերին հայ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական դեպքերից, նկատեց, որ բռնությունների այն աստիճանը, որ կա Ուկրաինայում,  ընդունելի չէ, քանի որ բռնությունը ծնում է բռնություն:

«Մարտի 1-ին մենք սա էլ պետք է հիշենք: Մայդանից են բոլորը  սպասելու այն, ինչը մեզ մոտ մինչ այսօր չի ստացվել: Երեք միլիոն բնակչության համար տասը զոհը շատ մեծ թիվ է, և պատասխանատուներին  չգտնելն ու չպատժելը մեր հասարակության վրա շատ ծանր կանդրադառնա` ազդելով մեր առաջընթացի վրա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ուկրաինայի ընդդիմությունն այսօր էյֆորիայի մեջ է, և դեռ պարզ չէ` ի՞նչ է անելու այդ ծայրահեղական և սեպարատիզմի տանող ուժը:

Չնայած նրան, որ ուկրաինացիների բողոքը հիմնավորված էր, Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին: Ամեն դեպքում, Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ ուկրաինացիների հետևողականությունը նախանձելի է:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Եվրոպան նրբանկատություն չի ցուցաբերում, և այդ հակառուսական մեղեդին նրա սրտով է: Ըստ նրա` Ռուսաստանը զարմանալիորեն ավելի զուսպ է: Մյուս կողմից էլ ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի` սխալ է ուկրաինական նոր  իշխանությունների խիստ եվրոպամետությունը:

«Ինչպես որ մեզ համար շատ վատ է ռուսական իշխանություններից ամբողջովին կախվածությունը, այնպես էլ շատ վատ է ուկրաինական ընդդիմության` եվրոպական ազդեցությունից կախվածությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 Անկախ

ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը

աժԱԺ-ում այս պահին արտահերթ ռեժիմով քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել,թե ինչ է արվել Նաիրիտ ընկերության դեմ, քանի որ դրա փակման տանելու հարցով անգամ քրեկան գործ չի հարուցվել: «ՙՆաիրիտը կանխամտածված տարվում էր սնանկացման: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի՚»- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Նաիրիտը կարևոր է հայկական արդյունաբերության համար, ուստի գործողությունները Նաիրիտի դեմ, ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Իշխող կոալիցիան անհողդող է և չի պատրաստվում ստեղծել Նաիրիտի գործը  քննող հանձնաժողով: Պատճառաբանությունը մեկն է՝ զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Նշենք նաև, որ այս հարցը քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրել էր  պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն չէր ստացել դրական եզրակացություն, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հարցը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստերից որևէ մեկին՝ արտահերթ ռեժիմով:

Անկախ

Ադրբեջանում Իսմայիլի գործով ձերբակալվածները հացադուլ են սկսել

ձերբակալությունԱդրբեջանում Իսմայիլի իրադարձությունների առնչությամբ մեղադրյալները՝ այդ նույն շրջանի բնակիչները, փետրվարի 25-ին հացադուլ են սկսել՝ բողոքելով դատախազի՝ նրանց դատելու պահանջների դեմ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը, հացադուլի մասնակիցները պահանջում են արդարացի դատավճիռ: Փետրվարի 24-ին դատախազը առաջարկել է 18 մեղադրյալներին դատապարտել 4-9 տարվա ազատազրկման:

Հացադուլին չեն մասնակցել “ՌԵԱԼ” շարժման ղեկավար Իլգար Մամեդովը և ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվարի 23-ին Իսմայիլլի քաղաքում “Չըրագ” հյուրանոցի աշխատակիցները` անսթափ վիճակում, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դարձել, որի արդյունքում անվայել վերաբերմունք են ցուցաբերել տեղի բնակչության նկատմամբ: Ի պատասխան, զայրացած ամբոխը այրել է “Չըրագ” հյուրանոցը: Հունվարի 24-ին բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակչության միջև: Վերջիններս պահանջում էին շրջանի ղեկավարության հրաժարականը: Դատարանի առջև կանգնել են 18 քաղաքացի, այդ թվում` “ՌԵԱԼ” շարժման ղեկավար Իլգար Մամեդովը և “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն:

Անկախ

“Դասալիքների հեռանալուց հետո մենք ուժեղացել ենք”.Ասադ

da3001393319534Փետրվարի 25-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է  Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (Բաաս)առաջնորդների հետ:

Ասադի խոսքով, հիմա իր “կուսակցությունն ավելի ուժեղ ու համախմբված է, քան երբևէ”: Նրա խոսքով, կուսակցության ամրապնդումն ինքնամաքրման արդյունք է, երբ կուսակցության ակտիվիստներն ամենադժվարին պահին հեռացան, փաստացի` դասալքվեցին:

Ասադը նշել է նաև, որ անցած աշնանը Դամասկոսում դրությունը ծայրահեղ ծանր էր, “սակայն, մայրաքաղաքը մեր բազմաթիվ արի զինվորների ու քաղաքացիների շնորհիվ դիմակայեց ահաբեկիչների հարձակումներին:Այդ կերպ Դամասկոսը կանխեց ողջ երկրի անկումը”:

Անկախ

Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ. Սննդաբան

թունավորումներՍննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել  մակնշմանը և  չօգտագործել ժամկենտն անց սննդամթերք:

archive2.ankakh.com-ի հետ զրուցում սննդաբան Կարինե Նազարյանը նշեց, որ չմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր: Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ տարածել պատրաստվող ուտելիքի մեջ և ընտանիքին մատուցվող սննդում.

“Այս ամենից խուսափելո համար պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար պատրաստման ընթացքում, վերք մշակելուց ու վիրակապելուց առաջ և հետո, հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո, քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո, կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո, աղբին դիպչելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո”:

Սննդաբանի պնդմամբ անգամ եթե լավ լվացել եք ձեռքերը, սպասքը և մակերևույթները, այնուամենայնիվ հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրէները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ: Սառնարանում  հում մսամթերքը, ձկնամթերքը, ձուն ու թռչնամիսը պետք է պահել անջատ ամբողջ սննդամթերքից: Դրանցից կարող է հեղուկ հոսել և մանրէներ տարածել պատրաստի սննդամթերքի վրա:

Թարմ և լավ մշակված սննդամթեքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Որ տղամարդկանց են կանայք նախապատվությունը տալիս

ol3001393246089Պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի վրա լավ տպավորություն թողնելու նպատակով, տղամարդը պետք է կանանց հետ շփվելիս մի քանի կանոն հիշի ու` քիչ խոսի:

Բրիտանական Կոլումբիայի մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն տղամարդիկ, որոնք խոսքի մեջ կարճ բառեր են կիրառում ու, ընդհանրապես, քիչ են խոսում, կանանց աչքում ավելի առնական ու գրավիչ են թվում, քան շատախոսները: Ընդ որում, հատկապես  հետաքրքիր են այն տղամարդիկ, որոնք ցածր, կրծքային ձայն ունեն, ինչպես Ջորջ Քլունիինն է:

Զուգընկերոջ ընտրության ժամանակ էլ են կանայք առաջնորդվում նույն հատկանիշներով. Կանայք հիմնականում, նախընտրում են այն տղամարդկանց, որոնք նման ինտոնացիա ունեն և նմանատիպ շեշտադրություն:

Իսկ տղամարդկանց դուր են գալիս չափավոր բարձր ձայնով (այնպիսի տոնայնությամբ, ինչպես Մերլին Մոնրոյինն էր) կանայք:

Անկախ

«Չնայած Ռուսաստանը հասկանում է, որ պառակտելով Ուկրաինան, կկորցնի ազդեցության ոլորտն այդ տարածաշրջանում, բայց ռեալ քայլեր չի անում». քաղաքագետ

Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ամենակարևորն այն է, թե ուկրաինական ընդդիմությունն ինչպե՞ս կկարողանա մեղմել կրքերն ու անցնել պետական ինստիտուտների ձևավորմանը, մանավանդ որ հիմա հասարակության պահանջներն ավելի շատ են:

Քաղաքագետի խոսքով` ուկրաինական ընդդիմությունն առ այսօր ընդգծված առաջնորդ չուներ, մրցակցությունն այստեղ սկսել է իրեն զգացնել տալ: Երկրորդ կարևոր խնդիրն էլ այն է, որ Վիկտոր Յանուկովիչի հարցը դեռ պարզված չէ, թեև նրա կուսակցությունն այլևս չի սատարում վերջինիս:

«Սա նշանակում է, որ հեղաշրջման իրավական ձևակերպումները դեռ մինչև վերջ տրված չեն: Իմ կածիքով` գերտերությունների միջամտությունը ներքաղաքական զարգացումներին տեղի է տալիս: Ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմությունը որքանո՞վ կարող է ճիշտ ու միասնական հանդես գալ պետության ռեսուրսները վերաբաշխելու գործում, և կկարողանան նրանք խուսափել ծայրահեղ հակառուսական տրամադրություններից, ինչը կարող է սպառնալիք դառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի` Ռուսաստանը երկու պատճառով ցավագին ընդունեց Ուկրաինայի որոշումը և հայտարարեց, որ չի ճանաչում ուկրաինական նոր զինված իշխանություններին: Առաջինը` Ռուսաստանը տեսավ, որ Մաքսային միության դեմ բողոքի զանգվածը մեծ արդյունք տվեց, իսկ դա մեծ հարված էր Մաքսային Միության վարկանիշին, և երկրորդը` այս ամենը տեղի ունեցավ օլիպիական խաղերի ժամանակ, իսկ նրանք շատ ջանք ու գումար էին ծախսել օլիմպիական խաղերի վրա, որոնք ստվերում մնացին ուկրաինական դեպքերի պատճառով:

«Չնայած Ռուսաստանը հասկանում է, որ պառակտելով Ուկրաինան, կկորցնի ազդեցության ոլորտն այդ տարածաշրջանում, բայց ռեալ քայլեր չի անում»,- ասաց քաղաքագետը:

Անկախ

Ինչո՞ւ Հայաստանի ֆուտբոլի երկու մրցավար չեն հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը

մրցավարներsport-futbol2-470x265Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ ուսումնամարզական հավաք են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում:

ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը հայտնել է, որ մրցավարներից երկուսը վնասվածքների պատճառով չեն կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը:

Հավելենք, որ Հայաստանի մրցավարները սպասարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ:

Անկախ

 

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը նախապատրաստվում է «Չելենջ Տրոֆ» մրցաշարին

tbilisi_2013_148Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը մասնակցելու է «Չելենջ Տրոֆ» ստուգատեսին: Եվրոպայի առաջնությունից հետո այն երկրորդ խոշոր մրցաշարն է:
Մարտի 26-30-ը Հունաստանի Լարիսսա քաղաքը հյուրընկալելու է A և B խմբերի հավաքականներին:
Մերոնք B խմբում են և ուժերն են չափելու Բուլղարիայի, Էստոնիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ:
A խմբում են` Հունաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Բելգիայի թիմերը:
Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանի և մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ, սկսել է նախապատրաստությունը:
Թիմը երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին պարապում է Երևանի տնտեսագիտական համալսարանի դահլիճում, իսկ չորեքշաբթի օրը մարզվում է Արաբկիրի համայնքի համալիր մարզադպրոցի մարզասրահում:

Համալրում է սպասվում նաև  Ֆրանսիայից: Նախատեսվում է, որ  Հայաստանի թիմի կազմը կուժեղացնեն այդ երկրում բնակվող և խաղացող մեր չորս հայրենակցուհիներ:

Անկախ

2014-ի աշխարհի խաղերը մեկնաբանելու է Մարադոնան

731Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանելու է  2014-ի ֆուտբոլի առաջնությունը` լատինաամերիկյան  Telesur հեռուստաալիքի համար, որի շտաբ բնակարանը գտնվում է Վենեսուելայում.”Ես ստորագրել եմ իմ կյանքում ամենահուզիչ ու կարևորագույն պայմանագիրը”,-ասել է լեգենդար հարձակվողը:

Նրան է վստահվել ոչ միայն աշխարհի խաղերի մեկնաբանությունը: Մարադոնոն հաղորդում կվարի, որի ժամանակ կվերլուծի անցած խաղի կարևորագույն պահերը:

Նա արդեն նման փորձ ունի ( 1998-ին (Ֆրանսիա), 2002-ին (Ճապոնիա ու Հարավային Կորեա) և 2006-ին (Գերմանիա):

Ֆուտբոլի աշխարհի  2014-ի առաջնությունն անց է կացվելու Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը:

Անկախ

Ուֆայի դիահերձարանն օրգանների վաճառքով է զբաղվել

o_845726Ուֆայի դիահերձարաններից մեկի աշխատակիցները կասկածվում են մարդկային  օրգանների անօրինական վաճառքի մեջ: Տեղեկությունը դիահերձարանում կատարվող խախտումների մասին, ստացվել է փետրվարի 13-ին: Ինքնասպան եղած աղջկա հայրը հայտնաբերել է, որ դիահերձման ժամանակ հանել են աղջկա ակնախնձորներն ու փոխարինել իմպլանտենրով:

Բաշկիրիայի Քրեական վարչությունում նշել են, որ տվյալ փաստով ներկայում ստուգումներ են արվում: Քննիչները փորձում են պարզել, թե ինչ նպատակով են հանել հանգուցյալի աչքերը:

Հավաստի աղբյուրից իրավապահ մարմիններին հայտնել են, որ դատափորձագետներից մեկը հաստատել է, որ ինքը 3 հազար ռուբլու դիմաց կատարել է հանգուցյալի ակնախնձորների հեռացման վիրահատություն: Նրա խոսքից պարզ է դարձել, որ իրեն վիրահատությունը պատվիրել է դիակների փորձաքննության բաժնի վարիչ Ազատ Սալմանովը:

Ներկայում  տվյալ փաստով գործ է հարուցվել ու ստուգումներ են կատարվում Մուլդաշովի անվան կենտրոնում:

Հայտնի է, որ 16-ամյա աղջիկը ընկերոջ հետ տարաձայնությունների պատճառով  փետրվարի 12-ին մեծ քանակությամբ դեորայք է  ընդունել: Փետրվարի 13-ին հայրը գնացել է դիահերձարան, տեսնելով աղջկա դիակը` հասկացել է, որ ինչ որ բան այն չէ: Հետո արդեն, օպերատիվ բաժնի աշխատակիցներից է իմացել, որ աղջկա աչքերի փոխարեն կերամիկական  իմպլանտներ են տեղադրվել:

Տեղի ԶԼՄ-ներն էլ գրում են, որ այդ դիահերձարանը վաղուց վատ համբավ ունի: Ամիսներ առաջ էլ տեղեկություն հայտնվեց, որ փորձագիտության բաժնի վարիչը “կողմնակի բիզնես” ունի` մարդկային օրգաններ է մատակարարում բժիշկ-ուսանողներին ուսուցման համար` օպեատիվ վիրաբուժության ամբիոն: Իսկ համացանցում վկայություններ հայտնվեցին օրգանների վաճառքի վերաբերյալ:

Բաշկիրյան ԶԼՄ-ների տվյալներով, Սալմանովը վաճառքի համար իր առանձնասենյակում մարդկային “օրգանների”  պահեստավորել: Փորձագետներն էլ փորձում են դրանց տերերի ինքնությունը պարզել: “Медиакорсеть“-ը  հղում անելով փորձագետներին,գրում է, որ դիահերձարաններում օրգանները հանելը սովորական պրակտիկա է, քանի որ տարբեր կլինիկաներում բազում մարդիկ են սպասում փոխպատվաստման: Սակայն, որպես այդպիսի օրգան պիտանի են համարվում միայն հանկարծամահներից` բուժհիմնարկների պահանջով  վերցված օրգանները:

Իսկ Ուֆայի դիահերձարանից մեկնաբանել են.”Սա արյունալի հանցագործություն չէ, այլ խախտում` կապված փաստաթղթերի ոչ ճիշտ ձևակերպման հետ”:

Ավելի վաղ նման սկանդալ բորբոքվել էր նաև կազանյան դիահերձարաններից մեկում: 2013-ի օգոստոսին այնտեղ ձերբակալվեցին բժիշկներ, որոնք  ոսկրահյուսվածք էին մատակարարում ատամնաբուժական կլինիկաներին: Բուժաշխատողները դիակների կրունկներն էին կտրում ու այնտեղից անհրաժեշտ քանակությամբ նյութ հանում, ապա դիակին հանդերձավորում էին ու հանձնում հարազատներին: Այս պատմության հետ մի մանրամասն են նաև պարզել. հունիսի վերջին “Մոսկվա-Ուֆա” ավտոճանապարհին մի մեքենա էին կանգնեցրել, որում հայտնաբերվել էին կտրված կրունկներ, չնայած փաստաթղթերում նշվում էր, որ բուժակներն արյուն ու արյան բաղադրիչներ են տեղափոխում Ուֆա:

«Մարտի 1-ի մեր հավաքը Հայաստանի գարուն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք». ազատամարտիկներ

ազատամարտիկներՌազմադաշտային հրամանատարների ընդլայնված խորհրդի աշխատանքային խմբի անունից նախկին ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, ՀԱԲ -ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և Վարդան Մալխասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն տարածեցին այն մասին, որ ազատամարտիկները պատրաստվում են հայ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչի համար ՀՀ քաղաքացիներից, իրենց նախկին մարտական ընկերներից և ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են մարտի 1-ին գալ նախ Սարյանի պուրակ, ապա Ազատության հրապարակ:

ազատամարտիկներ«Բոլոր թալանչիները պատասխան են տալու, Ռոբերտ Քոչարյանի և մնացած բոլոր հանցագործների ունեցվածքը փակելու է Հայաստանի արտաքին պարտքը: Իմացե՛ք, ոչինչ այլևս Հայաստանում նախկին ռեժիմով չի լինելու»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով`իրենք ամեն ինչ անելու են Սահմանադրության, օրենքով վերապահվածի շրջանակներում:

«Մարդը իրավունք ունի պաշտպանվելու, իրավունք ունի ազատ խոսելու: Մենք որևէ հակասահմանադրական գործողության չենք դիմելու, հնարավոր է՝ երթ էլ լինի, հնարավոր է՝ միտինգին էլ միանանք, բայց միանշանակ է, որ Ուկրաինայի նման բռնություններ, զենքի կիրառում, կոշտ գործողություններ մեզ մոտ չեն լինելու»,-ասաց Վարդան Մալխասյանը:

Ազատամարտիկների խոսքով` իրենց հավաքը Հայաստանի գարունն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք ևս մասնակցելու են ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին, որովհետև այնտեղ ժողովուրդն է լինելու:

«Այդ օրվա արդյունքները կերևան հենց նույն օրը ՝ պայմանավորված նրանով, թե երկրի քաղաքական ուժերը ինչպե՞ս կարձագանքեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,- ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ որևէ սխալ քայլի դեպքում իրենք իշխանություններին մեկին տասնապատիկ պատասխան կստանան:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները, իրենց տարածած հայտարարության մեջ ուղերձ էին հղել նաև քաղաքական ուժերին: Հայտարարության մեջ ասվում է, որ վերջապես ժամանակն է խոսքից անցնել գործի, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

օպերատիվ իրավիճակը ՀայաստանումԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 15 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը

սերժ սարգսյան, Իսսա Ալի Ալ Զադջալի

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար ՀՀ Նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը:

Անկախ

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներՓետրվարի 24-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արսեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Վրացական փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մարիամ Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կանազի գործարանի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Հացաշեն-Թաթուլ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան-Չարենց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը, այնուհետև` գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Թաիլանդում պայթեցրել են բուդդայական տաճարը. 3 զոհ ու 28 վիրավոր կա

o_605445Թաիլանդի հյուսիս-արևելքում բուդդայական տաճարի մոտ այսօր առավոտյան, անհայտ անձինք նռնակ են պայթեցրել այն պահին, երբ տաճարի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 28-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Թաիլանդի հյուսիս-արևելքը այն տարածքն է, որտեղ գործում է երկրի կառավարության պաշտոնաթողությունը պահանջող  ընդդիմությունը: Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործությունը դեռահասներն են կատարել, որոնք այդ պահին տաճարից ոչ հեռու էին գտնվում:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` երրորդ անգամ ընդդեմ «Զենիթի»

հմ1010-500x360Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվևոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Հայ կիսապաշտպանի թիմը 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն է անցկացնելու:

Մխիթարյանը մարզական իր կենսագրության  ընթացքում երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի շրջանակում խաղալու է ընդդեմ  «Զենիթի»:

Նա  2011-2012-ի մրցաշրջանում խմբային փուլի ժամանակ կրում  էր Դոնեցկի «Շախտյորի» մարզազգեստը:

Մխիթարյանը հայտնել է, որ պետք է չթերագնահատել, հարգել մրցակցին, առավելևս, որ  այդ թիմում են խաղացել Հայաստանի հավաքականի ճանաչված ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Ռոման Բերեզովսկին:

«Սարգիս Հովսեփյանը նույնիսկ իր անհատական վանկարկումն ուներ. «Самый лучший из армян – наш защитник Овсепян»: Հովսեփյանը և Բերեզովսկին իրենց լավագույն տարիները անցկացրել են «Զենիթում»»,-ասել է նա:

Մխիթարյանը նաև նշել է, որ Սանկտ Պետերբուրգում  «Բորուսիան» խաղալուէ միայն հաղթանակի հասնելու համար:

Անկախ

Արմանին փնտրում էր «Ինտերպոլը»

ինտերպոլՓետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության «Ինտերպոլի» կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Անկախ

Խարդախության մեղադրանքով հետախուզվող Դավիթը բերման է ենթարկվել

բերման է ենթարկվելՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Անկախ