“Amnesty International”-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

2“Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է “Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության նկատմամբ վերջերս շարունակվող ճնշումը”:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, հայտարարության մեջ ասվում է, որ փերվարի 22-ից սկսած կուսակցության 7 ակտիվիստ ձերբակալվել է, իսկ մարտի 3-ին կուսակցությունը վտարվել է իր գրասենյակից այն բանից հետո, ինչ շենքի նկուղում պայթյուն է տեղի ունեցել: Զեկույցում այս փաստերը դիտարկվում են որպես կուսակոցության դեմ հարձակման բաղկացուցիչ մասը: Նշվում է նաև, որ ձերբակալվածներից ոմանք ինտերնետում իրենց քննադատական տեսակետներն են ներկայացրել: Ըստ միջազգային կազմակերպության` ձերբակալությունների նպատակը ընդդիմադիր ակտիվիստներին պատժելն է:

“Amnesty International”-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել կուսակցության նկատմամբ հետապնդումը և ապահովել խոսքի ազատության, հավաքներ ու միություններ կազմելու իրավունքները:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության շտաբ-գրասենյակում ուժեղ պայթյուն էր գրանցվել: Այն տեղի էր ունեցել կուսակցության նկուղային տարածքում, որտեղ վարսավիրանոց է եղել:

Անկախ

Բաքվում քաղաքացու սեփականությունը ճանապարհային ոստիկանության զոհ է դարձել

ԲաքվուԲաքվում` “Աջեմի” մետրոյի կայարանի մոտակայքում, քաղաքի ճանապարհային ոստիկանության էվակուատորը շուռ է տվել քաղաքացու մեքենան, որը տանում էին տուգանային հրապարակ:

Ինչպես հաղորդում է “’Հագին” լրատվական կայքը, ճանապարհային ոստիկանության անփույթ աշխատանքի զոհ է դարձել “Toyota Prado” մակնիշի մեքենան: Վատ ամրակցված մեքենան ընկել է մեկ այլ “Toyota Prado” մեքենայի վրա:

Անկախ

«Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը

բռնցքամարտՄարտի 9-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների  առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում դինամոյական Ալեն Դանիելյանը դժվարին հաղթանակ տոնեց Կոտայքի մարզը ներկայացնող Ջանիկ Սահակյանի նկատմամբ: Դժվարին  և միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց Արտյոմ Ալեքսանյան-Արթուր Հովհաննիսյան մենամարտը: Ի վերջո մրցավարները հաղթանակը շնորհեցին Արթուր Հովհաննիսյանին:
52 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին Դավիթ Ասատրյանն ու Արսեն Պողոսյանը, ովքեր եզրափակչում կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
56 կգ քաշային կարգում Հրայր Շահվերդյանը առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի, Սպարտակ Թամարյանն էլ Էդուարդ Ավետյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Շիրակի մարզը ներկայացնող Ժորա Համազարյանը և ՖԻՄԱ-ի սան Սամվել Մելքոնյանը: 64 կգ քաշային կարգում դիտարժան մենամարտ անցկացրեց գյումրեցի Արարատ Գյուլբանգյանը, որը  առավելության  հասավ Լոռիի մարզադպրոցի սան Գառնիկ Պապիկյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս զույգում Արմեն Մխիթարյանը հաղթեց Ղազար Գասպարյանին: 75 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում  կմրցեն Արմեն Մինասյանն ու Գևորգ Պետրոսյանը: 81-ում մրցակցի հրաժարվելու պատճառով եզրափակիչ դուրս եկավ Նարեկ Մանասյանը: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մանասյանի մրցակիցը կլինի Էջմիածնի մարզադպրոցի սան Ռազմիկ Հարությունյանը, ով առանց մեծ դժվարության առավելության հասավ Նարեկ Քամալյանի նկատմամբ: 91 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Սերյոժա Հակոբյանը վստահ հաղթանակ տոնեց Դավիթ Չալոյանի նկատմամբ : Այս քաշային կարգի մյուս մենամարտում մրցակցի հրաժարվելու պատճառով հաղթանակը շնորհվեց Արտյոմ Միքայելյանին:

բռնցքամարտԵվ վերջապես գերծանր քաշային կարգ : Այստեղ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը և Էջմիածնի մարզադպրոցի սան Գնել Մուրադյանը:

Այսօր՝ մարտի 10-ին , կկայանան եզրափակիչ մենամարտերը: Մրցումների սկիզբը 15:00-ին:

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն
Անկախ

 

“Սիրուն” հեռախոսահամարի արժեքը` մոտ 2 մլն դոլար

o_710582ԱՄԷ-ի աճուրդային տներից մեկում վաճառքի են դրվել էքսկլյուզիվ համարներով բջջային հեռախոսներ: Մի քանի հեռախոսահամարների գները հատել են 100 հազարի սահմանը, սակայն դրանցից մեկն իսկական “ռեկորդակիր” է դարձել. գնորդը  դրա համար վճարել է 1 մլն 905 հազար դոլար:

Երջանիկ հեռախոսատիրոջ գնած համարում գրեթե բոլոր նիշերը նույնն են: Անվտանգության նկատառումներով, կազմակերպիչները չեն հայտնում ոչ հեռախոսը գնողի անունը, ոչ էլ հեռախոսահամարը: Տվյալներ էլ չկան ոչ հեռախոսն արտադրողի, ոչ էլ այն նյութի մասին, որից պատրաստված է այն:

Անկախ

Օլանդն ու Օբաման քննարկել են դրությունը Ուկրաինայում

Օլանդ, Օբամա, ՈւկրաինաՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվել է դրությունը Ուկրաինայում: Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդները հայտնել են, որ Ռուսաստանի համար կարևոր է հնարավորինս արագ համաձայնություն տալ բանագնացների խմբի ձևավորմանը, որից հետո ուղիղ բանակցություններ կսկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման համար:

Անկախ

 

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 29 տոկոսը

քիմիական զենք   Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայից արդեն դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների 29 տոկոսը: Չնայած գործընթացը դանդաղ է առաջ գնում հետ մնալով սահմանված ժամկետներից, այնուհանդերձ զենքի դուրս բերումը հաջողությամբ է իրականացվում: Կազմակերպությունը սիրիական իշխանություններին կոչ է արել շարունակել գործել նույն ոգով:

Սկզբում նախատեսված էր քիմիական զենքի դուրս բերման գործընթացը ավարտել մինչև փետրվարի 5–ը և այն ոչնչացնել մինչև հունիսի 30–ը, սակայն որոշ պատճառներով այս ժամկետները հետաձգվել են: Այս համատեքստում սիրիական կողմը նոր գրաֆիկ է նախապատրաստել, որտեղ որպես վերջնաժամկետ նշվում է ապրիլ  ամսվա վերջը:

Անկախ

Սիրիայում լիբանանցի օպերատոր է սպանվել

siria  Լիբանանյան ՙՙԱլ Մայդին՚՚ հեռուստաալիքի օպերատորը երեկ սպանվել է Սիրիայում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ հեռուստատեսության աշխատակից Օմեր ալ Քադերը գնդակահարվել է այն պահին, երբ տեսանյութ է նկարահանել սիրիական Դեր Զորի շրջանում հակառակորդ ուժերի դիմադրության մասին:

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն կհանդիպի Պան Գի Մունի հետ

davutoglu_pan  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 11–ին կայցելի Նյու Յորք, որտեղ հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի  և կառույցի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի դրությունը Ուկրաինայում, Սիրիայում և Կիպրոսում: Բացի այդ կողմերը կքննարկեն 2015-2016 թվականներին ՄԱԿ-ում Թուրքիայի ժամանակավոր ներկայացչության հարցը:

Անկախ

Յացենյուկը մեկնում է Վաշինգտոն` Օբամայի հետ Ղրիմում տիրող իրավիճակից դուրս գալու ուղիները որոնելու

10073453.140606.8364Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ու ԱՄՆ նախագահ Օբաման  Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել Ղրիմում տիրող իրավիճակից ելնելու ուղիները,հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշիցան:

“Դա շատ կարևոր այց է, որով մենք կրկին  հաստատում ենք` միջազգային խաղաբեմում ամենակարևոր խաղացողներն են մտահոգ Ուկրաինայի իրավիճակով:  Նախատեսված է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, հույս ունենք, որ այդ զրույցների ժամանակ մենք միասնական մոտեցումներ կգտնենք Ղրիմում ստեղծված իրավիճակը լուծելու համար”:

ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու հավանականության մասին Դեշիցան ասել է.”Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելն է: Մենք տարբեր բնույթի դիվանագիտական մեխանիզմներ  ու միջազգային ձևեր ենք փնտրում, որ այդ իրավիճակը լուծենք առանց ուժի կիրառման”: interfax.ru

Անկախ

Երեք ճանապարհ կա, բայց Բերդի տարածաշրջան հասնելու ճանապարհ չկա

բերդՆախկին Շամշադինի շրջան հասնելն արդեն յոթ ամիս է` գերխնդիր է տարածաշրջանի բնակիչների և, առհասարակ, այստեղ մեկնել ցանկացողների համար: «Ո՞ր ճամփով եք գնալու»,- Բերդի տարածաշրջան երթևեկող վարորդներին ուղղված գլխավոր հարցն է: Ոտքն արագության ոտնակին դնելուց առաջ ավտովարորդները երկար-բարակ մտածում են, կես կատակ էլ բարձրաձայնում. «Ավելի լավ ա թոփի տակ ընկնենք, քան թիփիի»,- ասում են ու ուղղություն վերցնում դեպի Վազաշեն-Պառավաքար ճանապարհ, որը 2013-ի հոկտեմբերին գնդակոծվեց ադրբեջանական կողմից ու դարձավ վտանգավոր:
Երևան-Դիլիջան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ է, և Դիլիջանի թունելի կառուցումից ու շահագործումից հետո այն իսկապես արագընթաց, արդյունավետ ու շահավետ դարձավ Տավուշի մարզի այս հատված հասնելու համար: Վերջին օրերին ճանապարհը կրկին գնդակոծության ենթարկվեց, և հիմա այն կիսափակ է: Եվ քանի որ ձյունը հալվել է, ցրտերն էլ նահանջել են, մեկնողները, խուսափելով արկածախնդրությունից ու հնարավոր վտանգից, կտրուկ շրջադարձ են կատարում և էլի կանգնում երկընտրանքի առաջ` սարի ճանապարհով գնա՞ն, թե՞ Գանձաքար-Իծաքարով: Խնդիրն այն է, որ այս պահին Բերդ տանող երեք ճանապարհ կա, բայց երեքն էլ մտահոգիչ են, ոչ մեկը լիարժեք «կանաչ ճանպարհ» չի մաղթում հյուսիսարևելյան գյուղեր հասնելու համար:
Ճամբարակ-Բերդ ճանապարհը հայկական ռելիեֆին բնորոշ անվերջ ոլորանների շղթա է, ճանապարհն անբարեկարգ է, գրունտային և փոսաշատ, ձմռանը` խիստ վտանգավոր: Բերդ-Ճամբարակ ճանապարհն ամբողջ ձմեռ, ինչպես Սելիմի լեռնանցքը, փակ է: Այն հաղթահարելու համար երեք ժամից ավելի է հարկավոր, որի գրեթե ամբողջ ընթացքում բջջային կապ չկա: Այս ճանապարհի աջնուձախը հերիք չէ` ձորեր են, մի հատված էլ կա, որ մարդիկ շունչները պահած են երթևեկում: Երևանից մեկնելիս նոր-նոր սկսվող սարի ճանապարհի գրեթե սկզբնամասի ոլորանն է, տեղացիներին հայտնի «Հորիզոնի» աղբյուրը, որի դեմ- դիմաց հակառակորդի դիրքերն են:
Հանդիպակաց սարը ճանապարհից պարզ երևում է, երևում են նաև ադրբեջանական դիրքերը, որոնք մեկը չեն, այլ մի քանիսը: Քանի դեռ այստեղ գնդակոծության նոր դեպք չի գրանցվել (սատանի ականջը խուլ), երթևեկությունը չի կանգնում: Չնայած պատմում են, որ 1990-ականների կռվի տարիներին ադրբեջանցիները մտել են, «Հորիզոնի» աղբյուրի մոտ մեքենայի վրա կրակել, մարդ են սպանել: Գտնվելով նման դիրքում` այս ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, բայց այն նորոգելու, բարեկարգելու ծրագիր առայժմ չկա: Անվտանգության առումով ամենաապահովը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որի ասֆալտապատման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ հինգ միլիարդ դրամ: Անտառամիջյան ճանապարհը բացվել է հակամարտության թեժ տարիներին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ: Գանձաքար-Իծաքար ճանապարը թշնամու համար տեսանելի չէ, ուստի նախընտրելի տարբերակն է, բայց այն վերակառուցելու ծրագիր չկա: Հիմա Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով իրականացվում են խճապատման աշխատանքներ: «Անցանելիությունն ապահովելու նպատակով է: Բարեկարգման մեջ են մտնում նաև բերվածքների, առուների մաքրման, ջրահեռացման աշխատանքները»,- տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը: Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ի ղեկավարն ավելացրեց. «Գրեյդերներով մաքրում ենք, քարերն ենք պարբերաբար հավաքում, կապիտալ բարեկարգում է արվում: Շատ նեղ ոլորանները, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկի համար, լայնացվում են, պայթեցումներ ենք իրականացնում: Երեք ոլորան ունենք, որոնք չափազանց նեղ են թե՛ բեռնատար մեքենաների, թե՛ ուղևորատար ավտոմեքենաների համար, շրջադարձերի համար խիստ վտանգավոր են: Խոսքը Գանձաքարից 6-7 կմ վերև ոլորանների մասին է»:
Ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքների համար գումարը պետք է հատկացվի պետական բյուջեից: Ի դեպ, այս ընկերությունն է իրականացնում նաև Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի կառուցումը: Բորիս Սարգսյանի խոսքով, աշխատանքները մեծ թափով իրականացվում են` չնայած պարբերաբար հնչող կրակոցներին: Նա վստահեցրեց, որ շրջանցիկ ճանապարհը միանգամայն անվտանգ է լինելու, քանի որ հակառակորդի կողմից տեսանելիությունը փակ է: Նոր ճանապարհի ամենավտանգավոր հատվածում, որը մոտ 200 մ է, կառուցվում է պաշտպանիչ պատ: Այլընտրանքային ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն, 6-7 մ լայնություն, այն 2 կմ-ով կկրճատի ներկայիս ճանապարհը: Ճանապարհի կառուցման համար կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 535,7 մլն դրամ:
Սակայն գյուղացիները թերահավատությամբ են խոսում այս ճանապարհի մասին` պնդելով, թե լսել են, որ էդ մասերում ոսկու հանք կա, որն էլ շահագործելու նպատակ է հետապնդում նորակառույց ճանապարհը: Այլընտրանքային ճանապարհի կառուցման պատասխանատուները, սակայն, հավաստիացնում են, որ այդտեղ ոսկու հանք եղել է, բայց ճանապարհի կառուցումը դրա հետ որևէ կապ չունի:
Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի մուտքին շատ մոտ է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած նախկին առողջարանի (ինչպես տեղաբնակներն են կոչում` «4-րդ ուպրավլենու») կիսավեր շենքը: Ժամանակին Մինիստրների խորհրդի հավեկշռում գտնվող հյուրանոցը կառուցվել է տավուշցի, Հայաստանի նախկին պետպլանի նախագահ Ստեփան Թովմասյանի ջանքերով: Տեղացիների պատմելով` հիմա շենքը գործարար Միխայիլ Բաղդասարովի անունով է, գույքահարկն էլ Վազաշենի գյուղապետարանում է վճարում: Տարածաշրջանի բնակիչների ականջին է հասել, որ նախկին կենտկոմի առաջին քարտուղարների ու սովետական ղեկավարության «պրեստիժնի» հյուրանոցը շուտով դառնալու է ոսկու հանքի վարչական կենտրոնը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հաստատեց տեղեկությունը, որ շենքն այժմ պատկանում է «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Բաղդասարովին, որը «շատ պարտաճանաչ էլ հարկերը վճարում է»:
Ինչ վերաբերում է ոսկու հանքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, այն հայտնաբերվել է 1970-ականներին: «Դրա շահագործումն ուղղակի հրաշք կլինի, դա կլինի մեր գյուղի փրկությունը, ամբողջ ժողովուրդն ա դրան սպասում, աշխատատեղեր կբացվեն»,- նշեց Լորիկ Բադիրյանը` հավելելով, որ լսել է, թե ով որ ցանկանում է շահագործել հանքը, Վազաշենի զարգացման հետ կապված շատ ծրագրեր ունի: «Եթե գյուղը սոված ա, գյուղում մարդ չի մնացել, էկոլոգիա-մէկոլոգիան երկրորդ պլան ա մղվում»,- նշեց գյուղապետը: Նա նաև հիշեց, որ տարածքում գտնվող «սանատորիայում» ամբողջ Երևանն էր հանգստանում: «Ամեն մարդ չէր կարա մտնի «4-րդ ուպրավլենի», էնքան խնջույքների եմ մասնակցել»,- նոր ճանապարհի կառուցման պատասխանատու ընկերության ղեկավարը հիշողությունների գիրկն ընկավ` խնդրելով շատ չփորփրել իր ջահել օրերի «գիրքը»…

Մայա Խաչատրյան

Անկախ