Արտակարգ իրավիճակ Պռոշյան փողոցում. քամին տան տանիքը շպրտել է փողոց

7e16ba6169cb422e30a265b6ee4fe168Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Պռոշյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ ճանապարհի խցանման պատճառը ուժեղ քամու հետևանքով նշված փողոցի թիվ 20 տան պոկված տանիքն է:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

«Միակ օգուտը, որ կարող ենք քաղել, աշխարհին մեր մշակույթը ցույց տալն է` դուդուկից մինչև յարխուշտա». Բ. Պիպոյան

pipoyan«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեսակետ է հայտնել Եվրատեսիլ-2014-ի մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ.

«Արդեն մի քանի տարի` Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլ, այսպես կոչված, երգի, բայց իրականում նաև քաղաքական խնդիրներ լուծող մրցույթին, և ամեն տարի` հատկապես մրցույթից առաջ, ակտիվ սկսվում է քննարկվել, թե ով մասնակցի, ինչպիսի երգով մասնակցի, մասնակցի, թե ընդհանրապես չմասնակցի, և ամենավերջում, երբ որոշվում են երգն ու երգիչը, և տեսահոլավակը համացանցում ապահովում է մեծ դիտումների քանակը, սկսվում է ակտիվ քննարկվել` արդյոք երգը հաղթող կճանաչվի, թե` ոչ: Երբևէ չեմ քննարկել մասնակցի հարցը, միայն ուրախացա 1 անգամ, երբ Հայաստանը ներկայացնում էին Ինգա և Անուշ Արշակյանները: Մեկնաբանեմ` ինչու. անկեղծ այն կարծիքին եմ, որ Եվրատեսիլում քվեարկության կարգն ընտրված է այնպես, որ Հայաստանը հաղթելու շանսեր չունի, ընդ որում, այնտեղ անգամ նշանակություն ունի մեր աշխարհագրական դիրքը, էլ չեմ քննարկում այն, որ ամեն տարի Եվրատեսիլին մասնակցող երկրներից մեկը մրցույթով ինչ-որ քաղաքական խնդիր է լուծում, իսկ մենք չունենք այն քաղաքական և ֆինանսական ռեսուրսները, որպեսզի կարողանանք նման մասշտաբի խնդիր լուծել, և հետևաբար պետք է փորձենք ընդամենը Եվրատեսիլից մաքսիմալ օգուտ քաղել:

Իմ սուբյեկտիվ կարծիքով միակ օգուտը, որ կարող ենք քաղել, աշխարհին մեր մշակույթը ցույց տալն է` դուդուկից մինչև յարխուշտա, ինչու չէ` բերդ պար: Խորին հարգանք տածելով և չքննարկելով ոչ Արամին, ոչ էլ երգը` ուղղակի ուզում եմ փաստել, որ Հայաստանը Եվրատեսիլից օգուտ կքաղի միայն նրանով, որ Արամին կտեսնեն մարդիկ, ովքեր մինչ օրս չէին տեսել, ընդ որում, չեմ կարող չնշել, որ այս երգով չեն արտացոլվում Արամի բոլոր հնարավորությունները: Իսկ էլ և ով ինչ է շահում. շահում է նաև Յուքոմը, քանզի տեսահոլովակում առկա է յուքոմի գովազդը: Իսկ եթե խորը վերլուծենք, կհասկանանք, թե նույն տեսահոլովակում ինչեր կարելի էր ցույց տալ` հաշվի առնելով, թե ինչպիսի դիտումների քանակ է ապահովվում: Ստացվում է, որ աշխարհին մեր մշակույթին ծանոթացնելու փոխարեն ընտրում ենք աշխարհին Արամին և Յուքոմի հետ ծանոթացնելը:
Հ.Գ.
Եվս 1 անգամ ուզում եմ փաստել, որ նկատառումս ամենևին չի առնչվում ոչ երգչին, ոչ էլ երգին: Ընդամենը նպատակ է հետապնդում ունենալ 1 միասնական որոշում. այն է` Եվրատեսիլին ներկայանալ ոչ թե երգչով, այլ ազգային մշակույթով, և ընդհանրապես չմտածել մրցանակային տեղերի մասին, այլ ընդամենն ունենալ 1 խնդիր` ևս 1 անգամ մարդկությանը ներկայացնել մեր ազգային մշակույթը, երգն ու պարը: Իսկ Արամին հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:

 

Անկախ

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում և ուժեղ քամի է

1395042591,9752Մարտի 17-ին, ժամը 10:30–ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

 

Անկախ

Գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել Եվրոդատարան

16.03.9Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) :
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է   զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Ղազարյանն ընդգծել է, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի  ծնողներին դիմել Եվրոպական դատարան:
«Գուցե դրանից ծնվի նախադեպ մեկ այլ դեպքերի համար,  իսկ այն, որ այդ դեպքերը սրանով չեն ավարտվելու, նման նոր դեպքեր կլինեն, ես դրանում կասկած չունեմ, որովհետև չեմ տեսնում, որ Ադրբեջանի կառավարությունն իր քաղաքականությունը հայերի, ընդգծում եմ՝ հայերի, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխում է: Քսենոֆոբիան գնալով ավելի է ուժեղանում Ադրբեջանում»,- ասել է  Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզչության  ծրագրված քաղաքականությանը պետք է վերջ դրվի:
Իսկ դա կարող է արվել ոչ միայն քաղաքական գործընթացով, այլ նաև՝ նման անհատական դիմումներով:
Ա.Ղազարյանը կարևորել է միջպետական գանգատի մեխանիզմը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի հայատյացության հարյուրավոր գործերը՝ զուտ հայ լինելու հիմքով անձին  արգելված վերաբերմունքի, կամ այլ իրավունքները խախտելու վերաբերյալ, հավաքվեն և ներկայացվեն ՄԻԵԴ: Դրա համար   մեծ աշխատանք պետք է տարվի,էթնիկ հիմքով խտրականության արգելքի իրավունքի խախտման  բազմաթիվ նման գործեր պետք է ուսումնասիրվեն, պետք է կազմվի  վիճակագրություն՝ խտրականության գործերով շատ կարևոր տեղ ունի վիճակագրությունը:
«Խտրականության գործերն այն գործերն են, որի շրջանակում ոչ ոք իր կամքով ապացույցը չի դնում քո սեղանին, դրանք  թաքնված են մի քանի շերտերի հետևում և շատ դեպքերում ապացույցները հասանելի չեն: Եվրոպական դատարանը դա շատ լավ գիտի, դրա համար ապացույցի կանոնը խտրականության գործերով բոլորովին այլ է՝ փաստերի առատությունից մտահանգումներ կատարելը Եվրոդատարանի համար արդեն բավարար ձևավորված ապացույց  կարող է  հանդիսան,ալ և դրա հիման վրա գործը կարող է  հասնել «հիմնավոր գործ»  հասկացության շեմին»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա ապացուցման բեռն աստիճանաբար անցնում է յուս կողմի, այսինքն՝ Ադրբեջանի վրա:
«Հասունացել է այն պահը, որ պետք է արդեն միջպետական գանգատ ներկայացնել դատարան և դա կողջունվի՝  կոլեկտիվ փաստաթուղթը ու դրա կիրառումը  կոլեկտիվ եղանակով   ողջունվում  է եվրոպական ինստիտուտների կողմից»:
Ա.Ղազարյանը նշել է, որ մինչև այժմ Հայաստանի կողմից  միջպետական գանգատ չի ներկայացվել, ընդհանրապես այդ կարգի գանգատները քիչ են: Ամենավերջին գանգատը, որ ներկայացվել է  ՄԻԵԴ Ռուսաստանի կողմից ընդդեմ Վրաստանի և վերջինիս կողմից ընդդեմ Ռուսաստանի՝ կապված  է 2008թ. դեպքերի հետ՝ հնգօրյա պատերազմը և դրանից բխող մարդու իրավունքների լայնածավալ խախտումները՝ խոշտանգումներ, տեղահանումներ, տեղաշարժի ազատության սահմանափակում, կյանքի իրավունք և այլն: Դրանք ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, 2013թ. oգոստոսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններումն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը՝ հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
«Փաստինֆո» 

Անկախ

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Ջեյմս Ուորլիք

Ջեյմս ՈւորլիքՉնայած ԱՄՆ-ն չի ընդունում Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացրած գործողությունները, կան ոլորտներ, որտեղ երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը, և դա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցն է:

Այս մասին “Twitter”-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, նա գրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից պետք է դասեր քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության գործընթացի համար:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով` Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել ընտրողների 96%-ը:

 

Անկախ 

12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է

1395040958,3727Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար:

 

Անկախ

Ադրբեջանը «Եվրատեսիլ 2014-ին» ներկայանալու է հայկական դուդուկի հնչյունների ներքո (տեսահոլովակ)

1 (1)«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին Ադրբեջանը կներկայացնի Դիլարա Քյազիմովան “Start a Fire” երգով, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Երգի հեղինակներն են Յոհան Կրոնլանդը, Ալեսանդոր Գուտխարդը և Ստեֆան Օրնը:  Վերջինս “Եվրատեսիլ 2011” երգի մրցույթում Ադրբեջանը ներկայացրած զույգի “Running Scared” երգի հեղինակներից մեկն է: Նշենք, որ այդ տարի մրցույթում հաղթեց վերոնշյալ երգը:

“Եվրատեսիլ 2014” երգի մրցույթը լինելու է 59-րդ ամենամյա մրցույցը: Այն կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում “B&W Hallerne” արենայում: Սա կլինի արդեն երրորդ մրցույցը, որը անցկացվելու Դանիայում, վերջինը եղել է 2001թ.-ին: Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին:

 

Անկախ

Սարավանի, Սելիմի և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է

քամիՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 17-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Ապարանի,  Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի,  Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում  տեղում է ձյուն:

Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Զաբայկալյեում զանգվածային թունավորման հետևանքով զոհեր են եղել

Քննիչները ձերբակալել են Կրասնի Վելիկանի բնակիչների` կեղծ ալկոհոլով զանգվածային թունավորման երկրորդ կասկածյալին: Ոստիկանությունը ձերբակալել է  Շեռլովայա Գորա ավանի բնակիչ Գոռ Բորզինսկուն, որին քննիչները համարում է 53250b1c-cbdb-fe23-cbdb-fe2c1f7dce6b.photo.0Կրասնի Վելիկանից 49 ամյա բնակչի հանցակիցը: Թունավորվածներից 14 մահացել են:

Երկու կասկածյալներն էլ զբաղվել են “սննդամթերքի ու սպիրտ պարունակող հեղուկի” մատակարարմամբ: Կասկածյալների բնակարաններում հետախուզում է անցկացվել, ուժայինները սպիրտային խմիչք են այնտեղ հայտնաբերել, որը փորձագիտական հետաքննության է ուղարկվել:

Երկուշաբթի տուժածները 44-ն են եղել. նրանցից 14-ը մահացել են,հայտնել է տարածաշրջանային ադմինիստրացիան:  9 մարդ գտնվում է  վերակենդանացնող բժիշկների հսկողության  տակ: Զաբայկալյեի նահանգապետը կարգադրել է շտապ  օգնել այն երեխաներին, որոնք կորցրել են ծնողներին: Սպիրտային խմիչքը` “Օլեն” պիտակով, եղել է կարմիր պլաստիկե շշերի մեջ: Գյուղի բնակիչներից մեկի մոտ ոստիկանությունը 30 լիտր նման հեղուկ է հայտնաբերել:

Զանգվածային թունավորումը Կրասնի Վելիկանում տեղի է ունեցել կիրակի, մարտի 16-ին: Ողբերգության հետևանքով Զաբայկլայեում խմչքի մատակարարման նկատմամբ հսկողություն է սահմանվել:

Անկախ

Ղրիմի իշխանությունները պլանավորում են անցումը ռուբլու համակարգին

Пресс-конференция на тему: "Машиночитаемые защитные признаки на российских банкнотах"Ղրիմի իշխանություններն ապրիլից պատրաստվում են անցնել ռուբլու հակարգի հաշվարկին:

Ինչպես հայտնել է  Ղրիմի ինքնավար հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը, Ղրիմի բնակչությունն արդեն ապրիլից աշխատավարձը ու սոցվճարումները կստանա հաշվարկի նոր համակարգով:

Անկախ

Դոնեցկում ցուցարարները պահանջում են ռուսերենը պետական լեզու հռչակել

b862afe9ebcc21b1da623efb041d6bd45fac5f7a-390x290Ավելի քան 3 հազար մարդ Դոնեցկում մասնակցել է Ուկրաինայում կենտրոնական ու տարածաշրջանային իշխանափոխության համար: Նրանք պահանջել են Գերագույն ռադայից հեռացնել  իշխանությունից ոչ լեգիտիմ նախարարներին ու ավելի վաղ ընդունած որոշումները փոխել, ինչպես նաև նոր կառավարություն ստեղծել` այն համաձայնեցնելով ժողովրդի հետ:

Ցուցարարները պահանջել են ռուսերենը  պետական ճանաչել լեզու ճանաչել,  հետաքննել Կիևում կատարված սպանությունները, այդ թվում           “Բերկուտի” աշխատակիցների, ու ազատ արձակել “ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարյովին:

Ցուցարարները նման պահանջով դիմել են մարզային գլխավոր դատախազ Նիկոլայ Ֆրանտովսկուն: Ցանկալի արդյունք չստանալուց հետո, նրանք գրոհով են վերցրել դատախազության շենքն ու հայտարարել, որ  ցանկանում են այդ պաշտոնում վերադարձնել Ռոման Ռոմանովին:

Անկախ

Չիլիում երկրաշարժից հետո 100 հազար մարդ է տարհանվել

ч-390x290Չիլիում նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել երկրաշարժից հետո. ցունամիի սպառնալիքի պատճառով ավելի քան100 հազար մարդ է տարհանվել:

Խաղաղաօվկիանոսյան առափնյայի բնակավայրերից տարհանում է կատարվել: Տեղի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, եթե ցունամի առաջանա, ապա դրա ուժն այնքան էլ մեծ չի լինի: Նրանք նաև նշել են, որ ոչ մի լուրջ հետևանքներ` կապված հոսանքամատակարարման հետ, չեն գրանցվել:

6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իիկե խոշոր նավահանգստից դեպի հյուսիս-արևմուտք: 2010-ի փետրվարին այստեղ  8,8 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ, որին հաջորդեց ցունամին, զոհվեց 524 մարդ:

Անկախ

Ռուսաստանի հետ վերամիավորման համար է քվեարկել է սևատոպոլցիների 93%-ը

o_912995Սևաստոպոլի քաղաքային ընտրահանձնաժողովի ղեկավար Վալերի Մեդվեդևը ելույթ է ունեցել հանրաքվեի ավարտման վերջում կազմակերպված միտինգի ժամանակ ու հայտնել, որ նախնական տվյալների համաձայն, քվեարկությանը ներկայացած ընտրողների 93%-ը Ղրիմի` Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է քվեարկել:

Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարկվեն մարտի 17-ին, Սևաստոպոլի քաղխորհրդի նիստում: Դա տեղի կունենա տեղի ժամանակով 10:00-ին:

Անկախ

Ալիևներ. ովքե՞ր են նրանք եվ որտեղի՞ց են ծագում

ալիևներՎերջերս շրջանառության մեջ է դրվել մի վարկած, ըստ որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում:

Խորհրդային պատմագիտության առաջ քաշած այն թեզը, թե անհատը չի կարող փոխել պատմության ընթացքը, թե անհատներն այդ իմաստով սոսկ դերասաններ են պատմության թատերաբեմում, վաղուղ հերքվել է:
Հայոց պատմության մեջ ունեցել ենք գործիչներ, որոնց անհատական կարողությունների շնորհիվ պատմության անիվը շրջվել է. օրինակ` Գարեգին Նժդեհը: Սակայն իսկական հերոսները, որպես կանոն, իրենց առաքելությունն ավարտելուց հետո համեստորեն անէանում են` դառնալով անուն. իսկ այ, կեղծ հերոսներն ու արժեքները կուռք ու պաշտամունք են դառնում շատ արագ:
Ադրբեջանի Հանրապետությունում նման կեղծ հերոս է Հեյդար Ալիևը, առհասարակ` Ալիևների գերդաստանը:
Հեյդար Ալիռզա օղլի Ալիևը Խորհրդային Միության աչքի ընկնող բացառիկ գործիչներից էր: Նրա բացառիկությունը պայմանավորված է անցած ճանապարհով, գլխապտույտ հաջողություններով, որ ունեցավ նաև բախտի բերմամբ: Հեյդար Ալիևը ճակատագրի սիրելին էր:
Առհասարակ խորհրդային անվտանգության մարմիններն աչալուրջ էին իրենց կադրերի ընտրության հարցում: Խորհրդային չինովնիկները պետք է անվերապահ հավատ ու նվիրվածություն ունենային երկրի ու վարչախմբի հանդեպ: Սակայն դա չխանգարեց Հեյդար Ալիևին, որ փաստաթղթեր կեղծելով` խուսափում էր բանակային ծառայությունից, առաջխաղացում ապրեր ու դառնար ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:
Այո, Հեյդար Ալիևը կարողացավ սրընթաց վերելքով Կենտկոմի բարձունքները նվաճել: Սակայն գորբաչովյան պերեստրոյկան թե՛ նրան, թե՛ բրեժնևյան շրջանի հին կադրերին դուրս մղեց Կրեմլից: Թվում էր` Ալիևը հեռացավ ասպարեզից ընդմիշտ:
Մոսկվայից հայրենիք գնալով` նա անգամ չհաստատվեց Բաքվում, քանզի այնտեղ շատ թշնամիներ ուներ: Նա հաստատվեց Նախիջևանում` սպասելով իր նոր ժամին:
Ո՞վ է Հեյդար Ալիևը: Որտեղից է ծագում նրա տոհմը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Նախիջևանում: Մի այլ վարկած փաստում է, որ Ալիևը ծնվել է 1919 թ.: Ի դեպ, այդ ժամանակ Նախիջևանը Հայաստանի Հանրապետության կազմում էր:
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մեկ այլ վարկած ևս. համաձայն որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում: Այս մասին 1997 թ. գրեց անգամ մոսկովյան «Պրավդա» թերթը:
Ալիևները ծագումով քուրդ են: Նրանք, համաձայն այս նոր վարկածի, Հայաստանի Սիսիանի շրջանի Ջոմարթլու գյուղից են, որտեղից էլ տեղափոխվել են Նախիջևան: Ալիևի հայրը` Ալիռզա Ալիևը, մասնագիտությամբ քիսաչի էր և 1927 թ. Սիսիանից տեղափոխվելով Նախիջևան` տեղական բաղնիքներից մեկում շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ:
1940-ական թթ. Հեյդար Ալիևի ավագ եղբայրը` Հասան Ալիևը, որ Ադրբեջանի ԳԱ անդամ էր, նախիջևանյան մի թերթում տված հարցազրույցում պարծեցել է, թե ինքը աշխարհում առաջին քուրդն է, որ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա:
Սակայն տոհմի ծագումն ու ծննդավայրը միակ մութ կետերը չեն Ադրբեջանի առաջնորդի կենսագրության մեջ:
Պարզվում է` Ալիևը խուսափել է խորհրդային բանակում ծառայությունից: Հայրենական պատերազմի սկզբում նա սովորում էր Բաքվի արդյունաբերական ինստիտուտում: Պատերազմը սկսվելուն պես նա թողում է ուսումը, վերադառնում Նախիջևան և կեղծ բժշկական տեղեկանք սարքում այն մասին, որ տառապում է ծանր թոքային հիվանդությամբ: Նա ոչ միայն ազատվում է բանակում ծառայելու և պատերազմին մասնակցելու պարտավորությունից, այլև տաքուկ աշխատանք է գտնում ՆԳԺԿ արխիվում: Հետագայում, իհարկե, Ալիևի համար դժվար չէր նոր փաստաթուղթ ձեռք բերել, որը հավաստում էր պատերազմին մասնակցելու մասին: Ահա այսպիսին էին խորհրդային ՊԱԿ-ի ապագա գեներալի առաջին քայլերը: Իսկ 1967 թ. նա արդեն Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավարն էր:
Առհասարակ Ալիևը հմուտ դիվանագետ էր, բարձրարվեստ քծնող: Նա կատարելապես էր տիրապետում արևելյան շողոքորթության արվեստին: Նաև լավ կաշառք մատուցող էր: Մոսկվա ուղարկվող թանկարժեք իրերը, արվեստի գործերն ու ձկնկիթով լի արկղերը ճանապարհ էին հարթում Ալիևի համար: 1982 թ. նոյեմբերին, երբ Բաքու այցելեց Բրեժնևը կնոջ` Վիկտորյա Բրեժնևայի հետ, Բաքվի ոսկերչական գործարանում Ալիևը առաջին տիկնոջը ոսկյա շղթա և ապարանջան նվիրեց: Վիկտորյա Պետրովնան շփոթվեց ասելով, որ այն շատ թանկ նվեր է: Վիճակը շտկեց Բրեժնևը, որ հափշտակեց ընծան ու խցկեց բաճկոնի գրպանը:
Նույն ոճով 1978 թ. Բրեժնևին շռայլորեն կաշառելով ոսկով և ադամանդով` Հեյդար Ալիևը լռեցրել է նրա խիղճը և արդարամտությունը` Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանին միացնելու շարունակական կոչերի առնչությամբ:
Ժամանակակիցները ծաղրով վկայում են, որ Բրեժնևի շուրթերը համբուրելը Ալիևի թուլությունն էր: Համենայն դեպս, նա երկար ժամանակ իր անձնական հատկանիշների շնորհիվ ԽՍՀՄ ղեկավարների առաջատարների թվում էր: 1969-ից նա Ադրբեջանական ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղարն էր և մեծ ազդեցություն ուներ Մոսկվայում: Մանավանդ որ մտերիմ էր ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ:
Սակայն Ալիևի մտերմությունը չէր սահմանափակվում միայն Բրեժնևով: Բրեժնևի մահից ամիս չանցած` ԽՍՀՄ նոր առաջնորդը` Անդրոպովը, Ալիևին կանչեց Մոսկվա և նշանակեց ԽՄԿԿ ԿԿ Քաղխորհրդի անդամության թեկնածու:
Սկսվեց Ալիևի կյանքի մոսկովյան փուլը, որը համեմատաբար կարճ էր, բայց շքեղ: Նրանց ընտանիքը հաստատվեց Կենտկոմի մերձմոսկովյան ամառանոցներից մեկում, չնայած Մոսկվայի կենտրոնում` Տոլստոյի փողոցում նրան հատկացվել էր հինգսենյականոց բնակարան: Ալիևն օգտվում էր ծառայողական ԶԻԼ-ից, որի ներսը հատուկ իր պատվերով կարմիր մահուդից պաստառներով էին զարդարել: Նույն արևելյան գույներով էր վերանորոգված Ալիևների բնակարանը:
Թվում էր` Ալիևներն ընդմիշտ են հաստատվել Մոսկվայում, և բախտի անիվը անշրջելի է: Նա անգամ տղային լավ աշխատանքի տեղավորեց. Իլհամը դասավանդում էր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Սակայն շուտով վրա են հասնում դժբախտությունները: 1985 թ. մահանում է Հեյդար Ալիևի կինը, երկու տարի անց նրան հեռացնում են աշխատանքից: Շատ չանցած` աշխատանքից ազատվում է նաև որդին:
Սակայն հանգուցալուծումը եղավ ոչ հեռավոր 1993 թ.: Օգտվելով Ադրբեջանի խառնակ դրությունից, արցախյան ճակատում խոշոր պարտություններից` Հեյդար Ալիևը կարողացավ ապահովել իր հաղթարշավը Նախիջևանից Բաքու: Բայց որպես Ադրբեջանի նախագահ` նա փառավորվեց միայն Արցախի հետ կնքած ստորացուցիչ զինադադարով: Փոխարենը Հեյդար Ալիևն իր որդու և տոհմի համար ապահովեց հարատև իշխանություն Ադրբեջանում:
Նա մահացավ 2003 թ. դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում: